Description
Ալլահի առաքյալ Մուհամեդը
Ambeni abängbïngö nde 30
Փառք Ալլահին՝ աշխարհների աստծուն, խաղաղություն և Նրա ողորմությունը լինի մեր մարգարե Մուհամեդին, նրա ընտանիքին և բոլոր հետևորդներին:
Երբ մենք խոսում ենք Ալլահի առաքյալ Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մասին, խոսում ենք ամենամեծ անձի մասին, որ գիտեր պատմությունը անցյալում ու ներկայում: Դա չի դուրս գալիս դատարկությունից, իրականում նրա կենսագրությունը կարդացածը և նրա արժանիքների և ունակությունների մասին իմացողը մի, կողմ դնելով իր կրոնական ֆանատիկությունը ու անձնական շահերը հասկանում է մեր խոսքերի հավաստիությունը: Դա վկայում են շատ ոչ մուսուլմաններ: Պրոֆեսոր Հասան Ալին «Իսլամի լույսը» ամսագրում ասել է, որ նրա Բահրամ երկրպագող ընկերը նրան ասել է. «Ես համարում եմ Իսլամի առաքյալին աշխարհի ամենամեծ ու ամենակատարյալ մարդը»: Այդ ժամանակ պրոֆեսոր Ալին հարցրեց նրան. «Իսկ ինչու՞ ես համարում Իսլամի առաքյալին աշխարհի ամենակատարյալ մարդը»: Նա պատասխանեց. «Քանի որ Իսլամի առաքյալի մեջ գտնում են շատ տարբեր հատկություններ, բարձր կամային հատկանիշներ և զանազան ունակություններ, որ չեմ տեսել աշխարհի ողջ պատմությունում, որևէ մեկի մոտ լինեն այդ բոլորը: Նա թագավոր էր, որին ենթարկվեցին նրա բոլոր տարածքները: Նա ղեկավարում էր նրանց ինչպես ուզում էր, մնալով միաժամանակ համեստ, համարելով որ նա ոչինչ չունի, իսկ ամեն ինչ Աստծո ձեռքում է: Դու տեսնում ես նրան հսկայական հարստության մեջ՝ նրա մայրաքաղաք ուղտեր էին գալիս լի գանձերով, բայց դրա հետ միասին նա մնում է կարիքավոր: Նրա տանը կրակ չի վառվում սնունդ պատրաստելու համար շատ օրեր, և նա հաճախ պայքարում է սովի դեմ: Եվ մենք տեսնում ենք նրան որպես մեծ հրամանատար, որը տանում է փոքրաքանակ, քիչ զինված զորքը, մարտնչում է նրանց հետ հազարավոր զորքի դեմ, որի մարտիկները զինված են մինչև ատամները, և հաղթում է նրանց: Եվ մենք տեսնում ենք նրան խաղաղասեր, խաղաղությանը նախապաշտամունք տվող, իր ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ դնող, հանգիստ սրտով ու տղամարդկությամբ, այնժամ, երբ նրա հազարավոր հետևորդները լցված են ոգևորությամբ ու խրոխտությամբ: Եվ մենք տեսնում ենք նրան որպես հերոս, որ միայնակ, պինդ կանգնած է իր հազարավոր թշնամիների դիմաց, առանց նրանց բազմաքանակությանը ուշադրություն դարձնելու: Դրա հետ միասին նա մնում է մեղմ, գթասիրտ, և ոչ մի արյան կաթիլ թափելու ցանկությունով: Դու տեսնում ես նրան ամբողջ արաբական թերակղզու մասին մտքերով, այնժամ, երբ նա ոչինչ բաց չի թողնում ընտանեկան գործերից, նրա կանանց, աղքատ մուսուլմաններին, երեխաներին և մարդկանց օգնելուց, որ մոռացել են իրենց Արարչի մասին ու շեղվել են նրանից, և առաքյալը ջանում է ուղղել նրանց:
Մի խոսքով նա մարդ է, որը հոգ է տանում ողջ աշխարհի մասին և միաժամանակ նա ամբողջովին նվիրված է Ալլահին, ինքն իրեն զրկելով այդ աշխարհից: Նա գտնվոմ է այդ աշխարհում և միաժամանակ դրանից դուրս, քանի որ նրա սիրտը բացի Ալլահից ու Նրա կամքից ոչինչի հետ կապված չէր: Նա երբեք իր համար չէր լինում վրիժառու, նա աղոթում էր իր թշնամիների համար, խնդրելով ու ցանկանալով բարին նրանց համար, բայց նա երբեք չէր ներում Ալլահի թշնամիներին: Նա երբեք չէր դադարում այցելել նրանց՝ ովքեր թշնամություն են անում մուսուլմաններին, և նրանց զգուշացնում էր, որ կպատժվեն դժողքի կրակներում: Եվ դու նրան խստակյաց ես տեսնում, այնպես՝ ինչպես աղքատ մարդը, որը ամբողջ գիշեր երկրպագում և աղոթում է Ալլահին: Մարտիկ ես տեսնում նրան, որը մարտնչում է թրով: Եվ դու տեսնում ես նրան խելացի առաքյալ և անմեղ մարգարե, երբ դու պատկերացնում ես նրան ազգերի հաղթող, և նա պառկած է պալմաների մանրաթելերով խալուն ու հենված պալմաների մանրաթելերով բարձին, այնժամ, երբ մենք նրան կոչում ենք «ով արաբների թագավոր», այնժամ, երբ նրա ընտանիքը մեծ կարիքի և աղքատության մեջ է, բայց ողջ Արաբական թերակղզուց հարստություններ են գալիս, որոնք խումբ-խումբ դրված էին մզկիթի բակում, և նրա մոտ է եկել նրա դուստր Ֆաթիման, որը դժգոհում էր, որ դժվարությամբ է բերում ջրով կճուճները, որ հետք են թողել իր մարմնի վրա և ալյուր է պատրաստում մինչև ձեռքի արյունահոսվելը: Իսկ այդ օրը մարգարեն պատերազմից բերված գերիներ էր բաժանում մուսուլմաններին, իսկ նրա դուսրտը չստացավ ոչինչ բացի աղոթքի խոսքերից, որ սովորեց հորից: Այդպես էլ մի անգամ մարգարեի մոտ եկավ իր հետևորդ Oմարը, որը մի հայացք գցեց մարգարեի սենյակին և ոչինչ չգտավ բացի պալմայի մանրաթելերով խալուց, որ հետք էին թողել մարգարեի մարմնին, մի քիչ գարի մի տարանում և մի հին ափսե, որը մեխից կախված էր նրանից ոչ հեռու: Դա էր այն ամենը, որ ուներ նա այն օրը, երբ նրան էր պատկանում ողջ Արաբական թերակղզին: Oմարի աչքերից արցունքներ գլորվեցին: Մարգարեն հարցրեց նրան լացի պարճառը: Օմարն ասաց. «Ինչպե՞ս լաց չլինեմ: Կեսարն ու կիսրան վայելում են աշխարհի բարիքները, իսկ Ալլահի առաքյալը իմ տեսածից բացի ոչինչ չունի»: Առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասաց նրան. «Իսկ դու գոհ չես նրանից, ով Օմար, որ կեսարն ու կիսրան ունեն դրանք աշխարհիկ կյանքում, իսկ մեզ պատկանելու՞ է ամբողջությամբ ապագա կյանքը»:
Երբ Ալլահի առաքյալի (խաղաղություն և Ալլահի օրհնությունը լինի նրան) զորքերը շրջափակեցին Մեքքան, որ բացեն, Աբու Սուֆյանը գտնվում էր առաքյալի հորեղբոր՝ Ալ-Աբբասի կողքին: Նրանք նայում էին մի շարք դրոշներ ունեցող մուջահեդներին, իսկ Աբու Սուֆյանը դեռ անհավատության մեջ էր և նրան ցնցեց իր տեսածը: Մուսուլմանների և Իսլամ ընդունած արաբական ցեղերի բազմությունը գրոհում են Մեքքան փոթորկի պես, ասես նրանց ոչինչ ի զորու չէ կանգնացնի: Աբու Սուֆյանը ասաց իր գործընկերոջը. «Ով Աբբա՛ս: Ճշմարիտ, քո եղբոր որդին դառավ մեծ թագավոր»: Աբբասը, որ մտածում էր այլ կերպ, ասաց. «Դա թագավորի իշխանություն չի: Դա մարգարեություն ու առաքելություն է»:
Ադի Ատ-Տա-ին՝ հանրահայտ Հաթիմի որդին, արաբների մեջ համարվում է առատաձեռնության օրինակ: Նա Տաի ցեղի առաջնորդն էր և մի անգամ գտնվում էր Ալլահի առաքյալի ընկերակցության մեջ: Ադին այդ ժամանակ դեռ քրիստոնյա էր: Նա տեսնում էր, որ մարգարեի ամբողջությամբ զինված հետևորդները նրան հարգանքով են վերաբերվում և դա դրդեց Ադիին մտածել, թե միթե նա մեծ թագավոր է, թե առաքյալ: Նա այդ կասկածի մեջ էր մինչ մի խեղճ ստրկուհու այդտեղ գալը: Ստրկուհին դիմեց մարգարեին. «Ով Ալլահի Առաքյալ: Ես ուզում եմ ինչ-որ բան ասել քեզ»: Մուհամեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասաց. «Տես, թե որ փողոցով ես ուզում գնալ և ես կգամ քո հետ»: Այնուհետև նա դուրս եկավ ստրկուհու հետ և լսեց նրա խնդրանքն ու օգնեց ստրկուհուն դրանում: Երբ Ադին տեսավ առաքյալի հսկայական համեստությունը, որ գտնվում էր հետևորդների այդպիսի բազմության մեջ, նրա կասկածը անհայտացավ, նա պարզ տեսավ ճշմարտությունն ու համոզվեց մարգարեական առաքելության իսկությունում, և որ այն տրված է Ալլահից: Նա հանեց խաչն իր վրայից և մտավ Իսլամ լույս՝ ինչպես մյուս հետևորդները»:
Մենք կմեջբերենք որոշ արևելագետների Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մասին կարծիքները, սակայն մենք՝ մուսուլմաններս համոզված ենք նրա մարգարեական առաքելության մեջ և նման կարծիքների կարիքը չունենք, սակայն մենք հիշացնում ենք այդ մասին երկու պատճառներով:
Առաջին պատճառը. Մենք կմեջբերենք այդ ասածները, որ կարդան այն մուսուլմանները, որոնք Իսլամի մասին անվանումից բացի ոչինչ չգիտեն, որոնք դադարել են հետևել մարգարեի ճանապարհին, և որպեսզի նրանք իմանան, թե ինչ են ասում նրանց մարգարեի մասին ոչ մուսուլմանները: Հնարավոր է, որ դա լինի նրանց կրոնին անկեղծ վերադարձի սկիզբը:
Երկրորդ պատճառը. Մենք կհիշացնենք արևելագետների խոսքերը, որպեսզի կարդան ոչ մուսուլմանները և հասկանան այդ ազնվական առաքյալի իսկությունը իրենց նման մարդկանցից, որ խոսում են նրանց լեզվով, և հնարավոր է, որ դա լինի այդ մեծ կրոնի լուրջ ուսումնասիրության սկիզբը և Իսլամ ընդունելու պատճառը: Ես խնդրում եմ նրանց, որ նրանք մտածեն իրենց խելքով, այլ ոչ թե ինչ-որ մարդկանց ուղեղներով և տարբերեն ճշմարտությունն ու սուտը: Կարելի է հասնել դրան, եթե ազատվեն ֆանատիկությունից ու կասկածամտություններից: Մենք աղոթում ենք այդպիսի մարդկանց համար, որպեսզի Ալլահը բացի նրանց սրտերը ճշմարտությունով, ուղղի նրանց դեպի դա և հարթ ճանապարհ տա նրանց:
Նա՝ Աբուլ Ալ-Կաասիմ Մուհամմադ բին («բին» նշանակում է որդի) Աբդուլլա բին Աբդուլ Մուտալիբն է: Նա ծագումով Ադնանից է՝ Ալլահի առաքյալների հերևորդներից մեկի՝ Իսմաիլի՝ Իբրահիմի որդուց: Նրա մայրը Ամինան է՝ Ուահբի դուստրն է: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ալլահը Իսմաիլի հետևորդներից ընտրեց Կինանային և ընտրեց Քուրայշին՝ Կինանայից, և ընտրեց Հաշիմի որդիներին Քուրայշից, իսկ ինձ ընտրեց Հաշիմի որդիներից» (հադիսը մեջբերվում է Մուսլիմի «Սահիհ»-ում):
Այդ ծնունդով նա աշխարհի ամենամաքուր ցեղից է, նույնիսկ նրա թշնամիներն էին վկայում այդ մասին: Աբու Սուֆյանը, որ գլխավորում էր նրա թշնամիներին մինչ Իսլամ ընդունելն էլ վկայում էր այդ մասին արևելյան Հռոմի իմպերատոր Իրակլիին:
Աբդուլլա բին Աբասից (Ալլահը գոհ լինի նրանից ու նրա հորից) փոխանցված է, որ Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) նամակ էր գրել իմպերատորին, որում նրան կոչ էր անում Իսլամի: Նա ուղարկեց նամակը Դիհյա Ալ-Քալբիի միջոցով, որպեսզի նա իր հերթին փոխանցի Բասրայի ղեկավարին, իսկ վերջինս էլ փոխանցի իմպերատորին: Իմպերատորը նրանից հետո, որ Ալլահը օգնեց նրան հաղթել պարսիկ զորքերին, ուղևորվեց Հոմսից Իլիա (Երուսաղեմ) ի շնորհակալություն պատերազմում Ալլահի օգնությանը: Եվ երբ իմպերատորին հասավ Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) նամակը, նա կարդաց և ասաց. «Գտեք ինձ նրա ժողովրդից ինչ-որ մեկին, որ ես կարողանամ հարցնել այդ առաքյալի մասին»: Իբն Աբասն ասաց. «Աբու սուֆյանը հայտնեց ինձ, որ նա եղել է Սիրիայում՝ քուրայշիտների մեջ, որ այնտեղ էին եկել առևտրի համար, այդ ընթացքում, երբ առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) խաղաղության մեջ էր քուրայշիտների անհավատների հետ: Աբու Սուֆյանն ասաց. «Եվ մեզ գտավ իմպերատորի կողմից ուղարկվածը ինչ-որ տեղ Սիրիայում: Ես իմ գործընկերների հետ ուղևորվեցի Իլիա: Երբ մեզ տարան իմպերատորի մոտ, նա նստած էր գահին, գլխին թագ էր դրված, իսկ նրա շուրջ նստած էին Հռոմի հեղինակավոր մարդիկ: Նա թարգմանչին ասաց. «Հարցրու նրանց, թե նրանցից ո՞վ է ամենամոտ բարեկամը այդ մարդու, որ պնդում է, թե ինքը առաքյալ է»: Աբու Սուֆյանն ասաց. «Մեր մեջ ես եմ այդ մարդու ամենամոտ բարեկամը»: Նա ասաց. «Իսկ ի՞նչ բարեկամական կապ է ձեր մեջ»: Ես պատասխանեցի. «Նա իմ հորեղբոր որդին է»: Այդ օրը մեր քարավանում Աբդու Մանաֆի հետնորդներից ուրիշ ոչ ոք չկար: Իմպերատորը հրամայեց, որ ինձ մոտեցնեն նրան, իսկ ընկերներս՝ կանգնեն իմ հետևը: Հետո նա թարգմանչին ասաց. «Ասա Աբու Սուֆյանի ընկերներին, որ ես հարցնելու եմ այն մարդու մասին, որ պնդում է, թե ինքը մարգարե է: Եվ եթե ստելու է, ասեք, որ նա ստում է»: Աբու Սուֆյանն ասաց. «Երդվում եմ Ալլահով, եթե ամոթից չվախենայի, որ իմ ընկերները կպատմեն մարդկանց իմ ստի մասին, ես կստեի: Բայց ես ամաչում եմ, որ նրանք կպատմեն իմ մասին, և այդ պատճառով կասեմ ճշմարտությունը»: Այնուհետև իմպերատորը թարգմանչին ասաց. «Հարցրու նրան, թե ինչպիսինն է այդ մարդու ընտանիքը: Ես պատասխանեցի. «Նա հայտնի ընտանիքից է»: Նա հարցրեց. «Ձեզանից ինչ-որ մեկը ասե՞լ է դա մինչ նրա ասելը»: Ես ասացի. «Ոչ»: Նա հարցրեց. «Նրան նախկինում մեղադրե՞լ եք ստի մեջ մինչ նրա մարգարե լինելու մասին ասելը»: Ես ասացի. «Ոչ»: «Նրա նախնիներից ինչ-որ մեկը թագավո՞ր էր»: Ես ասացի. «Ոչ»: Նա հարցրեց. «Նրան հետևում են հայտնի՞ մարդիկ, թե թույլերը»: Ես ասացի. «Թույլ մարդիկ»: Նա ասաց. «Նրանք շատանու՞մ են, թե քչանում»: Ես ասացի. «Շատանում են»: Նա ասաց. «Ինչ-որ մեկը լքու՞մ է կրոնը զայրույթի պատճառով, այն ընդունելուց հետո»: Ես ասացի. «Ոչ»: Նա ասաց. «Նա պայմանագրեր խախտու՞մ է»: Ես ասացի. «Ոչ, սակայն մենք հիմա չպատերազմելու պայմանագիր ենք կնքել, սակայն վախում ենք, որ նա խախտի»: Աբու Սուֆյանն ասաց. «Նա չասաց ոչ մի խոսք, որ կարող եմ ինչ-որ բան ավելացնել, ինչը կարող էր քչացնել մարգարեի արժանիքները, և որ ես չվախենայի ստով դատապարտված լինել»: Նա ասաց. «Դուք պատերազմու՞մ էիք նրա դեմ, իսկ նա ձեր դեմ»: Ես ասացի. «Այո»: Նա ասաց. «Ինչպե՞ս էին ընթանում ձեր մարտերը»: Ես ասացի. «Ընթանում էին տարբեր ձևերով, որոշ անգամներ մենք էինք հաղթում, որոշ անգամներ՝ նրանք»: Նա ասաց. «Իսկ ի՞նչ է նա ձեզ հրամայում անել»: Ես պատասխանեցի. «Նա հրամայում է մեզ երկրպագել միայն Ալլահին և ուրիշ ոչինչի, արգելում է երկրպագել մեր նախնիների աստվածներին: Նա հրամայում է աղոթել, ողորմություն տալ, մաքուր լինել հոգով, գողություն չանել, կատարել խոստումները և վերադարձնել ուրիշի ունեցվածքը»: Իմ պատասխանելուց հետո նա թարգմանչին ասաց. «Ասա նրան, որ երբ ես հարցրեցի, թե ինչ ընտանիքից է նա, դու պատասխանեցիր, որ նա հայտնի ընտանիքից է, հայտնի ընտանիքներից են ուղարկվում մարգարեներ: Երբ ես քեզ հարցրեցի, թե արդյոք ինչ-որ մեկը ասել է, որ նա մարգարե է նրանից առաջ, դու պատասխանեցիր. «ոչ»: Եթե ինչ-որ մեկը դա ասեր նրանից առաջ, ես կասեի, որ այդ մարդը ընդամենը կրկնում է այն, ինչը որ եկել է իրենից առաջ: Երբ ես քեզ հարցրեցի, թե արդյոք դուք կասկածում էիք նրան ստի մեջ, քո պատասխանը բացասական էր, այդ ժամանակ ես հասկացա, որ նա չէր կարող այդպես անել՝ ստել մարդկանց, ապա ինչպե՞ս կարող էր ստել Ալլահին: Երբ ես հարցրեցի քեզ, թե նրա նախնիներից մեկը եղել է թագավոր, դու ասացիր. «ոչ»: Եթե լիներ թագավոր, այդ ժամանակ ես կասեի, որ նա իր նախնիների թագն է պահանջում: Երբ ես հարցրեցի, թե հայտնի մարդիկ են հետևում նրան, թե թույլերը, դու ասացիր, որ թույլերը: Հենց նրանք են մարգարեների իրական հետևորդները: Ես հարցրեցի քեզ, թե նրանք շատանում են, թե քչանում, դու ասացիր, որ շատանում են: Ճիշտ այդպես էլ հավատը շատանում է մինչև վերջ: Եվ ես հարցրեցի, թե արդյոք ինչ-որ մեկը լքել է կրոնը զայրույթի պատճառով, դու պատասխանեցիր, որ չի լքել: Սրտի մեջ մտած հավատքը ոչ ոք երբեք չի լքում: Ես հարցրեցի, արդյոք նա խախտում է իր խոսքը, դու ասացիր ոչ: Այդպիսինն են Մարգարեները՝ երբեք իրենց խոսքերը չեն խախտում: Ես հարցրեցի, արդյոք դուք պատերազմել եք իրար դեմ: Դու ասացիր, որ պատերազմել եք: Երբեմն հաղթում էիք դուք, երբեմն էլ՝ նրանք: Այդպիսինն են Մարգարեները՝ երբեմն փորձություններ են ունենում, սակայն հաղթանակը միշտ մնում է նրանց կողմը: Ես հարցրեցի, թե նա ինչ է հրամայում անել: Դու պատասխանեցիր, որ նա հրամայում է աղոթել, ճշմարտախոս լինել, մաքուր լինել հոգով, գողություն չանել, կատարել խոստումներն ու վերադարձնել ուրիշի ունեցվածքը: Դա մարգարեի էությունն է: Ես գիտեի, որ մարգարե է գալու, սակայն չէր մտածում, որ նա կլինի ձեր մեջ: Եթե քո ասածները ճիշտ են, ապա նա շուտով կգրավի այն տեղը, ուր ես գտնվում եմ: Եվ եթե նրա հետ հանդիպելու հնարավորություն լիներ, ես առաջինը կգնայի նրա մոտ ու կնվիրվեի: Հույս ունեմ գնալ նրա մոտ և եթե նրա մոտ լինեի, կլվանայի նրա ոտքերը»: Աբու Սուֆյանն ասաց. «Հետո իմպերատորը հրամայեց կարդալ Մուհամեդի նամակը, որի մեջ գրված էր հետևյալը. « Հանուն Գթասիրտ ու Ողորմող Ալլահի: Ալլահի ստրուկ և առաքյալ Մուհամմադից Հռոմի կառավարիչ Հերակլիսին: Ալլահի խաղաղությունը լինի նրան՝ ով հետևում է ճշմարիտ ճանապարհին: Ես քեզ Իսլամի եմ կոչ անում: Ընդունիր այն, որ փրկվես կրակից, և Ալլահը երկու անգամ կպարգևատրի քեզ: Իսկ եթե ժխտես, ապա քո վրա կլինի Արիոսի ու նրա կողմնակիցների մեղքը, որոնց մասին ասվում է Ղուրանում.
«Ասա. «Ով Աստվածաշնչի ժողովուրդ (նշանակում է քրիստոնյաներ ու հրեաներ): Եկեք մի արդար խոսքի մեր ու ձեր միջև, որ երկրպագենք միայն Ալլահին, և ուրիշ ոչինչին, և չընդունենք մեկս մյուսիս համար որպես Տեր, քանի որ մեր Տերը միայն Ալլահն է: Իսկ եթե նրանք ժխտեն, ապա ասեք նրանց. «Վկայեք, որ մենք մուսուլմաններ ենք»
(սուրա «Ալ-Իմրան», Այաթ 64):
Աբու Սուֆյանն ասաց. «Իմպերատորի խոսքը վերջացնելուց հետո նրա մոտի պալատականների մեջ աղմուկ բարձրացավ: Այնքան ուժեղացավ, որ չհաջողվեց հասկանալ, թե ինչ են ասում: Հետո մեզ հրամայված էր դուրս գալ: Դուրս գալուց հետո մնացինք մենակ և ես ասացի. «Մուհամեդի գործը հսկայական դարձավ, նույնիսկ Հռոմեացիների իմպերատորն է վախենում նրանից»: Հետո նա ավելացրեց. «Երդվում եմ Ալլահով, ես համոզված էի, որ նրա առաքելությունը կհաղթի և ես ցածրացված էի, մինչև Ալլահը բացեց իմ սիրտը Իսլամին, այնժամ, երբ ես ատում էի» («Սահիհ» Բուխարի):
Նա ծնվել է 571 թվին: Նա Քուրայշ հայտնի ցեղից էր, որին արաբները շատ էին հարգում: Նա ծնվեց Մեքքա քաղաքում, որը համարվում է արաբական թերակղցու կրոնական կենտրոնը, քանի որ այնտեղ էր գտնվում սուրբ մզկիթ Ալ-Քաաբան: Այն կառուցել էին մարգարեների հայր Իբրահիմն ու նրա որդի Իսմաիլը (խաղաղություն նրանց): Նաև քանի որ այնտեղ ուխտագնացություն էին անում և ուխտագնացները շրջան էին գործում Ալ-Քաաբայի շուրջը: Նրա հայրը մահացավ մինչև նրա ծնվելը, իսկ նրա ծնվելուց հետո մահացավ նրա մայրը: Նա որբացավ և նրա պապը՝ Աբդուլ Մութթալիբը վերցրեց նրան իր մոտ: Նրա պապիկի մահվանից հետո նրա դաստիարակության գործը անցավ հորեղբորը՝ Աբու Թալիբին: Նրա ցեղն ու մնացած ցեղերը, որ գտնվում էին հարևանությամբ, այդ ժամանակ երկրպագում էին իդոլներին: Այդ իդոլները պատրաստված էին փայտից, քարից ու ոսկուց: Նրանք դրված էին սուրբ Ալ-Քաաբայի շուրջը և մարդիկ համոզված էին, որ այդ իդոլները օգուտ ու վնաս են տալիս:
Մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ամբողջ կյանքը անկեղծ ու հավատարիմ էր: Նրանից չէին գալիս այնպիսի բաներ, ինչպիսինն են սուտը, ծաղրանքն ու դավաճանությունը: Նրան համարում էին պատվավոր, քանի որ ինչ-որ մեկի մեկնելու դեպքում, մեկնողը թողնում էր իր ունեցվածքը նրա պահպանության տակ: Նրան նաև անվանում էին անկեղծ, քանի որ նա ասում էր միայն ճշմարտությունը: Նա լավ բնավորություն և քաղցր լեզու ուներ, սիրում էր մարդկանց բարություն անել և նրանք էլ իրենց հերթին սիրում էին նրան: Նրան հարգում էին բոլորը: Նա գեղեցիկ տեսք ուներ, նրան նայելը հաճելի էր: Նա ուներ մարմնի գեղեցիկ կառուցվածք ու հոյակապ բնավորությություն: Մեծն Ալլահը նրա մասին Ղուրանում ասել է.
«Եվ ճշմարիտ, դու ունես հոյակապ բարոյականություն»
(սուրա «Ալ-Կալամ», Այաթ 4):
Դոկտոր Կարլելը (Dr. Th. Carlyle) իր «Հերոսները» գրքում նրա մասին ասում է. «Երևում է, որ մարգարե Մուհամեդը դեռ պատանի տարիքից մտածող էր: Ընկերները նրան պատվավոր մարդ էին անվանում, որը չէր ստում: Նա իր խոսքերում, գործերում ու մտքերում անկեղծ էր: Նկատեցին նաև, որ նրա բառերը լցված էին հսկայական իմաստությամբ: Ես գիտեի, որ նա շատ լռակյաց էր: Առանց պատճառի չէր խոսում: Իսկ եթե նա ինչ-որ բան էր ասում, ապա ասում էր ճիշտ տեղին: Մենք տեսնում ենք, որ նա իր ողջ կյանքում սկզբունքային մարդ էր, առատաձեռն, մարդկանց փորձանքներից հեռացնող, աշխատասեր, նվիրված, լավ բնավորության տեր, հաճելի ժամանակ անց կացնող, հումորասեր, խելացի, մաքուր սրտով ու հոյակապ էությամբ: Նրա սրտից բխող ժպիտը ասես լուսավորում էր նրա երեսը: Նա ոչ մի դպրոց չէր գնում և չուներ ոչ մի ուսուցիչ, որ նրան սովորացներ, քանի որ նա այդ ամենի կարիքը չուներ:
Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մինչ առաքելությունը սիրում էր մենությունը և երկար գիշերներ աղոթում էր Խիրայի քարանձավում: Նա շատ հեռու էր այն բռիությունից, որում իր ժողովուրդն էր: Նա երբեք ալկոհոլ չէր օգտագործում և երբեք չէր երկրպագում իդոլներին, չեր երդվում նրանցով ու ոչինչ չէր զոհաբերում նրանց ի տարբերություն իր ժողովրդին: Նա մեքքացիների համար ոչխարներ էր արածացնում, ինչպես նա ինքն ասաց այդ մասին. «Ալլահը ոչխարներ չարածացնող մարգարեներ չէր ուղարկում», այդ ժամանակ հետևորդները հարցրեցին նրան. «Եվ դու՞, ով Ալլահի առաքյալ»: Նա ասաց. «Այո, ես ոչխարներ էի արածացնում մեքքացիների համար չնչին գումարով» (Բուխարի):
Երբ մարգարեն (խաղաղություն և Ալլահի օրհնությունը լինի նրան) լռացրեց իր 40 տարին, Մեքքայում նրան երկնքից եկավ հայտնություն, երբ նա Խիրայի քարանձավում էր երկրպագելու նպատակով: Աիշան փոխանցել է, որ առաջին բանը՝ ինչից սկսեց դեպի մարգարեն գալ հայտնությունը դա ճշմարիտ տեսիլք էր, և որոշ անգամներ, երբ նա ինչ-որ բան էր տեսնում երազում, արտահայտվում էր առաքելության արևածագի տեսքով: Այնուհետև նրա մեջ էր մցված մենություն սիրելը ու շատ օրեր նա անց էր կացնում Խիրայի քարանձավում Ալլահին երկրպագելով: Այնուհետև նա տուն էր վերադառնում սնունդի համար, և այդպես շարունակ, մինչ հայտնության գալուստը Խիրայի քարանձավում: Անսպասելիորեն նրա առաջ մի հրեշտակ հայտնվեց ու հրամայեց նրան. «Կարդա»: Նա ասաց. «Ես կարդալ չգիտեմ»: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) այդ մասին ասաց. «Հրեշտակը ինձ այնպես սեղմեց, որ դժվարանում էի շնչել: հետո բաց թողեց ինձ ու կրկնեց. «Կարդա»: Ես ասացի. «Ես կարդալ չգիտեմ»: Նա կրկին սեղմեց ինձ այնպես, որ դժվարանում էի շնչել ու կրկնեց. «Կարդա»: Ես պատասխանեցի նրան. «Ես կարդալ չգիտեմ»: Նա սեղմեց ինձ այնպես, որ արդեն վատ ինքնազգացողություն ունեցա: Այնուհետև բաց թողեց ինձ ու ասաց.
«Կարդա հանուն քո Տիրոջ, որ ստեղծել է(1) Ստեղծել է մարդուն լյարդացած արյունից:(2) Կարդա և քո Տերը ամենաառատաձեռննէ(3)...»
(սուրա «Ալ-Ալաք», այաթ 1-3):
Մարգարեն (խաղաղություն և Ալլահի օրհնությունը լինի նրան) դողի մեջ վերադարձավ տուն: Նա մտավ Խադիջայի մոտ ու ասաց. «Ծածկեք ինձ, ծածկեք ինձ»: Նրան ծածկեցին: Երբ նրա վախը անցավ նա պատմեց Խադիջային եղածը ասելով. «Ես վախենում եմ իմ համար»: Խադիջան հանգստացնում էր նրան. «Ո՛չ: Երդվում եմ Ալլահով, որ նա երբեք քեզ չի հիասթափեցնի: Չէ որ պահպանում ես լավ կապերը քո բարեկամների հետ, օգնում ես նեղն ընկածներին, առատաձեռն ես հյուրերի նկատմամբ և օգնում ես դժվար դրության մեջ ընկածներին»: Այնուհետև Խադիջան տարավ նրան իր (Խադիջայի) հորեղբորորդի Ուարակաh բին Նաուֆալի մոտ: Նա ընդունել էր քրիստոնեություն դեռ մինչ իսլամական դարաշրջանը և գրել էր Աստվածաշունչը հին հրեական լեզվով: Նա գրում էր այդ լեզվով Աստվածաշունչը: Այդ ժամանակ նա ծերացած ու կուրացած էր:
Խադիջան Ուրակաhին ասաց. «Ով հերեղբորորդի՛: Լսի՛ր, թե ինչ է պատմում Մուհամեդը»: Ուարակահն ասաց. «Պատմիր, թե քեզ ինչ է եղել»: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) պատմեց այն ամենը՝ ինչ տեսել էր: Ուարակաhն ասաց. «Դա Օրենքն է, որը Ալլահը ուղարկել էր Մովսեսին: Ով Մուհամեդ, հույս ունեմ ողջ լինել, երբ քո ժողովուրդը կաքսորի քեզ»: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հարցրեց. «Իմ ժողովուրդը կաքսորի՞ ինձ»: Ուարակահն ասաց. «Այո: Չի եղել մարգարե, որը եկել էր Ալլահից հայտնությունով, ու իր ժողովուրդը թշնամությամբ չի ընդունել նրան: Եթե ես ողջ մնամ մինչ դա, ապա քեզ շատ կօգնեմ»: Դրանից շատ ժամանակ չանցավ, երբ Ուարակահը մահացավ»: (Բուխարի, Մուսլիմ):
Եվ այդ սուրան Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) առաքելության սկիզբն էր, իսկ այնուհետև Ալլահն ուղարկեց հետևյալ խոսքը.
«Ով դու՛, շորով փաթաթվա՛ծ(1): Կանգնի՛ր և նախազգուշացրու՛(2): Եվ Տիրոջդ մեծարի(3): Եվ շորերդ մաքրի՛(4): Եվ հեռու մնա հեթանոսությունից(5)»:
(սուրա «Ալ-Մուդասսեր», այաթ 1-5):
Այդ սուրան նրա առաքելության ու բացահայտ կոչի սկիզբն էր: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) սկսելով կոչ անել իր ժողովրդին (Մեքքայի բնակիչներին), նրանց մեջ գտավ անդրդելիություն ու կոչի ժխտում: Եվ այդ ամենը այն պատճառով, որ նա եկել էր նրանց մոտ տարօրինակ կոչով, որը ներառում էր իր մեջ նրանց կյանքի բոլոր կողմերը՝ կրոնական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական: Կոչը չէր սահմանափակվում միայն Ալլահին երկրպագելով, այլ նաև նրանց արգելում էր շատ բաներ, որոնք կարող են զվարճացնել մարդուն՝ ալկոհոլը, տոկոսով պարտք տալը, անբարոյականությունը և ղումարը: Նրանց արդարության էր հղում բոլոր մարդկանց նկատմամբ: Նա կոչ էր անում մարդկանց մեջ համաձայնության նրանց մեջ բացի աստվածավախությունից բացի ոչ մի տարբերություն չկա: Այդպիսով ինչպե՞ս կարող էին հարուստ Քուրայշիտները համաձայնվեին, որ նրանք պետք է հավասար լինեն ստրուկների հետ:
Գործը միայն կոչի ժխտումով չավարտվեց: Քուրայշիտները վնասում էին մարգարեին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) զայրացնելով ու հայհոյելով նրան, ասելով, որ նա սուտասան է, գիժ ու մոգ է: Նրանք արեցին այն՝ ինչ չեին կարող անել կոչից առաջ՝ նրա դեմ ուղղեցին իրենց հիմարներին, ինչպես նաև նրան վնասեցին ֆիզիկապես: Աբդուլլահ բին Մուսադը պատմում էր. «Այն ընթացքում, երբ նա աղոթում էր Քաաբայի մոտ, քուրայշիտները հավաքվեցին ու նրանցից մեկը ասաց. «Չե՞ք նայի այս ցուցադրականին: Ձեզանից ո՞վ կգնա որևէ մեկի մորթված ուղտերի մոտ ու կբերի նրանց թրիքը, արյունն ու աղիքները, իսկ երբ նա (Մուհամեդը) երկնային խոնարհ կանի, կդնի դրանք նրա մեջքին»: Եվ կանչվեց նրանց մեջի ամենադժբախտը, և մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) երկրային խոնարհ կատարելուց, դրեց այդ ամենը նրա մեջքին ու մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) քարացավ այդ դիրքում: Քուրայշիտները այնպես էին ծիծաղում, որ մեկը մյուսի վրա էին ընկնում: Ինչ-որ մեկը գնաց մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) դուստր Ֆաթիմայի մոտ, որ այդ ժամանակ դեռ փոքրիկ աղջիկ էր: Նա շտապեց այնտեղ: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) գտնվում էր նույն վիճակում, մինչ Ֆաթիման հանեց նրա մեջքին դրվածները, գնաց քուրայշիտների մոտ ու սկսեց վիճել նրանց հետ» (Բուխարի):
Մունիբ Ալ-Ազդին պատմում էր. «Ես մինչ Իսլամ ընդունելս մի անգամ տեսա մարգարեին այն պահին, երբ նա մարդկանց ասում էր. «Ով մարդիկ, ասեք, որ Ալլահից բացի աստված չկա, որ հաջողության հասնեք և այդ մարդկանցից մեկը թքեց նրա երեսին, մյուսը հող շփեց նրա վրա և երրորդն էլ սկսեց վիճել նրա հետ: Դա կատարվեց մինչև կեսօրը, երբ մի աղջիկ եկավ մի կուժ ջրով, և մարգարեն լվաց երեսն ու ձեռքերը այդ ջրով ու ասաց. «Ով իմ դուստր, մի անհանգստացիր հորդ համար»:
Օրուա բին Ազուբայրը պատմում էր. «Ես խնդրեցի Աբդուլլա բին Ամր բին Ալ-Ասին, որ ինձ ասի ամենավատ բանը, որ Մուհամեդին արել են հեթանոսները: Եվ նա ասաց. «Ուկբա բին Աբի Մուիտը մոտեցավ Ալլահի առաքյալին, երբ վերջինս աղոթում էր Քաաբայի մոտ, փաթաթեց շորը ու սկսեց ուժով խեղդել նրան: Աբու Բակրը վազեց նրա մոտ, բռնեց ուսից, հրեց մարգարեից հեռու ու հարցրեց. «Դուք իսկապե՞ս սպանում եք մարդուն, քանի որ նա ասում է, թե իր աստվածը Ալլահն է: Չէ որ նա եկել է ձեր մոտ պարզ ապացույցներով» (Բուխարի):
Այդ դեպքերը Ալլահի առաքյալի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) համար հիասթափության պատճառ չդարձան և նա հանդիպում էր ցեղերի հետ, որոնք Մեքքա էին գալիս ուխտագնացության համար ու նրան հավատաց Յասրիբի ժողովրդի փոքր քանակը, որը հայտնի է հիմա որպես Մեդինա: Նրանք օգնություն ու պաշտպանություն խոստացան նրան, եթե նա գնա նրանց մոտ: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) նրանց հետ ուղարկեց Մուսաբ բին Ումայրին՝ իր հետևորդներից մեկին, որպեսզի նա Իսլամ սովորեցնի նրանց և այն աքսորներից ու հետապնդումներից հետո, որ նա ենթարկվում էր իր հավատակիցների հետ իր ժողավրդի կողմից, Ալլահը նրան թույլատրեց վերաբնակեցվել Մեդինայում, որի բնակիչները բարեկամաբար դիմավորեցին նրան: Մեդինան դարձավ կոչի սկզբնակետ ու Իսլամի մայրաքաղաք: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հիմնավորվեց այնտեղ ու սկսեց Ղուրան կարդալ բնակիչների համար ու սովորեցնել կրոնի օրենքներին: Նրանք մեծ տպավորության մեջ էին Ալլահի առաքյալի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) պատվավոր դուրեկանությունից և նրա վեհնպարծ մաքրությունից, և նրանք սիրեցին նրան ավելի շատ քան ինքներն իրենց: Նրանք իրար հետ մրցակցում էին նրան լավ ծառայելու մեջ: Նրանք ապրում էին հոգևոր, հավատացյալ հասարակության մեջ, երջանկության մեջ, որը դուրս էր գալիս սիրուց, այդ հասարակության անդամների ընկերության ու եղբայրության մեջ: Այնտեղ հավասար էին հարուստներն ու աղքատները, հայտնիներն ու հասարակները, սևամորթներն ու սպիտակամորթները, արաբներն ու ոչ արաբները, նրանք բոլորը միատեսակ էին այդ կրոնում, և նրանց միջև աստվածավախության մակարդակից բացի տարբերություն չկար:
Մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) Մեդինայում հիմնավորվելուց մի տարի անց պատերազմ սկսվեց նրա ու նրա ժողովրդի միջև, որը իմանալով կոչի հաջողության մասին անհանգստացած էր, և շուտով տեղի ունեցավ առաջին ճակատամարտը Իսլամում՝ Բադրի ճակատամարտը: Այն տեղի ունեցավ քանակով ու զենքով անհավասար կողմերի մեջ: Մուսուլմանական կողմից 314 էին, իսկ հեթանոսների՝ 1000 մարտիկներ: Եվ Ալլահը օգնեց իր առաքյալին ու նրա հետևորդներին՝ նրանք հաղթեցին: Դրան հետևեցին ուրիշ մարտեր և 8 տարի անց մարգարեին հաջողվեց զինել 10.000 հոգանոց զորք, որը ուղղվեց դեպի Մեքքա, և մտավ քաղաք որպես հաղթող, տապալելով քուրայշիտներին, որոնք վնասել էին մարգարեին բոլոր հնարավոր եղանակներով, տանջել էին նրա հետևորդներին բոլոր ձևերով, մինչև որ ստիպեցին մուսուլմաններին լքել իրենց երեխաներին, ունեցվածքն ու հայրենիքը, և ահա հիմա Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ու նրա հետևորդները մեծ հաղթանակ տարան: Այդ տարին անվանվեց հաղթանակի տարի, որի մասին Ալլահը Ղուրանում ասել է.
«Երբ եկավ Ալլահի օգնությունն ու հաղթանակը:(1) Եվ դու տեսար մարդկանց խմբերով Ալլահի կրոն մտնելուց,(2) ուրեմն փառավորի գովքով Տիրոջդ անունը և ներում խնդրի նրանից: Ճշմարիտ, նա մեղանչություն ընդունող է(3)»
(սուրա «Ան-Նասր», Այաթ 1-3):
Այնուհետև մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հավաքեց մեքքացիներին ու հարցրեց նրանց. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ եմ ձեզ անելու»: Նրանք պատասխանեցին. «Բարին, պատվավո՛ր եղբայր ու եղբոր պատվավոր որդի՛»: Նա ասաց. «Գնացե՛ք, դուք ազատ եք» («Սունան» Ալ-Բայհաքի):
Դա եղավ նրանցից շատերի Իսլամ ընդունելու պատճառը: Հետո մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) վերադարձավ Մեդինա: Որոշ ժամանակ անց նա դուրս եկավ դեպի Մեքքա հաջ (ուխտագնացություն) կատարելու համար: Նրա հետ էին նրա հետևորդներից 114 հազար հոգի: Այդ հաջը հայտնի դարձավ որպես հրաժեշտի ուխտագնացություն, քանի որ մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) վերջին ուխտագնացությունն էր:
Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) վախճանվեց Մեդինայում հիջրի 11-րդ տարվա Ռաբիա Աֆ-Ֆանի ամսի 12-ին և այնտեղ էլ թաղվեց: Նրա մահը մուսուլմանների համար մեծ հարված էր, այն աստիճան, որ հետևորդներից որոշները չհավատացին այդ լուրին և նրանցից մեկը՝ Oմար բին ալ Խաթթաբն էր: Նա ասաց. «Ես կկտրեմ նրա գլուխը՝ ով ասի, որ Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մահացել է»: Այդ ժամանակ ոտքի ելավ Աբու Բակրը և կարդաց վերընպարծ Ալլահի խոսքերը.
«Եվ Մուհամեդը՝ միայն առաքյալ, որից առաջ էլ կային առաքյալներ: Ինչ է, որ նա մահանա կամ սպանվի, դուք հե՞տ կգնաք (կրոնից): Ով հետ կգնա ոչ մի վնաս չի տա Ալլահին, և Ալլահը կընծայի գոհունակներին»
(սուրա «Ալ-Իմրան», Այաթ 144):
Երբ Օմարը լսեց այդ այաթները հանգստացավ: Նա միշտ հանգստանում էր Ղուրան լսելով: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) այդ ժամանակ 63 տարեկան էր: Նա ապրեց Մեքքայում 40 տարի մինչ առաքելությունը: Առաքելության սկզբի 13 տարին նա միաստվածության էր կոչ անում: Այնուհետև վերաբնակեցվեց Մեդինայում և ապրեց այնտեղ 10 տարի՛ որի ընթացքում նրան ուղարկվում էր հայտնությունը, մինչև Ղուրանի լիովին ուղարկվելը, և Իսլամի օրենքները լիակատարվեցին: Դոկտոր Լիբոնը իր «Արաբական քաղաքակրթությունը» գրքում ասում է. «Եթե մարդու արժեքը հաշվում է նրա լավ արարքներով, ապա Մուհամեդը պատմության մեջ ամենամեծ մարդն է: Եվ շատ արևմտյան գիտնականները նկարագրում էին լավագույն խոսքերով, սակայն կային նաև պատմաբաններ որ կրոնական ֆանատիկությունը կուրացրեց նրանց ու չխոստովանեցին նրա արժանիքները»:
Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) թիկնեղ էր, մազերը հասնում էին ականջների ներքևի ծայրերին, ուներ ամենագեղեցիկ երեսը, ամենալավ բնավորությունը, միջահասակ էր, ոչ շատ սպիտակ, ոչ էլ շատ սև էր, այնքան գեղեցիկ երես ուներ ասես արծաթից պատրաստված լիներ, նրա գույնը նման էր ծաղկի գույնի, նրա քրտինքը ասես մարքարիտ լիներ, երեսին խիտ մազածածկույթ ուներ: Ինչ-որ մեկը հարցրել է Ձաբիր բին Սամրային, թե արդյոք մարգարեի երեսը թրի պես լուսավոր է: Նրա պատասխանը բացասական էր՝ այն կլոր էր արևի ու լուսնի պես:
Նրա մարմինը ուներ միջին չափսեր, ուներ մեծ ձեռքեր ու ոտքեր և գեղեցիկ ձեռքերի ափեր: Անասն ասել է. «Ես երբեք չեմ շոշափել մետաքս, որը ավելի փափուկ լիներ մարգարեի ձեռքերից, և երբեք չեմ զգացել առաքյալի հոտից ավելի հաճելի հոտ»: (Բուխարի)
Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հասավ մտքի այնպիսի կատարյալության, որ անհասանելի էր ուրիշների համար: Ալ-Քադի Իյյադն ասում է. «Եվ դա պարզ է դառնում նրա համար՝ ով հետևել ու ուսումնասիրել է նրա կյանքը, նրա խոսելաձևն ու գիտելիքները... Դրանով զբաղվողները ընդունեցին նրա խոսքերը որպես իդեալական, իսկ նրա հրամանները որպես երկրպագման ոլորտի բժշկություն, ժառանգության հաշվարկման և ուրիշ գիտությունների փաստարկներ:
Նա չուներ ուսուցիչ, նա չէր սովորում դպրոցում, նրանից առաջ եղածների գրքերը չէր ուսումնասիրում և չէր ուսուցանվում գիտնականներից: Նա մի անտառաճանաչ մարգարե էր, որը ոչինչ չգիտեր, մինչ Ալլահը սովորեցրեց նրան, և նրա ստացած գիտելիքները նրա ուղեղին համապատասխան էին» (Աշ-Շիֆա բին թաարիֆ հակուկ-Մուստաֆա):
Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) լավագույններից էր նրանց մեջ՝ ովքեր կանգուն տանում էին դժվարություններն ու փորձությունները, սպասելով պարգև Մեծն Ալլահից: Նա համբերությամբ տարավ Իսլամի տարածման ճանապարհի բոլոր դժվարությունները: Աբդուլլա իբն Մասուդից փոխանցում են, որ նա ասացել է. «Ես կարծես նայում եմ Ալլահի մարգարեին, որը պատմում է մարգարեներից մեկի մասին՝ որին ծեծի ենթարկեց իր ժողովուրդը. «Նա իր երեսից մաքրում էր արյունն ու ասում. «Ով Ալլահ, ներիր իմ ժողովրդին, ճշմարիտ, նրանք չեն հասկանում» (Բուխարի, Մուսլիմ):
Ձանդամ բին Սուֆյանն ասել է. «Մի արշավանքի ժամանակ Ալլահի առաքյալի մատը արյունահոսվում էր և նա ասաց. «Դու ի՞նչ է, ընդամենը մի մատ ես, որ անյունահոսվում է Ալլահի ճանապարհին» (Բուխարի, Մուսլիմ):
Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) անկեղծ էր իր բոլոր գործերում՝ համաձայն Ալլահի հրամանին, որ Ղուրանում ասում է.
«Ասա. «Ճշմարիտ, իմ աղոթքը, զոհաբերություններս (իմ կողմից արվող), կյանքս ու մահս հանուն աշխարհների Տիրոջ Ալլահի են,(162) որը չունի ընկերակից: Դա ինձ հրամայված է և ես մուսուլմաններից առաջինն եմ»
(սուրա «Ալ-Անաամ», Այաթներ 162-163):
Նրա կին Աիշան, երբ հարցվեց նրա բնավորության մասին ասաց. «Նրա վերաբերմունքը Ղուրանն էր» (Իմամ Ահմադի «Մուսնադ»): Դա նշանակում է, որ նա հրամայում էր անել այն՝ ինչ հրամայում է անել Ղուրանը, և հեռացնում էր այն ամենից, որ արգելում է Ղուրանը: Դա զարմանալի չէ, քանի որ Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ալլահն ինձ ուղարկել է, որ կատարելագործեմ լավագույն վարմունքն ու լավագույն արարքները» (Բուխարի,Մուսլիմ): Եվ Ալլահը նկարագրեց նրա բնավորությունը Ղուրանում ասելով.
«Եվ ճշմարիտ, որ դու բարձր բարոյականություն ունես»
(սուրա «Ալ-Կալամ», Այաթ 4):
Անաս բին Մալիկը, որ ծառայում էր մարգարեին 10 տարի, գիշեր և ցերեկ և գիտեր ամեն ինչ նրա մասին, ասել է. «Ալլահի առաքյալը իր հակումով բոլոր մարդկանց մեջ լավագույնն էր» (Բուխարի, Մուսլիմ):
Նա նաև ասել է. «Մարգարեն, պղծախոս ու լեզվակռիվ անող մարդ չէր: (Բուխարի):
Սահլ բին Սաադից փոխանցում են. «Մի անգամ Ալլահի առաքյալին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մի տարանով ջուր տվեցին, որ խմի և նա խմեց այդ ջրից: Նրանից աջ մի տղա կար, իսկ ձախ՝ ծերունիներ, և մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) տղային ասաց. «Թույլ կտա՞ս քեզանից առաջ նրանց տամ այս տարանը», ի նկատի ունենալով ծերունիներին: Տղան ասաց. «Ո՛չ, Ալլահով եմ երդվում, քանի որ դու ես խմել, ես ոչ մեկին թույլ չեմ տա խմի ինձանից առաջ (որ օրհնություն ստանա)»: Եվ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) տվեց տարանը տղային» (Բուխարի, Մուսլիմ):
Սահլ բին Սաադից փոխանցում են. «Մի անգամ Քիբաայի (Մեդինայի թաղամաս) բնակիչները վիճեցին միմյանց հետ այնպես՛ որ սկսեցին քարկոծել իրար: Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) իմացավ այդ մասին և ասաց. «Եկեք գնանք և հաշտեցնենք նրանց» (Բուխարի):
Աբդուլլահ բին Աբասն ասել է. «Մի անգամ առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մի մարդու ձեռքին մի ոսկի մատանի տեսավ: Նա հանեց այդ մատանին մատից ու վայր նետեց ու ասաց. «Ձեզանից մեկը ուզու՞մ է կրակի շամփուր դնել իր ձեռքին»: Մարդիկ նրա գնալուց հետո ասացին այդ մարդուն, որ վերցնի ու վաճառի իր մատանին: Նա ասաց. «Ալլահով եմ երթվում, որ այն չեմ վերցնի, քանի որ մարգարեն է այն նետել»:
Նա սիրում էր մաքրությունը, հետևում ու կոչ էր անում մուսուլմաններին դրան: Աբի Մալիկ Ալ-Աշարիից փոխանցում են, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասում էր, որ մաքրությունը դա հավատքի կեսն է (Մուսլիմ):
Աբդուլլա բին Աբի Աուֆան ասել է. «Ալլահի առաքյալը հաճախ էր մեջբերում Ալլահի անունը, խուսափում էր դատարկախոսություններից, երկար էր պահում աղոթքը, քարոզը կարդում էր կարճ և չէր ժխտում գնալ այր կնոջ կամ աղքատի հետ, որպեսզի օգնի նրանց» («Սունան» Ան-Նասաի):
Աիշայից փոխանցում են, որ Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) գիշերները այնքան երկար էր աղոթում, որ նրա ոտքերը ուռչում էին տանջվածությունից, և Աիշան նրան ասաց. «Ինչու՞ ես անում դա, ով Ալլահի առաքյալ, չէ որ Ալլահը ներել է քո անցյալ ու ապագա մեղքերը»: Նա ասաց. «Մի՞թե ես չպետք է լինեմ ավելի շնորհակալ իմ Աստծուն» (Բուխարի, Մուսլիմ):
Աբու Հուրայրահն ասել է. «Մարգարեի մոտ եկավ Թուֆայլ բին Ամրը՝ Դաուս ցեղից, իր ընկերների հետ: Նա Ալլահի առաքյալին ասաց. «Ճշմարիտ, Դաուսը ժխտեց Իսլամ ընդունել, ուրեմն Ալլահից պատիժ խնդրի նրանց համար»: Մարդիկ ասացին. «Դաուսը կորած է»: Մարգարեն էլ խնդրեց Ամենազորին. «Ով Ալլա՛հ: Ճիշտ ճանապարհին դիր Դաուսին և բեր նրանց» (Բուխարի, Մուսլիմ):
Ալ Բարա բին Աազիբից փոխանցում են, որ մարգարեն միջնահասակ էր ու թիկնեղ: Նրա մազերը հասնում էին մինչև ականջների ներքևի մասերը և մի անգամ տեսավ նրան կարմիր հագուստով և համաձայն նրա խոստովանությանը՝ երբեք նրանից գեղեցիկ մարդ չէր տեսել (Բուխարի, Մուսլիմ):
Աբդուլլա իբն Մասուդն ասել է. «Ալլահի առաքյալը քնած էր պալմայի մանրաթելերով խալու վրա և երբ նա ելավ նրա կողքին հետք էր մնացել, և մենք ասացինք. «Ով Ալլահի առաքյալ: Միգուցե քո համար մահճակա՞լ բերենք»: Նա պատասխանեց. «Այս կյանքում ես ոչինչի կարիքը չունեմ: Այս աշխարհում ես ընդամենը մի ճամփորդ եմ, որը ծառի շողքի տակ է մտել արևից, և որը այնուհետև ելավ ու լքեց դա (այդ շողքը)» («Սունան» Ատ-Տիրմիդի):
Ամր բին Ալ-Հարիսից փոխանցում են. «Ալլահի առաքյալը իր մահվանից հետո չթողեց ոչ մի դիրհամ, ոչ մի դինար, ոչ մի ստրուկ, ոչ մի ստրկուհի: Չթողեց ոչինչ, բացի սպիտակ ջորուց, իր զենքից ու հողատարածքից, որը նա զոհաբերեց» (Բուխարի):
Սահլ բին Սաադից փոխանցում են. «Մի օրիորդ եկավ մարգարեի մոտ մի վերարկույով ու ասաց. «Ով Ալլահի առաքյալ: Ես պատրաստել եմ սա իմ ձեռքով, որ դու հագնես»: Եվ մարգարեն վերցրեց դա, կարիք ունենալով դրանում: Նա դուրս եկավ մեր մոտ և մի մարդ նրան ասաց. «Ով Ալլահի առաքյալ: Նվիրի ինձ դա»: Եվ մարգարեն ասաց. «Այո»: Նա նստեց իր տեղը, իսկ այնուհետև վերադարձավ, ծալեց վերարկուն և տվեց այն խնդրողին: Մյուսները այդ մարդուն ասացին. «Դու վատ բան արեցիր, որ այդպիսի բան խնդրեցիր մարգարեից, քանզի գիտեիր, որ նա երբեք չի մերժում խնդրողին»: Նա (մարդը) պատասխանեց նրանց. «Ալլահով եմ երդվում, ես խնդրեցի նրան միայն նրա համար, որ վերարկուն ինձ ծածկոց լինի իմ մահվան օրը»: Սահլը ասել է. «Եվ վերարկուն ծառայեց նրան որպես ծածկոց» (Բուխարի):
Աբու Բակր Աս-Սիդիկից փոխանցում են. «Ես նայեցի հեթհանոսների ոտքերին՝ մեր գլուխների վրա, երբ մենք քարանձավում էինք, և ասեցի. «Ով Ալլահի առաքյալ: Եթե նարանցից մեկը նայի իր ոտքերի տակ, կտեսնի մեզ»: Ինչին, որ նա պատասխանեց. «Ով Աբու Բակր: Ինչ ես մտածում երկուսի մասին, որ նրանց երրորդն Ալլահն է (Ալլահը նրանց հետ է)» (Բուխարի, Մուսլիմ):
Աբի Կատադայից փոխանցում են. «Ալլահի առաքյալը դուրս եկավ մեր մոտ ու Ումաման` Աբի Ալ-Ասի դուստրը, նրա ուսին էր: Մարգարեն աղոթում էր, և գոտկային խոնարհ կատարելուց հանում էր աղջկան ուսից, իսկ ուղղվելիս՝ բարձրացնում ուսին» (Բուխարի, Մուսլիմ):
Անասից փոխանցվում է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ճշմարիտ, աղոթք սկսելով, ես ուզում եմ անել դա ավելի երկար, սակայն երեխայի լաց լսելուց կրճատում եմ աղոթքը, իմանալով, թե ինչպես է անհանգստանում երեխայի մայրը այդ լացի պատճառով» (Բուխարի):
Աբու Հուրայրահից փոխանցվում է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ճշմարիտ, ես վերադառնում եմ իմ ընտանիք ու գտնում եմ ընկած չիր և բարձրացնում եմ այն, որ ուտեմ, սակայն գցում եմ, վախենալով, որ այն կարող է խղճալուց լինի» (Բուխարի):
Անաս բին Մալիկն ասել է. «Չի եղել, որ Ալլահի առաքյալից ինչ-որ բան խնդրեին ու նա չտար: Մի անգամ առաքյալի մոտ մի մարդ եկավ ու նա (Մուհամեդը) այնքան ոչխարներ տվեց, որքան տեղավորվում են երկու սարերի միջև: Այդ մարդը վերադառնալով իր ժողովրդի մոտ ասաց. «Ով մարդիկ: Իսլամ ընդունեք, չէ որ Մուհամեդը նվիրատրում է այնպես՝ ինչպես դա անում է աղքատությունից չվախեցող մարդը» (Մուսլիմ):
Աիշան մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ընտանեկան գործերի մասին հարցվելուց ասել է. «Նա իր ընտանիքին ծառայելու մեջ էր, իսկ աղոթքի ժամին գնում էր աղոթելու» (Բուխարի):
Բառա բին Ազիբն ասել է. «Ես տեսնում էի Ալլահի առաքյալին խրամատի մոտ մարտի օրը, նա հող էր կրում այնպես, որ նրա կրծքի մազերը ծածկվել էին փոշով, իսկ նա խիտ մազերով տղամարդ էր և ասում էր Աբդուլլա բին Ռաուահայի բանաստեղծությունները:
«Ով Ալլահ: Եթե դու մեզ չօգնեիր
Մենք ճշմարիտ ճանապարհին չէինք լինի
Եվ ողորմություն չէինք տա ու չէինք աղոթի:
Եվ ուղարկի մեզ Քո հանգստությունը
Եվ պնդացրու մեր ոտքերը թշնամուն հանդիպելիս,
Ճշմարիտ, անարդար թշնամիները հարձակվեցին մեր վրա, և եթե ցանկանում են փոխել մեր կրոնը
Մենք դա թույլ չենք տա»:
Եվ նա ասելով դա, բարձրացնում էր ձայնը» (Բուխարի):
Նրա կին Աիշան նրա մասին ասում էր. «Նրա համար ստից ատելի ոչինչ չկար: Եվ պատահում էր, որ մեկը ստեր մարգարեի ներկայությամբ և նա իր կրծքում զգում էր մի անընդունելի զգացողություն, որը անցնում էր, երբ նա իմանում էր, որ այդ մարդը մեղանչել է դրա համար» («Սունան» Ատ-Տիրմիդի):
Նրա արդարության մասին վկայում էին նաև նրա թշնամիները: Այդպես Աբու Ջահլը առանձնանում է մարգարեի հանդեպ ավելի մեծ թշնամության համար, սակայն նա մի անգամ ասել է. «Ով Մուհամմե՛դ: Ես չեմ ասում, որ դու սուտասան ես, սակայն ես չեմ ընդունում այն, ինչով եկել ես ու կոչում ես դրան»: Այդ ժամանակ Ալլահը մի այաթ ուղարկեց.
«Մենք գիտենք, որ քեզ տխրեցնում են նրանց ասածները: Նրանք քեզ սուտասասն չեն համարում (իրենց մեջ), սակայն անարդարները ժխտում են Ալլահի նշանները»
(Սուրա «Ալ-Անաամ», Այաթ 33):
Աիշան նրա մասին ասում էր. «Մարգարեին չէր տրվում ընտրություն, որպեսզի նա երկու գործերից նախընտրեր ավելի հեշտը, եթե այն մեղք չլիներ: Նա հեռու էր մնում մեղքերից և իր անձի համար երբեք չէր պատժում, այլ Ալլահի կողմից արգելվածի համար, և այդ ժամանակ նա պատերազմում էր հանուն Ալլահի» (Բուխարի, Մուսլիմ):
Աբդուլլա բին Ալ-Հարիսը մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մասին ասում է. «Ես Ալլահի առաքյալից ավելի ժպտերես մարդ չեմ տեսել» («Սունան» Ատ-Տիրմիդի):
Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) առանձնանում էր յուրահատուկ կարգապահությամբ: Դա ցույց է տալիս առնվազն այն, որ Մեքքայի հեթանոսները, որոնք մեծ թշնամություն ունեին նրա դեմ, չնայելով իրենց թշնամությանը, նրան էին տալիս իրենց արժեքավոր իրերը պահպանման համար: Մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) կարգապահությունն ի ցույցի եկավ այն ժամանակ, երբ նա քուրայշիտներից վնասներ կրելուց հետո տեղափոխվում էր Մեդինա և հրամայեց իր զարմիկ Ալի բին Աբի Թալիբին երեք օր մնալ իր գնալուց հետո, որ վերադարձնի քուրայշիտների իրերը» («Սիրաh» բին Հիշամ):
Նրա պայմանագրերը չխախտելու ուրիշ օրինակ էր այն միջադեպը, որը եղավ Հաուդայբիայում, քուրայշիտների հետ խաղաղության պայմանագիր կնքելուց: Քուրայշիտների ներկայացուցիչ Սուհայլ բին Ամրը պայման դրեց, որի համաձայն մուսուլմանները պետք է մեքքացի հեթանոսներին հանձնեին այնտեղից փախուստի դիմողներին, անկախ նրանց կրոնից, և որ մուսուլմանները չխոչնդոտեին նրանց վերադարձմանը: Այդ կետը դժգոհություններ առաջացրեց մուսուլմանների մոտ, սակայն Սուհայլը ժխտեց պայմանագրից հանել դա, չնայելով մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) այդ պայմանի ընդդիմական վերաբերմունքին: Եվ այդ պահին Մեքքայից շղթաների մեջ մուսուլմանների մոտ էր շտապում Աբու Ջանդալը՝ Սուհայլ բին Ամրի որդին: Սուհայլն ասաց. «Ով Մուհամե՛դ: Պահանջում եմ առաջինը ինձ տրվի նա»: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասաց. «Թույլ տուր նրան, որ մնա իմ մոտ»: Սուհայլն ասաց. «Ես չեմ անի դա»: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասաց. «Արա դա»: Սուհայլը կրկին ժխտեց: Աբու Ջանդալը հասկացավ, թե ինչ է սպասում իրեն և դիմեց մուսուլմաններին, փորձելով ազդել նրանց զգացմունքների վրա. «Ով մուսուլմաններ: Արդյո՞ք ես կվերադառնամ հեթանոսների մոտ, այնժամ, երբ եկել եմ մուսուլմանների մոտ: Մի՞թե չեք տեսնում, թե ինչ եմ տարել»: Մեքքայում հեթանոսները տանջանքների էին ենթարկել նրան, որ հրաժարվի Իսլամից:
Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) համաձայն պայմանագրին վերադարձրեց նրան հեթանոսներին (Բուխարի):
Եվ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) Աբու Ջանդալին ասաց. «Ով Աբու Ջանդալ: Համբերատար եղիր և ակնկալիր Ալլահի պարգևատրումը: Նա քեզ ու քո հետիններին՝ թույլերին ելք ու ազատություն կտա: Ճշմարիտ, մենք պայմանագիր կնքեցինք այդ մարդկանց հետ և մենք չենք դավաճանում» (իմամ Ահմադի «Մուսնադ»):
Այնուհետև մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) վերադարձավ Մեդինա և այնտեղ էր եկել Իսլամ ընդունած քուրայշիտ Աբու Բասիրը: Նրա հետևից երկու մարդ էին ուղարկված Մեքքայից, որոնք դիմեցին մարգարեին. «Իսկ մեր պայմանագի՞րը»: Եվ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) նրանց մոտ հանձնեց Աբու Բասիրին:
Ալի բին Աբի Թալիբն ասել է. «Ճակատամարտի օրը մենք թաքնվում էինք մարգարեի հետևը, որ բոլորից մոտ էր թշնամուն, և նա ամենախիզախն էր այդ օրը» (իմամ Ահմադի «Մուսնադ»):
Իսկ ինչ վերաբերվում է նրա խիզախությանը պատերազմից դուրս, ապա Անաս բին Մալիկն ասել է. «Մարգարեն ամենալավ ու ամենախիզախ մարդն էր: Մի անգամ Մեդինայի բնակիչները վախեցան մի բարձր ձայնից և տներից դուրս եկան ու գնացին այդ ուղղությամբ: Այնտեղ նրանց դիմավորեց թրով զինված ու Աբու Թալhայի անսանձ ձին հեծնած մարգարեն: Նա սկսեց հանգստացնել մարդկանց ասելով. «Մի՛ վախեցեք: Մի՛ վախեցեք» (Բուխարի, Մուսլիմ):
Ուխուդի ճակատամարտից առաջ մարգարեն խորհուրդ ստանալու համար դիմեց իր հետևորդներին, որոնք որոշեցին մարտնչել այդ օրը: Իսկ Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) այլ կերպ էր մտածում, սակայն չընդդիմացավ նրանց: Հետևորդները հասկանալով, որ որոշում կայացրեցին մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) կամքին հակառակ, փոշմանեցին, և եկան նրա մոտ ու ասացին. «Ով Ալլահի առաքյալ: Վարվիր ինչպես, որ ճիշտ ես համարում»: Նա ասաց. «Մարգարե չի եղել, որ զրահ կապի ու հանի, առանց մարտ տալու» («Մուսնադ» իմամ Ահմադ):
Իբն Աբասն ասել է. «Ալլահի առաքյալը ամենաառատաձեռն մարդն էր, սակայն հատուկ առատաձեռն էր Ռամադանի ժամանակ, երբ հանդիպում էր Ջիբրիլին (Գաբրիելին) ամեն Ռամադանի օր, որ Ղուրան սովորի, և մարգարեն քամուց էլ առատաձեռն էր» (Բուխարի, Մուսլիմ):
Ջիբար բին Աբդուլլան ասում էր. «Երբեք չի եղել, որ մարգարեից ինչ-որ բան խնդրեին և նա մերժեր՝ ասեր. «Ո՛չ»» (Բուխարի, Մուսլիմ):
Աբու Սաիդ Ալ-Խուդրին ասել է. «Մարգարեն ավելի ամաչկոտ էր քան չամուսնացած աղջիկն իր սենյակում, և նա երբեք իրեն դուր չեկող բանը չէր արտահայտում, դա մենք իմանում էինք նրա դեմքից» (Բուխարի, Մուսլիմ):
Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) շատ համեստ ու հասարակ էր, և նրա մզիկիթ եկողը չէր կարող ճանաչել նրան նրա հետևորդների մեջ: Անաս բին Մալիկն ասում է. «Մենք Ալլահի առաքյալի հետ նստում էինք մզկիթում, երբ ուղտի վրա նստած մի մարդ ներս մտավ, կանգ առավ ու հարցրեց. «Ո՞վ է ձեզանից Մուհամեդը»: Իսկ մարգարեն այդ պահին նստած էր, իր հետևորդների հետ հենված լինելով մի բարձի: Եվ մենք պատասխանեցինք նրան. «Այն սպիտակամորթ մարդը, որ հենված է բարձին» (Բուխարի): Դա այն պատճառով է, որ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) չէր փորձում տարբերվել իր հետևորդներից:
Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) չէր հրաժարվում գնալ աղքատի կամ կարիքավորի հետ, որպեսզի օգնի նրանց, և ինչպես նշված է իրեն չէր երևակայում նրանց նկատմամբ:
Աբու Մասուդ Ալ-Անսարը պատմում էր. «Մարգարեի մոտ մի մարդ եկավ ու ասաց. «Երդվում եմ Ալլահով, որ ես ուշացումով եմ գալիս առավոտյան աղոթքին, այն պատճառով, որ մեկը աղոթքը շատ է երկարացնում»: Եվ ես մարգարեին այս անգամվա քարոզը կատարելուց ավելի զայրացած չեմ տեսել: Նա ասաց. «Ով ժողովու՛րդ: Ճշմարի՛տ, ձեր մեջ գարշելիներ կան, և ձեզանից ինչպիսինն էլ գլխավորի ընդհանուր աղոթքը, թող չերկարացնի՛ այն: Քանի որ մարդկանց մեջ կան ալևորներ, թույլեր ու շտապողներ» (Բուխարի, Մուսլիմ):
Ուսամա բին Զեյդը պատմում էր. «Մենք մարգարեի մոտ էինք, երբ նրա մոտ եկավ նրա դուստրերից մեկի սուրհանդակը: Նա (դուստրը) կանչում էր մարգարեին իր մահամերձ որդու մոտ: Մարգարեն սուրհանդակին ասաց. «Վերադարձիր ու հայտնի նրան, որ Ալլահին է պատկանում այն՝ ինչ նա տվեց ու վերցրեց և նրա մոտ ամեն ինչ մինչև չնշված ժամկետն է, և հրամայիր նրան համբերել ու պարգևատրում ակնկալել Ալլահից»:
Այնուհետև նա (դուստրը) կրկին սուրհանդակ ուղարկեց հոր մոտ և խնդրում էր նրան անհապաղ կերպով գալ: Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) գնաց այնտեղ Սաադ բին Ուբադայի ու Մուաադ բին Ձաբալի հետ: Երբ նրանք տեղ հասան մարգարեին տրվեց երեխան, որի շունչն արդեն փչում էր: Ալլահի առաքյալի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) աչքերը լցվեցին արցունքներով: Սաադը նրան հարցրեց. «Ի՞նչ է դա, ով Ալլահի առաքյալ»: Նա պատասխանեց. «Դա ողորմությունն է, որը Ալլահը դրել է իր ստրուկների սրտերում, և ճշմարիտ, Ալլահը ողորմում էր ողորմողներին» (Բուխարի, Մուսլիմ):
Անաս բին Մալիկն ասել է. «Ես գնում էի մարգարեի հետ և նա կոպիտ պաստառումով վերարկու էր կրում, որը բերված էր Նաջրանից: Նրան մի բեդուին հասավ և այնքան ուժեղ ձգեց նրա վերարկուից, որ մարգարեի վզին հետք տեսա: Բեդուինն ասաց. «Ով Մուհամե՛դ: Հրամայիր, որ քո մոտի Ալլահի փողից տան ինձ»: Մարգարեն ծիծաղեց ու հրամայեց, որ այդպես անեն» (Բուխարի, մուսլիմ):
Մարգարեի ներողամտության օրինակ է նաև հրեա հոգևորական Զաիդ բին Սանայի հադիսը, ումից պարտք էր վերցրել մարգարեն, որ հոգա Իսլամ նոր ընդունածների որոշ կարիքներ: Զաիդը այսպես պատմեց այդ մասին. «Եվ երբ պարտքի վերադարձման ժամկետին երկու կամ երեք օր էր մնացել, Ալլահի առաքյալը գնացել էր անսարներից մեկի թաղմանը, իսկ նրա հետ միասին Աբու Բակրը, Oմարը, Ուսմանն ու մի խումբ ուրիշ հետևորդներ: Մարգարեն աղոթեց հանգուցյալի համար ու նստեց պատի մոտ: Ես բռնեցի նրա շորից, խիստ դեմքով նայեցի նրան, և ասացի. «Դու չե՞ս պատրաստվում պարտքդ տալ, ով Մուհամե՛դ: Ալլահով եմ երդվում, ես չգիտեի, որ դուք՝ Աբդ Ալ-Մութալիբի հետնորդներդ, ձգձգում եք պարտքերը վճարելը, իսկ չէ որ առաջ գործ էի անում ձեր հետ»: Ես նայեցի Oմարին, որի աչքերը պտտվում էին: Այնուհետև նա (Oմարը) նայեց ինձ ու ասաց. «Ալլահի թշնամի՛: Դու անում ես Ալլահի առաքյալին այն՝ ինչ ես տեսնու՞մ եմ և ասում ես այն՝ ինչ լսու՞մ եմ: Երդվում եմ նրանով՝ ով ուղարկեց նրան (Մուհամեդին) ճշմարտությունով, եթե չվախենայի, որ դրախտ չեմ գնա, այս թրով կհասցնեի վզի՛դ»: Ալլահի առաքյալը հանգստությամբ ասաց. «Oմար: Մենք ավելի շատ կարիք ունեինք նրանում, որ դու հրամայեիր ինձ վերադարձնել պարտքը՝ ինչպես հարկն է, իսկ նրան՝ պահանջել պարտքն ինչպես հարկն է: Գնա նրա հետ, վճարի պարտքն ու 20 սաա (չափման միավոր) ավել տուր, քանի որ սարսափեցրիր նրան»: Oմարն եկավ իմ հետ, վճարեց պարտքն ու 20 սաա չիր ավել տվեց: Ես հարցրեցի նրան. «Սա ի՞նչ ավելացում է»: Նա ասաց. «Ալլահի առաքյալը հրամայեց, որ տամ դրանք, քանի որ վախեցրեցի քեզ»: Ես նրան հարցրեցի. «Իսկ դու ինձ ճանաչու՞մ ես, Oմար»: Նա պատասխանեց. «Ոչ: Իսկ ո՞վ ես դու»: Ես ասացի. «Զաիդ բին Սանան»: Oմարը հարցրեց. «Հրեա հոգևորակա՞նը»: Ես ասացի. «Այո, հրեա հոգևորականը»: Նա ինձ հարցրեց. «Իսկ քեզ ի՞նչը ստիպեց ասել ու անել Ալլահի առաքյալին այն՝ ինչն ասեցիր ու արեցիր»: Ես պատասխանեցի. «Ով Oմար, Ալլահի առաքյալի մեջ ես գտա առաքելության բոլոր նիշերը բացի երկուսից, երբ նայեցի նրան, հասկացա, որ նրա համբերատարությունը նրա զայրույթից ուժեղ է, և այն որ նրա դեմ ուղղված բռիությունը նրան համբերությունից բացի ոչինչ չի ավելացնում: Հիմա ես փորձեցի նրան և գտա այդ ունակությունները նրա մեջ: Վկա եղիր, Oմար, որ ես ընդունեցի Ալլահին, որպես աստված և Իսլամը՝ որպես կրոն, և Մուհամեդին, որպես մարգարե: Եվ վկա եղիր, որ ես Մեդինայի ամենահարուստ մարդն եմ ու իմ ունեցվածքի կեսը նվիրում եմ մուսուլմաններին»: Oմարն ասաց. «Կամ մուսուլմանների մի մասին, չէ որ չես կարող օգնել նրանց բոլորին»: Ես ասացի. «Այո, կամ էլ մուսուլմանների մի մասին»:
Այնուհետև Oմարն ու Զաիդը գնացին Ալլահի առաքյալի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մոտ ու Զաիդը Վկայեց, որ Ալլահից բացի աստված չկա, և որ Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) նրա ստրուկն ու առաքյալն է: Զաիդը հավատարիմ էր նրան, ուղեկցում էր նրան բոլոր արշավանքների ժամանակ և մահացավ Տաբուկի արշավանքի ժամանակ: Ալլահի ողորմությունը լինի նրան («Սահիհ» իբն Հիբբան):
Հնարավոր է, որ Մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ներողամտության լավագույն օրինակը դա Մեքքա որպես հաղթող մտնելն էր, երբ նա հավաքեց մեքքացիներին, որ վնասում էին նրան ամեն միջոցով ու նրա վերաբնակեցման պատճառն էին: Երբ նրանց հավաքեց մզկիթի դիմաց, ասաց. «Ի՞նչ եք կարծում, թե ինչ եմ ձեզ անելու»: Նրանք պատասխանեցին. «Բարին, ազնվական եղբայր ու եղբոր որդի»: Նա նրանց ասաց. «Գնացեք: Դուք ազատ եք» (Սունան Ալ-Բայհակի Ալ-Քուբրա):
Նա համբերատարության օրինակ էր: Իսլամի կոչից առաջ նա տանում էր այն՝ ինչ անում էր իր ժողովուրդը, որ երկրպագում էր իդոլներին, իսկ կոչից հետո նա պնդորեն ու համբերությամբ տանում էր վնասի բոլոր տեսակները, որ նրան հասցնում էին հեթանոսները, սկզբից Մեքքայում, իսկ հետո Մեդինայում: Եվ նա համբերության օրինակ էր, երբ կորցնում էր նրանց՝ ում սիրում էր: Նրա կյանքի ընթացքում մահացավ նրա կին Խադիջան, նրա բոլոր երեխաները, բացի Ֆաթիմայից: Նաև նրա կյանքի ընթացքում մահացավ նրա հորեղբայր Աբու Թալիբն ու Համզան, այնուամենայնիվ մարգարեն այդ ամենի մեջ համբերատար էր մնում և պարգևատրում էր սպասում Ալլահից:
Անաս բին Մալիկն ասում է. «Մենք մարգարեի հետ միասին մտանք Աբի Սաիֆի մոտ՝ մարգարեի որդի Իբրահիմին կերակրող կնոջ ամուսնու, և Ալլահի առաքյալը գրկեց Իբրահիմին, համբուրեց ու հոտոտեց նրան: Հետո մենք եկանք այնտեղ, երբ մահացել էր Իբրահիմը և մարգարեի աչքերից արցունքներ թափվեցին: Աբդուռահման բին Աուֆը նրան ասաց. «Եվ դու է՞լ, Ալլահի առաքյալ»: Մարգարեն ասաց. «Ով իբն Աուֆ, դա ողորմություն է»: Նա կրկին արտասվեց ու ասաց. «Ճշմարիտ, աչքերը լաց են լինում, սիրտը՝ տխրում, և մենք չենք ասում ոչինչ, բացի Ալլահի մոտ գոհունակություն առաջացնողից, և մենք քո հետ բաժանման պատճառով, ով Իբրահիմ, տխուր ենք» (Բուխարի):
Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) արդարամիտ էր ապրելակերպի ու իսլամական օրենքի իրականացման գործերի մեջ: Աիշան ասել է. «Քուրայշիտներին անհանգստացնում էր Մախզումցի (քուրայշիտական հայտնի քաղաքներից մեկը) կնոջ գողության հարցը: Նրանք ասացին. «Ո՞վ կարող է խոսել Մարգարեի հետ: Իսկ ո՞վ կարող է դա անել ավելի լավ քան Ալլահի առաքյալի կողմից սիրված Ուսամա բին Զաիդը»: Եվ Ուսաման դիմեց Ալլահի առաքյալին, արդարացնելով այդ կնոջը: Ալլահի առաքյալն ասաց. «Դու արդարացնու՞մ ես մի պատիժ, որ նշանակել է Ալլահը»: Այնուհետև նա կանգնեց և իր ելույթին ասաց. «Ձեզանից առաջ եղածներին տապալեց այն, որ նրանց մոտ, երբ հարուստն էր գողանում, ոչինչ չէին անում, իսկ երբ հասարակը՝ պատժում էին: Եվ Ալլահով եմ երդվում, եթե իմ դուստր Ֆաթիման գողանար, կհրամայեի, որ կտրեն նրա ձեռքը» (Բուխարի, Մուսլիմ):
Նա ցույց էր տալիս արդարությունը սեփական օրինակի վրա: Ուսայդ բին Հուդայրը պատմում էր. «Անսարներից մեկը ինչ-որ ծիծաղելի բան պատմելով զվարճացնում էր հետևորդներին: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մի փոքրիկ ճյուղով հրեց նրան ու անսարն ասաց. «Ես ուզում եմ նույնը անել քեզ»: Մարգարեն ասաց. «Արա այդ նույնը»: Այդ մարդն ասաց. «Բայց դու վերնաշապիկ ես հագել, իսկ ես չեի հագել»: Մարգարեն բարձրացրեց վերնաշապիկն ու անսարը փաթաթվեց նրան, համբուրեց նրա փորն ու ասաց. «Ես ուղղակի սա էի ուզում անել, ով Ալլահի առաքյալ» («Սունան» Աբի Դաուդ):
Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ամենաաստվածավախ մարդն էր: Աբդուլլա բին Մասուդն ասել է. «Մարգարեն ինձ ասաց. «Ղուրան կարդա իմ համար»: Ես ասացի. «Ով Ալլահի առաքյալ, ե՞ս քեզ Ղուրան կարդամ, երբ այն քեզ էր ուղարկված»: Նա ասաց. «Այո»: Եվ ես կարդացի նրա համար «Կանայք» սուրան մինչ հասա հետևյալ այաթը.
«Եվ ինչպիսինն կլինի (Դատաստանի Օրը մարդկանց իրավիճակը), երբ ամեն ազգից մի վկա բերենք (Ալլահի մարգարեին, որ ուղարկված էր այդ ազգին) և քեզ կբերեմ նրանց մոտ (հետևորդներիդ մոտ) որպես վկա (որ փոխանցել ես Ալլահի խոսքը):
(սուրա «Ան-Նիսա», այաթ 41):
Եվ մարգարեն ասաց. «Բավական է»: Ես շրջվեցի նրա կողմ և տեսա, որ նրա աչքերից արցունքներ են թափվել» (Բուխարի, Մուսլիմ):
Նրա կին Աիշան ասում էր, որ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) երկնքում ամպեր տեսնելիս սկսում էր այս ու այն կողմ գնալ, տնից դուրս գալ ու ներս մտնել, իսկ երբ սկսում էր անձրևել նա հանգստանում էր: Աիշան հարցրեց նրան դրա պատճառը և նա ասաց. «Ես չգիտեմ, հնարավոր է, որ դա մարդկանց ասածի պես լինի»: Եվ նա կարդաց հետևյալ այաթը.
«Եվ երբ նրանք տեսան, որ այդ ամպը գնում է դեպի նրանց մարգագետինները, ասացին. «Սա այն ամպն է, որը մեզ անձրև կբերի»: Ոչ, դա քամի է, որը դուք շտապեցնում էիք, որը ցավալի տանջանք ունի»
(սուրա «Ալ-Ախկաֆ», այաթ 24):
Oմար բին Ալ-Խատտաբը պատմում էր. «Ես եկա Ալլահի առաքյալի մոտ: Նա պառկած էր խալու վրա, որին ոչինչ չկար: Նրա գլխի տակ կաշվե բարձ էր, որը լցված էր պալմաների մանրաթելերով: Նրա ոտքերի մոտ կաշի էր դրած, իսկ գլխի մոտի պատից մի տարան էր կախված: Ես տեսա նրա մարմնին այդ խալու թողած հետքերն ու լաց եղա: Նա ինձ հարցրեց. «Ի՞նչը քեզ ստիպեց լացել»: Ես ասացի. «Ով Ալլահի առաքյալ, ճշմարիտ, կիսրան ու կեսարը վայելում են այս աշխարհի բարիքները, իսկ չէ որ դու՛, Ալլահի առաքյա՛լն ես»: Նա ասաց. «Իսկ մի՞թէ դու գոհ չես, որ նրանք ունեն դա այս կյանքում, իսկ մենք կունենանք այդ ամենը մյուս կյանքում» (Բուխարի, Մուսլիմ):
Աիշայից փոխանցում են, որ նա մարգարեին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հարցրեց. «Քո կյանքում Ուխուդի ճակատամարտից ավելի վատ օր եղե՞լ է»: Նա ասաց. «Ես ստացա քո ժողովրդից այն՝ ինչ ստացա, և ամենավատ օրը դա Աքաբայի օրն էր, երբ ես կոչ արեցի իբն Աբդ Յաբիլ բին Աբդ Կալալին, սակայն նա մերժեց: Ես թախծոտ աչքերով գնում էի, մինչև հասա Կառն Աթաալիբի կողմերը: Ես բարձրացրեցի գլուխս ու տեսա մի ամպ, որը եկավ իմ վրա ու ինձ իր շողքի տակ առավ, տեսա նրա մեջ Ջիբրիլին, որ ինձ կանչեց: Նա ասաց. «Ճշմարիտ, Ալլահը լսեց քո ազգի քեզ ուղղված պատասխանը և քո մոտ ուղարկեց սարերի հրեշտակին, որպեսզի դու հրամայես ինչ ուզում ես»: Եվ ինձ կանչեց սարերի հրեշտակը, ողջունեց ինձ ու ասաց. «Վարվիր այնպես, ինչպես ուզում ես, եթե ցանկանում ես, ես ճզմեմ նրանց երկու ամենամեծ լեռներով, որ կան Մեքքայում»: Ալլահի առաքյալն ասաց. «Ոչ, ես հուսում եմ, որ Ալլահը կհանի նրանց հետնորդներից նրանց, ովքեր երկրպագելու են Ալլահին և ուրիշ ոչինչ» (Բուխարի, Մուսլիմ):
Իբն Oմարը պատմում էր, որ անբարտավաններին գլխավորող Աբդուլլա բին Աբի իբն Սալուլը մահացավ և նրա որդին եկավ մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մոտ ու խնդրեց նրան, որ տա իր վերնաշապիկը, որ օգտագործի որպես սավան: Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) տվեց նրան այդ շորն ու ելավ, որ աղոթի նրա համար: Ելավ նաև Oմարը: Նա բռնեց մարգարեին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ու ասաց. «Ով Ալլահի առաքյալ: Մի՞թե դու աղոթելու ես նրա համար, չէ որ Ալլահը քեզ արգելել է աղոթել նրանց համար»: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) պատասխանեց. «Ալլահն ինձ ընտրություն տվեց ասելով.
«Ներողություն խնդրես նրանց համար կամ չխնդրես նրանց համար, նույնիսկ եթե ներողություն խնդրես նրանց համար 70 անգամ, միևնույնն է՝ Ալլահը չի ների նրանց»
(սուրա «Ատ-Տաուբա», այաթ 80):
Իսկ ես կխնդրեմ 70 անգամից ավել»: Oմարն ասաց. «Բայց նա անբարտավա՛ն է»: Սակայն մարգարեն աղոթեց նրա համար: Եվ Ալլահը այաթ ուղարկեց.
«Եվ երբեք մի աղոթիր նրանցից ոչ մեկի համար, եթե նա մահանա, և մի կանգնիր նրա գերեզմանի մոտ...»
(սուրա «Ատ-Տաուբա», այաթ 84)(Բուխարի, Մուսլիմ):
1-Նա մտերիմ հարաբերությունների մեջ էր իր հետևորդների հետ ու միշտ նրանց հետ էր:
Դա ապացուցում է այն, որ մեզ են հասել Ալլահի առաքյալի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) կյանքի, նրա անձնական ու հանրային գործերի մասին հարուստ գիտելիքներ»: Եվ նա հետևելու օրինակ էր ծառայում բոլոր գործերում: Ջարիր բին Աբդուլլան ասել է. «Մարգարեն երբեք չէր առհամարում ինձ, իմ Իսլամ ընդունելուց հետո, և ինձ հանդիպելիս միշտ ժպտում էր: Ես դժգոհում էի նրան, որ դժվարանում եմ ձի հեծել, իսկ նա ընկերական խփեց կրծքիս ու ասաց. «Ով Ալլա՛հ: Ամրացրու նրան ու դիր հարթ ճանապարհին, և թող նա էլ ուղղի մարդկանց դեպի այդ ճանապարհը» (Բուխարի): Եվ նա կատակում էր իր հետևորդների հետ ու զվարճացնում նրանց: Անաս բին Մալիկն ասում էր, որ Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ամենաբարոյական մարդն էր: Անասը ուներ մի եղբայր՝ Աբու Ումայրին, և Մուհամեդը նրան տեսնելիս ասում էր. «Ով Աբու Ումայր: Ի՞նչ արեց Նուգայրը»: Քանի որ Աբու Ումայրը մի թռչուն ուներ, որի անունը Նուգայր էր ու նա խաղում էր թռչնի հետ (Մուսլիմ): Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հումորը չէր սահմանափակվում միայն խոսքերով, նա կատակում էր նաև Գործողություններով: Անաս բին Մալիկն ասում էր, որ Զահիր բին Հարամը մի բեդվին էր, որ նվերներ էր տալիս Մուհամեդին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան), իսկ նա այդ բեդվինին ճանապարհի էր պատրաստում, երբ վերջինս ուզում էր մեկնել: Մի անգամ Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) տեսավ նրան ապրանք վաճառելիս, մոտեցավ նրան հետևից ու բռնեց նրան: Զահիրը չտեսնելով նրան ասաց. «Ո՞վ է: Բաց թող ինձ»: Հետո շրջվեց ու ճանաչելով մարգարեին, մեջքով սեղմվեց նրա կրծքին, և Մուհամեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասաց. «Ո՞վ կգնի այս ստրուկին»: Զահիրն ասաց. «Ով Ալլահի առաքյալ, դու ինձ չվաճառվող ապրանք կգտնես»: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասաց. «Սակայն Ալլահի առջև դու այդպիսինն չես», կամ ասաց. «Սակայն դու Ալլահի համար թանկ արժես» (հավաստի հադիս, Իբն Հիբբան):
2- Միշտ հարցնում է հետևորդների կարծիքը
Աբու Հուրայրան ասել է. «Չեմ տեսել, որ մեկը մարգարեից շատ խորհուրդ հարցնի իր հետևորդներից» (սունան «Ատ-Տիրմիդի»):
3-Նա այցելում էր մուսուլման ու ոչ մուսուլման հիվանդներին:
Նա միշտ հարցնում էր իր հետևորդների մասին, իմանում նրանց մասին, և երբ նրան տեղեկացնում էին, որ նրանցից ինչ-որ մեկը հիվանդ է, շտապում էր տեսնել հիվանդին ու նրա հետ գնում էին նաև նրա հետևորդները: Այդ այցերը չէին սահմանափակվում միայն մուսուլմաններով, նա գնում էր նաև ուրիշների մոտ: Անասն ասել է. «Մարգարեին ծառայող հրեա պատանին հիվանդացավ, և Ալլահի առաքյալը այցելեց նրան, նստեց նրա գլխի մոտ ու ասաց. «Իսլամ ընդունիր», դրանից հետո երեխան նայեց իր հորն ու հայրն ասաց. «Լսի՛ր նրան», և պատանին ընդունեց Իսլամ: Այնտեղից դուրս գալով մարգարեն ասում էր. «Փառք Ալլահին, որ փրկեց նրան կրակից» (Բուխարի):
4-Նա բարու համար բարով էր վճարում և ասում.
«Պաշտպանեք նրան՝ ով Ալլահի անունից եկել է ձեր պաշտպանությանը, հանուն Ալլահի տվեք նրան՝ ով խնդրում է ձեզանից, այցելեք նրան՝ ով կանչել է ձեզ, և պարգևատրեք նրան՝ ով ձեզ բարիք է արել, իսկ եթե չունեք ինչով նրան շնորհակալ լինեք, ապա Ալլահին խնդրեք նրա համար, մինչև ըզգաք, որ պարտքը մարել եք» (սունան «Աբի Դաուդ»): Նրա կին Աիշան նրա մասին ասել է. «Ալլահի առաքյալը նվեր էր ընդունում և շնորհակալ էր լինում դրա համար» (Բուխարի):
5-Նրա սերը այն ամենին՝ ինչ բարի է ու գեղեցիկ:
Անաս բին Մալիկն ասել է. «Ես երբեք չեմ շոշափել մետաքս կամ բամբակ, որը մարգարեի ձեռքից փափուկ լիներ և նրա հոտից ավելի դուրեկան հոտ չեմ զգացել» (Բուխարի, Մուսլիմ) :
6-Նա սիրում էր միջնորդել ու արդարացնել ամեն բարի գործ:
Իբն Աբբասից փոխանցում են, որ Բարիրայի ամուսինը ստրուկ էր, որին Մուգիս էին ասում, և իբն Աբբասն ասաց. «Եվ կարծես ես հիմա նայում եմ նրան, լացելով Բարիրայի հետևից գնալուց և նրա արցունքները հոսում են նրա մորուքով: Ալլահի առաքյալը Աբբասին ասաց. «Ով Աբբա՛ս: Մի՞թե քեզ չի զարմացնում Միգուսի Բարիրային սիրելն ու Մուգիսի դուր չգալը Բարիրային»: Մարգարեն Բարիրային ասաց. «Չե՞ս ցանկանում վերադառնալ Մուգիսի մոտ», և Բարիրան Մուհամեդին ասաց. «Դու հրամայու՞մ ես ինձ, ով Ալլահի առաքյալ»: Նա պատասխանեց. «Ես ուղղակի միջնորդում եմ եմ»: Բարիրան պատասխանեց. «Ես նրա կարիքը չունեմ»» (Բուխարի):
7-Նա ինքն էր հոգ տանում իր համար:
Աիշան հարցված լինելով Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) տան գործերի մասին ասել է. «Նա մարդկանցից մի մարդ էր, ինքն էր մաքրում իր հագուստը, կթում էր ոչխարներն ու ինքն իրեն սպասարկում» (սահիհ, իբն Հիբբան): Եվ նա այնքան համեստ էր, որ նույնիսկ ուրիշներին էր սպասարկում: Աիշան լինելով հարցված մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) տան գործերի մասին, ասել է նաև. «Նա հոգ էր տանում իր ընտանիքի համար, և ազանը լսելուց դուրս էր գալիս աղոթելու» (Բուխարի):
Գերմանացի բանաստեղծ Գյոթեն ասել է. «Ես պատմության մեջ փնտրում էի (կատարյալ) մարդու լավագույն օրինակը, և գտա մուսուլմանների մարգարե Մուհամեդի մեջ»:
Պրոֆեսոր Քեյթ Մուռը իր «The developing human» գրքում ասում է. «Ես դժվարություն չեմ զգում Ղուրանը Ալլահի խոսքեր ճանաչելու մեջ, քանի որ Ղուրանում նորածնի նկարագրությունը չի կարող լինել հենված յոթերորդ դարի գիտության հիմքի վրա: Դրա միակ խելամիտ ըմբռնումն այն է, որ բոլոր այդ նկարագրությունները Ալլահի կողմից են բացվել Մուհամեդին»:
Ուոլ Դյուրրանտն իր «քաղաքակրթության պատմություն» գրքի տասնմեկերորդ մասում ասում է. «Եթե մենք դատենք մեծությունը այդ մեծ մարդու ժողովրդի վրա թողած ազդեցությամբ, ապա կասենք, որ մուսուլման առաքյալը պատմության ամենամեծ մարդկանցից ամենամեծն է: Նա կանգնեցրեց ֆանատիզմն ու հորինվածքները, և հուդայականության, քրիստոնեության իր ժողովրդի կրոնի վրա հիմնադրեց, հեշտ, պարզ ու ուժեղ կրոն, որը հասավ մինչ օրս, ունենալով ուժեղ ու մեծ միտք»:
Ջորջ Դի Գուլզը իր «Կյանքը» գրքում ասում է. «Մուհամեդի աստվածային առաքելությանը կասկածելը դա բոլոր արարածներ ներառող աստվածային ուժին կասկածելն է»:
Գիտնական Ուէլսը իր «Ճշմարիտ մարգարեն» գրքում ասում է. «Առաքյալի իրական լինելու ավելի հստակ ապացույց է, այն, որ նրա ընտանիքն ու նրա մտերիմները առաջինը հավատացին նրան, քանի որ տեղյակ էին նրա բոլոր գաղտնիքների մասին, և եթե կասկածեին, ապա չէին հավատա»:
Արևելագետ Հիլն իր «Արաբական քաղաքակրթությունը» գրքում ասում է. «Մենք մարդկության պատմության մեջ չենք տեսել, որ Իսլամի պես մի կրոն տարածվի այդպիսի արագությամբ ու փոխի աշխարհը: Մուհամեդը ստեղծեց մի ամբողջ կրոնի ազատություն երկրի վրա, Ալլահին երկրպագելու պայմաններ, արդարություն, դրեց սոցիալական հավասարության հիմքեր ու կարգ, համաձայնություն, ազգերի մեջ խոնարություն ու մեծություն, և այնպիսի ազգերի միջև, որոնք բացի անարխիայից ուրիշ ոչինչ չգիտեին»:
Իսպանացի արևելագետ Ժան Լիկն իր «Արաբները» գրքում ասում է. «Անհնար է նկարագրել Մուհամեդի կյանքն ավելի լավ, քան նկարագրում է Ալլահն իր խոսքերով.
«Եվ Մենք ուղարկել ենք քեզ միայն որպես ողորմության ամբողջ աշխարհի համար»
(սուրա «Ալ-Անբիաա», այաթ107):
Բեռնարդ Շոուն իր «Իսլամը հարյուր տարի հետո» գրքում ասում է. «Ամբողջ աշխարհը կնդունի Իսլամ, իսկ եթե չնդունի Իսլամի անվան տակ, ապա կնդունի մականունով, և կգա այն օրը, երբ արևմուտքը Իսլամ կնդունի, քանի որ արևմուտքը Իսլամի մասին ստերով լի գրքեր է կարդում դարեր շարունակ: Ես էլ Մուհամեդի մասին գիրքը գրեցի, սակայն այն առգրավված էր, քանի որ անգլիական սովորությունների սահմաններից դուրս էր»:
Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) իր առաջին կին Խադիջայի մահվանից հետո ամուսնացած էր այլ տասնմեկ կանանց հետ: Նրանք բոլորն էլ իրենից առաջ ամուսնացած ու տարիքով մեծ էին, բացի Աիշայից՝ նա կույս էր: Նրա կանանցից վեցը Քուրայշ ցեղից էին, մեկը՝ հրեա, իսկ մնացածը՝ ուրիշ արաբական ցեղերից: Կանանցից մեկը մի եգիպտուհի կոպտ քրիստոնյա էր Մարիա անունով, որը նվեր էր մարգարեին Ալեքսանդրիայի թագավորի կողմից, ծնել էր մարգարեի միակ որդի Իբրահիմին: Ալլահի առաքյալն ասում էր.
«Երբ Եգիպտոսը բացեք, լավ վերաբերվեք այնտեղի ժողովրդի հետ, քանի որ նրանք ունեն բարեկամական կապեր մեր հետ»:
«Երբ դուք կղեկավարեք կոպտերին, լավ վերաբերվեք նրանց, քանի որ նրանք բարեկամական կապեր են պահպանում մեր հետ» («Մուսսանաֆ» Աբդ Ալ-Ռազակ):
Նա ամուսնացած էր այդքան կանանց հետ հետևյալ պատճառներով.
· Կրոնա-օրինական: Օրինակ՝ նրա ամուսնությունը Զայնաբ բինտ Ջահշի հետ, քանի որ արաբները մինչ Իսլամը ընդունելը արգելում էին ամուսնանալ որդեգրվածների նախկին կանանց հետ, համարելով, որ այդպիսի զույգը նման է հարազատ որդու կնոջ հետ ամուսնանալուն: Եվ մարգարեն ամուսնացավ նրա հետ, որ ջնջի այդ հորինվածքը: Ալլահը Ղուրանում ասել է.
«Իսկ երբ Զաիդը բաժանվեց նրանից, Մենք ամուսնացրեցինք քեզ նրա հետ, որ հավատացյալների մոտ նրանց որդեգրվածների կանանց հետ ամուսնանալուց ամոթի զգացում չլինի, վորդեգրվածների բաժանվելուց հետո: Ճշմարիտ, Ալլահի հրամանը կատարվում է»
(սուրա «Ալ-Ահզաբ», այաթ 37):
· Քաղաքականությունը, որը ուղղված է սրտերի մոտեցման հետաքրքրություններին ու ցեղերի միջև համերաշխություն ստեղծելուն: Մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) կանայք Քուրայշի ամենամեծ ցեղերից և Արաբական թերակղզու ամենաուժեղ ցեղերից էին: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հրամայեց իր հետևորդներին, որ հետևեն իր օրինակին: Այդպես երբ նա ուղարկել էր Աբդուլ-Ռահման բին Աուֆին տեղանքի առաջնորդ Դաումա Ալ-Ջանդալի մոտ, նրան ասաց. «Եթե լսում են քեզ, ապա ամուսնացիր թագավորի դստեր հետ» (Ատ-Տաբարի):
Պրոֆեսոր Քահանն այդ մասին ասում է. «Հնարավոր է, որ նրա կյանքի որոշ կողմեր մեզ շփոթության բերեցին մեր ժամանակակից կերպով մտածելու պատճառով: Բայց հավաստի է այն, որ այդ ամուսնական կապերի մեծամասնությունը իր հիմքում քաղաքական բնույթ ուներ, որը նպատակ ուներ, վաստակել որոշ հարուստ ու ազդեցիկ արաբների տրամադրվածությունը: Արաբական մտածելակերպի տրամաբանությունը հաստատում է, որ մարդը իրավունք ունի օգտագործել իր բնական հատկությունները, համապատասխան Ալլահի ստեղծածի»:
· Սոցիալական պատճառը, որը դրդում էր նրան ամուսնանալ իր մահացած հետևորդների կանանց հետ, որպեսզի Ալլահի կրոնը տարածվի: Պետք է նշել, որ այդ կանայք բացի մեկից՝ Աիշայից բոլորն էլ արդեն երիտասարդ չէին, սակայն նա ամուսնացավ նրանց հետ խղճալով նրանց, բարիք տալով նրանց հանգուցյալ ամուսիններին՝ հարգանքի տուրք:
Իտալուհի գրող Լ. Վեցցիա Վագլերին իր «Իսլամի պաշտպանությունը» գրքում ասում է. «Ճշմարիտ, Մուհամեդը իր երիտասարդության ընթացքում՝ երբ սեռական բնազդը ավելի ուժեղ է, դրա հետ միասին, որ նա ապրում էր արաբական հասարակությունում, որտեղ ամուսնությունը որպես սոցիալական միություն չկար կամ գրեթե կորած էր, և որտեղ բազմակնությունը կանոն էր և ապահարձանը շատ հեշտ, նա մի կնոջից բացի ոչ մեկի հետ չէր ամուսնանում: Եվ դա Խադիջան էր, որն էլ նրանից տարիքով բավականին մեծ էր` 15 տարի, և նա 25 տարվա ընտանեկան կյանքի ընթացքում ազնվորեն սիրող ամուսին էր և չէր ամուսնանում երկրորդ կամ ավելին անգամներ: Միայն նրա մահվանից հետո, երբ նա արդեն 50 տարեկան էր, և ամուսնության համար կար սոցիալական կամ քաղաքական պատճառ, և այդ կանանց հետ ամուսնության նպատակը աստվածավախ կանանց հարգելն էր կամ որոշ ցեղերի ու ընտանիքների հետ բարեկամական կապեր հաստատելը, որպեսզի Իսլամի տարածման համար բացվեն նաև այլ ճանապարհներ: Միայն Աիշայի բացառությամբ, Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ամուսնացավ մի շարք կանանց հետ, որոնք ոչ երիտասարդ էին, ոչ կույս և ոչ էլ գեղեցիկ էին, և մի՞թե նա սեռական կապեր էր որոնում: Նա մարդ էր, ոչ թե աստված, և հնարավոր է, որ երեխաներ ունենալու ցանկությունը դրդում էր նրան ամուսնությունների: Նա չունենալով շատ աղբյուրներ, իր ուսերին դրեց մեծ ընտանիք պահելու դժվարությունը, սակայն միշտ միատեսակ էր վերաբերվում նրանց բոլորին էլ, և ոչ մի անգամ չօգտագործեց ապահարձանի իրավունքը: Նա Մուսայի և մյուսների պես հետևում էր մարգարեների ճանապարհին: Ասես ոչ մեկը բազմակնության դեմ ոչինչ չի ասում: Եվ մի՞թե դրա պատճառը նրանց ամենօրյա կյանքի մասին ոչինչ չիմանալն է, այնժամ, երբ գիտենք Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) կյանքի մասին ամեն ինչ»:
Անգլիացի հայտնի գրող Թոմաս Կարլայլը իր «Հերոսներ» գրքում ասում է. «Մուհամեդը կրքերի հետևից վազող չէր, սակայն հենց դրանում են անարդարորեն ու ագրեսիվորեն մեղադրում նրան: Դա ամենամեծ անարդարությունն ու սխալը կլինի նրա հանդեպ, եթե մենք նրան կրքերի հետևից վազող համարենք... Ինչքան է նա հեռու զվարճություններից, ինչպիսինն էլ որ դրանք լինեն»:
«Եվ Մուհամեդը ձեզանից ոչ մի տղամարդու հայրը չէր, այլ Ալլահի առաքյալն ու վերջին մարգարեն»
(սուրա «Ալ-Ահզաբ», այաթ 40):
Հիսուսը ավետարանում ուրախացրեց Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մարգարեական առաքելությունով, Ալլահն ասել է.
«Եվ երբ Հիսուս իբն Մարիամն ասաց. «Ով Իսրայելի զավակներ, Ճշմարիտ, ես Ալլահի առաքյալն եմ ձեզ ուղարկված, հաստատում եմ, իմ այն ամենը՝ ինչ ունեմ իմ ձեռքերում Տաուրայից, որ ուրախացնում են մի առաքյալի գալուստով, որ կգա ինձանից հետո, նրա անունը Ահմադ է»»
(Ղուրան, սուրա «Աս-Սաֆ», այաթ 6):
Ալլահի առաքյալի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) խոսքերը. «Ճշմարիտ, իմ ու ինձանից առաջ եղած մարգարեների օրինակը նման է մի մարդու, որ գթասրտորեն կառուցում ու զարդարում է մի տուն, որը շատ գեղեցիկ ստացվեց, բացի մի անկյան մի մասից, որը պակասում էր, իսկ մարդիկ տեսան այդ տունը բոլոր կողմերից, հավանեցին այդ տունն ու ասացին. «Եթե այդ բացակայող մասն էլ լիներ, ապա հոյակապ կլիներ»: Մարգարեն ասաց. «Ես եմ այդ բացակայող մասնիկն ու Ալլահի վերջին առաքյալը» (Բուխարի):
Աթա բին Յասարն ասել է. «Ես հանդիպեցի Աբդուլլա բին Ամր բին Ալ-Ասին ու ասացի նրան. «Տեղեկացրու ինձ Ալլահի առաքյալի նկարագրության մասին հին կտակարանում»: Եվ նա պատասխանեց. «Այո, Ես երդվում եմ Ալլահով, որ նա հստակ է նկարագրված հին կտակարանում, ինչպես էլ որ նկարագրված է Ղուրանում. «Ով Մարգարե՛: Ես քեզ որպես որպես վկա Եմ ուղարկել, բարու լրաբեր և նախազգուշացնող բոլոր ժողովուրդների համար: Դու Իմ ստրուկն ու առաքյալն ես, և Ես քեզ Ալ-Մուտաուակիլ անվանեցի, որը կոպիտ կամ բռի չի, չի գոռգռում շուկայում, չարիքին չարիքով չի պատասխանում, այլ ներողամիտ է, չեմ տանի նրա հոգին մինչև նրա միջոցով հավասարացնեմ կրոնը և մինչև մարդիկ ասեն, որ Ալլահից բացի աստված չկա ու նրա միջոցով բացեմ կույր աչքեր, խուլ ականջներ ու փակ սրտեր» («Սահիհ» Բուխարի):
Պրոֆեսոր Աբդուլ-Ահադ Դաուդն ասում է. «Սակայն ես փորձում էի հենվել ավետարանի որոշ հոդվածների վերաբերյալ քննարկումներին, որոնք թույլ չեն տալիս ոչ մի վիճաբանություն: Եվ ես չեմ դիմի լատիներենին, հունարենին կամ արամեերենին, քանի որ դա անօգուտ է, բացի այդ ես հետագայում կմեջբերեմ այդ իսկ խոսքերով Բրիտանիայի ավետարանական միության ու օտարերկրյա միությունների տարածած հստակեցված օրինակը, և եկեք կարդանք «Երկօրինությունը» գլխի հետևյալ խոսքերը՝ հին կտակարանից (գլուխ 18, բանաստեղծություն 18). «Ես նրանց համար մարգարե դուրս կբերեմ նրանց եղբայրության մեջից, ինչպիսինն էլ դու ես: Եվ Ես կդնեմ Իմ խոսքերը նրա շրթունքներին»: Եվ եթե այդ խոսքերը Մուհամեդին չեն վերաբերվում, ապա մնում են չկատարված, քանի որ Քրիստոսը երբեք չէր պնդում, որ նա նշված է, նույնիսկ նրա աշակերտներն էին իրենց վերապահում այդ կարծիքից և անհամբերությամբ սպասում էին նրա երկրորդ գալիքին, որպեսզի իրականանա մարգարեությունը, և գրված է և մինչ օրս չի հերքվել, որ Հիսուսի առաջին գալիքը ցույց չի տալիս, որ այդ ասվածը նրան է վերաբերվում. «Ես նրանցից կնշանակեմ քո պես մի մարգարե»: Ինչպես նաև Հիսուսի վերադարձը ցույց չի տալիս այդ խոսքերի իմաստը... Եվ որ Հիսուսը ըստ եկեղեցու համոզմունքների գալու է որպես դատավոր, այլ ոչ թե օրենսդիր, սակայն «խոստացվածը» կգա, բերելով «վառվող օրենքն իր աջ ձեռքում»:
Եվ խոստացված մարգարեի անձի որոշումում պարզ է դառնում, որ Մուսայի բերած մյուս մարգարեությունը դա է: Ամեն դեպքում դա շատ է օգնում, երբ ասում ենք. «Ֆարանի կողմից եկող աստվածային լույսի» մասին, այսինքն Մեքքայի անապատներից, այնուհետև Տաուրայի 33-րդ գլխի 2-րդ բանաստեղծությունում մեջբերված բառերը, որոնք ասում են հետևյալը. «Եվ եկավ աստվածը Սինայից և ծագեց Սայիրից, փայլեց Ֆարանի լեռների կողմից, և եկան նրա հետ 10.000 սրբեր և նրա աջ ձեռքից նրանց համար հայտնվեց օրենքի կրակը»: Այս խոսքերը նմանեցնում են Ալլահի լույսը արևի լույսի հետ, որ եկել էր Սինայից, ծագել Սաիրից և փայլել էր Ֆարանի լեռների կողմից, որտեղ պետք է, որ հայտնվեր 10.000 սրբերի հետ ու իր աջ ձեռքում նրանց համար օրենքով, այլ ոչ մի իսրայելցու համար կամ Հիսուսի, և ոչ մի կապ չկար Ֆարանի հետ, քանի որ Ագարը իր որդի Իսմաիլի հետ թափառում էր «Բեր Աս-Սաբայի»-ի շրջակայքում, և հետո նրանք բնակեցվեցին Մեքքայում գտնվող ֆարանի լեռներում:
Ծննդոց, գլուխ 21, նախադասություն 21. «Եվ նրա համար կին բերեց նրա մայրը Եգիպտոսի հողից, և նրա առաջին որդին Կիդարն էր (Ադնանը)»: Կիդարի ծագեցին արաբները և այդ ժամանակից հետո բնակեցվեցին Մեքքայի անապատներում, և ընտրեցին այդ տեղը որպես իրենց համար բնակավայր: Ինչպես հայտնի է բոլորին, Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) Իսմաիլի ու նրա որդու Կիդարի (Ադնան) սերունդներից էր, իսկ այնուհետև Ֆարանի անապատներում ի հայտ եկավ որպես մարգարեն, որն էլ հետագայում Մեքքա մտավ 10.000 սրբերի հետ (հավատացյալներով) և օրենք հայտնվեց ողջ ժողովրդի համար: Արդյո՞ք դա հիշեցված մարգարեությունը չի, որը կատարվեց տառացիորեն:
Այդ մասին ավելի մանրամասն իմանալ ցանկացողը կարող է կարդալ Հաբակկուկի մարգարեությունը, որը հետևյալն է.
«11 Թող բարձրացնի ձայնը անապատն ու նրա քաղաքները, բնակավայրերը, որտեղ բնակվում է Կիդարը. Թող տոնեն ժայռերին ապրողները, թող ձայնեն լեռների գագաթներից:
12 Թող Աստծուն փառք տան, և Նրա գովքը ասեն կղզիներում
13 Դուրս կգա աստվածը, ասես լիովին, ասես զրահի տղամարդ խանդ կառաջացնի. Կկանչի և կբարձրացնի կռվի կանչը, և Իրեն ուժեղ ցույց կտա Իր թշնամիների դիմաց: (գլուխ «Իսաիի» 42:11)
Ինչպես տեսնում ենք այս մարգարեությունում Կիդարի հողակիցները, որոնց Ալլահը մի մարգարե է խոստացել, ինչպես հայտնի է նրանք արաբ էին: Այդ թեմայով կային նաև այլ երկու մարգարեություններ, որոնք շատ կարևոր են: Առաջին մարգարեությունը գտնվում է «Իսաիա» գլխում:
«13 Մի հայտնություն Արաբիայից. — Արաբական անտառում գիշերեք, Դեդանական քարավաններ: (21:13)
Գոյություն ունեն շատ ապացույցներ Ավետարանից, որ լուսավորում են Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) գալստով:
Ինչպես նաև մեջբերվում է Հովհաննեսի Ավետարանում.
«19 Եվ ահա Հովհաննեսի վկայությունը, երբ հրեաները Երուսաղեմից եկեղեցականների էին ուղարկել, որպեսզի հարցնեն, թե ո՞վ ես դու:
20 Նա հայտարարեց և չժխտեց, և հայտարարեց որ ինքը Մեսսիան չի:
21 Եվ հարցրեցին նրան. «Ուրե՞մն: Դու Եղիա՞ն ես»: Նա ասաց. «Ոչ»: հարցրեցին. «Մարգարե՞ն»: Նա պատասխանեց. «Ոչ»:
22 Նրան ասացին. «Ապա ո՞վ ես դու, որ մեզ ուղարկածներին պատասխան տանք: Ի՞նչ կասես ինքդ քո մասին»:
23 Նա ասաց. «Ես անապատում հնչացնողի ձայնն եմ՝ ուղղեք դեպի Աստված տանող ճանապարհը, ինչպես ասել է մարգարե Եսային»:
24 Իսկ ուղարկվածները փարիսեներից էին:
25 Եվ նրանք նրան հարցրեցին. «Ինչու՞ ես կնքում, եթե դու ոչ Քրիստոսն ես, ոչ Եղիա, ոչ էլ մարգարեն»:
Այս տեքստում մեջբերված մարգարեն Հիսուսը չէ, այլ Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան), քանի որ Հովհաննեսը կնքել է մարդկանց Հիսուսի երկրում լինելու ժամանակ և միաժամանակ մարգարե Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) գալուստի լուրով ուրախացնողն է եղել:
Բառնաբայի Ավետարանում մեջբերված է, որ Հիսուսն ասել է. «Քանի որ Ալլահը կբարձրացնի ինձ երկրից և կփոխի դավաճանի տեսքը այնպես, որ բոլորը կհամարեն, որ նա ես եմ, և նրա վատագույն մահով մահանալու հետ, ես կմնամ այդ ամոթի մեջ երկրի վրա երկար ժամանակ, բայց մարգարե Մուհամեդի գալուստով ինձանից կհանեն այդ ամոթը լիովին»: (112:16-80):
Ինչպես նաև Բառնաբայից ավետարանի 39-րդ գլխում ասվում է. «Երբ Ադամը ոտքի կանգնեց, երկնքում տեսավ արևի պես փայլող գրեր, որում ասվում էր. «Ալլահից բացի աստված չկա, Մուհամեդը նրա առաքյալն է»: Եվ առաջին մարդը համբուրեց այդ գրերը հայրական քնքշությամբ, սրբեց իր աչքերն ու ասաց. «Օրհնված է նրա աշխարհ գալու օրը»:
· Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) անտառաճանաչ էր, ապրում էր անտառաճանաչ մարդկանց հետ, և դա հայտնությանը կասկած չլինելու համար էր, որը ուղարկվում էր նրան, և սուտ պնդումներ չլինելու համար, որ գրված են: Ալլահը Ղուրանում ասում է.
«Եվ դու դրանից առաջ (Ղուրանից) չես կարդացել ոչ մի գիրք և չես գրել դա քո աջ ձեռքով, այլապես անարդար կասկածամիտները կվիճեին»
(սուրա «Ալ-Անկաբուտ», այաթ 48):
Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) եկավ նրանով՝ ինչը չկարեցան կրկնել արաբները, հմայեց նրանց իր ճարտասանությամբ և նրա մշտական հրաշքը եղավ Ղուրանը, որ ուղարկված էր նրան: Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ոչ մի մարգարե չի եղել առանց նրան տրված նշանների, որոնց համար էլ կհավատաին մարդիկ, և այն՝ ինչ տրված է ինձ դա Ալլահի հայտնությունն է և հուսում եմ, որ դատաստանի օրը կունենամ ավելի շատ հետևորդներ» (Բուխարի, Մուսլիմ):
Չնայած նրա ազգի ճարտասանությանը, Ղուրանը նրանց հրավեր նետեց, որ նրա պես մի բան ներկայացնեն, այնուհետև, որ ներկայացնեն գոնե մի սուրայի պես մի բան: Ալլահն ասել է.
«Եվ եթե կասկածում եք այնինչին, որով իմ ստրուկին ուղարկել Ենք, ապա մի սուրա ներկայացրեք............ եթե դուք անկեղծ եք»
(սուրա «Ալ-Բակարա», այաթ 23):
Նա նույնիսկ հրավեր նետեց բոլոր արարածներին: Ալլահն ասել է.
«Ասա՛: Եթե նույնիսկ հավաքվեն մարդիկ ու ջիները, որ Ղուրանի պես մի բան ստեղծեն, ապա երբեք դրա պես բան չեն ստեղծի, նույնիսկ եթե մեկը մյուսի օգնականը լինի»
(սուրա «Ալ-Իսրաը», այաթ 88):
· Նրա կոչի շարունակությունը, չնայած իր ազգի բոլոր իր առաջ դրած դժվարություններին, հակազդեցություններին ու նրան սպանելու պայմանավորվածությանը, որպեսզի վերջ տրվի կանչին: Այդ ամենի հետ միասին նա շարունակեց իր ճանապարհը նոր կրոնի կոչելով, որով էլ նա ուղարկված էր, և նա տանում էր այն ամենը ինչի հանդիպում էր՝ դժվարություններ, հոգնածություն, և Ալլահի կրոնի տարածման ճանապարհին իր ազգի հետապնդումները: Իսկ եթե նա սուտասան լիներ, ապա չէր շարունակի ու կվախենար մահից, իր տեսածներից հետո, թե ինչպես է նրա ազգը հավաքվում նրա դեմ պայքարելու համար, որպեսզի վերջ տա նրան ու նրա կոչին, հասկանալով նրանց մտադրությունների լրջությունը:
Դոկտոր Դյուրաննին ասում է. «Ճշմարիտ, այդ հավատով ու ձգտումով, նա շարունակեց մինչև վերջ: Այդ հավատով, այդ հզոր ուժով մարգարեն շարունակեց մինչև վերջ, և դա նրա կոչի իսկության ամենամեծ ապացույցն է: Եթե իր մեջ կասկածի նշույլ ունենար, ապա երբեք չէր կարողանա շարունակեր (փոթորիկի) դիմաց, որ 20 ամբողջ տարիներ էին: Այն ապացույցից հետո, որ նա լիովին իրական է իր ձգտման մեջ ու ճիշտ ճանապարհին է, նաև հոգեբանական բարձումքին է, այս բոլոր մասնիկները բերում են մի անխուսափելի եզրակացության՝ նա Ալլահի առաքյալն է: Իրականում մեր Մուհամեդ մարգարեն օրինակ է ծառայում իր մաքրության մեջ և նա լիակատար օրինակ էր բարեգործության ու բարիքի, և ճշմարտության ու անկեղծության խորհրդանիշ: Նրա կյանքը, նրա մտորումները, նրա ճշմարտությունը և ճիշտ ճանապարհին լինելը, նրա աստվածավախությունը, նրա համոզվածությունն ու հաղթանակները ապացուցում են նրա մարգարեական առաքելության իսկությունը, և յուր ոք՝ ով ուսումնասիրել է նրա կյանքն ու նրա առաքելությունը կվկայի, որ նա իսկապես Ալլահի առաքյալն է, և որ Ղուրանը՝ որով նա եկավ մարդկանց մոտ, իրականում Ալլահի գիրքն է, և ամեն օբյեկտիվ ու լուրջ հետազոտող անմիջապես կգա այդ եզրակացությանը»:
· Հայտնի է, որ մարդն իր բնույթով սիրում է այս աշխարհի հաճույքները՝ փողը, սնունդը, հակառակ սեռը: Ալլահը Ղուրանում ասել է.
«Մարդկանց համար զարդարվում է ցանկությունների սերը. Կանանց ու երեխաների, ոսկու ու արծաթի լիության, գեղեցիկ ձիերի, հոտի, բերքի հանդեպ սերը: Դա այս կյանքի հաճույքն է, իսկ Ալլահն ունի լավագույն կացարանը (Դրախտը)»
(սուրա «Աալ-Իմրան», այաթ 14):
Մարդը ձգտում է ստանալ դրանք տարբեր մեթոդներով և տարբերվում են դրանք ձեռք բերելու եղանակների մեջ՝ մեկը աշխատում է ըստ օրենքի, իսկ այլ մեկը՝ անօրինական: Իմանալով դա ասում ենք, որ կոչի սկզբում ժողավուրդը փորձում էր Մուհամեդին հրապուրել այդ բարիքներով: Մեքքացիները խոստացել էին կատարել նրա բոլոր ցանկություններն ու պահանջները: Եթե նա իշխանություն ուզենար, ապա նրանք նրան կառավարիչ կնշանակեին, եթե ամուսնանալ ուզենար, ապա կամուսնացնեին նրան ամենագեղեցիկ կանանց հետ, եթե փող ցանկանար, ապա կստանար ամեն ինչ, բայց այդ բոլորը մի պայմանով՝ նա պետք է մոռանար իր կրոնի ու կոչի մասին: Նա աստվածային հրամանից կազմված հստակ պատասխանով պատասխանեց. «Երդվում եմ Ալլահով, եթե նրանք իմ աջ ձեռքին արև դնեն, իսկ ձախին՝ լուսին, որ ես դադարեմ իմ կոչը, չեմ թողնի մինչ Ալլահը նրան (կրոնին) հաղթանակ չտա կամ զոհվեմ նրա համար» («Սիրա» իբն Հիշամ):
Իսկ եթե նա սուտասան ու ինքնակոչ լիներ, ապա կօգտագործեր այդ հնարավորությունն ու կնդուներ այդ առաջարկը, քանի որ նրան առաջարկվածը ամեն մարդու համար երազանք: Դոկտոր Դյուրանին ասում է. «Նա 13 տարի տանում էր այդ ծանրությունները իր ուսերին Մեքքայում և 8 տարի Մեդինայում առանց դադարի: Տանում էր այդ ամենը չերկմտալով, նա կանգուն էր իր տեղում և սառնարյուն, իր նպատակին հասնելու խնդիրում պինդ: Նրա ժողովուրդը առաջարկեց նրան թագավոր նշանակել և նրա ոտքերի դիմաց դնել տեղանքի ողջ հարստությունը, եթե նա ընդհատի իր կրոնի կոչն ու մարգարեությունը տարածելը: Նա լիովին ժխտեց այդ գայթակղությունները և դրանց տեղը ընտրեց դժվարությունները, հանուն կոչի: Ինչու՞ նա նշանակություն չտվեց այդ հարստություններին, հեղինակությանը, ունեցվածքին, փառքին, հանգստին, գեղեցկությանն ու հանգստությանը: Մարդը պետք է խորը մտածի, որպեսզի ստանա այդ հարցի պատասխանը»:
· Հայտնի և ակնհայտ է, որ ամեն իշխանությունով օժտվածն ունի բոլոր բարիքները, որ կան նրա ենթակայության տակ: Ինչ վերաբերվում է Մուհամեդին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան), ապա նա գիտեր, որ աշխարհիկ կյանքը մշտական բնակավայր չէ: Աբդուլլան ասել է. «Ալլահի առաքյալը պառկած էր խալու վրա և դրանից հետք էր մնացել նրա մեջքին ու ես ասեցի. «Ով Ալլահի առաքյալ: Եթե դու մեզ թույլ տայիր, մենք կփռեինք այն՝ ինչը կպաշտպաներ քեզ դրանից»: Ալլահի առաքյալն ասաց. «Ինձ ինչ այս աշխարհից, ես այս աշխարհում ճամփորդ եմ, որ կանգ է առել մի ծառի շողքի տակ և հետո թողել է այն ու գնացել» («Սունան» Ատ-Տիրմիդի):
Ան-նուման բին Բաշիրն ասում էր. «Ես տեսնում էի ձեր մարգարեին, որ նույնիսկ վատ խուրմա չէր գտնում, որ ուտեր» (Մուսլիմ):
Աբու Հուրայրան ասել է. «Մուհամեդի ընտանիքը երբեք չկշտացավ ուտելիքից» (Բուխարի):
Լինելով մուսուլմաններին տրված բոլոր բարիքների պատճառը և արաբական թերակղզու տիրակալ, լինում էին ժամանակներ երբ նա իրեն բավարարող սնունդ չէր գտնում: Նրա կինը Աիշան ասում էր, որ Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) սնունդ վերցրեց մի հրեայից և փոխարենը տվեց իր վահանը որպես գրավ, գումարի վճարման համար (Բուխարի):
Դա չի նշանակում, որ նա չէր կարող վերցնել ինչ ցանկանար, հարստություններն ու բարիքները դրված էին նրա մզկիթի առաջ և նա նույնիսկ իր տեղից չէր շարժվում, մինչև, որ կարճ ժամանակ անց նա բաժանում էր այդ ամենը խեղճերին ու կարիքավորներին: Նրա հետևորդների մեջ շատ հայտնի ու հարուստ մարդիկ կային և նրանք մրցում էին նրան ծառայելու մեջ և հանուն նրա պատրաստ էին զոհաբերել ամենաարժեքավորը, սակայն նա գիտեր այս աշխարհի ճշմարտությունն ու ասում էր. «Ալլահով եմ երդվում, աշխարիկ կյանքը համեմատած հավիտենականին նման է նրան, որ ձեզանից մեկը մատը մցնի ծովի մեջ ու հանի, և թող նայի, թե ինչքան կմնա (մատի վրա ջուր)» (Մուսլիմ):
Ե. Կոբալդը իր «Ուխտագնացություն դեպի Մեքքա» (Լոնդոն 1934թ) գրքում ասում է. «Արաբական թերակղզու տիրակալը լինելով հանդերձ, Մուհամեդը չէր մտածում կոչումների մասին և չէր ուզում օգուտ քաղել դրանից, այլ հակառակը՝ նա մնում էր նույն վիճակում, լինելով գոհ, որ նա Ալլահի առաքյալն է ու մուսուլմանների ծառան, և ինքն էր մաքրում իր տունն ու ինքն էր վերանորոգում իր կոշիկները և նվիրված էր, քամու պես բարեգործ, որին չի այցելում աղքատը կամ կարիքավորը առանց օգնության հետ վերադառնալու կասկածով՛ ինչքան էլ որ դեպքերի մեծամասնություններում նրա ունեցածը քիչ էր, և հազիվ էր հերիքում նույնիսկ հենց իրեն»:
· Ժամանակ առ ժամանակ նրա հետ կատարվում էին բացատրության կարիք ունեցող բարդ դեպքեր և նա դրանց մասին հայտնություն չունենալու պատճառով անհանգստանում էր դրանց համար հայտնություն սպասելով: Դրա մի օրինակ է, երբ հայհոյել էին նրա կնոջը: Դրանից տուժվել էր նրա պատիվը և թշնամիները չարախոսում ու բամբասում էին, մինչ դրա մասին հայտնություն եկավ, որ իր կնոջը արդարացնի, և եթե նա սուտասան ու ինքնակոչ լիներ, ապա անմիջապես կլուծեր այդ խնդիրը, սակայն իր կողմից ոչինչ չէր ասում:
· Նա իրեն չհամարեց մարդուց ինչ-որ բանով բարձր: Նա չէր ընդունում, երբ նրան մեծարում էին: Անաս բին Մալիկն ասում էր, որ Ալլահի առաքյալից (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ավելի սիրված անձնավորություն չկար, թեև նրան տեսնելիս ոտքի չէին կանգնում, գիտեին, որ դա նրան դուր չի գալիս («Սունատ» Ատ-Տիրմիդի):
Վաշինգտոն Իրվինգը նրա մասին ասում է. «Պատերազմների հաղթանակները նրա մոտ ինքնագերագնահատում կամ իր մասին մեծ կարծիք չէին առաջացնում, նա մարտնչում էր հանուն Իսլամի, այլ ոչ թե սեփական շահերի համար, և նույնիսկ իր փառքի լավագույն ժամանակ նա պահպանեց իր հասարակությունն ու համեստությունը, և չէր սիրում, որ սենյակ մտնելիս նրա համար ոտքի են կանգնում: Նա ցանկանում էր մեծ պետություն ստեղծել և դա Իսլամինը կլիներ, և նա իշխեց այնտեղ արդար, և երբեք չէր մտածում, որ կառավարությունը ժառանգական պետք է լինի»:
· Ղուրանում որոշ այաթներ նրան մեղադրանքով են հասել իր պահվածքի պատճառով: Ալլահն ասել է.
«Ով Մարգարե՛: Ինչու՞ ես արգելում այն՝ ինչ քեզ թույլատրել է Ալլահը, ձգտելով քո կանանց գոհունակությանը, և Ալլահը ներողամիտ ու ողորմած է»
(սուրա «Ատ-Տահրիմ», այաթ 1):
Դա նրանից է, որ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ինքն իրեն արգելեց, իր որոշ կանանց համար, մեղր ուտի և դրան հետևեց Ալլահի մեղադրանքը, քանի որ Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) արգելում էր Նրա կողմից թույլատրվածը.
Ալլահն ասել է.
«Ալլահը ներել է քեզ երբ թույլ տվեցիր (պատերազմ չգնան) մինչ տեսնես, թե ովքեր են ճշմարտությունը ասողները և իմանաս, թե ովքեր են սուտասանները»
(սուրա «Ատ-Տաուբա», այաթ 43):
Ալլահը մեղադրում էր առաքյալին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան), քանի որ նա հապճեպորեն էր ընդունել կեղծավորների արդարացումները, որ չէին գնում պատերազմելու Թաբուկում, և մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հապճեպորեն ընդունեց ու չստուգեց նրանց ասածների իսկությունը:
Աիշան ասել է. «Եթե Մուհամեդը թաքցներ Ալլահի ուղարկածից ինչ-որ բան, ապա կթաքցներ հերևյալ այաթը. «Եվ թաքցնում ես քո հոգում այն ինչ պարզեցնում է Ալլահը, և վախենում ես մարդկանցից, սակայն միայն Ալլահն է արժանի, որ նրանից վախենաս» (Բուխարի, Մուսլիմ):
Ալլահն ասել է.
«Ով մարգարե, դու ոչինչ չէս կարող որոշել, (քանի որ ամեն ինչ Ալլահի ձեռքում է)»
(սուրա «Աալ-Իմրան», այաթ 128):
Ալլահն ասել է.
«Հոնքերը կիտեց ու հեռացավ,(1) երբ կույրը եկավ նրա մոտ (մարգարեի)(2): Իսկ ինչն է քեզ ասում, հնարավոր է մաքրվի(3)»
(սուրա «Աբասա», այաթներ 1-3):
Եթե նա սուտասան ու ինքնակոչ լիներ, ապա Ալլահը չէր պահպանի նրան և Ղուրանում այս այաթները չէին լինի:
Լիտները իր «Իսլամ կրոնը» գրքում ասում է. «Մի անգամ Ալլահն իր մարգարեին ուժեղ մեղադրող այաթներ ուղարկեց, քանի որ նա, որպեսզի շարունակի խոսքը ազդեցիկ մարդկանց հետ, առհամարհեց մի աղքատի՝ կույր մարդուն, և հետո նա (Մուհամեդը) տարածեց այդ հայտնությունը, և եթե ճշմարիտ լիներ այն՝ ինչ ասում էին որոշ քրիստոնյաներ, ապա այդ հայտնթյունը գոյություն չէր ունենա»:
· Հնարավոր է, որ նրա իրական լինելու անվիճելի ապացույց է «Ալ-Մասադ» սուրան, որում հստակորեն պնդվում է, որ նրա հորեղբայր Աբու Լահաբը դժողք է ընկնում: Այդ սուրան ուղարկված էր Իսլամի կոչի սկզբում, և եթե նա սուտասան ու ինքնակոչ լիներ, ապա չէր պնդի, իր հորեղբոր դժողք գնալը, հնարավոր է, որ նա (Աբու Լահաբը) Իսլամ ընդուներ: Դոկտոր Ջերրի Միլլերն ասում է. «Աբու Լահաբը այն աստիճան ուժեղ էր ատում Իսլամը, որ ամենուրեք գնում էր մարգարեի հետևից, որպեսզի ցածրացնի նրա ասածները: Երբ տեսնում էր մարգարեին անծանոթների հետ խոսելիս, անհամբերությամբ սպասում էր խոսակցության ավարտին, որ մոտենա այդ մարդկանց: Այնուհետև նրանց հարցնում էր. «Մուհամեդը ձեզ ի՞նչ ասաց: Եթե նա ասաց «սպիտակ», նշանակում է, որ դա սև է, եթե նա ասաց «գիշեր», ապա դա ցերեկ է»»: Այսինքն նա Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասածների հակառակն էր պնդում ու կասկած էր տալիս դրանց մեջ: Նրա մահվանից 10 տարի առաջ ուղարկվել էր «Ալ-Մասադ» սուրան և պնդվում էր, որ Աբու Լահաբը դժողք է ընկնում, այսինքն, որ Իսլամ չի ընդունի: 10 ամբողջ տարիների ընթացքում Աբու Լահաբը միակ բանը, որ պետք է աներ, որ ոչնչացնի Իսլամը, դա մարդկանց մոտենալն էր ու ասելը, որ Մուհամեդն ասում է, որ ես երբեք Իսլամ չեմ ընդունի ու դժողք կնկնեմ, սակայն հիմա ուզում եմ Իսլամ ընդունել ու մուսուլման դառնալ, և հիմա ի՞նչ եք կարծում, Մուհամեդն անկե՞ղծ է, թե՞ ոչ, և նրա ասածները իսկապես հայտնությու՞ն են: Սակայն Աբու Լյահաբը այդպես էլ չարեց դա, ինչքան էլ որ նրա բոլոր գործողությունները ուղղված էին մարգարեի դեմ, սակայն այս թեմայում արեց այն ինչ ասել է մարգարեն: Այսինքն այս պատմությունը ասես թե Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) նրան ասել է. «Դու չես սիրում ինձ և ուզում ես խանգարել ինձ... Լավ, դու հնարավորություն ունես ժխտել իմ խոսքերը»: Բայց նա այդպես էլ չարեց դա 10 տարվա մեջ: Չընդունեց Իսլամ ու նույնիսկ չհայտարարեց այդ մասին: 10 տարի նա հնարավորություն ուներ մի րոպեի ընթացքում փլուզել Իսլամը: Բայց քանի որ դա Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) խոսքերը չէին, այլ հայտնություն, որից նա գիտեր, որ Աբու Լահաբը Իսլամ չի ընդունի, ապա ինչպե՞ս կարող էր Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) իմանալ, որ Աբու Լահաբը կպնդի այն՝ ինչ սուրայում է, եթե դա Ալլահից չի ուղարկված: Ինչպե՞ս նա կարող էր այդ 10 տարիների ընթացքում լինել համոզված, որ դա ճիշտ է, եթե չիմանար, որ դա Ալլահի հայտնությունն է: Դժվար կլիներ, որ մի մարդ կարողանար ընդունել այդ վտանգավոր մարտահրավերը, չունենալով ոչինչ, բացի նրանից, որ գիտեր որ դա Ալլահի հայտնությունն է:
«Թող պարտվեն Աբու Լահաբի երկու ձեռքերը, իսկ նա ինքը՝ տանջվի (քանի որ վնասում էր մարգարեին)(1):Նրա հարստությունն ու ձեռք բերածը չեն փրկի նրան Ալլահի պատիժից (2): Այրվելու է կրակում բոցով (3), և կինը նրա՝ (նույնպես) փայտ տանողը (փշեր է նետել մարգարեի ճանապարհին, որ վնասի նրան) (4), նրա վզին պալմայի մանրաթելերից թոկ է»
(սուրա «Ալ-Մասադ», այաթներ 1-5):
· Ղուրանի Ալլահի խոսքերում Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) Ահմադ է անվանվում.
«Եվ երբ Մարիամի որդի Հիսուսն ասաց. «Ով Իսրայելի որդինե՛ր: Ես Ալլահի առաքյալն եմ և եկել եմ ձեր մոտ և հաստատում եմ այն՝ ինչ ունեմ ձեռքերումս Տաուրայից, և ես բարի լուր եմ բերել ձեզ Ահմադ անունով առաքյալի գալուստի մասին, որ կգա ինձանից հետո»: Եվ երբ նա եկավ նրանց մոտ ապացույցներով, նրանք ասացին. «Սա բացահայտ կախարդանք է»
(սուրա «Աս-Սաֆ», այաթ 6):
Եթե նա սուտասան ու ինքնակոչ լիներ, ապա այդ անունը նշված չէր լինի Ղուրանում:
· Այն որ կրոնը գոյատևել է մինչ օրս և մարդիկ մեծ քանակություններով դա են նախընտրում բոլոր կրոնների մեջ: Չնայած Իսլամի կոչի թուլացմանը, կենդանի ուժին ու մատերիալական անբավարարությանը, այսինքն այն մարդկանց քչաքանակությանը, որոնք գումար կծախսեին կրոնի տարածման համար, և չնայած որ կան շատ մարդիկ, որոնք Իսլամի թուլացումից օգուտ ունեն, Ալլահը պահպանում է այդ կրոնը:
Քանի որ աստվածը պարտադրվել է պահպանել այդ կրոնը ասելով.
«Ճշմարիտ, Մենք Ենք ուղարկել Ղուրանն ու Մենք Ենք դրա պահապանները»
(սուրա «Ալ-Հիձր», այաթ 9):
Անգլիացի գրող Թոմաս Կարլայլը Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մասին ասում է. «Տեսե՞լ եք, որ մի սուտասան ստեղծի զարմանալի կրոն: Չէ որ նա նույնիսկ տուն չէր կատող պատրաստել քարերից: Նա չիմանալով գիպսի, կավի և այլ հումքերի հատկությունները բացի շինանյութի բլուրից ուրիշ ոչինչ չէր կարող պատրաստել, և այդ տունը չեր կարող պահպանվել 12 դար, որում կապրեին ավելի քան 200 միլիոն մարդ, ավելին, նրա սյուները պիտի քանդվեին ու փլուզվեին, ասես եղած էլ չլինեին: Եվ ես հաստատ գիտեմ, որ մարդը իր բոլոր գործերում պետք է հետևի բնության օրենքներին, այլապես այն չի համապատասխանի դրա պայմաններին: Այդ անհավատների տարածածը սուտ է, նույնիսկ եթե զարդարեին այն այնպես, որ ճշմարտություն թվա... Եվ ափսոսանք է, որ մարդիկ ամբողջ ազգերով հավատում են այդ շփոթությանը»:
Ինչ վերաբերվում է Ղուրանի պահպանմանը, Ալլահը դա դրել է մարդկանց սրտերում, որոնք սերնդեսերունդ դասավանդեցին ու սովորեցին դա, այդպես հետևելով Մարգարեի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) խոսքերը. «Ձեզանից ամենալավը Ղուրանը սովորողն ու սովորացնողն է»: (Բուխարի)
Եղել են Ղուրանը փոխելու փորձեր, սակայն անհաջողության են մատնվել, քանի որ ազնվական Ղուրանի այաթներից շուտ տարբերվել ու հեշտությամբ ճանաչվել են:
Ինչ վերաբերվում է Սուննային, որը Ղուրանից հետո երկրորդ աղբյուրն է, այն պահպանվել է վստահված մարդկանցով՝ ովքեր նվիրել էին իրենց կյանքը հադիսները ուսումնասիրելուն, և պարզեցին ու ապացուցեցին, թե որտեղ կան սխալ հադիսներ և պատմեցին հորինվածների մասին, և հադիսները ուսումնասիրողը կհասկանա այդ ջանքերի մասին:
Մայքլ Հարտն իր «Առաջին հարյուրի ուսումնասիրությունը» գրքում ասում է. «Մուհամեդը հիմնադրեց ու տարածեց աշխարհի ամենամեծ կրոններից մեկը, և եղավ համաշխարհային քաղաքականության լիդերներից մեկը, և հիմա նրա մահվանից մոտ 13 դար հետո նրա ազդեցությունը անհաղթահարելի է մնում»:
· Սկզբունքների ճշմարտությունը, որով եկավ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան), նրա ճշտությունն ու պետքականությունը ամեն տեղի ու ժամանակի համար, որ դիտարկվում է դրանց օգտագործման լավ ու օրհնված արդյունքներից, վկայում է, որ դա Ալլահի հայտնությունն է: Կա՞ արդյոք խնդիր, որ Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) Ալլահի ուղարկած առաքյալն էր, չէ որ նրանից առաջ շատ առաքյալներ ու մարգարեներ են եղել: Եթե պարզվի, որ դրան խոչնդոտ չկա ոչ բանականությամբ, ոչ էլ ապացույցով, ապա ինչու՞ ես ժխտվում նրա մարգարեական առաքելությունը բոլոր մարդկանց մոտ, այնժամ, երբ ընդունում ես մնացած մարգարեների առաքելությունները:
· Մարդկությունը չի կարող նման բան ստեղծել այն օրենքն ու կանոնակարգը, որոնց սովորացրեց մարգարեն պատերազմների, ամուսնությունների, տնտեսության, քաղաքականության, երկրպագման և այլերի վերաբերյալ: Արդյո՞ք բանական է, որ անտառաճանաչ մարդը կարողանար հնարել այդ կատարյալ համակարգը, որը կարգավորեց այս աշխարհի բոլոր գործերը: Արդյո՞ք դա ցույց չի տալիս նրա մարգարեության ու առաքելության իսկությունը, և որ նա իր կողմից ոչինչ չէր ասում:
· Նա իր քառասունամյակը լռանալուց հետո սկսեց կոչը, երբ երիտասարդությունը նրա ծաղկումն ու ուժը արդեն հետևում էին, և սկսում է ծերությունը և հանգստի և հանգստության կարիքը:
Թոմաս Կարլայլը իր «Հերոսներ» գրքում ասում է. «Այն, որ կործանեց այն մարդկանց խոսքը, որ ասում էին, թե Մուհամեդը ճշմարիտ մարգարե չի, որ նա անցում էր երիտասարդ և ուժի տարիքը, այդ հանգիստ կյանքով, իր կնոջ Խադիջայի հետ, չէր ձգտում ոչ մի մեծ բան անել, որից կարող էր անուն, փառք կամ իշխանություն ձեռք բերեր և դրանից հետո նա եռացող հրաբուխը սրտում, որը քնած էր, և մեծ գործի ցանկությամբ ելավ:
Ռ. Լանդաուն իր «Իսլամն ու Արաբները» գրքում ասում է. «Մուհամեդի առաքելությունը հսկայական էր: Դա հեշտ առաքյալ չէր ինքնակոչի համար, որին շարժում են ինքնասիրական մտքերը, իսկ այդպես էին նկարագրում սկզբում արաբական մարգարեին արևմտյան գրողները: Ճշմարիտ, Մուհամեդի ցուցադրած ազնվությունը, նրա առաքելությունը կատարելը, և այլները, որ նրա հետևորդները խորը հավատում էին նրան ուղարկվածին, այդ բոլորը անմիտներին թույլ են տալիս մեղադրել Մուհամեդին գիտակցված ստի մեջ՝ բոլոր եղանակներով, և պատմությունը չգիտեր, որ ինչ-որ կրոնական սուտ կարող է երկար ապրել, իսկ Իսլամը ապրում է ավելի քան 1300 տարի և ամեն տարի նոր երկրպագուներ է ձեռք բերում: Եվ պատմության մեջ չկա ոչ մի օրինակ, որ մի սուտասանի առաքելություն իմպերիա կամ քաղաքակրթություն ստեղծի»:
· Նրա առաքելության ճանաչումը, և որ այն ուղղված է ամբողջ մարդկությանը, չի սահմանափակվում ազգով և միայն նրա ժամանակով: Նրա առաքելությունը ընդհանուր է և չի սահմանափակվում ինչ-որ տեղով ոչ էլ ժամանակով, մինչ դատաստանի օրը ժամանակով: Ալլահը Ղուրանում ասել է.
«Օրհնված է նա՝ ով Ղուրանն ուղարկեց իր ստրուկին, որպեսզի դարձնի նրան աշխարհների նախազգուշացնող»
(սուրա «Ալ-Ֆուրկան», այաթ 1):
· Համոզմունք նրա անսխալության մեջ այն ամենում, որ տրվել է Ալլահից: Արարիչն իր գրքում ասել է.
«Եվ չի ասում նա ինքն իրենից (3), քանի որ դա երկնքից ուղարկված հայտնություն է»
(սուրա «Ան-Նաջմի», այաթ 3):
Ինչ վերաբերվում է նրա կյանքի մնացած գործերին, ապա նա մարդ էր, որ ձգտում էր ճիշտ որոշումներ կայացնել: Նա ասում էր. «Դուք գալիս եք իմ մոտ ու իրար եք մեղադրում, և հնարավոր է ձեզանից մեկը ավելի ճարտասան լինի մյուսից, և դատում եմ նրա օգտին, նրա խոսքերին հիմնվելով, և եթե ես դատել եմ ինչ-որ մեկին, որ իր ինչ-որ բան և դրա իրավունքը չունի, թող չվերցնի դա, քանի որ ես նրան եղբորից կրակի մաս եմ տվել» (Բուխարի, Մուսլիմ):
· Համոզվածությունը, որ նրա առաքելությունը ողորմություն է բոլոր մարդկանց համար: Ալլահն ասել է.
«Եվ քեզ միայն որպես ողորմություն Ենք ուղարկել բոլոր աշխարհների համար»
(սուրա «Ալ-Անբիյա», այաթ 107):
Ճշմարիտ, քանի որ Մուհամեդը ողորմություն է՝ այդ բառի լրիվ իմաստով, նա հանեց ստրուկներին ստրուկ երկրպագելուց, որ երկրպագեն ստրուկների Արարչին և այլ կրոնների անարդարություններից դեպի Իսլամի արդարությունը, և մեր աշխարհի նեղությունից դեպի ապագայի բարեկեցություն:
· Համոզվածությունը, որ նա վերջին առաքյալն է և նրանցից լավագույնը, և նրանից հետո առաքյալ կամ մարգարե չի լինելու: Ալլահն ասել է.
«Եվ Մուհամեդը ձեզանից ոչ մի տղամարդու հայրը չէր, այլ Ալլահի առաքյալն ու վերջին մարգարեն»
(սուրա «Ալ-Ահզաբ», այաթ 40):
· Լիովին համոզվածությունը, որ կրոնը լրացված էր նրանով և կատարելագոտծվել էր, և հնարավոր չի այնտեղ ինչ-որ բան ավելացնել կամ պակասեցնել: Ալլահն ասել է.
«Այսօր ես ավարտեցի ձեր համար ձեր կրոնը և կատարելագործեցի ձեր համար իմ օրհնանքը, և ձեր համար բավարարվեցի Իսլամով՝ որպես կրոն»:
(սուրա «Ալ-Մաիդա», այաթ 3)
Պարզ է, որ Իսլամը իր մեջ կընդգրկի կյանքի բոլոր կողմերը՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական: Իսլամը դա կրոնն ու պետությունը այդ բառի լրիվ իմաստով: Անգլիացի գրող Կվալիմը իր «Իսլամական հավատքը» գրքում ասում է. (էջ119-120) «Ղուրանի դրույթները չեն սահմանափակվում միայն բարոյական ու կրոնական ցուցումներով... Դա իսլամական աշխարհի համար այն ընդհանուր օրենք է, որ ընդգրկում է առևտրական, զինվորական, դատական ու քրեական օրենքները: Դա կրոնական օրենքներ են, որոնց վրա հիմնված են և կրոնական, և մյուս գործերը՝ հոգու պահպանումից մինչև մարմնի առողջություն, և ամբողջ հասարակության իրավունքներից յուր ոքի իրավունքների համար: Յուրաքանչյուրի օգուտից մինչև ամբողջ հասարակության օգուտ, առաքինությունից մինչև մեղք, այս աշխարհի արդարադատությունից մինչև մյուս աշխարհի արդարադատությունը»:
· Լրիվ համոզվածությունը, որ Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) կատարեց իր գործը: Հազարավորների դիմաց իր ելույթին ասել է. «Մի՞թե ես չփոխանցեցի»: Մարդիկ պատասխանեցին. «Իհարկե, այո: Մենք վկայում ենք»: Նա ասաց. «Ով Ալլա՛հ: Վկա եղիր»:
· Համոզվածությունը, որ կրոնը, որ եկել է Մուհամեդին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) Ալլահից և դա միակ կրոնն է, որ ընդունելի է Ալլահի մոտ Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) գալուստից հետո և Ալլահը իսլամական երկրպագությունից բացի այլ երկրպագություն չի ընդունում, և Ալլահը Իսլամից բացի ուրիշ կրոն չի ընդունում, դատում է մարդկանց համաձայն Իսլամի օրենքին:
«Իսկ ով ցանկանում է ունենալ ուրիշ կրոն՝ բացի Իսլամից, չի ընդունվի Ալլահի կողմից և ապագա կյանքում պարտվածներից կլինի»
(սուրա «Աալ-Իմրան», այաթ 85):
Մուհամեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Երդվում եմ Ալլահի անունով, որ ոչ մի հրեա կամ քրիստոնյա չի լսել իմ գոյության մասին և չի հավատացել ինձ ուղարկվածներին, բացառությամբ, որ նա կրակի բնակիչ կլինի» (Մուսլիմ):
· Նրան ենթարկվելու անհրաժեշտությունը: Այս ամենը ձեռք է բերվում նրա հրամանները կատարելով ու արգելվածները չկատարելով: Ալլահն ասում է.
«Վերցրեք առաքյալի փոխանցածները, իսկ արգելվածներից խուսափեք»
(սուրա «Ալ-Հաշր», այաթ 7):
Ալլահը բացատրել է մարգարեին չենթարկվելու կործանիչ հետևանքների մասին.
«Իսկ Ալլահին ու Նրա առաքյալին չենթարկվողին ու իր չափերն անցնողին Ալլահը կմցնի կրակի մեջ, և կմնա հավերժ ու ցածրացնող պատիժ կունենա»
(սուրա «Ալ-Նիսաա», այաթ 14):
· Նրա դատից բավարարվածություն և օրենքներից գոհ լինել: Ալլահն ասել է.
«Սակայն ոչ, երդվում եմ քո Աստծով: Չեն հավատա նրանք մինչև քեզ նրանց մեջ որպես դատավոր չունենան իրենց միջև ծագող բոլոր խնդիրների համար: Հետո իրենց մեջ դժվարություն չեն տեսնի քո դատածից և այն ընդունելու մեջ»
(սուրա «Ալ-Նիսաա», այաթ 65):
Այդպես էլ նրա օրենքը նախնտրելն է ճիշտ, այլ ոչ թե մարդկային օրենքները՝ ռեժիմներ, ղեկավարում: Ալլահն ասում է.
«Մի՞թե Իսլամից առաջ եղած օրենքներն են ուզում: Համոզվածություն ունեցող ժողովրդի համար ո՞վ է Ալլահից ավելի լավ դատավոր»
(սուրա «Ալ-Մաիդա», այաթ 50):
· Նրա սուննային հետևելը: Ալլահը Ղուրանում ասում է.
«Եթե դուք սիրում եք Ալլահին, ապա հետևեք Ինձ, որ Ալլահը սիրի ձեզ ու ների ձեր մեղքերը, Ալլահը Ներողամիտ ու Գթասիրտ է»
(սուրա «Ալ-Իմրան», այաթ 31):
Եվ գնալ նրա հետքերով ու շարժվել նրա ծրագրով, և ընդունել դա որպես լավագույն օրինակ՝ ինչպես ասել է Ալլահը.
«Ալլահի առաքյալում լավ օրինակ կար ձեր համար՝ Ալլահին ու ապագա կյանքը նախընտրողների համար»
(սուրա «Ալ-Ահզաբ», այաթ 21):
Առաքյալին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հետևելը պահանջում է կյանքի մասին գիտելիքներ և ուսումնասիրություն, որպեսզի դրա հետ միասին կատարվի նրան երկրպագելը: Զայնուլ-Աբիդին-Ալի բին Հուսեյն բին Ալի բին Աբի Թալիբն ասել է. «Մեզ սովորացնում էին առաքյալի Կյանքը ինչպես սովորացրեցին Ղուրանը (Ալ-Բեդայա ուա Ալ-Նիհայա լի իբն Քասիր):
· Նրան դնել այն մակարդակին, որ դրել է Ալլահը, ոչ ցածր, ոչ բարձր: Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Մի գերագնահատեք ինձ՝ ինչպես դա անում են քրիստոնեաները Մարիամի որդուն, քանի որ ես ընդամենը Ալլահի ստրուկն ու առաքյալն եմ» (Բուխարի):
· Անսահման սեր և հարգանք դեպի նրան, քանի որ Ալլահից հետո նա է արժանի դրան, քանի որ նա է ուղղել մարդկանց դեպի ճշմարիտ կրոն: Ալլահն ասում է.
«Ասա. «Եթե ձեր հայրերը, որդիները, եղբայրներն ու քույրերը, ամուսինները, ցեղը և ձեռք բերած փողը, առևտուրը՝ որի ձախողման համար վախում եք, ձեր սիրելի տները, ձեր համար ավելի սիրելի են քան Ալլահը, նրա առաքյալն ու նրա ճանապարհի պայքարը, ապա սպասեք մինչև Ալլահն իր հրամանով (պատիժով) գա: Իսկ Ալլահը անառակ ժողովուրդ չի ողորդում»»
(սուրա «Ատ-Տաուբա», այաթ 24):
Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) բացատրեց դեպի իրեն սիրո պտուղների մասին մի մարդու, երբ նրան հարցրել էին. «Ով Ալլահի առաքյալ: Ե՞րբ կգա ժամը (դատաստանի օրը)»: Առաքյալը նրան հարցրեց. «Իսկ ի՞նչ ես պատրաստել դրա համար»: Այդ մարդը փոքր-ինչ լռելուց հետո ասաց. «Ով Ալլահի առաքյալ: Չեմ նախապատրաստել շատ աղոտք ու պահք, ոչ էլ ողորմություն, բայց ես սիրում եմ Ալլահին ու նրա առաքյալին»: Նա ասաց. «Կլինես նրանց հետ՝ ում սիրում ես» (Մուսլիմ): Ինչպես նաև Մարգարեն ասել է. «Երեք բան, որոնց ունենալու դեպքում Մարդը կգտնի հավատքի քաղցրությունը: Ալլահն ու առաքյալը լինեն մարդու համար ամենասիրելիները: Սիրի Ալլահի սիրած բաները: Ատի անհավատության վերադառնալը, քանի որ Ալլահը փրկել է դրանից, և ատի դժողք ընկնելը» (Բուխարի):
Ալլահի առաքյալին (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) սիրելը պահանջում է սիրել նրա սիրվածներին, ինչպիսիք են նրա ընտանիքն ու հետևորդները:
· Կոչ դեպի կրոնն ու այն տարածելու ջանքերը, որպեսզի հասցվի այն ում չի հասել, և պահպանել նրա Սուննան իմաստությամբ ու բարեխոսությամբ: Եվ չիմացողին ուսանել և անուշադիրին հիշացնել, և կատարողներին օգնել: Ալլահն ասում է.
«Կոչ արա դեպի քո Տիրոջ ճանապարհը իմաստությամբ ու բարեխոսությամբ և քննարկիր նրանց հետ ամենալավ ձևերով»
(սուրա «Ան-Նահլ», այաթ125):
Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասում էր. «Փոխանցեք իմ կողմից գոնե մի այաթ» (Բուխարի):
· Պահպանել նրա Սուննան ժխտելով այն ամենը՝ ինչ դրա հետ կապ չունի, սակայն կապում են դրան, և պարզեցնել ճշմարտությունները չիմացողների համար: Ինչպես նաև պահպանել Սուննան ու դեպի Իսլամ կոչը Իսլամի թշնամիների ասած ստերին պատասխանելու միջոցով:
· Նրա Սուննային հետևելը համաձայն հետևյալ խոսքերին. «Դուք պետք է հետևեք իմ ու արդար խալիֆների Սուննային, բռնվեք դրանից ատամներով և ոչ մի դեպքում թույլ մի տվեք կրոնի մեջ նորամուծություններ, քանի որ, ճշմարիտ, ամեն նոր միտք ներմուծելը ապակողմնորոշում է (Ահմեդ):
Մենք կավարտենք այս ուսումնասիրությունը ֆրանսիացի բանաստեղծ Լամարտինի խոսքերով, որ ասել է. «Չի պատահել, որ մի մարդու՝ կամավոր, թե ստիպողաբար վստահվի այդպիսի մեծ առաքելություն: Առաքելությունը մարդկային հնարավորություններից վեր էր: Մարգարեն այդ առաքելության միջոցով վերացրեց հիմար այգելքները որ կային Աստծո և մարդու միջև, և այդ առաքելությամբ Ալլահը կապնվում է մարդկանց հետ, իսկ մարդիկ՝ Ալլահի: Եվ դրանով աստվածության մտքին վերադարձվել էր գիտակցությունն ու սրբությունը, թեև իդոլների շրջափակման մեջ, որոնց երկրպագում էին այդ ժամանակ: Չէր պատահել, որ մի մարդ սկսեր մի մարդկային հնարավորություններից վեր գործ, և ընդ որում այդպիսի խղճուկ միջոցներով: Դա այն պատճառով է, որ նա լիովին հենված էր իր վրա այդ հսկայական գործի ներկայացման ու իրականացման մեջ: Եվ ոչ ոք, բացի այդ մեծ անապատի անհայտ անկյան մի բուռ հավատարիմ մարդկանցից չօգնեց նրան: Եվ վերջապես, չի պատահել, որ մեկը այդպիսի հսկայական հավերժական հեղափոխության կատարի ամբողջ աշխարհում, քանի որ Իսլամի հայտնվելուց հետո երկու դար չանցած հավատի ու զենքի միջոցով բացեց ամբողջ արաբական թերակղզին, այնուհետև հանուն Ալլահի արշավում է Պարսկաստան, Հորասան ու Միջագետք, արևմտյան Հնդկաստան և հյուսիսային Աֆրիկայի բոլոր երկրներ, Սիրիա, Եթովպիա և Միջերկրական ծովի մի շարք կղզիներ, Իսպանիա և գալլերի երկրի մի մաս (Ֆրանսիա):
Եթե մենք հաշվի առնենք նպատակի մեծությունը, միջոցների սահմանափակությունը և մեծ հաջողությունը, ապա դրանք կլինեն մարդկային հանճարի երեք չափումները և կառաջանա հարց՝ ուրեմն ո՞վ է համարձակվել համեմատել Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հետ պատմության ամենամեծ մարդկանցից ինչ-որ մեկին: Այդ մեծ մարդիկ ստեղծեցին միայն զենքեր կամ անարդար օրենքներ ու իմպերիաներ: Նրանք ստեղծեցին միայն մատերիալական կառույցներ, որ հաճախ քանդվում էին իրենց առքերի առաջ: Սակայն այդ մարդը չէր շարժում զորք, օրենքներ, իմպերիաներ, ազգեր ու թագավորություններ, այլ շարժման բերեց միլիոնավոր մարդկանց, որոնք ապրում էին այդ ժամանակ աշխարհի երրորդ մասից էլ հեռու: Ավելին, նա շարժման բերեց սրբություններ, կրոն ու մտքեր, համոզմունք ու հոգիներ, այն գրքի միջոցով, որում ամեն այաթ օրենքին հավասար եղավ: Նա ստեղծեց հոգևոր ազգ, որում միաձուլվեցին լրիվ ազգերը՝ ամեն գույնով ու լեզվով: Նա մեզ թողեց Իսլամական հասարակության անմոռանալի յուրահատկությունը՝ ատել Ալլահին ընկերակից տալը, մի աստված երկրպագելը, երկրպագել միակ Ալլահին, որին մեր աչքերը չեն տեսնում: Այդպես են տարբերվում Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հավատացյալները՝ կեղծ աստվածներից հեռու մնալով ու Ալլահին ընկերակից տալու դեմ ուժեղ ատելությամբ: Երկրի բնակչության մեկ երրորդի Իսլամ մտնելը առաքյալի հրաշքն է: Եվ կարող ենք ասել, որ դա մարդկային հրաշք չէր, այլ մտքի հրաշք:
Մի աստծո գաղափարը, որի նա կոչում էր մարդկանց, որոնք երկրպագում էին իդոլներին, հրաշք էր: Այդ գաղափարը միայն իր գալուստով կարող էր վերացնել բոլոր հեթանոսական տաճարներն ու կրակ վառել աշխարհի մեկ երրորդ մասում: Նրա կյանքը, նրա մտորումները, իր երկրում եղած հորինվածքների դեմ նրա հերոսական պայքարն ու հեղափոխությունը, նրա մեքքացիների զայրույթի դեմ կանգնելու համարձակությունը, որ ավելի զայրացրեց նրանց, նրա ուժը` կանգուն կերպով վիրավորանքների ու տանջանքները տանելը Մեքքայում 13 տարիների ընթացքում (պարզված է, որ Մեքքայում կոչը տևել է 13 տարի), և իր ժողովրդի ֆանատիկությանը համբերելը, մինչև որ քիչ էր մնում դառնար նրանց զոհը, և այդ ամենով հանդերձ նա շարունակեց կոչն ու պայքարը անբարոյականության ու հիմար սովորույթների դեմ, որ կային Իսլամից առաջ, նրա հավատքն ու հաջողությանը խորը հավատալը, նրա հանգստությունը դժվար պահերին, հաղթանակի ժամանակ համեստ պահվածքը, սեփական կյանքը միայն մի մտքին նվիրելը, այլ ոչ թե փող և իշխանություն ցանկանալուն, և նրա պարտաճանաչությամբ կատարվող աղոտքները, նրա մահն ու հետմահու հաղթանակը, այդ ամենը վկայում են, որ նա սուտասան ու ինքնակոչ չէր, այլ մի տղամարդ, որը հենվում է մի հիմքի՝ Ալլահի միակ Աստված լինելուն: Եվ նա փիլիսոփա, օրենսդիր, պայքարող, հաղթող, առաքյալ, առանց արձանների տրամաբանական կրոնի հիմնադիր ու երկրային 20 իմպերատորների լիդերն է, նաև հոգևորի, որ սահմաններ չունի: Դա Մուհամեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) է: Եվ եթե մենք ստուգենք ամեն չափիչով, որով չափվում է մարդու մեծությունը, ապա եկեք ինքներս մեզ հարց տանք՝ կա՞ արդյոք Մուհամեդից (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ավելի մեծ մարդ:
Ով Ալլահի առաքյալ(խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան), ես խոստովանում եմ, որ չտվեցի քեզ քո իրավունքը և չգրեցի այս գրքույկի մեջ այն՝ ինչին արժանի ես: Եվ այն՝ ինչը գրված էր դա ընդամենը նշումներ ու կարճ տեղեկություններ էին մի մեծ մարդու մասին, որի առաքելությամբ լուսավորվեցին հեթանոսները դարեր առաջ, և ուղղում է բոլոր մարդկանց:
Հուսում եմ, որ այս գրքույկը կուղղի բոլոր այն ստերը, որ ասվել են մարգարեի մասին, և այն կդառնա մի բանալի նրանց համար՝ ովքեր ցանկանում են իմանալ մարգարեի անձի մասին ավելին՝ այնպիսի անձի մասին, որ ուղղում է դեպի բարին և պաշտպանում բոլոր չարիքներից, և խոսքը, և գործերը, որ օրենքներ են, որ տանում են մարդկությանը դեպի Ալլահի գոհունակությունն ու նրա դրախտը, և մեր ետևը թողենք կրկնօրինակելու ժամանակն ու մեր հայրերին անիմաստ հետևելը: Եվ թող մեր սկիզբը հիմնված լինի գիտության ու մտքի վրա, որ ուզում ենք հավատալ և գործել դրան համաձայն: