×
جدبد!

تطبيق موسوعة بيان الإسلام

احصل عليه الآن!

يوم في بيت الرسول صلى الله عليه وسلم (أرميني)

إعداد:

الوصف

كتاب مترجم إلى اللغة الأرمينية، عبارة عن وقفات ومقتطفات من صفات النبي - صلى الله عليه وسلم - وشمائله، اقتصر فيها المؤلف على ما رآه قد تفلت من حياة الناس، مكتفيًا عند كل خصلة ومنقبة بحديثين أو ثلاثة، فقد كانت حياته - صلى الله عليه وسلم - حياة أمة وقيام دعوة ومنهاج حياة.

تنزيل الكتاب

ՄԵԿ ՕՐ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵԻ Խ.Ա.Ո.Ն ՏԱՆԸ

Այսօր մարդկանց մեծամասնությունը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հանդեպ տածում են չափազանցված ,կամ անփույթ սեր: Նրանց չափազանցությունը հասնում է Շըրկի (բազմաստվածության) աստիճանի, երբ խնդրում են նրան, փնտրելով նրա ապաստանը և այլն: Մյուս կողմից մենք գտնում ենք, որ որոշ մարդիկ արհամարհում են Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ուղղորդությունը և չեն դիտարկում նրան որպս օրինակ:

Տվյալ խոսքերի նպատակն է պարզեցնել Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կենսագրությունը և կյանքը, այնպես որ հասարակ մարդիկ ի վիճակի լինեն ավելի լավ ճանաչել նրան: Հետևյալ էջերը ներկայացնում են Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) արժանիքները և հատկանիշների ակնարկներն ու հատվածները: Այստեց մենք չենք նշել Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) բոլոր հատկանիշները և արժանիքները, սակայն, մենք կենտրոնացել ենք գործոնների վրա, որոնք բացակայում են մարդկանց կյանքում բավարարվելով յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ երկու կամ երեք պատշաճ Պատումներով:Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կյանքը հանդիսանում է օրինակ և ապրելակերպի լավագույն միջոց ամբողջ Ումմայի (Մահմեդական ազգի) համար:

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր երկրպագության մեջ սպառիճ օրինակ է հանդիսանում Բարձրյալ Ալլահին հնազանդությամբ, առաքինի բարոյականությամբ, մեղմությամբ և բարձր դիրքով: Բավարար է հիշել, որ Ամենաբարձրյալ Ալլահը նկարագրում է նրան ասելով, նկատի ունենալով «Եվ, իրոք, դու մեծ բարոյական բնույթի ես»: (Ղուրան 68:4)

'Ահլուս Սուննահ ուալ Ջամմահի սովորույթի և համայնքի մարդիկ մեծարում են Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) և հարգում են, ինչպես մեզ պատվիրել է Ամենաբարձրյալ Ալլահը: Նրանք հավատում են, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) Ամենաբարձրյալ Ալլահի Ստրուկը , Նրա Մարգարեն և մտերիմ ընկերներն է: Նրանք սիրում են նրան ավելին քան իրենց զավակները, ծնողները և նույնիսկ իրենք, մինչդեռ նրանք խուսափում են չափազանցնել նրա գովքը:

Մենք Ահլուս Սուննահ ուա Ջամաահ, հետևում ենք չափավոր մեթոդաբանությանը, ուստի մենք չենք գործում որևէ կրոնական նորարաության մեղքը, ինչպես Մաուլիդ (ծննդյան տոնը): Փոխարենը մենք սիրում ենք նրան, ինչպես նա պատվիրել է մեզ, հնազանդվում ենք նրա հրամաններին և խուսափում ենք նրա արգելքներից:

Եթե մենք չենք կարող տեսնել սիրելի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) այս աշխարհում, այնուհետ մենք խնդրում ենք Ամենաբարձյալ Ալլահին մեզ համալրել նրանց մեջ , ում մասին Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ես ցանկանում եմ տեսնել իմ եղբայրներին»: Ուղեկցորդները , թող Ալլահը գոհանա նրանցով ասացին.«Օվ Ալլահի Մարգարե , արդյո՞ք մենք քո եղբայրներից չենք»: Նա ասաց. «Դուք իմ Ուղեկցորդներն եք, սակայն իմ եղբայրները նրանք են, ովքեր դեռ չեն եկել աշխարհ»: Նրանք ասացին, «Օվ Ալլահի Մարգարե, ինչպե՞ս դու կարող ես ճանաչել քո Ումմայից նրանց, ովքեր դեռ չեն ծնվել»: Նա ասաց.«Ասա, եթե մի մարդ ունի ճերմակաոտ ձիեր ճերմակ ճակատներով իր ձիերի մեջ, որոնք անբիծ սև են, արդյո՞ք նա չի ճանաչի իր իսկ ձիերին»: Նրանք ասացին, «Անշուշտ, օվ Ալլահի Մարգարե»: Նա ասաց. «Նրանք, իմ հետևորդները կգան պայծառ դեմքերով և ճերմակ վերջույթներով ի շնորհիվ լվացման և ես առաջնորդ նրանց առջև»: (Մուսլիմ)

Ես խնդրում եմ, որ Ամենաբարձրյալ Ալլահը մեզ համալրի նրանց մեջ, ովքեր հետևում են Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) և ուսուցանի նրա Սուննան սովորույթը: Ես խնդրում եմ Ամենաբարձրյալ Ալլահին միացնի մեզ Մարգարե (Խ.Ա.Ո.Ն) հետ Դրախտում և լավագույնս պարգևատրել նրան :


Այցը

Եկեք ետդարձ կատարենք հարյուրավոր դարեր, որպեսզի ընթերցենք, խորհենք և այցելենք Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) տուն ըստ նրա գրառումների և նամակների: Մենք այց կկատարենք նրա տուն, որպեսզի տեսնենք, թե ինչպես է նա վարվում և ինչպես է նա զրուցում: Մենք մեկ օր կբնակվենք Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տանը, որպեսզի անվերջանալի դասեր քաղենք նրա արարքներից և խոսքերից: Վերջին ժամանակները տեղեկատվական միջոցները ներբեռնվել են առաջնորդելու մարդկանց գիտելիքների աճի ևԱրևելք ու Արևմուտք իրական ճանապարհորդության գրքերի, հետազոտությունների, ֆիլմերի և փաստաթղթերի միջոցով:

Ուստի մենք մեզ իրավունք ենք վերագրել այցելել Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տուն, ըստ Շարիաթի, Իսլամական օրենքի խրախուսված ձևի, որպեսզի անկեղծ մտադրությամբ այնտեղ դիտարկենք նրան և կիրառենք այն, ինչ մենք լսել և տեղեկացել ենք: Հանուն հակիրճության, մենք առանձնակի ուշադրություն կդարձնենք Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տան որոշակի իրավիճակներին, հուսալով զարգացնել մեզ իրենց լույսի ներքո և նրանց ընդունել մեր տները:

Սիրելի Մահմեդական եղբայրներ և քույրեր

Մենք հետադարձ հայացք կկատարենք դարեր պարզապես վայելելու ընթերցանությունը այն մասին, ինչ մենք չենք տեսնում; ավելի ճիշտ մենք ենթադրում ենք ընթերցանություն Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կյանքի մասին, հետևելով նրա Սուննային և որդեգրելով նրա մեթոդաբանությունը, ինչպես երկրպագության գործողություն: Ամենաբարձրյալ Ալլահը պատվիրեում է մեզ սիրել Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) և տվյալ սիրո ամենակարևոր նշանը հնազանդությունն է նրա պատվիրաններին և հետևողականորեն խուսափելը նրա արգելքներից: Ալլահը մեզ պատվիրում է հետևել Մարգարեին Խ.Ա.Ո.Ն, որպես օրինակ ասելով Իմաստային մեկնաբանություն.

««Ասա, օվ Մուհամմեդ, «Եթե դուք սիրում եք Ալլահին, ապա հետևեք ինձ, այսպիսով Ալլահի կսիրի ձեզ և կների ձեր մեղքերը: Եվ Ալլահը Ներող Գթասիրտ է»»: (Ղուրան 3:31)

Ամենաբարձրյալ Ալլահը նույնպես ասում է Իմաստային Մեկնաբանություն. «Իրոք, գոյություն ունի ձեզ համար Ալլահի Մարգարեի մեջ հոյակապ օրինակ յուրաքանչյուրի համար, ում հույսը Ալլահի և Վերջին օրվա մեջ է և ով հաճախ հիշում է Ալլահին»: (Ղուրան 33:21)

Ամենաբարձրյալ Ալլահը ավելի քան քառասուն հատվածներում Ղուրանի մեջ նշում է հնազանդություն Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն ) և պարտավորություն հետևել նրան, հաստատելով, որ մարդ երբեք չի կարող հասնել երջանկության կամ ապահովության Հանդերձյալ Կյանքում, բացառությամբ Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) միջոցով. «Սրանք սահմաններ են, որոնք սահմանել է Ալլահը և ով հնազանդվի Ալլահին և Նրա Մարգարեին, Նա կընդունի Դրախտի այգիները, որտեղ գետեր են հոսում, բնակվելու այնտեղ հավերժ և դա է մեծ ունակություն[1]: Եվ, ով չի հնազանդվում Ալլահին և Նրա Մարգարեին և ոտնահարում է Նրա սահմանները – Նրա Կամքն է դնել նրան Կրակի մեջ, որպեսզի բնակվի այնտեղ հավերժ և նա կունենա նվաստացուցիչ պատիժ»: (Ղուրան 4:13-14)

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես նշեց, որ նր նկատմամբ սերը հանդիսանում է հավատքի քաղցրության պատճառներից մեկն է և ասում է. «Գոյություն ունեն երեք հատկանիշներ և ովքեր ունեն դրանք, չաշակում են Իմանի, Հավատքի քաղցրությունը. Սիրել Ալլահին և Նրա Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն), ավելի քան որևէ մեկը…» (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Նա նույնպես ասաց. «Նրա անունով, Ում Ձեռքն է իմ կյանքը, այսինքն Ալլահի , ձեզանից ոչ ոք չի ունենա կատարյալ հավատք , մինչ նա չի սիրի ինձ ավելին, քան իր ծնողները և զավակները»: (Մուսլիմ)

Սիրահը (Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կենսագրությունը) անբիծ է, որից մենք պետք դաս քաղենք և հետևենք ուղղորդությանը:


Ճանապարհորդություն

Շատ հետաքրքիր է ճանապարհորդություն կատարել Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տուն և տեսնել նրա կյանքի մանրամասները և վրաքը իր ընտանիքի նկատմամբ , առանձնապես, եթե մենք դա կատարում ենք փնտրելով Ամենաբարձրյալ Ալլահի պարգևը: Այս ճանապարհորդությունը մեծ դաս է ներառում, որը մենք պետք է ուսուցանենք հաշվի առնելով Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) օրինակը;

Ամեն դեպքում հետևյալ ճանապարհորդությունը կարելի է իրագործել հիմք ունենալով միայն գրքերը և պատվելի Ուղեկցորդների հղումները,( թող Ալլահը գոհանա նրանցով): Պատճառը այն է, որ փաստացի անթույլատրելի է ճանապարհորդություն կատարել, նպատակ ունենալով այցելել շիրիմը կամ Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տունը, կամ որևէ այլ վայր , բացառությամբ մզկիթներ, որոնք նշել է Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն), երբ նա ասաց. «Ձեռնամուխ մի եղեք ճանապարհորդության կրոնական երկրպագության համար, բացառությամբ երեք Մզկիթների այսինքն Ալ-Մեզջիթ Ալ-Հարամ, Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) Մզկիթը և Ալ- Աքսա Մզկիթը»: ( Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Մենք պետք է հնազանդվենք Մարգարեական տվյալ հրամանին չգնալ ճանապարհորդության, մտադրվելով կրոնական երկրպագության, բացառությամբ այդ երեք մզկիթների, ինչպես ասում է Ամենաբարձրյալ Ալլահը (Իմաստային Մեկնաբանություն). «Եվ, ինչ որ Մարգարեն տվել է ձեզ – վերցրեք; և ինչ նա արգելել է ձեզ – խուսափեք: Եվ վախեցեք Ալլահից, իրոք Ալլահը Խիստ է պատժի մեջ»: (Ղուրան 59:7)

Մեզ արգելված է գնալ Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հետքերով, ինչպես հաղորդել է Իբն Ուադհդհաահը, «Ումար իբն Ալ-Խատաբը, (թող Ալլահը գոհանա նրանով), պատվիրեց այն ծառը, որի ներքո հավատարմության խոստում էր տրվել Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) կտրվի որովհետև մարդիկ գնում և աղոթում էին այնտեղ և նա վախ արտահայտեց, որ նրանք կարող են ընկնել Ֆիթնայի, (փորձության) մեջ»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Իբն Տայմիյահը, թող Ալլահը գթա նրան, ասաց Հիրաա քարայրի վերաբերյալ.

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն), մինչ իր Մարգարեությունը սովորություն ուներ երկրպագել այնտեղ Ամենաբարձրյալ Ալլահին և այնտեղ նա ստացավ իր առաջին Հայտնությունը: Ամեն դեպքում, քանի որ սկսվել էր Հայտնությունը, ոչ նա, ոչ էլ իր Ուղեկցորդները չբարձրացավ այնտեղ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ավելի քան տաս տարի անց կացրեց Մեքքայում Բիթահից հետո, սակայն նա երբեք չբարձրացավ այնտեղ, ինչպես արեցին Մեքքայի հավատացյալները: Նույնպես, Հիջայից, արտագաղթից հետո, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չգնաց կամ չայցելեց Հիրաա չնայած հանգամանքի, որ շատ անգամներ վերադարձավ Մեքքա; Ալ-Հուդայբիյահի Ումրայի (փոքր ուխտագնացության) ընթացքում, Մեքքայի նվաճման տարում, որտեղ նա անց կացրեց մոտավորապես քսան օր և Ումրահ ալ-Ջիրաանահի ընթացքում:

Այժմ մենք մոտենում ենք Մեդինա և որտեղ որ ամենահայտնի ուղենիշը. Ուհուդ լեռն է, որի մասին Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Այս լեռը սիրում է մեզ և մենք սիրում ենք այն»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Մինչ մտնելը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տուն և կառույցը և դրա ձևը տեսնելը մենք չպետք է զարմանանք տեսնելով թե որքան փոքր և պարզ կահավորված է այն, որովհետև Ալլահի Մարգարեն Խ.Ա.Ո.Ն ամենաճգնավոր անձն էր և նա երբեք չի փնտրել աշխարհիկ հաճույքներ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

- «Իմ աչքերի մխիթարանքը աղոթելն է»: (ան-Նիսաաի)

- «Ի՞նչ պետք է ես անեմ աշխարհիկ կյանքի հետ: Ես նման եմ ամառային օրվա հեծյալի, ով նստել է մի փոքր նստում է ծառի ստվերի տակ, այնուհետ հեռանում է և լքում այն»: (Աթ-Թիրմիզի)

Մենք արագ քայլում ենք Մեդինայի փողոցներով և ուղղորդվում ենք Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տուն: Այժմ , մեզ տեսանելի են դառնում Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կանանց սենյակները; մի քանի սենյակներ արմավենու ցողուններից և ցեխից են, մինչ մնացածը խավոտ քարերից:Բոլոր սենյակների տանիքները պատրաստված են արմավենու ցողուններից:

Ալ-հասանը, (թող Ալլահը գթա նրան), ասաց. «Ես սովորություն ունեի մտնել Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կանանց սենյակները և իմ ձեռքով դիպչել տանիքին Ութմանի խալիֆաթության օրոք:

Իրոք, այն համեստ տուն է, որը բաղկացած է փոքր սենյակներից, սակայն լի հավատքով, հնազանդությամբ Ամենաբարձրայլ Ալլահին և Աստվածային Հայտնությամբ և Ուղերձով:


Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) նկարագրությունը

Այժմ մենք թակում ենք Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տան դուռը; թող մեր երևակայությունը գնա նրանց հետ, ովքեր իրապես տեսել են Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) որպեսզի ծանոթանանք նրա գեղեցիկ արտաքինին և ժպտերես դեմքի արտահայտությունը:

- Ալ-Բարաա իբն Աազիբը, (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց. «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բոլոր մարդկանցից վայելչակազմն էր և ուներ լավագույն արտաքինը: Նա ոչ բարձրահասակ էր, ոչ էլ ցածրահասակ»: (Ալ-Բուխարի)

- Նա նույնպես հաղորդեց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չափավոր հասակ ուներ և լայն ուսեր երկար մազերով, որոնք հասնում էին ականջի բլթակներին:Մեկ անգամ, ես նրան տեսա կարմիր վերարկու հագած և ես երբեք չէի տեսել ավելի առնական տղամարդ քան նա»: (Ալ-Բուխարի)

- Աբու Իսհաակ Աս- Սաբեեին, (թող Ալլահը գթա նրան) ասաց. որ Ալ-Բարաաին, (թող Ալլահը գոհանա նրանով), հարցրեցին. «Արդյո՞ք Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) դեմքը այնքան պայծառ էր, որքան սուրը»: Նա ասաց. «Ոչ, սակայն այնքան պայծառ է, որքան լուսինը»: (Ալ-Բուխարի)

- Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ես երբեք չեմ դիպչել ավելի նուրբ մետաքսի կամ թավշյա կտորի, քան Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ձեռքի ափը, ոչ էլ զգացել եմ ավելի հաճելի անուշաբույր, քան Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն)բույրը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ )

- Համեստությունը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) նշանավոր հատկանիշներից էր: Աբու Սաիդ Ալ-Քուդրին, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ավելի ամաչկոտ էր, քան կույսը քողի ետևում: Երբ նա նա որևէ բան էր տեսնում, որը չէր հավանում, մենք կարող էինք տեսնել այն նրա դեմքին»: (Ալ-Բուխարին )

Հետևյալը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մարմնական և բարոյական հատկանիշների միայն մի քանի օրինակներ են, ով կատարյալ մարդկային էակ էր հանդիսանում:


Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) խոսելաձևը

Այժմ, եկեք տեսնենք թե ինչպես էր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) խոսում: Ըստ Աիշայի, (թող Ալլահը գոհանա նրանով). «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեք ձեր պես հապշտապ և շատ չի խոսել; հակառակը, նա սովոր էր խոսել պարզորեն և հակիրճ նախադասություններ, այնպես, որ ունկնդիրը ի վիճակի լիներ հիշել այն, ինչ նա լսում էր»: (Աբու Դաուդ)

Նա կարեկից և մեղմ էր և նա սիրում էր, որ մարդիկ հասկանան նրա խոսքերը և հաշվի առնեն անհատական տարբերությունները և իրենց ընկալման աստիճանները և մտավոր ընդունակությունները, որը պահանջում է համբերություն:

Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) խոսում էր հակիրճ նախադասությամբ այնպես, որ ով լսեր նրա խոսքերը, ընկալեր նրան»: (Աբու Դաուդ )

Տեսեք թե ինչ աստիճան էր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) համբերատար և հանդուրժող, երբ կրկնում էր իր խոսքերը, այնպես, որ այն ընկալելի լիներ:

Անաս իբն Մալիքը, (թող Ալլահը գահանա նրանով) ասաց. «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովոր էր իր խոսքերը երեք անգամ կրկնել, այնպես, որ ունկընդիրը ի վիճակի լիներ հասկանալ այդ»: (Ալ-Բուխարի)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ հանգստացնել նրանց, ովքեր վախենում էին նրանից:Օրինակ Իբն Մասուդը (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մեկ անգամ մի տղամարդ եկավ Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ զրուցելու նրա հետ և նա դողում էր, դրանից անմիջապես հետո Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան.''Հանգստացիր, իրոք, ես արքա չեմ:Ես միայն կնոջ որդի եմ, ով սովորություն ուներ ուտել չորացրած միս»: (Իբն Մաջահ)


Տան Ներսում

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տան մուտքի թույլտվությունից հետո եկեք լսենք առաքինի Ուղեկցորդներին (թող Ալլահը գահանա նրանցով), ովքեր նկարագրել են այդ տունը ներքուստ և կահավորանքը:

Մենք գիտենք, որ արգելված է լիարժեք հնարավորություն տալ մեր աչքերին ներս սղոսկել մարգարեների տները, սակայն Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մեր օրինակն է, ուստի մենք պետք է տեղյակ լինենք նրա տան նկարագրությանը, որպեսզի հետևենք նրան: Համեստությունը հանդիսանում է այս տան հիմքը և Հավատքը նրա սյունը: Արդյո՞ք դուք չեք տեսնում, որ պատերին գոյություն չունի ոչ մի որևէ կենդանի էակի պատկեր, ի հակադրություն նրա, ինչ սովորաբար անում են մերօրյա շատ մարդիկ:

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Հրեշտակները չեն մտնում տուն, որտեղ գոյություն ունեն շուն կամ պատկեր (այսինքն արարածների պատկերներ, որոնք հոգի ունեն)»: (Ալ-Բուխարի)

Այնուհետ, եկեք տեսնենք մի քանի խոհանոցային պարագաներ, որոնք Մարգարեն Խ.Ա.Ո.Ն սովորություն ուներ կիրառել առօրյա կյանքում:

Թաբիթը,( թող Ալլահը գթա նրան) ասաց. «Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով), վերցրեց հաստ փայտյա գավաթ ամրացված երկաթե երիզով և ասաց մեզ. «Օվ, Թաբիթ, սա Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) գավաթն է»»: (Ատ-Թիրմիզի)

Մարգարեն սովորություն ուներ այդ գավաթով ջուր, մեղր ու կաթ ըմպել: (Ատ Թիրմիզի)

Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով) նույնպես ասաց. «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ ըմպելու ընթացքում տարրայից դուրս երեք անգամ փչել»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես արգելեց շնչել կամ փչել ըմպելու տարրայի մեջ: (Ատ-Թիրմիզի)

Ինչ վերաբերում է երկաթե զրահին, որը Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ կրել Ջիհադի (զինված պայքարի) և մարտերի ընթացքում, միգուցե այժմ այնտեղ չէ, որովհետև նա այն գրավ էր դրել մի Հրեայի գարու դիմաց երեսուն Սաասով, ինչպես հաղորդել է Աիշան (թող Ալլահը գոհանա նրանով): (Ալ- Բուխարի և Մուսլիմ) և նա իր մահկանացուն կնքեց , երբ զրահը դեռ Հրեայի մոտ էր գտնվում:

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեք չէր մտնում իր կանանց մոտ թող Ալլահը գոհանա նրանցով առանց տեղեկացնելու իր գալստյան մասին և նա երբեք չի կասկածել նրանց, հակառակը նա սովորություն ուներ մտնել այնտեղ, երբ նրանք սպասում էին նրան և նա նույնպես ողջունում էր նրանց:

Ուշադիր քննեք հետևյալ Մարգարեական պատումը.

- «Երջանկությունը հասանելի է նրան, ով առաջնորդվել է առ Իսլամ և ունի պարեն, որը բավարար է նրան օրվա ընթացքում և մնում է բավարարված»: (Ատ-Թիրմիզի)

- «Նա, ով սկսում է օրը զգալով ապահովություն և լավ առողջությամբ և ունի պարեն օրվա համար, կարծես նա ունի ամբողջ աշխարհը»: (Ատ-Թիրմիզի)


Ազգականներ

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մարդկանցից լավագույնն էր, ով պահպանում էր ազգակցական կապերը այն աստիճան, որ Քուրեյշ ցեղի անհավատները նրան կոչել են Աս-Սադիք Ալ- Ամին (ճշմարիտ և վստահելի), նույնիսկ մինչ Ուղերձը: Խադիջան, (թող Ալլահը գոհանա նրանով), նրան նկարագրեց ասելով, «… դուք պահպանում եք ազգակցական կապերը…»

Եկեք դիտարկենք Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն), ամենամեծ պարտականություններից մեկի կատարման ընթացքում, որը հանդիսանում էր իր մոր շիրիմի այցելությունը, ով իր մահկանացուն էր կնքել երբ նա յոթ տարեկան էր: Աբու Հուրեյրան,( թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մեկ օր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այցելեց իր մոր շիրիմը: Նա լաց եղավ, որը պատճառ հանդիսացավ շրջապատող մարդկանց լացին»: Նա ասաց. «Ես թույլտվություն խնդրեցի իմ Տիրոջից թողություն խնդրել իմ մոր համար, սակայն ինձ թույլտվություն չշնորհվեց: Ես խնդրեցի Նրա թույլտվությունը այցելել նրա շիրիմ և Նա թույլատրեց ինձ: Ուստի, այցելեք շիրիմներ, որպեսզի դրանք հիշեցնեն ձեզ մահվան մասին»: ( Մուսլիմ)

Պատկերացրեք,թե որքան էր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ձգտում առաջնորդել իր ազգականներին և պաշտպանել նրանց Դժոխքից անկախ այն դժվարությունների, որոնց նա առերեսում էր: Աբու Հուրեյրան (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Երբ հետևյալ Աայահը, (Տարբերակը) հայտնվեց.» Եվ զգուշացրու (օվ Մուհամմեդ) քո մոտ ազգականներին ( Ղուրան 26:214) Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կանչեց Քուրեյշներին; երբ նրանք հավաքվեցին նա ասաց նրանց. «Օվ Աբդ Շեմսի որդիներ; Օվ Բանու Քաաբ իբն Լուայ, պահպանեք ձեզ Դժոխքից: Օվ Բանու Մուրրահ իբն Քաաբ, պահպանիր քեզ Դժոխքից: Օվ Բանու Աբդ Մանաաֆ, պաշտպանիր քեզ Դժոխքից: Օվ, Բանու Հաաշիմ, պաշտպանիր քեզ Դժոխքից: Օվ Բանու Աբդուլ-Մութալիբ, պաշտպանիր քեզ Դժոխքից:Օվ Ֆաթիմա, պաշտպանիր քեզ Դժոխքից, քանի որ ես ոչ մի իշխանություն չունեմ պաշտպանելու ձեզ Ալլահից որևէ բանից, բացառությամբ ,իմ հարաբերությունների մեջ նեցուկ լինելուց»: (Մուսլիմ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) համառորեն և բազմիցս շարունակեց հրավիրել իր հորեղբորը Աբու Թալիբին ընդունել Իսլամ , նույնիսկ երբ նա մահամերձ էր:

Երբ Աբու Թալիբը մահամերձ էր, Ալլահի Մարգարեն Խ.Ա.Ո.Ն գնաց նրա մոտ և Աբու Ջահլ իբն Հիշաամին և Աբդուլլահ իբն Աբու Ումայյահ իբն Ալ-Մուջերաահին գտավ նրա կողքին: Ալլահի Մարգարեն Խ.Ա.Ո.Ն ասաց Աբու Թալիբին. «Օվ, հորեղբայր: Ասա. Ոչ ոք արժանի չէ երկրպագության բացառությամբ Ալլահի , մի նախադասություն, որի միջոցով ես կարող եմ բարեխոսել քեզ համար Ալլահին»: Աբու Ջահլը և Աբդուլլահ իբն Աբու Ումայյահն ասացին. «Օվ, Աբու Թալիբ: Արդյո՞ք դու պատրաստվում ես մատնել Աբդուլ Մութալիբի կրոնը»: Նրանք, այսինքն Աբու Ջահլը և Աբդուլլահը շարունակեցին կրկնել իրենց հայտարարությունը մինչ Աբու Թալիբը ասաց ինչպես իր վերջին հայտարարություն, որ նա Աբդուլ Մութալիբի կրոնին է պատկանում: Այնուհետ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ես կշարունակեմ խնդրել Ալլահին թողություն ձեզ համար, մինչ Ալլահը ինձ արգելի անել այդ»: Այսպիսով Ամենաբարձրյալ Ալլահը հայտնեց, (Իմաստային մեկնաբանություն).

· «Մարգարեի կամ նրանց, ովքեր հավատացել են, համար չէ թողություն խնդրել բազմաստվածների համար, նույնիսկ, եթե նրանք ազգականներ են այն բանից հետո, երբ պարզ դարձավ նրանց, որ նրանք Դժոխքի կրակի ուղեկցորդներն են»: (Ղուրան 9:113)

· «Իրոք, (օվ Մուհամմեդ) դու չես առաջնորդում ում դու ես ցանկանում, սակայն Ալլահը առաջնորդում է ում Նա է ցանկանում: Եվ, Նա Ամենաիմացյալն է առաջնորդվողների»: (Ղուրան 28:56 )

(Ահմեդ, Ալ-Բուխարի և Մուսլիմ )

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շատ անգամներ հրավիրեց իր հորեղբորը կյանքի ընթացքում և նույնիսկ մահվան մահճում և այնուհետ նա սկսեց Ամենաբարձրյալ Ալլահի թողությունը խնդրել նրա համար, մինչ նրան չարգելվեց անել այդ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ենթարկվեց այս հրամանին և դադարեց խնդրել իր բազմաստված ազգականների համար ներկայացնելով մեծ կարեկցանք և խնամք այս Ումմայի համար մեկ կողմից և անհավատների և բազմաստվածների բաժանման մի ձև, նույնիսկ, եթե նրանք ազգականներ են:


Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) Իր Տանը

Անհատի տունը ներկայացնում է իրական պետություն, որը ցուցադրում է նրա իրական վարվելաձևը և բարոյականությունը: Այն մի վայր է, որտեղ հայտնվում է լավ ընկերակցությունը և անբիծ բնույթը: Տանը անհատը պատերի ետևում և մարդկանց աչքերից հեռու է: Ամեն դեպքում Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ մեղմորեն և խոնարհաբար վերաբերվել իր ստրուկներին, ծառաներին և կանանց առանց ամբարտավանության, չնայած փաստի, որ նա էր տվյալ տան տերը և նրա հրամանների տակ գտնվողները թույլ էին:

Եկեք զննենք, թե ինչպես էր Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) , ով հանդիսանում էր այս Ումմայի առաջնորդը և ուսուցիչը, վարվում իր տանը:Աիշաին, (թող Ալլահը գոհանա նրանով) հարցրեցին, «Ի՞նչ էր անում Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր տանը»: Նա ասաց. «Նա մարդ էր ինչպես բոլոր մնացյալ մարդիկ, նա սովորություն ուներ մաքրել իր հագուստը ամեն տեսակի միջատից, ոչխար կթել և ծառայել իրեն»: (Ահմեդ և Ատ-Թիրմիզի)

Նա հեզության և ամբարտավանության կատարյալ բացակայության օրինակ է: Նա առաքինի էր իր օգտակար բնույթով և ձեռք էր մեկնում տնային գործերում անկախ փաստի, որ նա հանդիսանում է լավագույն մարդ արարածը: Այս տանը Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)երբեմն չէր գտնում քաղցը հագեցնելու միջոցները:Ան-Նումաան իբն Բաիրը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ես տեսա ձեր Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) երբ նա չէր գտնում բավարար ցարորակ արմավենու պտուղ լցնելու իր ստամոքսը»: (Մուսլիմ)

Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց. «Մի ամբողջ ամիս է անցնում, որի ընթացքում մենք կրակ չենք վառում եփելու համար և մեր սնունդը սովորաբար միայն արմավենու պտուղներն են և ջուրը»: (Ալ-Բուխարի)

Այդուհանդերձ, ոչինչ չմտացրեց Մարգարեին Խ.Ա.Ո.Ն երկրպագելու և հնազանդվելու Ամենաբարձրյալ Ալլահին; ուստի, երբ նա լսում էր Ադանը, աղոթքի կոչը, նա արագ պատասխանում էր, թողնելով ամբողջ ախարհը իր ետևը:

Ալ-Ասուադ իբն Յազիդը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ի՞նչպես ես Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վարվում իր տանը»: Նա ասաց. «Նա սովորություն ուներ օգնել իր ընտանիքին, սակայն, մեկ անգամ նա լսեց Ազանը, (աղոթքի կոչը), նա դուրս եկավ աղոթքի»:

Չեն հաղորդում, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբևէ տանն էր ներկայացնում պարտադիր աղոթք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիվանդ և ջերմում էր, մահվան նախորդող հիվանդության ընթացքում:

Չնայած Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այդքան կարեկցող էր իր Ումմայի հետ, նա ծայրահեղ խիստ վերաբերմունք որդեգրեց նրանց դեմ, ովքեր առանց ընդունելի արդարացման չեն ներկայացնում հավաքական աղոթք: Նա ասաց. «Նրա անունով, Ում ձեռքում է իմ հոգին (այսինքն Ալլահի), ես պատրաստվում էի պատվիրել վառելափայտ հավաքել և այնուհետ պատվիրեցի հայտարարել Ազան, (աղոթքի կանչ) աղոթքի համար և այնուհետ պատվիրեցի ինչ որ մեկին առաջնորդել աղոթք և այնուհետ ես պետք է հետևեի և այրեի այն տղամարդկանց տները, ովքեր չէին եկել մզկիթ որպեսզի ներկայացնել պարտադիր հավաքական աղոթքը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Սա ապացուցում է, թե որքանով է կարևոր հավաքական աղոթքը, ինչպես Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց. «Նա, ով լսում է Ազան, (աղոթքի կոչ) և չի պատասխանում դրան գալով մզկիթ ներկայացնելու հավաքական աղոթք, նրա աղոթքը իր տանը վավերական չէ , մինչ նա չունի վավերական արդարացում այսինքն ջերմ և հիվանդություն»: (Իբն Մաջահ և Իբն Հիբբան)

Այսպիսով, ո՞րն է նրանց արդարացումը, ովքեր միտումնավոր զերծ են մնում մզկիթ գնալուց, որպեսզի ներկայացնեն հավաքական աղոթք:


Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ուղղորդությունը և վարքը

Անհատի վարքը և վարվելաձևը նշում է նրա իմաստությունը, ներկայցնում է նրա սրտի բանալին: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) լավագույն անհատն է, ով տեղյակ էր վարվելաձևերից և Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) բոլոր իրավիճակներից, լինի քնելու ձևը լինելով արթուն, առողջ կամ հիվանդ և նրա բարկության կամ հանգստի ժամանակ: Նա ասաց. «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեք անվայել կամ անպատշաճ , խիստ կամ աղմկոտ չէր շուկաներում և նա երբեք չարին չարով չէր վճարում; սակայն նա ներում էր և ներում շնորհում: (Ահմեդ)

Ալ-Հուսեյնը, թող Ալլահը գոհանա նրանով նկարագրեց Մարգարեի Խ.Ա.Ո.Ն վարվելաձևերից մի քանիսը ասելով.

Ես հարցրեցի իմ հորը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) վարքի մասին նրանց մեջ, ովքեր նրա հետ էին և նա ասաց. «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ ուրախ էր, հավասարակշռված և մեղմ, նա կոպիտ, բիրտ, մոլեգին անազնիվ, քննադատող կամ սարկատիկ չէր: Նա անտեսում էր այն, ինչ նրան դուր չեր գալիս և չէր հիասթափեցնում հույսով լի մարդուն կամ մեղադրում նրան: Նա կասեցրեց մարդկանց երեք հատկանիշ. Նա չէր արհամարհում կամ հանդիմանում որևէ մեկին, ոչ էլ հետևում էր նրանց սխալներին: Նա միայն խոսում էր այն բաների մասին, որոնց համար նա պարգև է ցանկանում և ինչ որ նա խոսում էր այցելուները ուշադիր լսում էին: Երբ նա խոսում էր, նրանք լուռ էին; եթե նա լուռ էր, նրանք խոսում էին: Նրանք չէին վիճում նրա ներկայությամբ և նա ծիծաղում էր այնի վրա, ինչի վրա նրանք էին ծիծաղում և զարմանում էր այնի վրա, ինչ վրա նրանք էին զարմանում: Նա հանդուրժում էր օտարների անպատշաճությունը: Նա սովորություն ուներ ասել, որ, եթե դուք տեսնում եք կարիքավոր մարդ եք, ապա օգնեք նրան: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չէր ընդունում գովքը, բացառությամբ լավ մահմեդականից, ոչ էլ նա ընդհատում էր որևէ մեկին, մինչ նա չէր ավարտում կամ հեռանում»: (Ատ-Թիրմիզի)

Հատ առ հատ խորհեք Մարգարեի Խ.Ա.Ո.Ն վարվելաձևի և վարքի մասին և ձգտեք հավատարիմ մնալ դրանց, որովհետև դրանք մարմնավորում են ամենը, ինչը բարիք է:

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ կրոնի խնդիրներ ուսուցանել իր շրջապատի մարդկանց: Ահա մի քանի օրինակներ.

- Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ով կնքում է կոչելով որևէ այլ բանի, բացառությամբ Ալլահի որպես Նրա թշնամի, կմտնի Դժոխք»: (Ալ-Բուխարի)

- Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Մահմեդականը մեկն է, ում լեզվից և ձեքերից մահմեդականները ապահով են; և Մուհաջիրը (գաղթյալը) մեկն է, ով լքում է այն, ինչ Ալլահը արգելել է»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

- Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ավետիս նրանց, ովքեր խավարի մեջ քայլում են մզկիթներ, քանի որ Հարության Օրը նրանց կտան կատարյալ լույս»: (Ատ-Թիրմիզի և Աբու Դաուդ )

- Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Պայքարեք բազմաստվածների դեմ ձեր ունեցվածքով, կյանքով և լեզվով»: (Աբու Դաուդ)

- Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Կարող է պատահել, որ Ալլահի ստրուկը ակամա մի խոսք արտաբերի (այսինքն առանց հետահարման մտադրության), որով նա Դժոխք է ընկնում ավելի հեռու, քան արևելքի և արևմուտքի հեռավորությունն է»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

- Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ինձ չեն ուղարկել որպես անեծքի աղերս մարդկանց; հակառակը ինձ ուղարկել են որպես գթասրտություն նրանց»: (Մուսլիմ)

- Ումարը (թող Ալլահը գոհանա նրանով) հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Մի չափազանցեք իմ փառաբանությունը, ինչպես Քրիստոնյաներն են փառաբանում Մարիամի, (Մերիի թող Ալլահը բարձրացնի նրա հիշատակումը) որդուն …» (ալ-Բուխարի և Մուսլիմ)

- Ջունդուբ իբն Աբդուլլահը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ես լսեցի որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մահվանից հինգ օր առաջ ասաց. «Ես Ալլահի առջև արդարացված կանգնել եմ, որ ես վերցրել եմ ձեզանից որևէ մեկին որպես մտերիմ ընկեր, քանի որ Ալլահը վերցրել է ինձ, որպես Իր մտերիմ ընկեր, ինչպես Նա վերցրեց Իբրահիմին, (Աբրահամին, թող Ալլահը բարձրացնի նրա հիշատակումը) որպես Իր մտերիմ ընկեր: Եթե ես վերցնեի իմ Ումմայից որևէ մեկին, որպես մտերիմ ընկեր, ես կվերցնեի Աբու Բաքրին: Զգուշացեք նրանցից, ազգերից, ովքեր նախորդել են ձեզ , քանի որ նրանք վերցրել են իրենց մարգարեների շիրիմները որպես երկրպագության վայրեր, սակայն դուք չպետք է վերցնեք շիրիմները որպես մզկիթներ; ես արգելում եմ ձեզ դա»: (Մուսլիմ)

Հետևաբար,մզկիթներում, որտեղ գոյություն ունի մեկ կամ ավելի շիրիմ, աղոթք ներկայացնելը անթույլատրելի է:


Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) դուստրերը

Մինչ Իսլամի գալուստը, այն օրը, երբ լույս աշխարհ էր գալիս իգական սեռի զավակ, այն աղետալի էր դառնում ծնողների և նույնիսկ ամբողջ ընտանիքի և ցեղի կյանքում: Ուստի, ամոթից ելնելով, իգական սեռի զավակների կենդանի թաղելը Ջահիլիյայի (մինչ Իսլամական տգետ) ժամանակաշրջանում Արաբական հասարակության մեջ դարձավ սովորական երևույթ: Նրանք տարբեր եղանակներով էին կիրառում տվյալ սարսափելի և անգութ ոճիրը: Օրինակ, եթե նրանցից մեկը ուներ նորածին դուստր, նա լքում էր նրան, մինչ վեց տարեկան դառնալը և այնուհետ խնդրում էր նրա մորը զարդարել նրան, որպեսզի տանի նրա ազգականների մոտ: Հայրը այնուհետ տանում էր նրան շիրիմ, որը նա փորել էր անապատի մեջ և խնդրում էր փոքրիկ աղջնակին նայել դրան:Երբ նա անում էր դա, նա հրում էր աղջնակին շիրիմի մեջ և ծայրահեղ դաժանությամբ ծածկում էր նրան ավազով:

Տվյալ տգետ հասարակության միջից, մեծ կրոնով էին ուղարկել Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն), որը պատվում է կանանց որպես մայր, կին, դուստր, քույր, հորաքույր և մորաքույր:

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ մեծ սեր տածել իր դուստրերի նկատմամբ, այն աստիճան, որ հաղորդում են. «Ամեն անգամ, երբ նրա դուստր Ֆաթիման, (թող Ալլահը գոհանա նրանով), այցելում էր նրան, նա ոտքի էր կանգնում ողջունելու նրան, բռնում էր նրա ձեռքը, համբուրում էր և նստեցնում էր այնտեղ, որտեղ նա էր նստած; նմանապես էր վարվում նաև դուստրը, երբ նա էր գնում այցելության նրան»: (Աբու Դաուդ, Ատ-Թիրմիզի և Ան-Նասաաի)

Չնայած դուստրերի նկատմամբ տածած Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մեծ սիրո, նա համբերությամբ և հանուն Ամենաբարձրյալ Ալլահի ընդունեց իր երկու դուստրերի Ում Կալթումի և Ռուկեյայի (թող Ալլահը գոհանա նրանցով) ամուսնալուծությունը Ութբահից և Ութայբահից, Աբու Ջահլի որդիներից, այն բանից հետո, երբ հայտնվեց Սուրա Ալ-Մասադ (Թող Աբու Լահաբի ձեռքերը ավիրվեն և նա ավիրվի) (Ղուրան 111:1)

Անկախ Քուրեյշների սպառնալիքների և երկու դուստրերի ամուսնալուծության Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մերժեց դադարեցնել իր Դաուահը, Իսլամական կոչը: Նա համբերատար և անզիջում էր ճշմարտության իր հավատարմությամբ:

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ ջերմորեն ընդունել իր դուստրերին: Աիշան,( թող Ալլահը գոհանա նրանով), ասաց. «Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կանայք հավաքված էին նրա հետ, երբ նրա դուստրը, Ֆաթիման, ով քայլում էր ինչպես իր հայրը, եկավ այնտեղ: Նա ողջունեց նրան ասելով. «Բարի գալուստ դուստր իմ», և նստեցրեց նրան իր աջ կամ ձախ կողմը…» (Մուսլիմ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շատ բարի էր իր դուստրերի նկատմամբ և սովորություն ուներ այցելել նրանց և հետաքրքրվել նրանցով: Ֆաթիման, (թող Ալլահը գոհանա նրանով), գնաց Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ, որպեսզի բողոքի ձեռքի աղացի կիրառման իր տանջանքների մասին, սակայն նա չգտավ նրան տանը: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով), ներկա էր այնտեղ, ում ասաց ծառա ունենալու ցանկության մասին: Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) եկավ և Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով), տեղեկացրեց նրան Ֆաթիմայի այցելության մասին,( թող Ալլահը գոհանա նրանով): Ալին, (թող Ալլահը գոհանա նրանով) լրացրեց.

Այսպիսով, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) եկավ մեզ մոտ, երբ մենք արդեն անկողնու մեջ էինք:Ես ցանկացա ոտքի կանգնել, սակայն Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Մնա քո տեղը»: Այնուհետ, նա նստեց մեր միջև, մինչ ես զգացի նրա ոտքերի սառնությունը իմ կրծքին: Այնուհետ նա ասաց. «Արդյո՞ք ես կարող եմ սովորեցնել ձեզ մի բան, որը ավելի լավ է, քան այն ինչ դուք խնդրել եք ինձ:Երբ դուք անկողին եք մտնում, ասացեք 'Ալլահու Աքբար, (Ալլահը Մեծ է) երեսունչորս անգամ և Սուբհաան Ալլահ (Բարձրյալ է Ալլահը) երեսուներեք անգամ և Ալհամդու լիլահ (Փառք Ալլահին) երեսուներեք անգամ, քանի որ այն երկուսիդ համար էլ ավելի լավ է, քան ծառան»: (Ալ-Բուխարի)

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) համբերության մեջ մենք տեսնում ենք լավ օրինակ, ով չնայած կորցրեց իր զավակներին, բացառությամբ Ֆաթիմայի (թող Ալլահը գոհանա նրանով) , իր կյանքի ընթացքում, ոչ հարվածեց իր դեմքին, ոչ պատռեց իր հագուստները, ոչ էլ հավաք կազմակերպեց , որպեսզի սգա իր զավակների մահը: Հակառակը, նա համբերատար և բավարարված էր Ամենաբարձրյալ Ալլահի Որոշմամբ և փնտրեց Նրա պարգևը:

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այս առումով մեզ թողեց մեծ առաջարկություններ և Պատումներ: Օրինակ, նա ասաց. «Ցանկացած Մահմեդական, ով տառապում է թշնամությունից և ասում է այն, ինչ Ալլահը պատվիրել է նրան, «Իրոք, մենք պատկանում ենք Ալլահին և իրոք, Նրան մենք կվերադառնանք.Օվ Ալլահ, Պարգևատրիր ինձ իմ տառապանքների համար և փոխհատուցիր ինձ ավելի լավ բանով»»: (Մուսլիմ)

Ամենաբարձրյալ Ալլահը տվյալ խոսքերը դարձրեց ապաստան ճնշված մարդկանց համար և մեծ պարգև խոստացավ համբերատար մարդկանց համար: Ամենաբարձրյալ Ալլահը ասում է (Իմաստային Մեկնաբանություն). «Իրոք, համբերատարը կստանա իր պարգևը առանց հաշվի»: (Ղուրան 39:10)


Վերաբերմունքը կնոջ նկատմամբ

Փոքր ընտանիքի սահմաններում, կինը ամեն ինչ է իր ամուսնու համար, ինչպես ասում է Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) «Աշխարհիկ կյանքը ամբողջովին հաճույք է և այդ հաճույքից լավագույնը առաքինի կինն է»: (Մուսլիմ )

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շատ բարի էր իր կանանց նկատմամբ: Օրինակ, նա սովորություն ուներ կոչել Աիշային, (թող Ալլահը գոհանա նրանով) ածական անունով Աիշ: Նա ասաց. ««Մեկ օր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց ինձ. «Օվ Աիշա, սա Ջիբրիիլն է, (Գաբրիել, թող Ալլահը բարձրացնի նրա հիշատակումը) ողջունում քեզ»»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ )

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ով հանդիսանում էր լավագույն և ամենապատվելի մարդ արարածը, շատ մեղմ, քնքուշ և ուշադիր էր իր կանանց նկատմամբ այն կերպ, որ բացահայտում էր, թե որքանով էր նա հասկանում նրանց հոգեբանությունը որպես կին արարած և ամուսնացած կին:

Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ես ըմպում էի ամսականների ժամանակ , այնուհետ ես փոխանցում էի տարրան Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) և նա իր բերանը մոտեցնում էր այն մասին, որտեղ ես էի մոտեցրել և ըմպում էր և ես միս էի ուտում ոսկորից, երբ ամսականների մեջ էի, այնուհետ փոխանցում էի այն Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) և նա իր բերանը մոտեցնում էր այն մասին, որտեղ ես էի մոտեցրել»: (Մուսլիմ)

Ի հակադրություն Արևելագետների և փարիսեցիների կեղծ մեղադրանքների, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շատ մեղմ և կարեկցող էր իր կանանց նկատմամբ: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մեկ անգամ համբուրեց իր կանանցից մեկին և գնաց աղոթք ներկայացնելու առանց լվացման»: (Աբու Դաուդ և Ատ-Թիրմիզի)

Շատ իրավիճակների դեպքում Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ձգտում էր շեշտել կանանց մեծ դիրքը իր կյանքում: Նա հստակորեն հայտարարեց իր սերը կնոջ նկատմամբ , սխալ ոչինչ չտեսնելով: Ամր իբն Ալ-Աասը, (թող Ալլահը գոհանա նրանով) հարցրեց նրան. «Ո՞վ է ամենասիրելի անհատը ձեզ համար»: Նա պատասխանեց «Աիշան»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Ով փնտրում է իրական ամուսնական երջանկություն, պետք է դիտարկի Պատումը, որտեղ Աիշան (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ես և Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ունեինք մեկ ընդհանուր ջրամանից լոգանք ընդունել, որից մենք միաժամանակ էինք ջուր վերցնում»: (Ալ-Բուխարի)

Այս Ումմայի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեք չէր կորցնում Շարիաթի (Իսլամական օրենքի) սահմաններում իր կանանց գոհունակություն պատճառելու հնարավորությունը: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Երբ ես երիտասարդ էի և մինչ ավելորդ քաշ էի հավաքել, ես Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հետ ճանապարհորդության գնացի: Նա իր մարդկանց խնդրեց առաջ գնալ և կանչեց ինձ մրցել նրա հետ: Ես հաղթեցի նրան մրցավազքում: Այնուհետ, որոշ ժամանակ նա ինձ չխնդրեց մրցել իր հետ: Ավելի ուշ, երբ ես ավելրդ քաշ էի հավաքել և մոռացել էի, որ հաղթել էին նրան մրցավազքում, ես կրկին ճանապարհորդության մեջ էի նրա հետ: Այնուհետ նա հարցրեց ինձ. «Եկ մրցենք միմյանց հետ մրցավազքում»: Ուստի մենք մրցեցինք և այս անգամ նա հաղթեց ինձ: Նա սկսեց ծիծաղել և ասաց. «Սա դրա փոխարեն»: (Ահմեդ )

Իրոք, սա քաղցր կատակ է և Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) յուրահատուկ ուշադրությունը, ով խնդրեց մարդկանց առաջ գնալ, այնպես, որ նա ի վիճակի լինի մրցել իր կնոջ հետ և գոհունակություն պատճառել նրան: Այնուհետ , նա նրան հիշեցրեց անցյալ կատակը ասելով. «…Սա դրա փոխարեն»:

Յուրաքանչյուրը, ով մտածում է հասարակության վերնախավի ապրելաձևի մասին, զարմանք կապրի տեսնելով, թե ինչ էր սովորաբար անում Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր կանանց հետ, մինչ նա պատվելի մարգարե, հաղթական ղեկավար, Քուրեյշների հետնորդ և առաջնորդ էր, ով ուղղորդում էր մեծ, հաղթական բանակ: Այդուհանդերձ, նա իր կանանց հետ մեղմ և քնքուշ էր: Բանակի ուղղորդությունը երկար ճանապարհորդության և նույնիսկ հաղթանակը, չստիպեց նրան մոռացության տալ այն, որ նրան թույլ կին է ուղեկցում, ով կարիք ունի կարեկցող և ուշադիր գործողության, որը կհեռացնի երկար և դժվար ճանապարհորդության դժվարությունը:

Ալ- Բուխարին, (թող Ալլահը գթա նրան), հաղորդեց, որ երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վերադառնում էր Խայբարի Ճակատամարտից—Սաֆիյյահ բնթ Հույայի հետ ամուսնությունից հետո, (թող Ալլահը գոհանա նրանով) – նա հանդերձ կախեց ուղտի սապատին, որպեսզի քողարկի նրան:Այնուհետ, նա ծնկի եկավ ուղտի կողքը, որպեսզի Սաֆիյահն, (թող Ալլահը գոհանա նրանով), դնի իր ոտքը, այնպես, որ ի վիճակի լինի բարձրանալ ուղտի վրա:

Այս տպավորիչ տեսարանը ցույց է տալիս, թե որքան էր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) խոնարհ: Հաղթական առաջնորդին և Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) Ամենաբարձրյալ Ալլահը ուղարկել է, որպեսզի նա ուսուցանի իր Ումմային, որ կնոջը օգնությունը և բարի և քնքուշ վերաբերմունքը չի ստորացնում նրան: Զարմանալի չէ, որ նա ասաց. «Ցուցաբերեք բարի վերաբերմունք կնոջը…» (Մուսլիմ)


Բազմակնություն

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) կնության առավ տասնմեկ կին և նրանց բոլորին պատվել են «Հավատացյալների Մայրեր» անվանմամբ և նրա մահվան ընթացքում նա ուներ ինը կին: Նա կնության էր առնում ծեր, այրի, ամուսնալուծված և թույլ կանանց: Միակ կույսը Աիշան էր, (թող Ալլահը գոհանա նրանով):

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կնության առավ այդ կանանց և հանդիսացավ արդարության օրինակ: Աիշան թող Ալլահը գոհանա նրանով ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ ճանապարհորդությունից առաջ վիճահանություն կատարել և վերցնել նրան, ով ընտրում էր դա և սովորություն ուներ գիշեր և ցերեկ անց կացնել նրանցից յուրաքանչյուրի հետ»: (Ատ-Թիրմիզի)

Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով) , հաղորդեց մեկ այլ դրվագ, որը մեզ ցուցադրում է, թե որքան էր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արդար իր բոլոր կանանց հետ: Նա ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ուներ ինը կին, այսպիսով, երբ նա բաժանում էր իր ժամանակը նրանց հետ, առաջին կնոջ հերթը գալիս էր միայն իններորդ օրը: Նրանք, բոլոր կանայք, սովորություն ունեին երեկոները հավաքվել նրանցից մեկի տանը, ում մոտ նա պետք է գար և գիշերեր: Մեկ գիշեր էր նա Աիշայի տանն էր, որտեղ որ նա պետք է մնար, երբ եկավ Զեյնաբը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մեկնեց իր ձեռքը դեպի նա, որից հետո Աիշան ասաց.Նա Զեյնաբն է: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ետ պահեց իր ձեռքը»: (Մուսլիմ )

Մարգարեական այս մեծ տունը այդպիսին չէր լինի առանց Ամենաբարձրյալ Ալլահի ուղղորդության: Ուստի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ երախտապարտ լինել Ամենաբարձրյալ Ալլահին իր գործողություններով և խոսքերով: Նա սովոր էր խրախուսել իր կանանց, (թող Ալլահը գոհանա նրանցով) և օգնել երկրպագել Ամենաբարձրյալ Ալլահին, ենթարկվելու Աստվածային Պատվիրանի. «Եվ պատվիրիր աղոթք քո ընտանիքին և մարդկանց և անսասան եղիր դրանում: Մենք ձեզանից չենք խնդրում պարեն; Մենք ապահովում ենք ձեզ և լավագույն ելքը նրանց համար է, ովքեր առաքինի են»: (Ղուրան 20:132)

Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ աղոթել, երբ ես քնած էի նրա անկողնում, նրա դիմաց: Երբ նա ցանկություն ուներ ներկայացնել Ուոթր աղոթքը, նա ինձ արթնացնում էր և ես ներկայացնում էի Ուոթր աղոթքը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Մարագարեն (Խ.Ա.Ո.Ն) խրախուսում էր մահմեդականներին ներկայացնել կամավոր գիշերային աղոթք և ուղղորդում էր երկու ամուսիններին էլ օգնել միմյանց այս հարցում: Աբու Հուրեյրան, (թող Ալլահը գոհանա նրանով) հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Թող Ալլահը գթասիրտ լինի այն տղամարդու նկատմամբ, ով արթնանում է գիշերը և աղոթք է ներկայացնում, արթնացնում է իր կնոջը աղոթքի և, եթե նա մերժում է, նա ջուր է ցողում նրա դեմքին, որպեսզի նա արթնանա: Թող Ալլահը գթասրտություն ցուցաբերի այն կնոջը, ով արթնանում է գիշերը և աղոթք է ներկայացնում, արթնացնում է իր ամուսնուն նույն նպատակի համար; և, եթե նա մերժում է, նա ջուր է ցողում նրա դեմքին»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Իրական կրոնավոր մահմեդականը պետք է անբիծ լինի և արտաքնապես և ներքուստ: Հետևաբար Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ուներ անբիծ սիրտ և անուշաբույր մաքուր մարմին: Նա սիրում էր Միսուակ և մեզ պատվիրեց կիրառել այն ասելով. «Եթե այդ դժվար չլիներ իմ Ումմայի համար, ես կպատվիրեի նրանց կիրառել Միսուակ, (ատամի փայտիկ) յուրաքանչյուր աղոթքից առաջ»: (Ահմեդ)

Հուզեյֆան, (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց.«Ամեն անգամ, երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արթնանում էր քնից, նա մաքրում էր ատամները Միսուակով (ատամի փայտիկով)»: (Մուսլիմ)

Ուրայհ իբն Հաանին ասաց. «Ես հարցրեցի Աիշային, (թող Ալլահը գոհանա նրանով), «Ո՞րն առաջին բանը, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովոր էր անել տուն մտնելուց հետո»: Նա ասաց. «Նա սովոր էր սկսել Միսուակի կիրառությունը»»: (Մուսլիմ)

Որքան գեղեցիկ է պահպանել մաքրությունը և սա հոյակապ միջոց է պատրաստվել ընդունել ընտանիքը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես սովորություն ուներ տուն մտնելու ընթացքում ասել. «Ալլահի Անունով, մենք ներս ենք մտնում և Նրա Անունով մենք դուրս ենք գալիս: Եվ Ալլահին, մեր Տիրոջը մենք ապավինում ենք»: Այնուհետ, նա սովորություն ուներ ողջունել իր կանանց:

Թող ձեր ընտանիքը վայելի ողջույնները և ձեր մաքուր և հաճելի արտաքինը, երբ դուք ներս եք մտնում և ուշադրություն մի դարձրեք նրանց, ովքեր փոխարինում են այս նախատինքով և քամահրանքով:


Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հումորի զգացումը

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) առաջնորդ էր և նա զբաղված էր Ումմայի խնդիրներով, նրա բանակները, ընտանիքը, ինչպես նաև հայտնությունը, երկրպագությունը և այլ մեծ հոգսերը, որոնք սովորական մարդկանց թողնում են անունակ բավարարելու կյանքի բոլոր պահանջները, չէին թրմացնում այն: Այնուհանդերձ, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) յուրաքանչյուրին տվեց իր իրավունքը և երբեք մյուսի հաշվին չլրացրեց որևէ գործոն: Անկախ այս մեծ հոգսերի և պատասխանատվությունների, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր սրտում տեղ էր պահպանել մանուկների համար և նա սովորություն ուներ խաղալ նրանց հետ ինչպես նաև չափահասների հետ, գոհացնել նրանց և երջանկացնել: Ահա Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մի քանի օրինակներ , երբ նա անհոգ զրուցում է երեխաների հետ.

- Աբու Հուրեյրան, (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդեց, որ մարդիկ ասացին Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) «Օվ Ալլահի Մարգարե, դու կատակ ես անում մեզ հետ»: Նա պատասխանեց. «Այո, մինչդեռ ես ճշմարտությունից բացի ոչինչ չեմ ասում»: (Ահմեդ )

- Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան «Օվ դու, երկականջանի»: (Աբու Դաուդ)

- Անասի, (թող Ալլահը գոհանա նրանով) հեղինակության մի պատման մեջ նա ասաց. «Ումմ Սուլայմը զավակ ուներ, որին կոչում էին Աբու Ումայր և Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ կատակել, ամեն անգամ, երբ տեսնում էր նրան: Մեկ օր, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) փորձեց ծիծաղեցնել նրան, սակայն տղան տխուր տեսք ուներ: Այսպիսով նա հարցրեց նրան. «Ի՞նչու ես դու տխուր»: Նրանք պատասխանեցին. «Նրա փոքրիկ թռչունը, որով նա սովոր էր խաղ անել, սատկել է»: Ուստի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սկսեց ասել նրան. «Օվ Աբու Ումայր: Ի՞ՆՉ էր արել փոքրիկ թռչուն»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Տվյալ դրվագներ օրինակներ են հանդիսանում, թե ինչպես է նա կատակում մեծահասակների և չափահասների հետ.

- Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց.''Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր Զահիր իբն Հարամ անունով մի տղամարդու, ով տգեղ տեսք ուներ: Մեկ անգամ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տեսավ նրան իր ապրանքը վաճառելուց, այսպիսով նա ետևից գրկեց նրան, մինչ տղամարդը ի վիճակի չէր տեսնել նրան: Զահիրն ասաց. «Բաց թող ինձ, ո՞վ ես դու»: Իմանալուց հետո, որ նա Մարգարեն էր (Խ.Ա.Ո.Ն) Զահիրը մեջքով ամուր կառչեց Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կրծքավանդակին: Այնուհետ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կատակեց նրա հետ ասելով. «Օվ մարդիկ, Ո՞վ է ցանկանում գնել այս ստրուկին, այսինքն Զահիրին»: Զահիրը պատասխանեց. «Ալլահի անունով, դուք ինձ կգտնեք վաճառքի համար անպիտան»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Սակայն Ալլահի համար դու այնքան անգին ես»: (Ահմեդ)

Իրոք, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ երբեմն կատակել իր ընտանիքի և Ուղեկցորդների հետ, (թող Ալլահը գոհանա նրանցով), սակայն սահմանները չէր անցնում: Նա երբեք բարձրաձայն չէր ծիծաղում, հակառակը, դա ուղղակի մեղմ ժպիտ էր: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ես երբեք չեմ տեսել Ալլահի Մարգարեին այնքան լիաթոք ծիծաղելիս, որպեսզի տեսանելի լիներ նրա բերանի խոռոչը: Նա սովորություն ուներ միայն ժպտալ»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ուրախությունը և բարի ընկերակցությունը չէր խոչընդոտում նրան բարկանալ, երբ ոտնահարում էին Ամենաբարձրյալ Ալլահի սուրբ պատվիրանները: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մեկ անգամ վերադարձավ ճանապարհորդությունից և մի վարագույր տեսավ, որը ես էի կախել հարթակին և որը մի քանի պատկերներ ուներ»: Նրա դեմքի գույնը փոխվեց: Նա պատռեց այն և ասաց. «Օվ Աիշա, Հարության Օրվա ամենատառապյալ մարդիկ նրանք են, ովքեր Ալլահի հետ վիճում են արարման պայմանների մասին»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Սա ապացուցում է, որ պատերին պատկերներ փակցնելը և տան անկյուններում արձաններ տեղադրելը և այլն, արգելված են և կանխում են գթասրտության հրեշտակների մուտքը տուն:


Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) քունը

Աբու Հուրեյրան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Երբ ձեզանից մեկը անկողին է մտնում, նա պետք է թփթփացնի իր անկողինը իր հանդերձի ներքևի հատվածով, քանի որ նա տեղյակ չէ, թե ինչ էր այնտեղ պառկած, երբ նա հեռանում էր և թող նա ասի. «Ալլահումմա բիկա ուադհաթու ջանբի, ուաբիկա արֆահու: Ալլահումմա ին ամասաքթա նաֆսի ֆաղֆիր լահա, ու ին արսալթահա ֆահֆաթհ –հա բիմա թահֆազհու բիհի իբադաք Աս-Սաալիհիին, որը թարգմանաբար նշանակում է. Օվ Ալլահ , Քո Անունով, ես հանգիստ եմ առնում իմ կողմից և Քո Անունով, ես բարձրացնում եմ այն: Օվ Ալլահ, եթե Դու վերցնես իմ հոգին, գթա այն և եթե Դու վերադարձնես այն, ապա պաշտպանիր այն, ինչպես Դու պաշտպանում ես Քո առաքինի ծառաներին»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես առաջնորդեց մեզ, որ մենք քնելուց առաջ կատարենք սա. «Երբ դուք անկողին եք մտնում, ներկայացրեք լվացում, ինչպես աղոթքի ժամանակ, պառկեք աջ կողմի վրա…» (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Աիշան, թող Ալլահը գոհանա նրանով, ասաց. «Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ամեն գիշեր անկողին էր մտնում, նա սովորություն ուներ երկինք պարզել իր ձեռքի ափերը միասին և փչել դրանց վրա և արտաբերել Ալ-Իխլաս, Ալ-Ֆալաք և Ան- Նաս Սուրաները և այնուհետ, նա իր ձեռքերով սրբում էր իր մարմնի շատ հատվածներ, որքան որ հնարավոր է, սկսած գլխից, դեմքից և մարմնի առջևի հատվածներից: Նա սովորություն ուներ այդպես անել երեք անգամ»: (Ալ- Բուխարի)

Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով), ըստ իր պատասխանատվության, հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Երբ նա անկողին էր մտնում, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ ասելու. «Ամբողջ փառքը լինի Ալլահին, Ով ապահովում է մեզ սննդով և ըմպելիքով, պաշտպանում և ապահովում է մեզ ապաստանով: Շատերը գոյություն ունեն, ովքեր չունեն ոչ ոք, ով պաշտպանում կամ ապաստան է տալիս նրանց»: (Մուսլիմ)

Աբու Քաթադահը, թող Ալլահը գոհանա նրանով, ասաց. «Երբ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ճանապարհորդության մեկ գիշեր ճամբար դրեց, նա պառկում էր աջ կողմի վրա և երբ մի փոքր էր մնում մինչ լուսաբացը, նա բարձրացրեց իր բազուկը և իր գլուխը դրեց ձեռքի ափին»: (Մուսլիմ)

Ամենաբարձրյալ Ալլահը ներառել է մեզ իր օրհնանքի մեջ, սակայն եկեք դիտենք Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) անկողինը, ով հանդիսանում էր մարդ արարածներից լավագույնը: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ներքնակը մի կտոր դաբաղած կաշի էր, որը լցված էր արմավենու մանրաթելերով»: (Մուսլիմ)

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն )ուղեկցորդներից ոմանք , ներառյալ Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով), ներս մտավ: Տեսնելով նրանց Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ոտքի կանգնեց և Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով), տեսավ, որ նրա մարմնի և խսիրի միջև ոչինչ գոյություն չունի: Տեսնելով խսրի նշանները Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մարմնին, Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով) լաց եղավ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ինչու՞ ես դու լալիս»: Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով), պատասխանեց, «Օվ, Ալլահի Մարգարե,Կեսարը և Խոսրովը, (Հռոմական և Պարսկական կայսրության ղեկավարները) վարում էին շվայտ կյանք, մինչդեռ դու Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ապրում ես չքավորության մեջ»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այնուհետ պատասխանեց. «Արդյո՞ք դու չես բավարարվի, եթե նրանք վայելեն այս աշխարհիկ կյանքը և մենք վայելենք Հետագա կյանքը»: Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Այո» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) հաստատեց «Սա է իրականությունը»»: (Ահմեդ)


Գիշերային Աղոթք

Խավարը իջել էր Մեդինա, սակայն Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լուսավորում էր իր սիրտը աղոթքով և Զիքրով (Հիշատակության խոսքեր): Նա անց էր կացնում գիշերվա մեծամասնությունը աղոթքներով և աղերսներով երկինքների և երկրի Տիրոջը, Ով Դիմում էր նրան ասելով (իմաստային մեկանաբանություն). «Օվ, դու, ով փաթաթված է հագուստով, ոտքի կանգնիր աղոթելու գիշերը բացառությամբ մի փոքրի – դրա կեսի – կամ բաժանիր դրանից մի փոքր. Կամ ավելացրու դրան և ընթերցիր Ղուրանը չափավոր ընթերցանությամբ»: (Ղուրան 73:1-4)

Աբու Հուրեյրահն, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ աղոթել գիշերները այնքան, մինչ ոտքերը ուռչում էին: Մարդիկ ասացին. Օվ Ալլահի Մարգարե, արդյո՞ք դու աղոթք ես ներկայացնում այնպես, որ Ալլահը ների քո անցյալ և ապագա մեղքերը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց «Արդյո՞ք ես չպետք է լինեմ Ալլահի երախտապարտ ստրուկը»: (Իբն Մաջահ)

Ալ-Ասուադ իբն Ըազիդը հաղորդում է, որ նա հարցրեց Աիշային, (թող Ալլահը գոհանա նրանով), Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) գիշերային աղոթքի մասին: Նա ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ քնել գիշերվա առաջին հատվածը, այնուհետ արթնանալ …Եթե նա կենակցելու ցանկություն էր ունենում, նա անում էր այդ: Երբ նա լսում էր Ազան, եթե նա գտնվում էր Ջանաբահի իրավիճակի մեջ, սլանում և ջուր էր ցողում մարմնին: Այլ դեպքերում նա լվացում էր կատարում և գնում էր աղոթքի»: (Ալ-Բուխարի)

Մարգարեի Խ.Ա.Ո.Ն աղոթքները հիանալի էին և մենք պետք է հետևենք դրա օրինակին: Ըստ Հուդեյֆահի պատման, թող Ալլահը գոհանա նրանով, մեզ հայտնի է, որ Ես աղոթեցի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հետ մեկ գիշեր և նա սկսեց ընթերցել Ալ-Բակարա Սուրան: Ես կարծեցի, որ նա կխոնարհվի հարյուրերրոդ Այաթի ավարտին, սակայն, նա շարունակեց ընթերցել. Այնուհետ, ես կարծեցի, որ նա միգուցե կընթերցի ամբողջ Սուրան մեկ Ռաքյաթի ընթացքում, սակայն, նա շարունակեց և ես կարծեցի, որ նա միգուցե կխորնահրվի Սուրայի ավարտից հետո: Ամեն դեպքում, այնուհետ, նա սկսեց ընթերցել Ան-Նիսաա սուրան; այնուհետ, նա սկսեց ընթերցել Աալ-Իմրաան սուրան և նրա ընթերցանությունը անշտապ էր: Եվ, երբ նա ընթերցեց Այաթները, որոնք ներառում են Ալլահի Փառքը, նա փառաբանում էր Նրան և երբ, նա ընթերցում էր Այաթները, որոնք Ալլահի ապաստանն են փնտրում, նա փնտրում էր Նրա ապաստանը: Այնուհետ , նա խոնարհվեց և ասաց. «Սուբհաանա Ռաբիյյա Ալ-Ազիմ, որը թարգմանաբար նշանակում է Փառք իմ Տիրոջը, Ամենամեծին»: Նրա խոնհարումը տևեց միևնույն ժամանակաընթացքը, ինչպես նրա կանգնելունը և այնուհետ վերադառնալով կանգնած կեցվածքի խոնհարումից հետո, նա ասաց. «Սամիա Ալլահու լիման համդի, Ռաբբանա լաքա Ալհամդ, որը նշանակում է Ալլահը լսում է նրան, ով գովաբանում է Իրեն և Քոնն է ամբողջ կատարյալ փառքը»: Այնուհետ, նա կանգնեց նույն ժամանակաընթացքում , որքան կանգնել էր խոնհարման ընթացքում: Նա, այնուհետ տարածվեց գետնին և ասաց. «Սուբհաանա Ռաբիըըա ալ-Ալա , որը թարգմանաբար նշանակում է Փառք իմ Տիրոջը Ամենաբարձրյալին»: Եվ, նրա տարածումը տևեց մոտավորապես միևնույնժամանակաընթացքը , որքան որ նա կանգնեց»: (Մուսլիմ)


ՖԱՋՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՈԹՔԻՑ ՀԵՏՈ

Արշալույսի վաղ նշաններից և մզկիթում Ֆաջր միասնական աղոթքից հետո, Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ նստել այնտեղ, որպեսզի մինչ արևածագը հիշեր Ամենաբարձրյալ Ալլահին և այնուհետ նա երկու Ռաքյաթ (աղոթքի միավոր ներ) էր ներկայացնում:

Ջաբիր իբն Սումարհը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ մինչ արևածագը նստած մնալ Ֆաջր աղոթքի վայրում»: (Մուսլիմ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) խրախուսեց մեզ ներկայացնել Սուննայի տվյալ գործողությունը, որը ունի իր մեծ պարգևը: Անաս իբն Մալիքի, (թող Ալլահը գոհանա նրանով), Պատման մեջ հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Հանուն նրա, ով միասնական Ֆաջր աղոթք է ներկայացնում, այնուհետ նստում և հիշատակում է Ալլահին մինչ արևածագ և այնուհետ արևածագից հետո երկու Ռաքյաթ է ներկայացնում, ահա նրա համար է Հաջի և «Ումրայի» ներկայացման պարգևը»: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ավելացրեց. «…Կատարյալ, կատարյալ, կատարյալ»: (Աթ-Թիրմիզի)


ԴՈՒՀԱ ԱՂՈԹՔ

Մեդինայում կեսօր է, երբ տաք արևը այրում է դեմքը և մարդիկ գնում են իրենց աշխատանքին և հետամուտ են լինում իրենց կարիքներին: Ամեն դեպքում, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ երկրպագել Ամենաբարձրյալ Ալլահին այդ ժամանակ, անկախ նրա մեծ պատասխանատվությունների, ինչպիսիք են պատվիրակությունների հանդիպումը, Ուղեկցորդների (թող Ալլահը գոհանա նրանցով) ուսուցումը, և իր ընտանիքի հոգսը:

Մուաթահը, (թող Ալլահը գթա նրան), ասաց. «Ես հարցրեցի Աիշային, (թող Ալլահը գոհանա նրանով), «Արդյո՞ք Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ներկայացնում էր Դուհա աղոթքը»: Նա պատասխանեց, «Այո,նա սովորություն ուներ ներկայացնել չորս Ռաքյաթ, կամ նույնիսկ ավելին, քան Ամենաբարձրյալ Ալլահն էր ցանկանում»: (Մուսլիմ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) խորհուրդ տվեց Աբու Հուրեյրային, (թող Ալլահը գոհանա նրանով) ներկայացնել տվյալ աղոթքը: Աբու Հուրեյրան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Իմ մտերիմ ընկերը, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) խորհուրդ տվեց ինձ ամեն ամիս երեք օր պահք պահել, կեսօրեին ներկայացնել երկու Ռաքյաթ լրացուցիչ Դուհա աղոթք և ներկայացնել Ուիթր աղոթք անկողին գնալուց առաջ»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)


Տանը լրացուցիչ աղոթքներ ներկայացնելը

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տունը լի էր հավատքով, երկրպագությամբ և Զիքրով և նա խորհուրդ էր տալիս մեզ, մեր տները նմանեցնել նրա տանը: Նա ասաց. «Տանը ներկայացրեք մի քանի լրացուցիչ աղոթքներ և ձեր տները շիրիմներ մի համարեք»: (Ալ-Բուխարի)

Իբն Ալ-Քայյումը (թող Ալլահը գթա նրան) ասաց.

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ կամավոր և լրացուցիչ աղոթքների մեծամասնությունը ներկայացնել և իր տանը, բացառությամբ առանձնահատուկ դեպքերի: Օրինակ, չեն հաղորդում, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ներկայացում էր Ալ- Մղրեբ, (երեկոյան լրացուցիչ աղոթքը) մզկիթում: Տան պայմաններում լրացուցիչ աղոթքների ներկայացնելը ունի շատ օգոիտներ, ներառյալ Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) Սուննային հետևելը, կնոջը և զավակներին աղոթել ուսուցանելը և Սատանայի վտարումը Ալլահին հիշատակելու և Ղուրանի ընթերցանության շնորհիվ: Այն նույնպես ամրացնում է անհատի անկեղծությունը և նվիրվածությունը:


Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ողբը

Շատ տղամարդիկ և կանայք ողբում են, սակայն խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես են նրանք ողբում և ինչու: Մեր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ողբաց, չնայած, եթե նա ցանկություն ունենար, ամբողջ աշխարհը կարող էր լինել իր ձեռքին և նրան Դրախտում խոստացել էին բարձրագույն աստիճանը: Իրոք, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ողբացել է, սակայն դա երկրպագուի ողբն էր: Նա սովորություն ուներ ողբալ, երբ զրուցում էր Ամենաբարձրյալ Ալլահի հետ աղոթքների ընթացքում և լսում էր Ղուրանը ի շնորհիվ իր բարի սրտի, անկեղծ մտադրությունների, Ամենաբարձրյալ Ալլահի մեծությունը ճանաչման և Նրա վախի:

Մութարիֆի հայր Աբդուլլահ իբն Աշ-Շիքհքհիրը, թող Ալլահը գոհանա նրանով, ասաց «Ես գնացի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ և նրան աղոթելիս և հեկեկալիս գտա, երբ նրա կրծքավանդակը նմանվում էր եռացող թեյնիկի ձայնի»: (Աբու Դաուդ)

Իբն Մասուդը, (թող Ալլահը գոհանա նրանով) հաղորդեց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան. «Ընթերցիր Ղուրանից ինձ համար»: Ես ասացի. «Օվ, Ալլահի Մարգարե, արդյո՞ք ես պետք է Ղուրան ընթերցեմ քեզ համար, մինչդեռ քեզ է այն հայտնվել»: Նա պատասխանեց. «Ես սիրում են, երբ այն լսում եմ մյուսներից»: Այսպիսով, ես ընթերցեցի նրան Ան-Նիսաա Սուրայի մի հատված. «Երբ ես հասա Այաթին, որտեղ Ամենաբարձրյալ Ալլահը ասում է (իմաստային մեկնաբանություն). Այսպիսով, ինչպես է պատահում, որ երբ Մենք յուրաքանչյուր ազգի միջից վկա ենք բերում և Մենք բերում ենք քեզ (Օվ Մուհամմեդ) ընդդեմ այս մարդկանց, որպես վկա»: (Ղուրան 4:41) Ես տեսա նրա աչքերը լցվեցին արցունքներով»: (Ալ-Բուխարի)

Տեսեք Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) գլխի և մորուքի մոտավորապես տասնութ ճերմակ մազերը: Ունկնդրեք Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն), երբ նա բացատրում է, թե ինչու են դրանք ճերմակել: Աբու Բաքրը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Օվ, Ալլահի Մարգարե, Դու ճերմակ մազեր ունես»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց. «Հուդ, Ալ-Ուաքիյահ, Ալ-Մուրսալաաթ, Ամմա Յաթասաալուն, Ան-Նաբաա և Իթա Աշ-Շեմսու Քուվիրաաթ Աթ-Թաքուիր Սուրաները ճերմակեցրին իմ մազերը»: (Աթ-Թիրմիզի)


Նրա (Խ.Ա.Ո.Ն) Համեստությունը

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մարդկանցից լավագույնն էր, լավ սկզբունքներով և կատարելությամբ: Նրա վարքը Ղուրանի գործնական կիրառությունն էր, ինչպես ասաց Աիշան (թող Ալլահը գոհանա նրանով). «Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) վարքը, Ղուրանի կիրառությունն էր»: (Մուսլիմ) Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց. «Ինձ ուղարկել են կատարյալ առաքինի սկզբունքներով»: (Ահմեդ)

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) համեստության նշանները ներառում էր այն, որ նա չեր սիրում փառաբանություն կամ չափից դուրս գովաբանություն: Ումար իբն Խատաբը, (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Մի չափազանցրեք իմ գովքը, ինչպես Քրիստոնյաներն են գովաբանում Աիսային, Մարիամի որդուն, (Հիսուսին Մարիամի որդուն, թող Ալլահը բարձրացնի նրանց հիշատակությունը): Իրոք, ես միայն Ալլահի ստրուկն եմ; այսպիսով, ասացեք Ալլահի Ստրուկ և Մարգարե»: (Աբու Դաուդ)

Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց, որ որոշ մարդիկ ասացին, «Օվ Ալլահի Մարգարե, դու մեր միջի լավագույնն ես և մեր միջի լավագույնի որդին; դու մեր տերն ես և մեր տիրոջ որդին»: Լսելով դա, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հրահանգեց նրանց ասելով. «Օվ մարդիկ, դիմեք ինձ այնպես, ինչպես դիմում եք սովորաբար և թող սատանան չխաբի ձեզ: Ես Մուհամմեդն եմ, Ալլահի Ստրուկը և Մարգարեն: Ինձ դուր չի գալիս, որ դուք ինձ դնում եք ավելի բարձր դիրքի, քան Ամենաբարձրյալ Ալլահն է դրել ինձ»: (Ան-Նիսաաի)

Որոշ մահմեդականներ չափազանցորեն գովերգում են Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) հավատալով, որ նա տեղյակ է Անտեսանելիին, ունի իշխանություն բերելու շահ կամ վնասելու, լրացնելու կարիքները և բուժելու հիվանդներին: Մինչդեռ Ամենաբարձրյալ Ալլահը Ղուրանի մեջ ժխտում է նմանատիպ հայտարարությունները: Ամենաբարձրյալ Ալլահն ասում է. (Իմաստային մեկնաբանություն) «Ասա, «Ես չունեմ վնասի և օգուտի իշխանությունը բացառությամբ այնի, ինչ Ալլահն է ցանկացել: Եվ, եթե ես տեղյակ լինեի անտեսանելիին, ես կարող էի ձեռք բերել շատ հարստություն և ոչ մի վնաս չեր մոտենա ինձ»(Ղուրան 7:188)

Այս Մարգարեն և Սուրհանդակը, ով երկրի երեսին քայլած և երկնքի տակ եղած լավագույն տղամարդն էր, միշտ համեստ էր և ապաշխարհող Ամենաբարձրյալ Ալլահին: Նա չէր սիրում ամբարտավանություն, նա հանդիսանում էր համեստ մարդկանց առաջնորդը և նրանց տերը, ովքեր Ամենաբարձրյալ Ալլահին ցուցադրում էին հնազանդություն: Անաս իբն Մալիքը, (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց. «Ուղեկցորդները Մարգարեից (Խ.Ա.Ո.Ն) առավել ոչ ոքի չէին սիրում; ամեն դեպքում, երբ նրանք գալիս էին տեսնում նրան, նրանք ոտքի չէին կանգնում, որովհետև տեղյակ էին, որ նա դա չի սիրում»: (Ահմեդ)

Մեկ այլ հայացք գցեք Ումմայի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հրաշալի համեստությանը և եզակի վարքին, որը նա ցուցադրեց մի աղքատ կնոջ նկատմամբ,նրան տրամադրելով իր ժամանակից, մինչդեռ նա ծայրահեղ զբաղված էր: Անաս իբն Մալիքը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. '' Մի կին եկավ Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ և խնդրեց նրան օգնել լրացնել իր կարիքը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ընտրիր, թե Մեդինայի որ փողոցում ես դու ցանկանում նստել և զրուցել և ես կնստեմ քեզ հետ»: (Աբու Դաուդ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ամենագլխավորն էր և համեստների առաջնորդը: Աբու Հուրեյրան, թող Ալլահը գոհանա նրանով, հաղորդեց , որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ես կընդունեմ հրավերքը, նույնիսկ եթե ինձ հրավիրեն ոչխարի տոտիկներից պատրաստված ճաշին և ես կընդունեմ նվերը, նույնիսկ, եթե այն ոչխարի տոտիկներից էր պատրաստված»: (Ալ-Բուխարի)

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) պատումները ծառայում են որպես զսպում, որը մահմեդականներին արգելում է ամբարտավանություն և գոռոզություն: Աբդուլլահ իբն Մասուդը, (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդում է, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Նա, ով սրտում ունի մանանեխի չափ ամբարտավանության սերմ, չի մտնի Դրախտ»: (Մուսլիմ)

Ամբարտավանությունը առաջնորդում է Դժոխք- մենք խնդրում ենք Ալլահի ապաստանը դրանից- նույնիսկ, եթե այն մանանեխի սերմի չափ փոքր է: ՆույնպեսԱմենաբարձրյալ Ալլահի պատիժը դիտվում է նրանց , ովքեր ամբարտավան են, գոռոզորեն քայլում են, ինչպես է Ալլահը Իր անեծքը և տանջալի պատիժը հասցնում նրանց: Աբու Հուրեյրան, (թող Ալլահը գոհանա նրանով) հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Մինչ տղամարդը քայլում է, հագնված երկու կտորից բաղկացած հագուստով, զմայլվելով իրենով, նրա մազերը հարդարված և ամբարտավան քայլերով, Ալլահը նրան ընկղմում է երկրի մեջ և նա շարունակում է ընկմղվել այնտեղ մինչ Հարության Օրը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)


Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ծառան

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) թույլ և կարիքավոր ծառային դրեց իր համապատասխան դիրքը, հիմնվելով կրոնականության և եևկյուղականության վրա, այլ ոչ թե նրա աշխատանքի կամ թուլության: Խոսելով ծառաների և վարձկան օգնության մասին, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Նրանք ձեր եղբայրներն են: Ալլահը դրել է նրանց ձեր իշխանության տակ: Այսպիսով, դուք պետք է սնեք նրանց, ինչից դուք եք սնվում և հագցնեք նրանց, ինչ դուք եք հագնում և մի սահմանեք նրանց ծանրաբեռ առաջադրանքներ, որոնք վեր են նրանց հնարավորություններից և եթե դուք այպես եք վարվում, ապա օգնեք նրանց»: (Մուսլիմ)

Այժմ լսեք, թե ինչպիսի հիանալի ձևով է խոսում ծառան իր տիրոջ մասին, տալով նրան ակնառու վկայություն և բարձրագույ կերպով գովաբանում նրան: Ոչ մի ծառա այդպես չէր գովաբանել իր տիրոջը ինչպես Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ծառան: Անաս իբն Մալիքը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ես ծառայեցի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) տաս տարի և նա երբեք չասաց Ուֆ (անհամբերություն արտահայտող արտահայտությունը), ինձ: Նա երբեք չասաց. «Ինչու՞ ես դու արել այդ»:, որը վերաբերվում որևէ բանի,. որը ես էի արել: Ոչ էլ երբևէ ասել էր «Ինչու՞ դու չես արել այսպես ու այդպես, որը վերաբերվում է որևէ բանի, որը ես էի արել»: (Մուսլիմ)

Տաս տարի, ոչ թե օրեր կամ ամիսներ, որի ընթեցքում նրանք վայելում են երջանկություն, վիշտ, տխրություն, բարկություն, փոփոխություններ, հուզմունք, աղքատություն և հարստություն: Այնուամենայնիվ, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեք չի կշտամբել կամ հրամայել նրան, հակառակը, նա պարգևատրել և հանգստացրել է նրան և բավարարել է նրա և նրա ընտանիքի կարիքները և աղերսել է նրա համար: Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդեց, որ իր մայրը , (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Օվ Ալլահի Մարգարե, Խնդրիր Ալլահին քո ծառայի համար»: Նա ասաց. «Օվ, Ալլահ, ավելացրու նրա ունեցվածքը և զավակներին և օրհնիր այն, ինչ Դու պարգևել ես նրան»: (Ալ-Բուխարի)

Անկախ իր արիությանը, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեք չի նախատել կամ հարվածել անհատին, բացառությամբ առաքինի պատճառի, ոչ էլ կոպտել է նրանց, ովքեր թույլ են եղել կամ գտնվել նրա իշխանության տակ, ինչպես իր կանայք և ծառաները: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեք իր ձեռքով չի հարվածել որևէ մեկին, բացառությամբ երբ պայքարում էր հանուն Ալլահի: Նա երբեք չի հարվածել ծառայի կամ կնոջ»: (Մուսլիմ)

Աիշան, Հավատացյալների Մայրը, (թող Ալլահը գոհանա նրանով), կրկին վկայում է նրա լավագույնը լինելու փաստը: Այսպես բոլոր մարդիկ, ովքեր խոսում էին նրա բարի վարքի և առաքինի ընկերակցության մասին այն աստիճան, որ Քուրեյշ ցեղի անհավատները նույնպես վկայեցին դա: Աիշան, թող Ալլահը գոհանա նրանով, ասաց. «Ես երբեք չեմ տեսել, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վրեժխնդիր լինի արևէ մեկից, ով սխալ է գործել նրա նկատմամբ, բացառությամբ, երբ այն դեպքերի, երբ ոտնահարվում էր Ամենաբարձրյալ Ալլահի սուրբ պատվիրանները, որի դեպքում, նա ծայրահեղ աստիճան բարկանում էր: Երբ Մարգարեն Խ.Ա.Ո.Ն կանգնում էր երկու խնդիրների ընտրության առջև, նա ընտրում էր ամենահեշտը, քանի դեռ այն չէր ներառում որևէ մեղք»: Բնօրինակը հաղորդել է Մուսլիմը

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հեզության և համբերության կոչ էր անում: Նա ասաց. «Ալլահը Հեզ է և սիրում է հեզությունը ամեն պարագայում»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)


ԸՆԾԱՆ և ՀՅՈՒՐԸ

Կյանքի ընթացքում մարդը ունենում է զգացմունքային պահանջներ և հոգեբանակն իրավիճակներ, որոնք նրանք միշտ կարիք ունեն գիտակցելու իրենց հասարակության, ընտանիքի և տան ներսում: Միջոցներից մեկը, որը միացնում է սրտերը և հեռացնում է հիվանդագին զգացմունքները նվերներ փոխանակելն է: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ընդունում էր նվերներ և փոխադարձաբար պարգև էր տալիս»: (Ալ-Բուխարի) Նվերներ փոխանակելը և մարդկանց երախտապարտ լինելը արտացոլում է սրտերի առաքինությունը և պարզությունը:

Առաքինությունը Մարգարեների և Առաքյալների, (թող Ալլահը բարձրացնի նրանց հիշատակումը), հատկանիշներից մեկն էր և այդ առումով Մարգարե Մուհամմեդը ուներ (Խ.Ա.Ո.Ն) մեծագույն բաժին: Նա ասաց. «Ով հավատում է Ալլահին և Վերջին Օրվան, պետք է իր հյուրին առաքինաբար ծառայի և մատակարարի նրան սննդի լավագույն տեսակը գիշեր և ցերեկ: Հյուր ընդունելը երեք օր է և եթե այն դրանից ավելի է, ապա դա բարեգործություն է համարվում: Հյուրին անթույլատրելի է տանտիրոջ տանը մնալ այնքան ժամանակ, որը նրան կդնի անհարմար իրավիճակի մեջ»: (Ալ-Բուխարի)

Ալլահի անունով, ամբողջ աշխարհը չի վկայել որևէ այլ անհատ, ով առավել առաքինի սկզբունքներով կամ ավելի պատվելի վարքագծով է, քան Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) է: Հարգելի ընթերցող, ձեր աչքերը պատրաստ են տեսնելու Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կյանքի ամենամեծ դեպքերից մեկը:

Սահլ իբն Սաադը, (թող Ալլահը գոհանա նրանով) հաղորդեց.

Մի կին Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) համար հագուստի կտոր բերեց և ասաց. «Ես գործել եմ սա իմ ձեռքերով քեզ համար, որպեսզի դու կրես այն»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ընդունեց դա և այդ ժամանակ նա ուներ դրա կարիքը: Այսպիսով, նա դուրս եկավ կրելով այն, որպես իր ներքնազգեստ: Մի տղամարդ գովեց այն և ասաց. «Արդյո՞ք դուք կտաք ինձ դա:Որքան գեղեցիկ է այն»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) դրականորեն պատասխանեց և մնաց որոշ ժամանակ, այնուհետ նա վերադարձավ, ծալեց այն և ուղարկեց այդ տղամարդուն: Մարդիկ նախատեցին տղամարդուն, ասելով «Դու ճիշտ չես վարվել, քանի որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կրում էր այն, որովհետև նա ուներ դրա կարիքը և դու խնդրեցիր դա, երբ տեղյակ ես, որ նա երբեք չի մերժել որևէ մարմնական խնդրանք»: Տղամարդը պատասխանեց. «Ալլահի անունով, ես չեմ խնդրել այն կրելու համար, այլ խնդրել եմ որպեսզի այդ դառնա իմ ծածկոցը»: Այնուհետ, այն հանդիսացավ նրա ծածկոցը: (Ալ-Բուխարի)

Մի զարմացեք այն տղամարդու վարքագծով, ում Ամենաբարձրյալ Ալլահը ընտրել է, պահպանել է և դարձրել է օրինակ:Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ծառայում է բարեգործության և առատաձեռնության փայլուն օրինակ: Հակիմ իբն Հիզամը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ես Ալլահի Մարգարեին (Խ.Ա.Ո.ն) խնդրեցի որևէ բան տալ և նա տվեց ինձ; ես կրկին նրան խնդրեցի որևէ բան տալ ինձ և նա տվեց ինձ; և ես խնդրեցի նրան երրորդ անգամ տալ ինձ որևէ բան և նա տվեց ինձ:Այնուհետ նա ասաց. «Օվ Հակիմ, ունեցվածքը նման է կանաչ և քաղցր պտղի: Նա, ով վերցնում է այն առանց ագահության, այն օրհնյալ է նրա համար, սակայն այն օրհնյալ չէ նրա համար, ով այն վերցնում է ագահաբար և նա նմանվում է մարդու, ով սնվում է, սակայն նրա քաղցը չի հագենում:Վերին տվող ձեռքը ավելի լավ է, քան ստորին ստացող ձեռքը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Ջաբիրը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) երբեք չի մերժել որևէ մեկի խնդրանքը»: (Ալ-Բուխարի)

Այնուամենայնիվ, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) անկրկնելի էր իր նվիրմամբ, առաքինությամբ, ինքնաբավությամբ, լավ ընկերակցությամբ և անկեղծ սիրով: Նա սովորություն ուներ ժպտալ բոլորին, ովքեր նստում էին նրա հետ, մինչ անհատը կարծում էր, որ նա ամենասիրելի Ուղեկցորդն էր, (թող Ալլահը գոհանա նրանցով):

Ջարիր իբն Աբդուլլահը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեք չի խոչընդոտել ինձ մտնել իր տուն, ոչ էլ նա տեսել է ինձ, քանի դեռ ես չընդունեցի Իսլամ, սակայն նա միշտ ժպտում էր ինձ»: (Ալ-Բուխարի)

Մեկ այլ տղամարդ վկայեց դատալով մեզ սպառիչ դաս տալով:Աբդուլլահ իբն Ալ-Հարիթը, թող Ալլահը գոհանա նրանով ասաց. «Ես երբեք չեմ տեսել որևէ այլ մեկի, ով այդքան ժպտերես է, քան Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) Աթ-Թիրմիզի

Զարմանալի չէ, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նա էր, ով ասաց. «Եղբորը ժպիտ պարգևելը բարեգործություն է հանդիսանում»: (Աթ- Թիրմիզի)

Անասը, թող Ալլահը գոհանա նրանով, ով Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ծառան էր, նկարագրեց Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) մեծ հատկանիշներով, որով օժտված են հազվագյուտ մարդիկ կամ մարդկանց խումբ: Նա ասաց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ամենաբարի մարդն էր: Եթե որևէ մեկը հարցնում էր Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) նա ուշադրությամբ ունկնդրում էր նրան և երբեք չէր հեռանում, մինչ հարցատուն առաջինը չէր հեռանում: Յուրաքանչյուրը, ով սեղմում էր Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ձեռքը, ստանում էր պատասխանը, և նա ետ չէր քաշում այն, մինչ տվյալ մարդը չէր հեռացնում առաջինը: (Աբու Նուայմ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )առաքինաբար և բարությամբ էր ծառայում իր հյուրերին և նա գթասիրտ էր իր Ումմայի հետ: Ուստի, նա արգելում էր չարիքը և չէր հանդուրժում այն:Իբն Աբբասը, (թող Ալլահը գոհանա նրանով) հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տեսավ մի տղամարդ, ով կրում էր ոսկյա մատանի, այդ պատճառով Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հեռացրեց այն, հեռու նետեց ասելով. «Ինչու՞ ես դու վերցնում այրվող ածուխը և դնում քո ձեռքին»: (Մուսլիմ)


ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Կարծրասիրտ մարդիկ գթասիրտ չեն մյուսների նկատմամբ կամ իրենց սրտերի մեջ չունեն սեր:Նրանք նման են կարծր քարերի, կոպիտ են տալով և ստանալով, կոպիտ են վերաբերվում նրանց նկատմամբ և չեն ցուցաբերում որևէ քնքուշ մարդկային զգացում: Հակառակը, անհատը, ում Ամենաբարձրյալ Ալլահը պարգևել է քնքուշ սիրտ և գորով մեկին, ով ունի կատարյալ սիրող սիրտ, որը վարակված է գթասրտությամբ և պայմանավորված է զգացմունքներով: Անասը, թող Ալլահը գոհանա նրանով ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) գրկեց իր որդուն, Իբրահիմին, համբուրեց և շնչեց նրա բույրը»: (Ալ-Բուխարի)

Տվյալ գթասրտությունը չէր վերաբերվում միայն նրա ազգականներին, այլ ընդհանուր առմամբ Մահմեդականների բոլոր զավակներին: Ջաֆարի կինը, Ասմա բնթ Ումայան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց.'' Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այցելեց մեզ և կանչեց Ջաֆարի զավակներին, շնչեց նրանց բույրը և լաց եղավ: Ես հարցրեցի, «Օվ Ալլահի Մարգարե, Արդյո՞ք դուք որևէ նորություն եք ստացել Ջաֆարից»: Նա պատասխանեց. «Այո, Ջաֆարը զոհվել է այսօր»: Մենք սկսեցինք լաց լինել և նա հեռացավ: Նա պատվիրեց. «Սնունդ պատրաստեք Ջաֆարի ընտանիքի համար, նրանք ընկղմված են իրենց վշտի մեջ»: (Իբն Սաադ, Աթ-թիրմիզի և Իբն Մաջահ)

Տեսնելով Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) արցունքներով լի աչքերը, Սաադ իբն Ուբաադահը, (թող Ալլահը գոհանա նրանով) հարցրեց նրան այդ մասին, նա ասաց. «Սա գթասրտություն է հանդիսանում, որը Ալլահը դրել է Իր ստրուկների սրտերի մեջ: Իրոք, Ալլահը գթասիրտ է Իր ստրուկներից նրանց նկատմամբ, ովքեր գթասիրտ են»: (Ալ-Բուխարի)

Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արցունքներով լցվեց իր որդու, Իբրահիմի, (թող Ալլահը գոհանա նրանով), մահվամբ Աբդուր-Ռահման իբն Աուֆը, (թող Ալլահը գոհանա նրանով), զարմացավ, «Դու նույնպես ողբում ես, օվ Ալլահի Մարգարե»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Օվ Իբն Աուֆ, սա գթասրտություն է»: Նա ողբաց կրկին և ավելացրեց. «Իրոք, Աչքերը արցունքով են լցվում և սիրտը վշտով և մենք չենք ասի որևէ բան, բացառությամբ նրա, ինչ գոհացնում է մեր Տիրոջը: Օվ, Իբրահիմ, իրոք, մենք ողբում ենք քո հեռացումը»: (Ալ-Բուխարի)

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) սկզբունքները արժանի են, որպեսզի մենք որդեգրենք և հետրևենք, առանձնակիորեն, այն ժամանակ, երմ Մահմեդականներին պակասում էր փոքրիկ զավակներին սիրելու և համապատասխան ուշադրություն տալու ունակությունը, քանի որ երեխաները ծնողների ապագան են, Ումմայի պահապանները և սպասվելիք զտիչները: Որքան արհամահող, ամբարտավան, ոչ իմաստուն և անհեռատես են մահմեդականները, երբ նրանք կողպում են իրենց սրտերը զավակներից և երիտասարդներից: Ամեն դեպքում, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պահեց իր սրտի բանալին մատչելի իր խոսքերի և գործողությունների միջոցով: Նա գրավեց երեխաների սերը և շնորհակալությունը և արժանացրեց նրանց բարձր դիրքի:Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով), սովորություն ուներ ողջունել տղաներին, երբ անցնում էր նրանց մոտով, բացատրելով. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ այդպես գործել»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Երբեմն երեխաները անհանգստացնում են, քանի որ նրանք միշտ անհանգիստ են; սակայն Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ոչ բարկանում, ոչ պախարակում, ոչ էլ նախատում էր նրան: Նա որդեգրեց քնքությունը, ինքնակառավարումը և հանգստությունը: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարդիկ սովորություն ունեին բերել իրենց նորածիններին Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) խնդրելու նրանց համար: Մեկ օր մի նորածին միզեց նրա հագուստին և նա ջուր խնդրեց, որը նա ցողեց միզած հատվածին և ամբողջությամբ լվաց իր հագուստը»: (Ալ-Բուխարի)

Հարգելի ընթերցող,արդյո՞ք դուք երբևէ մտածել եք խաղալ և կատակել ձեր երեխաների հետ և լսել նրանց ծիծաղը և գեղեցիկ խոսքերը, մինչ դուք վայելում եք նրանց ներկայությունը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) օազիսում: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արել է այս ամենը: Աբու Հուրեյրահը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ կապել իր լեզուն Ալ-Հասան իբն Ալիին և երբ նա տեսնում էր նրա լեզվի կարմրությունը , տղան սկսում էր ծիծաղել»: (Ալ-Ալբանի. Հասան)

Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ խաղալ Զեյնաբի Ումմ Սալամահի դստեր հետ և կոչել նրան «օվ Զուայնիբ, օվ Զուայնիբ, (Զեյնաբի փաղաքշական տարբերակը), կրկնելով այն բազմնաթիվ անգամներ»»: (Ալ-Ալբանի, Սահիիհ)

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) գթասրտությունը ներառում էր նորածիններին, նույնիսկ երկրպագության գործողության ընթացքում: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) աղոթք էր ներկայացնում, երբ իր թոռնուհին Ումաամահ բնթ Զեյնաբը նրա գրկում էր, (թող Ալլահը գոհանա նրանով), ով Աբու Ալ-Աաս իբն Առ-Ռաբիի դուստրն էր: Երբ նա կանգնում էր, նա գրկում էր նրան և երբ նա ծնկի էր գալիս, նա նրան դնում էր գետնին: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Մահմուդ իբն Առ-Ռաբիի, (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց. «Ես մինչ այժմ հիշում եմ, երբ ես հինգ տարեկան տղա էի, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր բերանը ջուր վերցրեց և ցողեց իմ դեմքին դույլից, որով սովորություն ունեինք ջրհորից ջուր հանել»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ուսուցանում էր և մեծերին և երիտասարդներին: Իբն Աբբասը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մեկ օր, ես զբոսնում էի լեռան մոտով Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ետևից և նա ասաց. «Օվ տղա, ես կուսուցանեմ քեզ մի քանի խոսքեր. Ուշադիր եղիր Ալլահին և Ալլահը կպաշտպանի քեզ: Ուշադիր եղիր Ալլահին և դու կգտնես Նրան քո առջև: Եթե դու խնդրես, խնդրիր Ալլահին: Եթե դու օգնություն փնտրես, փնտրիր Ալլահի օգնությունը»»: (Աթ-Թիրմիզի)

Սա Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կյանքի ճանապարհորդություն էր և նրա առաքինի հատկանիշներից մի քանիսը: Միգուցե, դրանք կկենդանացնեն սրտերը և մեզ առաջնորդեն նմանատիպ կյանքի: Մեր տները կծաղկեն փոքրիկ երեխաներով և նորածիններով, ովքեր ծարավ են իրենց հայրերի մտերմությանը և իրենց մայրերի սիրուն: Երջանկությունը կքողարկի նրանց երիտասարդ սրտերը, այնպես, որ երեխան կմեծանա զգացմունքայնորեն և բարոյապես հավասարակշռված և կդառնա մի մարդ, ում Ամենաբարձրյալ Ալլահի առաջնորդությունից հետո, ծնողները լավ են պատրաստել, որպեսզի հնարավորություն ունենան առաջնորդել Ումման:


ՀԱՄԲԵՐԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԵԶՈՒԹՅՈՒՆ և ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Ոտնահարությունը և ուժով որևէ մեկի իրավունք վերցնելը կեղեքչի և անարդարության մարդկանց հատկանիշներից են: Մեր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) դրեց արդարության հիմքը և աջակցեց յուրաքանչյուր անհատին վերականգնել իր իրավունքները: Նա կիրառեց պատվիրանները և արգելքները, որոնք Ամենաբարձրյալ Ալլահը պատվիրեց հանուն հավերժացող բարության:Մենք Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տանը երբեք չենք սպասում անարդարության, ոտնահարման, հարձակման կամ յուրացման: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեք ոչ ոքի ձեռքով չի հարվածել, ոչ կնոջ, ոչ էլ ծառայի, բացառությամբ, երբ մարտնչել է հանուն Ալլահի: Նա երբեք ոչ ոքից վրեժխնդիր չի եղել որևէ սխալմունքի համար, բացառությամբ երբ ոտնահարվում էր Ամենաբարձրյալ Ալլահի սուրբ պատվիրաններից, այնուհետ, նա վրեժխնդիր էր լինում հանուն Ամենաբարձրյալ Ալլահի»: (Ահմեդ)

Անասը, թող Ալլահը գոհանա նրանով ասաց.

Մեկ օր ես զբոսնում էի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հետ և նա կրում էր շատ հաստ օձիքով Նաջրանի թիկնոց, երբ նրան հանդիպեց մի Բեդվին: Նա բռնեց թիկնոցի մի կողմից և բռնի կերպով քաշեց այն: Ես նկատեցի, որ բռնի հրոցը կապտեցրել էր Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) պարանոցը: Բեդվինը ասաց. «Օվ Մուհամմեդ, տուր ինձ Ալլահի հարստությունից, որը դու ունես»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շրջվեց դեպի նա և ժպտաց և այնուհետ նա պատվիրեց որևէ բան տալ նրան: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վերադարձավ Հունայն ճակատամարտից, մի քանի Բեդվիններ հետևեցին նրան և սկսեցին այնպես մուրալ նրանից, որ ուղղեցին նրան փշոտ ծառի մոտ, որտեղ նրա թիկնոցը խառնակվեց: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կանգնեց և ասաց. «Վերադարձրեք ինձ իմ թիկնոցը: Եթե ես ունենաի այս ծառերի քանակությամբ ուղտեր, ես կբաժանեի դրանք ձեր միջև և դուք ինձ չէիք գտնի նողկալի կամ վախկոտ կամ ստախոս»: (Ալ- Բաղաուի) (Ալ –Ալբանի. Սահիիհ)

Կրթության և ուսուցանման ամենավառ գործոնները բնութագրվում են բոլոր պարագաներում մեղմություն որդեգրելը, կլանելով օգուտները և մեղմացնելով վնասը: Նվիրվածությունը հաղթահարեց Ուղեկցորդներին, (թող Ալլահը գոհանա նրանցով), եթե նրանք տեսնում էին որևէ մեկին, ով սխալ էր գործում, նրանք հապճեպ արգելում էին նրան:Իրենց վարքի մեջ նրանք ճիշտ էին: Սակայն հանդուրժելով Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նրբորեն դադարեցրեց նրանց, քանի որ արարք գործողները տգետ էին և նրանց արարքները կարող էին նրանց վնասել; այսպիսով, այն, ինչ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) անում էր տվյալ պարագայում, ավելի գերադասելի էր: Աբու Հուրեյրան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մի Բեդվին միզեց մզկիթում (Մեզջիթում) և ոմանք շտապեցին ծեծել նրան»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Թողեք նրան և մի դույլ ջուր ցանեք այնտեղ: Ձեզ ուղարկել են, որպեսզի ամենը բերեք հեշտության և ոչ թե դժվարության»: (Ալ-Բուխարի)

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) համբերությունը հանուն Դաուահի փոխանցման, մեզ դրդում է հետևել նրան և նրա ուղղորդությունը և վրեժ չլուծել մեզանից: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդեց, որ նա ասաց Ալլահի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն), «Արդյո՞ք դու հանդիպել ես ավելի բարդ օրվա, քան Ուհուդ Ճակատամարտի օրը»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց.

Իրոք, ես զգացել եմ ձեր մարդկանց խիստ վերաբերմունքը և ամենադժվար վերաբերմունքը ես զգացել եմ Աքաբայի օրը, երբ ես ինքս ինձ ներկայացրեցի Իբն Աբդ-Յաալիիլ իբն Աբդ-Քուլաալին, որպեսզի կոչեմ նրան առ Իսլամ և նա չպատասխանեց իմ խնդրանքին: Այսպիսով, ես հեռացա ծանրաբեռնված խոր վշտով և ուշքի չեկա մինչ չհասա Քարն Աթ-Թաալիբ, որտեղ ես բարձրացրեցի գլուխս դեպի երկինք տեսնելու ամպը, որը անսպասելիորեն ստվերում էր ինձ: Ես վերև նայեցի և տեսա Ջիբրիիլին, (Գաբրիելին, թող Ալլահը բարձրացնի նրա հիշատակումը) այնտեղ: Նա կանչեց ինձ ասելով, «Ալլահը լսել է քո ժողովրդի խոսքերը քեզ և նրանց պատասխանը: Ալլահը քեզ ուղարկել է Լեռների Հրեշտակին, այնպես, որ դու ի վիճակի լինես պատվիրել նրան անել այդ մարդկանց այն, ինչ դու ես ցանկանում»: Լեռների Հրեշտակը կանչեց և ողջունեց ինձ և այնուհետ ասաց. «Օվ Մուհամմեդ, պատվիրիր ինչ դու ցանկանում ես: Եթե դու ցանկանաս, ես այս երկու հսկայական լեռները կփլուզեմ նրանց վրա»:

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ոչ, ես հույս ունեմ, որ Ալլահը թույլ կտա նրանց զավակներ ունենալ, ովքեր կերկրպագեն Միայն Ալլահին, ոչ մի ընկերակից չվերագրելով Նրան»: (Ալ- Բուխարի և Մուսլիմ)

Այսօր, որոշ Մահմեդականներ փոխանցելով Դաուան, չափազանց շտապում են, հուսալով մի գիշերվա ընթացքում քաղել դրա պտուղները: Վրեժ լուծել որևէ մեկի անձնական ցանկությունների համար արատավորում է Դաուայի անկեղծությունը և այդ իսկ պատճառով ի շնորհիվ իր անդամների միջև տարածված տվյալ վարքագծի , Դաուայի որոշ ջանքեր ձախողվում են: Որտե՞ղ են համբերությունը և դիմացկունությունը: Տարիներ անց, մեծ տառապանքների, համբերության և երկար պայքարից հետո Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ցանկությունները իրականություն են դառնում:

Իբն Մասուդը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ես դեռ կարող եմ մտաբերել, կարծես ես տեսնում եմ Ալլահի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն), որը կապված էր մարգարեներից մեկի պատմության հետ, ում ժողովուրդը խարազանեց նրան և թափեց նրա արյունը, դեմքից արյունահոսելով նա ասաց. «Օվ Ալլահ, Ներիր իմ ժողովրդին, որովհետև նրանք անշուտ տեղյակ չեն»»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Մեկ անգամ, մի հրեա, Զեյդ իբն Սանահը եկավ Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ սգո երթի իր Ուղեկցորդների հետ, (թող Ալլահը գոհանա նրանցով), որպեսզի պահանջի իր պարտքը: Նա ճանկեց Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հագուստը խոժոռված դեմքով և շատ կոպիտ ձևով ասաց. «Օվ Մուհամմեդ, դու չես ցանկանում վճարել իմ պարտքը»: Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով) բարկացած նայեց նրան և ասաց. «Օվ Ալլահի թշնամի, արդյո՞ք դու ասում ես Ալլահի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) ինչ ես լսեցի և անում ես նրա հետ այն, ինչ ես տեսա: Ես երդվում եմ Ալլահի անունով, Ով ուղարկել է նրան ճշմարտությամբ, որ, եթե ես չվախենայի նրա կշտամբանքից, ես կկտրեի քո գլուխը իմ սրով»: Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հանգիստ կերպով դիտում էր Ումարին և ասաց նրան. «Օվ Ումար, տվյալ անհատը և ես կարիք ունենք այլ բանի քան սա է: Դուք պետք է պատվիրեք ինձ վճարել նրա պարտքը լավ կերպով և պատվիրեք նրան հայտնել իր իրավունքը ավելի լավ կերպով: Օվ Ումար, վերցրու նրան և տուր նրան պատկանող իրավունքը և տուր նրան լրացուցիչ քսան Սաաս արմավենի»:

Երբ Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով) տվեց Զեյդին քսան լրացուցիչ Սաասի արմավ, նա հարցրեց. «Ինչու՞ համար են այս քսան լրացուցիչ Սաասը, օվ Ումար»: Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով) պատասխանեց, «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատվիրեց ինձ տալ քեզ ավելին ի փոխհատուցում քո բարկության»: Զեյդը ասաց. «Ումար, արդյո՞ք դու ճանաչում ես ինձ»: Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով) պատասխանեց, «Ոչ, ո՞վ ես դու»: Նա ասաց. «Ես Զայդ իբն Սանահն եմ»: Նա հարցրեց «Ռաբբինը»: Նա պատասխանեց «Ռաբբինը»: Ումարը,( թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ապա, ինչու՞ դու արեցիր Ալլահի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) այն, ինչ արեցիր և ասացիր այն, ինչ ասացիր»: Զեյդը պատասխանեց «Ումար, ես գիտակցեցի մարգարեության բոլոր նշանները Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) դեմքին, երբ ես նայեցի նրան, բացառությամբ երկու նշանների, որը ես ի վիճակի չէի տեսնելու: Առաջինը այն էր, որ Ալլահի Մարգարեի համբերատարությունը գերազանցում է նրա բարկությունը: Երկրորդը, որ որքան հիմարաբար է գործում անհատը նրա նկատմամբ, այնքան համբերատար է նա: Այժմ, ես տեսա այս երկուսն էլ, ուստի դու իմ վկան ես, որ ես ընդունում եմ Ալլահին որպես իմ Աստված, Իսլամը որպես իմ կրոն և Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն) որպես իմ Մարգարե: Դու նույնպես վկա ես այն բանի, որ ես իմ ունեցվածքի կեսը բարեգործություն եմ տալիս Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) Ումմային»: Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Կամ Ումմայի մի մասին, որովհետև, դու ի վիճակի չես լինի ազդել նրանց բոլորի վրա»: Նա պատասխանեց, «Կամ նրանցից մի մասին»: Զեյդը վերադարձավ Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ և ասաց. «Ես վկայում եմ, որ ոչ ոք արժանի չէ երկրպագության, բացառությամբ Ալլահի և որ Մուհամմեդը Նրա Ստրուկը և Մարգարեն է»: Նա հավատաց և վկայեց Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն): (Ան-Նասաաի)

Եկեք արտացոլենք այս միջադեպը, դրա արդյունքը և երկար քննարկումը այդ ընթացքում, մի գուցե մենք հետևենք մեր օրինակ Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն) մարդկանց հանդեպ իր համբերությամբ և նրանց կոչով քնքշությամբ , հանդուրժողականությամբ:

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես մարդկանց խրախուսում էր, երբ նրանք գործում էին կատարյալ կերպ և նրանց սրտերում սփռում էր լավատեսության ոգին: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց.''Ես ձեռնամուխ եղա Ումարայի, Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հետ Մեդինայից և երբ մենք ժամանեցինք Մեքքա, ես ասացի. «Օվ Ալլահի Մարգարե, ես փրկագին եմ քեզ իմ հոր և մոր հետ: Ես կրճատում եմ իմ աղոթքը և ավարտում եմ դրանք և պահք եմ պահում և ավարտում են այն»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց. «Շատ լավ է Աիշա», և նա չնախատեց ինձ»: (Ան-Նասաաի)


ՄԱՐԳԱՐԵԻ (Խ.Ա.Ո.Ն ) ՍՆՈՒՆԴԸ

Հանդիսավոր ճաշկերույթները տեղի էին ունենում էլիտայի և իշխանավորների տներում, սակայն ինչ կասեք Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) սննդի և ըմպելիքի մասին, ով իշխանություն ուներ այդքան շատ երկրների և ժողովրդների վրա և ում էին վերադառնում ուղտերը կրելով հսկայական պաշարներ, ինչպես նաև ոսկի և արծաթ, որոնք անցնում էին նրա ձեռքը: Արդյո՞ք նա վարում էր արքայավայել կյանք և սնվում էր ունևոր և հարուստ մարդկանց սնունդից: Կամ արդյո՞ք նրա կյանքը ավելի կատարյալ կամ իդեալական էր:

Մի զարմացեք Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) աղքատիկ և պարզ սննդով: Անասը, թող Ալլահը գոհանա նրանով, ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեք ճաշի և ընթրիքի ժամանակ հաց և միս չուներ, եթե հյուր չկար»: (Աթ-Թիրմիզի) Պատումը ցույց է տալիս, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հազիվ էր կուշտ սնվում:Այն նույնպես ենթադրում է, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեք կուշտ չէր սնվում, բացառությամբ դեպքերի, երբ հյուրեր էր ունենում: Միայն այդ դեպքում էր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կուշտ սնվում, որպեսզի իր հյուրերին հյուրասիրություն և քաղաքավարություն ցուցադրի:

Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) ընտանիքը երբեք կուշտ հաց կամ գարի չի կերել երկու հաջողակ օր, մինչ նրա մահը»: (Մուսլիմ) Մեկ այլ հաղորդման մեջ նա ասաց. «Երբեք Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) ընտանիքը, կուշտ չի սնվել երեք հաջողակ գիշեր, մինչ նրանց ժամանումը Մեդինա, մինչ նրա մահը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Երբեմն, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ոչինչ չէր գտնում սնվելու համար և այսպիսով անոթի մտնում էր անկողին: Իբն Աբբասը,( թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) և նրա ընտանիքը սովորաբար տառապում էին քաղցից մի քանի գիշերներ անընդմեջ և նրանք չէին կարող սնունդ գտնել ընթրիքի համար և իրենց հացը հիմնականում գարուց էր»: (Աթ-Թիրմիզի) Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այսպիսի դժվար պայմաններում չէր ապրում սակավությունից կամ կարիքից դրդված, քանի որ գումարը անցնում էր նրա ձեռքով և ուղտերը պարենով բարձված էին գալիս նրա մոտ: Ամեն դեպքում պատճառը այն էր, որ Ամենաբարձրյալ Ալլահը ընտրեց իր Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) ամենակատարյալ և շիտակ վիճակում էր: Ուքբահ իբն Ալ-Հարիթը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մեկ օր այն բանից հետո, երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) առաջնորդեց մեզ Ասր աղոթքի, նա իր տուն շտապեց և շուտով վերադարձավ: Ես կամ այլ մեկը հարցրեց իրեն այդ մասին և նա պատասխանեց. «Ես իմ տանն եմ թողել բարեգործության համար նախատեսված ոսկին և ցանկություն չունեմ այն այս գիշեր իմ տանը պահել, այսպիսով ես բաժանեցի այն»»: (Ալ-Բուխարի)

Ումմայի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) գլխավոր բնորոշիչ գիծը գեղեցիկ և անզուգական տալն էր: Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Երբեք Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չի մերժել հանուն Իսլամի որևէ բան տալ: Մի տղամարդ եկավ Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ և նա վերջինիս տվեց ոչխարի մեծ հոտ, որը լցրեց լեռների միջև եղած տարածքը»: Երբ տղամարդը վերադարձավ իր ժողովրդի մոտ, նա ասաց նրանց. «Օվ, իմ ժողովուրդ, Ընդունեք Իսլամ, իրոք, Մուհամմեդը այնքան շատ է տալիս, կարծես նա չունի աղքատության վախը»: (Մուսլիմ)

Անկախ իր անկրկնելի առատաձեռնության, եկեք դիտենք Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) պայմանները: Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր ամբողջ կյանքի ընթացքում չի կերել բարակ գեղեցիկ թխված հաց, կամ սեղանի վրա»: (Ալ-Բուխարի)

Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) նշեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեմն սովորություն ուներ գալ նրա մոտ և հարցնել. «Արդյո՞ք դու ունես սնունդ»: Երբ նա բացասաբար էր պատասխանում, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասում էր. «Այդ դեպքում, ես պահք կպահեմ»: Վավերական հաղորդել են, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) և նրա ընտանիքը սովոր էին մեկ կամ երկու ամիս շարունակ սնվել միայն արմավենու պտուղներով և ջրով: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Անկախ տվյալ սակավության և սննդի պակասության, Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) առաքինի վարքը և Իսլամական բնույթը պարտավորեցնում էր նրան երախտապարտ լինել սննդի օրհնանքի համար, որ Ամենաբարձրյալ Ալլահը տալիս էր նրան, ինչպես նաև երախտապարտ լինել անհատին, ով պատրաստում էր այն և չնախատել նրան, եթե սխալ էր գործում, հավատ ընծայելով, որ այդ անհատը միայն լավագույնս փորձել է պատրաստել սնունդը ,սակայն ձախողել է: Ուստի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )երբեք չի քննադատել սնունդը կամ նախատել է խոհարարին կամ մերժել է առկա սնունդը կամ պահանջել է որևէ բան, որը հասանելի չէ: Ստամոքսը որոշակի տեսակի սննդով լցնելը չի հանդիսացել Իսլամի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) խնդիրը: Աբու Հուրեյրան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երբեք չի քննադատել որևէ սնունդ: Եթե նա ցանկություն ուներ ուտելու, նա ուտում էր և , եթե նա չէր ցանկանում, նա թողնում էր այն»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Ես ցանկություն ունեմ հրավիրել հարգարժան ընթերցողին, ով զբաղված է սննդի և ըմպելիքի տարբեր տեսականիով, լսել թե հակիրճ ինչ է հաղորդում Շեյխ-ուլ Իսլամ Իբն Թայմիյահը, (թող Ալլահը գթա նրան).

Ինչ վերաբերում է սննդին և հագուստին, լավագույն առաջնորդությունը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) առաջնոդրությունն էր: Սնվելու նրա ձևը այն էր, որ նա ուտում էր հասանելի սնունդը, եթե հավանում էր այն: Որպես լրացում, նա չէր մերժում հասանելի սնունդը կամ ձգտում բերել ոչ հասանելին:Այլ կերպ, երբ նրան մատուցում էին հաց և միս կամ միրգ հացի և մսի հետ միասին, կամ միայն արմավենու պտուղներ կամ միայն հաց, նա ուտում էր: Երբ նրան էին մատուցում երկու տեսակի սնունդ, նա չէր ասում, որ չի կարող միաժամանակ ուտել երկու տեսակն էլ: Նույնպես, նա ձեռնպահ չէր մնում որոշակի տեսակի սննդից ի շնորհիվ դրա լավ համի կամ քաղցրության: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Իրոք, ես պահք եմ պահում և ավարտում եմ այն, աղոթք եմ ներկայացնում և քնում եմ գիշերը, ունեմ կանայք և ուտում եմ միս: Այսպիսով, նա ով շրջվում է իմ Ումմայից, չի պատկանում ինձ»:

Ամենաբարձրյալ Ալլահը մեզ պատվիրեց ուտել լավ, թույլարելի սնունդ և երախտապարտ լինել Նրան: Ուստի, ով արգելում է լավ, թույլատրելի սնունդը ոտնահարում է Շարիաթի սահմանները և նա, ով երախտապարտ չէ Ամենաբարձրյալ Ալլահին ժխտում է Իր Իրավունքները:Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն)մեթոդաբանությունը լավագույն և ամենաժամանակակից ուղղին է և շեղումը տանում է երկու ուղղու.

· Մարդիկ շռայլ վատնում են և ուտում են այն, ինչ ցանկանում են, ժխտելով Շարիաթի պարտավորությունները

· Մարդիկ արգելում են լավ, թույլատրելի սնունդը և վերափոխում են վանականությունը, որը պատվիրել է Ամենաբարձրյալ Ալլահը, նույնիսկ չնայած այն բանի, որ Իսլամի մեջ գոյություն չունի վանականություն:

Նա ավելացրեց.

Յուրաքանչյուր թույլատրելի սնունդ լավ է և լավ սնունդը թույլատրելի է, որովհետև Ամենաբարձրյալ Ալլահը լավ սնունդը թույլատրելի է դարձրել մեզ և արգելել է չարը մեր համար: Այսպիսով, սննդի լավ լինելը կապված է փաստի հետ, որ այն համեղ և սննդարար է: Ամենաբարձրյալ Ալլահը արգելել է ամենը, ինչ վնաս է մեզ և թույլատրել է ինչ օգտակար է:

Նա նույնպես ավելացրեց.

Մարդիկ տարբերվում են սննդի, հագուստի քաղցի և բավարարվելու իրավիճակներում, այսպիսին է անհատի էությունը: Ամեն դեպքում լավագույն արարքը այն է, ինչ ամենահնազանդն է Ամենաբարձրյալ Ալլահին և ամենաօգտակարը մեկն է, ով գործում է այն:


ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏԻՎ Ը ՊԱՇՏՊԱՆԵԼԸ

Գիտության և Դիքրի հավաքները հանդիսանում են լավագույնը, այսպիսով ի՞նչ եք դուք կարծում հավաքների մասին, որոնք չափավորել է մարդկության ուսուցիչը իր ճառերի, ուսմունքների և հրահանգների միջոցով:Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հավաքների անբիծությունը և նրա ներքնաշխահը օգնեց նրան ուղղել նրանց, ովքեր սխալներ են գործել , ուսուցանել տգետին,ահազանգել արհամարվածին և ժխտել ամենը, բացառությամբ բարիքը: Նա ուշադրությամբ ունկնդրում էր զրուցակցին, սակայն չէր հանդուրժում բամբասանքը, հորինվածքը կամ զրպարտությունը: Ուստի, նա նա պաշտպանում էր մյուսների պատիվը իրենց բացակայության ընթացքում;

Իթբաան իբն Մալիքը , (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդել է, որ երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կանգնեց աղոթի համար, նա ասաց. «Որտե՞ղ է Մալիք իբն Ադ-Դուքհշումը»: Նրանցից մեկը պատասխանեց. «Նա փարիսեցի է և չի սիրում Ալլահին և Նրա Մարգարեին»: Լսելով դա Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Այդպես մի ասա»: Արդյո՞ք դու չես տեսել, որ նա ասաց. «Ոչ ոք չունի երկրպագության իրավունք, բացառությամբ Ալլահի, փնտրելով այնտեղ միայն Ալլահի գոհունակությունը»: Ալլահը արգելել է Դժոխքը նրանց համար, ովքեր ասում են. «Ոչ ոք չունի երկրպագության իրավունք, բացառությամբ Ալլահի, փնտրելով այնտեղ միայն Ալլահի գոհունակությունը»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) զգուշացրեց ընդդեմ կեղծ վկայությունների և մարդկանց իրավունքների ոտնահարման: Աբու Բաքրը, (թող Ալլահը գոհանա նրանով) հաղորդեց , որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )ասաց. «Արդյո՞ք ես պետք է ձեզ տեղեկացնեմ ամենամեծ մեղքերի մասին»: Նրանք ասացին, «Ո՞րոնք են դրանք, օվ Ալլահի Մարգարե»: Նա ասաց. «Ալլահի երկրպագության հետ որևէ բան վերագրելը և ծնողներին անպատասխանատու լինելը»: Նա կանգնեց իր թիկնած վիճակից և լրացրեց. «Ես զգուշացնում եմ ձեզ ընդդեմ կեղծ հայտարարության և կեղծ վկայության»: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շարունակեց կրկնել այն, մինչ մենք ցանկություն հայտնեցինք, որ նա լռություն պահպաներ, ելնելով նրա համակրանքից: (Ալ-Բուխարի և Մուսլիմ )

Չնայած նրա մեծ սիրո Հավատացյալների Մոր, Աիշայի (թող Ալլահը գոհանա նրանով) նկատմամբ, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) քննադատեց նրան բամբասանքի համար և նրա ցույց տվեց գերեզմանը, թե ինչպիսին է այն: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) «Քեզ համար բավարար է, որ Սաֆիյան ունի այս և այդ մեղքը»: Որոշ պատմողներ ասում են, որ նա նկատի ուներ Սաֆիյայի, (թող Ալլահը գոհանա նրանով), կարճ հասակը: Դրան Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Դու ասել ես լուրջ խոսք, որը, եթե խառնենք ծովի ջրի հետ, ապա այն կփոխի գույնը»: (Աբու Դաուդ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ավետիս տվեց այն Մահմեդականներին, ովքեր պաշտպանում են իրենց եղբայր մահմեդականների պատիվը նրանց բացակայության ընթացքում: Նա ասաց. «Նա, ով պաշտպանում է իր եղբոր պատիվը նրա բացակայության ընթացքում, Ալլահը անշուշտ կպաշտպանի նրան Դժոխքից»: (Ահմեդ)


ԱՄԵՆԱԲԱՐՁՐՅԱԼ ԱԼԼԱՀԻ ՀԱՃԱԽԱԿԻ ՀԻՇԱՏԱԿՈՒՅԹՈՒՆԸ

Առաջին դաստիարակը, Իսլամի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մեծ ուշադրություն էր դարձնում երկրպագությանը և Ամենաբարձրյալ Ալլահի հոգեպես կապին: Նա ոչ մի վայրկյան չէր կորցնում, որպեսզի հիշատակեր Ամենաբարձյալ Ալլահին, փառաբանելով Նրան, երախտապարտ լինելով Նրան, խնդրելով Նրա թողությունը և ապաշխարհելով Նրան: Չնայած Ամենաբարձրյալ Ալլահը ներել է նրա անցյալ և ապագա մեղքերը, նա հանդիսանում էր Ամենաբարձյալ Ալլահի երախտապարտ ստրուկը և շնորհակալ Մարգարեն, ով անդադար փառաբանում էր Ամենաբարձրյալ Ալլահին: Նա իր Տիրոջը տալիս էր Նրա արժանի գնահատականը, այսպիսով նա փառաբանում, խնդրում և շրջվում էր դեպի Նա: Նա գիտեր ժամանակի արժեքը, այսպիսով, նա կիրառում էր այն լավագույնս և փորձում էր լավագույնս օգտագործել այն Ամենաբարձրյալ Ալլահի երկրպագությամբ և հնազանդությամբ:

Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ հիշատակել Ամենաբարձրյալ Ալլահին յուրաքանչյուր պարագայում»: (Մուսլիմ)

Իբն Աբբասը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մենք սովորություն ունեինք հաշվել Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) համար նրա խոսքերը. «Օվ Ալլահ, ներիր ինձ և ընդունիր իմ ապաշխարհությունը: Իրոք, Դու Ապաշխարհություն Ընդունողը և Գթասիրտն ես», հարյուր անգամ մեկ հատվածի ընթացքում»: (Աբու Դաուդ)

Աբու Հուրեյրան, (թող Ալլահը գոհանա նրանով), հաղորդեց, որ նա լսեց Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) խոսքերը. «Ես խնդրում եմ Ալլահից Թողություն և ապաշխարհում եմ Նրան օրվա ընթացքում ավելի քան յոթանասուն անգամ»: (Ալ-Բուխարի)

Իբն Ումարը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մենք սովորություն ունեինք հաշվել Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) համար նրա խոսքերը. «Օվ Ալլահ, Ներիր ինձ և Ընդոնիր իմ ապաշխարհությունը: Իրոք, Դու Ապաշխարհություն ընդունողը և Գթասիրտն ես», հարյուր անգամ մեկ հատվածի ընթացքում»: (Աթ-Թիրմիզի)

Խոսելով Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) խնդրանքի մասին, որը նա հաճախ էր կրկնում իր տանը, ասաց Ում Սալաման, (թող Ալլահը գոհանա նրանով). «Օվ Ալլահ, սրտերի Կառավարիչ. Ամրացրու իմ սիրտը Քո կրոնի համար»: (Աթ-Թիրմիզի)


ՀԱՐևԱՆՆԵՐ

Որքան պատվելի էր Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հարևանությունը: Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տեսանկյունից հարևանը մեծ դիրք էր գրավում: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ջիբրիիլը, (Գաբրիելը, թող Ալլահը բարձրացնի նրա հիշատակությունը) շարունակեց պատվիրել ինձ այնքան բարի և քաղաքավարի վերաբերվել հարևանին, որ ես կարծեցի նա ինձ կպատվիրի նրանց իմ ժառանգները դարձնել»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատվիրեց Աբու Թհարրին, (թող Ալլահը գոհանա նրանով) ասելով. «Օվ, Աբու Թհարր, երբ դու արգանակ ես պատրաստում, ջուր ավելացրու դրան և որպես նվեր տուր դրանից քո հարևաններին»: (Մուսլիմ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) զգուշացրեց չվնասել հարևաններին ասելով. «Նա չի մտնի Դրախտ, ում հարևանը ապահովված չէ նրա սխալ վարքագծից և ոտնահարումից»: (Մուսլիմ )

Ինչ հաճելի հարևան է նա, ում մասին Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Նա, ով իրապես հավատում է Ալլահին և Վերջին Օրվան պետք է իր հաևանին բարությամբ վերաբերվի»: (Մուսլիմ)


ԲԱՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տեղեկանում էր, որ որևէ մեկը որևէ սխալ բան է գործել նա չէր ասում.''Ինչու է այսինչը կամ այնինչը ասել այսպես կամ այնպես, այսինքն դիմեր նրան անունով և մերկացնել նրան մարդկանց առջև»: Հակառակը նա ասում էր. «Ինչու որոշ մարդիկ այսպես կամ այնպես են անում…» (Աթ-Թիրմիզի)

Անաս իբն Մալիքը, (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց, որ մի տղամարդ Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մոտ մտավ զաֆրանի բծերով: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հազվադեպ էր որևէ մեկի դեմքին քննադատում որևէ բան, որը նրան դուր չէր գալիս, այսպիսով երբ տղամարդը հեռացավ նա ասաց. «Արդյոք դուք կասեք այս տղամարդուն, որ նա պետք է լվանա այդ բծերը»: (Աբու Դաուդ և Ահմեդ )

Իբն Մասուդը (թող Ալլահը գոհանա նրանով) հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Արդյո՞ք ես պետք է ձեզ տեղեկացնեմ անհատի մասին, ում համար արգելվել է Դժոխքի հպումը կամ մեկի մասին, ում արգելված է մտնել Դժոխք: Այն արգելված է մարդու համար, ով մոտ է մարդկանց իր համեստությամբ, ունի քաղաքավարի և քնքուշ բնույթ նրանց հետ վերաբերմունքի մեջ և հեշտ է»: (Աթ-Թիրմիզի)


ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ

Տղամարդը ունի շատ իրավունքներ, որպեսզի լրացնի դրանք. Ամենաբարձրյալ Ալլահի իրավունքները, ընտանիքի, իր և մարդկանց իրավունքները: Ինչպե՞ս էր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կառավարում իր ժամանակը և լավագույնս գործածում էր իր օրը:

Անասը, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց, որ երեք տղամարդ եկան Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տուն հարցնելու նրա երկրպագության մասին: Երբ նրանց ասացին նրա երկրպագության մասին, նրանք այդ համարեցին անբավարար և ասացին, «Ինչպե՞ս ենք մենք կարող համեմատվել Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հետ, ում Ալլահը ներել է անցյալ և ապագա մեղքերը»: Այնուհետ նրանցից մեկը ասաց. «Ինչ վերաբերվում է ինձ, ես իմ մնացյալ կյանքի ընթացքի բոլոր գիշերները աղոթք կներկայացնեմ»: Մյուսը ասաց. «Ես պահք կպահեմ մեկ տարի և երբեք չեմ դադարի այն»: Երրորդն ասաց. «Եվ, ես հեռու կմնամ կանանցից և երբեք չեմ ամուսնանա»: Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) եկավ նրանց մոտ, նա ասաց. «Արդյո՞ք դուք այն մարդիկ եք, ովքեր այսպես և այդպես են ասել: Ալլահի անունով, ես ավելի եմ գիտակցում Ալլահին և ավելի զգոն եմ Նրան, քան ձեզանից որևէ մեկը; մինչդեռ ես պահք եմ պահում և դադարեցնում եմ իմ պահքը, ես աղոթք եմ ներկայացնում և քնում եմ և ես նույնպես ամուսնանում եմ: Այսպիսով յուրաքանչյուրը, ով չի հետևում իմ Ումմային, չի պատկանում ինձ»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

ՄԱՐԳԱՐԵԻ (Խ.Ա.Ո.Ն) ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վայելում է քաջության ամենամեծ մասնաբաժինը, որպեսզի աջակցի Իսլամին և գերակշիռ դարձնի Ամենաբարձրյալ Ալլահի խոսքը: Նա կիրառում էր Ամենաբարձյալ Ալլահի օրհնությունը , որը պատշաճորեն նրան էր վերապահված: Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ձեռքով չի հարվածել որևէ մեկին, բացառությամբ երբ պայքարում էր Հանուն Ալլահի: Նա երբեք չի հարվածել ծառայի կամ կնոջ»: (Մուսլիմ )

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) քաջությունը նրան օգնեց կոչել Իսլամի և միայնակ հակամարտել Քուրեյշ ցեղի համառ անհավատների դեմ: Նա ամուր կառչեց Իսլամին, մինչ Ամենաբարձրյալ Ալլահը նրան հաղթանակ պարգևեց: Նա չասաց, որ միայնակ է հակամարտում նրանց, և որ բոլոր մարդիկ ձևավորել են միասնական ճակատ ընդդեմ նրա; փոխարենը նա հույսը դրեց Ամենաբարձրյալ Ալլահին և վստահեց Նրան և բացահայտ հայտարարեց Դաուան: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ամենաքաջ և ամենավճռական տղամարդն էր: Մարդիկ ետ էին դառնում նահանջելով, սակայն նա մնում էր հաստատուն: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ Հիրա քարանձավի մեջ երկրպագել Ամենաբարձրյալ Ալլահին; նրան երբեք վնաս չէր հասցվում: Նույնպես Քուրեյշ ցեղի մարդիկ չէին մարտնչում նրա հետ, ոչ էլ անհավատ ժողովրդից որևէ մեկը որևէ նետ էր արձակում նրան, մինչ նա բացահայտ չհայտարարեց Տաուհիիդը (Իսլամական միաստվածությունը) և հայտարարեց, որ երկրպագության գործողությունները պետք է նվիրել Միայն Ամենաբարձրյալ Ալլահին: Արդյունքում, անհավատները զարմացած էին, հաղորդելով այն, ինչ Ասել է Ամենաբարձրյալ Ալլահը, (որը նշանակում է). «Արդյո՞ք նա չի դարձրել աստվածներին միայն մեկ Աստված: Իրոք, սա հետաքրքիր բան է»: (Ղուրան 38:5) Պատճառը այն է, որ նրանք կուռքեր էին սահմանել, որպես միջնորդներ իրենց և Ամենաբարձրյալ Ալլահի միջև: Մեջբերելով անհավատներին, Ամենաբարձյալ Ալլահը Ասում է, (որը նշանակում է). «Մենք միայն երկրպագում ենք նրանց, որպեսզի նրանք ի վիճակի լինեն մեզ ավելի մոտեցնել Ալլահին դիրքով»: (Ղուրան 39:3) Իրոք, նրանք խոստովանում են Ամենաբարձրյալ Ալլահի Իշխանության Եզակիությունը: Ամենաբարձրյալ Ալլահն Ասում է, (որը նշանակում է). «Ասա. «Ո՞վ է ձեզ ապահովում երկինքներից և երկրից»: Ասացեք, «Ալլահը: եվ, իրոք մենք կամ դուք կամ ուղղորդության կամ սխալմունքի մեջ ենք»: (Ղուրան 34:24)

Տեսեք բազմաստվածության գործողությունները, որոնք գերիշխել են Մահմեդականների երկրները, ինչպես հանգուցյալին աղերսելը և օգնություն խնդրելը, նրանց համար խոստումներ տալը, նրանցից վախենալը և իրենց պարգևի մասին հուսալը: Մարդիկ նեծծվել են այս չարիքի մեջայնպես որ խստացրել են իրենց փոխհարաբերությունը Ամենաբարձրյալ Ալլահի հետ, այնպես, որ Նրա հետ մյուսներին են վերագրում և հանգուցյալին դնում են նույնհարթությանը Հավերժ-Գոյություն ունեցողի հետ,Ով չի մահանում:Ամենաբարձրյալ Ալլահն Ասում է (ինչը նշանակում է). «Իրոք, նա, ով Ալլահի հետ ուրիշի է վերագրում – Ալլահը արգելել է նրան Դրախտը և նրա ապաստանն է Կրակը: Եվ գոյություն չունեն օգնականներ սխալվողների համար»: (Ղուրան 5:72)

Այժմ մենք կտեղափոխվենք հակառակ լեռը, Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) տան հյուսիսային կողմը, դեպի Ուհուդ Լեռը, որտեղ էլ տեղի է ունեցել Ուհուդի մեծ Ճակատամարտը: Այս ճակատամարտում Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) քաջությունը, նրա հաստատակամությունը և համբերությունը կապված վերքերի հետ, որից նա տառապում էր ակնհայտորեն նկատելի են: Նրա առաքինի դեմքը արյունահոսում էր; նրա երկու սեղանատամները կոտրվել էին և նրա գլուխը կոտրված էր:

Սահլ իբն Սաադը, (թող Ալլահը գոհանա նրանով), ասաց մեզ, թե ինչպես էին Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) վերքերը ասելով.

Ալլահի անունով, ես գիտեմ, թե ով էր լվանում Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) վերքերը; ով էր ջուր լցնում և որն էր բուժումը: Ֆաթիման, (թող Ալլահը գոհանա նրանով), Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) դուստրը, լվանում էր վերքերը և Ալին, (թող Ալլահը գոհանա նրանով) վահանից էր ջուր լցնում: Տեսնելով, որ ջուրը ավելացնում է արյան հոսքը, Ֆաթիման, (թող Ալլահը գոհանա նրանով), այրեց խսրի կտոր և տարածեց այն վերքերի վրա, այնպես որ արյունահոսությունը դադարի: Այդ օրը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ատամները կոտրվել էին, նրա դեմքը վնասվել էր և նրա սաղավարտը ծռվել էր նրա գլխին: (Ալ-Բուխարի)

Ալ-Աբբաս իբն Աբդուլ-Մութալիբը, թող Ալլահը գոհանա նրանով խոսեց Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մասին Հունայն Ճակատամարտի ժամանակ ասելով. «Երբ Մահմեդականները փախան նահանջելով, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սկսեց իր ջորին խթանել դեպի անհավատները: Ես բռնել էի Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ջորու սանձը, պահելով այն արագ ընթացքից: Միևնույն ժամանակ, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասում էր. «Իրոք, ես անկասկած Մարգարե եմ, ես Աբդուլ-Մութալիբի որդին եմ»»: (Մուսլիմ)

Քաջ մարտիկը, ով մասնակցեց Իսլամական պատմության հայտնի ճակատամարտներին և միջադեպերին, «Ալի իբն Աբի Թալիբը, (թող Ալլահը գոհանա նրանով) խոսեց Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) մասին ասելով», Երբ մարտը կատաղի էր դառնում և երկու կողմերը զբաղվում էին միմյանցով, մենք ինքներս մեզ պաշտպանում էինք Ալլահի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հետ: Մեզանից ոչ ոք մոտ չէր թշնամուն, որքան նա»: (Ալ-Բաղաուի) Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) փայլուն օրինակ էր և համբերության հիանալի նախատիպ, կապված Դաուայի հետ մինչ այն պահը, երբ Ամենաբարձրյալ Ալլահը հաստատեց Իսլամի հիմքերը և Իր հեծելազորը շրջեց Արաբիայով մեկ, Աշ-Շեմի և Թրանսոքսիանայի երկրները:Գոյություն չունի ոչ մի քաղաքային կամ քոչվոր տարածք, որտեղ որ չի մտել Իսլամը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ինձ ահաբեկում էին հանուն Ալլահի, երբ ոչ ոքի չէին ահաբեկում; ես տառապանք եմ կրել հանուն Ալլահի, երբ ոչ ոք չէր տառապում վնասից և երեսուն գիշեր և օրեր անցան, երբ Բիլալը և ես սնունդ չունեինք գոյատևելու համար, բացառությամբ որևէ բանից, որը թաքցրել էր Բիլալը իր կռնատակի մեջ, (այսինքն սննդի փոքր պաշար)»: (Աթ-Թիրմիզի )

Անկախ գումարի և ավարի, որը Ամենաբարձրյալ Ալլահը պարգևում էր Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) նա չէր կտակել ոչ Դինար ոչ էլ Դիրհամ: Փոխարենը նա կտակեց գիտելիք, որը հանդիսանում է Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) ժառանգությունը: Ով ցանկություն ունի վերցնել նրա ժառանգությունից նրան ողջունում են – որքան հաճելի ժառանգություն է նա ստանում:

Աիշան, (թող Ալլահը գոհանա նրանով) ասաց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չթողեց Դիրհամ, Դինար, ոչխար, կամ ուղտ, ոչ էլմահից առաջ կտակել է ունեցվածք, քանի որ նա ոչինչ չուներ»: (Մուսլիմ)


ՄԱՐԳԱՐԵԻ Խ.Ա.Ո.Ն ԱՂԵՐՍՆԵՐԸ

Աղերսը հանդիսանում է երկրպագության մեծ գործողություն, որը պետք է ուղղել միայն Ամենաբարձյալ Ալլահին: Աղերսը ցույց է տալիս մարդու Ամենաբարձյրալ Ալլահի կարիքը և հայտարարում է անհատի իշխանության պակասը: Այն հանդիսանում է Ամենաբարձրյալ Ալլահի ստրուկը լինելու նշանը և նրա համեստությունը: Այն ենթադրում է Ամենաբարձրյալ Ալլահի փառաբանությունը և Նրան վերագրված բարեգործությունը և առատաձեռնությունը: Ուստի, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Աղերսը երկրպագության էությունն է»: (Աթ-Թիրմիզի)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հաճախակի էր աղերսում և վկայակոչում Ամենաբարձրյալ Ալլահին և ցուցադրում էր Ամենաբարձրյալ Ալլահի կարիքը և սիրում էր հակիրճ խոսքերով աղերսել Նրան: Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) աղերսները ներառում են.

· «Օվ Ալլահ, սահմանիր ինձ համար իմ կրոնը որպես իրավունք, որը պաշտպանում է իմ բոլոր գործերը; սահմանիր իրավունք իմ աշխարհիկ գործերի համար, որտեղ ես ապրում եմ; սահմանիր ինձ համար իրավունք իմ Հանդերձյալ կյանքում, որից կախված է իմ հետագան կյանքից հետո; դարձրու կյանքը ինձ համար բարիքի առատության աղբյուր և դարձրու իմ մահը հանգստության աղբյուր, որը պաշտպանում է ինձ ամեն չարիքից»: (Մուսլիմ)

· «Օվ Ալլահ, երկինքների և երկրի Արարիչ, Ով տեղյակ է Անտեսանելիից և վկա է, Տեր և ամենի Տիրապետող: Ես վկայում եմ, որ ոչինչ արժանի չէ երկրպագության, բացառությամբ Քեզ; Ես ապաստան եմ փնտրում Քո մեջ իմ մեջ գոյություն ունեցող չարիքից, Սատանայի չարիքից և Ալլահին զուգընկեր վերագրելու նրա հրահրումից և չարիք գործելուց կամ այն մեկ այլ Մահմեդականին այն բերելուց»: (Աբու Դաուդ)

· «Օվ Ալլահ, բավարաիր ինձ, այն բանով ինչ Դու թույլատրել ես արգելվածի փոխարեն և դարձրու ինձ Քո առատաձեռնությունը, որպեսզի ես կարիք չունենամ այլոց»: (Աթ-Թիրմիզի)

· «Օվ Ալլահ, ներիր ինձ, պարգևիր ինձ Քո Գթասրտությունը և թույլ տուր ինձ միանալ բարձրագույն ուղեկցորդներին Հանդերձյալ Կյանքի»: (Ալ-Բուխարի և Մուսլիմ)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սովորություն ուներ հաճախակի աղերսել Իր Տիրոջը և դժվարության և հեշտության պահերին այն աստիճան, որ նրա թիկնոցը ընկնում էր իր ուսերից, երբ նա աղերսում էր Ամենաբարձրյալ Ալլահին Բադր Ճակատամարտի ժամանակ, որպեսզի Նա Մահմեդականներին հաղթանակ պարգևի ևբազմաստվածներին պարտության մատնի: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նույնպես խնդրում էր իր, ընտանիքի, Ուղեկցորդների (թող Ալլահը գոհանա նրանցով) և հասարակ Մահմեդականների համար:


ԱՅՑԻ ԱՎԱՐՏԸ

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) Պատումները, նրա գեղեցիկ կենսագրությունը, հանուն Ալլահի պայքարը և տառապանքները լսելու վայելքներից հետո, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ունի որոշակի իրավունքներ մեր վրա, որոնք մենք պետք է լրացնենք: Այդպես անելուց հետո, մենք պետք է կատարելագործենք բարիքը և առաջ ընթանանք ուղիղ ճանապարհով: Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) իրավունքները իր Ումմայի նկատմամբ ներառում է.

Ճշամարիտ հավատք ունենալ նրան, խոսքերին և արարքներին, և հավատ ընծայել այն ամենին, ինչ նա բերել է:Մենք պետք է հնազանդվենք նրան և խուսափենք անհնազանդությունից: Մենք պետք է դիմենք նրա դատաստանի և ընդունենք այն: Մենք պետք է տանք Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն) նրա արժանի գնահատականը առանց ավելցուկի և անփութության, հետևենք նրան,վերցնենք նրան որպես նախատիպ կյանքի ամեն ուղղիներում և սիրենք նրան ավելին, քան մեր ունեցվածքը, ընտանիքները, զավակները և բոլոր մարդիկ են: Մենք պետք է հարգենք Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն), մեծարենք նրան, աջակցենք Իսլամին, պաշտպանենք նրա Ումման և վերածնենք այն Մահմեդականների միջև: Մենք պետք է նույնպես սիրենք նրա առաքինի Ուղեկցորդներին, խնդրենք Ալլահին գոհանալ նրանցով, պաշտպանենք նրանց և ընթերցենք նրանց կենսագրականները: Սերը Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) նկատմամբ պահանջում է, որ մենք Ամենաբարձրյալ Ալլահին խնդրենք ուղարկել խաղաղություն և օրհնանք նրան: Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. (Ինչը նշանակում է). «Իրոք, Ալլահը շնորհում է օրհնանք Մարգարեին և Նրա Հրեշտակներին, խնդրեք Նրան անել այդ: Օվ դուք, ով հավատացել են, խնդրեք Ալլահին պարգևել օրհնանք նրան և խնդրեք Ալլահին պարգևել նրան խաղաղություն»: (Ղուրան 33:56) Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ձեր օրերից ամենահոյակապը Ուրբաթն է; այդ օրը արարել են Ադամին, ( թող Ալլահը բարձրացնի նրա հիշատակությունը), այդ օրը նա կնքեց մահկանացուն, այդ օրը կհնչի վերջին շեփորը և այդ օրը կհնչեն բղավոցներ , այսպիսով այդ օրը ինձ համար ավելի շատ աղոթքներ ներկայացրեք, քանի որ ձեր աղոթքները ընդունելի կլինեն ինձ համար: Մի տղամարդ հարցրեց. «Օվ, Ալլահի Մարգարե, ինչպե՞ս են կարող մեր աղոթքները ընդունելի լինել , երբ քո մարմինը քայքայվել է»: Նա պատասխանեց. «Ալլահը Ամենաբարձրյալը,Արգելել է, որ երկիրը քայքայի Մարգարեների մարմինները»»: (Աբու Դաուդ և Իբն Մաջահ) (Ալ Ալբանի. Սահիիհ)

Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) Ումման չպետք է գծուծ լինի Առաքինի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) իրավունքների նկատմամբ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Գծուծ Մահմեդականը մեկն է, ով լսում է իմ անունը և ինձ աղոթքներ չի ուղղում»: (Աթ-Թիրմիզի)

Նա նույնպես ասաց. «Ոչ ոք չի նստի հավաքույտի, որտեղ նրանք չեն նշել Ալլահի Անունը կամ աղոթք ներկայացրել իրենց Մարգարեի համար, նրանք ափսոսանք կապրեն: Ամենաբարձրյալ Ալլահը համապատասխանաբար կպատժի կամ կների նրանց»: (Աթ Թիրմիզի)


ՀՐԱԺԵՇՏ

Մինչ այս տունը լքելը, որը բուրում է հավատքով և հիմնված է հնազանդության վրա, Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) Ումմային մնում է ուսուցանել փրկություն փնտրողին և ուղղորդություն ցուցադրել այն փնտրողին: Մենք տեղյակ ենք որոշակի միջադեպերից, որոնք կապված են առաքինի նախնիների, գիտնականների հետ և թե ինչպես էին նրանք ջանում հետևել նրա հոյակապ Սուննային: Թող Ալլահը օգնի մեզ հետևել և հետամուտ լինել դրանց լավագույն ձևով:

Ահլուս Սուննայի Իմամ Ահմեդ իբն Հանբալը, (թող Ալլահը գթա նրան) ասաց. «Ես երբեք չեմ գրառել Պատում, այլ կիրառել եմ այն: Մեկ օր ես գիտեի, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բանկաներ գցեց, և վճարեց Աբու Թայբահին, մեկ Դինար: Համապատասխանաբար, ես նրան վճարեցի մեկ Դինար այն ավարտելուց հետո»:

Աբդուր-Ռահմաան իբն Մահդի (թող Ալլահը գթա նրան), ասաց, որ ես լսեցի, թե ինչպես Սուֆյանը ասաց. «Ինձ երբեք չեն տեղեկացրել Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) պատման մասին, սակայն ես նմանատիպ եմ գործել, նույնիսկ մեկ անգամ»: Մուսլիմ իբն Յասաարը, (թող Ալլահը գթա նրան), ասաց. «Ես աղոթք էի ներկայացնում իմ կոշիկներով, չնայած ինձ համար հեշտ էր հանել դրանք, ուղղակի հետևելով Ումմայի Մարգարեին (Խ.Ա.Ո.Ն)»:

Վերջապես ահա հոյակապ մի Պատում, որպեսզի հարգարժան ընթերցողը հաշվի առնի: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ամբողջ իմ Ումման կմտնի Դրախտ, բացառությամբ նրանց, ովքեր մերժում են»: Ուղեկցորդները, (թող Ալլահը գոհանա նրանցով), զարմացան և հարցրեցին, «Ո՞վ է մերժելու»: Նա պատասխանեց. «Նա, ով հնազանդվում է ինձ, կմտնի Դրախտ և նա, ով չի հնազանդվում ինձ մերժում է մտնել Դրախտ»: (Ալ-Բուխարի )

Մենք խնդրում ենք Ամենաբարձրյալ Ալլահին մեզ սեր պարգևել առ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) և հետևել ճշմարիտ ուղղուն առանց շեղման կամ սխալի: Մենք խնդրում ենք Ամենաբարձրյալ Ալլահին օրհնանք պարգևել Մարգարե Մուհամմեդին այնքան ժամանակ, որքան անցնում են օր ու գիշեր և այնքան, որքան առաքինի մարդիկ հիշատակում են նրան: Մենք խնդրում ենք Ամենաբարձրյալ Ալլահին մեզ հավաքել Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) հետ ամենաբարձր Ֆիրդուսում, Դրախտում և ջուր ըմպել, որից հետո մենք երբեք ծարավ չենք զգա: Թող Ալլահի խաղաղությունը և օրհնանքը լինի մեր Մարգարե Մուհամմեդին (Խ.Ա.Ո.Ն), նրա ընտանիքին և նրա բոլոր Ուղեկցորդներին:


Քաղվածքներ

- Մաջմուու Ֆաթաաուա իբն Թայմիյյահ

- Աթ-թաբաքաաթ Ալ-Քուբրա Իբն Սաադ

- Աս-Սիիրահ Ան-Նաբաուիյյահ Իբն Քաթիիր

- Զաադ Ալ-Մաադ Իբն Ալ-Քայյում

- Սահիիհ Ալ-Ջաամի Շեյխ Ալ-Ալբանի

- Աս-Սիլսիլահ Աս-Սահիիհահ Շեյխ Ալ-Ալբանի

- Շահր Աս-Ումմահ Ալ-Բաղաուի

- Քիթաբ Աս-Սիյար

- Քիթաբ Ազ-Զուհդ Իմամ Ահմեդ

- Սահիիհ Ալ-Բուխարի

- Սահիիհ Մուսլիմ

- Սունան Աթ-Թիրմիզի

- Սունան Ան-Նիսաաի

- Սունան Իբն Մաաջահ

- Սունան Աբու Դաուդ



[1] English.islamweb.net/emainpage

معلومات المادة باللغة الأصلية