Description
Այս տեքստը կարևոր է լուսավորիչների աստծուն աղոթք կատարման մասին գաղափար կազմելու համար, բոլոր լուսավորիչները աղոթել են Ալլահին նույն կերպով
Other Translations 33
Ինչպես են աղոթել Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը և Մուհամմեդը մարգարեները (խաղաղություն նրանց բոլորին)
] Հայերեն - Armenian – أرميني [
թարգմանություն
Ախմեդ Հայկական
ստուգում
EUROPEAN ISLAMIC RESEARCHES CENTER (EIRC) & Հմայակ Նալբանդյան
Աղբյուր: www.islamic-invitation.com
2012 - 1433
﴿صلاة الأنبياء إبراهيم وموسى وعيسى ومحمد﴾
« باللغة الأرمينية »
أبو كريم المراكشي
ترجمة: المركز الأوروبي للدراسات الإسلامية
& إيماياك نالبانديان
الناشر: www.islamic-invitation.com
2012 - 1433
Մի անգամ մուսուլմանական գիտնականներից մեկը շեյխ ՝ Ահմադ Դիդաթը այցելեց Սաուդյան Արաբիայում գտնվող Դժիդ քաղաք և պատմեց իր կյանքում կատարված մի դեպքի մասին:
Նա և մի խումբ քրիստոնեաներ ու հրեաներ այցելում են մի մզկիթ: Ներս մտնելուն պես Դիդաթը հանում է կոշիկները և պահանջում մյուսներից, որ նույնպես հանեն իրենց կոշիկները: Ահմադ Դիդաթը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նրանք գիտեն դրա իմաստը: Պատասխանը բացասական էր: Դիդաթը բացատրեց. երբ Մովսեսը գնաց Սինա, աստված հրամայեց նրան:
«Մի՛ մոտեցիր, հանիր կոշիկներդ քանի որ քո կանգնած տեղը սուրբ վայր է» (Ելք 3:5):
Մինչ խումբը նստած էր Դիդաթը ներողություն խնդրեց և գնաց լվացվելու (աղոթելուց առաջ պետք է լվանալ մարմնի որոշ տեղեր): Վերադարձին Դիդաթը մոտեցավ այցելուներին և բացատրություն տվեց: Նա բացատրեց, որ լվացվելը ոչ միայն հիգիենա է, քանի որ արվում է օրը հինգ անգամ, այլ նաև ունի պատմությունից եկող իմաստ, և կրկին արտասանեց:
«Լվացվել են այդպես Մովսեսը, Ահարոնը և որդիները նրա ձերքերը և ոտքերը: Աղոթավայրից դուրս գալու ժամանակ, մոտենալով զոհաբերության սեղանին նույնպես լվացել են ձերքերն ու ոտքերը, աստծո պարտադրանքին համաձայն»:
Պարտադիր աղոթքը կատարելուց հետո Դիդաթը կրկին մոտեցավ խմբին՝ որը հետևում էր մյուս մուսուլմաններին ոչ պարտադիր աղոթքի կատարումը: Դիդաթը բացատրեց խմբին որոշ աղոթքների դրույթները և խմբին շատ հետաքրքրեց աղոթքի ժամանակ ճակատը գետնին կպցնելը: Դիդաթը հատուկ նշանակություն տվեց նրան՝ որ նույն կերպով մարգարեներն էին աղոթում: Հետո նորից արտասանեց:
«Եվ երեսով ցած ընկավ Աբրահամը: Աստված շարունակեց խոսել նրա հետ...»:
«Երեսով ցած ընկավ Հիսուսը և խոստովանեց» (Հիսուս Նավին, 5:14):
« Եվ մի կողմ քաշվելով ցած ընկավ և խոնարհվեց: Աղոթում էր, ասում էր...» ( Մաթեոսից, 26:39):
Դիդաթը խմբին դիմելով ասաց, որ իրենց հայտնի է, թե ինչպես են խոնարհվում հրեաները և քրիստոնեաները, իսկ հիմա նրանք հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես են խոնարհվում մուսուլմանները: Նա հարցրեց, թե ու՞մ խոնարհն է ավելի նման քրիստոնեաների խոնարհին: Քրիստոնեաներից ու հրեաներից բաղկացած ողջ խումբը պատասխանեց, որ մուսուլմանական աղոթքը և խոնարհման ոճը իրականում շատ քրիստոնեական է:
Կան շատ մարդիք՝ որոնք հավատքը փոխել են քրիստոնեությունից մուսուլմանություն և ասում են, որ հիմա դարձել էն ավելի «քրիստոնեական» քան կրոնափոխությունից առաջ էին: «Քրիստոնեա» բառը միայն նշանակում է «Հիսուսի հետնորդ», Քրիստ-ոնեա: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք, որ կրոնափոխները հաստատում են, որ նրանք հիմա դարձել են Հիսուսի իրական հետնորդներ: Դա շատ բնական երևույթ է: Եկեք ստուգենք, թե իրականում ինչ է ասում աստվածաշունչը Հիսուսի մասին: Օրինակ՝ աստվածաշունչ կարդալով կարող ենք տեսնել, որ Հիսուսը (հանգստություն նրան) աղոթել է ծնկաչոք, ճակատը գետնին կպցնելով: Պատասխանել է մարդկանց ողջույններին, մաղթել է խաղաղություն և ծոմ պահելով շատ ժամանակ է անց կացրել:
Իրականում շատ քրիստոնեաներ վստահությամբ ասում են, որ ժամանակին մուսուլման են եղել: Շատ եղանակներով հաստատվում է իրենց իրական հավատքը Սուրբ Ղուրանում՝ որը ուղարկվել է աստծո (Ալլահի) մարգարե Մուհամմեդին ( հանգստություն և Ալլահի օրհնանքը նրան):
«Ով դու՛ք, ովքեր հավատացել եք. Խոնարհվե՛ք, ծնկի՛ եկեք, ծառայե՛ք ձեր աստծուն և բարին կատարեք, հնարավոր է որ դուք հասցնեք» (Ղուրան, 22:77):
Կան մարդիք՝ որոնք հաստատում են, թե գնում են Աբրահամի, Մովսեսի և Հիսուսի ճանապարհով (հանգստություն նրանց բոլորին), բայց այնպես ստացվեց, որ նրանք գնացին բոլորովին այլ ճանապարհով: Ինչ վերաբերվում է քրիստոնեաներին և մարդկանց՝ որ սխալմամբ ստեղծել են այլ հավատք դեպի Հիսուս մարգարեն, նրան տվել են այնպիսի էություն, որ նա երբեք չի էլ փորձել ունենալ: Եվ այսպիսով հարց տվեք ինքներդ ձեզ. Իրականում ովքե՞ր են այսօր Հիսուսի իրական հետնորդները (հանգստություն նրան): Դուք հնարավոր է գիտեք, որ մուսուլմանները աղոթում են օրը հինգ անգամ, ճակատը հատակին կպցնելով:
Մուսուլմանները հետևում են Հիսուսի ( հանգստություն նրան ) կրոնին: Այն կրոնին՝ որով նա եկել և քարոզել է: Այդպես էլ մուսուլմաններն են երկրպագում աստծուն՝ որին երկրպագել է նաև Հիսուսը, Աբրահամը, Մովսեսը և Մուհամմեդը (հանգստություն նրանց բոլորին):
Ինչպես նաև մուսուլմանները ողջունում են իրար հետևյալ խոսքերով. «խաղաղություն քեզ»: Այնպիսի խաղաղություն ու հանգիստ՝ որ ունեցավ Հիսուսը անապատում՝ ծոմի քառասուն օրերի ՝ ինչպես դա արել են բոլոր մարգարեները (հանգստություն նրանց բոլորին):
Մենք շատ ուրախ կլինենք, եթե դուք մեր ինտերնետային կայքից աղոթքի գիրք բերնեք:
Աղբյուր: www.islamic-invitation.com