×

ԻՍԼԱՄԸ և ՆՐԱ ՀԱԿԱՌԱՍՍԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (Հայերէն)

Preparation: Դոկտոր Աբդուլ-Ռահմեն Էլ-Շիհա

Description

Այս գիրքը ցույց է տալիս Իսլամի հակառասսայական քաղաքականությունը , և համեմատում է ռասսայական խտրականությունը Իսլամական և ուրիշ հասարակարգերում : Եվ գիրքը պատմում է Ալլահի Մարգարեյի հետևորդներից մեկի , սևամորթ ստրուկի մասին , որը ընդունեց Իսլամ : Եվ ընդունելուց հետո ոչ ոք տարբերություն չէր դնում նրա և Քուրեյշ ցեղի ղեկավարների միջև, ովքեր նույնպես ընդունել էին Իսլամ: Այսպիսով ,Իսլամը տվեց հավասարություն և իրավունքներ բոլորի մուսուլմաններին , և արաբներին և ուրիշ ազգերին :

Download Book

ԻՍԼԱՄԸ և ՆՐԱ ՀԱԿԱՌԱՍՍԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,

ԲԻԼԵԼ ԻԲՆ ՌԱԲԱՀԻ, ԱՌԱՋԻՆ ԱՖՐԻԿԱՑԻ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակ

Դոկտոր Աբդուլ-Ռահմեն Էլ-Շիհա

Թարգմանությունը

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)

& Աննա Ռ. Հակոբ

بسم الله الرحمن الرحيم

ԱՄԵՆԱԳԹԱՍԻՐՏ և ՆԵՐՈՂԱՄԻՏ ԱԼԼԱՀԻ ԱՆՈՒՆՈՎ

Կար դարաշրջան , երբ թագավորում էր բռիությունը և անպատվությունը , որի արդյունքում երկրպագում էին կուռքերին , ուտում էին մահացածի միս ,, անում էին անվայել արարքներ , կտրում էին բարեկամական կապերը , այդ ժամանակ կար ռասսայական ճնշում , մարդիկ բաժանվում էին սոցիալական դասակարգերի, որոնցից յուրաքանչյուրը ուներ տարբերիչ գծեր և հատկություններ , այդ ժամանակ ուժեղը ճնշում էր թույլին , հարուստը աղքատին , մարդիկ դարձնում էին մյուսներին իրենց ստրուկները: Բայց այս կյանքը լուսավորվեց Մուհամեդի գալուստով , որի արդյունքը տարածվեց կրակի արագությամբ , որը այրում էր չորացած բույսերը : Նա ( թող Ալլահը օրհնի նրան և ողջունի) իր կոչով կոտրեց գլխավորող հասկացությունները , որոնք գործում էին այդ ժամանակ , և հանդես եկավ քննադատելով շատ մարդկանց կրքերը և ցանկությունները : Մարգարե Մուհամեդը ( թող Ալլահը օրհնի նրան և ողջունի ), սկսեց թշնամանալ նրանց հետ , օգնելով ամեն մեկին , ով ոտնահարվում էր անարդար բռնակալի կողմից , ով առանց իրավունքի խժռում էր մարդկանց ունեցվածքը : Քանզի Նա ( թող Ալլահը ողջունի և օրհնի նրան ), եկավ Աստվածային Օրենքով Միաստվածության ( Շարիաթ ), որը կոչում է ազատել մարդկանց երկրպագելուց ոչ Ալլահին : Սրա արդյունքն է մարդու հոգու ազատումը ամեն տեսակի իշխանությունից , որը կարող էր ստրկացնել նրան :

Շարիաթի գլխավոր սկզբունքներից մեկն է դեմ կանգնել բռիությանը և արգելել բացահայտ և թաքուն նողկալի արարքները : Շարիաթը արգելում է անարդարությունը և նեղությունը , դատապարտում է ամեն տեսակի դասակարգային բաժանումները , որոնք գոյություն ունեին նախկինում հասարակության մեջ : Նաև դատապարտում է առանձնացումը մաշկի գույնի , սեռի կամ ծագման հետ կապված: Շարիաթը դնում է մարդուն աստիճանի վրա , որը պահանջում է Ամենաբարձրյալ Ալլահը, այն է հարգանք : Այն նույնպես պաշտպանում է նրան նողկալի արարաքներից և նվաստացումից , որոնք բերել էին մարդկության նախորդները : Շարիաթը նաև ընձեռնում է մարդուն նրա իրավունքը , որը վերցրել էին նրանից արյունախումները :

Մինչ մարգարեական առաքելությունը Ալլահի Մարգարեյի, ( Խ.Ա.Ո.Ն), մարդը երկրպագում էր մարդուն , քարե հուշարձաններին կամ կտրած փայտերին , եղբայրը ճնշում էր եղբորը , առաջնորդվելով գոյություն ունեցող անարդար օրենքներով , լինի դա ֆինանսական կամ հասարակական հարաբերություններում : Դա ճնշում էր նրա ջանքերը և ոտնահարում էր արժանապատվությունը : Իսլամը հակառակ է բոլոր համակարգերին , որոնք տանում են ճնշման և հասարակության մասնատման սոցիալական դասերի : Ալլահի Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) եկավ և ասաց . « Օ, մարդիկ , Ճշմարիտ , ձեր Աստվածը Մեկն է , և ձեր հայրը – մեկը : Չկա ոչ մի առավելություն արաբի ընդեմ ոչ արաբի , և կարմիրը ընդեմ սևի , և սևինը ընդեմ կարմիրի , բացի աստվածավախությունից : »[1] [2]

Բրահմայական – հնդուիստական « Սուրբ » գրքերը ասում են մի մարդկանց առավելությունների մասին մյուսների վրա , ըստ իրենց ծագման : Նրանք կարծում էին , որ « բրահման » ստեղծել է «բրահմա » ( քրմերի ) կաստան իր բերանից , « քշատրիեվների » ( մարտիկների ) կաստան իր արմունկից , « վայշի» (վաճառականների և արհեստավորների ) կաստան իր սրունքից , իսկ ( շուդրով ) ( ստրուկների և ծառաների ) կաստան , իր ոտքերից : Նրանց գրքերը բաժանել են մարդկանց ֆունկցիաները ըստ այդ կաստաների , արտահայտելով նողկանք ցածր և ոչ լիիրավ մարդկանց , որոնք ըստ իրենց ,ստեղծված են սրունքից և ոտքերից : Նրանք համարվել են բնակչության ամենա ցածր դասը , նրանց հետ թույլ էր տրվում համագործակցել միայն ծայրահեղ դեպքերում : Նրանք ստեղծվել էին որպեսզի միայն ծառայեն քրմերին :

Նույնպես հին հունական և հին հռոմեական փիլիսոփայությանն մեջ , համոզված էին , որ նրանք վերին ռասսա են , իսկ մյուս մնացած մարդիկ բարբարոսներ են : Այս տարանջատման մասին ասել է հին հույն փիլիսոփաներից մեկը , Արիստոտելը , պնդելով , որ « Աստվածները ստեղծել են երկու տեսակի մարդկանց . տեսակ , որը օժտված է գիտակցությամբ և կամքով : Դրանք հույներն էին , որոնք ստեղծված էին այնպիսի կատարյալ վիճակում , որ լինեն ժառանգներ Երկրի վրա և ղեկավարեն մյուս մարդկանց , և տեսակ , որը օժտված է միայն ուժեղ կազմվածքով և այն ֆունկցիաներով , որոնք ուղղակի կապված էին կազմվածքի հետ : Դրանք են բարբարոսները , այսինքն , բոլոր մարդիկ , բացի հույներից : Նրանց ստեղծել էին աստվածները այդ ոչ կատարյալ վիճակում , որ նրանք լինեն ստրուկներ , ենթարկվելու ընտրված շերտին :» [3]

Նույնպես հրեաները և քրիստոնյաները , մինչ Իսլամի գալը , համարում էին , որ նրանք հանդիսանում են ընտրյալ ժողովուրդ Բարձրյալից , որ նրանք ունեն հատուկ աստիճան , որը տարբերում է նրանց ուրիշ մարդկանցից : Ըստ այդմ , նրանք համարում էին իրենց առանձին ռասսա և դիտում էին ուրիշներին արհամարհանքով , անվանելով նրանց «գոյաներ »: Այս տերմինը նրանք օգտագործում են դեպի բոլոր ոչ հրեաները և այն նշանակում է « անհավատներ , կռապաշտներ , պիղծեր :» Իրենց կարծիքով , նրանք կարող են ստրկացնել և օգտագործել մյուսներին , քանզի նրանք հատուկ , հին ազգ են : Ամենաբարձրյալ Ալլահը բացատրել է այս Սուրբ Ղուրանում .

« Գրերի մարդկանց միջև , կա այնպիսին , ով կվերադարձնի քեզ լրիվ կանտար , եթե դու վստահես այն նրան , բայց կա և այնպիսին , ով , եթե դու վստահես նրան միայն մի դինար , չի վերադարձնր այն քեզ , մինչև դու չկանգնես նրա հոգու վրա : Նրանք այդպես են անում , որովհետև ասում են . « Մեր վրա մեղք չի լինի այս տգետության համար :» Նրանք դիտավորյալ զրպարտություն են անում Ալլահին:»[4]

Իբն Կասիրը այս այաթի բացատրության մեջ ասել է . « Այսինքն , այն ինչ բերել է նրանց Ճշմարիտի բացառմանը , նրանց խոսքերն են . Մեզ վրա չկա մեղք այս կյանքում և այն , որ անօրինաբար օգտագործենք տգետների ունեցվածքը, այսինքն արաբների , քանի որ , Ալլահը թույլատրել է այն մեզ :

Նրանք ենթադրում են , որ մյուս մնացած ազգերը հանդիսանում են ստորին ազգեր և Ալլահը ստեղծել է նրանց , որպեսզի լինեն ստրուկներ հրեաներին : Բայց Ամենաբարձրյալ Ալլահը բացահայտել է նրանց էությունը և այն , որ բոլոր մարդիկ հավասար են , նրանց միջև չկա տարբերություն և որ այն միայն հրեաների ցանկությունն է : »

« Հրեաները և քրիստոնյաները ասել են . « Մենք Ալլահի որդիներն ենք և Նրա սիրելիները :» Ասա. « Ի՞նչու ապա Նա տալիս է ձեզ տանջանք ձեր մեղքերի համար : Օ, ոչ: Դուք միայն մարդկանցից եք , որոնց Նա ստեղծել է : Նա ներում է ում ցանկանում է և տալիս է տանջանք , ում ցանկանում է : Ալլահին է պատկանում ուժը երկնքի վրա , երկրի և նրա , ինչ նրանց միջև է , և դեպի Նա է վերադարձը :»[5]

Այդպես նաև արաբները մինչ Իսլամը համարում էին իրենց ազգ , մարդկայնության օրինակ , իսկ մյուս ազգերին , կոչում էին « օտարերկրացիներ », պարզունակ ազգեր , անբավարար մարդկայնությամբ : Բայց Ալլահի Առաքյալը ( Խ,Ո.Ա.Ն ), բացատրեց նրանց իրենց համոզմունքի սխալը և հասկացության մոլորությունը , ասելով իր հետևորդներին.

« Եթե հավատքը կապված լիներ աստղին , ապա այն անմիջապես կվերցնեյին մարդիկ, ոչ արաբները, դարձնելով , որպես արդյունք , մյուս մարդկանց երջանիկ :»[6]

Մարդիկ լինում են տարբեր : Ամեն ոք ունի իր առանձնահատկությունը , որով օժտել է Ամենաբարձրյալ Ալլահը : Օրինակ , մարդկային բնավորությունը : Ամեն մարդու բնորոշ է ինչպես լավը . այնպես էլ վատը : Եվ սա Ադամի երեխաների տարբերիչ գիծն է , ( իսկ ամբողջ կատարելությունը պատկանում է միայն Ալլահին ), բացի մարգարեներից և առաքյալներից: ( խաղաղություն լինի նրանց ):

Այս լուսաբանումը թողեց մեծ հետք մուսուլմանների սրտերում և նրանք սկսեցին ցուցաբերել արդարություն մյուս մարդկանց և աջակցություն ըստ այս սկզբունքների : Ալ – Մուստավրիդ ալ- Քուրեյշին ասաց., գտնվելով Ամրա իբն ալ- Ասայի մոտ ( թող Ալլահը գոհանա նրանցով ). « Ես լսել եմ ինչպես Ալլահի առաքյալը (Խ.Ո.Ա.Ն ) ասաց. « Ժամը չի գա , մինչ հռոմեացիները չեն լինի մեծամասնությունը մարդկանց :» Ամրն ասաց. « Նայիր թե ինչ ես ասում : » Նա ասաց. « Ես ասում եմ այն ինչ լսել եմ Ալլահի Առաքյալից :» Ամրն ասաց. « Եթե դու այդպես ես ասում, ապա դա փաստ է , քանի որ նրանք ունեն չորս հատկություն : Նրանք դրսևորում են համբերությունն ցնցումների ժամանակ և անմիջապես վերականգնվում են դժբախտությունից հետո և հարձակվում են պարտությունից հետո : Նրանք լավ են վերաբերվում աղքատներին , որբերին և թույլերին : Եվ իրենց հինգերորդ լավ հատկությունը այն է , որ նրանք դեմ են գնում թագավորների ճնշմանը :»[7]

Ալլահի Առաքյալը ( Խ.Ա.Ո.Ն ), եկավ , որ փոխի այդ ատելի դասակարգումը , քանզի ազատությունը հանդիսանում է Շարիաթի պոստուլատներից մեկը : Ընդհանուր ազատություն , ըստ Շարիաթի օրենքների , որոնք կիրառում էին ճշմարիտ խալիֆները Մարգարեյից ( Խ.Ա.Ո.Ն ) հետո : Նրանք չէին բաժանում ղեկավարի և ենթակայի , հարուստի և աղքատի միջև:

Անաս իբն Մալիքը ( թող Ալլահը գոհանա նրանով ), ասաց. « Մի անգամ , մի մարդ Եգիպտոսից , եկավ Օմար իբն ալ- Խատաբի մոտ և ասաց. « Օ, հավատացյալների կառավարիչ . ես գալիս եմ քեզ մոտ պաշտպանության անարդարությունից :» Օմարը ( թող ալլահը գոհանա նրանով ), պատասխանեց . « Քեզ տրվում է պաշտպանություն :» Տղամարդը ասաց. « Ես հաղթել եմ մրցույթում Ամրա իբն ալ- Ասիի որդուն ( որը հանդիսանում էր Եգիպտոսի կառավարիչ ): Այսպես , ես հաղթեցի նրան և նա ինձ դրա պատճառով ծեծեց մտրակով , ասելով . » Ես հանդիսանում հարգալիցի որդի : »

Որից հետո Օմարը ,( թող Ալլահը գոհանա նրանով), գրեց Ամր իբն ալ- Ասին (թող Ալլահը գոհանա նրանով ), հրամայելով նրան և որդուն գալ իր մոտ : Նրանք ժամանեցին : Օմարը ( թող Ալլահը գոհանա նրանով), ասաց. « Որտե՞ղ է եգիպտացին : Վերցրու մտրակը և մտրակիր :» Եգիպտացին վերցրեց մտրակը և սկսեց նրան մտրակել , իսկ Օմարը ( թող Ալլահը գոհանա նրանով ), ասաց. « Խփիր հարգարժանի որդուն :»

Հետո Անասը ,( թող Ալլահը գոհանա նրանով ), շարունակեց . « Նա ավարտեց ծեծը : Եվ երդվում եմ Ալլահով , մեզ դուր էր գալիս , որ նա նրան ծեծում է : Այդ մարդը դադարեց ծեծել միայն երբ մենք համոզվեցինք , որ նեղացնողը ստացավ ամենը :»

Հետո Օմարը (թող Ալլահը գոհանա նրանով ) ասաց եգիպտացուն . « Դիր այս մտրակը Ամրի ճաղատին :» Որին եգիպտացին պատասխանեց . « Օ, հավատացյալների կառավարիչ , ինձ ծեծել է նրա որդին , ոչ թե նա : Եվ ես արդեն լիովին վճարել եմ նրան : » Օմարը ( թող Ալլահը գոհանա նրանով ), ասաց. « Երբվանի՞ց են այս մարդիկ ձեզանից արել ստրուկներ : Չէ որ ձեր մայրերը ծնել են ձեզ ազատ :» եգիպտացին պատասխանեց .« Օ, հավատացյալների կառավարիչ, ես չգիտեմ , նա չի արել այդ ինձ հետ :»

Այս կոչ է հավասարության բոլոր մարդկանց նկատմամբ և հավասարություն դիրքի իր եղբոր հետ , չնայած նրանց տարաձայնությունների : Քանի որ նրանք , ըստ իրենց մարդկային հիմքի , արարածներ են և նրանց արարումը մեկն է . տղամարդիկ և կանայք , սևամորթ և սպիտակամորթ , արաբներ և ոչ արաբներ : Այս կոչով է եկել Սուրբ Ղուրանը , իսկ Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն ), հասցրեց նրանց դա :

« Օ, մարդիկ , Վախեցեք ձեր Աստծոց, Ով արարել է ձեզ մի մարդուց , նրանից արարել է զույգ և տարածել է շատ տղամարդ և կին , որոնք եկել են նրանցից : Վախեցեք Ալլահից , որի անունով դուք խնդրում եք և վախեցեք կտրել բարեկամական կապերը : »[8]

Այսպիսով , ամբողջ մարդկության հիմքը և նրա զարգացումը մեկն է , ինչպես նաև նրա սկզբնաղբյուրը մեկն է , դա Ադամն է (խաղաղություն նրան ): Բարձրյալ Ալլահը պարզ բացատրեց այն ասելով .

« Ճշմարիտ , Հիսուսը Ալլահի մոտ նման է Ադամին : Նա արարել է նրան փոշուց և հետո ասաց նրան « Եղիր », և այն առաջացավ :»[9]

Հետո Բարձրյալը դարձրեց Ադամին (խաղաղություն նրան ), հիմք բազմանալու և տարածելու սերունդներ ամբողջ երկրի վրա : Բարձրյալը ասաց.

« Նրա նշաներից է այն , որ Նա արարել է ձեզ երկրից : Դրանից հետո , դուք դարձաք մարդկային ցեղ և տարածվեցիք :»[10]

Այսինքն ամբողջ մարդկությունը առաջացել է մի մորից և հորից : Եվ չկա ոչ մեկին առավելություն մյուսի վրա , դիտարկելով նրանց հիմքը և ծագումը : Քանի որ , առաջին մարդը , որին ստեղծել է Ալլահը , Ադամն էր ( խաղաղություն լինի նրան ), ամբողջ մարդկության հորը , հետո Ալլահը ստեղծեց նրանից իր կնոջը , Եվային, ամբողջ մարդկության մորը , հետո բոլոր մարդիկ առաջացան նրանցից երկուսից : Եվ այսպես կշարունակվի այնքան ժամանակ , մինչ Բարձրյալը չի թույլատրի ամեն գոյություն ունեցող արարածի մահանալ և չի գա Դատաստանի Օրը :

Ի՞նչու ապա, մեկը ցուցադրում է մեծամտություն մյուսին և նվաստացնում է , անհարգալից է վերաբերվում նրան , ստրկացնում է , չնայած նրանցից յուրաքանչյուրը ստեղծվել է նույն հիմքից : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Ճշմարիտ , Բարձրյալ Ալլահը հանել է ձեզանից հպարտությունը պարծենկոտության , տգիտության ժամանակվա , որում ապրել են ձեր հայրերը : Հավատացյալը հանդիսանում է աստվածավախ, իսկ անհավատը , դժբախտ : Բոլոր մարդիկ Ադամի երեխաներն են , իսկ Ադամը կավից :»[11]

Բարձրյալ Ալլահը ասաց.

« Մարդիկ միասնական հավատացյալների համայնք էր , բայց ընկան տարաձայնության մեջ: Եվ եթե առաջ չլիներ քո Տիրոջ Խոսքը , ապա նրանց տարաձայնությունները հարթված կլինեյին :»[12]

Բոլոր մարդկանց հիմքը , ովքեր ապրել են առաջ և ովքեր կապրեն հետո, նույնն է: Նրանց սկիզբը եղել է մի կրոն , մի լեզու : Բայց ըստ բազմացման և տարածման նրանց քանակի , նրանք հեռացան երկրի հեռավոր անկյուններ , որի արդյունք եղան լեզվական տարբերություններ , բնավորությունների և մաշկի գույների տարբերություններ : Սա անխուսափելի անխուսափելի արդյունք է հասարակության ազդեցության նրանց վրա և այս տարբերությունները առաջանում են կապված մտածելակերպի , համոզմունքների և կյանքի հետ : Այդ իսկ պատճառով Ալլահը ուղարկեց նրանց մոտ առաքյալների , որ նրանք վերադարձնեն մարդկանց իրենց հիմքի և նախաղբյուրի, որ Միակ Ալլահին երկրպագելն է , նրան որևէ գործընկեր տալը : Ամենաբարձրյալ Ալլահը ասում է .

« Մենք ուղարկել ենք ամեն համայնքի առաքյալի. « Երկրպագեք Ալլահին և խուսափեք Տագութից :» Նրանց մեջ կան այնպիսիներ , որոնց Ալլահը դրել է ճիշտ ուղղու , և այնպիսիներ , որոնց արդարաբար կանխորոշված էր մոլորություն : Քայլեք երկրով և տեսեք , ինչպիսին էր անհավատների ավարտը :»[13]

Ճշմարիտ Իսլամը ուշադրություն չի դարձնում մարդկանց արտաքին տեսքին , քանի որ Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո,Ն ), ասաց. « Երբեմն մազակալած , փոշոտ մարդը , որը հագած է ցնցոտիների , որից մարդկանց աչքերը թեքվում են , երդվում է Ալլահով , և (Ալլահը ) անմիջապես տալիս է նրան ( այն , ինչ նա խնդրում է )[14]

Եվ երբ գտնվում են մարդիկ , ովքեր օգտագործում են այդ տարաձայնությունները մարդկանց միջև ըստ մաշկի գույնի , ծագման կամ սեռի , ապա անպատճառ , գալիս են այդ ատելի կաստայականության , որի դիմաց Իսլամական Շարիաթը փակում է բոլոր ճանապարհները : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) , բացատրել է մաշկի գույնի տարբերությունը մարդկանց մոտ , նրանց խառնվածքը և բնավորությունները ասելով .

« Ճշմարիտ , Ամենաբարձրյալ Ալլահը արարել է Ադամին փոշուց , որը Նա վերցրել է ամբողջ երկրից : Եվ հայտնվեց մարդ , համապատասխան երկրին , որից ստեղծվեց կարմիր , սև, սպիտակ և դեղին : Եվ նրանց մեջ կան փափուկ , տխուր , վատ և լավ :»[15]

Բոլոր մարդիկ , չնայած իրենց սեռի , մաշկի գույնի , լեզվի կամ հայրենիքի նույնն են : Բոլորը հավասար են Ալլահի ն առջև և տարբերվում են միայն մի բանում , որը կայանում է տարբերություն նրանց միջև , որն է մոտիկ կամ հեռու լինելը Շարիաթի օրենքների օգտագործմանը , որը բարիք է նրանց և հասարակարգի համար : Ամենաբարձրյալը ասում է .

« Օ, մարդիկ , Ճշմարիտ , Մենք ստեղծել ենք ձեզ տղամարդկանցից և կանացից և արել ենք ձեզ ազգեր և ցեղեր , որ դուք ճանաչեք իրար , և ամենահարգարժանը Ալլահի առջև ձեր միջից , ամենաաստվածավախերն են : Ճշմարիտ , Ալլահը Իմասուն , և Իմացյալն է : »[16]

Այսպիսով , Ալլահը արել է ձեզ ազգեր և ցեղեր , որ մեկը մյուսից բարձր չդասի , այլ որ այն պատճառ դառնա իրար ծանոթանալու և տարբերելու : Ինչպես ամեն մարդ ունի իր անձնական անունը , որը տարբերվում է մյուսից :

« Մենք պատվել ենք Ադամի որդիներին և թույլ ենք տալիս նրանց տեղաշարժվել ցամաքում և ծովում : Մենք պարգևել ենք նրանց բարիք և նվիրել ենք նրանց բացահայտ առավելություն ուրիշ արարածների վրա : »[17]

Այս գերադասումը ընդհանուր է , բոլոր մարդկանց համար առանց բացառության : Մի սեռը լավը չէ մյուսից և մի խումբը լավը չէ մյուսից : Ամենաբարձրյալն ասում է .

« Նա , Այն Ոքն է , Ով դարձրել է ձեզ ժառանգորդներ երկրի վրա և բարձրացրել է մեկին ուրիշների վրա աստիճաններով : »[18]

Բոլոր մարդիկ առանց բացառության , ստեղծվել են Ալլահին երկրպագելու համար, տարածվելու Երկրի վրա և կատարելու պարտավորվածությունը , որոնք բացահայտել է ամենաբարձրյալ Ալլահը այս այաթում : Եվ նաև արել է տարբերություն իրենց հարստության , բարոյականության , գեղեցկության մաշկի գույնի և արտաքին տեսքով : Նա չի արել այս տարբերությունները հիմնված ծագման վրա , ինչպես ասում է Ղուրանը :

« Մենք բաժանել ենք իրենց միջև իրենց գոյության ձևերը աշխարհիկ կյանքում և բարձրացրել ենք մեկը մյուսից ըստ աստիճանների, որ որոշները վերցնեն իրենց մոտ ծառայության ուրիշներին : »[19]

Հիմնվելով դրանով , այն հավասարությունը , որը հաստատում է Իսլամը և որի տեսակետից բոլոր մարդիկ հավասար են առանց բացառության , դա է.

Ø Պահպանել օրինական իրավունքներ ամեն մարդու , և առանձնակի կախված նրա սեռի , ծագման , մաշկի գույնի և իրացունքով օգտվել կազմակերպված ազատությունից : Նրա կազմակերպիչն է հանդիսանում կրոնը , որը հանում է նրան կատարյալ անասնական ազատությունից , որը ճաշակում է ժամանակակից աշխարհը : Նրա խանր արդյունքներն են արատների տարածումը և բանտերը, լցված բարոյական , տնտեսական և հասարակական հանցագործություններով և այլն : Ալլահի Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Բոլոր մարդիկ հավասար են , ինչպես սանրի ատամները :»

Ø Բոլոր մարդիկ հավասար են Շարիաթի օրենքների դիմաց , և չկա ոչ մի տարբերություն նրանց սեռերի տեսանկյունից , ծագումից և մաշկի գույնից: Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

« Ճշմարիտ , Ալլահը հրամայում է ձեզ վերադարձնել վստահված պահպանության ունեցվածքը իր տիրոջը և դատել արդարորեն , երբ դատում եք մարդկանց մեջ : Ինչ լավ է այն , ինչ տեղեկացնում է ձեզ Ալլահը : Ճշմարիտ Ալլահը Լսող և Տեսնող է : »[20]

Իսկ Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) ասաց. «Օ, մարդիկ , Ճշմարիտ նրանց , ովքեր եղել էին ձեզանից առաջ , կործանել է այն , որ երբ գողանում էր նրանցից հայտնին, ապա նրանք թողնում էին նրան , իսկ երբ գողանում էր նրանց միջի թույլը , ապա պատժում էին : Երդվում եմ Ալլահով , եթե Ֆաթիման , Մուհամեդի դուստրը գողանա , ապա անպայման կկտրեմ նրա ձեռքը :»[21]

Նույպես նրանք հավասար են պատասխանատվության տեսանկյունից և հատուցման և պարգևի : Ամենաբարձրյալ Ալլահը ասում է .

« Նա , ով արել է բարիք մի ատոմի քաշի, կտեսնի այն : Եվ նա , ով արել է չարիք մի ատոմի քաշի , կտեսնի այն :»[22]

>Նույնպես նրանք հավասար են համամարդկային արժանապատվության տեսանկյունից : Ոչ ոքի չպետք է պատճառել տառապանք ըստ իրենց մաշկի գույնի , սեռի , հավատքի : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

« Մի նեղացրեք նրանց , ում նրանք կոչում են բացի Ալլահից , այլապես նրանք կսկսեն վիրավորել Ալլահին թշնամությունից և անգիտությունից ելնելով : Այսպես Մենք զարդարել ենք ամեն ազգի համար իր արարքները : Հետո նրանք պիտի վերադառնան իրենց Տիրոջ մոտ , և Նա կբացահայտի նրանց այն , ինչ նրանք արել են : »[23]

Ø Նույնպես նրանք հավասար են կյանքի խորհրդավորության, ունեցվածքի և պատվի տեսանկյուններից : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. «Ճշմարիտ ձեր արյունը և ձեր ունեցվածքը , և ձեր պատիվը սուրբ են , այնպես ինչպես այս օրվա խորհրդավորությունը , այս ամսվա , և այս վայրի : Ուրեմն թող ներկան փոխանցի բացակային: Քանի որ կարող է լինել այնպես , որ ներկա գտնվողը կփոխանցի նրան , ով ավելի լավ կհասկանա քան նա :»[24]

Ø Նույնպես նրանք հավասար են հասարակությունում ղեկավար պաշտոն ունենալու տեսանկյունից , որը հիմնված է արժանիքների, հնարավորությունների և բավարարվածության վրա : Ուդեա ալ- Քինդին փոխանցում է , որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Օ, մարդիկ .Նա ձեզանից , ով արել է մեզ համար որևէ գործ, և մենք թաքցրել ենք նրանից նույնիսկ ասեղ կամ այն , ինչ ավելի է դրանից , ապա այն կլինի շատ թանկ Դատաստանի Օրը :» Եվ այդ ժամանակ վեր կացավ սևամորթ տղամարդ , որին կարծես ես հիմա տեսնում և մտածում եմ , որ նա անսարներից է , որը ասաց. « Ընդունիր ինձանից քո գործը , Օ, Ալլահի Մարգարե :» Նա (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց . « Եվ ի՞նչ գործ է դա :» Տղամարդը ասաց. « ես լսել եմ թե դու ինչպես ես առաջ ասել , այն , ինչ հիմա ասեցիր : » եվ Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Եվ հիմա ասում եմ նույնը . ով , ում աշխատանքով մենք օգտվել ենք , թող գա նրանց մոտ փոքր քանակով նրա , կամ մեծ: եվ այն , ինչ նրան հասնում է , թող վերցնի , իսկ այն , ինչ նրանը չէ , թող թողնի :»[25]

Ø Նույնպես նրանք հավասար են Ալլահի տրվածից շրջակա միջավայրի օգտագործման տեսանկյունից : Ամենաբարձրյալ Ալլահը ասում է .

« Օ, Մարդիկ , Համտեսեք երկրի վրա այն , ինչ թույլատրելի և մաքուր է , և մի հետևեք սատանայի հետքերին : Ճշմարիտ , նա փեզ համար բացահայտ թշնամի է : »[26]

Ø Նույնպես նրանք հավասար են Միակ Ալլահին երկրպագելուն , որը չունի գործընկեր : Քանզի Իսլամը ուղարկվել է ամբողջ մարդկության համար , որոնք ունեն մաշկի տարբեր գույներ , սեռեր և ծագում : Բոլորը Ալլահի ստրուկներն են : Ամենաբարձրյալը ասում է .

« Օ, մարդիկ . Երկրպագեք ձեր տիրոջը , Ով արարել է ձեզ և նրանց , ովքեր եղել են ձեզանից առաջ , միգուցե դուք կվախենաք :»[27]

Բացի դրանից , Մարգարեյի(Խ.Ա.Ո.Ն ) Շարիաթը փոխեց այն ամենը , ինչ հանգեցնում է զզվելի ռասսայական ֆանատիզմի կամ նույնիսկ ակնարկում է այն: Փոխանցված է , որ Աբու Ուկբան (թող Ալլահը գոհանա նրանով ) , ազատ արձակված պարսիկների միջից , ասաց. « Ես ներկա էի Ալլահի Մարգարեյի(Խ.Ա.Ո.Ն ) հետ Օհոդ ճակատամարտում : Եվ խփեցի բազմաստվածների մի մարդու ասելով. « Ստացի այս ինձանից : Ես երիտասարդ պարսիկ եմ ,« և հետո թեքվեցի Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) , որին նա ասաց. . « Օ, եթե դու ասեյիր .« Ստացիր այդ ինձանից , չէ որ ես անսար երիտասարդ եմ : »»[28]

Մենք տեսնում ենք , թե ինչպես Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) բնութագրում է նրա պատկանելությունը անսարներին և դա սիրելի էր նրա համար , քան պատկանել պարսիկներին, չնայած դա եղել էր նրա իսկական ծագումը և չէր արգելվում դասել նրան նրանց : Բայց Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց դա հոգալով նրա մասին , որ ընկերությունը և անձեռնպահությունը արտահայտվում է կրոնից , և փորձում է հեռացնել նրան ամեն մեծամտությունից կապված ազգայինի հետ :

Ծագումը և արտաքին տեսքը չի հանդիսանում չափանիշ Իսլամում : Ճշմարիտ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ցուցաբերել է սեր և հավանություն Սուհեյբ առ- Ռումիին և Բիլել իբն Ռաբահին , որը դրդեց նրան (Խ.Ա.Ո.Ն ) ասել. « Նա մարդ է , ով Դրախտի բնակիչ է :» Նույնպես դեպի Սալման ալ –Ֆարսիին , որը հանդիսանում էր բնիկ պարսիկ , որը դրդեց նրան (Խ.Ա.Ո.Ն ) ասել . « Սալմանը մեզանից է , իմ ընտանիքից :»

Միևնույն ժամանակ , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) արտահայտել է մեծ բարկություն , ատելություն և թշնամություն իր հորեղբորը , Աբու Լեհեբին, որի պատճառով Ալլահը ուղարկեց սուրա , որը կկարդացվի մինչև Դատաստանի Օրը : Այնտեղ նրան խոստացված է տանջալից պատիժ : Ալլահն ասում է .

« Թող նրա ձեռքերը լինի փոշոտ ( թող բոլոր նրա արարքները լինեն անօգուտ ) ,և ինքն էլ կորած է : Չի փրկի նրան իր հարստությունը և այն ինչ նա ձեռք է բերել ( դիրք հասարակությունում և երեխաներ ) : Նա կընկնի բոցավառ կրակը :»[29] Եվ մենք բոլորս գիտենք , որ ծագման տեսանկյունից նա հայտնի մարդկանցից մեկն էր . արաբ , քուրեյշ և իր ցեղի առաջնորդը :

Սուրբ Ղուրանում մեզ ցույց է տրված մուսուլմանների առաջին սահմանադրությունը , որը ուղարկվել է բոլոր մարդկանց համար : Իմաստուն Լուկմանի անունը , որը եթովպացի սևամորթ ստրուկ էր , որին Ալլահը նվիրեց իմաստություն և որի պատճառով մի ամբողջ սուրա ուղարկվեց, որը կոչվեց նրա անունով : Այնտեղ նա գովաբանվում է և նշվում է նրա արժանի հատկությունները , որոնք ոչ մեկ անգամ են երևում Ղուրանի շատ սուրաներում , որոնք անվանված են այս կամ այն մարգարեների և Ալլահի առաքյալների , և սուրբերի անուններով : Օրինակ , «Նոյ» , « Իբրահիմ », « Իմրան Ընտանիքը », « Մարիամ », « Հովսեփ » , «Յունես » , « Մուհամեդ » սուրաները և այլն : Մուսուլմանները կարդում են այս սուրաները ամեն օրվա աղոթքներում . առավոտյան և գիշերը : Եվ այս ամենը նրա համար , որ հասցնեն կատարելության հավասարության սկզբունքը մուսուլմանների սրտերում ուրիշ մարդկանց միջև և որ այս հարցի հասկացությունը շարունակվի :

Եթովպիան աֆրիկյան երկիր է , որի բնակիչների մեծամասնությունը սևամորթներ են : Իր կոչի սկզբում Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հրամայեց իր հետևորդներին վերաբնակվել այնտեղ , այն պատճառով , որ նրանց տանջում էին քուրեյշները : Նա ասաց. «Ճշմարիտ , այնտեղ այնպիսի թագավոր է , ով ոչ ոքի չի ճնշում :»

Երբ վախճանվեց Եթովպիայի Նեգուս թագավորը , Ալլահի մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Աղոթեք նրա համար ն հոգեհանգստի աղոթքը », որին հետևորդները ասացին . « Աղոթել եթովպացի ստրուկի համա՞ր », և այդ ժամանակ Ամենաբարձրյալ Ալլահը ուղարկեց այաթ.

« Ճշմարիտ , Գրերի մարդկանց մեջ , կան այնպիսիններ , ովքեր հավատում են Ալլահին և այն բանի, որը ուղարկվել է ձեզ և ինչը ուղարկվել է նրանց , լինելով հնազանդ Ալլահին և չեն վաճառել նշանները Ալլահի չնչին արժեքով :»[30]

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Խնդրեք Ալլահին թողություն ձեր եղբոր համար «, և հետո հավասարեցրեց աղոթողների շարքերը , որից հետո փառաբանեց Ալլահին քառակի , « Ալլահու Աքբար » բառերով :»[31]

Հավասարության կոչի սկզբունքը Իսլամում միայն հույս կամ խոսակցություն չէր , որով եկել էր Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն): Նա (Խ.Ա.Ո.Ն ) գործնականորեն իրագործեց այս սկզբունքը իր ժողովրդի մեջ : Օրինակ , Ուսամա իբն Զեյդը ( թող Ալլահը գոհանա նրանով), Ալլահի Առաքյալի կողմից ազատվածը (թող Ալլահը գոհանա նրանով), և որդին ստրկությունից ազատված, շատ սև էր , դուրս ընկած քթով , բայց Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ), միշտ վերցնում էր նրան և իր թոռանը , Հասանին, իր դուստր Ֆաթիմայի որդուն (թող Ալլահը գոհանա նրանով ), ասելով . « Օ, Ալլահ , սիրիր նրանց երկուսին , քանզի ,իսկապես ես սիրում եմ նրանց : »[32]

Ավելին , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) հետաձգեց ելքը Առաֆաթից հաջի ժամանակ , որը կապված էր երկրպագության և մուսուլմանների գործերի հետ , Ուսամայի պատճառով , որին Նա (Խ.Ա.Ո.Ն ) սպասում էր : Եվ նա (թող Ալլահը գոհանա նրանով ) եկավ , որին Յեմենի բնակիչները ասացին . « Եվ մենք նստել էինք սրա պատճառո՞վ:» Ավելի ուշ այս մաչդիկ Իսլամից ետ կանգնեցին , այսինքն կրոնից հրաժարվելու ժամանակները :[33]

Աիշան ( թող Ալլահը գոհանա նրանով ), Ալլահի Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն ) կինը ասաց. « Ոչ ոքին թույլատրված չէր ատել Ուսամայի այն բանից հետո , երբ նա լսել է Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) խոսքերը. «Ով սիրում է Ալլահին և Նրա Առաքյալին , թող սիրի Ուսամային :»

Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) խոսքերին միշտ հետևում էր գործերը : Աիշան (թող Ալլահը գոհանա նրանով ), ասաց. « Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ցանկանցավ մաքրել փոքրիկ Ուսամայի քիթը և Աիշան ասաց. « Թող , ես այդ կանեմ «, որին Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Օ, Աիշա , սիրիր նրան , քանզի ես սիրում եմ նրան «:

Ավելին , Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) Ուսամային դարձրեց մուսուլմանների բանակի հրամանատար ընդդեմ հռոմեացիների , չնայած նա հանդիսանում էր սևամորթ ազատ արձակված ստրուկ :Այդ բանակում կային արժանի և հանճարեղ հետևորդներ : Ոմնաք հետևորդներից (թող Ալլահը գոհանա նրանցով ), համարեցին դա չափից ավելի Ուսամայի հանդեպ և սկսեցին խոսել այդ մասին : Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այդ մասին , ապա բարձրացավ մինբարի (հոգևոր առաջնորդի կանգնելու տեղը ), վրա փառաբանեց Ալլահին և ասաց.« Եթե դուք վարկաբեկում եք նրա դիրքը ինչպես հրամանատար , ապապ, այդպիսով , վարկաբեկում եք հրամանատարի դիրքը նրա հոր , իրենից առաջ : Եվ երդվում եմ Ալլահով , եթե նա լիներ համապատասխան , ապա կլիներ արժանի հրամանատարի կոչման , իսկ եթե նրանք եղել են ինձ համար սիրելի մարդկանցից , նկատի ունենալով Զեյդ իբն Հարիսին , Ուսամայի հորը , ապա այս մարդը ինձ համար ավելի սիրելի է նրանից հետո :»[34]

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մահացավ , մինչ Ուսամա իբն Զեյդի բանակը առաջացավ հռոմեացիների դեմ պայքարի , բայց մինչ այդ նա (Խ.Ա.Ո.Ն) ասում էր .« Ուղարկեք Ուսամայի ջոկատը , ուղարկեք Ուսամայի ջոկատը ......»

Մարգարեյի մահից հետո (Խ.Ա.Ո.Ն) Աբու Բաքրը (թող Ալլահը գոհանա նրանով), գլխավորեց Խալիֆությունը ըստ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կտակի : Օմար իբն ալ- Խատաբը (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց Աբու Բեքրին (թող Ալլահը գոհանա նրանով), « Ճշմարիտ , անսարները համարում են , որ բանակը պիտի գլխավորի մարդ , ով մեծ է Ուսամայից :» Որին Աբու Բեքրը (թող Ալլահը գոհանա նրանով ) բարկացավ և ասաց. « Թող զրկվի քեզանից քո մայրը , օ ալ- Խատաբի որդի : Նրան նշանակել է ինքը Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն ), իսկ դու կոչում ես ինձ փոխե՞լ նրան : Երդվում եմ նրանով , ում ձեռքերում է իմ հոգին , եթե ես իմանայի , որ վայրի կենդանիները կխժռեն ինձ , ապա միևնույնն է կուղարկեյի Ուսամայի ջոկատը : »

Եվ դուրս եկավ երիտասարդ սևամորթ հրամանատար Ուսաման իր բանակով Մեդինայից : Աբու Բեքրը (թող Ալլահը գոհանա նրանով ), դուրս եկավ ուղեկցելու նրան : Երբ Ուսաման հեծնեց ձին , ապա Աբու Բեքրը (թող Ալլահը գոհանա նրանով ), մոտեցավ նրա ոտքերին : Ուսաման ամաչեց այդպիսի իրավիճակից և ասաց Աբու Բեքրին (թող Ալլահը գոհանա նրանով ), « Օ , Ալլահի Մարգարեյի փոխանորդ (թող Ալլահը օրհնի և ողջունի նրան ), Երդվում եմ Ալլահով , կամ դու կհեծնես ձի, կամ ես կիջնեմ ձիուց :» Ինչին Աբու ԲԵքրը (թող ալլահը գոհանա նրանով ), պատասխանեց.« Երդվում եմ Ալլահով , դու չես իջնի ձիուց , և ես չեմ հեծնի այն , քանզի իմ ոտքը չի փոշոտվել Ալլահի Ճանապարհի համար նույնիսկ մեկ ժամ :»

Հետո Աբու Բեքրը (թող Ալլահը օրհնի նրան ), խնդրեց թույլտվություն Ուսամայից , որ Օմարը (թող Ալլահը օրհնի նրան ), մնա նրա հետ Մեդինայում , որ օգնի նրան կառավարել պետությունը : Այսպիսով , մեզ ցույց է տրվում օրինակ այն բանի , որ պետք է թույլտվություն խնդրել գլխավոր հրամանատարից , նույնիսկ եթե նա փոքր է տարիքով :

Հավասարության սկզբունքը Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) սկսում էր իրագործել իրենից : Չնայած Նա (Խ.Ա.Ո.Ն ) ծագմամբ լավագույնն էր , իսկ նրա բարեկամները ամենահարգալից բարեկամները , իր ցեղը արաբների միջի լավագույնը , որը ուներ դիրք , որը ոչ ոք չի ժխտում , չնայած դրան Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Մի փառաբանեք ինձ այնպես , ինչպես քրիստոնյաները փառաբանում են Հիսուսին , Մարիամի որդուն , ճշմարիտ , ես միայն ստրուկ եմ : Այնպես որ ասեք « Ալլահի ստրուկ և Նրա Առաքյալ :»[35]

Ավելին , Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ամուսնացրեց իր հորաքրոջ աղջկան , Զեյնաբ բենթ Ջահշին, ստրկությունից ազատված Զեյդի հետ :

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ), միշտ անում էր ամեն ինչ , ինչ ի վիճակի էր , որ այս վեհ սկզբունքները Իսլամական Շարիաթի , լինեն առաջնային իր հետևորդների սրտերում : Այս տեղի է ունենում նրանց մասին հոգալով , առանց տարբերություն դնելու : Աբու Հուրեյրան (թող Ալլահը գոհանա նրանով ), ասաց. « Սևամորթ աղջիկ կամ տղա գալիս էին մզկիթ , իսկ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ հետաքրքրվում էր նրանց գործերով :» Մի անգամ Նա (Խ.Ա.Ո.Ն) հարցրեց ինչպես են նրանք : Նրան պատասխանեցին . « Մահացել են », որին Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Ի՞նչու ինձ այդ մասին չեք հաղորդել :» Կարծես նրանք դրան կարևորություն չեն տվել : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Ցույց տվեք ինձ նրանց գերեզմանները :» Նրան ցույց տվեցին և Նա (Խ.Ա.Ո.Ն ) աղոթեց նրանց համար և ասաց. « Ճշմարիտ , այս գերեզմանները լցված է մթությամբ նրա բնակիչների համար , բայց Ամենաբարձրյալ Ալլահը կլցնի այն լույսով իմ աղոթքների շնորհիվ նրանց համար : »[36]

Նրանք վերցնում էին նրանից (Խ.Ա.Ո.Ն ) ասկետիզմի օրինակ այս աշխարհում և Նա (Խ.Ա.Ո.Ն ), երբեք և ոչ ոքի չի առանձնացրել իր նվերներով , հիմնվելով մաշկի գույնի կան սեռի վրա : Հաքիմ իբն Հիզեմ. « Մարգարե Մուհամեդը(Խ.Ա.Ո.Ն ) իմ ամենասիրելի մարդն էր նույնիսկ բազմակրոնության ժամանակ :» Եվ երբ Նրան (Խ.Ա.Ո.Ն ) տրվեց մարգարեական առաքելությունը և Նա (Խ.Ա.Ո.Ն ) տեղափոխվեց Մեդինա , ապա Հաջի ժամանակ Կաքիմ իբն Հազիմը գնաց այնտեղ : Այնտեղ նա տեսավ եմենյան թիկնոց , որը վաճառվում էր հիսուն դիրհամով : Նա գնեց այն , որ նվիրի Ալլահի Առաքյալին (Խ.Ա.Ո.Ն ): Որից հետո նա մատուցեց այն նրան (Խ.Ա.Ո.Ն ) որպես նվեր և ցանկացավ , որ Նա (Խ.Ա.Ո.Ն ) ընդունի այն : Ուբեյդուլլան ասաց, « Ես կարծում եմ , որ Նա (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Ճշմարիտ , մենք չենք ընդունում ոչինչ բազմաստվածներից , բայց կարող ենք այն գնել :» Այդ ժամանակ նա վաճառեց այն Նրան (Խ.Ա.Ո.Ն ) : Դրանից հետո Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) , վերադարձավ Մեդինա և հագավ այն : Եվ ես տեսա , ինչպես Նա (Խ.Ա.Ո.Ն ) հագնում էր այն և դուրս էր գալիս մինբար : Ես երբեք չէի տեսել որևէ մեկին ավելի գեղեցիկ քան Նա (Խ.Ա.Ո.Ն ) այդ օրը : Դրանից հետո Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) նվիրեց այդ թիկնոցը Ուսամա իբն Զեյդին : Եվ Հաքիմը տեսնելով այն նրա վրա ասաց. « Օ, Ուսամա , դու կրում ես յեմենյան թիկնո՞ց: » Ինչին Ուսաման (թող Ալլահը գոհանա նրանով ), պատասխանեց .« Այո , որովհետև ես ավելի լավն եմ քան նա[37] , իմ հայրը ավելի լավն է , քան նրա հայրը և իմ մայրը ավելի լավն է քան նրա մայրը :»[38]

Ի՞նչը դրդեց Ուսամային ասել այսպիսի խոսքեր : Ճշմարիտ , սա Իսլամն է , որը հավասարեցրել է բոլոր մարդկանց , մանավանդ նրանց մաշկի գույնի և սեռի տեսանկյունից : Այն տվեց նրանց իրավունք , որը հանդիսանում է խոսքի իրավունք[39] , որը ավելի վաղ արգելված էր նրանց համար :

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ), նստել էր իր հետևորդների հետ , զրուցում և ուրախանում էր նրանց հետ , հարցնում էր իրենց գործերից , լսում էր նրանց բողոքները և ուղղում էր Իսլամի հասկացությունը , ինչպես խոսքերով այնպես էլ գործերով : Մանավանդ այն բանում ինչ վերաբերվում էր ուրիշներին նվաստացնելուն : Աբու Հուրեյրան (թող Ալլահը գոհանա նրանով ), ասում է .« Մի անգամ երկու մարդ վիրավորեցին իրար, և նրանցից մեկը անպատվեց մյուսի մորը : Այդ հասավ Ալլահի Առաքյալին (Խ.Ա.Ո.Ն ): Նա կանչեց իր մոտ այդ մարդուն և ասաց. « Դու վիրավորեցի՞ր նրա մորը : » և կրկնեց այս հարցը որոշ ժամանակ անց : Որին այդ մարդը պատասխանեց . « Ես Ալլահի թողությունն եմ խնդրում այնի համար , ին չ ասել եմ : » Եվ Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն ), ասաց. « Բարձրացրու քո գլուխը և նայիր այս հավաքված մարդկանց : » Եվ նա նայեց նրանց , ովքեր Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) շուրջն էին, ով ասաց. « Դու ավելի լավ չես քան կարմրամորթը կամ սևամորթը նրանցից , այլ լավն է միայն նա , ով ունի կրոնում արժանի գործ : »[40]

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ), երբեք գոհ չէր այն բանով , ով ծաղրում էր կամ նվաստացնում էր ուրիշ մեկին , լիներ դա նրա ներկայության կամ բացակայության ժամանակ : Օրերից մի օր , հետևորդները հավաքվեցին հավաքույտի , որտեղ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ներկա չէր : Եվ ներկաներից մեկն էր Խալեդ իբն ալ- Վալիդը , Աբդուռահմեն իբն Աուֆը , Բիլել իբն Ռաբահը և Աբու Զառ ալ- Գիֆարին , հանճարեղ և արժանի հետևորդները : Նրանց միջից սևամորթ էր միայն եթովպիացի Բիլելը : Իսկ Աբու Զառին բնորոշ էր բնածին բռնկումը : Մարդիկ սկսեցին քննարկել ինչ որ հարց : Եվ Աբու Զառը արտահայտեց իր կարծիքը : Բիլելը (թող Ալլահը գոհանա նրանով ), ցույց տվեց նրան սխալը : Եվ այստեղ Աբու Զառը (թող Ալլահը գոհանա նրանով ), ասաց.

Նույնիսկ դու , օ, սևամորթի զավակ , մեղադրում ես ինձ սխալու՞մ :

Այստեղ Բիլելը զարմացած ոտքի կանգնեց , զգալով բարկություն և ափսոսանք : Նա ասաց .

Երդվում եմ Ալլահով , ես կհաղորդեմ քո խոսքերը Ալլահի Մարգարեյին , և շտապեց Նրա (Խ.Ա.Ո.Ն ) մոտ : Նա հաղորդեց Նրան (Խ.Ա.Ո.Ն ) Աբու Զառի , (թող Ալլահը գոհանա նրանով), խոսքերը : Արդյունքում Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) դեմքի արտահայտությունը փոխվեց : Երբ Աբու Զառը (թող Ալլահը գոհանա նրանով ), լսեց այս նորությունը , ապա արագ շտապեց մզկիթ : Նա մտավ մզկիթ և ասաց.

Խաղաղություն քեզ , օ, Ալլահի Մարգարե, - և հետո ավելացրեց . - Ես չգիտեմ , Նա (Խ.Ա.Ո.Ն ), բարկության պատճառով պատասխանեց իմ ողջույնին թե ոչ :

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ), ասաց.

« Օ, Աբու Զառ , դու մեղադրեցիր նրան , նրա մոր պատճառո՞վ : Ճշմարիտ , դու մարդ ես , ում մեջ մնացել է տգիտության ժամանակների հետքերը :»

Եվ այստեղ Աբու Զառը (թող Ալլահը գոհանա նրանով ), արտասվեց և ծնկի եկավ ասելով .

Օ, Ալլահի Մարգարե , խնդրիր Ալլահից թողություն իմ փոխարեն ....., և հետո լացակումած դուրս եկավ մզկիթից : Ճանապարհին նա տեսավ Բիլելին : Երբ նա տեսավ նրան , ապա ընկավ ճանապարհի վրա և դրեց իր այտը գետնին ասելով .

Օ, Բիլել , երդվում եմ Ալլահով , ես չեմ բարձրացնի իմ այտը գետնից , մինչ դու չկանգնես նրա վրա քո ոտքով : Դու առաքինի ես , իսկ ես նվաստացած :

Բիլելը բարձրացրեց նրան լացելով , համբուրեց նրա այտը և ասաց. « Ճակատի վրա , որը խոնարհվում է Ալլահին , ոտք չի բարձրանում : »

Ո՞վ է այդ մարդը ՞ Բարձրահասակ, նիհար , շատ թխամաշկ, խիտ մազերով , նեղ ուսերով , որին գալիս էին մարդիկ , հիշում էին նրա արժանիքները և այն , որ Ալլահը կանխագուշակել է նրան բարիք : Նա չէր ցանկանում լսել այս բոլոր գովասանքները , մինչ նրա հոգին չիմացավ նրա իրական արժանիքը , որպեսզի ապահովագրի իրեն գայթակղությունից և հպարտությունից : Նա ասում էր և արցունքները գլորվում էր նրա այտերով . « Ես միայն եթովպացի եմ , ով միայն երեկ ստրուկ էր .....:»

Ո՞վ է այդ եթովպիացի ստրուկը , որին այս ամբողջ բարձր աստիճանը արժանավայել տրված է Իսլամում , և այս ավելացրել է ավելի շատ համեստություն և հասկացություն Ճշմարիտի նորելուկների դիրքերում : Ով ասել է , իմանալով , որ որոշ մարդիկ համարում են նրան Աբու Բեքրից բարձր (թող Ալլահը գոհանա նրանով ), ով առաջին փոխանորդն էր Ալլահի Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն ) հետո , և լավագույնն էր առաքյալներից և մարգարեներից հետո : Նա ասաց. « Ինչպես են ինձ համարում բարձր նրանից , երբ ես հանդիսանում եմ միայն մի լավ արարք նրա բոլոր արարքների դիմաց : »

Ով է այդ եթովպացի ստրուկը , որին ինքը Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն )խոստացել է Դրախտ, ասելով նրան առավոտյան աղոթքից հետո . « Օ, Բիլել , ասա ինձ , ո՞ր գործն է քո արարքներից Իսլամում , որը ներշնչում է ավելի շատ հույս , քանզի , ճշմարիտ , ես լսել եմ քո սանդալների ձայնը , որը գալիս էր իմ առջև Դրախտում :» (Ի պատասխան դրան , Բիլելը , թող Ալլահը գոհանա նրանով , ) ասաց. « Ոչ մի բան իմ արարքներից չի ներշնչում ինձ այնքան հույս , ինչ այն , որ ցանկացած ժամանակ գիշերը թե ցերեկը երբ լվացում եմ արել , դրանից հետո անպատճառ ես աղոթել եմ , չհասցնելով կեղտոտվել : »[41]

Ո՞վ է այդ եթովպացի ստրուկը , որի շնորհիվ և նրա նման թույլ մուսուլմանների

շնորհիվ Ամենաբարձրյալ Ալլահը լուսաբանել է ղուրանական այաթը , որը կընթերցվի մինչև Դատաստանի օրը :

Մի անգամ քուրեյշական վերնախավը եկավ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) մոտ , երբ նա նստած էր եթովպիացի Բիլելի , պարսիկ Սալմանի , հռոմեացի Սուհեյբի , Ամմարի , Հաբիբի և ուրիշ թույլ և աղքատ հավատացյալների հետ : Երբ քուրեյշները տեսան նրանց Նրա (Խ.Ա.Ո.Ն ) հետ, ապա ասացին . « Ճշմարիտ , մենք ուզում ենք , որ դու մեզ հետ առանձին հանդիպում անց կացնես , որին մենք արժանի ենք , միայն արաբների համար : Քանզի քեզ մոտ են գալիս արաբների պատգամավորությունը և մեզ անհարմար է , որ ուրիշ արաբները տեսնեն մեզ այս ստրուկների հետ : Երբ մենք գալիս ենք քեզ մոտ վռնդիր նրանց , և երբ գնանք , ապա նստիր նրանց հետ , եթե ցանկանում ես : »

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Լավ :» Քուրեյշ ցեղի մարդիկ ասացին. « Գրիր մեզ համար նամակ , որը վկայում է այդ :« Այդ ժամանակ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) կանչեց գրագրին : Այսպիսով Նա (Խ.Ա.Ո.Ն ) միայն ցանկանում էր գրավել այդ քուրեյշ ցեղի մարդկանց սրտերը , քանզի դրանով նա կամրապնդեր Իսլամը և նրա հետևորդներին: Նույնիսկ այսպիսի առաքինի նպատակները Իսլամական Շարիաթով չունեն արդարացում , եթե դրանք հակառակ են նրա սկզբունքներին . սկզբունքները միշտ սկզբունքներ են , իսկ արժեքները միշտ արժեքներ :

Եվ այդ ժամանակ Ալլահը ուղարկեց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) բացահայտում:[42]

« Մի վռնդեք նրանց , ովքեր կոչում են իրենց Աստծոն առավոտյան և մայրամուտից առաջ, ձգվելով դեպի Նա : Դու բոլորովին պատասխանատու չես նրանց համար , և նրանք բոլորովին պատասխանատու չեն քեզ համար : Եթե դու վռնդես նրանց , ապա կհայտնվես անօրենների շարքում : Այսպես մենք գայթակղել ենք որոշներին մյուսներով, որ նրանք ասեն .« Հնարավո՞ր է , որ մեր միջից Ալլահը գթասիրտ է միայն նրանց : » Արդյոք Ալլահը լավ չգիտի՞ նրանց ովքեր շնորհակալ են : Երբ քեզ մոտ գալիս են նրանք , ովքեր հավատացել են մեր նշաններին , ասա նրանց . « Խաղաղություն ձեզ :» Ձեր Աստվածը բնորոշել է իրեն Գթասիրտ , և եթե ձեզանից մեկը չարիք է գործել իր անգիտության պատճառով , հետո ապաշխարհել է և սկսել է անել լավ գործեր , ապա Նա – Ներող , Գթասիրտ է : »[43]

Եվ այդ ժամանակ , Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) թողեց իր ձեռքից փաթեթը և կանչեց մեզ ասելով. « Խաղաղություն ձեզ . Ձեր Տերը իրեն վերագրել է գութ :»

Մի անգամ մենք նստել էինք նրա հետ , երբ հանկարծ Նա (Խ.Ա.Ո.Ն ) ցանկացավ վեր կենալ և գնալ : Եվ ուղարկվեց .

« Եղիր համբերատար նրանց հետ , ովքեր կոչում են իրենց Աստծոն առավոտյան և մայրամուտից առաջ և ձգտում են Նրան : Մի թեքիր նրանցից քո հայացքը , ցանկանալով այս աշխարհի զարդերը : »[44]

Դրանից հետո Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) միշտ նստում էր մեզ հետ , և երբ գալիս էր ժամը , երբ նրան(Խ.Ա.Ո.Ն ) պետք էր հեռանալ , ապա մենք վեր էինք կանգնում և հեռանում էինք մինչ Նա (Խ.Ա.Ո.Ն ) ինքն էր վեր կանգնում :

Այդպես և այդ եթովպացին , ով երեկ դեռ ստրուկ էր և այսոր արդեն դարձել էր տեր իր հավատքի շնորհի՞վ :

Եկեք լսենք նրա պատմությունը այնպես , ինչպես այն նկարագրել է Խալեդ Մուհամեդ Խալիդը[45] , թող Ալլահը գթա նրան :

Նա , Բիլել իբն Ռաբահը , Իսլամում առաջին մուադենը (աղոթքին կոչ անողը ), պայթեցրեց օդը կոչով առ Ճշմարիտը : Նա , Բիլելը կոտրեց կուռքերը : Նա Բիլելն է , իսկ ո՞վ չգիտի Բիլելին , ով հանգրվանեց ամբողջ աշխարհի մուսուլմանների սրտերում և զգացմունքներում: Նա Իսլամի ամենահզոր հրաշքներից է : Ամեն տաս մուսուլմանների մեջ այն ժամանակվա մինչ օրերս , և մինչ այն օրը երբ կցանկանա Ալլահը , միշտ գտնվում են յոթ հոգի , ովքեր գիտեն Բիլելին : Այսինքն կան տաս միլիոն մարդ , ովքեր սերունդների և ժամանակի մեջ գիտեն Բիլելին , պահպանելով նրա անունը նրա ամբողջ պատմությունը , այնպես ինչպես գիտեն երկու հզոր փոխանորդների Աբու Բեքրի և Ումարի պատմությունները (թող Ալլահը գոհանա նրանցով ):

Եվ եթե դու հարցնես երեխային , ով դեռ սովորում է առաջին դասարանում Եգիպտոսում , Պաղեստինում , Չինաստանում, Ամերիկայում , Եվրոպայում , Ռուսաստանում , Իրաքում , Սիրիայում , Իրանում , Սուդանում , Թունիսում , Մարոկոյում , Ալժիրում , Աֆրիկայի առանձնացված անկյուններում , Ասիայի լեռներում , կամ աշխարհի ցանկացած անկյունում , որտեղ ապրում են մուսուլմաններ . «Ո՞վ է Բիլել իբն Ռաբահը , » ապա նա քեզ կպատասխանի . «Նա Ալլահի Առաքյալի ( Խ.Ա.Ո.Ն ) մուադենն է : Նա ստրուկ է , որին տանջում էր իր իսկ տերը դնելով քարը նրա կրծքին , որպեսզի նա երես թեքի կրոնից , իսկ նա կրկնում էր . » « Միակ, Միակ », գիտակցելով այն հավերժությունը , որը տալիս է նրան Իսլամը :

Իմացիր , որ Իսլամից առաջ Բիլելը եղել էր ոչ ավելին քան ստրուկ , ով արածեցնում էր իր տիրոջ ուղտերը , արմավի դիմաց , որպեսզի գոյատևի :

Նա ճշմարիտ էր իր հավատքում և կրոնի հզորության մեջ , որին նա հավատում էր , և որը մեծարեց նրան կյանքում և առանձնացրեց բարձր դիրք Իսլամի պատմության մեջ , արժանի , հարգալից և մեծերի մեջ : Իրոք , մարդկության վերնախավի շատ ներկայացուցիչներ , հեղինակություններ և հարուստներ , չեն հասել այսպիսի հավերժ պատվի , որին արժանացել է Բիլելը , եթովպացի ստրուկը : Ավելին , շատ պատմական հերոսներ չեն հասել այսպիսի հանրաճանաչության , որին հասել է Բիլելը :

Նրա մաշկի մգությունը , բնավորության համեստությունը և ծագումը , մարդկանց նկատմամբ հանգիստ վերաբերմունքը , ինչպես ստրուկի , չէին խոչընդոտում նրան , երբ Իսլամը թողեց հետք նրա մեջ : Այն բերեց նրան բարձր դիրքի , իր ճշմարտության, ջանքերի , մաքրության , աշխատասիրության և համոզմունքների շնորհիվ :

Մարդիկ ենթադրում էին , որ Բիլելի պես ստրուկը, հանդիսանում էր անհայտ ծագման , ընտանիքի և բարեկամների մարդ , որը չէր տիրում իր կյանքին և ինքն հանդիսանում էր իր տիրոջ իշխանության տակ , որը գնել էր նրան գումարով : Նա քայլում և սնվում էր իր տիրոջ տնային կենդանիների հետ , ինչպիսիք են ուղտերը և այլ կենդանիները :

Նրանք կարծում էին , որ այդպիսի մարդը , ոչինչի ընդունակ չէ և ոչինչ իրենից չի ներկայացնում : Նրանք բոլորը նույնպես համարում էին , որ երբ նա հետևեց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) և կարողացավ հավատալ , ապա շատ քչերը նրա նման կարող էին անել այդ : Հետո նա դարձավ Իսլամի և Ալլահի Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն ) առաջին մուադենը: Դա այն էր , որ շատ հայտնի առաջնորդներ Քուրեյշ ցեղից և ուրիշ անվանի մարդիկ , ովքեր ընդունել էին Իսլամ , կցանկանային անել :

Այո , նա Բիլել իբն Ռաբահն էր : Ինչ հերոսություն և մեծություն է արտահայտում մեզ այս անունը . Բիլել իբն Ռաբահ :

Ճշմարիտ այս եթովպիացին , սևամորթ ստրկուհու , Համեմի, որդին : Նա լույս աշխարհ եկավ ստրուկ , ովքեր պատկանում էին Ումեյա իբն Խալաֆ ալ – Ջամխիին մեքքայից , և նրա մայրը նրա ստրուկներից մեկն էր :

Բիլելը ապրում էր ստրուկի կյանքով , անց կացնելով օրերը անիմաստ : Նա ոչինչի իրավունք չուներ և ապագայի ոչ մի հույս......

Եվ այստեղ հայտնվեցին Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն ) բարի լուրերը , որոնք սկսեցին հասնել նրա ականջին : Մեքքայի բնակիչները սկսեցին պատմել դրանք միմյանց , և առաջնորդները , և հյուրերը պատմում էին այդ մասին : Մանավանդ Ումեյա իբն Խալաֆը , Ջամխ ցեղի առաջնորդը , որին պատկանում էր Բիլելը :

Այդ ցեղի առաջնորդն էր Ումեյան : Եվ մի անգամ նա հաղորդակցվում էր իր ցեղի ներկայացուցիչների և ընկերների հետ : Երբեմն նրանք զրուցում էին Ալլահի Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն ) մասին բարկությամբ , վիրավորանքով :

Բայց Բիլելի ականջները այս սարսափելի բարկության մեջ ընկալում էին նոր կրոնի իրական պատկերը , որը կոչ էր Միաստվածության , բարձր բարոյականության , հավասարության և ազատության : Նա զգում էր , որ սրանք նոր հատկություններն են այն հասարակության , որում նա ապրում էր : Նրանց ուժեղ խոսակցություններից նա ընկալում էր Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն ) արժանիքների , արդարության , վստահելիության և բանականության ճանաչումը :

Այո , ինչ նա լսում էր նրանցից , զարմացնում էր նրան և հետաքրքրություն առաջացրեց այն բանին , ինչով եկել էր Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն ): Նրանք ասում էին միմյանց . « Մուհամեդը չի ստել ոչ մի անգամ և չի եղել խելագար կամ հմայող :Եվ մենք անպատճառ պետք է նրան որևէ բանով խայտառակենք , որ հեռացնենք նրանից նրանց , ովքեր կշտապեն դեպի նրա կրոնը : »

Նա լսում էր , թե ինչպես նրանք խոսում են Նրա (Խ.Ա.Ո.Ն ) հուսալիության , հավատարմության , բարոյականության , բարեգործության և մտածելակերպի մասին :

Նա նույնպես լսեց , թե ինչպես նրանք շշուկով խոսում էին պատճառների մասին, որոնք դրդեցին նրանց թշնամանալ Նրա (Խ.Ա.Ո.Ն) հետ : Առաջին պատճառը նրանց հայրերի կրոնին հավատարիմ լինելն էր : Երկրորդը քուրեյշների վախը կորցնել իրենց մեծությունը : Այդ մեծությունը հանդիսանում էր նրանց դիրքը ինչպես կրոնական կենտրոն, երկրպագության մայրաքաղաք, ծեսերի, ուխտագնացության վայր ամբողջ Արաբական թերակղզում : Հետո նախանձը Հաշիմ ցեղին , որ հենց իրենցից է դուրս եկել առաքյալը , այլ ոչ թե իրենց ցեղից:

Այդ օրը Բիլել իբն Ռաբահը լուսավորվեց Ալլահի Լույսով և իր հոգու խորքում լսեց լավագույնի ղողանջը : Հետո նա գնաց Ալլահի Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն) մոտ և ընդունեց Իսլամ ....

Բիլելի կյանքը Իսլամ ընդունելուց հետո չեղավ հանգիստ , ինչպես առաջ էր . քուն , ուտելիք , ըմպելիք : Նրա Իսլամ ընդունելու լուրը տարածվեց , ամենուր և հասավ Ջամխ ցեղի առաջնորդներին , որոնք լցված էին մեծամտությամբ և ընչաքաղցությամբ : Ամբողջ աշխարհի սատանաները նստեցին ՈՒմեյա իբն Խալյաֆի կրծքին , ով դիտում էր իր ստրուկի Իսլամ ընդունելու փաստը ինչպես ապտակ բոլոր իրենց , որը կտանի նրանց դեպի ամոթ և խայտառակություն : Նրանց եթովպիացի ստրուկը ընդունե՞լ է Իսլամ և հետևե՞լ է Մուհամեդին :

Ումեյան ասաց ինքն իրեն . « Չնայած այս ամենին , ոչինչ սարսափելի չի եղել ... Ճշմարիտ , այսօրվա արևը չի մտնի մայր , մինչ նրա հետ մայր չի մտնի այդ դավանափոխ ստրուկի Իսլամը : »

Բայց արևը երբեք մայր չմտավ Բիլելի Իսլամի հետ : Հակառակը , արևը այդ օրը մայր մտավ քուրեյշների կուռքերի և կռապաշտության հոգլարքի հետ :

Ինչ վերաբերվում է Բիլելին , ապա նրա հետ տեղի ունեցավ դեպք , որի արժանապատվությունը բնորոշ է ոչ միայն Իսլամին , չնայած Իսլամը բավարար է , այլև նաև ամբողջ մարդկության համար : Նա հպարտորեն տարավ դաժան տանջանքները անսասանությամբ , որը բնորոշ է միայն հանճարեղ և վայել մարդկանց : Ամենաբարձրյալ Ալլահը դարձրեց նրան օրինակ այն բանի , որ մաշկի սև գույնը և ստրկությունը չեն փչացնում հոգու մեծությունը , եթե այն լցված է հավատքով և ամուր կառչած է իր Արարչից , հավատալով Ճշմարտությանը :

Բիլելը մատուցեց ուսուցողական դաս բոլորին , ովքեր ապրում էին նրա ժամանակ , իր կրոնի ներկայացուցիչներին և այլ կրոնների ներկայացուցիչներին... Դաս , որը ուսուցանում է , որ անհատի ազատությունը և նրա կարևորությունը չի վաճառվում ոսկու կտորով :

Նա առաջին յոթ մարդկանցից էր , ովքեր բացահայտ հայտարարեցին իրենց Իսլամ ընդունելու մասին Ալլահի Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն ) կոչի սկզբում : Նրանք էին Աբու Բեքրը , Ամմարը և նրա մայր Սումեյան , Սուհեյբը , Բիլելը և Միկդադը (թող Ալլահը գոհանա նրանցով ): Ինչ վերաբերվում էր Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ), ապա Ալլահը պաշտպանեց նրան հորեղբայր Աբու Տալիբի միջոցով , ով պաշտպանում և պահպանում էր նրան : Աբու Բեքրին պաշտպանում էր նրա ցեղը : Իսկ մնացած մյուսներին վերցրեցին քուրեյշ ցեղի ներկայացուցիչները, հագցրեցին նրանց երկաթե հագուստներ և թողեցին թեժ արևի տակ : Եվ նրանցից բոլորից քուրեյշ ցեղի ներկայացուցիչները ստացան այն ինչ ուզում էին , բացի Բիլելից : Ճշմարիտ , նա տարավ այդ բոլոր տանջանքները հանուն Ալլահի : Բայց քուրեյշ ցեղի ներկայացուցիչները տվեցին նրան երեխաների ձեռքը , ովքեր վերցրեցին նրան և սկսեցին քայլել նրա հետ Մեքքայի բնակիչների դիմաց , և նա չէր հոգնում կրկնել .« Միակ , Միակ ...»[46]

Նրան գցել էին մերկ թեժացած ածուխի վրա : Այսպես նրանք փորձում էին ետ կանգնեցնել նրան իր կրոնից , կամ գոնե սասանեն նրա համոզմունքը , բայց Բիլելը մերժեց անել այդ :

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) և Իսլամը դարձրեցին այս թույլ եթովպիացի ստրուկից ուսուցիչ ամբողջ մարդկության համար , անհատի հարգանքի և նրա ազատության պաշտպանության հարցում :

Քուրեյշ ցեղի ներկայացուցիչները հանում էին նրան կեսօրին , երբ անապատը վերածվում էր սպանիչ գեհենի և գցում էին նրան մերկ թեժ քարերի վրա : Հետո նրանք բերում էին ծանր քար , որը հատուկ քաշ էին տալիս ուրիշ տեղից մի քանի հոգի և դնում էին նրա կրծքին : Այսպիսի վայրի պատիժը շարունակվում էր ամեն օր : Նույնիսկ այնպես պատահեց , որ այսպիսի սարսափելի պատժից որոշ մարդկանց սրտերը մեղմանում էին : Վերջապես նրանք համաձայնեցին թողնել նրան պայմանով , որ նա լավ կխոսի իրենց աստվածների մասին , նույնիսկ մեկ բառ , որպեսզի հանգստացնեն իրենց փառասիրությունը և որ չասեն ուրիշներին , որ նրանք պարտվել են իրենց ստրուկի անսասանությունից :

Բայց նույնիսկ այդ բառը , որը նա կարող էր ասել , չհավատալով իր հոգում և գնելով իր կյանքը , Բիլելը հրաճարվեց արտաբերել , քանի որ ցուցաբերում էր գոհունակություն :

Այո , նա մերժեց արտաբերել այն , փոխարենը սկսեց կրկնել մշտական խոսքերը , « Միակ , Միակ ....»: Նրան ասեցին . « Ասա այն , ինչ մենք ասում ենք :» Եվ նա պատասխանեց նրանց զարմանալի հեգնանքով . « Ճշմարիտ , իմ լեզուն չի կարողանում այդ ասել ... :»

Եվ շարունակեց Բիլելը մնալ տաք քրտինքի մեջ , ժայռերում այնքան ժամանակ , մինչ չանցան նրա մոտով մարդիկ , ովքեր բարձրացրեցին նրան : Նրանք հագցրեցին նրա պարանոցին թել և հրամայեցին իրենց երեխաներին վազել նրանով Մեքքայի լեռներով և փողոցներով , բայց Բիլելը չարտաբերեց իր լեզվով ոչինչ , բացի սուրբ խոսքերից . « Միակ , Միակ ... :»

Երբ եկավ գիշերը , նրանք սկսեցին վիճել նրա հետ . « Վաղը ասա լավ խոսքեր մեր աստվածների մասին : Ասա .« Մեր տերը ալ- Լատը և ալ Ուզան , իմ երդումների և գործերի համար : Մենք հոգնեցինք քեզ տանջել , կարծես մենք մեզ ենք տանջում ...» » Իսկ նա բարձրացրեց գլուխը և արտաբերեց . « Միակ, Միակ ...»

Ումեյա իբն Խալյաֆը հարվածեց նրան , լի բարկությամբ և սկսեց բղավել .« Ո՞ր դժբախտություննն է ուղարկել քեզ մեզ , օ, չարիքի ստրուկ : Երդվում եմ ալ- Լատով և ալ- ՈՒզով , ես անպատճառ կդարձնեմ քեզ նայելու առարկա ստրուկների և տերերի համար :»

Իսկ Բիլելը պատասխանեց , հավատացյալի լիարժեք գիտակցությամբ և մաքրությամբ .« Միակ Միակ .....»

Եվ այստեղ սկսեցին հակառակվել և խոսել նրա հետ , ով սպառնում էր Բիլելին , զղչալով նրա համար, ասելով .« Սանձիր քո զայրույթը , օ, Ումեյա : որդվում եմ ալ- Լատով , նա չի պատժվի այսօրվանից սկսած : Ճշմարիտ Բիլելը մեզանից է և նրա մայրը մեր ստրկուհին : Եվ նա չի գոհանա , եթե քուրեյշ ցեղի ներկայացուցիչները վատ արտահայտվեն և ծաղրեն մեզ նրա Իսլամ ընդունելու պատճառով :»

Բիլելը ուշադիր նայեց նրանց խորամանկ և սուտ երեսներին : Բայց նրա շրթունքներին առկայծեց ժպիտ , նման վաղորդյան լույսի : Եվ այստեղ նա արտաբերեց հանգստությամբ , որը բռնկեց նրանց . « Միակ, Միակ..... »

Եկավ հաջորդ օրը և համարյա կեսօր էր : Բիլելին դուրս տարան թեժ շոգի , իսկ նա համբերատար էր և հնազանդ , կանգուն և առողջ : Այն պահին երբ նրանք նրան տանջում էին , նրանց մոտ դուրս եկավ Աբու Բեքր աս- Սադիքը (թող Ալլահը գոհանա նրանով ), և բղավեց .« Արդյոք դուք չե՞ք վախենում Ալլահից : Կսպանեք մարդուն միայն նրա համար որ նա ասում է » Իմ Տերը Ալլա՞հն է : «Մինչ ե՞րբ » : Բայց Ումեյան ասաց. « Դու փչացրել ես նրան և այդ իսկ պատճառով ես նրան պատժում եմ այնպես , ինչպես հիմա տեսնում ես :» Իսկ Աբու Բեքրը (թող Ալլահը գոհանա նրանով ), գոչեց Ումեյա իբն Խալյաֆին . « ահա վերցրու գումար ավելին քան նա արժե , բայց տուր նրան ազատություն :»

Կարծես Ումեյան խորտակվեց , իսկ նրան մոտեցավ փրկիչ նավակը : Նրա հոգին հանգստացավ և փառաբանվեց , երբ նա լսեց , որ Աբու Բեքրը (թող Ալլահը գոհանա նրանով ), առաջարկեց փրկագին Բիլելի ազատման համար : Քանզի իրենց հոգիների հիասթափությունը կոտրելու Բիլելին հասավ գագաթնակետին : Եվ նաև նրանք վաճառականներ էին և հասկացան , որ նրա վաճառքը նրանց համար կլինի ավելի ձեռնտու , քան նրա մահը :

Նրանք վաճառեցին Բիլելին Աբու Բեքրին (թող Ալլահը գոհանա նրանով ), ով անմիջապես ազատեց նրան , որից հետո Բիլելը գրավեց իր արժանի տեղը ազատ մարդկանց շարքում :

Երբ աս - Սադիքը (թող Ալլահը գոհանա նրանով ), բռնեց Բիլելի արմուկը իր թևի տակ , տանելով նրան ազատության , Ումեյան ասաց նրա ետևից .« Վերցրու նրան , քանզի երդվում եմ ալ – Լատով և ալ- Ուզով , եթե դու ցանկանայիր գնել նրան միայն տասներկու դրհամով , ապա ես կվաճառեյի քեզ նրան :»

Աբու Բեքրը (թող Ալլահը գոհանա նրանով ), գիտակցում էր , որ այս խոսքերում սահում է հուսահատություն և հիասթափություն , կարող էր և չպատասխանել , բայց քանի որ պետք էր պաշտպանել եղբոր արժանապատվությունը , որը դարձել էր Բիլելը , նա պատասխանեց Ումեյային . « Երդվում եմ Ալլահով , եթե դուք պահանջեյիք ինձանից հարյուրապատիկ անգամ շատ արժեք նրա համար , ես անպայման կվճարեյի այն : »

Եվ նա ուղևորվեց իր ուղեկցորդով Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) մոտ, տանելով նրան Բիլելի ազատման ավետիսը : Այդ օրը մեծ տոնախմբություն էր :

Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) հավատացող մուսուլմանները , անսասան տանում էին քուրեյշների կողմից հալածանքները Մեքքայում : Եվ այդժամ Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն ) հրամայեց նրանց ներգաղթել Մեդինա , որպեսզի այնտեղ նրանք գտնվեն անվտանգության մեջ և հեռու հեթանոս քուրեյշների տանջանքներից :

Ալլահի Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն ) դիրքի ամրապնդումից և մուսուլմանների Մեդինայում մնալեց հետո , Նա (Խ.Ա.Ո.Ն ) օրինականացրեց կոչը (ազանը ), աղոթքից առաջ : Եվ ո՞վ դարձավ կանչողը (մուազան ) հինգ անգամ ամեն օր : Եվ ո՞վ բացականչեց այդ հորիզոնի միջով , փառաբանելով Ալլահին և արտահայտելով Միաստվածության խոսքը : Իսկապես դա Բիլելն էր : Տասներեք տարի տանջանքներից և տանջալից կրակներից հետո նա բարձրաձայն հայտարարեց , որ « Ալլահը Միակն է , Միակն է ...«: Այսօր Ալլահի Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն ) ընտրությունը ընկավ նրա վրա , որ նա դառանա առաջին մուազանը Իսլամում :

Իր բարձր և թափանցող ձայնով նա տարածեց խոսքը , որը լցնում էր սիրտը հավատքով , իսկ լսողությունը հանգստությամբ .

« Ալլահը Մեծ է , Ալլահը Մեծ է

Ես վկայում եմ , որ չկա աստված արժանի երկրպագության , բացի Ալլահից :

Ես վկայում եմ , որ չկա աստված արժանի երկրպագության , բացի Ալլահից :

Ես վկայում եմ , որ Մուհամեդը Ալլահի Առաքյալն է :

Ես վկայում եմ , որ Մուհամեդը Ալլահի Առաքյալն է :

Շտապեք աղոթքի , Շտապեք աղոթքի ,

Շտապեք փրկության , Շտապեք փրկության ,

Ալլահը Մեծ է , Ալլահը Մեծ է .

Չկա աստված, արժանի երկրպագման , բացի Ալլահից :»

Բայց քուրեյշ բազմաստվածները չհանգստացան , տեսնելով , ինչպես է այդ երիտասարդ կրոնը տարածվում և մեծանում էր նրա հետևորդների քանակը : Շուտով բռնկվեց մարտ քուրեյշների բանակի և մուսուլմանների միջև , ովքեր մոտեցան Մեդինային :

Դաժան էր շարունակվում պատերազմը: Այդ օրը Բիլելը գնաց առաջին մարտի , որին ներգրավվել էր Իսլամը , Բադրի ճակատամարտը : Դա այն մարտն էր , որի նախաբանն էր «Միակ , Միակ:» Դա Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) հրամանն էր :

Հենց այս մարտում քուրեյշները ունեցան ամենամեծ կորուստները, և առաջ անցան կռվելու նրանց բոլոր առաջնորդները մուսուլմանների հետ : Ումեյա իբն Խալյաֆը որոշեց դուրս չգալ և չմասնակցել այս մարտին : Նա , ով երեկ Բիլելի տերն էր և վայրի ձևով պատժում էր նրան :

Նա որոշել էր դուրս չգալ և սպասել , եթե չլիներ նրա ընկեր Ուկբա իբն Աբու Մուիտը : Երբ նրան հասավ լուրը , որ Ումայան սպասում է , նա վերցրեց թավան իր աջ ձեռքը և դուրս եկավ մինչ հանդիպեց Ումեյային , որը նստած էր իր ցեղակիցների հետ : Ուկբան գցեց թավան Ումեյայի դիմաց և ասաց. « Օ, Աբու Ալի , տապակիր ուտելիք սրա վրա , քանզի ճշմարիտ դու կանանցից ես : » Սրան Ումեյան բացականչեց .« Թող Ալլահը քեզ այլանդակի և այն ինչով դու եկել ես :» Սրանից հետո , նա չգտավ ոչ մի արդարացում և դուրս եկավ մարտնչողների հետ :

Որքան գաղտնիքներ ւոնի ճակատագիրը , որը բացահայտում և ցուցադրում է դրանք : Ուկբա իբն Մուիտը ամենամեծ դրդիչն էր Ումեյայի համար տանջելու Բիլելին և նրա նման թույլ մուսուլմաններին : Իսկ այսօր նա անձամբ դրդեց Ումեյային դուրս գալ Բադրի ճակատամարտ , որտեղ նա կզոհվի : Որըեղ կզոհվի նաև Ուկբան :

Ումեյան այն մարդկանց թվից էր , ովքեր խուսափում էին պատերազմից : Եվ եթե չլիներ Ուկբայի գալուստը , ով խայտառակեց նրան , ինչպես մենք տեսանք , ապա նա դուրս չէր գա :

Բայց Ալլահը իրագործում է իր հրամանը , թող դուրս գա Ումեյան , քանզի նրա և ստրուկների մեջ , ովքեր Ալլահի ստրուկներն են , կար հին հաշիվ : Եկավ վճարման ժամը և պարտատերը դեռ չէր մահացել : Ինչպես դու քեզ կպահես , այնպես էլ քեզ հետ ուրիշները կվերաբերվեն :

Ճշմարիտ , ճակատագրին հաճո է ծիծաղել բռնապետերի վրա : Ուկբան , որի դրդմանը լսում էր Ումեյան , հետևում էր իր կրքերին և տանջում էր անմեղ հավատացյալներին : Ուկբան իր ձեռքերով ուղարկեց Ումեյային մահվան :Եվ ու՞մ ձեռքով : Բիլելի և միայն նրա : Ձեռքեր , որոնք շղթայում էր Ումեյան և տանջում էր նրանց տիրոջը հարվածներով և տանջանքներով :

Հենց այդ ձեռքերով այսօր , Բեդրի մարտում , նշված ժամանակ քուրեյշների դեմ պայքարում , ովքեր նվաստացնում էին մուսուլմաններին ճնշմամբ և ատելությամբ : Այդպես ամեն ինչ տեղի ունեցավ :

Երբ սկսվեց մարտը երկու խմբերի միջև և մուսուլմանների կողմը ցնցվում էր «Միակ , Միակ » կարգախոսով , Ումեյայի սիրտը անհանգստացավ , նրա մոտ եկավ սուրհանադակ : Բառը , որը դեռ երեկ կրկնում էր ստրուկը, գտնվելով վախի և տանջանքների մեջ , այսօր դարձել է կրոն և նոր Ումմա ընդհանուր առմամբ :

« Միակ , Միակ » այսպե՞ս : Այս արագությամբ և այս հզորությա՞մբ: Խաչվեցին թրերը և բռնկվեց մարտը .... Երբ մարտը մոտենում էր ավարտին , Ումեյա իբն Խալյաֆը նկատեց Աբդուռահմեն իբն Աուֆին (թող Ալլահը գոհանա նրանով ), ալլահի Առաքյալի( Խ.Ա.Ո.Ն ) հետևորդին , և խնդրեց նրան դառնալ իր գերին, որպեսզի պահպանի իր կյանքը : Աբդուռահմեն իբն Աուֆը (թող Ալլահը գոհանա նրանով ), ընդունեց այդ խնդրանքը , պաշտպանեց նրան և դարձրեց իր գերին: Հետո շարժվեց նրա հետ մարտի մեջտեղը ռազմագերիների ճամբար : Ճանապարհին նրանց նկատեց Բիլելը և հարցրեց բարձրաձայն . « Անհավատների գլխավոր Ումեյա իբն Խալյաֆ : Այսօր չկա նրան փրկություն :» Նա բարձրացրեց իր թուրը , որպեսզի կտրի գլուխը , որը ճնշվում էր մեծամտությամբ և փառասիրությամբ : Բայց Աբդուռահմեն իբն Աուֆը (թող Ալլահը գոհանա նրանով ), բացականչեց . « Օ, Բիլել , նա իմ գերին է ....»

Գերի այն ժամանակ , երբ պատերազմը մոլեգնու՞մ էր : Գե՞րի , այն ժամանակ երբ նրա թուրը հենց նոր թափում էր մուսուլմանների արյունը : Ոչ , այդ ըստ Բիլելի ծաղր էր : Իսկ Ումեյան քմծիծաղում և ծաղրում էր , զգալով իր անվտանգությունը : Ծաղրում էր ամբողջ հոգով , այդ օրվա համար :

Բիլելի կարծիքով , նա միայնակ չէր կարող վերցնել գերուն իր կրոնով եղբոր ձեռքից : Եվ այդ ժամանակ Բիլելը դիմեց բարձրաձայն մուսուլմաններին .« Օ, Ալլահի օգնականներ , անհավատության գլխավորն է Ումեյա իբն Խալյաֆը : Այսօր չկա նրան փրկություն :» Այս կոչին պատասխանեց մուսուլմանների մի ջոկատ , որոնց թրերը հասան նպատակին և թափեցին արյուն : Նրանք հասան Ումեյային և նրա որդուն , ով կռվում էր քուրեյշների հետ : Եվ Աբդուռահմեն իբն Աուֆը (թող Ալլահը գոհանա նրանով ), չկարողացավ ոչինչ անել : Նա նույնիսկ չկարողացավ պահել նրա դանակը , որը պահպանում էր գոտին :

Բիլելը երկար հայացք գցեց Ումեյայի մարմնին, որը ընկավ թրերի զարկերից , հետո արագ հեռացավ և բարձրաձայն կոչեց . « Միակ , Միակ ... »

Ես չեմ կարծում , որ մենք իրավունք ունենք խնդրել Բիլելին ներել Ումեյային, այս պարագայում : Բայց եթե Բիլելի և Ումեյայի հանդիպումը կայանար ուրիշ իրավիճակում , ապա մենք կարող էինք մեզ թույլ տալ Բիլելին խնդրել , որ նա ների Ումեյային : Քանզի այդպիսի հավատքով և աստվածաված մարդը ինչպիսին Բիլելն էր , չէր լինի գծուծ ներելու : Բայց նրանց հանդիպումը տեղի ունեցավ պատերազմի ժամանակ , որտեղ ամեն մեկը կողմերից եկել էր սպանելու իր հակառակորդին :

Թրերը փայլփլում էին , սպանվածները ընկնում էին , նպատակները տապալվում էին : Հետո Բիլելը տեսնում էր Ումեյային , ով իր մարմնի վրա կենդանի տեղ չէր թողել : Ինչպե՞ս և որտե՞ղ է նա նրան հանդիպում : Նա տեսնում է նրան մարտի դաշտում , որը իր ն թրերով հավաքում է իր ավարը , կտրելով մուսուլմանների գլուխները : Եվ եթե մեկ ակնթարթ անգամ նա հասներ Բիլելի գլխին , ապա անպատճառ կկտրեր այն :

Այդպիսի իրավիճակներում , երբ հանդիպում են երկու մարտիկ , ոչ մի բանական , արդար մարդու մոտ միտք չի ծագի , որպեսզի հարցնեն Բիլելին ,« Ի՞նչու դու նրան գեղեցիկ չես ներել :»

Անցնում էին օրեր : Մեքքան բաց էր .... այնտեղ մտավ Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն ) , շնորհակալ լինելով և փառաբանելով Ալլահին, գլխավորելով մուսուլմանների հազարավոր բանակը : Առաջին հերթին նա գնաց Քաբա : Դա սուրբ վայր է , որտեղ քուրեյշները հավաքել էին կուռքերին տարվա օրերի քանակությամբ :

« Հայտնվել է ճշմարտությունը և անհայտացել է սուտը : Ճշմարիտ, սուտը դատապարտված է վախճանի :»[47]

Այս օրվանից ոչ մի ալ – Լատ , ալ-Ուզի , կամ Հուբալյա : Այս օրվանից սկսած, մարդը չի ստորանա քարի կամ արձանի : Եվ չեն երկրպագի ոչ ոքի նույնիսկ իրենց հոգու մի մասնիկով բացի Ալլահից , որին ոչ ոք նման չէ , Նա Մեկն է , Միակը , Հզորը և Բարձրյալը :

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) մտավ Քաբա , իր հետ տանելով Բիլելին : Նա (Խ.Ա.Ո.Ն ), մտավ խորքը , մինչ դեմ առ դեմ չկանգնեց հյուսված լարերի , որոնք ներկայացնում էին Աբրահամին (Խ.Ա.Ո.Ն ), ով գուշակում էր աղեղներով : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ), շատ բարկացավ և ասաց. « Թող Ալլահը կործանի նրանց : Մեր նախահայրը չէր գուշակում աղեղներով : Աբրահամը ոչ հրեա էր , ոչ էլ քրիստոնյա , բայց նա միաստված էր , մուսուլման և բազմաստվածների թվից չէր :» Հետո Նա (Խ.Ա.Ո.Ն ), հրամայեց Բիլելին բարձրանալ Քաբա և ասել ազան : Բիլելը այդպես էլ արեց : Ինչ հրաշալի է այս ժամանակը , վայրը և իրավիճակը :

Կյանքը Մեքքայում կանգ առավ : Հազարավոր մուսուլմաններ կանգնեցին ինչպես մի հանգիստ մարմին , կրկնելով ազանի այդ խոսքերը Բիլելի ետևից :

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ), դիմեց Մեքքայի բնակիչներին հետևյալ խոսքերով . « Օ, քուրեյշիտներ . Ճշմարիտ , Ալլահը մաքրել է ձեզ տգիտության մնացորդներից և նախնիներին սրբացնելուց .... Բոլոր մարդիկ առաջացել են Ադամից , իսկ Ադամը ստեղծվել է կավից ...» Եվ Նա (Խ.Ա.Ո.Ն), ավարտեց իր կոչը ասելով .« Օ, Մեքքայի բնակիչներ : Ի՞նչ եք կարծում , ի՞նչպես ես կվարվեմ ձեզ հետ :» Նրանք պատասխանեցին . « Բարի ձևով , քանզի դու մեծահոգի եղբայր ես և մեծահոգու որդի : » Նա (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց . « Գնացեք , քանի որ դուք ազատ եք : » Իսկ բազմաստավածները իրենց տներում չէին դադարում կրկնել .« Նա ՞ է այն Մուհամեդը իր աղքատներով , որոնց դեռ երեկ դուրս էինք մղում այս հողերից : Նա՞ է իրականում և նրա հետ տաս հազար հավատացյալներ : Նա՞ է իրոք , ում հետ մենք մարտնչել ենք , վտարել և սպանել ենք նրա ամենամոտ մարդկանց : Նա՞ է , իրոք , ով հենց նոր մեզ էր դիմում , երբ մեր կյանքերը նրա ձեռքերում էին և Նա ասաց մեզ ,« Գնացեք , քանզի դուք ազատ եք :»

Բիլելը շարունակում էր ապրել Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) հետ , ներկա էր լինում նրա հետ բոլոր հավաքույտներին , կոչում էր աղոթքի , պաշտպանում և պահպանում էր երկրպագության բոլոր ծեսերը այս հզոր կրոնի , որը հանեց նրան մթությունից դեպի լույս , ստրկությունից ազատություն :

Իսլամի աստիճանը բարձրացավ , իսկ նրա հետ բարձրացավ մուսուլմանի աստիճանը : Ամեն օր Բիլելը մոտենում էր Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) սրտին, ով նրան նկարագրում էր այսպես .« Բիլելը , Դրախտի բնակիչներից մեկն է : »

Բայց դրա հետ մեկտեղ , Բիլելը մնում էր մեծահոգի և համեստ : Նա համարում էր իրեն միայն « եթովպացի , ով դեռ երեկ ստրուկ էր : »

Մի անգամ նա գնաց հարսնախոսության իր և իր եղբոր համար , երկու քույրերի մոտ : Նա ասաց այդ աղջիկների հորը . « Ես բիլելն եմ , իսկ սա իմ եղբայրը , Աբդանը Եթովպիայից : Մենք մոլորված էինք , բայց Ալլահը տարավ մեզ ճիշտ ուղղով : Մենք ստրուկներ էինք , բայց Ալլահը մեզ ազատեց : Եթե դուք մեզ ամուսնացնեք մեզ , ապա փառք Ալլահին դրա համար , իսկ եթե մերժեք , ապա Ալլահը Մեծ է : »

Բիլելը չմնաց ստրուկ : Հակառակը , Իսլամի շնորհիվ նա դարձավ տեր : Մի՞թե երկրորդ փոխանորդը Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ), Օմար իբն ալ – Խատաբը (փող Ալլահը օրհնի և ողջունի նրան), ասաց քո մասին .« Աբու Բեքր , մեր տեր և ազատեցիր մեր տիրո՞ջը : »

Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն ) մեռնելիս , գոհ էր Աբու Բեքրից (թող Ալլահը գոհանա նրանով ),և հրամայեց նրան խնամակալել մուսուլմանների գործերը : Բիլելը գնաց Ալլահի Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն ) փոխանորդի մոտ և ասաց նրան . « Օ, Ալլահի Առաքյալի փոխանորդ : Ճշմարիտ Ալլահի Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Սահմանի պահպանումը գիշեր և ցերեկ ավելի լավ է քան մեկ ամիս պահք պահելը և աղոթելը : Եվ եթե , սահման պահպանողը մահանա , ապա նրան շարունակվում է գրվել իր լավ գործերը, որոնք նա արել է առաջ և շարունակում է հասնել նրա սահմանը , և նա կլինի ապահովագրված գայթակղողից : »[48] Ինչին Աբու Բեքրը (թող Ալլահը ն գոհանա նրանով ), ասաց. « Եվ ի՞նչ ես դու ցանկանում , օ, Բիլել :» Նա պատասխանեց . « Ես ուզում եմ պաշտպանել սահմանները, մինչ մահ :» Աբու Բեքրը (թող Ալլահը գոհանա նրանով ),ասաց. « Իսկ ո՞վ կկանչի մեզ աղոթքի :» Բիլելը պատասխանեց և նրա աչքերը լցվեցին արցունքով . « Ճշմարիտ , ես ոչ ոքի համար չեմ անի ազան Ալլահի Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն ) հետո :» Աբու Բեքրը (թող Ալլահը գոհանա նրանով ), ասաց. « Մնա և ազան կանչիր մեզ համար , օ , Բիլել :»

Բիլելը ասաց. «Օ, հավատացյալների տիրակալ : Եթե դու գնել և ազատել ես ինձ միայն քեզ համար , ապա պահիր ինձ : Իսկ եթե դու գնել և ազատել ես ինձ հանուն Ալլահի , ապա թող ինձ և իմ գործերը Ալլահին :»

Աբու Բաքրը (թող Ալլահը գոհանա նրանով ), ասաց. « Ես ազատել եմ քեզ հանուն Ալլահի , օ, Բիլել : Ես ազատել եմ քեզ հանուն Ալլահի, օ, Բիլել ....»

Բիլելը գնաց Շեմ ,(Դամասկոս ) , որպեսզի մնա այնտեղ պաշտպանի սահմանները , այնքան ժամանակ , մինչ չի տեսել Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) իր երազում , ով ասաց նրան . « Այս ի՞նչ չորություն է , օ, Բիլել : Ի՞նչն է խանգարում քեզ այցելել մեզ : » Դրանից հետո Բիլելը տխրեց և մեկնեց Մեդինա : Հասնելով Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) գերեզմանին, նա սկսեց լաց լինել նրա կողքը և հետո հանդիպեց Հասանին և Հուսեյնին : Նա համբուրեց նրանց և սեղմեց իրեն : Իսկ նրանք ասացին նրան .« Կանչիր ազան : » Այստեղ նա բարձրացավ մզկիթի տանիք և սկսեց կանչել մարդկանց աղոթքի, բարձրացնելով իր փափուկ և խեղճացած ձայնը : Երբ նա արտաբերեց « Ալլահը Մեծ է , Ալլահը Մեծ է » , Մեդինան , որը արդեն լսել էր այդ փափուկ ձայնը Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) օրոք , ցնցվեց : Իսկ երբ նա արտաբերեց «Ես վկայում եմ , որ Մուհամեդը Ալլահի Առաքյալն է » , մարդիկ դուրս եկան իրենց տներից , կրկնելով նրա ետևից և լացելով : Նա չէր դադարում կանչել ազան իր մեղմ և փառահեղ ձայնով : Դա այն պատճառով էր , որ նա չարտաբերեց իր ազանում « Ես վկայում եմ , որ Մուհամեդը Ալլահի Մարգարեն է » այքան ժամանակ , մինչև նրան չեն գալիս հիշողությունները : Նա չդիմացավ և իջեցրեց իր ձայնը տխրության ճնշման տակ , խեղդվելով բառերով , իր արցունքներով :

Վերջին նրա ազանը կատարվեց հավատացյալների առաջնորդ , Օմարի (թող Ալլահը գոհանա նրանով ), այցելության ժամանակ Շեմ (Դամասկոս ): Մարդիկ դիմել էին նրան , որ նա թույլ տա բերել Բիլելին , որ նա ազան կանչի գոնե մեկ աղոթքից առաջ : Հավատացյալների առաջնորդը հրավիրեց Բիլելին : Աղոթքի ժամը արդեն հասել էր և նա (թող Ալլահը գոհանա նրանով ),ցանկացավ , որ ազան կանչի Բիլելը : Նա բարձրացավ վերև և կանչեց ազան : Հետևորդները , ովքեր տեսել էին Ալլահի Մարգարեյին ( Խ.Ա.Ո.Ն ) կենդանի, Բիլելի հետ , արտասվեցին : Նրանք արտասվում էին այնպես , որ երբեք առաջ չէին արտասվել : Իսկ Օմարը (թող Ալլահը գոհանա նրանով ), արտասվում էր ամենից ուժգին :

Նա պաշտպանում էր Շեմ երկրների սահմանները այնպես , ինչպես վաղ ցանկանում էր : Այնքան ժամանակ մինչև չեկավ նրա ժամանակը : Նրա կինը նստել էր նրա կողքին մահվանից առաջ և ասում էր .« Օ, դժբախտություն :» Իսկ Բիլելը բացելով իր աչքերը , ամեն անգամ կրկնում էր . « Օ, Երջանկություն:» Հետո նա փչեց իր վերջին շունչը, ասելով .« Վաղը մենք կհանդիպենք մեր սիրելիներին. Մուհամեդին և նրա հետևորդներին ..... Վաղը մենք կհանդիպենք մեր սիրելիներին . Մուհամեդին և նրա հետևորդներին ..... »

Նա մոտավորապես վաթսուներեք տարեկան էր : Նրան հուղարկավորեցին Փոքր Դարպասների մոտ , Դամասկոսի գերեզմանատանը , որում հանգստանում է Իսլամի ամենահանճարեղ մարդկանցից մեկի աճյունը , ով կանգնել էր ժայռի պես , պաշտպանելով համոզմունքների հաստատությունը ցուցաբերելով անձնազոհություն հանուն Ճշտի : Թող Ալլահը գոհանա քեզանով , օ, Բիլել :

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

Ինչ մեծություն , արժանապատվություն և բարձրություն է թողնում այս կրոնը իր հետևորդների սրտերում : Իրապես , դա Ճշմարտության ձայնն է , որը խառնվել է սրտերի մոզաիկով և արել է այն կապված և ենթարկված հզոր Ալլահին : Նա թույլ է տալիս մոռանալ ցանկացած ցավ և դժվարություն , որը կարող ես հանդիպել Նրա ճանապարհին : Ավելին , այն համարվում է հաճույք նման նրա , որը զգում են իրենց կրքերին տրվելով , երբ հանձնվում են նրան : Բայց որքա՞ն մեծ է տարբերությունը հաճույքի և կրքի միջև , որոնք ծնում են ափսոսանք և դրանից հետո գալիս է կորուստ : Իսկ հաճույքը ծնում է հավերժություն , որը զարդարվում է երանությամբ : Իրոք , նրանք ընտրել են ճիշտ ուղղի, որը կտանի նրանց երջանկության , որը նրանք կգտնեն Ալլահի մոտ : Իրականում այն բանին հասնելը , ինչին նրանք հասան այդ երջանկությունից , դժվար չէ , բայց կարիք ունի համարձակության և փոխվելու հնարավորության : Իրականում , նրանք իմացան, որ Դրախտի ճանապարհը , որին նրանք ձգտում են , Ալլահի Առաքյալին (Խ.Ա.Ո.Ն ) հետևելն էր , ում բնորոշ չէր սուտը , դավաճանությունը կամ երդմնազանցությունը : Լսեք նրանց ճառերը Իսլամ ընդունելուց առաջ :

Աբու Սուֆյան իբն Հարբը (թող Ալլահը գոհանա նրանով ), հաղորդեց այն մասին , որ Հերակլը ուղարկեց նրա ետևից , երբ նա ուղեկցում էր քուրեյշների քարավանը : Նրանք զբաղվում էին առևտրական գործերով Շեմում , և այդ այն ժամանակ էր երբ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ), խաղաղության դաշինք կնքեց Աբու Սուֆյենի և մյուս անհավատ քուրեյշների հետ : Աբու Սուֆյենը իր ընկերների հետ ժամանեց կայսրի մոտ , Իլիա , որըեղ Հերակլը , գտնվելով Հռոմի հայտնի մարդկանց շրջապատում , կանչեց նրանց պալատ : Կանչելով նրանց և իր գրագրին նա հարցրեց . « Ո՞վ է ձեզանից համարվում ամենամոտիկ բարեկամը այն մարդուն , ով պնդում է , որ ինքը մարգարե է : »

Աբու Սուֆյենը ասաց.

-Ես պատասխանեցի . « Ամենամոտիկը նրանցից , հանդիսանում եմ ես :» Այդ ժամանակ նա ասաց. « Մոտեցրեք նրան մոտիկ ինձ , իսկ նրա ընկերներին կանգնեցրեք նրա մեջքի ետևում ,» և հրամայեց իր գրագրին . « Ասա նրանց , որ ես հարցնելու եմ նրան այն մարդու մասին , և եթե նա ստի ինձ , թող նրանք մեղադրեն նրան ստի մեջ :» Եվ , երդվում եմ Ալլահով , եթե ես չամաչեյի նրանից , որ հետո նրանք կպատմեյին իմ ստի մասին , ապա անպատճառ կասեյի նրա մասին սուտը : Հետո Հերակլը տվեց ինձ նրա մասին առաջին հարցը. « Ինչպիսի՞ն է նրա ծագումը և դիրքը ձեր մեջ : » Ես պատասխանեցի . « Նա ազնվազարմ ծագում ունի :» Նա հարցրեց . « Հայտարարե՞լ էր ձեզանից որևէ մեկը այդպիսի բան առաջ :» Ես պատասխանեցի . « Ոչ »: Նա հարցրեց , « Եղե՞լ է որևէ մեկը նրա նախորդներից կառավարիչ :» Ես պատասխանեցի. « Ոչ » ; Նա հարցրեց .« Իսկ ո՞վ է հետևում նրան , անվանինե՞րը, թե հասարակ մարդիկ : » Ես պատասխանեցի , « Ավելի շուտ հասարակ մարդիկ :» Նա հարցրեց . « Նրանց քանակը ավելանու՞մ , թե պակասում է :» Ես պատասխանեցի. « Ավելանում է :» Նա հարցրեց .« Իսկ մերժու՞մ է որևէ մեկը նրա կրոնը ընդունողներից դժգոհության պատճառով : » Ես պատասխանեցի . « Ոչ» : Նա հարցրեց . « Պատահե՞լ է ձեզ , մեղադրել նրան ստի մեջ մինչ նա հայտարարեց դրա մասին :» Ես պատասխանեցի .« Ոչ»: Նա հարցրեց , « Նրան բնորոշ չէ՞ ուխտադրժությունը :» Ես պատասխանեցի . « Ոչ , բայց նրա հետ մենք ունենք համաձայնություն և մենք չգիտենք ինչ է նա անելու ,» և ոչինչ չկարողացա ավելացնել ասածին : Նա հարցրեց . « Մարտնչե՞լ եք արդյոք նրա հետ : » Ես պատասխանեցի . « Այո » : Նա հարցրեց , « Ինչո՞վ է ավարտվել ձեր մարտերը :» Ես պատասխանեցի , « Պատերազմը մեր միջև անցել է փոփոխվող հաջողություններով , նա հաղթել է մեզ և մենք հաղթել ենք նրան :» Նա հարցրեց .« Ի՞նչ է նա հրամայում ձեզ անել :» Ես պատասխանեցի .« Նա ասում է .» Խոնարհվեք միայն Ալլահին , մի խոնարհվեք ուրիշ որևէ մեկին Նրան հավասար և մերժեք այն , ինչ ասել են ձեր նախնիները : « և էլի նա հրամայում է մեզ աղոթել , ասել ճիշտը, լինել բարի և պահպանել հարաբերությունները բարեկամների հետ :» Այդժամ նա հրամայեց գրագրին ասել ինձ .« ես հարցրեցի քեզ նրա ծագման մասին և դու պատասխանեցիր , որ նա պատկանում է հայտնի ցեղին, իսկ բոլոր նախորդ առաքյալները պատկանում էին հայտնի ցեղերին իրենց ազգերի : Եվ ես հարցրեցի քեզ , չի ասել որևէ մեկը նրանից առաջ նման մի բան , դու պատասխանեցիր , որ ոչ և ես մտածեցի , որ եթե որևէ մեկը արդեն ասած լիներ դրա մասին մինչ նա , ապա ես կորոշեյի , որ այս մարդը միայն կրկնում է իրենից առաջ եկածի ասածները : Հետո ես քեզ հարցրեցի , կան նրա նախնիներից կառավարիչներ : Դու պատասխանեցիր , որ ոչ և ես մտածեցի , որ եթե նա հանդիսանար կառավարիչների ժառանգորդ , ապա ես կորոշեյի , որ այս մարդը ձգտում է վերադարձնել իրեն իր ընտանեկան տիրույթները : Էլի ես հարցրեցի քեզ , չի պատահել ձեզ մեղադրել նրան ստի մեջ , մինչ նա սկսեց ասել այն , ինչ ասում է , և դու պատասխանեցիր , որ ոչ և ինձ պարզ դարձավ , որ եթե նա չի չարախոսել մարդկանց , ապա չի ստի Ալլահի հետ կապված : Էլի ես հարցրեցի քեզ , հայտնի մարդիկ, թե հասարակ մարդիկ են հետևում նրան և դու ասացիր , որ հասարակ մարդիկ , բայց հենց իրենք են հանդիսանում առաքյալների հետևորդներ : Էլի ես հարցրեցի քեզ , ավելանում , թե պակասում է նրանց քանակը , և դու ասացիր , որ ավելանում է , և հենց այդպիսին պիտի լինի հավատքի դրությունը , մինչ նա չի հասնում կատարելության : Էլի ես հարցրեցի քեզ , դրժում են նրա կրոնից որևէ մեկը ընդունածներից դժգոհոըթյան պատճառով և դու պատասխանեցիր , որ ոչ , ապա այդպես է լինում , երբ ճշմարիտ հավատը մտնում է սիրտը : Էլի ես հարցրեցի քեզ , բնորոշ չէ նրան ուխտադրժությունը և դու պատաս;անեցիր, որ ոչ , ապա առաքյալները չեն դրժում ոչինչ : Էլի ես հարցրեցի քեզ այն մասին , ինչ նա հրամայում է ձեզ անել և դու պատասխանեցիր , որ նա հրամայում է ձեզ խոնարհվել Ալլահին և չխոնարհվել ուրիշ ոչ մեկի նրան հավասար , և արգելում է ձեզ խոնարհվել կուռքերին և հրամայում է ձեզ աղոթել , ասել ճշմարտությունը և լինել բարի և եթե դու ճիշտ ես ասում , ապա դա նշանակում է , որ նա անպատճառ ունի այն , ինչ հիմա ինձ է պատկանում : Ես գիտեյի , որ նա պիտի հայտնվի , բայց չէի ենթադրում , որ նա կլինի ձեզանից մեկը : Եթե ես վստահ լինեյի , որ կկարողանամ հասնել նրան , ապա անպատճառ կփորձեյի հանդիպել նրան , իսկ եթե հանդիպեյի , ապա անպատճառ կլվանայի նրա ոտքերը : »

Հետո նա պահանջեց տալ իրեն Ալլահի Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն ) ուղերձը , որով Դիհյան եկել էր Բուրսայի կառավարչի մոտ և նա տվեց այն Հերակլին , ով ընթերցեց այնտեղ հետևյալը .

Ամենագթասիրտ , Գթառատ Ալլահի անունով .

Մուհամեդից , Ալլահի ստրուկից և առաքյալից , Հերակլին , Ռումայի տիրակալին :

Խաղաղություն նրան , ով հետևում է ճիշտ ուղղուն :

Հետո , իրոք , ես կոչում եմ քեզ Իսլամի : Ընդունիր Իսլամ և դու կփրկվես , իսկ Ալլահը կկրկնապատկի քո պարգևը , եթե դու մերժես , ապա քո վրա կլինի քո գյուղացիների մեղքը : Եվ ես , կասեմ քեզ այն , ինչ ասել է Ալլահը : « Ասա. « Օ, Գրերի մարդիկ : Եկեք ճանաչենք խոսքը , որը նույնն է մեզ և ձեզ համար , որ չպետք է մենք խոնարհվենք ոչ ոքի բացի Ալլահից , և որ չպետք է դնենք Նրան գործընկեր , և որ ոչ ոք մեզանից չի համարի ուրիշին Աստված Ալլահին հավասար :« Իսկ եթե նրանք մերժեն , ապա ասա. » Վկայեք , որ մենք հաղորդողներ ենք :» »[49]

Աբու Սուֆյենը ասաց, « Երբ Հերակլը ավարտեց ընթերցել այս ուղերձը , ասելով այն , ինչ ասաց, նրա ժողովում բարձրացավ աղմուկ և մեզ հանեցին այնտեղից , որից հետո ես ասեցի իմ ընկերներին . « Իբն Աբու Քաբշան դարձել է այնքան կարևոր մարդ , որ նրանից վախենում է նույնիսկ բանու –ալ- ասֆար տիրակալը :« Դրանից հետո ես համոզված էի , որ նա կհաղթանակի և արդյունքում Ալլահը բերեց ինձ առ Իսլամ :«

(Այս հադիթի պատմողը ասաց. )« Իբն ան- Նատուրը Իլիյիյի կառավարիչն էր , իսկ Հերակլը հանդիսանում էր Շեմի քրիստոնյաների եպիսկոպոսը : (Իբն ան- Նատուրը) հաղորդում է , որ մի անգամ , գալով Իիյա , Հերակլը արթնացավ առավոտյան այնքան վատ տրամադրությամբ , որ որոշ նրա երեցներից ասացին, « Մեզ դուր չի գալիս քո տեսքը :»

Իբն ան- Նատուրը ասաց. « Հերակլը աստղաբան և պայծառատես էր և ասաց նրանց ի պատասխան իրենց հարցին (վատ տրամադրության մասին ). « Հետևելով աստղերին այս գիշեր , ես տեսա , որ թլպատում կատարող տերը հաղթանակեց , (և ես ուզում եմ իմանալ), ովքե՞ր են մարդկանցից անում թլպատում:» Նրան պատասխանեցին , « Ոչ ոք , բացի հրեաներից , բայց նրանք չպիտի անհանգստացնեն քեզ : Ուղարկիր ուղերձ քո թագավորության տարբեր քաղաքներ , որ այնտեղ սպանեն բոլոր հրեաներին :» Այդ ժամանակ Հերակլին բերեցին մի մարդու , որին ուղարկել էր հասանիդների կառավարիչ , որպեսզի հաղորդի նրան Ալլահի առաքյալի (Խ.Ա.Ո.Ն ) մասին լուր :

Հարցաքննելով սուրհանդակին , Հերակլը հրամայեց (իր ծառաներին ). « Մոտեցեք և ստուգեք , թլպատված է նա , թե ոչ :» Նրանք նայեցին (սուրհանդակին ) և հաղորդեցին Հերակլին, որ վերջինս թլպատված է և այդժամ Հերակլը սկսեց հարցնել նրան արաբների մասին : (Սուրհանդակը ) ասաց. « Նրանք (նույնպես ) անում են թլպատում :» (Լսելով նրան ), Հերակլը ասաց , «( Հիմա ) պարզվեց , որ կառավարումը կպատկանի նրանց :» Հետո Հերակլը գրեց նամակ Ռումյա , իր ընկերոջը , ով ուներ նույն գիտելիքները , ինչ նա , որից հետո մեկնեց Հիմս և չհեռացավ քաղաքից այնքան ժամանակ , մինչ չստացավ իր ընկերոջից պատասխան ուղերձ , որում նա գրում էր , որ կիսում է Հերակլի կարծիքը մարգարեյի հայտնության մասին և այն որ , նա իրոք հանդիսանում է մարգարե : Դրանից հետո Հերակլին կանչեց Ռումայի հայտնի մարդկանց իր պալատ Հիմսում , և երբ նրանք հավաքվեցին , հրամայեց կողպել դարպասները : Հետո նա դուրս եկավ նրանց մոտ և ասաց. « Օ, բյուզանդացիներ , Եթե դուք ցանկանում եք հաջողակ լինել և ճշմարիտ ուղղու կանգնել և ցանկանում եք , որ ձեր թագավորությունը կանգուն մնա , երդվեք այս մարգարեյին :»

(Լսելով այս խոսքերը ), նրանք , վայրի ավանակների նման , շտապեցին դարպասների մոտ , բայց տեսան , որ դարպասները փակ են : Հասկանալով , որ իրենց ատելի են (նրա խոսքերը ), և կորցնելով հույս այն բանի , որ նրանք կհավատան , (Հերակլը ) հրամայեց .« Բերեք նրանց ինձ մոտ » (և երբ նրանք վերադարձան ), նա ասաց . « Ճշմարիտ , ես ասեցի դա միայն նրա համար , որ փորձեմ ձեր հաստատակամությունը ձեր կրոնում , իսկ հիմա ես համոզվեցի (դրանում) :» Եվ այդ ժամանակ նրանք խոնարհվեցին ( Հերակլի ) դեմ մինչև գետին , քանի որ գոհ մնացին նրանից , և սա վերջինն էր , ինչ կապում էր Հերակլին (Իսլամական կրոնի հետ ):»»[50]

Ողջ փառք Ալլահին՝ աշխարհների Աստծուն:

Եվ թող Ալլահը մեծարի Նրա մարգարեի մասին հիշատակելն ու պահպանի նրան բոլոր նվաստություններից:

الحمد لله رب العالمين

وصلي اللهم على أشرف المرسلين وعلى آله وصحبه

أجمعين

Փառք Ալլահին՝ աշխարհների Աստծուն:

Ես խնդրում եմ Նրանից

Շնորհակալություն հայտնել և պահպանել

Ամեն չարիքից մեր մարգարե Մուհամմեդին,

Նրա ընտանիքին, հետևորդներին և բոլոր նրանց,

Ովքեր ճշմարտության ճանապարհին հետևեցին

Նրան:

www.thekeytoislam.com

www.islamland.com

www.islamhouse.com

www.sultan.org

www.islamic–invitation.com



[1] Ահմեդ, 5/411, Հադիթ 23536

[2] Ահմեդ, 2/361, Հադիթ 8721

[3] «Քաղաքականության Գիրքը» Արիստոտել

[4] Ղուրան 3:75

[5] Ղուրան 5:18

[6] Բուխարի

[7] Մուսլիմ, Հադիթ 2889

[8] Ղուրան 4:1

[9] Ղուրան 3:59

[10] Ղուրան 30:20

[11] Ահմեդ 2/361, Հադիթ 8721

[12] Ղուրան 10:19

[13] Ղուրան 16:36

[14] Մուստադրակ ալե աս-Սահիհեյն, 4/364

[15] Սահիհ Իբն Հաբբեն, 14/29, Հադիթ 6160

[16] Ղուրան 49:13

[17] Ղուրան 17:70

[18] Ղուրան 6:165

[19] Ղուրան 43:32

[20] Ղուրան 4:58

[21] Մուսլիմ

[22] Ղուրան 99:7-8

[23] Ղուրան 6:108

[24] Բոխարի 1/37

[25] Սահիհ Իբն Հաբբեն 11/469

[26] Ղուրան 2:168

[27] Ղուրան 2:21

[28] Աբու Դաուդ 4/332

[29] Ղուրան 111:1-3

[30] Ղուրան 3:199

[31] Բուխարի 1/466

[32] Բուխարի

[33] Սիեր Ալաեմ Ալնուբալաէ 2/500

[34] Բոէխարի և Մուսլիմ

[35] Բուխարի

[36] Բոէխարի

[37] Հաղորդված. Նկատի են ունեցել թիկնոցի նախկին

[38] Մուստադրակ Ալ Աս-Սահիհին, 3/551

[39] Հաղորդված. Շարիաթի սահմաններում

[40] Մուսնադ Իսահակ Իբն Ռահավե,1/427 Հադիթ 493

[41] Բուխարի և Մուսլիմ

[42] Վկայությունը իջավ մարգարեյին Գաբրիել հրեշտակի կողմից, ով պատասխանատու է դրա համար: ինչպես ասել է Մարգարեն Գաբրիելը ունի մի քանի տեսք: Ահա դրանցից մի քանիսը: « նրա մուտ գալիս էր հրեշտակ տղամարդու տեսքով և զրուցում էր մարգարեի հետ և մարգարեն նրա: բացահայտումը հնչում էր ինչպես զանգ, բայց նրա համար դա ավելի դժվար էր:

[43] Ղուրան 6:52-54

[44] Ղուրան 18:28

[45] « Ռիջալ Հաուլա ԱլՌասուլ» Գրքից հակիրճ:

[46] Սահիհ Իբն Հաբբան 15/558

[47] Ղուրան 17:81

[48] Մուսլիմ

[49] Ղուրան 3:64

[50] Բուխարի 1/10

معلومات المادة باللغة العربية