الوصف
كتاب مترجم إلى اللغة الأرمينية يحتوى على : أولاً: بيان بعض الأعمال التي يعود نفعها على فاعلها وحده في الدنيا والآخرة. ثانيا: بيان بعض الأعمال التي يعود نفعها على فاعلها وغيره في الدنيا والآخرة.
Հոգեբանական իրավունքները պատկանում են հեղինակին, բացի անվճար բանելու դեպքում առանց որևէ փոփոխություններ անելուվ գրքում:
«Եվ վերցրեք պատրաստությունը (ձեր հետ) ճանապարհ, սակայն լավագույն պատրաստությունը դա Ատ-Տակվան է (արդարություն, պատիվ, և այլն)»:
(2: Ալ-Բակարա, 197)
«Պարգևի մասին իմացող մարդկանց համար գործերը հեշտ են»:
Իբն Ալջավզի նախնիներից մեկից – (Ցանկալի պարսավանք)
«Գործերը ծանր են բոլոր կողմերից, այն մարդկանց համար՝ ովքեր չգիտեն այդ գործերի պտուղները»:
Իբն Ռաջաբ – (առաջին ընտրություն)
«գիտելիքով է հեշտանում երկրպագությունը»:
Իբն Ռաջաբ, նախնիներից մեկից (նախկին աղբյուր)
«Հավատացյալը պետք է կոչ անի և հետևի Ալլահի պարգևի ուղղությանը... և չպետք է թույլ տա իրեն տխրելու, քանի որ կյանքի որոնումները դժվար են... սակայն պետք է մխիթարվի գալիք պարգևով... »
Իբն Սաադի – (Ճանապարհի ճշմարտությունը)
Բոլոր մուսուլմաններին՝ ովքեր ցանկանում են ճշմարիտ լինեն ինքները իրենց, ընտանիքի հասարակության հանդեպ, Ալլահին ծառայելու համար, Դրախտ գնալու լավագույն հնարավորությունների ձեռքբերման համար, և Ալլահի ղեկավարությամբ երջանիկ լինելու համար այս և ապագա կյանքում:
Մուտք
Նախաբան
Մաս առաջին
1. Աղոթքի հետ կապված գործեր
· Ա. Գործեր աղոթքից առաջ
· Բ.Մասջիդի (Մզկիթի) հետ կապված գործեր
· Գ.Առավոտյան աղոթքի Սուննան (Ալ- Դուհա աղոթքը)
· Դ.Գիշերային աղոթք (Քիյամ աղոթքը)
2. Պահքի հետ կապված գործեր
· Ա. Ընդհանուր կամավոր պահքը
· Բ. Աշուրա պահքը
· Գ. Շավվալ վեցօրյա պահքը
· Դ. Առաֆա օրվա պահքը
3. Ժամանակներն ու տեղերը, որոնցում պարգևը կրկնապատկվում են և աղոթքները ընդունվում են
· Ա. Ժամանակները, երբ պարգևը կրկնապատկվում է և աղոթքները ընդունվում են
· Բ. Տեղերը, որոնցում պարգևը կրկնապատկվում է և աղոթքները ընդունվում են
4. Հանդիպումներ հանուն Ալլահի.
5. Ալլահին հիշատակելը
· Ա.Ալլահին գովաբանելն ու փառավորելը «Ալլահից բացի ոչինչ կա երկրպագելու արժանի» բառերով
· Բ. «Չկա աստված, բացի Ալլահից» բառերը
· Գ. «Փառք Աստծուն, լրիվ գովքը լինի նրան, փառք Մեծն Աստծուն» բառերը
· Դ. «Փառք և գովք Աստծուն» բառերը
· Ե. «Փառք Աստծուն, լրիվ գովքը լինի Ալլահին, բացի Ալլահից չկա աստված և Նա մեծ է» բառերը
· Զ.«Փառք Աստծուն, և լրիվ գովքը լինի Նրան նրա արարման լիակատարությանը համարժեք, և Նրան համապատասխան, և համապատասխան, նրան , է պատկանում արքայությունը և նրան ամբողջ փառքը և Նա ունի իշխանություն ամեն ինչի վրա գովաբանող բառերի միջուկին
· Է.«Չկա աստված, բացի Ալլահից, Նա գործընկեր չունի, Նրան է պատկանում Թագավորությունը, և Գովքը լինի նրանը, և Նա իշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ» բառերը
6. Հավաքույթի վճարը
7. Ալլահի հանդեպ վախը
8. «Ալլահն էլ է ինձ բավական» խոսքը, երբ երեխա է մահանում
· Ա. Գովաբանության Տունը
· Բ. Երկու կամ երեք երեխաների կորստի համար պարգևը
9. Մարգարե Մուհամեդին (խաղաղություն և Ալլահի օրհնանքը լինի նրան) լսելը
10. «Խաղաղություն և Ալլահի ողորմությունը Մուհամմեդ Մարգարեին» խոսքը
11. Որոշ աղոթքներ և նրանց գերադասելիությունը
· Ա. Աղոթք քնից առաջ
· Բ. Աղոթք, երբ մարդը գտնվում է պարտքերի տակ և վտանգավոր դրությունում
12. Ղուրանի ընթերցումը
· Ա. Տադջիիդի (հանգավորման) ուսուցանումը պարտադիր է
13. Ղուրանի անգիր անելն ու որոշ սուրաների (գլուխների) գերադասելիությունը
Անորոշ շահերով արարքներ (Բարի գործեր, օգուտներ որոնք գալիս են մյուս կյանքում, ինչպես նաև Դատաստանի օրը):
1. Բարեգործությունը
2. Ծոմ պահողներին ուտելիք և ընթրիք տվող բարեգործը,..
3. Ծնողների իրավացիությունը
4. Արարքները պարգևատրվում են մահվանից հետո
· Լավ որդին
· Օգտակար գիտելիքներ
· Շարունակական բարեգործությունը
5. Ժպիտ ուրիշներին
6. Նվերներ տալը
7. Մուսուլմանի իրավունքները եղբոր նկատմամբ
· Խաղաղ ողջույնն ու ողջույնի վերադարձը
· Փռշտացողին պատասխանելը
· Հիվանդներին այցելելը
· Թաղման արարողության մասնակցելը
· Օգնություն դժվար կացության մեջ գտնվող մուսուլմաններին
8. Աղբ հավաքելն ու մաքրությունը
9. Պարտքերը վճարելու ունակ մարդուն ժամանակ տրամադրելն ու պարտքը ներելը, եթե չի կարող վճարել
10. Ալլահին կոչելը
11. Մարդկանց դեպի Իսլամ և իրական Սուննա ուղղորդելը
12. Կնոջ ամուսնուն լսելը
13. Մարդուն և նրա ընտանիքին բարիք բերող աղոթքները
14. Այցելություններն ու մտերմություններ հանուն Ալլահի
15. Սոցիալական համագործակցության արարքներ
· Ա. Որբերին խնամելը
· Բ. Այրիներին և այլ կարիքավորներին խնամելը
16. Բարությունը կենդանիների հանդեպ
17. Պայքարն ու պաշտպանությունը Ալլահի ճանապարհին (Ջիհեդ)
18. Լավ պահվածքը, որին պետք է հետևի մուսուլմանը
· Լավ բարոյականություն
19. Ներումը
Վերջաբան
«Երդվում եմ նախերեկոյան ժամով, որ մարդիկ կորուստներ են կրում, բացի նրանցից, ովքեր հավատում էին, ճիշտ արարքներ էին անում, մեկը մյուսին ճշմարտությունն էին ծանոթացնում, և մեկը մյուսին համբերատարություն էին սովորե ցնում» (103, Ալ-Ասր, 1-3):
Մենք գովաբանում ենք Նրան, և որոնում ենք Նրա օգնությունն ու ներումը: Ես վկայում եմ, որ չկա աստվածություն, որը արժանի է երկրպագման, բացի Ալլահից, և ես վկայում եմ, որ Մուհամմեդը Նրա ստրուկն ու առաքյալն է: Թող Ալլահը նվիրի Իր խաղաղությունն ու ողորմությունը Մուհամմեդին, նրա մաքուր ընտանիքին, նրա վեհ հետևորդներին, և նրանց՝ ովքեր հետևում են նրանց ճշմարտության մեջ մինչև Դատաստանի Օրը:
Ալլահի ողորմություններից մեկն է այն, որ Նա մեզ կանխորոշել է այն պարտավորությունները, որոնք հանդիսանում են կրոնի հիմքն ու հենարանը: Մուսուլմանները, որոնք հետևում են այդ պարտավորությունների կատարմանը, լուծել են իրենց խնդիրները: Պարտավորությունների ճշգրիտ կատարումը մուսուլմաններին Դրախտ է տանում և խավարից դեպի լույս է տանում: Մարգարե Մուհամմեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «(Աստծո) ստրուկին Դատաստանի Օրը առաջին հերթին հարցնելու են աղոթքի մասին: Եթե այն ճշգրիտ է, ապա նրա բոլոր արարքները բարի են, սակայն եթե այն ճշգրիտ չէ և նրա պարտավորությունը լիակատար չէ, ապա Ալլահն ասում է, որ ստուգեն Իր ստրուկի բարի գործերը, և վերցրեք այնտեղից ու լրացրեք այն ինչ չի բավարարում նրա պարտավորությանը»: Այդպիսով կամայական և բարի գործերը լրացնում են պարտավորությունները, և բացի դրանից մեծ պարգև է խոստացված դրանց կատարողների համար: Չնայած որ կամայական աշխատանքը հեշտ է արվում, դրա համար պարգևը հսկայական է:
Իմ մուսուլման եղբայրնե՛ր ու քույրե՛ր, եթե ցանկանում եք, որ ձեր աշխատանքը ընդունելի լինի Ալլահի համար և լինի պարգևատրելի, ապա դրա համար գոյություն ունեն որոշ պայմաններ:
Առաջին պայմանը՝ մտադրություն Օմարն /Թող Ալլահը գոհանա նրանով / ասել է. «Ես լսել եմ, որ Մարգարե Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Գործերը միայն մտադրություններին են համապատասխան, և բոլորին կտրվի նպատակներին համապատասխան»: Ամեն մուսուլման, որի գործերն ու նպատակները մաքուր են Ալլահի դիմաց, ազատ են աներեսությունից ու խարդախությունից, նրանց էլ Նա կընդոնի:
Երկրորդ պայմանը՝ բարի գործերը պետք է կատարվեն Աստծո պատվերին և Նրա առաքյալի ղեկավարությանը համապատասխան: Բացի դրանից, ցանկացած գործողություններ, որոնք նման են անհավատների և Գրքի մարդկանց գործողությունների, չեն ընդունվի: Բացի դրանից նորարար գործողությունները, կամ անձնական ցանկություններ բավարարող գործերը, չեն ընդունվի:
Աներեսի գործերը ժխտված են, քանի որ նրա նպատակները թաքցված են և նրա գտնվում է կրակի ամենացածր մակարդակում: Ամենազոր Ալլահն ասել է.
«Ճշմարիտ, աներեսները կհայտնվեր կրակի ամենացածր մակարդակում, և դու նրանց համար օգնական չես գտնի» (4: Ան-Նիսա, 145):
Ինչպես նաև նորարարական գործերը ժխտվում են, քանի որ աղավաղված էին, նույնիսկ եթե նպատակը բարի էր, ինչպես ասել է Մուհամմեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան). «Եթե որևէ մեկը ներդրում է մեր գործերի մեջ այն ինչ կապ չունի նրանց հետ, ապա ժխտված կլինի»: Եվ Նա ասաց, «Ալլահը կպահպանի այն մարդու հնազանդությունը, ով իրականեցնում է նորարարություն, մինչ նա խուսափում է» :/Ալ- Տաղրիբ, և Ալ- Տաղրիբ Շեյխ Ալ- Ալբանիից:/
Այդ գիրքը գրված է եղել բոլորի համար, որպեսզի մեծ պարգևի արժանանա Ալլահից, որպեսզի մեծացնի մեր բարի գործերը՝ մեծարի ծառաներին և մոտեցնի նրանց Ալլահին: Ալլահը բոլորին ասում է.
«Ճշմարիտ, մուսուլմանների համար, հավատացյալ տղամարդկանց և հավատացյալ կանանց համար, ենթարկվող տղամարդկանց և ենթարկվող կանանց համար, ճշմարիտ տղամարդկանց և ճշմարիտ կանանց համար, համբերատար տղամարդկանց և համբերատար կանանց համար, խոնարհ տղամարդկանց և խոնարհ կանանց համար, ողորմություն տվող տղամարդկանց և ողորմություն տվող կանանց համար, ծոմ պահող տղամարդկանց և ծոմ պահող կանանց համար, ողջամտությունը պահպանող տղամարդկանց և ողջախոհություն պահող կանանց համար և հաճախ Ալլահին հիշատակող տղամարդկանց և կանանց համար, Ալլահը ներում և մեծ պարգև է պատրաստել» (33:Ալ-Ահզաբ, 35):
Բացի դրանից, այդ բարեգործությունները կատարելով, մուսուլմանը կստանա Ալլահի աջակցությունը, հաղթանակը և ղեկավարությունը: Աբու Հուրայրան հայտնել է, որ Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ամենազոր Ալլահն ասել է. «Ես պատերազմ եմ հայտարարում նրան՝ ով թշնամաբար է ընդունում Իմ ողջախոհ հավատացյալին: Եվ լավագույն բանը, որով Իմ ստրուկը մոտենում է Ինձ, դա իմ պատգամածն է, և Իմ ստրուկը շարունակում է մոտենալ Ինձ Նավաֆիլ (կամայական աղոթքներ կամ լրացուցիչ արարքներ, բացի պարտավորվածություններից) մինչ Ես նրան սիրում եմ, (այնքան ուժեղ, որ) Ես դառնում եմ նրա լսողությունը, որով նա լսում է, նրա հայացքը, որով նա տեսնում եմ, նրա ձեռքը, որով նա հարվածում է , նրա ոտքը, որով նա կանգնում է, և եթե նա Ինձանից որևէ բան է խնդրում, ապա Ես իհարկե տալիս եմ նրան, և եթե նա Իմ պաշտպանությունն է որոնում (թաքստոց), Ես իհարկե պաշտպանում եմ նրան» (Ալ-Բուխարի):
Եվ վերջապես, մենք խնդրում ենք Ամենազոր, Ամենախոհ Ալլահին, և վերին գահի տիրակալին ընդունել այս աշխատանքը և որ այն օգտակար լինի ամեն մուսուլմանի համար, Ամեն: Թող Ալլահից լինի այս գրքում եղած ամեն բարիքը, և ցանկացած սխալ, ինձանից և Սատանայից,/ Թող Ալլահը անիծի նրան / : Փառք Ալլահին, աշխարհների տիրակալին, խաղաղություն և օրհնություն լինի Մուհամմեդին մարգարեյին, Աստծո բոլոր մարգարեներին և նրանց հետևորդներին:
Հեղինակ- Խակամա Ա. Զումմո Ալ-Ակիլի: Էր-Րիադ, 16 Ապրիլի, 2005 թ.:
Լրիվ Գովքը Ալլահին լինի, և ես վկայում եմ, որ Ալլահից բացի չկա աստվածություն արժանի երկրպագման, Առաջինի, Վերջինի, Ակնհայտի, Մշտականի, ունեցողի իմացություն ամեն ինչում , և ես վկայում եմ , որ Մուհամմեդը Նրա ստրուկն ու առաքյալն է:
Հետագայում ես կմեջբերեմ որոշ պահեր, որոնք ընթերցողին կօգնեն գնահատել և հասկանալ այս գրքի օգուտը, որը նախատեսված է բոլոր մուսուլմանների համար:
Հայտնի է, որ ամենակարևորը դա մեր պարտադիտ պարտադրությունների լիովին կատարումն է՝ հինգ աղոթքներ, զաքյաթ, ծոմ և հաջ: Այս գործերը մեզ տրված են համաձայն Ալլահի և Նրա առաքյալի պատգամին: Սիրայում ասվում է, որ մի մարդ Ալ Արաբ (բեդուիններ) եկավ մարգարե Մուհամեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մոտ և հարցրեց իր համար Ալլահի կողմից տրված պատգամների մասին: Մարգարեն նրան ասաց, որ Ալլահը պարտավորել է կատարել հինգ աղոթք, զաքյաթ (ողորմություն), Ռամմադանի ծոմը, և ուխտագնացություն (հաջ) դեպի Ալլահի Տուն: Լսելով դա, այդ մարդը բազմակի անգամ ասել է. «Ով Ալլահ, ես դրանից ավել կամ պակաս չեմ անելու»: Երբ նա գնաց, Մարգարեն ասաց. «Նրան հաջողվեց դա, եթե նա չստեց» (փոխանցված է Ալ Շայխանի կողմից):
Մուսուլմանի ոգին միշտ փնտրում է ավելի լավ աշխատանք կատարելու հնարավորություն, որպեսզի Ալլահից ստանա լավագույն պարգևը: Հետևաբար գոյություն ունեն բարեգործությունների տարբեր մակարդակներ: Բարյր գնահատվող արարքները հեշտ չեն, եթե Ալլահը չհեշտացնի դրանք: Մեր պարտքը կարող է կատարված չլինի լիովին կամ ընդհանրապես չկատարված, երկու թշնամիների պատճառով, որոնք միշտ հետապնդում են և ամեն կերպ աշխատում են մոլորեցնել և շեղել ճիշտ ճանապարհից:
Առաջին թշնամին է անիծված սատանան, որը երդվել է մոլորեցնել Ադամի հետնորդներին: Ալլահն ասում է.
«Նա ասաց. «Երդվում եմ քո զորեղությամբ, որ ես կգայթակղեմ բոլորին, բացի Քո ընտրյալ (կամ անկեղծ) ստրուկներից»» (38: Այգի, 82,83):
Այդպիսով սատանան միշտ հնարավորություն է որոնում չարիք մցնել մարդկության մեջ և հանել Ալլահին երկրպագելուց: Մարգարե Մուհամմեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Սատանան գալիս է ձեզանից յուրաքանչյուրի մոր, որ մոլորեցնի, մինչ չգիտի թե ինչքան շատ է կքանիստ է արել աղոթելիս այդ մարդը» (Սահիհ Էլ Ջամեա): Սատանան միշտ աշխատում է շրջապատել ձեզ բոլոր կողմերից, ինչպես ասել է Ալլահը հետևյալ խոսքերով, որ ասել է սատանան.
Այսպիսով, տեղյակ եղեք սատանայի ծրագրերի մասին, թող Ալլահը ձեզ պաշտպանի նրանից:
Երկրորդ թշնամին է հանդիսանում հոգու ինքնակամ դիմումը, որը տանում է չթույլատրելի արարքների կատարման: Տրվողները կընկնեն բոցավառվող կրակների մեջ՝ ուր չեն ընկնի զսպվածները: Մարգարե Մուհամմեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Խելամիտ մարդը դա այն մարդն է, որը ինքն իրեն է մեղադրում և պատրաստվում Դատաստանի Օրվանը, իսկ հիմար մարդը նա է ,ով հետևում է իր ոգու ցանկություններին, որոնք պետքական չեն Ալլահի համար»: (Ատ-Տիրմիդի)
Տեղեկացված է նաև, որ Օմարն ասել է. «Հաշվի առեք ձեց, քանի հաշվի չեք առված, կշռադատեք ձեզ, քանի դեռ կշռադատված չեք և պատրաստվեք Դաստաստանի Օրվանը, երբ կքննվեք և ոչինչ չի թաքցվի»:
Պարտադիր պարտավորություններ են Սուննայի պարտադրանքները, որոնք խորհուրդ է տվել Մուհամմեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան), որպեսզի լրացվեն ոչ լրիվներն ու ավելանան բարի գործերն ու պարգևները: Գոյություն ունեն շատ խոսքեր ու արարքներ, բացի նրանցից որոնք պարտադրել է Ալլահը, որոնք օգնում են մուսուլմաններին ստանալ ավելի մեծ պարգև, ջնջել մեղքերն ու ավելի մոտենալ Ալլահին: Այդպիսի գործի օրինակ է կամայական աղոթքը հիմնականն անելուց հետո, որը դրել է Ալլահը, բարեգործությունները, կամայական պահքը, Ումրա կատարելը և այլն: /Այս սուննաները հեշտ են մուսուլմանների մաքուր հոգիների համար/:
Ինչքանով ինձ հայտնի է, կամավոր աշխատանքի ու սուննայի մասին տեղեկությունները տարածված են շատ գրքերում: Այդպիսով փորձեցի հավաքել (հնարավորինս շատ) տեղեկություններ մի գրքում, որպեսզի այն հեշտությամբ հասանելի լինի բոլոր մուսուլմանների համար և ծառայի նրանց ամենօրյա կյանքում: Ես այդ գիրքը բաժանեցի երկու հիմնական մասերի: Առաջին մասը նվիրված է բարի գործերին, որոնց համար նշված են պարգևներ: Այդպիսի գործերի օրինակ է Սուննայի աղոթքն ու Ումրայի կատարումը: Երկրորդ մասը նվիրված է այն բարի գործերին, որոնց օգուտները անորոշ են, նրանց բնութագրմանը, որոնցից օգուտը տարածվում է ամբողջ ընտանիքին, հարևաններին և նույնիսկ լրիվ հասարակությանը: Այդ առավելություններին հասնում են այս կյանքում և Վերջին Օրը: Բարեգործությունն ու օգտակար գիտելիքները հանդիսանում են այս խմբի բարի գործերի օրինակներ:
Ուշադրություն դարձրեք, որ կան բարի գործերի դասակարգման մի քանի առավելություններ, որոնք համապատասխանում են տվյալ առավելությանը: Օրինակ՝ այդ դասակարգումը օգնում է մուսուլմաններին ընտրել բարի գործը, որից օգուտն ու պարգևը ավելի բարձր է: Նաև այն օգնում է որոշել բարի գործերի ապագան (հետևանքները) նրանց կարևորության աստիճանով, օգուտով ու պարգևով: Բացի դրանից այն օգնում է մուսուլմաններին դասակարգել բարի գործերը տեղին ուժամանակին համապատասխան: Այս գրքում ես մեջբերել եմ Սուրբ Ղուրանը, մարգարեական սովորույթներ և գիտնականների ու ընկերների խոսքեր ինչքան, որ կարողացա Վերջապես, հուսում եմ, որ ընթերցողները սխալ գտնելու դեպքում գրություն կամ խորհուրդ կուղարկեն հետևյալ հասցեով.
11521 Էր-Րիադ 41066
Մենք աղոթում ենք Ալլահին պարգևատրել մեզ և բոլոր մուսուլմաններին այս գրքի համար և ուսանելու համար: Թող Ալլահը ների մեր մեղքերը և մեզ ճիշտ ճանապարհի ուղղի: Ինչպես նաև աղոթում ենք, որ նա օրհնություն և խաղաղություն տա Իր Մարգարեին, նրա մաքուր ընտանիքին, պատվարժան հետևորդներին, ինչպես նաև նրանց, ովքեր հետևում են նրանց ճշմարտության մեջ, մինչ Դատաստանի Օրը:
1. Աղոթքի հետ կապված պարտավորություններ
Լվացումը մաքրում է մեր մարմինն ու հոգին մեղքից ու մեղավորությունից:
Փոխանցված է, որ Աբու Հուրայրան ասել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Երբ ստրուկը լվացվում է ամեն մեղք, որի մասին նա մտածում է, ջրով կմաքրվի նրա երեսից կամ ջրի վերջին կաթիլով, և երբ նա ձեռքերն է լվանում, ամեն կատարված մեղք կմաքրվի նրա ձեռքերից ջրով կամ ջիր վերջին կաթիլով, և երբ նա ոտքերն է լվանում, ջրով կամ ջրի վերջին կաթիլով կմաքրվի ամեն մեղք որի նա մոտեցել է, այնպես որ նա մաքուր դուրս կգա ամեն մեղքից» (Մուսուլման):
Փոխանցված է, որ Խումրանն ասել է, որ Ուսման իբն Աֆֆանն ասել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և աղղահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Աստծո հրամանին համապատասխան լվացվողն աղոթելով է լվանում իր կատարած մեղքերը» (Մուսուլման): Ինչպես նաև փոխանցված է, որ Օսմանն ասել է. «Ես լսում էի, թե ինչպես Ալլահի առաքյալն ասաց. «Լվացումը լիակատար անողն ու դրանից հետո մարդկանց հետ հավաքույթում կամ մզկիթում աղոթողողին ներվում են բոլոր մեղքերը Ալլահի կողմից»» (Մուսուլման): Ալլահի մեծ առատաձեռնությամբ է դրվել լվացումը, որպեսզի մենք ամեն օր մաքրվենք: Բացի դրանից լվացումը դա աղոթքի պահանջներից մեկն է, քանի որ առանց լվացման աղոթքը հաշվի չի առնվում: Եթե ջրի օգտագործումն անհնար է, ապա թույլատրվում է լվացումը կատարել ավազով: Փոխանցված է, որ Աբու Հուրայրան ասել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Դատաստանի օրը ձեր երեսները, ձեռքերն ու ոտքերը փայլուն են լինելու հետևողաբար լվացում կատարելու պատճառով, այնպես որ, ամեն ինչ արեք, որպեսզի մեծացնեք գլխի, ձեռքերի և ոտքերի փայլը» (Մուսուլման):
Սիվակը հանդիսանում ե մեր մարգարե Մուհամմեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) սուննան, և դա նրա բնազդային վարվելակերպի լրացումն էր: Մարգարե Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) կոչ էր անում իր կողմնակիցներին օգտագործել դա մանավանդ աղոթքից առաջ: Դա կապված է նրա հետ, որ Աբու Հուրայրան տեղեկացրել է, որ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Եթե դա դժվար չլիներ իմ հավատացյալների համար ազգից, ապա ես կհրամայեի, որ օգտագործեն ամեն աղոթքից առաջ» (Մուսուլման): Սիվակը մաքրում է մուսուլմանի բերանները և ստեղծում է հաճելի հոտ Ալլահի հետ հանդիպման ժամանակ, երբ նա աղոթում է, և չի գրգռում հրեշտակներին ու մուսուլմաններին, որոնք աղոթում են տհաճ հոտի մոտակայքում: Բացի դրանից, սիվակը բարձր է պարգևատրվում, ինչպես դա փոխանցված էր Աիշայից: Նա ասել է, որ Մարգարեն ասում էր. «Սիվակը մաքրում է բերանի խոռոչն ու հաճելի է Աստծո համար» (Սահիհ Ալ-Բուխարի):
Փոխանցված է, որ Աբու Հուրայրան ասել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. « Եթե մարդը լվացում է անում տանը, իսկ հետո գնում է Ալլահի տներից մեկը, որպեսզի կատարի որևէ պարտավորություն, դրված Ալլահից,ապա նրա յուրաքանչյուր քայլ մաքրելու է նրա մեղքերը և կդարձնի նրան առաքինի» ( Սահիհ Մուսլիմ): Աբու Հուրայրան տեղեկացրել է, որ Մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Եթե մարդը գնում է մզկիթ (աողթքին մասնակցելու համար), Ալլահը նրա համար տոն է պատրաստելու Դրախտում այնքան հաճախ՝ ինչքան նա գնում է այնտեղ ու վերադառնում» ( Այս մասին պատմել են Ահմեդ, Բուխարի, Մուսլիմ): Իսկապես, օրեկան հինգ անգամ մզկիթ այցելելը ավելացնում է մեր պարգևն ու մաքրում մեղքերը: Այդ պատճառով լավագույն տներն են մզկիթից ամենահեռու գտնվողները: Գոյություն ունի Սալամի որդիների պատմություն, որոնք ուզում էին իրենց տները կառուցել մզկիթի մոտ, և երբ Մարգարեին հայտնեցին այդ մասին, նա ասաց. «Ինձ հայտնեցին, որ դուք ուզում եք մզկիթի մոտ կառուցեք ձեր տները»: Նրանք ասացին. «Այո, Աստծո Մարգարե, մենք ցանկանում էինք»: Մարգարեն ասաց. «Սալամի որդինե՛ր, ձեր տների տեղերը որոշում են ձեր պարգևները»: (Մուսուլման): Նա նաև փոխանցեց Աբու Մուսայից, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Աղոթքի համար հսկայական պարգև ստացող մարդիկ, դա ամենահեռուներն են (մզկիթից), իսկ հետո հաջորդները և այդպես շարունակ: Ինչպես նաև նա՝ ով սպասում է, որ աղոթի իմամի հետ և ստանում է ավելի մեծ պարգև քան նա՝ ով աղոթում է ու գնում քնելու» (Բուխարի):
Իսլամը հանդիսանում է մաքրման կրոն, և ինչպես գիտենք, որ հոգու, սրտի ու մարմնի մաքրումը պահանջվում են մուսուլմանից ամբողջ տարվա ընթացքում, մանավանդ մզկիթներում: Մենք պետք է մաքուր լինենք և կրենք լավագույն, մաքուր հագուստը և օգտվենք օծանելիքներից (միայն տղամարդկանց համար), երբ հավաքվում ենք մզկիթում: Ալլահն Ամենաբարձյալը ասում է.
«Ով Ադամի որդինե՛ր: Կրեք ձեր զարդերը ամեն մզկիթում: Կերեք և խմեք, սակայն մի շեղվեք, քանի որ Նա չի սիրում շեղվածներին» (7:Ալ.Արաֆ, 31):
Դժբախտաբար այս օրերում մենք նկատում ենք, որ շատ երկրպագուներ հավաքվում են մզկիթում տհաճ հոտով, որը դուրս է գալիս քրտնքից, յուղից և կեղտոտ զուգագուլպաներից, ինչն էլ վնասում է մյուս հավատացյալներին, խախտում նրանց հանգիստն ու կողմնորոշվածությունը աղոթքի ժամանակ: Մարգարե Մուհամմեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) նկարագրել է աղոթքը Բիլալին, որը կոչ արեց աղոթքի. «Ով Բիլալ, հանգստացրու մեզ աղոթքով»: Որպեսզի պատրաստվի աղոթքի համար, մարգարեն հրամայեց մեզ գնալ մզկիթ, լինելով խաղաղ և հանգիստ: Դա փոխանցված է Աբդուլլահ իբն Աբու Կատադից.
Հայրս ասաց. «Երբ մենք աղոթում էինք Մարգարեի հետ, նա լսեց, թե ինչպես որոշ մարդիկ աղմկում են: Աղոթքից հետո նա ասաց. « Ի՞նչ է պատահել,« Նրանք պատասխանեցին. »Մենք շտապում էինք աղոթքի: « Նա ասաց.«Մի շտապեք աղոթելու համար, և երբ գալիս եք աղոթելու, դուք պետք է գաք հանգստությամբ, և աղոթել ինչքան, որ մնացել է (մյուսների հետ) և ավարտել մնացածը, որ բաց եք թողել» (Բուխարի):
Մտածելով այս հադիսի մասին, նկատում ենք, որ մարգարեն ասում է ընդհանուր աղոթքից առաջ հանգստության մասին: Քանի որ, ընդհանուր աղոթքը ունի մեծ հաջողություն, մանավանդ / Տաքբիրի բացումով/:
Ազանը աղոթքի ժամի հայտարարումն է, որը համարվում է իսլամական ամրության ու նշանը այդ տեղում: Ինչպես նաև համարվում է Աստծո խորհրդանիշներից մեկի ապացույցը: Աղոթողները պատասխանատու են աղոթքի ժամանակի որոշման գործում, որն էլ սկսվում է կանչով (Ազանով) և մուսուլմանները սկսում են աղոթել , իսկ պաս պահել ցանկացողները սկսում, կամ ավարտում են պասը:: Աղոթողների աղոթքն ու կոչը մեծ բարիք է, ինչպես դա ասված է հադիսում, որը փոխանցել է Իսա իբն Տալհան ասելով, որ նստած էր Մուավիա իբն Աբու Սուֆյանի հետ, երբ կոչողը հնչացրեց ի աղոթք կոչը: Մուավիան ասաց.՛՛ Ես լսել եմ , որ Ալլահի Մարգարեն /խաղաղություն և օրհնությունը Ալլահի լինի նրան/ ասաց. « Նրանք , ովքեր կոչում են Աղոթքի կունենան ամենաերկար պարանոցները Հարության օրը» (Մուսուլման): Մուսուլմաններից պահանջվում է , աղոթել, լսելով Ազան , ինչպես որ ասել է Ջաբիրը, որ Աղղահի Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Նա՝ ով Ազան լսելուց ասում է. «Ով Ալլահ, այս լիակատար կանչի և կայանալիք նամազի (աղոթքի) Աստված (որ չունես գործընկերներ), տուր Մուհամմեդին ելույթի ու առավելության իրավունք, և ուղարկի նրան (Դատաստանի Օրը) Դրախտի ամենալավ ու ամենաբարձր տեղեր, որ խոստացել էիր նրան: Իսկ այնուհետև թող, որ նա կխնդրի իմ համար Համբարձման Օրը» (Ալ-Բուխարի): Ասելով դա կարելի է ստանալ Մուհամմեդի (խաղաղություն և ԱԼլահի ողորմությունը լինի նրան) բարեխոսությունը Դատաստանի Օրը, թե Աստված տա՛, որտեղ բոլորը դրա կարիքն ունեն:
Աբու Հուրայրան տեղեկացրել է, որ մի կույր մարդ եկավ Ալլահի առաքյալի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) մոտ ու ասաց. «Ով Ալլահի առաքյալ, ես ոչ մեկի չունեմ, որ ինձ մզկիթ ուղեկցի»: Այդպիսով փորձում էր նաև թույլատրություն ստանալ տանը աղոթելու համար: Նա ստացավ այդ թույլատրությունը: Երբ այդ կույր մարդը շրջվեց, նա կանչեց նրան ու ասաց. «Դուք լսու՞մ եք Ազանը»: Պատասխանը հաստատական էր: Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հրամայեց նրան, որ պատասխանի Ազան լսելուց (Մուսուլման): Աբու Հուրայրան հայտնել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Երդվում եմ Նրանով՝ ում ձեռքերում իմ կյանքն է, որ ես որոշլ անգամներ մտածում էի հրաման տայի, որ ծղոտներ հավաքեն, իսկ հետո Ազանը նշանակեի նամազի համար: Այդ ժամանակ կհրամայեի իմամին նամազ կատարել, իսկ այնուհետև այցելել նրանց տները՝ ովքեր չեն եկել մզկիթ միասնական աղոթելու համար և այրել նրանց տները» (Ալ-Բուխարի և մուսուլման): Այս մեջբերումից պարզ է, որ միասնական աղոթքը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի՝ երբ կա հարգելի պատճառ՝ հիվանդություն, կույրություն և այլն: Բացի դրանից միասնական աղոթքին բացակայելը բերում է մեծ պարգևների բացակայության: Փոխանցված է, որ Աբդուլլա բին Օմարը հայտնել է, որ Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Մզկիթում կատարած աղոթքը քսանյոթ անգամ գերազանցում է միայնակ կատարված աղոթքին» (Ալ-Բուխարի):
Փոխանցված է, որ Աբու Հուրայրան ասել է, որ Ալլաքի առաքյալն (խաղաղություն և Աղղահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Եթե մարդիկ իմանային, որ աղոթքի կոչում և առաջին շարքում լինելը ասես վիճակահանությունում հաղթած լինելն է: Եվ եթե իմանային կեսօրվա աղոթքի համար պարգևի մեծությունը, ապա վազելով կգնային: Եվ եթե իմանային մզկիթում արվող գիշերային և առավորյան աղոթքի համար պարգևի մեծությունը, ապա նրանք կմիանային աղոթողներին, նույնիսկ եթե ստիպված լինեին սողալ» (Մուսլիմ): Մուհամմեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) այս խոսքից պարզ է դառնում, որ աղոթքի համար շուտ գնալն ու առաջին շարքում աղոթելը մեծ պատիվ է: Փոխանցված է, որ Աբու Հուրայրան ասել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Աղոթող տղամարդկանց համար լավագույն շարքը դա առաջինն է, իսկ ամենավատը՝ վերջինը: Եվ աղոթող կանանց համար լավագույն շարքը դա վերջինն է, իսկ ամենավատը՝ առաջինը» (Մուսլիմ):
Հայտնի է, որ ուրբաթ օրը համարվում է շաբաթվա լավագույն օր, քանի որ այն ունի հատուկ և մեծ արժեք: Փոխանցված է, որ Աբու Հուրայրան տեղեկացրել է, ու մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Լավագույն օրը, երբ արևը ծագում է դա ուրբաթ օրն է, քանի որ այդօրը ստեղծվեց Ադամը, այդ նույն օրը նա հայտնվեց Դրախտում, այդ նույն օրը նա աքսորվեց այնտեղից, և Դատաստանի Օրը ուրբաթ է լինելու» (Մուսլիմ): Եվ փոխանցված է, որ Աբու Հուրայրան ասել է, որ Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Մենք վերջիններն ենք, բայց մենք առաջինները կլինենք Դատաստանի Օրը, և մենք առաջինը Դրախտ մտնողները կլինենք, չնայած մյուս երկրերին գրությունը տրվել է մինչ մեզ տրվելը: Բայց նրանք փոխվել են և այդ պատճառով Աստվածը մեզ Ճշմարտությամբ է լցրել, որը նրանք չեն ընդունում: Նրանց հրամայված էր նշել այդ օրը, սակայն նրանք տարբերվում են իրարից դրանում: Այդպիսով Աստված մեզ նրա մոտ տարավ ու ասաց. «Ուրբաթը՝ մեր համար, հաջորդ օրը՝ հրեաների համար, իսկ դրա հաջորդ օրը՝ քրիստոնյաների համար» (Մուսլիմ):
Այդ օրը Ալլահը նշեց ուրբաթ օրվա աղոթքը: Ամեն շաբաթ մուսուլմանները աղոթում են և հանդիպում, որպեսզի ելույթներ ու քարոզներ լսեն: Ալլահը մեծ պարգև է խոստացել այն մուսուլմանների համար, որոնք այցելում են ուրբաթ օրվա աղոթքներին վաղ առավոտյան: Փոխանցված է, որ Աբու Հուրայրան ասել է, որ Ալլահի աառաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. « Ցանկացած մեկը, ով լոգանք է ընդունումՈւրբաթ օրը , ինչպես Ջանաբի լոգանք, , այնուհետև աղոթողները (առավոտյան) հավասար են ուղտ զոհաբերողների: Երկրորդ ժամին գնացողը հավասար է կով զոհաբերողի, իսկ երրորդ ժամին գնացողը հավասար է պոզավոր ոչխար զոհաբերողի, իսկ եթե գնում է չորրորդ ժամին, ապա նա հավասար է հավ զոհաբերողի, և հինգերորդ ժամին գնացողը, ապա դա ասես այդ մարդը ձվեր առաջարկեր: Երբ Իմամը դուրս է գալիս, Հրեշտակները իջնում են, որ լսեն ուրբաթ օրվա քարոզը» (Ալ-Բուխարի): Փոխանցված է նաև, որ Սալման Ալ-Ֆարասին ասել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ուրբաթ օրը լողացողը մաքրում է իրեն ինչպես կարող է, այնուհետև ձեթ է օգտագործում (մազերի համար) կամ իր տան հոտն է ցանում վրան, այնուհետև գնում է (մզկիթում աղոթելու), և չի առանձնացնում կողքի երկու աղոթողներին, կատարում է աղոթքը այնքան ինչքան պետք է, իսկ այնուհետև լռում է մինչ իմամը ավարտում է քարոզը, ապա այդ մարդու անցած ուրբաթ օրվանից մինչև այդ ուրբաթ օրը կատարած մեղքերը ներված են լինելու» (Ալ-Բուխարի):
Հիմնականում մեր աղոթքները լիակատար չեն քանի որ բաց են թողնվում կարևոր մասեր՝ սուննաներ կամ հիշողություններ ամենօրյա կյանքի խնդիրների մասին, որոնք խանգարում են մեր աղոթքներն ու հանգստությունը, կամ ել սատանայի մրմունջները: Ինչպես գիտենք, աղոթքների համար տրվող պարգևները շատանում կամ քչանում են աղոթքի լիակատարության պահանջի պատճառով, բաղադրության ու հանգստի պատճառով և ավանդույթներին հետևելու պահանջի պատճառով: Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Արեք ձեր աղոթքները այնպես՝ ինչպես ես եմ անում» (Ալ-Բուխարի): Ասել է նաև. «Սովորաբար, երբ ծառան ավարտում է աղոթքն ու հեռանում, նրա աղոթքների պարգևները չեն գրանցվելու միայն կեսով, մեկ երրորդով, մեկ քառռորդով, մինչ նա ասի միայն մեկ տասերորդ մասը»: Այդ պատճառով, որպեսզի լրացվեն Մուհամմեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) սուննաներ է նշանակել, որոնք կարելի է կատարել աղոթքից առաջ կամ հետո: Դա տասերկու աղոթքներ են՝ ցերեկ և գիշեր: Այդ սուննաները կատարվում են հետևյալ կերպ.
- Երկու աղոթքները մինչ առավոտյան աղոթքը: Աիշան ասել է, որ մարգարեն ասել է. «Առավոտվա այդ երկու աղոթքների կքանստումը, ավելի լավ են, քան այս կյանքն իր ամեն ինչով» (Մուսլիմ):
- Չորս աղոթքների կքանստում կեսօրվա աղոթքից առաջ և երկուսը դրանից հետո: Աիշան ասել է. «Ալլահի առաքյալն իր տանը կատարում եր չորս աղոթք կքանստում կերօրյա աղոթքից առաջ, այնուհետև դուրս էր գալիս, որ մարդկանց աղոթքի տաներ, իսկ այնուհետև վերադառնում էր, որ կատարի մյուս երկու կքանստումները .աղոթքները»:
- Երկու կքանիստների աղոթքներ երեկոյան աղոթքից հետո: Աիշան ասել է. «Ալլահի առաքյալը տանում էր մարդկանց երեկոյան աղոթքի, իսկ այնուհետև վերադառնում էր, որ կատարի երկու կքանիստ աղոթք»:
- Երկու աղոթք գիշերային աղոթքից հետո: Աիշան ասել է. «Ալլահի առաքյալը տանում էր մարդկանց գիշերային աղոթքի, իսկ այնուհետև վերադառնում, որ կատարի երկու աղոթք»:
Աղոթքի սուննաները լրացուցիչ պարգևի համար ունեն ևս մի առավելություն՝ հանդիսանում են Դրախտ մուտք գործելու միջոց, ինչպես փոխանցված է, որ Ումմ Հաբիբան՝ մարգարեի կինն ասել է, թե լսել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ամեն մուսուլման, որը անում է ամեն օր տասներկու լրացուցիչ աղոտք կքանիստեր պարգևատրված է լինելու տնով, որը լինելու է Դրախտում»: Կամ «Նրա համար Դրախտում տուն է կառուցվելու» (Մուսլիմ): Բացի դրանից երեկոյան աղոթքից առաջ չորս կքանիստ աղոտքը ունի առավելություն, ինչպես Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) է ասել. «Ալլահը ողորմած է այն մարդուն որը անում է չորս կքանիստ աղոտք Ասսեր (երեկոյան աղոթք) կատարելուց առաջ» (Աբու Դաուդ և Ատ-Տիրմիդի):
Ավելի գերադասելի է շատ աղոթելը, քանի որ այն բարձրացնում է աղոթողի պատիվը Ալլահի դիմաց: Փոխանցված է, որ Սաուբան՝ առաքյալի (խաղաղությունև Ալլահի ողորմությունը լինի նրան) կողմից ազատված ստրուկն ասել է. «Ես հարցրեցի առաքյալին այն գործի մասին, որը կատարելիս հնարավորություն կունենամ Դրախտ մտնել: Մարգարեն ասաց. «Հաճախ խոնարհվիր Աստծուն, քանի որ ամեն մի խոնարհ ջնջում է մի մեղք» (Մուսլիմ): Նաև փոխանցված է, որ Ռաբիա բին Ալասլամ Կաաբն ասել է. «Ես գիշեր էի անց կացնում Մուհամմեդի հետ, և այն բանից հետո, երբ ծառայում էի նրան լվացումից հետո նա ինձ հարցրեց, արդյոք ունեմ որևէ խնդրանք, և ես պատասխանեցի, որ ուզում եմ լինել նրա ուղեկիցը Դրախտում: Այդ ժամանակ նա պատասխանեց, թե ունե՞ն նաև ուրիշ խնդրանք, սակայն ես ասացի, որ չունեմ, և նա ասաց որ խնդրեմ խոնարհվելով» (Մուսլիմ): Ստրուկը խնդրում է Աստծուց խոնարհվելով, ինչպես ասաց մարգարեն. «Աստծո ստրուկը մոտենում է իր Աստծուն, երբ խոնարհվում է, այնպես որ ավելացրեք ձեր աղոթքների տևողությունը» (Մուսլիմ):
7-Աղոթքների ընդմիջման ընթացքում մզկիթում լինելը
Մեծ նշանակություն ունի մզկիթում գտնվելը աղոթքների ընդմիջման ընթացքում, քանի որ Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ալլահի ստրուկը աղոթող է համարվում մինչ գտնվում է մզկիթում և սպասում է աղոթքին և հրեշտակներն ասում են. «Ով Աստված, օրհնիր նրան, բարի և ողորմած եղիր նրա նկատմամբ», մինչ նա մնում է աղոթավայրում և գնում է հետքերով» (Մուսլիմ): Գոյություն ունեն նաև այլ շատ սովորույթներ, որոնք պարունակում են վերոնշյալ թեմաների պես թեմաներ՝ ինչպիսիք են Աբու Հույայրայի պատմածը, երբ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Մզկիթում կատարվող աղոթքը (գնահատվում է) քսանհինգ անգամ ավել, քան տանը միայնության մեջ կամ աշխատավայրում կատարվողը, քանի որ տանը լիակատար կերպով լվացում անելն ու մզկիթ գնալը աղոթելու նպատակով, ամեն քայլի հետ ջնջվում է մի մեղք, մինչ մզկիթ մտնելը: Երբ նա մտնում է մզկիթ, ապա համարվում է աղոթող, մինչ նա սպասում է աղոթքին և հրեշտակները խնդրում են Ալլահից ներողամտություն նրա համար ու շարունակում են կրկնել. «Ով Աստված, օրհնի նրան, բարի և ողորմած եղիր նրա նկատմամբ», մինչ նա մնում է աղոթավայրում և գնում հետքերով»: Աբու Հուրայրան հայտնել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ասե՞մ թե ինչի օգնությամբ է Ալլահը ջնջում ձեր մեղքերն ու վերադարձնում շարքերը (Դրախտում)»: Հետևորդներն ասացին. «Իհարկե, ով Ալլահի առաքյալ»: Նա ասաց. «Լավ կատարեք վուդուն, չնայած իրավիճակին, անելով ավելի շատ քայլեր դեպի մզկիթ աղոթք անելու համար, սպասելով մյուս աղոթքին և սա առ-Ռիբատ է, և սա առ- Ռիբատ է:» (Մուսլիմ):
-Առավոտյան աղոթքից հետո մզկիթում մնալն ու երկու և երկու կքանիստ աղոթելը . արևի ելնելուց հետո:
Փոխանցված է Անաս բին Մալիկից, ու Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ով կատարում է առավոտյան աղոթքը մզկիթում, իսկ այնուհետև նստում է, որ փառաբանի Ալլահին մինչ մայրամուտը, իսկ հետո անում է երկու, կքանիստները, ապա նրա պարգևը հավասար է Հաջի և Ումրայի: Նա ասաց, որ Ալլահի առաքյալն ասել է. «ավարտ, ավարտ, ավարտ»» (Ատ-Տիրմիդի):
Գ. Կեսօրվա աղոթքի սուննան (Ադ-Դուհա աղոթքը)
Փոխանցված է, որ Զաիդ իբն Ակրամը տեսել է, թե մարդիկ ինչպես են կատարել միջօրեյի աղոթքը և ասել. «Մի՞թե նրանք չգիտեն, որ ավելի լավ է աղոթել ուրիշ ժամանակ»: Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Նվիրվածների աղոթքը դա արևի լրիվությամբ բարձրացած ժամանակն է» (Մուսլիմ): Դա առավոտյան աղոթքն է, որը Մուհամմեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է միշտ անել իր հետևորդ Աբու Հուրայրային, և նա ասաց. «Ընկերս (մարգարե) խորհուրդ տվեց երեք բան անեմ՝ ամեն ամսվա երեք օր պաս պահեմ, աղոթեմ մինչկեսՕրվա աղոթքը և ասեմ վիտրը քնելուց առաջ» (Մուսլիմ): Մենք կարող ենք նշել այս սուննայի մեծ նշանակությունը հետևյալ սովորույթի, որը պատմել է Աբու Զառռը: Նա ասել է, որ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Յուրաքանչյուրդ պետք է բարի գործ կատարեք ամեն առավոտ, Աստծո ամենազորության փառաբանումը բարի գործ է, և ամեն բարեխոսությունը Աստծո մասին նույնպես բարի գործ է, և ամեն անգամ ասելով, որ չկա աստված արժանի երկրպագման բացի Ալլահից, նույնպես բարի գործ է, ամեն անգամ Աստված մեծ է ասելը նույնպես, ամեն անգամ բարի գործին միանալը նույնպես, ամեն չարիքից խուսափելը նույնպես, իսկ ամենամեծ պարգևները տրվում են մինչկեսօրյա աղոթքից առաջ ասված կքանիստների դիմաց» (Մուսլիմ): Համարեք, որ պետք է վճարեք բարեգործությամբ ամեն ոսկորի համար, որ ունեք ձեր մարմնում և դա երեք հարյուր վաթսունն է, ու դուք ի վիճակի չեք անել դա, և դրա համար Ալլահը տվել է առավոտյան սուննան, որը հավասար է բարի գործերի դիմաց տրվող պարգևին:
Դ. Գիշերային աղոթքը /քիյեմ աղոթք /
Ամենամեծ աղոթքներից մեկը դա գիշերվա խավարի մեջի աղոթքն է, մանավանդ գիշերվա վերջին մեկ երրորդ մասում, հավասարակշռության զգացմունքով, հանգստությամբ, հոգու խախանդությամբ և Ամենազոր Ալլահի հետ զրույցից հաճույքով: Ալլահը գովաբանում է գիշերը աղոթող մուսուլմաններին ասելով.
«Նրանք գիշերվա միայն փոքր մասն են քնել, իսկ լուսաբացից առաջ նրանք աղոթում էին ներման համար» (51, Ադ-Դհարիաթ, 17-18):
Բացի դրանից գիշերային աղոթքը հանդիսանում է Ալլահի առաքյալի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) սուննաներից մեկը, որը Ալլահը հրամայել է նրան: Ալլահն ասում է.«Օ, փաթաթված, կանգնիր գիշերը, քիչը կեսը կամ դրանից մի փոքր քիչ, կամ մի փոքր շատ, և կարդա Ղուրան հանգիստ ձևով» (73: Ալ- Մուզամիլ, 1-4)
Բացի դրանից Ալլահի առաքյալը հիշատակում էր դա իր սովորույթներում, ինչպես հայտնէլ է Աբու Հուրայրան, որ առաքյալն ասել է. Պարտադիր աղոթքներից հետո լավագույն աղոթքը դա գիշերային աղոթքն է» (Մուսլիմ): Եվ Մուհամմեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) գովաց իր հետևորդ Աբդուլլա բին Ամրոկոքդին ասելով. «Լավագույն մարդը Աբդուլ Ալլահն է, եթե կատարում է գիշերային աղոթքը»: Եվ մյուս պատմության մեջ նա ասել է. «Մի եղեք նրանք՝ ովքեր սկսում են գիշերային աղոթքն ու չեն ավարտում»:
2. Պահքի հետ կապված պարտքերը
Ա. Համընդհանուր կամայական պահքը
Աբու Սաիդ Ալ-Խուդրիից փոխանցված է, որ Մուհամմեդն ասել է. «Աստծո ցանկացած ստրուկ, որը պահք է պահում մի օր հանուն Աստծու, ապա Աստվածի նրան կրակից հեռու է պահում յոթանասուն տարի» (Մուսլիմ): Փոխանցված է նաև Աբու Հուրայրայից, որ Մարգարեն հիշատակել է Ալլահի սուրբ պարգևի մասին, ինչպես Ալլահն է ասել. (Ադամի որդիների (մարդկանց) բոլոր արարքները իրենց համար են, բացի պահքից, որը Իմ համար է, և Ես պարգևատրում եմ դրա համար» (Ալ-Բուխարի): Եվ կամայական պահքը ընդգրկված է այդ սովորույթի մեջ:
Մուսուլմանների համար պահքը դա մեղքից և արգելված գործողություններից խուսափելու միջոց է: Աբդուլլան տեղեկացրել է մի դեպքի մասին, երբ նրանք նստած էին Մուհամմեդի (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ընկերակցության մեջ, երբ նա (մարգարեն) ասաց. «Ով կարող է իրեն թույլ տալ ամուսնանալ, ապա պետք է ամուսնանա, քանի որ դա կհանգստացնի նրա հայացքերն /նայելու արգելված բաների և ուրիշ կանանց/ ու կպահպանի մարմինը (մեղքից), և ով չի կարող իրեն թույլ տալ ամուսնանալ, է պետք է պահք պահի, քանի որ այն իջացնում է սեռական ակտիվությունը» (Ալ-Բուխարի): Այն նույնպես հանդիսանում է հոգու պրակտիկա,որպեսզի խուսափել ցանկությունների ավելորդություններից: Պահքը օգնում է նաև խուսափել ավելորդություններից, հոգ տանել խեղճերի մասին, որոնք չեն կարողանում սնունդ հայթայթել: Երբ մահը եկավ Մուադհույի մետ, նա ասաց.«Ես վճարում եմ , որովհետև ես չեմ ունենա հնարավորություն և մրցել գիտնականի հետ , գիտելիք ստանալու համար: » Եվ երբ մահը եկավ Ամեր իբն Քեյսին, նա ասաց. «Երդվում եմ Ալլահով, ես չեմ լացում մահվան վախից, այլ ես լացում եմ . որովհետև ես կզրկվեմ պասի օրերից, և աղոթքի գիշերներից:»
Բ. Աշուրա պահքը
Փոխանցված է իբն Աբբասից, որ Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) եկավ Ալ-Մադինայի մոտ և տեսավ, որ հրեաները պահք են պահում Աշուրա օրը: Նա հարցրեց դրա պատճառը և հրեաները պատասխանեցին. «Դա լավ օր է, այն օրն է, երբ Ալլահը փրկեց Իսրայելը թշնամիներից: Այդ պատճառով Մովսեսը պահք էր պահում այդ օրը»: Մուհամեդն ասաց. «Մենք Մովսեսի համար ավելի շատ իրավունք ունենք քան դուք»: Այդ պատճառով մարգարեն պահք էր կատարում այդ օրն ու մյուսներին էլ էր հրամայել (Ալ-Բուխարի): Եվ որպեսզի տարբերվի հրեաներից, նա հրամայեց անել դա տարբեր օրեր առաջ կամ հետո Աշուրայից: Ինչպես Նա ասել է.« Եթե ես ապրեմ մինչ հաջորդ տարի, ես պահք կպահեմ իններորդ օրը:» /Մուսլիմ / Նա ի նկատի ուներ , որ Նա պահք կպահեր իններորդից տասներորդ օրը: Իբն Կայմն ասել է. «Գոյություն ունեն պահքի երեք մակարդակներ՝ ամենաբարձր մակարդակը դա նախորդ օրը և հաջորդ օրը պահք պահելն է, այնուհետև իններորդ և տասերորդ օրը, ինչպես հիշատակված է շատ սովորույթներում, և վերջինը՝ միայն տասերորդ օրը: Մարգարեն ասել է « Աշուրա օրվա պահքը , կշտկի ընթացիկ տարվա բոլոր մեղքերը:»/Մուսլիմ /
Գ. Շավվալ վեցօրյա պահքը
Աբու Այուբ Ալ-Անսարից փոխանցված է, որ Ալլահի առաքյալն ասել է. «Ռամադանի, իսկ այնուհետև Շավվալ առաջին վեցօրյակի պահքը կատարելը հավասար է անընդհատ պահք կատարելուն» (Մուսլիմ): Դա նշանակում է, որ ամեն բարի գործ պարգևատրվելու է տաս անգամ, որն էլ նշանակում է Ռամադանի մի ամիսը դա տաս ամիս է, իսկ Շավվալի վեց օրը՝ երկու ամիս, այսինքն միասին մի ամբողջ տարի: Այդ պատճառով բաց մի թողեք այդ պահքերը, որպեսզի մեծ պարգև ստանաք: (Իդ Էլ-Ֆիտր):
Ուշադրություն դարձրեք, որ արգելված է պահք պահել պահքի վերջին օրը կամ միայն ուրբաթ օրերը, եթե չեք անելու դրա նախօրեին կամ հաջորդ օրը: Բայց եթե պահքը ընկնում է ուրբաթ օրը, ինչպես է Արաֆայի օրը, կամ եթե մարդ նշանակել է իրեն որոշակի օր, որը ընկնում է ուրբաթ, ապա այդ դեպքում հնարավոր է ուրբաթ օրը: Կրոնի որոշ գիտնականներ ասում են , որ ուրբաթ օրվա պահքը խրախուսելի չէ, բայց արգելված չէ, ինչպես ասել է Մարգարե Մուհամեդը.« Մեզանից ոչ ոք չպիտի պահք պահի ուրբաթ օրը, միայն եթե պահք եք պահել դրանից մի օր առաջ և պիտի պահք պահեք հաջորդ օրը նույնպես: »/Մուսլիմ /
Առաֆա օրվա պահքը խորհուրդ է տրվում այն մուսուլմանների համար, որոնք հաջին մասնակցում են: Այդ պահքը համարվում է լավագույն փոխհատուցող արարք Զուլհիջջի ամսվա առաջին տաս օրերի ընթացքում: (այս պահքի պարգևատրումը կներկայացվի հաջորդ մասում):
Նշենք նաև, որ ուխտագնացների համար դա պարտադիր պահք չէ, քանի որ նրանք պետք է պահպանեն ուժերը երկրպագության համար: Փոխանցված է, որ Աբու Կատադան ասել է, որ Մուհամմեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) Առաֆատ օրը պահքի մեջ լինելով ասել է. «Այն կհարթեցնի անցած և հաջորդ տարիների մեղքերը» (Մուսլիմ): Ինչ վերաբերվում է մեղքերի թողությանը Աշուրա օրվանը վերաբերվող վերոնշյալ սովորույթումներում, ապա խոսքը վերաբերվում է փոքր մեղքերին: Քանի որ մեծ մեղքերի ներումը ունի չորս պահանջ՝ անկեղծ մեղանչություն, թողություն, կրկին չկատարել և եթե այն վերաբերվում է մարդկային իրավունքներին, ապա նաև իրավունքների վերադարձ:
Ռամադան ամսին պարգևները կրկնապատկվում են: Մարգարե Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ռամադանը դա մուսուլմանների համար լավագույն ամիսն է, իսկ կեղծավորների համար՝ ամենավատը» (Ահմադ ): Հավատարիմ եղեք այդ ամսին լավագույն գործերը արեք՝ աղոթք, զաքյաթ, բարեգործություններ և այլն: Շնորհակալություն Ալլահին, որ մեզ տվել է այդ ամիսը: Աբու Հուրայրան տեղեկացրել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Երբ գալիս է Ռամադան ամիսը բարեսրտության դարպասները բացվում են, իսկ դժողքի դարպասները փակ են, իս սատանան՝ կապկպված» (Մուսլիմ):
-Ումրան Ռամադանին: Ալլահի մեր նկատմամբ գթասրտություններից է այն, որ Ալլահը կրկնապատկել է պարգևները և Ումրան Ռամադանին հավասարացրել է հաջին, ինչպես ասել է Նրա առաքյալը Ում Սենանային, երբ վերջինս բաց էր թողել հրաժեշտի ուխտագնացությունը. «Երբ կգա Ռամադանը կանես Ոէմրա, քանի որ Ռամադանի ժամանակ Ումրա անելը հավասար է հաջի» կամ «...հաջի ինձ հետ» (Համաձայնեցված է):
-Ալ-Քեդար գիշերը: Ալ-Քեդար գիշերը դա մեծ գիշեր է, քանի որ այդ գիշերվա երկրպագության համար պարգևներն ավելի շատ են քան օգուտները, որոնք կապված են հազար ամսվա երկրպագմանը, ինչը հավասար է մոտավորապես ութսուներեք տարվա և չոս ամսվա: Ալլահն ասել է.
«Ճշմարիտ, Մենք ուղարկեցինք դա (Ղուրանը) կանխորոշման (կամ մեծության) գիշերը: Ո՞րտեղից դու կարող էիր իմանալ, թե ինչ է կանխորոշումը (կամ մեծությունը): Կանխորոշման (կամ մեծության) գիշերը ավելի լավ է հազար ամսվանից:» (97: Ալ-Քեդար, 1-3):
Բացի դրանից Ղուրանն ուղարկված էր ստորին երկնքներ և երկիր է ուղարկվել հաջորդ տարի այդ գիշեր: Ալլահն ասել է.
«Մենք այն ուղարկել ենք օրհնված գիշերը, և Մենք պահպանում ենք: Նրանում են որոշվում բոլոր իմաստուն գործերը» (44: Ադ-Դուխան, 3-4):
Բացի դրանից Ալլահը հատկապես այդ գիշեր է »րհնել բոլոր մուսուլմաններին: Իմամ Մալիկն ասել է, որ իրեն տեղեկացրել են, որ Մուհամմեդի ազգի դարերը կարճ են քան նախկին ազգերինը և, որ Ալլահը նրանց Ալ-Քեդար սուրբ գիշերն է ընծայել:
Իբն Աբբասը տեղեկացրել է, որ Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) նրան ասել է. «Չկան օրեր, որոնց ընթացքում ճիշտ գործողությունները այդքան պետքական են Ալլահի համար (այսինքն կան Զուլ-Հիջի առաջին տաս օրերը)»: Նրան հարցրեցին. «Ով Ալլահի առաքյալ, նույնիսկ ջիխա՞դն է Ալլահի ճանապարհին»: Նա պատասխանեց. «Նույնիսկ ջիխադն է Ալլահի ճանապարհին, բացի այն դեպքից, երբ մեկը գնում է իր կյանքով ու ունեցվածքով և չի վերադառնում» (Ալ-Բուխարի):
Որպեսզի ավելի լավ ընդգծվի այդ տաս օրերի կարևորությունը Ալլահն ասել է.
«Երդվում եմ լուսաբացով, երդվում եմ տաս գիշերներով, զույգով և կենտով» (89: Ալ-Ֆաջր, 1-3):
Կրոնի գիտնականներն ասացին, որ նույնիսկ (Շաֆի-գու) նշանակում է Զուլ-Հիջի տաս օրեր:
Այդ պատճառով հետևեք, որ դուք էլ բաց չթողնեք այդ օրերը և արեք այնքան բարի գործեր, ինչքան կարող եք: Դրանցից են Ղուրանի ընթերցումը, բարեգործությունը, աղոթքն ու պահքը, մանավանդ մուսուլմանները որոնք ապրում են Մեքքայում ու Մեդինայում:
Ընդունվող աղոթքների ժամանակները
Փոխանցված է, որ Ջիբարն ասել է. «Ես լսել եմ, թե ինչպես մարգարեն ասաց. «Ամեն գիշեր կա հատուկ ժամ, երբ մուսուլմանի ամեն Ալլահից խնդրածը, և այս կյանքի համար և հաջորդի համար, տրված է լինելու, և այդ պահը գալիս է ամեն գիշեր» (Մուսլիմ): Գիշերվա վերջին մեկ ժամի ընթացքում կատարվող աղոթքները, մանավանդ երբ հնչեցվում է գիշերային աղոթքի կանչը, և լինում եմ ծածուկ խոսակցություններ Ալլահի հետ, հանդիսանում է ընդունման դեպքերից մեկը: Մուհամմեդն ասել է. «Մեր Աստվածը Ամենասուրբը, Ամենաբարձրյալը ամեն գիշեր՝ գիշերվա վերջին մեկ երրորդ մասում իջնում է մեր ամենամոտ երկնքին և ասում, որ (կա՞ն արդյոք) նրանք՝ ովքեր Ինձ կոչ են անում (խնդրելով որևէ բան), այնպես, որ կարողանամ պատասխանել նրանց կոչին: (Կա՞ արդյոք) նա՝ ով հարցնում է ինձ այն մասին, թե ինչ կարող եմ տալ նրան խնդրանքի դիմաց: (Կա՞ արդյոք) նա՝ ով ներում է որոնում,կարողանամ ներել նրան» (Ալ-Բուխարի): Այնպես որ աշխատեք բաց չթողնել գիշերվա վերջին ժամերին Ալլահին երկրպագելը:
Ազանից հետո պետք է աղոթել առանձին, քանի որ ավելի շուտ այդ ժամանակ նրանք ընդունված կլինեն: Անասը հայտնեց, որ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ազանի և Իկամուի միջև ներումը չի մերժվում» (Այս հադիսը փոխանցեցին Աբու Դաուդը, Ան-Նիսաին, Ատ-Տիրմիդին, որն էլ այն կոչեց Հասան Սահիհ): հետո ավելացրեց. «Ալլահից ներում և բարեկեցություն խնդրեք այս և հաջորդ աշխարհի համար»:
Ուրբաթ օրվա հատկություններից մեկը, որն էլ նրան առավելություն է տալիս մյուս օրերի նկատմամբ, ընդունման ժամն է: Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ուրբաթ օրվա մասին ասել է. «Ուրվաթ օրը գոյություն ունի մի ժամ (կամ հնարավորություն կամ հաջող ժամանակ), որի ժամանակ եթե մուսուլմանը անց է կացնում աղոթելով և Ալլահից որևէ բան է խնդրում, ապա խնդրանքը անպայման կատարվում է»: Որից հետո ցույց տվեց այդ ժամանակամիջոցի կարճությունը ձեռքերով (Ալ-Բուխարի):
Այդ ժամի վերաբերյալ շատ կարծիքներ կան: Դրանցից մեկն ասում է, որ այն համապատասխանում է այն ժամին, երբ իմամը նստած է ուրբաթ օրվա երկու քարոզների միջև, իսկ այլ կարծիքով այն համապատասխանում է քարոզի վերջից մինչև աղոթքի վերջ ընկած ժամանակին: Մի այլ կարծիքով այն համապատասխանում է օրվա վերջին ժամին՝ երեկոյան աղոթքից հետո, և դա համարվում է որպես լավագույն կարծիք, ինչպես որ տեղեկացրել են Աբու Սաիդն ու Աբու Հուրայրան, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ուրբաթ օրը կա մի ժամ որի ընթացքում, եթե հավատացյալ ստրուկը Ալլահից մի բարի բան է խնդրում, ապա ստանում է, և այդ ժամանակը Ասր-Սալյատից (երեկոյան աղոթքից) հետո է» (Այդ մասին պատմել են Ահմադն ու Ալ-Իրակին, որն էլ այն սահիհ է անվանել):
Մուհամմեդն ասել է. «Պահք անողը պահքը դադարելիս ունի ներումներ որոնք անժխտելի են» (իբն Մաջա): Այդպիսով պահք անողներին խորհուրդ է տրվում այն ավարտելուց աղոթել, քանի օր այդ խնդրանքները անժխտելի են, որն էլ Ալլահի գթասրտություններից մեկն է հանդիսանում, ինչպես ասել է Նրա առաքյալը. «Չի ժխտվելու ներումը երեք մարդկանց համար՝ պահք պահողի, մինչ նա չի դադարել այն , արդար կառավարչի ու խեղճացածի» (Ատ-Տիրմիդի):
Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Լավագույն աղոթքը դա Առաֆայի օրվանն է, որը ես և մինչ ինձ եղածները , մյուս մարգարեները, ասել ենք. «Ալլահից բացի չկա աստվածություն, որը արժանի է երկրպագման: Նա գործընկերներ չունի: Միայն Նրան է են պարկանու բոլոր գովքերն ու փառքը: Ամեն Բարին Նրա ձեռքերում է և նա ամեն ինչի հանդեպ իշխանություն ունի»» (Ատ-Տիրմիդի):
Փոխանցված է, որ Անասը ամբողջությամբ Ղուրանը կարդալուց հետո հավաքեց իր ընտանիքի բոլոր անդամներին, աղոթեց և ասաց, որ դա այն ժամանակն է երբ ներումն ընդունված է լինելու:
Զամզամ ջրհորից ջուր խմող մարդը պետք է մտադրվի և հուսա, որ ապաքինվի, օրհնվի և ստանա այն բոլոր բարիքները, որ կան այս և ապագա կյանքում: Փոխանցված է Ջաբեր բին Աբդուլլայից, որ Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Զամզամ ջրհորի ջուրը (լավ է) ամեն մտադրության համար»:
Բ. Այն տեղերը որտեղ պարգևները կրկնապատկվում են և ներումները ընդունվում են:
Մուհամմեդն ասել է. «Իմ մզկիթում մի աղոթքն ավելի լավ է քան հազար աղոթքները այլ մզկիթներում, բացի Ալ-Մասջիդ Ալ- Հարամ մզկիթից...» (Ահմադ իբն Խոզաիմ): Դա առաջին մզկիթն է որին նա հաջ է նշանակել: Բացի դրանից դա Ալլահի տունն է Իր երկրի վրա, որը Ալլահը անվտանգ է արել մարդկանց համար: Մուսուլմանները ամբողջ աշխարհից գնում են այնտեղ երկրպագության համար: Դա աղոթքի ուղղություններից երկրորդն է, իսկ առաջինը երկու սուրբ մզկիթներից: (Ալ-Մասջիդ Ալ-Հարամ և մարգարեի մզկիթ):
Մարգարեի մեդինայում գտնվող մզկիթը հանդիսանում է երկրորդ սուրբ մզկիթ: Այն կառուցված է մարգարեի օրոք, որպեսզի այն դառնա Մեդինայի մուսուլմանների հանդիպումների և աղոթքների, ինչպես նաև դասավանդման և ուսուցանման կենտրոն, որտեղ սովորում էին տարածել Իսլամը ամբողջ աշխարհով: Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ Մուհամմեդն ասել է. «Իմ տան և բեմահարթակի միջև կա մի այգի Դրախտի այգիներից, և իմ բեմահարթակը իմ Խաուդի վրա ( այսինքն Ալ-Կաուտար)» (Բուխարի):
Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ Ալլահի առաքյալն ասել է. «Իմ մզկիթի մի աղոթքն ավելի լավ է քան հազար աղոթքները այլ մզկիթներում, բացի Ալ-Մասջիդ Ալ-Հարամ մզկիթից» (Բուխարի):
Ալլահն ասում է.
«Մաքուր է նա՝ ով տեղափոխեց իր ստրուկին, որ ցույց տա Մեր նշաններից որոշները, ԱԼ- Հարամ մզկիթից դեպի Ալ-Ակսա, որի շրջակայքին Մենք օրհնություն ենք տվել: Ճշմարիտ, Նա լսող ու տեսնող է» (17:ԱԼ-Իսրա, 1):
Դա աղոթքի երկու ուղղություններից առաջինն է և Մուհամմեդի գիշերային ճամփորդությունը, որտեղից նա երկինք բարձրացվեց: Բացի դրանից այն հանդիսանում է այն մզկիթներից մեկը, որն այցելելու համար մուսուլմանները ճամփորդության են գնում: Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ Մուհամմեդն ասել է. «Ճամփորդություն արեք միայն այդ մզկիթների համար (Ալ-Մասջիդ Ալ- Հարամ /Մեքքայում / Ալ-Ռասուլ մզկիթը /Մարգարեյի Մզկիթը Մեդինայում / Ալ-Ակսա) /Երուսաղեմի Մզկիթը / (Բուխարի): Նշենք նաև, որ Ալ-Ակսա մզկիթի աղոթքը հավասար է հինգ հարյուր աղոթքների այլ մզկիթներում, բացի մարգարեի մզկիթից ու Ալ-Մասջիդ Ալ- Հարամ մզկիթներից:
Փոխանցված է Ուսաեդ բին Խոդաիր Ալ-Անսարիից, որ Մուհամմեդն ասել է. «Կուբա մզկիթի աղոթքը հավասար է Ումրայի» (Ատ-Տիրմիդի)
Աղոթքը Քաաբայի դռների մոտ ընդունվում է ինչպես Մուհամմեդն ասել է. «Ալ-Մուտազամը (Քաաբայի դռները) այն տեղերից է, որոնցում ամեն աղոթք ընդունելի է լինում, և խնդրանքները՝ լսելի»:
Մարդիկ, որոնց աղոթքներն ընդունվում են՝ խեղճացվածներ, ճանապարհորդներ ու ծնողներ:
Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ Ալլահի առաքյալն ասել է. «Երեք աղոթքներ անպայման ընդունվելու են: Խեղճացված մարդու աղոթքները, ճամփորդի աղոթքներն ու ծնողների աղոթքները իրենց երեխայի համար» (Ատ-Տիրմիդի):
Ալլահի առաքյալն ասել է. « Նա, ով Աստծո տուն է գնում, Ղուրան կարդում և սովորում, նրանց համար ողորմություն և հանգստություն կլինի, և հրեշտակները կշրջապատեն նրանց և Աստվածը նրանց ավելի շուտ կհիշի քան Նրան շրջապատողներին» (Մուսլիմ): Այդ մեծ պատիվը և այլ չորս մեծ պարգևներ, որ տալիս է Ալլահը, ինչպես նշված է այս սովորույթում՝ միայն մուսուլմանների համար, որոնք հիշատակում են Ալլահին: Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ Մարգարեն ասել է. «Ալլահի առաքյալն ասաց. «Ալլահը հրեշտակներ ունի, որոնք նայում են ճամփաներին Ալլահին փառքտվողներին: Եվ երբ նրանք տեսնում են, որ որոշ մարդիկ փառավորում են Ալլահին, նրանք կանչում են մեկը մյուսին ասելով. «Գնանք քշվողի մոտ»: Նա ավելացրեց. «Այդժամ հրեշտակները շրջապատում են նրանց իրենց թևերով դեպի խաղաղության երկինք»: Նա ասաց. «(Դրանից հետո) նրանց Աստվածը հարցնում է (հրեշտակներին), չնայած ավելի լավ գիտի քան նրանք, թե ի՞նչ են ասել իմ ստրուկները: Հրեշտակները պատասխանում են. «Նրանք ասում են»: Այդ ժամանակ Ալլահն ասում է. «Նրանք տեսնու՞մ են ինձ»: Հրեշտակները պատասխանու են. «Ոչ, երդվում եմ Ալլահով, նրանք Քեզ չեն տեսնում»: Ալլահ ասում է. «Ի՞նչ կլիներ, եթե նրանք տեսնեին ինձ»: Հրեշտակները պատասխանում են. «Եթե նրանք Քեզ տեսնեին, ապա ավելի շատ քեզ կերկրպագեին և կտոնեին Քո փառքը ավելի շատ, և ավելի հաճախ կհայտարարեին Քո ոչինչին նման չլինելը»: Ալլահն ասում է. «Նրանք ինձ ի՞նչ կհարցնեն» Հրեշտակները պատասխանում են. «Նրանք հարցնում են Դրախտի մասին»: Ալլահն ասում է. «Նրանք տեսե՞լ են դա»: Հրեշտակներն ասում են. «Ո՛չ: Երդվում եմ Ալլահով, ով Աստված: Նրանք չեն տեսել»: Ալլահն ասում է. «Ի՞նչ կլիներ, եթե նրանք տեսնեին դա»: Հրեշտակնենր ասում են. «Եթե նրանք տեսնեի դա, ապա ավելի ժլատ կլինեին դրա նկատմամբ և ավելի շատ կձգտեին դրան»: Ալլահն ասում է. «Նրանք ինչի՞ց են փախստարան որոնում»: Հրեշտակները պատասխանում են. «Նրանք փախստարան են որոնում կրակից (դժողքից)»: Ալլահն ասում է. «Նրանք տեսե՞լ են դա»: Հրեշտակներն ասում են. «Ո՛չ: Երդվում եմ Ալլահով, ով Աստված: Նրանք չեն տեսել դա»: Ալլահն ասում է. «Ի՞նչ կլիներ, եթե նրանք տեսնեին դա»: Հրեշտակներն ասում են. «Եթե նրանք տեսնեին դա, ապա կփախնեին ամենաարագ վազքով և կվախենային ամենածայրահեղ վախով»: Այնուհետև Ալլահն ասում է. «Վկայեք, որ ես ներել եմ նրանց»:
Ալլահի առաքյալն ավելացրեց. «Հրեշտակներից մեկը կասեր. «Նրանց մեջ կար մեկը, որը նրանցից չէր, սակայն եկել էր կարիք ունենալով»: Ալլահն ասում է. «Դա այն մարդիկ են, որոնց ուղեկիցները դժբախտություն չեն տեսնի» (Բուխարի):
Ալլահն ասում է.
«Ճշմարիտ, մուսուլմանների և մուսուլմանուհիների համար, հավատացյալ տղամարդկանց ու կանանց համար, հնազանդ տղամարդկանց և կանանց համար, ճշմարիտ տղամարդկանց և կանանց համար, համբերատար տղամարդկանց և կանանց համար, համակեցված տղամարդկանց և կանանց համար, ողորմություն տվող տղամարդկանց և կանանց համար, պահք պահող տղամարդկանց և կանանց համար, ողջախոհությունը պահպանող տղամարդկանց և կանանց համար և Ալլահին հաճախ հիշատակող տղամարդկանց և կանանց համար ներում և մեծ պարգևէ է պատրաստել Ալլահը» (33: Ալ-Ահզաբ, 35):
Դա Ալլահին հիշատակող մուսուլմանների պարգևն է, և Ալլահին հիշատակելուց եկող օգուտը ներկայացվում է Ալլահի հետևյալ ասվածում.
«Նրանք հավատում են, և նրանց սրտերը մխիթարվում են Ալլահին հիշատակելով: Մի՞թե Ալլահին հիշատակելով, սրտերը չեն մխիթարվում» (13: Ար-Րադ, 28):
Ասում է նաև.
«Հիշատակեք ինձ և Ես կհիշատակեմ ձեր մասին: Շնորհակալ եղեք, և անշնորհակալ մի եղեք Ինձանից» (2: Ալ- Բակարա, 152):
Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «մուֆարրադունները գնացին առաջ: Նրանք հարցրեցին. «Ով Ալլահի առաքյալ, ովքե՞ր են մուֆարրադունները»: Նա ասաց. «Դա Աստծուն հաճախ հիշատակող տղամարդիկ և կանայք են» (Մուսլիմ): Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ մարգարեն ասել է. «Աստվածն ասել է. «Իմ ստրուկի նկատմամբ, եթե նա մտածում է, որ կամ, ապա նրա կողքին եմ, եթե նա հիշում է ինձ: Եթե նա ինքն է հիշում ինձ: Ես նրա մասին ինքս եմ հիշում, և եթե նա հիշում է իմ մասին մարդկանց շրջապատում, ես հիշում եմ նրան մարդկանց մեջ, որոնք նրանից լավն են» (Մուսլիմ): Կան շատ վկայություններ սուրբ Ղուրանում և սովորույթներում, որոնք խոսում են Ալլահին հիշատակելու արժանիքների մասին և հետագայում մեջբերված են օրինակներ ու համապատասխան պարգևներ.
Ա. Ալլահին փառաբանելն ու գովաբանելը - «Չկա աստված, որն արժանի է երկրպագության, բացի Ալլահից»:
Մարգարե Մուհամմեդն ասել է. «Ով երեսուներեք անգամ փառք է տալիս Ալլահին, գովաբանում է Ալլահին երեսուներեք անգամ, բարձրացնում է Ալլահին և ասում. «Չկա աստված բացի Ալլահից, Նա գործընկեր չունի, Նրան է պատկանում Թագավորությունը, Նրան լրիվ գովաբանությունը, Նա իշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ» հարյուր անգամ ամեն աղոթքից հետո, ներված կլինի բոլոր մեղքերի համար, ասես դրանք լինեն ծովային փրփուր» (Մուսլիմ):
Երբ Ֆաթիմա Աս-Զահրան խնդրում է իր հորից՝ Մուհամմեդից (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) որևէ ծառա տնային գործերի համար, մարգարեն ասաց նրան և Ալիին. «Մի՞թե ես ձեզ պետք է ավելի լավ բան պատմեմ քան ծառան: Երբ դուք գնում եք ձեր անկողնու մոտ, ասում եք. «Աստված մեծ է» երեսուներեք անգամ, և «փառք Աստծուն» երեսուներեք անգամ, «լրիվ գովքը Աստծուն» երեսուներեք անգամ, քանի որ դա ձեր համար ավելի լավ է քան ծառան» (Մուսլիմ):
Փոխանցված է Սաադ իբն Աբու Վակկասից. «Մենք Ալլահի առաքյալի հետ էինք, երբ նա ասաց. «Ձեզանից ո՞վ է ի վիճակի հազար բարի գործ անի»: Ներկաներից մեկը հարցրեց. «Ինչպե՞ս կարելի է մի օրվա ընթացքում հազար բարի գործ անել»: Նա պատասխանեց. «Սուբհան Ալլահ – հարյուր անգամ և կստանաք հազար բարի գործ կամ հազար մեղքերի ներում» (Մուսլիմ):
Մարգարե Մուհամմեդն ասել է. «Ասա. «Ես վկայում եմ, որ չկա աստված, բացի Ալլահից» այնքան անգամ՝ ինչքան կարող ես մինչ մահդ, և հիշացրու մահացողներին ասել դա»:
Մարգարե Մուհամմեդն ասել է. «Մարգարե Նոյն իր որդուն ասել է, երբ վերջինս մահանում էր, որ հրամայում է նրան ասել. «Չկա աստված, բացի Ալլահից», եթե յոթ երկիր ու երկինք հակադրված են լինեին «չկա աստված, բացի Ալլահից» բառերին, ապա «չկա աստված, բացի Ալլահից» բառերը ավելի շատ կկշռեին» (փոխանցված է Ահմադից և ուղղված է Ալ-Ալբանիի կողմից): Մյուս սովորույթում մարգարե Մովսեսն ասել է. «Օ՜, Ալլահն է ինձ սովորացրել Քո մասին հիշողության խոսքերն ու Քեզ գովաբանելը»: Ալլահն ասաց. «Օ՜, Մովսես, ասա. «Չկա աստված, բացի Ալլահից», նա ասաց. «Ով Ալլահ, դա ասում են Քո բոլոր ստրուկները»: Ալլահն ասաց. «Ով Մովսես, եթե յոթ երկինք ու երկիր հակադրված լինեին «չկա աստված, Բացի Ալլահից» բառերին, ապա «չկա աստված, բացի Ալլահից» բառերը ավելի ծանր կկշռեին» (Իբն Հիբբան և Ալ-Հաքիմ): Այդ խոսքերը ժխտում են բոլոր աստվածությունները, բացի Ալլահից՝ Միակից, և նշանակում է երկրպագություն Միակ Ալլահին: Փոխանցված է Աբու Զառռից, որ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ով ասում է «չկա աստված, բացի Ալլահից», այնուհետև մահանում – մտնում է Դրախտ» (համահնչեցված է):
Մարգարե Մուհամմեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ով ասում է «լրիվ փառքը Աստծուն, լրիվ գովքը Նրան, փառք մեծն Աստծուն» արմավենու ծառ է ունենալու, որը տնկած է լինելու նրա համար Դրախտում» (Ատ-Տիրմիդի): Եվ մարգարեն ասել է. «Կան երկու խոսքեր, որոնք հեշտ են հանդիսանում լեզվի համար, սակայն ծանր իրենց կշռով, և թանկագին են Գթասրտի համար: Դա «փառք Աստծուն», «լրիվ գովքը Նրան, փառք մեծն Աստծուն» խոսքերն են» (Մուսլիմ):
Փոխանցված է Աբու Զառռից, որ մարգարեն ասել է. «Մի՞թե պետք է ձեզ պատմեմ Աստծո համար լավագույն խոսքերի մասին»: Ես ասացի. «Ով Ալլահի առաքյալ, պատմիր ինձ Աստծո համար լավագույն խոսքերի մասին»: Այդ ժամանակ նա ասաց. « Ամենազոր Աստծո համար լավագույն խոսքերն են «փառք Աստծուն և գովք Նրան» բառերը» (Մուսլիմ): Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ մարգարեն ասել է. «Ով ասում է «փառք Աստծուն և գովք նրան» հարյուր անգամ օրվա ընթացքում, ապա ջնջվում են նրա բոլոր մեղքերը, նույնիսկ եթե նրանք բազմաքանակ են ինչպես ջրի մակերևույթի փրփուրը» (Բուխարի):
Ե. «Փառք Աստծուն, լրիվ գովքը Ալլահին, չկա աստված բացի Ալլահից, և Ալլահը մեծ է» բառերը
Մարգարե Մուհամմեդն ասել է. «Ճամփորդության գիշերի (Ալ-Իսրա գիշերը) ես հանդիպեցի Աբրահամ մարգարեին, և նա ասաց. «Ով Մուհամմեդ, ողջույն փոխանցիր ձեր մուսուլման ազգությանը և պատմիր այն մասին, որ Դրախտի հողը (երկիրը) լավն է (մաքուր է) և ջուրը՝ քաղցր, և նրա խորշերն ու բույսերը ասում են. «Փառք Աստծուն, լրիվ գովքը Ալլահին, չկա աստված բացի Ալլահից, և Ալլահը մեծ է» (Ալ-Տիրմիդի): Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ մարգարեն ասել է. ««Փառք Աստծուն, չկա աստված բացի Ալլահից, և Ալլահը մեծ է» հայտարարությունը իմ համար թանկ է ամեն ինչից, որոնց վրա արևը բարձրանում է» (Մուսլիմ):
Զ.«Փառք Աստծուն, և լրիվ գովքը Նրան, համապատասխան արարվածի լիակատարությանն ու նույն Նրան համապատասխան, և համապատասխան Նրա Գահի քաշին և համապատասխան նրան փառաբանող բառերի թանաքին» բառերը
Փոխանցված է, որ Ջավխարիան ասել է. «Մենչ ես զբաղված էի առավոտյան աղոթքով, Ալլահի առաքյալ եկավ իմ աղոթավայրի մոտ: Նա վերադարձավ օրվա առաջին կեսին և ես դեռ այնտեղ նստած էի: Նա ինձ հարցրեց. «Դու մնացիր այն նույն տեղում ուր ես քեց թողե՞լ էի»: Ես ասացի. «Այո»: Այդ ժամանակ Ալլահի առաքյալն ասաց. «Ես երեք անգամ կարդացի չորս բառ քեզանից հեռանալուց հետո, և եթե դրանք հակադրեմ քո աղոթքներին, ապա նրանք ավելի ծանր կճանաչվեն: Այս խոսքերն են «Փառք Աստծուն, և լրիվ գովքը Նրան, համապատասխան արարվածի լիակատարությանն ու նույն Նրան համապատասխան, և համապատասխան Նրա Գահի քաշին և համապատասխան նրան փառաբանող բառերի թանաքին» (Մուսլիմ):
Է. «Չկա աստված բացի Ալլահից, Նա գործընկեր չունի, Նրան է պատկանում Թագավորությունը, և Նրան է ուղղված լրիվ գովքը, և Նա ամեն ինչի նկատմամբ իշխանություն ունի» բառերը
Ալլահի առաքյալն ասել է. «Նա ով առավոտյան ասում է «Չկա աստված բացի Ալլահից, Նա գործընկեր չունի, Նրան է պատկանում Թագավորությունը, և Նրան է ուղղված լրիվ գովքը, և Նա ամեն ինչի նկատմամբ իշխանություն ունի» հարյուր անգամ օրվա ընթացքում, ապա պարգև կունենա հավասար ստրուկներին ազատելու համար տրվողին: Բացի դրանից հարյուր բարի գործ գրված կլինեն նրա օգտին և հարյուր մեղք ջնջված կլինի նրա համար, և նա անհասանելի կլինի սատանայի համար այդ օրը մինչ գիշերն ընկնելը, և ոչ ոք այդ մարդուն չի գերազանցի, բացի ավելի շատ ասողից» (Մաջա):
Աբու Հուրայրան փոխանցել է, որ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ով ասում է «չկա աստված բացի Ալլահից Նա գործընկեր չունի, Նրան է պատկանում Թագավորությունը, և Նրան է ուղղված լրիվ գովքը, և Նա ամեն ինչի նկատմամբ իշխանություն ունի» հարյուր անգամ օրվա ընթացքում, ապա պարգև կունենա հավասար ստրուկներին ազատելու համար տրվողին: Բացի դրանից հարյուր բարի գործ գրված կլինեն նրա օգտին և հարյուր մեղք ջնջված կլինի նրա համար, և նա անհասանելի կլինի սատանայի համար այդ օրը մինչ գիշերն ընկնելը, և ոչ ոք այդ մարդուն չի գերազանցի, բացի ավելի շատ ասողից» (Բուխարի, Մուսլիմ, Տիրմիդի, Նիսաի և Իբն Մաջա):
Ը. «Չկա ուժ և հզորություն բացի աստվածայինից» բառերը
Փոխանցված է Աբու Մուսայից. «Մենք մարգարե հետ էինք ճամփորդության ժամանակ և ամեն անգամ, երբ բարձրանում էին որևէ բարձր տեղ, մենք Տակբիր էինք բացականչում (Ինչքան կարող էինք բարձր ձայնով): Մարգարեն ասաց. «Ով ձեր մարդիկ, բարի եղեք ինքներդ նկատմամբ, դուք հաշվի չեք առնում խուլերին կամ բացականերին, սակայն դուք կոչ եք անում Լսող և Տեսնողին»: Այդ ժամանակ նա եկավ իմ մոտ, երբ ես կարդում էի իմ մասին «չկա ուժ և հզորություն բացի աստվածայինից»: Նա ասաց. «Ով Աբդուլլա բին Կաիս, ասա. «չկա ուժ և հզորություն բացի աստվածայինից», քանի որ դա դրախտի սարթերից մեկն է»: (կամ) «Մի՞թե ես պետք է ձեզ ասեմ բառերո, որոնք դրախտի զարթերն են: Դա «չկա ուժ և հզորություն բացի աստվածայինից» բառերն են» (համաձայնեցված է):
Աբու հուրայրան փոխանցել է, որ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Եթե որևէ մեկը նստած է հավաքույթի որտեղ շատ աղմուկ կա, և գնալուց առաջ ասում է. «փառք քեզ ով Ալլահ, և ես սկսում եմ լրիվ փառքը Քեզ ուղղելով, վկայում եմ, որ չկա աստված բացի Քեզանից: Քո ներումն եմ խնդրում և փոշմանում եմ Քո դիմաց», նրան ներված կլինի ամեն մեղք, որ նա կարող է անի հավաքույթին» (Տիրմիդի, Ալ-Բայհակի (Կիտաբ Ատ-Դվատ Ալ-Կիբար)):
Ալլահն ասում է.
«Իսկ նրանց համար՝ ովքեր վախենում էին կանգնել իրենց Աստծո դիմաց, երկու պարտեզ է պատրաստված» (55: Առ-Ռահման, 46):
Եվ Ալլահն ասում է.
«Իսկ նրա համար՝ ով վախենում է կանգնել իր Աստծո դիմաց և պահում էր իրեն կրքերից հեռու, կացարանը լինելու է Դրախտը» (79: Ան-Նազիատ, 40-41):
Ինչպես նաև ասում է.
«Ճշմարիտ, աստվածավախները լինելու են դրախտային պարտեզներում և աղբյուրների մոտակայքում» (15: Ալ-Հիջր, 45):
Ալլահի նկատմամբ վախը ծառայի համար հանդիսանում է երկրպագությունը կատարելու ճանապարհներից մեկը և արգելված արարքներ չկատարելու միջոց: Ալլահն ասում է.
«Մի՞թե նա՝ ով հնազանդությամբ է անց կացնում գիշերային ժամերը՝ ծնկի գալով և կանգնելով, վախենալով վերջին կյանքից և յուր Աստծո ողորմություն հույս փայփայելով, հավասար է անհավատի: Ասա. «Մի՞թե հավասար են նրանք՝ ովքեր գիտեն և ովքեր չգիտեն»: Ճշմարիտ, միայն գիտակիցներն են հիշատակում խրատը» (39: Ազ.Զումար, 9):
Ալլահն ասում է.
«Ճշմարիտ, նրանք՝ ովքեր իրենց Աստծուց ունեցած վախից դողում են՛ որոնք հավատում են իրենց Աստծո նշանին, որոնք իրենց Աստծուն գործընկերներ չեն տալիս, ովքեր ողորմություն են տալիս, երբ նրանց սրտերը սարսափի մեջ են այն բանից՝ որ վերադառնալու են իրենց Աստծո մոտ – բոլորը շտապում են բարի գործեր անելու և դրանում գերազանցում են ուրիշներին» (23: Ալ-Մումինուն, 57-61):
Կրոնագիտության գիտնականներն ամենաաստվածավախներն են, քանի որ նրանք գիտեն Ալլահի մեծությունը, Նրա մեծ բանաստեղծությունները և նրա ապստամբող ազգի պատժի խստությունը: Ալլահն ասում է.
«Մարդիկ, կենդանիները, անասուները նույնպես լինում են տարբեր գույների: Ալլահից վախենում են Նրա այն ստրուկները՝ որոնք գիտելիք ունեն: Ճշմարիտ, Ալլահն ամենազոր և ներողամիտ է» (35: Ֆաթիր, 28):
Փոխանցված է Աբու Հուրայրայից մարդկանց յոթ տեսակների մասին հադիսում, որոնց Ալահը բնակեցնում է Իր տանիք տակ, երբ չկա կացարան, բացի Նրա կացարանից, նրանցից մեկը (մի տղամարդ է, որը հրավիրված է բարձր դիրք ու գեղեցկություն ունեցող կնոջ կողմից, և ասում է. «Ես վախենում եմ Ալլահից»): Մյուս հադիսում, որը փոխանցված է եղել Իբն Աբբասից, նա ասել է. «Ես լսում էի, թե ինչպես մարգարե Մուհամմեդն ասաց. «Երկու աչքեր են պաշտպանված կրակից՝ Ալլահի վախից լացողներն ու անքուն մնացածները՝ որ պահպանում էին Ալլահի ճանապարհը»»: (Էլ-Տիրմիդի):
Տիրմիդին փոխանցում է Աբու-Մուսա Ալ-Աշխարիից, որ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Երբ Ալլահի ստրկի երեխան մահանում է, Ալլահը հրեշտակներին ասում է. «Վերցրե՞լ եք ստրուկիս երեխայի հոգին»: Նրանք ասում են. «Այո»: Նա՝ Ամենազորն ասում է. «Վերցրե՞լ եք ստրուկիս աչքի բիբը»: Նրանք ասում են. «Այո»: Նա ասում է. «Ի՞նչ ասաց դրա վերաբերյալ Իմ ծառան»: Նրանք ասում են. «Նա Քեզ փառք տվեց ու ասաց. «Ճշմարիտ, մենք Ալլահին ենք պատկանում և Նրա մոտ էլ վերադառնում ենք»»: Դրանից հետո Ալլահն ասում է. «Ստրուկիս համատ տուն ստեղծեք Դրախտում և կոչեք այն փառքի տուն»» (Ըստ Ատ-Տիրմիդիի սա ստույգ հադիս է):
Բուխարին հաղորդել է Անասից, որ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Մուսուլմանը, որը կորցնում է երեք երեխա մինչ նրանց չափահաս լինելը, տարվելու է Դրախտ որպեսզի մարի կուրուստը»:
Բուխարին ու Մուսլիմը փոխանցել են Աբու Սաիդ Ալ-Հուդրիից, որ նա ասել է. «Որոշ կանայք մարգարեին հարցրեցին. «(Առանձին) օր նշանակիր (ձեռնպահության համար)»: Մարգարեն ասաց. «Եթե (մուսուլման) կնոջ երեք երեխաներ մահանում են, ապա նրանք կլինեն կնոջ պաշտպանությունը դժողքից»: Մի կին հարցրեց. «Իսկ եթե երկու՞սն են մահանում»: Նա պատասխանեց. «Եվ (նույնիսկ) եթե նրա երեխաներից երկուսն են մահանում»»:
Ալլահի առաքյալը մեր լիդերն է համարվում և հոյակապ օրինակ մեր համար: Նրան ենթարկվելով կարելի է հաջողության հասնել, այնժամ երբ նրա խրատները չլսելով տելի է ունենում չարիք և այս ու ապագա կյանքի համար ակնհայտ վնասներ: Ալլահը Ղուրանում ասում է.
«Ալլահի առաքյալում հոյակապ օրինակ կար ձեր համար՝ նրանց համար, ովքեր հույս են դնում Ալլահի վրա, Վերջին Օրվա վրա և հաճախ հիշատակում են Ալլահին» (33: Ալ-Ահզաբ, 21):
Բացի դրանից առաքյալին լսելով, մենք լսում ենք Ալլահին: Ալլահն ասում է.
«Ով ենթարկվել է առաքյալին, ապա ինձ է ենթարկվել: Իսկ եթե որևէ մեկը հրաժարվում է, ապա չէ որ Մենք քեզ նրանց պահապան չենք ուղարկել» (4: Ան-Նիսա, 80):
Բացի դրանից Ալլահին ու Նրա առաքյալին ենթարկվելը Դրախտում ամենաբարձր մակարդակը ձեռք բերելու միջոց է: Ալլահն ասում է.
«Ալլահին և Նրա առաքյալին ենթարկվողները կլինեն մարգարեների, ողջախոհ տղամարդկանց, զոհված մարտիկների, ճիշտը քարոզողների հետ, որոնց Ալլահն էր հովանավորում: Ի՜նչ հոյակապ են այդ ուղեկիցները» (4՝ Ան-Նիսա, 69):
Եվ դա ստրուկների Ալլահի մոտ տանող ճանապարհն է, որի օգնությամբ ներվում են մեղքերը: Ալլահն ասում է.
«Ասա. «Եթե դուք սիրում եք Ալլահին, ապա հետևեք ինձ և այդ ժամանակ Ալլահը կսիրի ձեզ և կների ձեր մեղքերը, չէ որ Ալլահը Ներողամիտ և Գթասիրտ է» (3: Ալ-Իմրան, 31):
Ալլահը հրահանգել է Իր ստրուկներին ենթարկվել Իր առաքյալին և ընդունել նրա հրամանները և ձեռնպահ մնալ այն ամենից՝ ինչ նա արգելել է իր ասածներում: Ալլահն ասում է.
«Մենք անմիջապես նրանց կպատմենք նրանց արարքները գիտելիքների հիման վրա: Մենք երբեք չենք բացակայել» (59: Ալ-Հաշր, 7):
Անհրաժեշտ է ենթարկվել Ալլահի առաքյալին, քանի որ նա Ալլահի ողորմությունն է՝ մեզ նվիրված, և նա եկել է, որ փրկի մարդկությունն ու ուղղի ճիշտ ուղղու վրա: Ալլահն ասում է.
«Ձեր մոտ առաքյալ է հայտնվել ձեր շրջապատից: Նրա համար ծանր է, որ դուք տառապում եք: Նա ջանում է ձեր համար: Նա բարի և գթասիրտ է հավատացյալների նկատմամբ» (9: Ատ-Տաուբա, 128):
Բացի դրանից, Ալլահն ասել է.
«Մենք քեզ դեպի աշխարհներ միայն որպես գթասրտություն ենք ուղարկել» (21: Ալ-Անբիյա, 107):
Ալլահը նաև ասում է.
«Մենք քեզ միայն որպես բարի լուր, հաղորդող և նախազգուշացնող ենք ուղարկել» (25: Ալ-Ֆուրկան, 56):
Ալլահն ասում է.
«Ճշմարիտ, Ալլահն ու Նրա հրեշտակները օրհնում են մարգարեին: Ով հավատացյալնե՛ր, օրհնեք նրան և ողջունեք խաղաղությունով» (33: Ալ-Ահզաբ, 56):
Մարգարե Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ով ինձ օրհնում է և ասում. «խաղաղություն և օրհնություն ինձ» մի անգամ, ապա Ալլահը նրան տաս անգամ է օրհնում» (Մուսլիմ):
Նաև ասել է. «Խաղաղություն ինձ», Ալլահն իմ հոգին ինձ կվերադարձնի, որ նրան պատասխանեմ» (Աբու Դաուդ):
Փոխանցված է Աբու Տալխից, որ Ալլահի առաքյալն ասել է. «Ջիբրիլը մոտեցավ ինձ ու ասաց. «Ով Մուհամմեդ, քեզ ուրախացնու՞մ է, որ քո Աստվածն Հզոր և Փառաբանված ասում է. «Եթե որևէ մեկը քեզ գովաբանում և փառավորում է մի անգամ, ապա Ես նրան գովալու եմ տաս անգամ: Եվ եթե որևէ մեկը քեզ մի անգամ խաղաղություն է ուղարկում, Ես նրան տաս անգամ կուղարկեմ»: Ես ասացի. «Այո» (Ահմադ և Ալ-Նեսսաի):
Նա հրահանգել է մեր աղոթքում ասել. «խաղաղություն և Ալլահի ողորմությունը Մուհամմեդին»: Փոխանցված է եղել, որ Աբու Մասուդ Ալ-Բադրին ասել է, որ Բեշր բին Սաադն ասել է. «Ով Աստծո առաքյալ, Աստված մեզ հրահանգել է օրհնել քեզ: Ինչպե՞ս պետք է անենք դա»: Մարգարեն լռում էր և մենք ուզում էինք, որ նա չհարցներ դա: Այդ ժամանակ մարգարեն ասաց. «Ասա. «Ով Աստված, օրհնիր Մուհամմեդին ու նրա տունը, ինչպես օրհնեցիր Աբրահամինը, ներում ընծայիր Մուհամմեդին ու նրա տանը, ինչպես ներում ընծայեցիր Աբրահամի տանը: Դու արժանի ես բոլոր գովքերին ու փառքերին»» (Մուսլիմ):
Աստվա՛ծ, խաղաղություն և ներում ուղարկի մեր Մուհամմեդ մարգարեին ու նրա մաքուր և վեհ կողմնակիցներին ու հետևորդներին:
Մարգարեն հրահանգեց իր հետևորդներին աղոթել քնից առաջ ասելով. «Քո անունով պառկում եմ քնելու: Եվ քո թույլտվությամբ արթնանում եմ: Եթե Դու տանում ես իմ հոգին քնի ժամանակ, ներիր նրան, և եթե դու այն ողջ ես պահում քնից հետո, ապա պահպանիր այնպես՝ ինչպես պահպանում ես քո մաքուր ծառաներին» (համաձայնեցված է)
Մարգարեն ասել է Բադր. «Երբ պառկում եք քնելու Վուդու (լվացում) արեք, ինչպես մշտական աղոթքներում, այնուհետև պառկեք աջ կողմի վրա և ասեք. «Ով Ալլահ, Քո ձեռքն եմ տալիս իմ հոգին և ուղղում եմ Դեպի քեզ իմ երեսը և հույս եմ դնում Քո վրա՝ Քո օգնությանը իմ գործերում: Ես Քեզ եմ դիմում վախի ու հույսի մեջ: Չկա փախստարան ու փրկություն Քեզանից, բացի Քեզանից: Ես հավատում եմ Քո գրքին, որ բացեցիր Քո մարգարեի համար որին ուղարկել ես»: Այնուհետև ավելացրեց. «Եթե դու մահանաս, ապա կմահանաս քո ճշմարիտ բնույթում և այս բառերը կլինեն քո վերջին բառերը» (համաձայնեցված է):
Ալին պատմել է, որ ստրուկը որը համաձայնեցրել է յուր ազատության պայմանները իր տիրոջ հետ, եկավ նրա մոտ ու ասաց. «Ես չեմ կարող վճարել, ով իմ տիրակալ, ինչպես պայմանավորված է ազատության պայմաններում, օգնիր ինձ»: Ալին նրան ասաց. «Թույլ տուր քեզ աղոթել սովորացնել, որին մարգարեն է սովորացրել ինձ: Եթե դու ասես դա, ապա Ալլահը կօգնի վճարես պարտքերդ, նույնիսկ եթե շատ են ինչպես սար: Ասա. «Ով Ալլահ, արա Քո օրինական առատաձեռնությունները բավարար իմ համար, որ պահպանես ինձ ամեն անօրինական բանից, և Քո ողորմությամբ տուր ինձ բավարար առատություն, որ ինձ ազատ անես ամեն կարիքի համար, բացի կարիքը Քեզանում» (Տիրմիսի):
Աբու Սաիդ Ալ-Հուդրին տեղեկացրել է. «Մի անգամ մարգարեն մտավ մզկիթ: Նա այնտեղ Անսար ցեղից տեսավ մի մարդու որի անունն է Աբու Ումամա: Նա հարցրեց. «Քեզ ի՞նչ է եղել, որ ես քեզ տեսնում եմ մզկիթում նստած աղոթքի ժամից դուրս»: Նա պատասխանեց. «Ես շատ անհանգստացած եմ և մեծ պարտքի տակ, ով Ալլահի առաքյալ»: Մարգարեն ասաց. «Թույլ տուր քեզ բառեր սովորացնեմ, որոնց օգնությամբ Ալլահը կհանգստացնի քեզ ու կվճարի պարտքերդ»: Նա բացականչեց. «Իհա՜րկե, ով Ալլահի առաքյալ»: Մարգարեն ասաց. «Ասա առավոտյան ու գիշերը. «Ով Ալլահ, ես թաքստոց եմ որոնում Քեզանում, բոլոր տխրություններից ու անհանգստություններից: Ես թաքստոց եմ որոնում Քեզանում բոլոր անզորություններից ու անվերջություններից: Ես թաքստոց եմ որոնում Քեզանում բոլոր վախկոտություններից ու ժլատություններից, և ես թաքստոց եմ որոնում Քեզանում, քանի որ պարտք ունեմ և մեղավոր եմ մարդկանց նկատմամբ»: մարդը ասաց. «Երբ ես արեցի դա, Ալլահը ջնջեց իմ բոլոր հոգսերն ու վճարեց իմ պարտքը» (Աբու Դաուդ):
Ալլահն ասել է.
«Երբ Ղուրան է ընթերցվում, ապա լսեք դա և լռություն պահպանեք, հնարավոր է, որ ողորմեն ձեզ» (7: Ալ-Արաֆ, 204):
Մուհամմեդն ասել է. «Ով տառ է կարդում Սուրբ Ղուրանից, պարգև է ունենալու՝ հավասար տաս պարգևների: Ես չեմ ասում, որ «Ալիֆ-Լամ-Միմ»-ը հանդիսանում է մի տառ, սակայն «Ալիֆ»-ը հանդիսանում է տառ «Լամ»-ը հանդիսանում է տառ «Միմ»-ը դա տառ է» (Ատ-Տիրմիդի և Հակիմ):
Ուշադրություն դարձրեք, որ երբ մենք Ղուրան ենք կարդում, պետք է դանդաղ կարդանք, մտածենք իմաստների ու պատմությունների շուրջ, և պատրաստ լինենք կատարել նրա հրահանգները: Ալլահն ասում է.
«և կարդա Ղուրանը հանգավորված» (73: Ալ-Մուզզամմիլ, 4):
Այստեղ՝ այս այաթում (բանաստեղծությունում) նրահանգը պարտադիր է: Աբդուլլահ բին Մասուդն ասում է. «Եթե դուք լսել եք. «Ով դուք, որ հավատում էիք», ապա ուշադիր լսեք, քանի որ դա կամ ենթարկվելու հրահանգ է կամ հիմար արարքներից խուսափելու պատնեշ»:
Բացի դրանից կան շատ սովորույթներ որոնք ասում են Ղուրանի ընթերցման առավելությունների մասին և որոշ սուրաների (գլուխների) առավելությունների մասին, ինչպիսինն են հետևյալ սովորույթները, որոնցում մարգարե Մուհամմեդը նշելով Ղուրանի ընթերցման առավելությունները, ասել է երկու սուրաների առավելության մասին՝ Ալ-Բակարա և Ալ-Իմրան): Ալլահի առաքյալն ասել է. «Կարդացեք Ղուրանը, քանի որ այն խոսելու է իր ժողովրդի փոխարեն Համբարձման Օրը: Կարդացեք երկու կրակ՝ Ալ-Բակարա և Ալ-Իմրան, քանի որ նրանք կգան երկու ամպերի, երկու տանիքով կամ թռչունների երկու ուղիների տեսքով Համբարձման Օրը, և պաշտպանելու են իրենց մարդկանց այդ օրը: Կարդացեք Ալ-Բակարա, քանի որ նրա մեջ օգուտ կա, իսկ բաց թողնման մեջ՝ տխրություն և մոգերը չեն կարող հիշել դա» (Մուսլիմ):
Փոխանցված է Սաիդ Ալ-Հուդրիից, որ Մուհամմեդը ուրբաթօրյա Ալ-Կաֆ սուրայի ընթերցման առավելության մասին ասել է. «Ով կարդում է Ալ-Կաֆ սուրան ուրբաթ օրը, նրա վրա լույս է փայլելու ուրբաթների միջև» (փոխանցված է Խակիմից ու Բայհակիից և ուղղված Ալ-Ալբանիի կողմից):
Փոխանցվել է Աբու Սաիդ Ալ-Հուդրիից Ալ-Իխլաս սուրայի ընթերցման առավելության մասին:
Մարգարեն իր հետևորդներին ասել է. «Դժվա՞ր է ձեզանից որևէ մեկի համար մի գիշերվա ընթացքում Ղուրանի մեկ-երրորդ մասը կարդալ»: Դա դժվար էր նրանց համար և նրանք ասացին. «Մեզանից ո՞վ ունի իրավունք անել դա, ով Ալլահի առաքյալ»: Ալլահի առաքյալը պատասխանեց. «Ալլահը միակ էակն է, որի կարիքն ունեն բոլոր էակները» (Ալ-Իլհաս 112.1-մինչև վերջ) հավասար է Ղուրանի մեկ-երրորդին» (Բուխարի):
Ա. Գոյություն ունի մարդկանց երկու տեսակ՝ իրենց մեջբերման համապատասխան
Ալլահի առաքյալն ասել է. «Ով Ղուրանը կարդում է վարժ, բաց, արժանապատվորեն: Եվ նա՝ ով կմկմում է Ղուրանը կարդալուց , դժվարանում է կարդալ՝ կստանա կրկնակի պարգև» (Բուխարի):
Ընդհանուրում այն մարդիկ որ Ղուրան էին կարդում, բաժանվում երեք մասի՝ համապատասխան իրենց պարգևների և մեղքերի:
1. Ընթերցողը որը մեջբերում է Ղուրանը և վարժ է կարդում հետևելով Տաջվիդի կանոններին,՝ պարգև կստանա:
2. Ընթերցողը որը սովորել է Ղուրան կարդալ ճշգրտորեն և սովորել է արտահայտությունները (Տաջվիդ), սակայն ի վիճակի չի անել դա ճիշտ բարբառի կամ այլ դժվարությունների պատճառով, ստանում է կրկնակի պարգև:
3. Նա՝ ով հպարտանում է ընթերցման կանոնների ուսումնասիրությունով և չի ընդունում որևէ խորհուրդ ու չի սովորում ճիշտ ընթերցել, հանդիսանում է մեղավոր ընթերցող:
Մարգարե Մուհամմեդն ասել է. «Սա ասված է լինելու Ղուրանի գործընկերոջը. «Կարդա և բարձրացրու դրվածքը, ինչպես սովորել ես աշխարհում, քո դրվածքը կլինի վերջին բանաստեղծությունում, որ կկարդաս» (Աբու Դաուդ, Աս-Տիրմիդի):
-Տաջվիդի (արտահայտության ձև) ուսումնասիրությունը պարտադիր է:
Փոխանցված է եղել, որ Աբդուլլա բին Մասուդը լսել է մի մարդու, որը հետևյալ կերպ Ղուրան էր կարդում.
«Զոհաբերությունները խեղճերի ու աղքատների համար են՝ նրանց համար, ովքեր զբաղվում են հավաքով ու ցրումով, և նրանց համար՝ ում սրտերն ուզում են գերել ստրուկ գնելու համար, պարտք ունեցողների համար, Ալլահի ճանապարհի ծախսերի և ուղեկցողների համար: Այդպիսինն է Ալլահի հրահանգը: Ճշմարիտ, Ալլահն իմացող ու իմաստուն է» (9: Ատ-Տաուբա, 60):
Բին մասուդն առանց երկարացնելու ասաց. «Մարգարե Մուհամմեդն այդպես չէր կարդում»: Այդ մարդն ասաց. «Ինչպե՞ս էր կարդում»: Բին Մասուդն ասաց. «Նա երկարացնում էր» (Սաիդ բին Մանսուր):
Մարգարե Մուհամմեդն ասել է. «Ով իր մեջ Ղուրանից ոչինչ չունի նման է ունայն (կամ փլուզված) տան» (Ատ-Տիրմիդի):
Ասելով Ալ-Կահֆ սուրայի առաջին բանաստեղծությունները հիշելու մասին. «Ով հիշում է Ալ-Կահֆ սուրայի առաջին տաս այաթները, փրկված կլինի խաբկանքից» (Մուսուլման):
Մարգարեն Ալ-Մուլք սուրայի գերազանցության մասին ասել է. «Կան սուրաներ Ղուրանի երեսուն բանաստեղծություններից, որոնք աջակցում են իրենց կարդացողներին մինչև գնան դրախտ» (Մուսլիմ):
Բացի դրանից Մարգարեն Էլ-Կուրսի սուրան կարդալու գերազանցության մասին ասել է. «Քնելուց առաջ պետք է կարդաք Էլ-Կուրսի բանաստեղծությունը» (Մուսլիմ):
«Չկա աստվածություն արժանի երկրպագության, բացի Նրանից՝ միշտ ապրողից, Նրանից՝ Ով աջակցում և պաշտպանում է ամեն գոյություն ունեցողին»: Մինչև վերջ լինելու եք Ալլահի պաշտպւնության ներքո, և սատանան ոչինչ չի անի մինչ առավոտ» (Բուխարի):
Մարգարեն նաև ասել է. «Ով գիշերը կարդում է Ալ-Բակարա սուրայի վերջին երկու այաթները, ապա կպաշտպանվի դրանցով»:
Առաքյալը հավատում է այն ինչին, որ ուղարկված է նրան երկնքից, այդպես են անում նաև հավատացյալները...» (Բուխարի):
Անսահմանափակ օգտակարություն ունեցող արարքներ:
Ինչպես ասված է վերն ասված , բանաստեղծությունում բարեգործությունը դա ապացուցում է, որ ստրուկը ժլատ չէ, Ալլահին տված խոստումի կատարման վկայությունը: Վկայում է նաև, որ ամեն ինչ նվիրատվելու է Վերջին Օրը, և բարեգործությունը կպահպանի նրան դժոխային կրակից վերջին օրը, ինչպես Ալլահի առաքյալն է ասել. «Փրկիր քեզ դժոխային կրակից նույնիս օրեկան սննդի կեսը տալով որպես բարեգործություն» (Բուխարի):
Փոխանցված է Աբու-Հուրայրայից, որ մարգարեն ասել է. «Եթե որևէ մեկը բարեգործության համար տալիս է իր օրվա ուտելիքի կեսը, որը օրինական կերպով է վաստակել, իսկ Ալլահը միայն այդպիսինն է ընդունում, ապա Ալլահը վերցնում է դա աջով (ձեռքով), իսկ այնուհետև մեծացնում է տվողի պարգևը, ասես ձին ձագ է ունեցել սարի չափ մեծ» (Բուխարի):
Վերջին օրը մարդը գտնվելու է իր բարեգործության սավանի տակ, մինչ Ալլահը դատելու է մարդկանց: Մարգարեն ասել է. «Ամեն մարդ լինելու է յուր բարեգործությունների սավանի տակ, մինչ դատվեն բոլոր մարդիկ» (Մուսլիմ):
Բացի դրանից, բարեգործություններ անողը պատվով լինելու է Բարեխղճի գահի տակ մարդկանց յոթ տեսակի հետ, որոնց Ալլահը կպահպանի այդ օրը, երբ բացի Ալլահից չի լինելու որևէ փրկություն, ինչպես մարգարեն է ասել. «Յոթ մարդ է լինելու Ալլահի սավանի տակ այն որը, երբ չի լինելու փրկություն բացի Նրանից: Նրանք են լինելու մարդիկ, որոնք բարեգործություն են անում այնքան ծածուկ, որ ձախ ձերքը նույնիսկ չի իմանում, թե ինչքան է անում աջը (ոչ ոք չգիտի, թե տվյալ մարդն ինչքան է տվել որպես բարեգործություն) ... և այլն» (Բուխարի):
Բացի դրանից, բարեգործությունը շատ մեծ պարգևներ է տալիս՝ ինչպիսիք են անհանգստացող մարդկանց հանգիստը, աղերսող կարիքավորին օգնության տրամադրումը, կարիքավորներին ու խեղճերին աջակցելը, օգնում է այրերին ու ծնողազուրկներին... և այլն:
Բարեգործություններ անող մարդը մեծ պարգևներ է ունենալու, ինչպես Ալլահն է ասել.
«Ալլահի ճանապարհին ծախսողների համար առակ է հանդիսանում առակը ցորենի մասին, որից աճեցին յոթ հասկ, և ամեն մեկում հարյուրական ցորենի հատիկ: Ալլահը մեծացնում է ում պարգևը որ ցանկանում է: Ալլահը մեծասիրտ ու իմացող է» (2: Ալ-Բակարա, 261):
Այդպիսով տաս բարեգործական տուրքերի պարգևը հավասար է հարյուրի և ավելանում է մինչև յոթ հարյուր, և Ալլահը բազմապատկելու է ինչքան որ կամենա:
Բացի դրանից Ալլահի հրեշտակները աջակցում են բերոգործության համար տուրք տված մարդուն: Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ մարգարեն ասել է. «Ամեն օր երկու հրեշտակներ են իջնում երկնքից և նրանցից մեկն ասում է. «Ով Ալլահ: Պարգևի ամեն մարդու , ով տալիս է Քո անունով: Եվ երկրորդը / հրեշտակը / ասում է. « Օ, Ալլահ, Վերացրու ժլատությունը»: /Ալ- Բուխարի /: Եվ նա ասում է. «Գթասրտությունը երբեք չի քչացնի հարստությունը» (Մուսլիմ):
Բարեգործությունը չի սահմանափակվում գումարներ տալով, այլ ավելի ընդհանրական է, ինչպես փոխանցված է եղել Աննային, որ Ալլահի առաքյալն ասել է. «Ամեն մուսուլման, որը որևէ բույս է աճացնում, որից կարող է սնվել որևէ մարդ կամ կենդանի, ապա ողորմություն է տալիս»:
Աբու Զառռը հայտնել է, որ որոշ մարդիկ մարգարեին ասացին. «Ով Ալլահի առաքյալ, հարուստները տարել են (բոլոր) պարգևները, նրանք աղոթում են, ինչպես մենք, և ողորմություն են տալիս իրենց ունեցածից»: Դրանից հետո նա (մարգարեն) ասաց. «Մի՞թե Ալլահը ձեզ չի հրահանգել մի ուղղություն, որով գնալիս դուք նույնպես կարող եք ողորմություն տալ: Ալլահին ամեն փառավորելու մեջ ողորմություն կա . ամեն Թաքբիրում կա ողորմություն և ամեն փառաբանում ողորմություն է, ամեն վակայություն որ նա միակն է , ողորմություն է, և հետևելով լավը ենթադրվում է ողորմություն, և չարից խուսափելը ողորմություն է և սեռական գործողությունում տղամարդու/ կնոջ հետ / ողորմություն է,..»: Նրանք ասացին. «Ով Ալլահի առաքյալ, կա՞ պարգև սեքսուալ կարիքները հոգալու համար»: Նա ասաց« «Եթե տղամարդը բավարարվեր որևէ արգելված կերպով, ապա դա մեղք չի՞ լինի: Նաև եթե նա օրինական կերպով է բավարարվում, ապա պետք է պարգև ստանա» (Մուսլիմ):
Փոխանցված է Աբու Բուրդից, նրա հորից, նրա պապուց, որ մարգարեն ասել է. «Ամեն մուսուլման պետք է բարեգործություն անի»: Մարդիկ հարցրեցին. «Ով Ալլահի առաքյալ, եթե որևէ մեկը ոչինչ չունի տալու համար, ապա ի՞նչ պիտի անի»: Նա ասաց. «Նա պետք է ձեռքերով աշխատի և ինքն իրեն օգուտ բերի, և բարեգործության համար տա (իր աշխատածից)»: Մարդիկ հարցրեցին. «Իսկ եթե չի՞ կարող»: Նա պատասխանեց. «Ապա նա պետք է բարի գործեր անի և հեռու մնա չարագործություններից, և դա կլինի նրա բարեգործությունը» (Բուխարի):
Փոխանցված է եղել Աբու Հուրայրայից, Ալլահի առաքյալն ասել է. «Եթե որևէ մեկը հանուն Ալլահի զոհավերում է որևէ բանի զույգ, ապա նրան առաջարկված կլինի Դրախտ մտնել (հետևյալ խոսքերով). «Բարեգործին առաջարկված կլինի մտնել աղոթքի դարպասներով, ջիխադին մասնակցողներին առաջարկված է լինելու մտնել ջիխադի դարպասներով, իսկ բարեգործության համար տուրք տվողներին և պահք անողներին առաջարկված է լինելու մտնել Առ-Ռայնի դարպասներով»: Աբու Բակր Սիդդիկն ասաց. «Ով Ալլահի առաքյալ, մի՞թե կարելի է մտնել բոլոր դարպասներով»: Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասաց. «Այո, և հուսում եմ, որ դու կլինես նրանցից մեկը» (Մուսլիմ):
2.Սնունդ տվող բարեգործն ու պահք պահողներին ընթրիք տրամադրողը
Քաղցած մարդկանց սնունդ տալն ու կերակրելը հանդիսանում է ողջախոք մարդկանց նկարագրություններից մեկը, ինչպես Ալլահն է ասում.
«Նրանք սնունդ են տալիս խեղճերին, որբերին ու գերիներին, չնայելով յուր սերը դեպի սնունդը» (76: Ան-Նիասի, 8):
Եվ դա Դրախտ մտնելու պատճառ է / Ջաննահ /, ինչպես փոխանցված է եղել Աբդուլլա բին Սալամից, որն ասել է. «Ես լսում էի, թե Ալլահի առաքյալն ինչպես ասեց. «Ով Մարդի՛կ: Ասեք Սալամ (ողջունելով միմյանց), կերակրեք (խեղճերին ու կարիքավորներին), բարի եղեք բարեկամների հանդեպ, աղոթեք, երբ մյուսները քնած են, և (այդպես) խաղաղությամբ Դրախտ կմտնեք» (Ատ-Տիրմիդի):
Իսկապես, մարդկանց կերակրել լայնորեն տարածվեց, ինչպես և պահք անողներին կերակրելը պահքի ընդմիջման կամ ավարտի ժամանակ:
Պահք պահողին կերակրելը պահքի ընդմիջման կամ ավարտի ժամանակ
Մուսուլմանական որակավորումներից մեկն է հանդիսանում այն, որ նրանք գթասիրտ են իրար նկատմամբ և այդ պատճառով պետք է ստուգեն, արդյոք բավականացնում է պահք անող եղբայրների սնունդը, որպեսզի ավարտեն պահքը կամ ոչ: Այդ օրերը մենք տեսնում ենք, որ մեր եղբայրներից շատերը աղքատ երկրերում սնունդ չունեն, որ ավարտեն յուր պահքը, և այդ նպատակով մուսուլմանական հասարակությունն ու կազմակերպությունները օգնություն են տրամադրում աղքատներին և միջոցներ են ձեռնարկում պահք անող մարդկանց սննդով մատակարարելու համար:
Մարգարե Մուհամմեդը կոչ արեց իր գործընկերներին և մուսուլմաններին օգնել մյուսներին, պահք անող մարդկանց համար ընթրիք ապահովելով, ինչպես դա պատնել է Զաիդ բին Խալիդ Ալ-Յուխանին, որ Ալլահի առաքյալն ասել է. «Պահք պահող մարդուն որևէ բան մատակարարողը, պահքի ավարտի համար, ապա կստանա նույնպիսի պարգև՝ ինչ որ կստանա պահք անողը, չաղերսելով ոչ մի դեպքում վերջիններիս պարգևը» (Ատ-Տիրմիդի): Նշենք, որ բոլոր պահքերի՝ պարտադիր և կամավոր, պարգևն ընդհանուր է: Մեծ պարգև է ստանալու նույնիսկ նա՝ ով պահք պահողին մի բաժակ ջուր է տվել, խուրմա կամ ընթրիք:
Բացի դրանից, յուր եղբոր տանը պահքն ավարտողներին խորհուրդ է տրվում նրա համար նույնպես , խնդրել ինչպես անում էր մեր մարգարե Մուհամմեդը. «,Ովքեր հետևում են ձեր պահքին ավարտում են ձեր հետ միասին, պատվավոր մարդիկ են ուտում ձեր ուտելիքը և հրեշտակները կոչ են անում ձեզ օրհնելու համար» (Աբու Դաուդ :
3. Ողջամիտ ծնողները
Ողջամիտ ծնողները ողջամիտ երեխաներ են մեծացնում, քանի որ երեխաները լավ բնավորություն և բարոյականություն են ձեռք բերում յուր ծնողներից: Ծնողները մեծ կախվածություն ունեն երեխաների ողջամտությունից հաջորդ կյանքում: Այնպես որ, եթե նրանք դաստիարակել են նրանց Ալլահի լսելը, ապա հաջողակ և երջանիկ կլինեն կյանքում և Վերջին Օրը, սակայն եթե կրոնից հրաժարվել և Ալլահին չլսել են դաստիարակել, ապա կյանքում և Վերջին Օրը դժբախտ կլինեն: Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ Ալլահի առաքյալն ասել է. «Ամեն երեխա մուսուլման է ծնվում, սակայն նրա ծնողները նրան դեպի հուդայիզմ, քրիստոնեություն կամ այլ կրոնի են ուղղում» (Մուսլիմ):
Բացի դրանից ծնողների ողջամտությունը հանդիսանում է այն Դրախտ մտնելու պատճառներից մեկը, և Ալլահը կգովաբանի նրանդ դրվածքը: Ամենազոր Ալլահն ասում է.
«Մենք կմիացնենք հավատացյալներին նրանց ժառանգների հետ, որոնք կրոնում մեզ հետևեցին, և ոչ մի կերպ չենք իջեցնի նրանց արարքները: Ամեն մարդ իր ձեռք բերածի պատանդն է» (52: Ատ-Տուր, 21):
Բացի դրանից ծնողների ողջամտությունը կազդի երեխաների կյանքի վրա: Ալ-Կաֆ սուրայում Ալլահը հիշացնում է երկու որբերի մասին, որոնց համար Ալլահը ոգեշնչեց Հիդրի մարգարեին, որ վերջինց կառուցի քանդած պատը, որ պաշտպանի նրանց գանձերը յուր ողջամիտ ծնողներից, և մյուս պատմվածքում նրանց յոթերորդ պապուց, որը ողջամիտ մարդ էր ինչպես Ալլահն է ասում.
«Իսկ ինչ վերաբերվում է պատին, ապա այն պատկանում է քաղաքում երկու որբ տղաներ, և դրա տակ թաքստոց կար որը նրանց էր պատկանում և նրանց հայրը սուրբ էր, և քո Աստվածը կանխորոշեց, որ նրանք պետք է հասուն տարիք և լի ուժեր ունենան, որ ստանան այդ գանձերը ձեր աստծուց որպես ողորմություն: Եվ ես արել եմ դա ոչ իմ կամքով: Դրա համար բացատրություն կա» (5: Ալ-Կաֆ, 82):
Այդ պատճառով աշխատեք ողջամիտ լինել ձեր կյանքում, որ ձեր ընտանիքի ողջամտությունն ապահովեք և երջանկությունը կյանքում և Վերջին Օրը:
Ալլահի ամենամեծ ողորմություններից մեկն է ողջամիտ ժառանգներ ընծայելը, որպեսզի օգնեն նրանց երթարկվել Ալլահին՝ նրանց ովքեր լինելու են նրանցից հետո, և նրանց բարի գործերը լինելու են հոգեկան բարձումքների հասնելու պատճառներ: Ալլահի առաքյալն ասել է. «Ալլահն իր ողջամիտ ստրուկի դիրքը բարձրացնում է Դրախտում մինչ ստրուկի ասելը . «Ով Ալլահ, ես արժանի չեմ դրան»: Ալլահն ասում է. «Սա քո երեխաների խնդրանքի համար է» (Ահմադ): Ամենազոր Ալլահը նկարագրում է Իր ստրուկներին ասելով.
«Էդեմի պարտեզները կլինեն, որտեղ նրանք կմտնեն իրենց ողջամիտ հայրերի, ամուսինների և ժառանգների հետ: Հրեշտակները նրանց մոտ են մտնելու ամեն դարպասով» (13: Ար-Րադ, 23):
Բացի դրանից հրեշտակները կոչ են անում Ալլահին թույլ տալ հավատացյալ բարեխիղճ ժառանգներին հետևել ողջամիտ ծնողներին: Ալլահն ասում է.
«Գահը տանողները և շրջապատողները գովքով են փառաբանում իրենց Աստծուն, հավատում են Նրան և ներում են խնդրում հավատացյալների համար. «Աստված մեր, Դու ամեն ինչին ողորմություն և գիտելիք տվեցիր: Ներիր նրանց, ովքեր մեղանչեցին և հետևեցին Քո ճանապարհին, և պաշտպանիր նրանց տանջանքներից Դժողքում: Աստված մեր, տար նրանց Էդեմի այգիներ, որ խոստացել էիր նրանց, ինչպես նաև սուրբերին նրանց հայրերի շարքերից, ամուսիններին ու ժառանգներին: Ճշմարիտ, Դու Ամենազոր և Իմաստուն ես» (40: Ղաֆիր, 7-8):
Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ մարգարե Մուհամմեդն ասել է. «Երբ մարդ մահանում է, նրա բոլոր գործերն ավարտվում են բացի երեքից՝ շարունակվող բարեգործությունները, գիտելիքները որոնցով մարդիկ շարունակում են օգտագործել և ողջամիտ երեխան, որ աղոթում է նրա համար» (Մուսլիմ):
Ալլահն ասում է.
« Մի՞թե նա, ով խոնարհաբար է անց կացնում գիշերային ժամերը, ծնկի գալով և կանգնելով, վախենալով վերջին կյանքից և հուսալով յուր Աստծո գթասրտությանը հավասար է անհավատի: Ասա. «Մի՞թե հավասար են իմացողներն ու չիմացողները»: Ճշմարիտ, առակիունեցողներն են հետևում» (39: Ազ-Զումար, 9):
Ալլահն ասում է.
«Ով նրանք, որ հավատում էին: Երբ ձեզ հավաքույթում խնդրում են լայն նստել, ապա լայն նստեք, և Ալլահը ձեզ ուրիշ տեղ կընծայի: Երբ ձեզ հրամայում են կանգնել, ապա կանգնեք: Ալլահը մակարդակներով բարձրացնում է ձեզանից նրանց ովքեր հավատում են և ում գիտելիք է ընծայված: Ալլահը տեղյակ է այն մասին՝ ինչ դուք անում եք» (58: Ալ-Մուջադիլա, 11):
Գիտելիքները տարածելու միջոցներից է գիրքը, հրատարակությունը, գրքույկները, ինտերնետը, հոլովակները, հավաքածուները, հեռուստատեսությունը, շաբաթաթերթերը, թերթերը, դպրոցներ կառուցելն ու իսլամական համալսարանները:
Օգտակար գիտելիքների օրինակներից մեկն է Ղուրանն դրա գիտությունը ուսումնասիրելը, սուննայի, սովորույթների, աղոթքների օրենքների, ինչպես նաև արաբերենի և այլ գիտությունների սովորելուն աջակցելը, և այլերի դասավանդումը: Եվ այս բոլորը շատ կարևոր են ամեն մուսուլմանի համար:
Սովորելու, դասավանդման և գիտելիքների տարածման առաբելություններից հանդիսանում է այն, ինչն օգնում է մոլորվածներին ճիշտ ճանապարհ գտնել՝ արթնացնել քնածներին, օգնել տանջվողներին, լուսավորել անտառաճանաչներին Նրա և մարգարեի մասին: Աբու Դարդից փոխանցված է, որ նա ասել է. «Ես լսում էի, թե ինչպես մարգարեն ասաց. «Եթե որևէ մեկը գիտելիքներ է փնտրում, ապա Ալլահը նրան Դրախտի ճանապարհներից մեկով կտանի: Հրեշտակներն իրենց թևերը կիջացնեն գիտելիքներ որոնողի դիմաց, երկնքի ու երկրի բնակիչները, և խորը ջրերի ձկները ներում են խնդրելու նրա համար: Գիտնականի սովորականի հանդեպ եղած առավելությունը հավասար է լիալուսինի և մնացած աստղերի լուսավորության առավելությունը: Գիտնականները մարգարեների ժառանգներն են, Իսկ մարգարեները ոչ մի դինար, ոչ մի դիրհամ չեն թողել, թողելով միայն գիտելիքներ և դրանք ձեռք բերողը լիության մեջ է անց կացնում» (Աբու Դաուդ, Ատ-Տիրմիդի, իբն Մաջա և իբն Հայան):
Գիտելիքներ ասելով այստեղ ի նկատի են առնվում կրոնական գիտելիքները: Փոխանցված է իբն մասուդից, որ նա ասել է. «Ես լսում էի, թե ինչպես մարգարեն ասաց. «Թող Ալլահը պահպանի այն մարդուն որը մեր մասին որևէ բան է լսում և փոխանցում է ճիշտ բառերի իմաստը: Շատ լսողներ ավելի լավ են հասկանում բառերի իմաստը քան նրան շատ լսողներ» (Ատ-Տիրմիդի): Մուավիյան հայտնել է, որ Ալլահի առաքյալն ասել է. «Երբ Ալլահը որևէ մեկի բարին է ցանկանում նվիրում է Դին հասկացողությունը» (Ալ-Բուխարի և մուսուլման):
Շարունակական բարեգործությունն այն բարեգործությունն է որից ձեռք բերվող օգուտներն ու բարեփոխումները չեն ընդհատվում մինչ ընդհատվի ինքը՝ բարեգործությունը:
Այսօր գոյություն ունեցող շարունակական բարեգործության օրինակներ են մզկիթների կառուցումը, ճանապարհները ջրով ապահովելը, ծառատունկը, կրոնական զոհաբերություններն ու աղքատ երկրերում տեխնիկական օգնությունները: Մասնավորապես վերջին երկուսը հանդիսանում են որպես լավագույն օրինակներ, քանի որ մշտական օգուտ են ապահովում և շատ երեխաների համար ուսման լավ տարբերակ որը կարող են օգտագործել իրենց կյանքում:
Դա մարդու համար մեծ պարգև ստանալու հոյակապ հնարավորություն է: Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Ով Ալլահի տրամադրությունը շահելու համար մզկիթ կառուցի, կստանա նմանատիպ կացարան Դրախտում» (Բուխարի): Ալլահը գովում է Իր տունը (մզկիթ) կառուցողներին և հիշատակում է նրանց որպես հավատացյալների: Ալլահն ասում է.
«Միայն նա է աշխուժացնում Ալլահի մզկիթները՝ ով հավատում է Ալլահին և Վերջին Օրվանը, ով աղոթում է, զաքյաթ է վճարում և չի վախում ոչինչից բացի Ալլահից: Հնարավոր է նրանք ճիշտ ճանապարհին լինեն» (9: Ատ-Տաուբա, 18):
Մզկիթի մասին հոգ տանելն ունի երկու իմաստ՝ առաջինը դա կառուցելն է կամ վերանորոգելը, իսկ երկրորդը հանդիսանում է մզկիթում աղոթելն ու Ղուրան կարդալը կամ մաքրելն ու հոգատարությունը մզկիթի նկատմամբ: Ամենազոր Ալլահն ասում է.
«Տներում, որ Ալլահը թույլ տվեց կառուցեթ, հիշատակվում է Նրա անունը: Նրան փառավորում են այնտեղ առավոտները և մայրամուտից առաջ տղամարդիկ, որոնց չի շեղում ոչ առևտուրը, ոչ վաճառքը Ալլահին հիշատակելուց կամ զաքյաթ վճարելուց ու աղոթելուց: Նրանք վախենում են այն օրվանից, երբ կշրջվեն սրտերն ու հայացքները» (24: Ան-Նուր, 36,37):
Աբու Զառռը հաղորդել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) նրան ասել է. «Լավ գործերից ոչ մի աննշան բան մի բացառեք, նույնիսկ եթե դա եղբորը ուրախ դեմքով ողջունելն է» (Մուսլիմ):
Ալլահի առաքյալն ասել է. «Ձեր եղբոր դիմաց ժպիտը հանդիսանում է բարեգործություն» (Ատ-Տիրմիդի):
Ժպիտը ցույց է տալիս, որ մարդիկ սիրում են իրար, անելով նրանց համագործակցությունն ավելի հաճելի և խոսակցության միջավայր է ստեղծում նրանց համար: Եվ եթե մենք միշտ սիրելու ենք միմյանց, ասես գտնվում ենք մարդկային մարմնի սրտում, ինչպես Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) է մեզ ցույց տվել հետևյալ հադիսում. Նուման Բ. Բաշիրը հաղորդել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Երկկողմանի սիրո, կապվածության, ընկերության վերաբերյալ հավատացյալների նմանությունը ասես մի մարմին լինի. Երբ մի մասը ցավում է, ապա ամբողջ մարմինն է ցավում տանջվելով անքնությունից և ջերմությունից» (Մուսլիմ):
Սերը դէպի մուսուլմաններն ու ժպիտը պարգև են բերում:
Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ Մուհամմեդն ասել է. «Ես կընդունեմ հրավերը, նույնիսկ եթե դա լինի ընթրիքի գառան ոտքեր կամ վարգաձիու տոտիկներ ուտելու համար, և ես կընդունեմ ընծան, նույնիսկ եթե դա լինի վարգաձիու կամ գառան տոտիկներ» (Ալ-Բուխարի): Մարգարեն ընդունում էր նվերներն ու չէր հրաժարվում դրանցից, եթե չուներ պատճառներ հակառակի համար: Փոխանցված է Ալ-Սաաբից, որ նա ասել է. «ես մարգարեին վայրի էշ նվիրեցի և նա հրաժարվեց: Եվ երբ տեսավ իմ հայացքն, ասաց. «Մենք չենք ուզում հրաժարվել դրանից, սակայն մենք Իհրամի մեջ ենք» (Համաձայնեցրած է): Ասված է եղել. «Իրար նվերներ տվեք, որ սիրեք իրար»: Բացի դրանից նվիրատվությունը մոտեցնում է մարդկանց և մաքրում սրտի չարիքը: Նվերներով փոխանակվում են հարևանները, եղբայրները կամ ընկերները: Փոխանցված է Աիշայից, որ նա ասել է. «Ես մարգարեին հարցրեցի. «Ով Ալլահի առաքյալ, ես երկու հարևան ունեմ և ուզում եմ նրանցից մեկին նվեր տամ: Ո՞ր մեկին տամ իմ նվերը»: Նա ասաց. «Որը քեզ ավելի մոտ է» (Ալ-Բուխարի):
Փոխանցված է եղել, որ Աբու Հուրայան ասել է. «Ես լսում էի, թե ինչպես Ալլահի առաքյալն ասաց. «Մուսուլմանի մուսուլման եղբայրների նկատմամբ իրավունքներն են՝ այցելել հիվանդներին, ընդունել հրավերքները, պատասխանել երբ փռշտում են, և հետևել թաղման արարողություններին» (Մուսլիմ): Փոխանցված է Աբու Հուրայրայից, որ Ալլահի առաքյալն ասել է. «Մուսուլմանն իր մուսուլման եղբայրների նկատմամբ վեց իրավունքներ ունի՝ այցելել հիվանդներին, ընդունել հրավերքները, օգնել խեղճացվածներին, պահպանել երդումները, պատասխանել երբ փռշտում են, և հետևել թաղման արարողություններին» (Մուսլիմ):
Ալլահն ասում է.
«Նա Ալլահն է և բացի նրանից չկա աստվածություն, Տիրակալ, Սուրբ, Պահպանող, Պահապան, Զորեղ, Ամենակարող, Վեհ: Անարատ է Ալլահը և հեռու է գործընկեր ունենալուց» (59: Ալ-Հաշր, 23):
Ողջույնը հանդիսանում է Դրախտ գնալու և մուսուլմանների մեջ սեր տարածելու միջոցներից մեկը: Մարգարե Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Երդվում եմ Նրանով՝ ում ձեռքերում է իմ հոգին, դուք Դրախտ չեք մտնի մինչև չհավատաք, և դուք չեք հավատա մինչև չսիրեք իրար: Չուղարկե՞մ ձեզ դեպի արարքներ, որոնք անելով կսիրեք իրար: Տարածեք ողջույնն ու խաղաղության մաղթանքը իրար մեջ» (Մուսլիմ):
Բացի դրանից. «Խաղաղություն Ձեզ»-ը դա Դրախտի բնակիչների ողջույնն է: Ալլահն ասում է.
«Այն օրը, երբ նրանք կհանդիպեն Նրան, նրանց ողջունելու է «Խաղաղություն» բառը: Նա նրնաց համար առատաձեռն պարգև է պատրաստել» (33: Ալ-Ահզաբ, 44):
Հրեշտակները դիմավորում են մուսուլմաններին Դրախտի դարպասի մոտ խաղաղությամբ ողջունելով: Ալլահն ասում է.
«Իսկ իրենց Աստծուց վախեցողներին խմբերով տանում են Դրախտ: Երբ նրանք մոտենան և դարպասները բացվեն , պահակները նրանց կասեն. «Խաղաղություն ձեզ: Դուք լավն էիք: Մտեք այստեղ ընդմիշտ այստեղ լինելու համար»» (39: Ազ-Զումար, 73):
«Երբ ողջունում են ձեզ, պատասխանել ավելի ջերմ խոսքերով կամ նույն խոսքերով: Ճշմարիտ, Ալլահն ամեն ինչ հաշվի է առնում» (4: Ան-Նիսա, 86):
Փոխանցված է Աբու Մուսա Ալ-Աշարայից, որ Ալլահի առաքյալն ասել է. «Եթե ձեզանից որևէ մեկը պռշտում է, իսկ հետո Ալլահին փառք է տալիս, ապա պատասխանեք նրան, և եթե փառք չի տալիս Ալլահին, ապա մի պատասխանեք» (Մուսլիմ):
Փոխանցված է Անաս բին Մալիկից, որ Մարգարեի ներկայությամբ երկու տղամարդ փռշտացին: Մարգարեն նրանցից մեկին ասաց. «Թող Ալլահն ընծայի քեզ Իր ողորմությունը», սակայն չասաց դա մյուս փռշտացողին: (ինչու՞) Հարցին մարգարեն պատասխանեց. «Առաջինը փառք տվեց Ալլահին, այնժամ երբ երկրորդը չարեց դա»:
Մարգարեն ասել է. «Եթե ձեզանից որևէ մեկը փռշտում է, ապա պետք է ասի. «Ալ-Համդուլիլահ» (Փառք Ալլահին), և նրա (մուսուլմանական) եղբայրը կամ ընկերը պետք է ասի. «Թող Ալլահն ընծայի քեզ Իր ողորմությունը»: Երբ այդպես են ասում, ապա հարկ է պատասխանել. «Թող Ալլահը քեզ Դրախտ տանի և բարելավի քո վիճակը»:
Այսպիսով փռշտացողն ու նրան պատասխանողը ստանում են օրհնություններ: Ալլահի առաքյալը փռշտալուց ծածկում էր երեսը ձեռքով կա կտորով և ցածրացնում էր ձայնը: (Ալ-Տիրմիդի):
Գ. Հիվանդներին այցելելը
Ալի իբն Աբու Թալիբը հայտնել է, որ լսել է, Ալլահի առաքյալիս ասելուց. «Երբ մուսուլմանը առավոտյան այցելում է հիվանդին, ապա յոթանասուն հազար հրեշտակներ աղոթում են նրա համար մինչ երեկո, իսկ եթե երեկոյան է այցելում, ապա յոթանասուն հազար հրեշտակներ աղոթում են նրա համար մինչ առավոտ, և նա դրա բերքերը Դրախտում կունենա» (Ատ-Տիրմիդի):
Դրա հետ կապվել է նաև այն դեպքը, որ փոխանցել է Տավբանը, ասելով, որ Ալլահի առաքյալն ասում էր. «Երբ մուսուլմանն այցելում է իր հիվանդ եղբորը, ապա կլինի Դրախտում, մինչ հեռանալը» (Մուսլիմ):
Դ. Թաղման արարողությանը հետևելը
Փոխանցված է եղել Աբու Հուրայրայից, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. « Հուղարկավորման արարողությանը մասնակցողը մինչև հուղարկավորման աղոթքը կստանա մի Կիրատի հավասար պարգև, և մինչ թաղումը հետևողը կստանա երկու Կիրատի հավասար պարգև»: Հարցրեցին. «Ի՞նչն է հավասար երկու կիրատի»: Նա պատասխանեց. «Երկու հսկայական լեռների » (Ալ-Բուխարի):
Ե. Խեղճացված մուսուլմաններին օգնելը
Փոխանցված է Անասից, որ Ալլահի առաքյալն ասել է. «Օգնեք ձեր եղբորը, լինի նա խեղճացնող, թե խեղճացված»: Մարդիկ հարցրեցին. «Ով Ալլահի առաքյալ, ճիշտ է խեղճացվածին օգնելը, սակայն խեղճացնողին է՞լ օգնենք»: Մարգարեն ասաց. «Ուրիշներին խեղճացվելուց պահպանելով» (Ալ-Բուխարի):
Ինչպես երևում է այս սովորույթից, որ խեղճացված մուսուլմաններին օգնելը իրականում երկու նշանակություն ունի: Առաջինը դա խեղճացվածներին օգնելն է, խեղճացնեղին հանդիմանելով ինչքան որ հնարավոր է և պահելով նրան գումարով կամ աղոթքներով, մինչ նա վերադարձնի իր իրավունքը: Այդպիսի արարքը առատորեն պարգևատրվում է Ալլահի կողմից: Մարգարե մուհամմեդն ասել է. «Ալլահն օգնում է Իր ծառաներին այնքան ժամանակ, մինչև նրանք օգնում են իրենց եղբայրներին» (Շիհ Մուսլիմ): Փոխանցված է Աբդուլլահ բին Օմարից, որ Ալահի առաքյալն անել է. «Մուսուլմանները եղբայրներ են հանդիսանում, այդ պատճառով նրանք չպետք է խեղճացնեն իրար և չպետք է իրար հանձնեն խեղճացնողի ձեռքը: Ով պաշտպանում է յուր եղբոր պահանջները, ապա նրա պահանջները Ալլահը կպաշտպանի, ով յուր մուսուլման եղբորը հանում է անհարմարություններից, ապա նրան կհանի Ալլահը Վերջին Օրը, և մուսուլմանին պաշտպանողին Վերջին Օրը կպաշտպանի Ալլահը»: Այսպիսով խեղճացվածի օգնելը նշանակում է պաշտպանել նրա իրավունքները կամ հենց նույն իրեն: Բացի դրանից դա կարող է լինել գումարային կամ բարեգործական միջոցներով՝ աջակցություն և ամրացում դժվարությունների ժամանակ, կամ ծածուկ աղոթք Ալլահին օգնության և դժբախտության կասեցման համար, ինչպես մարգարե Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) է ասել. «Ամեն մուսուլմանի համար, որ ծածուկ կոչ է անում Ալլահին, իր մուսուլման եղբոր համար, հրեշտակը կասի նույնը (ինչ նա մուսուլմանի համար)» (Մուսուլման):
Երկրորդ տեսակը օգնում է խեղճացված մուսուլմանին պահպանելով նրան ուրիշների կողմից խեղճացվելուց, կանգնելով նրան ճանապարհին, կանգնացնելով նրան, կոչ անելով Ալլահին, որ նրան ճիշտ ճանապարհին դնի: Այդ եղանակով խեղճացվածներին օգնելը նշանակում է ընդհանրորեն օգնել հասարակությունը, անվտանգության տարածում և չարի խափանում, նույնիսկ եթե դա պահանջում է պայքարել (խեղճացնողների դեմ), մինչ վերջիններս թողեն իրենց չարագործությունները: Ալլահն ասում է.
«Եթե հավատացյալների երկու խումբ կռվում է իրար դեմ, ապա խաղաղեցրեք նրանց: Իսկ եթե նրանցից մեկը մահափորձ է անում մյուսին, ապա կռվեք մահափորձ անողների դեմ, մինչ նրանք վերադառնան Ալլահին ենթարկվելուն: Երբ վերադառնա խաղաղեցրեք նրանց արդարությամբ և մի եղեք կրքերով լի: Ճշմարիտ, Ալլահը չի սիրում կրքերով լցվածներին» (49: Ալ-Հուջուրաթ, 9):
Խեղճացման խափանումը բերում է կոռուպցիայից զերծ մնալուն, արդարության տարածմանը և մարդկանց միջև հավասարության ու նրանց մեջ հանգստության ու խաղաղության տարածմանը: Այնպես որ ուժեղ մարդիկ չեն խեղճացնում թույլերին: Նմանատիպ իսլամական ղեկավարության ներքո Աբու Բակիր Ալ-Սաադին հանուն արդարության պայքարի ասել է. «Ուժեղ մարդը թույլ է իմ դիմաց, մինչ ես պաշտպանում եմ թույլերի իրավունքները, և թույլ մարդը ուժեղ է մինչ ես վերադարձնում եմ նրան նրա իրավունքները»:
ՄԱրգարե Մուհամմեդը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Մաքրությունը հավատքի կեսն է» (Մուսլիմ): Մաքրելը հանդիսանում է հոգեկան մաքրության տեսակներից մեկը և բարձր է գնահատվում Իսլամում: Ճանապարհներից աղբը հավաքելը հավատքի մաս է կազմում: Փոխանցված է, որ Աբու Հուրայրան ասել է, որ Ալլահի առաքյալն ասել է. «Հավատքը կայանում է յոթանասուն (քիչ ավելին) մասնիկներից, որոնցից լավագույններն են. «Չկա աստված բացի Ալլահից», և ճանապարհները աղբից ազատելը, և համեստությունը, որ հավատքի մասնիկ է հանդիսանում» (Մուսլիմ): Նաև ասել է. «Ես տեսա Դրախտում քայլող մարդու, որ պարգևատրված էր ճանապարհի մեջտեղից ծառ կտրելու համար, մի ծառ, որը անհարմարություններ էր բերում մուսուլմաններին» (Մուսլիմ): Համաձայն Ալ-Բուխարիի ու Մուսուլմանի պատմածի, Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Գնալով մարդը փշոտ ճյուղեր տեսավ ճանապարհի վրա և հավաքեց դրանք: Ալլահը և գնահատեց նրա արարքը, և ներեց նրա մեղքերը»:
Աբու Կատադան հայտնել է, որ Ալլահի առաքյալն ասել է. «Ալլահին սիրողը, որպեսզի Հարության օրը փրկվի դժբախտություններից, թող տա պարտք ունեցողին ժամանակ, կամ ների նրա պարտքը կարճ հանգամանքներով:» /Մուսլիմ / Աբու Հուրեյրան ասաց, որ Ալլահի Մարգարեն ասաց. «Կար մի մարդ, որ պարտքով գումար էր տալիս այլերին, և իր ծառային ասում էր. «Երբ վճարել անկարողը գալիս է քո մոտ, ապա ներողամիտ եղիր նրա հանդեպ, որ Ալլահը համբերատար լինի քո մեղքերին: Այդպիսով, երբ նա հանդիպեց Ալլահին (երբ մահացավ), Ալլահը ներեց նրան» )Ալ-Բուխարի և Մուսլիմ):
Ամենազոր Ալլահն ասում է.
«Ում խոսքն է ավելի գեղեցիկ, քան Ալլահին կոչ անողի խոսքից, որ ճիշտ է անում ու ասում. «Ճշմարիտ, ես մուսուլմաններից մեկն եմ»» (41: Ֆուսսիլատ, 33):
Ալլահին կոչ անելը մեծ գործ է և ունի լուրջ նպատակ, և պարտադիր է հանդիսանում, ինչքան էլ որ չի ճանաչվում այս օրերին մուսուլմաններից դեպքերի մեծամասնությունում: Դա մարդկանց համար հիանալի հնրարվորություն է ճիշտ կրոն մտնել ու տարածել Իսլամը ամբողջ աշխարհով: Բացի դրանից Ալլահին կոչելը չի սահմանափակվում ոչ մուսուլմաններին դեպի Իսլամ կանչելով, այլ ավելի ընդհանրական է, որ ուղղորդում է մուսուլմաններին դեպի Իսլամի ճիշտ ճանապարհ և օգնում է ժխտել նորարական պրակտիկաները, սխալները Իսլամի խոստովանությունում և հեթանոսությունում:
Մեր մարգարեն՝ Ալլահի առաքյալը (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) գերազանց օրինակ է ծառայում բոլոր մուսուլմանների համար: Նա հրահանգեց իր ազգին մերժել հեթանոսությունը և երկրպագել Ալլահին: Երբ Ալլահի առաքյալը ավարտեց պայմանագիր կնքելը Քուրայշների հետ, սկսեց կոչ անել Արաբիայի քաղաքներին ու հարևան ցեղերին դեպի Իսլամ: Օրինակ՝ նա առաքյալներ ուղարկեց ցեղերի և երկրերի ղեկավարների մոտ կոչ անելով նրանց դեպի ճշմարիտ կրոնը՝ Իսլամը: Ալլահի առաքյալը բարի ու փափուկ էր Ալլահին կոչ անելուց, ինչպես հետևյալ խոսքերում Ասում է Ալլահը.
«Կոչ արա դեպի Աստծո ճանապարհ իմաստությամբ ու ավետով, և կայացրու վեճը նրանց հետ լավագույն կերպով: Ճշմարիտ, քո Աստվածն ավելի լավ է ճանաչում նրանց՝ ովքեր դուրս են եկել Նրա ճանապարհից, և լավ գիտի նրանց՝ ովքեր հետևում են հարթ ճանապարհով» (16: Ան-Նահլ, 125):
Բացի դրանից Մուհամմեդի հետևորդները հետևեցին նրա ճանապարհին նրա մահվանից հետո մինչ Իսլամը տարածվեց ամբողջ երկրով մեկ: Ալլահն ասում է.
«Ասա. «Այդպիսինն է իմ ճանապարհը: Ես և ին հետևորդները կոչ ենք անում դեպի Ալլահը, համաձայն համոզմունքին: Կատարյալ է Ալլահը, և ես բազմաստվածներից մեկը չեմ հանդիսանում» (12: Յուսուֆ, 108):
Դժբախտաբար այս օրերին տգիտությունը տարածվել է շատ իսլամական երկրերում, էլ չենք ասում իսլամական ղեկավարի տգիտության մասին: Նրանք խեղաթյուրել են իսլամը արևելյան և արևմտյան երկրերում: Այդ պխտճառով ամեն մուսուլման պարտավոր է ինչքան կարող է տարածել Իսլամի մասին գիտելիքները լինի դա մտքով, թե գումար հատուցելով:
Մարդկանց դեպի Ալլահը կոչելու անմիջական հետևանքներից մեկն է Իսլամ կրոնին հետևելու ղեկավարությունը: Ի՜նչ երջանիկ է մարդկանց դեպի Իսլամ տանող մարդը: Մարգարե Մուհամմեդը Խեյբերը գրավելուց Ալիին ասել է. «Երդվում եմ Ալլահով, եթե որևէ մարդ քեզանով գա Ալլահի մոտ, քո համար ավելի լավ կլինի քան բազում կարմիր ուղտեր ունենալուց» (Մուսլիմ և Բուխարի): Դա նշանակում է, որ չարժի գրավածն ու հարմարությունները ունենալ որպես կյանքի գլխավոր նպատակ: Դրա տեղը արժե ուղղել սեփական նպատակները դեպի մարդկանց Իսլամի կոչ անելուն: Մարդկանց առաջնորդելը տեղի է ունենում կամ Իսլամի ճիշտ ուղղու դնելը, Ալլահին ենթարկվելը, կամ ուղղորդելը ոչ մուսուլմանին դեպի իսլամ: Երկու դեպքում էլ մարդ կպարգևատրվի մինչ Դատաստանի Օրը: Եթե դուք չեք կարող առաջնորդել մարդկանց , որովհետև գիտելիքները բավարար չեն , կամ չկա ավելի լավ հնարավորություն, կամ բացակայում է լավ մեթոդ, Ալլահը կթեթևացնի այդ մեր երկրում գոյություն ունեցող կենտրոններով ոչ մուսուլմանների համար, ինչպիսիք են հաստատություններ, կազմակերպություններ: Օգնելով և աջակցելով նրանց , դուք կպարգևատրվեք մարդկանց ուղղորդելու համար: Բացի դրանից ձեր պարգևը կկրկնապատկվի , որովհետև դուք կպարգևատրվեք այն մարդու արարքների համար , ում ուղղորդել եք: Ալլահի Մարգարեն ասաց.« Ամեն ոք, ով ցույց է տալիս լավ գործնական Իսլամում, նրան տրված է իր պարգևը և նրանց պարգևները, ովքեր հետևում են նրան, չպակասեցնելով իր պարգևները:» / Մուսլիմ /
Աբու Մասուդ Ուկբա իբն Ամր ալ- Անսարի ալ- Բադրին ասել է, որ Ալլահի Մարգարեն ասել է. « Նա , ով առաջնորդում է որևէ մեկին բարեգործության, կպարգևատրվի, նա , ով անում է բարի գործ: » / Մուսլիմ /
Մարդկանց ուղղորդելու միջոցներ են գրքերի հրատարակելը, երիզների , մարդկանց աջակցելն ու օգնելը , Ալլահի կոչելը ամբողջ աշխարհում, և դուք կպարգևատրվեք , ինչպես նրանք:
Մարգարե Մուհամմեդն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Եթե կինը օրեկան հինգ անգամ աղոթում է, պահք է պահում (Ռամադան) ամսին, պահպանում է յուր ողջախոհությունն ու ենթարկվում ամուսնում, ապա նրան ասված կլինի. «Դրախտ մտիր որ դարպասով ցանկանում ես»» (Իբն Հիբբան)
Կնոջ ենթարկությունը ամուսնուն հանդիսանում է ընտանիքի պահպանության և երջանկության արմատներից մեկը, մինչ դա համապատասխանում է իսլամական օրենքներին:ընտանիքը ասես մի նավ լինի, որտեղ ամուսինը նավապետն է, և նավը չի կարող գոյատեվել առանց նավապետին ենթարկվելու և ընտանիքի անդամների խորհրդի: Ալլահն ասում է.
«Տղամարդիկ կանանց հոգեբարձուներն են, քանի որ Ալլահն նրանցից մեկին առավելություն է տվել մյուսի հանդեպ և քանի որ նրանք ծախսում են իրենց ունեցվածքից: Ողջախոհ կանայք խոնարհ են և պահպանում են այն՝ ինչ պետք է պահպանեն ամուսնու բացակայության ժամանակ, Ալլահի հոգատարության օրոք: Իսկ այն կանանց, որոնց հանդգնությունից վախենում եք, տեղեկացրեք, խուսափեք ամուսնական անկողնում և պատժեք : Եթե նրանք հնազանդվեն ձեզ, ապա մի փնտրեք միջոցներ նրանց դեմ: Ճշմարիտ , Ալլահը Ամենաբարձրյալն ու Մեծն է »: ( 4:Ան Նիսե :34)
Ումմ Սալամը տեղեկացրել է, որ Ալլահի առաքյալն ասել է.
« Ցանկացած կինը, որը մահանում է այն ժամանակ, երբ ամուսինը գոհ է նրանից, մտնում է Դրախտ» (Ատ-Տիրմիդի):
Տուն մտնելով կոչ արեք. (Ով Ալլահ, խնդրում եմ քեզ լավագույն մուտքի և լավագույն ելքի համար: Հանուն Ալլահի ենք մտնում և հանուն Ալլահի ենք դուրս գալիս, և մեր Աստծում է մեր վստահությունը): (Աբու Դաուդ):
Ջաբիր բին Աբդուլլան հայտնել է, որ Ալլահի առաքյալն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) ասել է. «Երբ մարդը իր տուն է մտնում և հիշատակում է Ալլահի անունը մտնելիս և ճաշելիս, Սատանան ասում է (ինքն իրեն դիմելով). «Դու այստեղ տեղ չունես, որ գիշերես և ոչ էլ ուտելիք ունես», իսկ երբ մարդը մտնում է առանց Ալլահի անունը հիշատակելու, Սատանան ասում է. «Այստեղ գիշերելու տեղ է», և մարդը չի հիշատակում Ալլահի անունը ուտելու ժամանակ, նա (Սատանան) ասում է. «Այստեղ գիշերելու և ընթրելու տեղ է»» (Մուսլիմ):
Մենք կարող ենք պաշտպանել մեր տները Սատանայի չարիքից կոչ անելով Ալլահին, երբ մտնում ենք մեր տները:
Փոխանցված է եղել Իբն Աբբասից, որ մարգարեն ասել է. «Երբ ձեզանից որևէ մեկը պատրաստվում է մոտ լինել իր կնոջ հետ, ապա պետք է ասի. «Հանուն Աստծու, Աստված, պաշտպանիր մեզ Սատանայից և հեռացրու նրան այնինչից, որ Դու ես մեզ ընծայել»: Եվ եթե Նա երեխա պարգևի նրանց, ապա Սատանան երբեք չի կարող նրան վնասել» (Ալ-Բուխարի):
Այդպես ասելով, սեռական հարաբերության արդյունքը (Աստծո կամքով) կլինի ողջամիտ երեխա, որ կլինի լավ մուսուլման:
Աբու Հուրայրան հայտնել է, որ մարգարե Մուհամմեդն ասել է. «Յոթ (մարդ), կպաշտպանի Ալլահը այդ Օրը, երբ չի լինի ոչ մի պաշտպանություն, բացի Ալլահից (և նրանցից մեկին ասաց), երկու մարդ, որոնք սիրում են և հանդիպում են իրար հետ և հեռանում են իրարից հանուն Ալլահի» (Ալ-Բուխարի և Մուսլիմ): Նաև Աբու Հուրայրան հայտնել է, որ մարգարեն ասել է. «(հավատքի) Եղբոր մոտ հյուր գնացող մարդուն, որը գնում էր քաղաքից քաղաք, Ալլահի կողմից ուղարկված մի հրեշտակ հանդիպեց և հրեշտակը հարցրեց նրան. «Ու՞ր ես գնում»: Նա պատասխանեց. «Նպատակ ունեմ այս քաղաքում ապրող եղբորս այցելել»: Հրեշտակն ասաց. «Դու նրան որևէ ծառայությու՞ն ես մատուցել»: Նա ասաց. «Ոչ, պարզապես այցելում եմ նրան, քանի որ սիրում եմ հանուն Ալլահի»: Այդ ժամանակ հրեշտակը հայտարարեց. «Ինձ Ալլահն է ուղարկել քո մոտ, որ հայտնեմ Նա սիրում է քեզ այնքան, ինչքան դու սիրում ես եղբորդ»» (Մուսլիմ): Մուադհ բին Ջիբիլը հայտնել է, որ Ալլահի առաքյալն ասել է. «Ալլահն ասել է. «Իմ Փառքի համար իրար սիրողները (Դատաստանի Օրը) լույսից տեղեր են լինելու և մարգարեները նախանձելու են նրանց»» (Ատ-Տիրմիդի):
Փոխանցված է Աբու Իդրիս Ալ-Հավալանիից, որ նա ասել է. «Մի անգամ Դամասկոսում մի մզկիթ մտա: Պատահաբար տեսա պայծառ ատամներով (միշտ ժպտացող) երիտասարդի: Շատ մարդիկ կային հավաքված նրա շուրջ: Նրանք որևէ թեմայի շուրջ տարաձայնություններ ունենալուց միշտ հարցնում էին նրա խորհուրդը: Ես հարցրեցի նրա ինքնությունը և ինձ ասացին, որ նա Մուադհ բին Ջիբիլն է: Հաջորդ օրը ես շտապեցի մզկիթ, սակայն տեսա, որ նա ինձանից շուտ էր եկել և աղոթք էր անում: Սպասեցի մինչ ավարտի, իսկ այնուհետև մոտեցա նրան դիմացից, ողջունեցի սալամով և ասացի. «Երդվում եմ Ալլահով, ես սիրում եմ քեզ»: Նա հարցրեց. «Հանուն Ալլահի՞»: Ես պատասխանեցի. «Այո՛, հանուն Ալլահի»: Նա կրկին հարցրեց. «Հանուն Ալլահի՞»: Պատասխանեցի. «Այո՛, հանուն Ալլահի»: Այդ ժամանակ նա բռնեց իմ բաճկոնից, ձգեց իր մոտ ու ասաց. «Ուրախացի՛ր: Ես լսել եմ, որ Ալլահի առաքյալն ասել է. «Ալլահն ասում է. «Իմ սերը հանուն Ինձ իրար սիրողների, իրար հետ հանդիպողների, իրար այցելողների և բարեգործների հետ է»»»: (Մալիկ):
Որբը երեխա է, որը կորցրել է ծնողներից մեկին կամ երկուսին էլ: Որբը խնամքի, օգնության և սոցյալական աջակցության ավելի մեծ կարիք ունի քան մնացածները: Այդ պատճառով մեր Մուհամմեդ (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) կոչ արեց օգնել և հոգ տանել որբերի մասին, ինչպես փոխանցել է Սահլ իբն Սաադը, որ մարգարեն ասել է. «Ես Դրախտում կլինեմ որբի մասին հոգ տանողի հետ միասին»: Որից հետո իրար միացրեց ցուցամատն ու միջնամատը ի նշան Դրախտում տվյալ անձնավորության հետ շատ մոտ լինելուն: (Ալ-Բուխարի)
Հետևաբար որբ երեխաները աջակցություն են ունենալու ողջ հանրության կողմից և խնամակալները Դրախտում կլինեն մարգարեի հարևանները: Որբերի մասին հոգատարության մասին մարգարեն ասել է. «Որբի գլուխը շոյելով կստանաք պարգև ամեն մազի համար, որ կհպվեք»:
Մենք խնդրում ենք Ալլահին գթասիրտ լինել որբերի նկատմամբ և հոգ տանել նրանց մասին:
Աբու Հուրայրան հայտնել է, որ մարգարեն ասել է. «Ով ձգտում է օգնել այրիներին ու խեղճերին հավասար է Ալլահի ճանապարհին մարտնչողի»: Պատմողն ասում է. «Կարծում եմ, որ նա (մարգարեն) ավելացրել է. «Ես նրան անընդհատ աղոթող ու պահք պահող կհամարեմ» (Ալ-Բուխարի և Մուսլիմ):
Աբու հուրայրան տեղեկացրել է, որ Ալլահի առաքյալն ասել է. «Մի ճամփորդ ջուր խմել ցանկացավ: Նա մի ջրհոր տեսավ և գնաց, որ այնտեղից խմի: Վերադառնալուց մի շուն տեսավ, որ ծարավից մահանում էր: Այդ շունը ծարավից լիզում էր հողը: Այդ մարդը մտածեց. «Այս շունը իմ նման խմել է ուզում»: Նա կրկին իջավ ջրհորը, կոշիկի մեջ ջուր լցրեց ու տվաց շանը: Ալլահը գնահատեց նրա արարքն ու ներեց նրա մեղքերը»: Հետևորդները հարցրեցին. «Մի՞թե կպարգևատրվենք կենդանիների հետ լավ վարվելով»: Նա պատասխանեց. «Պարգև տրվում է ամեն կենդանու համար» (Ալ-Բուխարի և Մուսլիմ):
Իբն Մասուդը հայտնել է, որ նրանք մարգարեի հետ ճանապարհորդում էին և վերջինս գնաց բնական կարիքները հոգալու (պետքարան): Նրա բացակայության ժամանակ նրանք մի կարմիր թռչուն տեսան իր երկու զագերի հետ: Մենք բռնեցինք նրանց և կարմիր թռչունը (մայրը) եկավ, թևերով գետնին խփելով: Այդ ժամանակ մարգարեն վերադարձավ և ասաց. «Ո՞վ է խեղճացնում այս թռչունին խլելով նրա երեխաներին: Վերադարձրե՛ք նրանց»: Նա նաև նկատեց մրջնաբունը, որ այրել էինք: Նա հարցրեց. «Ո՞վ է այրել սա»: Մենք պատասխանեցինք. «Մենք ենք արել դա»: Նա ասաց. «Ոչ ոք չի կարող պատժել կրակով, բացի Սուրբ կրակից» (Աբու Դաուդ):
Բացի դրանից մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրան) հրահանգեց մեզ սպանել կենդանիներին ճիշտ ճանապարհով: Շադիդ բին Աուսն ասաց. «Կա երկու բան, որ ես հիշում եմ՝ ԱԼլահի առաքյալն ասել է. «Ճշմարիտ, Ալլահը բարություն է հրահանգել ամեն ինչի նկատմամբ, այդ պատճառով երբ սպանում եք, ապա սպանեք ճիշտ ճանապարհով, և երբ մորթում եք, ապա մորթեք ճիշտ ճանապարհով: Այդպիսով ձեզանից յուր ոք պետք է սրի իր դանակն ու փափուկ սպանի կենդանիներին» (Մուսլիմ): Նաև ուղտի մասին պատմությունը, որ լաց էր լինում ու բողոքում էր մարգարեին իր տիրոջ վարվելակերպի մասին»:
Ասված է Սահլ իբն Սադա աս Սաադից, որ Ալլահի ՄԱրգարեն ասաց. « Պաշտպանել մուսուլմանին անհավատներից Ալլահի անունով մեկ օր ավելի լավ է , քան աշխարհը և այն ամենը ինչ գոյություն ունի նրա վրա, և Դրախտում տեղը այնքան փոքր է , ինչպես գրկել ձեզանից մեկին մտրակով ավելի լավ է , քան աշխարհը և ամեն ինչ նրա վրա է , և առավոտը կամ երեկոն ճանապարհին հանուն Ալլահի , որը ստրուկը / մարդը / անում է Ալլահի ճանապարհին , ավելի լավ է քան ամբողջ աշխարհը և ամենը , ինչ գտնվում է նրա վրա: » / Բուխարի / Եվ ասված է , որ Սալմանը ասաց. « Ես լսել եմ , ինչպես Ալլահի Մարգարեն ասաց. « Ալլահի ճանապարհին պայքարը ավելի լավ է մեկ օր ու գիշեր, քան ամբողջ ամսվա պահքն ու աղոթքը: Եվ եթե մարդ մահանում է, նրա գործերը կպարգևատրվեն հետո էլ, և նրա առատաձեռնությունը կշարունակվի և նա կազատվի գերեզմանով պատժից:» / Մուսլիմ /
Ալլահի անունով պայքարում , մենք կարող ենք կասեցնել Ալլահի թշնամիների և իսլամի դեմ չարիքը:Բացի դրանից պայքարով մենք կարող ենք տարածել իսլամ աշխարհում , որը թույլ կտա իսլամի լույսը տարածվի խաղաղությամբ: Բացի դրանից Ամենակարող Ալլահը , տարբերում է իսկական հավատացյալին և թույլ մարդկանց պայքարով / Ալ – Ջիհեդ / և դատում է ինչպես ասել է Ալլահը.« Կամ դուք ենթադրել եք , որ կմտնեք Դրախտ, մինչ Ալլահը չի իմացել նրանց ձեզանից , ովքեր պայքարել են և համբերատա՞ր են եղել » (3: Ալ - Իմրան;142)
Նահատակը կունենա բարձր կարգավիճակ Դրախտում և կլինեն կենդանի իրենց Սիրոջով և ապահովված կլինեն ինչպես ասել է Ալլահը : «Ոչ մի դեպքում մի հաշվիր մեռած նրանց , ովքեր սպանվել են Ալլահի ուղղում: Ոչ, նրանք կենդանի են և ստանում են պարգև իրենց Տիրոջից, ուրախանանլով նրանով , որ Ալլահը տվել է նրանց իր գթասրտությամբ և հրճվելով նրանով , որ իրենց հետևորդները, ովքեր դեռ չեն միացել նրանց , չեն իմանում վախ և չեն տխրի:» (3: Ալ - Իմրան ; 169_170 )
Մեր Մարգարեն բացատրել է , որ Ալլահը գնահատում է նահատակներին , ինչպես ասել է. « Նա ,ով թույլատրվել է Դրախտ, երբեք չի ցանկացել վերադառնա այս աշխարհի կյանքին , նույնիսկ եթե նրան խոստանային ամեն ինչ այս երկրում , բացի չարչարանքներից, - այդ դեպքում նա կցանկանա վերադառնալ աշխարհ և սպանվի տասն անգամ պարձր պարգևատրության համար, որը կտրվի նրան: » /Բուխարի /
Պայքարը հանուն Ալլահի կարող է կատարվել փողով , կյանքով կամ երկուսով էլ , և դա հանդիսանում է լավագույն Ջիհեդ: Պայքար գումարով միշտ ավելի խրախուսելի է քան պայքար կյանքով, քանի որ փողով պայքարը ավելի հեշտ է և ոչ բոլոր մարդիկ կարող են պայքարել կյանքով , իրենց թուլությամբ կամ անհնարությամբ ընկնել այնտեղ: Ամեն դեպքում գումարով պայքարը ավելի մատչելի է , մանավանդ մեր օրերում , երբ մուսուլմանները ունեն շատ թշնամիներ: Մենք խնդրում ենք Ալլահին, Ամենակարողին , օգնել և աջակցել մուսուլման մարտիկներին իրենց թշնամիների դեմ ամբողջ աշխարհում : Ալլահն ասում է. «Նրանք, հավատացյալներից, ովքեր նստում են չունենալով դժվարություններ, հավասար չեն նրանց , ովքեր պայքարում են Ալլահի ճանապարհին իրենց ունեցվածքով և իրենց հոգիներով: Ալլահը բարձրացրել է նրանց , ովքեր պայքարում են իրենց ունեցվածքով և հոգիներով նրանց վրա , ովքեր սպասում են , մի ամբողջ մակարդակ, բայց նրանց յուրաքանչյուրին Ալլահը խոստացել է լավագույնը: Ալլահը բարձրացրել է պայքարողներին սպասողներից հանուն մեծ պարգևի, -Իրենից աստիճան , ներումով և գութով: Ալլահը Ներող, Գթասիրտ է:» (4;Ան- Նիսե; 95-96)
Բացի այդ պայքարը համարվում է ինչպես հաջող արհեստ, ինչպես ասում է Ալլահը. « Ճշմարիտ, Ալլահը գնել է հավատացայալներից իրենց կյանքը և ունեցվածքը Դրախտի փոխանակմամբ: Նրանք մարտնչում են Ալլահի ճանապարհին սպանելով և զոհվելով:այսպիսին է Նրա խոստումը և պարտավորվածությունը Թորայում , Ենջիլում / Աստվածաշնչում / և Ղուրանում: Ո՞վ է կատարում իր խոստումները ավելի լավ Ալլահից: Ուրախացեք համաձայնագրով ինչ դուք արել եք: Սա է մեծ հաջողությունը:» (9; Աթ- Թաուբե ,111/
«Օ նրանք, ովքեր հավատացել են , ցույց տա՞մ ձեզ առևտուր, որը կփրկի ձեզ տանջալից չարչարանքներից: Հավատացեք Ալլահին և Նրա Մարգարեյին և պայքարեք Ալլահի ճանապարհին ձեր ունեցվածքով և ձեր հոգիներով: Այսպես լավ կլինի ձեր համար, եթե միայն դուք իմանայիք:» (61; Աս- Սաֆ; 10-11)
Բացի այդ պայքարը պատճառ է կանգնելու ճիշտ ուղղու , ինչպես ասել է Ալլահը. « Իսկ նրանք , ովքեր պայքարում են հանուն Մեզ, Մենք անպատճառ կտանենք Մեր ճանապարհներով: Ճշմարիտ, Ալլահը անում է բարություն :» (29;Ալ- Անկապուտ; 69 )
Ջիհեդը լավ է , քան ամբողջ կյանքը: Ինչպես ասել է Անեսը, որ Ալլահի առաքյալը ասաց. « Փնտրելը ետ ու առաջ Աստծո անունով ավելի լավ է , քան կյանքը այս աշխարհում և ամենը, ինչ կա նրա մեջ: » / Բուխարի /
Ա.Լավ բարոյականություն
Փոխանցվեծ է Աբու Դարդայից, որ Մարգարե Մուհամեդն ասել է. « Ոչինչ չի լինի ավելի ծանր Հարության Օրը հավատացյալի կշեռքում , քան վարվելաձևը: Ալլահը ատում է նրան , ով արտաբերում է անցենզուր խոսք: » / Փոխանցված է Թիրմիզիյից /
Եվ Մարգարեյին հարցրեցին . « Ո՞վքեր են լավ մարդիկ: » Նա ասաց. « Նրանք , ովքեր ունեն լավագույն վարվելաձևը: »
Եվ փոխանցված է Աիշայից, որ նա ասել է. « Որ լսել եմ , ինչպես Մարգարեն ասել է . « Հավատացյալը հասնում է իր լավ վարքով բարձրունքի նրա, ով աղոթում է գիշերվա ընթացքում և պաս է պահում օրվա ընթացքում: » / Աբու Դաուդ /
Ամենազոր Ալլահը գովաբանելով Առաքյալին ասում է . «Ճշմարիտ, քո բնավորությունը հոյակապ է :» ( 68: Ալ - Կալամ ; 4)
Երբ Աիշային հարցրեցին Մարգարե Մուհամեդի բարոյականության մասին , նա ասաց. «Նրա բարոյականությունը Ղուրանն է:»
Եվ Աստծո Մարգարեն ասաց իր մասին . « Տեր իմ Ալլահը մեծացրել է ինձ լավ վարվելաձևով և կատարելագործել է իմ վարքը :»
Այդ պատճառով , համոզվեք , որ դուք հետևում եք Ալլահի Մարգարեյի բարոյականությանը , որ ստանաք երջանկություն այս և մյուս կյանքում : Աբու Հուրեյրան հաղորդում է , որ Մարգարեյին հարցրել են գործի մասին , որը առաջին հերթին կբերի մարդուն Դրախտ : Նա պատասխանեց:« Վախը Ալլահից և լավ վարքը : » / Թիրմիզի /
Լավ բարոյականությամբ մարդիկ կլինեն մոտիկ Մարգարե Մուհամեդին Դատաստանի Օրը : Փոխանցված է Ջաբիրից, որ Մարգարեն ասել է.« Լավագույնները և մոտիկները ձեզանից, դեպի ինձ Հարության Օրը կլինեն նրանք , ովքեր ունեն լավ վարվելաձև: » / Թիրմիզի /
Լավ բարքերը կյանքում ունեն լավ հետևանքներ ամբողջ հասարակության համար և կրոնի ընդհանուր վերցրած: Նշենք , որ Արևելյան Ասիայում իսլամը տարածվել է մուսուլման առևտրականների կողմից , շնորհիվ իրենց լավ բարոյականության : Ստորև , կան որոշ լավ վարքագծի օրինակներ, որին ամեն մուսուլման պիտի հետևի:
Համբերությունը , դա բնավորության բարձրագույն չափանիշն է: Այն նաև կրկնօրինակում է ճշմարիտ մարդկանց , ինչպես Ալլահը ասել է իր Մարգարե / Հակոբին /, երբ նրա որդիները հավաստում էին , որ նրա որդի Հովսեփին կերել է գայլը. «...........և լավ է ցուցաբերել համբերություն: Միայն Ալլահին պիտի խնդրել օգնություն նրանց դեմ , ինչ դուք պատմել եք: » ( 12; Հովսեփ; 18 )
Բացի դրանից , երբ Հակոբի որդիները վերադարձան Եգիպտոսից առանց իրենց փոքր եղբոր նա ասաց, « Օ, ոչ , Դա ձեր հոգիները բերեցին ձեզ գայթակղության և լավ է ցուցաբերել համբերություն: Հնարավոր է Ալլահը կվերադարձնի ինձ բոլորին միասին : Ճշմարիտ , Նա Իմացողն ու իմաստունն է: » (12; Հովսեփ; 83 )
Համբերությունը հանդիսանում է մեր Մուհամեդ Մարգարեյի սուննան, և նրա հետևորդների նույնպես: Ինչպես էին նրանք համբերատար տանում քուրեյշների տանջանքները և նրանց պատիժները, ինչպես Ալլահը նկարագրում է իր Սուրբ Ղուրանում. « Բարեպաշտությունը չի կայանում նրանում , որ դուք թեքեք ձեր դեմքերը արևելք և արևմուտք : Բայց բարեպաշտ է նա , ով հավատացել է Ալլահին, Վերջին Օրվան, հրեշտակներին , Գրերին , մարգարեներին, ով բաժանում էր ունեցվածքը, չնայած իր սիրուն դեպի այն, բարեկամներին , որբերին , աղքատներին , ճանապարհորդներին , և մուրացիկներին, ծախսել է այն ստրուկների ազատման , աղոթել է , վճարել է զաքյե, հետևել է համաձայնագրերի նրանց հաստատելուց հետո, ցուցաբերել է համբերություն կարիքի , հիվանդության և մարտի ժամանակ: Սրանք նրանք են , ովքեր ճշմարիտ են: Այսպիսիք են աստվածավախները:» (2; Ալ- Բակարա; 177 )
Փոխանց-ված է , որ Սուհեյբը ասաց, որ Ալլահի Մարգարեն ասել է. «Հավատացյալի ճանապարհները տարբեր են , քանզի նա տեսնում է լավը ամեն ինչում , ինչ նրա հետ կատարվում է, սա վերաբերվում է միաայն հավատացյալին և եթե նա ունի հիմք լինել երջանիկ, նա շնորհակալություն է հայտնում Աստծոն , ուրեմն դա լավ է նրա համար: Եվ եթե նա տառապում է , տանում է այդ համբերատար և դրա համար էլ կա լավություն նրա համար դրա մեջ: » / Մուսլիմ / Եվ փոխանցված է Աբու Սաիդից և Աբու Հուրեյրայից , որ մարգարեն ասել է . « Երբեք հավատացյալի չի պարտվի անհարմարությամբ, հիվանդությամբ, նեղությամբ, տխրությամբ անհանգստությամբ , կամ նույնիսկ փշի ծակոցից , եթե Ալլահը չների նրա մեղքերը համբերության համար :» / Բուխարի & Մուսլիմ /
· Լինել համբերատար Ալլահին ենթարկվել ճանապարհին: Ալլահը ասում է . Ասա Իմ ստրուկներին , որոնք հավատացել են . « Վախեցեք ձեր Աստծուց. Նրանց , ովքեր բարություն են արել այս կյանքում, պատրաստված է բարություն: Ալլահի հողը լայնատարած է: Ճշմարիտ համբերատարներին պարգևը կտրվի լիովին առանց որևէ հաշվի :» (39; Ազ- Զումար ; 10)
· Լինել համբերատար արգելքների մաքրման գործում : Մարգարե Մուհամեդն ասաց. « Նա , ով թողնում է որևէ բան հանուն Ալլահի, Ամենազորեղի և Հոյակապի, կունենա ինչ որ բան ավելի լավ դրա փոխարեն : »/ Գրառված է Ահմեդից /
· Լինել համբերատար նրանում , ինչ գրել է Ալլահը.: Ալլահը ասում է «....... ովքեր , երբ նրանց դժբախտություն է գալիս ասում են , «Ճշմարիտ , մենք պատկանում ենք Ալլահին և կվերադառնանք նրան : » Նրանք արժանանում են իրենց Տիրոջ օրհնանքին և գութին : Նրանք հետևում են ճշմարիտ ուղղուն :» (2: Ալ- Բակարա ; 156-157 /
Փոխանցված է Աբու Օմամայից , որ Ալլահի Մարգարեն ասաց. « Ես կուղեկցեմ տուն Դրախտի եզրին բոլոր նրանց , ովքեր թողնում են վեճը, նույնիսկ եթե նա ճիշտ է, և տուն Դրախտի կենտրոնում նրանց , ովքեր չեն խաբում , նույնիսկ կատակով , և տուն Դրախտի վերին մասում մարդուն , ով ունի լավ բարոյականություն : » / Փոխանցել է Աբու Դաուդ / Հենց այս պատճառով Ամենաբարձրյալ Ալլահը ասել է իր Մարգարեյին վիճել մարդկանց հետ լավ ձևով: Ամենաբարձրյալ Ալլահը ասել է. « Վիճիր մարդկանց հետ լավ վարվելաձևով : » Եվ սա նրա իրավունքն է վիճել մարդկանց հետ Գրքի մասին : Ամենաբարձրյալ Ալլահը ասել է Մովսեսին և նրա եղբայր Ահարոնին, երբ Ալլահը տվել էր նրանց հրավիրել Փարավոնին և զրուցել նրա հետ: Ալլահն ասել է . «Եվ խոսեք նրա հետ նուրբ ձևով , կարեղ է նա կհավատա / Ալլահին /:»
Փոխանցված է Իբն Աբբասից , որ Մարգարեն ասաց Աշայ Աբդուլ Կեյսին . « Դու ունես երկու հատկություն, որոնք Ալլահը սիրում է: Դա գթասրտություն և համբերություն է : » / Մուսլիմ /
Ամենակարող Ալլահն ասում է . « Եվ եղեք հավատարիմ ձեր խոստումներին , քանզի խոստումների համար ձեզ կկանչեն պատասխանի :» (17; Ալ- Իսրա ; 34 )
Պահպանել հաստատակամությունը հանդիսանում է , լավ հավատացյալի բնորոշություններից մեկը: Ալլահն ասում է. « Ճշմարիտ հավատացյալները հաջողել են:» ( 23; Ալ - Մումինուն ; 1 )
« ովքեր պահպանում են այն ինչ տրված է պահպանման և հետևում են համաձայնագրերին » (23; Ալ - Մումինուն; 8 )
« Ողջախոհությունը չի կայանում նրանում , որ դուք դարձնեք ձեր երեսները արևելք և արևմուտք : Բայց ողջախոհ է նա , ով հավատացել է Ալլահին , Վերջին օրվան , հրեշտակներին , Գրերին , մարգարեներին , ովքեր բաժանում էին ունեցվածքը, չնայած իրենց սիրո դեպի այն , բարեկամներին , որբերին , աղքատներին , ճանապարհորդներին , և մուրացիկներին , ծախսել է այն ստրուկներին ազատելու, աղոթելու , զաքյե տալու, հետևում է համաձայնագրերին կնքելուց հետո, ցուցաբերում է համբերություն կարիքի , հիվանդության, մարտի ժամանակ: Այդպիսին նրանք են , ովքեր ճշմարիտ են : Այդպիսին են աստվածավախները :» (2; Ալ- Բակարա; 177 )
Կատարել պարտավորությունները հանդիսանում է կարևոր հարց, և ըստ նրա Ալլահը տարբերում է անհավատներին , ովքեր ունեն պայմանագրեր մուսուլմանների հետ չորս ամսվա ընթացքում , որը տվել է Ալլահը սուրբ մզկիթի համար : Ալլահն ասել է: « Այսպիսով ճամփորդեք երկրով մեկ այդ ձորս ամսվա ընթացքում և իմացեք , որ ձեզ / բազմաստվածներին / չի հաջողվի խուսափել Ալլահից , և որ Ալլահը կխայտառակի անհավատներին : » (9; Ատ- Տաուբե ; 2 )
«Այս չի վերաբերվում այն բազմաստվածներին , ում հետ դուք պայմանագիր եք կնքել և ովքեր դրանից հետո ոչ մչ բանով չեն խախտել այն և ոչ ոքի չեն օգնել ձեր դեմ : Հետևեք պայմանագրին նրանց հետ մինչ նրա ժամանակի վերջը: Ճշմարիտ Ալլահը սիրում է աստվածավախներին : » (9; Ատ –Տաուբե ; 4 )
Եվ սա Ալլահի պատվիրանն է և մենք պետք է պահպանենք և կատարենք այն ինչպես ասել է Ալլահը : « Եղեք հավատարիմ Ալլահի պատվիրանին , որը դուք հաստատել եք , մի խախտեք երդումը այն բանից հետո , երբ դուք ամրագրել եք , քանզի դուք արել եք Ալլահին ձեզ ուղղորդող : Ճշմարիտ Ալլահը գիտի այն ինչ դուք անում եք:» ( 16; Ան Նահլ ; 91 )
Աբդուլլահ իբն Մասուդը ասասց , որ մարգարեն ասել է . « Ճիշտը տանում է ողջախոհության , իսկ ողջախոհությունը բերում է Դրախտ: Մարդ , ով համառում է ճշտի տարածմանը , համարվում է ճշմարիտ Ալլահի դիմաց : » / Համաձայնեցված է /
Ճշմարտությունը հանդիսանում է պաշտպան այս կյանքում և ապագայում : Սրա օրինակ է այս կյանքում , երեք տղամարդիկ , ովքեր հիշատակվել են Տաբուկ մարտում :
Սա ապահովագրություն է հաջորդ կյանքում , ինչպես Ալլահը ասել է մարգարե Հիսուսի / Թող ալլահի օրհնությունը և խաղաղությունը լինի նրան / մասին Դատաստանի Օրը : Ալլահն ասել է. « Ալլահն ասաց. ՛՛ Դա օր է , երբ ճշմարիտ մարդկանց օգուտ կբերի իրենց ճշմարտությունը : Նրանց համար պատրաստված են Դրախտային այգիները , որտեղ հոսում են գետեր: Նրանք կմնան այնսեղ հավերժ: ՛՛ Ալլահը գոհ է նրանցից և նրանք Նրանից: Սա հանճարեղ հաջողություն է : » ( 5; Ալ – Մաիիդա ; 119)
Բացի դրանից , ճիշտը ինքնահանգստացում է , ինչպես ասվել է Հասան իբն Ալիից . ես հիշում եմ այս խոսքերը Ալլահի Մարգարեյից . « Հրաժարվիր նրանից , ով կասկածում է այն բանին , ինչ ենթակա չէ կասկածի , քանզի ճիշտը հանգստություն է , իսկ սուտը կասկած :» / Թիրմիզի /
Մարգարե Մուհամեդն ասաց, / իր հետևորդներին /. « Դուք տեսա՞ք / Հիրա / պատվով Սաադին : / Երդվում եմ Ալլահով , ես ունեմ ավելի շատ պատիվ , քան նա , իսկ Ալլահը ունի ավելի շատ պատիվ քան ես : » / Բուխարի /
Աբու Հուրեյրայից փոխանցված է , որ Մարգարեն ասաց. « Ալլահը ունի Հիրա / պատիվ / , իսկ Ալլահի Հիրան խոցվում է , երբ հավատացյալը անում է այն , ինչ Ալլահը արգելել է : » / Բուխարի /
Մուհամեդ Մարգարեն շատ բարկանում էր , երբ խախտում էին Ալլահի օրենքները: Մուսուլմանը պիտի ունենա պատվի զգացում ընդհանուր առմամբ և առ Ալլահ, և առ մարգարե , և առ իսլամ կրոնը , ինչպես նաև առ գիտնականը : Բացի դրանից նա պիտի ունենա պատվի զգացում դեպի իր ընտանիքը , կինը , երեխան , ինչպես նաև մուսուլմանների համար սուրբ վայրերը , որ թշնամին չգրոհի դրանք : Ցանկացած մուսուլման առանց Հիրա / պատվի / նույնն է ինչ մահացած մարմին առանց զգացումի :
7.ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ և ԿԱՐԵԿՑԱՆՔ ԾՆՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Մենք պիտի գթասիրտ լինենք բոլորի հետ , նույնիսկ կենդանիների : Իբն Ումարը / թող Ալլահի գոհանա նրանով/ ասաց. Ալլահի մարգարեն / խաղաղություն և օրհնանք լինի նրան / ասաց. « Կինը պատժվել է Դժոխքով կատվի համար , որին նա փակել էր մինչ այն չէր մահացել : Նա չէր տվել կատվին ուտե;իք և կմելիք երբ այն փակի տակ էր, և չէր թողել նրան որ ինքնուրույն կերակրվի : » / Բուխարի & Մուսլիմ / Մուսուլմանի պարտքն է վերաբերվել կենդանիներին մեղմ և քնքուշ : Դաժանությունը նրանց նկատմամբ համարվում է անօրեն :
Փոխանցված է Ջարիր իբն Աբդալլայից , որ Ալլահի մարգարեն ասաց. « Նա , ով գթասիրտ չէ մարդկանց , նրան Ալլահը չի լինի գթասիրտ : » / Բուխարի & Մուսլիմ /
Ալլահը նկարագրում է հավատացյալին ինչպես գթասիրտ իրար նկատմամբ: Ալլահն ասում է . « Մուհամեդ , Ալլահի առաքյալ . Նրանք ովքեր նրա հետ են , դաժան են անհավատներին և գթասիրտ իրար նկատմամբ : » (Ալ - Ֆատհ, 29 )
Ալլահի մարգարեն / խաղաղություն և օրհնանք նրան / նկարագրելով մուսուլմանական համայնքները ասել է . « Մեզանից չէ նա , ով չի ցուցաբերում գթասրտություն երիտասարդներին և չի հարգում մեծերին : Բացի դրանից բարությունը ունի մեծ պարգև , ինչպես հաղորդել է Աիշան , մարգարեն ասել է . « Ալլահը համբերատար է և Նա սիրում է համբերությունը , և պարգևատրում է համբերությունը , բայց չի պարգևատրում դաժանությունը , և չի պարգևատրում ոչինչ բացի համբերությունից : » / Մուսլիմ /
Մարգարեն գթասիրտ , կարեկից և բարի էր կարիքավորներին և աղքատներին , այրիներին և որբերին , և նա երբեք չէր մերժում աղքատին կամ կարիքավոր մարդու : Աբու Հուրեյրան ասել է , որ մարգարեն համբուրել է իր թոռնիկին Հասան իբն Ալիին ալ Ակրա իբն Խաբիսի ներկայությամբ : Նա ասաց. « Ես ունեմ տաս երեխա , և ես երբեք չեմ համբուրել նրանցից ոչ մեկին : » Ալլահի մարգարեն նայեց նրան և ասաց . « Նա , ով չի ցուցաբերում գութ ուրիշին , չի ներվի : » / Բուխարի & Մուսլիմ /
Փոխանցված է Աիշայից , որ նա ասել է . Բեդվինը եկել է մարգարե Մուհամեդի մոտ և ասել .« Դուք մարդիկ եք , ովքեր համբուրում են տղաների : Մենք չենք համբուրում նրանց :» Մարգարեն ասաց. « Ես չեմ կարող դնել գութ ձեր սրտերը այն բանից հետո , երբ Ալլահը վերցրել է այն այնտեղից: » / Բուխարի /
Եվ փոխանցված է Ջարիր իբն Աբդալլահ Ալ- Բադժալից, որ մարգարեն ասել է . «Նա , ով գթասիրտ չէ ուրիշներին , չի ներվի :» / Բուխարի /
Մեր սերը և բարի զգացմունքները դեպի մեր երեխաները Ալլահը դարձնում է բնական : Դրանից , չկան շատ բանաստեղծություններ Ղուրանում , որը կոչում է մեզ լինել բարի և կարեկից մեր երեխաներին : Բայց միևնույն ժամանակ կան շատ բանաստեղծություններ Ղուրանում, կոչելով մուսուլմաններին լինել բարի և լսող ծնողներին , մանավանդ եթե նրանք ծեր են , թույլ , և անօգնական և կարիք ունեն որդիական հոգատարության և բարության : Ալլահն ասում է. « Քո Տերը ասել է ձեզ չերկրպագել ոչ- ոքի , բացի նրանից , և անել բարիք ծնողներին : Եթե ծնողներից մեկը , կամ երկուսն էլ հասնեն ծերության , ապա մի ասա նրանց ՛ Ուֆ՛ , մի գոռա նրանց վրա և վերաբերվիր նրանց հարգանքով : Խոնարհիր նրանց առջև հնազանդության թևը , ըստ քո գութի և ասա , ՛ Տեր, ներիր նրանց , քանզի նրանք մեծացրել են ինձ երեխա »: (17; Ալ- Իսրա; 23-24)
«Մենք կտակել ենք մարդուն անել բարիք իր ծնողներին: Նրա մայրը կրել է նրան , զգալով տանջանք ու տանջանք , և կտրել է նրան կրծքից երկու տարեկանում : Շնորհակալ եղիր ինձ և քո ծնողներին , քանզի Ինձ մոտ է ժամանումը :» (31; Լուկման ;14 )
Նա ասել է. « Ճշմարիտ , դու , նրանցից ես ում տրված է հետաձգում : » (7:Ալ –Աարաֆ; 15 )
Բարեպաշտ մարդը աղոթում է և կոչում է Ալլահը իր , իր ծնողների և ժառանգների համար , որովհետև , նրա կոչերը հանդիսանում է պահպանում մյուս բոլոր ժառանգներին Սատանայի գայթակղությունից, այնպես որ ամբողջ աշխարհը պահպանված և հիմնված է Ալլահի բարիքի վրա : Ալլահն ասում է . « Մենք կտակել ենք մարդուն անել բարիք իր ծնողներին: Մայրերին դժվար է կրել և ծննդաբերել նրան , իսկ հղիությունը և կերակրելը մինչ կրծքից կտրելը , շարունակվում է երեսուն ամիս : Երբ նա հասնում է հասունության և դառնում է քառասուն տարեկան, ապա ասում է . ՛ Տեր, ներշնչի ինձ շնորհակալություն այն գութի համար , որ դու շնորհել ես ինձ և իմ ծնողներին , և օգնիր ինձ կատարել ճիշտ արարքներ , որով Դու գոհ ես : Դարձրու ինձ և իմ ժառանգներին հավատացյալներ: Ես մեղանչում եմ Քո առջև , Ճշմարիտ , ես մուսուլմաններից մեկն եմ : » ( 7; Ալ – Աարաֆ, 15)
Բացի դրանից ծնողները արժանի են ամենալավ խնամքին և ուշադրությանը : Փոխանցված է , որ Աբու Հուրեյրան ասել է . Մի մարդ եկել է Ալլահի առաքյալի մոտ / աղոթքներ և խաղաղություն նրան / և ասել է. «Օ, Ալլահի առաքյալ , ո՞վ է արժանի իմ լավ խնամքին և ուշադրությանը :» Մարգարեն ասաց. « Քո մայրը » Մարդը ասաց. « Ո՞վ նրանից հետո:» Մարգարեն ասաց. « Քո մայրը :» Մարդը ասաց. « Ո՞վ նրանից հետո: » Մարգարեն ասաց . « Քո մայրը : » Մարդը հարցրեց չորրորդ անգամ . « Ո՞վ է նրանից հետո :» Մարգարեն ասաց. « Քո հայրը : » / Բուխարի /
Բացի դրանից , Ալլահը կապել է ծնողների երախտապարտությունը և Ալլահի երախտապարտությունը : Ալլահն ասում է . «Մենք կտակել ենք մարդուն անել լավություն իր ծնողներին : Նրա մայրը կրել է նրան , զգալով տանջանք տանջանքի ետևից, և կտրել է նրան կրծքից երկու տարի : Երախտապարտ եղիր Ինձ և քո ծնողներին , քանզի ինձ մոտ է ժամանումը : » (31; Լուկամ ;14 )
Չնայած այն բանի , թե ինչքան բարի գործեր ենք մենք անում մեր ծնողներին, մենք երբեք չենք կարող ետ վճարել նրանց այն ամենը , ինչ նրանք արել են մեզ: Մի անգամ մի մարդ եկավ Ալլահի մարգարեյի մոտ / Ալլահի օրհնանքը և խաղաղությունը նրան / և ասաց. Որ նա կրել է իր մորը իր ուսերին , լինելով մի ձեռքանի , Հաջի բոլոր ծեսերի համար : Նա եկավ հարցնելու , շնորհակալ է եղել նրան այս ձևով այն բարության համար , ինչ նա տվել է նրան որպես երեխա: Ալլահի մարգարեն / խաղաղությունը և օրհնանքը լինի նրան / պատասխանեց , որ այն բոլորը ինչ նա արել է , չի տա նույնիսկ մի կրճատում արգանդի , ծննդաբերության ժամանակ :
Բացի դրանից , ծնողներին երախտապարտ լինելը , հանդիսանում է լավ արարք , որը փրկում է կործանումից: Փոխանցված է , որ Աբդալլահ իբն Ումարը ասաց. « Ես լսել եմ ինչպես է Ալլահի մարգարեն ասում . » Մի անգամ , երեք տղամարդ ձեզանից առաջ ճամփորդել են միասին մինչ հասել են քարայրի և մնացել են այնտեղ քնելու : Պատահել է այնպես , որ քարը շրջվել է լեռան վրայից և փակել է քարայրի մուտքը : Նրանք ասացին . « Մեր միակ հույսը փրկվել դա Աստծոն խնդրելն է մեր բարի գործերի համար , որոնք մենք արել ենք առաջ հանուն նրա: Այդ ժամանակ առաջինը նրանցից ասաց, « Օ , Տեր , երբ իմ ծնողները ծերացան , ես երբեմն չէի տալիս իմ կնոջը , երեխաներին և ստրուկներին կաթ առաջ , մինչ կտայի նրանց : Մի անգամ ես ուշացա և երբ ես եկա , նրանք քնած էին : Ես կթել էի անասուններին նրանց համար , և բերել էի նրանց կաթ , բայց տեսա նրանց քնած: Ես չէի կարող վերադառնալ իմ ընտանիք և ստրուկներ մինչ չխմեցնեմ նրանց , դրա համար էլ , ես սպասեցի թասը ձեռքիս մինչ լուսացավ: Նրանք արթնացան և խմեցին կաթ : Օ , Աստված, եթե դու տեսնում ես , որ ես արել եմ այդ միայն քեզ համար , ապա փրկիր մեզ վտանգից : » Այդ ժամանակ քարը մի փոքր շարժվեց : » / Մուսլիմ /
Իրոք լավ վերաբերմունքը ծնողներին հանդիսանում է ուղիղ ճանապարհ դեպի դրախտ : Ասված է Աբու Հուրեյրայից , որ Ալլահի մարգարեն ասաց. « Թող նա խայտառակվի , թող նա խայտառակվի , թող նա խայտառակվի , նա , ում ծնողները , մեկը կամ երկուսը հասնում են ծերության նրա կյանքի ընթացքում , և նա չի մտնում Դրախտ / որովհետև չի եղել նրանց հետ գթասիրտ / » : / Մուսլիմ /
Պարտավորությունների կատարումը և նրանց ապահովումը հանդիսանում է ծնողներին վերաբերվելու օրինակ : Աիշան / թող Ալլահը գոհանա նրանով / ասաց , որ մի մարդ ասել է Ալլահի առաքյալին / խաղաղություն և օրհնանքը լինի նրան / . « Իմ մայրը մահացել է հանկարծակի և ես կարծում եմ , որ եթե նա կարողանար խոսել , նա կտակ կգրեր Սադակայի : Արդյո՞ք ես կպարգևատրվեմ, եթե ես տամ բարեգործություն նրա անունից:» Մարգարեն ասաց. « Այո»» / Մուսլիմ /
Աբու Հուրեյրան ասաց , որ Ալլահի առաքյալը ասաց, « Ալլահը ստեղծել է բոլոր արարածներին և երբ նա վերջացրեց , Առ- Ռամ / բարեկամական կապերը / ասաց,« Օ, Ալլահ , այս մասում ես փնտրում եմ քո մեջ պահապան իմ կապերի կտրումից: » Ալլահն ասաց. « Ես բարի եմ վերաբերվում նրանց , ովքեր վերաբերվում են քեզ բարությամբ և կտրում եմ կապերը նրանց հետ , ովքեր կտրում է կապերը քեզ հետ :» Նա ասաց. « ես բավարարված եմ : » Ալլահն ասաց. « Ապա այս քոնն է :» / Բուխարի & Մուսլիմ /
Աբու Հուրեյրան ասել է . « Որևէ մեկը հարցրեց .» : « Օ, Ալլահի առաքյալ , ես ունեմ բարեկամ , որի հետ ես փորձում եմ հաստատել լավ հարաբերություններ , բայց նրանք կտրում են այն : Ես վերաբերվում եմ նրանց լավ , բայց նրանք վատ են վերաբերվում ինձ : Ես բարի եմ նրանց նկատմամբ , նրանք չար : » Եվ նա ասաց. « Եթե դա այդպես է , ինչպես դու ասում ես , ապա շպրտիր նրանց վրա տաք մոխիր , և միշտ եղիր նրանց հետ հանուն Աստծո, որը քեզ կպահի բարձր նրանցից , մինչ դու նրանց հետ ես : » / Մուսլիմ /
Բացի դրանից , լավ հարաբերությունների պահպանումը բարեկամների հետ , հանդիսանում է միջոցներից մեկը հասնելու հարստության և երկարակեցության :
Փոխանցված է , որ Անաս իբն Մալիքը ասում է , որ Ալլահի առաքյալը ասաց. « Ով ուզում է պարգևատրվել իր կյանքի համար , թող պահպանի բարեկամական , արյունակցական կապերը: » /Մուսլիմ /
10. ՀԱՅԱՑՔԻ ԻՋԵՑՈՒՄԸ , ՔՈՂԸ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼԸ
Ամենազոր Ալլահը ասում է . « Ասա հավատացյալ տղամարդկանց , որ նրանք իջեցնեն իրենց հայացքները և պահպանեն իրենց սեռական մասերը : Այդպես կլինի մաքուր նրանց համար : Ճշմարիտ , Ալլահին հայտնի է այն , ինչ նրանք անում են : Ասա հավատացյալ կանանց , որ նրանք իջեցնեն իրենց հայացքները և պահպանեն իրենց սեռական մասերը : Թող նրանք ի ցույց չդնեն իրենց գեղեցկությունը , բացի նրանցից ինչ երևում է : Եվ թող ծածկեն իրենց քողով կրծքի բացվածքը և ցույց չտան իրենց գեղեցկությունը ոչ ոքի , բացի իրենց ամուսիններից , կամ իրենց հայրերից , կամ սկեսրայրներից , կամ իրենց որդիներից , կամ ամուսինների որդիներից , , կամ իրենց եղբայրներից , կամ եղբայրների որդիներից , կամ քույրերի որդիներից , կամ կանանցից իրենց , կամ ստրուկներից , որոնք պատկանում են նրա ձեռքերը , կամ տղամարդ ստրուկների , որոնք զրկված են կրքից , կամ երեխաներից , ովքեր չեն հասել կնոջ մերկության զգացումին , և թող նրանք չթակեն իրենց ոտքերով , իմաց տալու զարդերի մասին , որոնք նրանք թաքցնում են : Օ, հավատացյալներ , Երես դարձրեք դեպի Ալլահը ենթարկվությամբ բոլորդ միասին , միգուցե դուք հաջողակ դառնաք :» ( 24;Ան- Նուռ; 30-31 /
Ջալիլ իբն Աբդուլան / թող Ալլահը գոհանա նրանով / ասաց. « Ես հարցրեցի Ալլահի առաքյալին / խաղաղություն լինի նրան / պատահական հայացքների մասին , և ինչ է ասում իսլամը դրա վերաբերյալ , / այսինք նայել կնոջը : Իսլամում արգելված է նայել կնոջը / : Եվ Նա հրամայեց հեռացնել հայացքը » : / Մուսլիմ /
· ՔՈՂ. Ալլահը նծել է քող կնոջ համար , որպեսզի պահպանի նրա պատիվը և արժանապատվությունը , և աջակցի հայացքի հեռացմանը , որպեսզի պահպանի համայնքները ցանկություններից և հակառակը : Ալլահը ասում է . « Օ, Մարգարե, Ասա քո կանանց , քո դուստրերին , և կանանց հավատացյալ տղամարդկանց , որ նրանք թողնեն իրենց վրա / կամ իջեցնեն իրենց վրա / իրենց քողերը : Այդպես նրանց հեշտ կլինի ճանաչել , / տարբերել ստրկուհուց և մոլորվածներից / և չենթարկվեն անարգանքի : Ալլահը ներող և գթասիրտ է : ՛՛ /33; Ալ – Ահզաբ ; 59 /
· ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼԸ ./ որ նայեն / . Հայացքի հեռացնելը և թույլտվություն խնդրելը , ողջախոհության պատճառ է , սրտի մաքրության և Ալլահի ուրախության : Բացի դրանից , հայացքի չհեռացնելը հանդիսանում է հասարակության շնանալը և բերում է շատ մեղքերի : Ասված է Սահլ իբն Սաադից , որ նա ասել է .« Տղամարդը նայեց Մարգարեյի կացարանի կլոր անցքից / օրհնանք և խաղաղություն լինի նրան / , այն ժամանակ , երբ մարգարեն սանրում էր մազերը երկաթյա սանրով :» Մարգարեն ասաց, « Եթե ես իմանայի , որ դու նայում ես / անցքից/ ես կխոցեյի քո աչքը /սանրով / :» Ճշմարիտ մուտքի թույլտվություն տրված չէր այս հայացքի համար : / Քանզի պետք չէ նայել անօրեն ուրիշներին / : / Բուխարի /
Մեր մարգարե Մուհամեդը նկարագրում է Հայե / համեստությունը / ասելով , « Համեստությունը հավատքի մի մասն է :» / Բուխարի / Այնպես որ հավատքը արգելում է մուսուլմանին , կատարել արգելված արարքներ և վերագրում է համեստությունը / Հայե / , որը կհեռացնի մուսուլմանին վատ վարվելաձևից : Ասված է Իմրան իբն Հուսեյնից , ով ասել է , Մարգարե Մուհամեդը ասել է , « Հայե / համեստությունը / չի բերում ոչինչ բացի բարիքից :» /Բուխարի /
Ասված է Աբու ՄՈւսադից , որ մարգարեն ասել է . «Վաղ մարգարեների խոսքերից , որոնք հասանելի են մարդկանց , այն է « Եթե դու չես զգում ամոթ , ապա արա այն , ինչ դուր է գալիս : »» / Բուխարի /
Գիտնականները ասել են , որ համեստությունը իրականում հանդիսանում է բնավորության գիծ , որը ստիպում է մարդկանց խուսափել դաժան վարքից և ուրիշների իրավունքների զրկելուց :
Համեստությունը հանդիսանում է Մարգարե Մուհամեդի բնավորության գծերից մեկը , ինչպես նրա ընկերները նկարագրել են նրան « Նա ավելի ամաչկոտ է , քան կույսը քողի տակ : » Համեստությունը լավ գիծ է տղամարդկանց համար , որովհետև այն բարձրացնում է նրա վարքը և բարոյականությունը , ինչպես նաև կանանց համար , քանի որ նա պահպանում է արժանապատվությունը և ողջախոհությունը : Համեստությունը ինչպես զգեստ է , որը ծածկում է մարմինը , եթե մարդ թողնում է այն , ապա նրա վատ գծերը , վատ բարոյականությունը երևում են :
Խնդրիր ներում Ալլահից , Ալլահը կմաքրի մեղքերը : Ալլահը ասում է . « Նրանց , ովքեր կատարելով զազրելի արարք կամ անարդար են վերաբերվել իրենց նկատմամբ , հիշել են Ալլահին և խնդրել են թողություն իրենց մեղքերի , - ո՞վ է ներում մեղքերը բացի Ալլահից : Եվ նրանք , ովքեր գիտակցաբար չեն համառում այն բանում , ինչ նրանք արել են :» (3; Ալ –Իմրան ; 135 )
Ալլահն ասում է . « Եթե որևէ մեկը կատարում է չարիք կամ լինում է անարդար ինքն իր նկատմամբ , և հետո խնդրում է Ալլահից թողություն , ապա նա կգտնի Ալլահին ներող և գթասիրտ » ( 4; Ան- Նիսե ; 110)
Իբն Մասուդը ասաց, Ալլահի մարգարեն ասաց . « Նա , ով ասում է ԱՍՍՏԱԽՎԻՐՈՒԼԼԱՀ _ ԱԼԼԱՀԴԻ ԼԵ ԻԼԱՀԱ ԻԼԼԱ ՀՈՒԱԼ_ ՀԱՅՈՒԼ _ ՔԱՅՈՒՄ , ՈԱ ԱԹԱԲՈՒ ԻԼԵՀԻ : / ես թողություն եմ խնդրում Ալլահից , չկա աստված բացի Ալլահից , Հավերժ , Միակ և ես դառնում եմ նրան մեղանչելով / , նրա մեղքերը կներվեն , նույնիսկ եթե նա վազել է մարտի դաշտից / պայքարելով հանուն Ալլահի / : » / Աբու Դաուդ , Թիրմիզի , Ալ – Հակիմ , Բուխարի Մուսլիմ /
Անասի վկայությամբ , ով ասել է , ես լսել եմ ինչպես Ալլահի Մարգարեն ասաց. « Ամենաբարձրյալ Ալլահը ասաց. Օ, Ադամի որդիք , մինչ դուք կանչում եք Ինձ և խնդրում եք Ինձ , Ես կներեմ ձեզ այն , ինչ դուք արել եք և կմոռանամ : Օ , Ադամի որդիք , երբ ձեր մեղքերը հասնում են երկնքի և դուք խնդրում եք թողություն Ինձանից , Ես ներում եմ ձեզ : Օ , Ադամի որդիք , եթե դուք գաք ինձ մոտ մեղքերով մեծ ինչպես երկիրը և կոչեք ինձ , չտալով Ինձ գործընկեր , Ես կտամ ձեզ թողություն այդքան մեծ :» /Թիրմիզի /
Ներողամտությունը մաքրում է սիրտն ու հոգին : Նա ասաց. « նա , ով միշտ խնդրում է մեղքերի թողություն Ալլահից – չունի մեղք : Բացի դրանից , ներողամտությունը հանդիսանում է միջոց դիրքի բարձրացման , ինչպես Ալլահը ասել է Նոյին , երբ նա խոստանում է իր ժողովրդին :» Ես ասեցի . « Խնդրեք ձեր Տիրոջից թողություն , քանզի Նա Ամենաներողն է : Նա կտա ձեզ երկնքից առատ անձրև , կաջակցի ձեզ ունեցվածքով և երեխաներով , կաճեցնի ձեզ համար այգիներ և կստեղծի ձեզ համար գետեր :» (71; Նուահ , 10-12 )
Մարգարե Մուհամեդը խորհուրդ է տվել մեզ փնտրել թողություն մեզ և բոլոր մուսուլմաններին : Ալլահն ասում է . «Իմացիր , չկա աստված բացի Ալլահից և խնդրիր թողություն քո մեղքի և հավատացյալ տղամարդկանց և կանաց համար : Ալլահը գիտի ձեր գործողությունների մասին ձեր կացարաններում :» (47; Մուհամեդ ; 19)
Ալ –Ագհար Ալ – Մուզանին ասաց. Ալլահի մարգարեն ասաց. « Երբեմն ես տեսնում եմ խանդ իմ սրտի վրա և ես աղաչում եմ Ալլահին ներման համար հարյուր անգամ օրը : » /Մուսլիմ /
Փոխանցված է Աբու Հուրեյրայից , որ նա ասել է . Ես լսել եմ , ինչպես Ալլահի առաքյալը ասաց. «Երդվում եմ Ալլահով , Ես փնտրում եմ Ալլահի ներողամտությունը և դառնում եմ նրան մեղանչելով ավելի քան յոթանասուն անգամ օրը :» / Բուխարի /
Իբն Ումարը ասաց. Մենք հաշվեցինք , որ առաքյալը ասում է հարյուր անգամ մի հավաքույտի ընթացքում . « Տեր , ներիր ինձ , ճշմարիտ Դու հաճախ ես գալիս կարեկցանքով և գութով :» / Աբու Դաուդ և Թիրմիզի /
Ալլահի մարգարեն խորհուրդ է տվել մեզ անընդհատ խնդրել թողություն , մանավանդ մահի ժամանակ : Ալլահն ասում է .« Փառաբանիր քո Տիրոջը և խնդրիր Նրանից ներողություն : Ճշմարիտ Նա - ընդունում է մեղանչանք :» ( ան Նասր, 3 )
Աիշան հաղորդել է , «Մինչ իր մահը Ալլահի առաքյալը հաճախ է աղոթել .« Ալլահը զուրկ է անկատարելությունից և ես փառաբանելով նրան , խնդրում եմ նրա թողությունը , դիմելով նրան խոնհարությամբ :» / Մուսլիմ , Բուխարի /
Բացի դրանից , թողությունը տանում է դժբախտությունը և բարձրացնում է դիրքը : Իբն Աբբասը ասում է , որ Ալլահի առաքյալը ասաց. « Եթե նա , ով անընդհատ փնտրում է Ալլահի թողությունը , Ալլահը հանում է նրան ամեն դժվարությունից և թեթևացնում է ամեն տագնապից և կերակրում է նրան , երբ նա սոված է : » / Աբու Դաուդ /
Ալլահը սիրում է մարդկանց , ովքեր խնդրում են թողություն : Ալլահն ասում է
« Խնդրիր թողություն Ալլահից , քանզի Ալլահը Ներող և Գթասիրտ է » : (4; Ան- Նիսա; 106)
Փոխանցված է , որ Աբու ՀՈւրեյրան ասաց , որ Ալլահի առաքյալը ասաց . «Երդվում եմ նրանով , ում ձեռքն է իմ հոգին , եթե դուք մեղք եք գործել , Աստված կփոխի ձեզ մեղավորներիդ , ովքեր մեղանչել են և Նա ներում է նրանց :» /Մուսլիմ /
Ալլահը խոստացել է հավատացյալներին , ովքեր թողություն են խնդրում «Դրախտային այգիներ , որտեղ հոսում են գետեր , և որտեղ նրանք կմնան հավերժ, ինչպես նաև մաքրված ամուսին և Ալլահի գոհունակությունը :» (3; Ալ – Իմրան ; 15 )
Ալլահը ուղարկել է պատիժ նախորդ երկրներին , եթե նրանք չեն հավատացել իրենց մարգարեներին : Բայց Նրա գթությամբ մեր ազգին , Ալլահը խոստացել է չուղարկել պատիժ այն ժամանակից , մինչ Մարգարե Մուհամեդը կենդանի է և նրա մահից հետո , մինչ մենք խնդրում ենք թողություն Ալլահից : Ալլահն ասում է . «Բայց Ալլահը չի ենթարկի նրանց տանջանքի , մինչ դուք գտնվում եք նրանց մեջ: Ալլահը չի ենթարկի նրանց տանջանքների , մինչ նրանք խնդրում են թողություն:» ( Ալ – Աննֆալ ; 33)
Շարունակելով ցիտել , ամենալավ միջոցը ներողություն խնդրելու ամուր հավատքն է և դուք կլինեք Դրախտում :
Փոխանցված է , որ Շադադա իբն Աուսից , որ Մարգարեն ասաց. «Ամենալավագույն միջոցը խնդրել Ալլահից թողություն , « Օ , Ալլահ , դու իմ Տերն ես , չկա քեզ գործընկեր : Դու ստեղծել ես ինձ և ես Քո ստրուկն եմ և ես հետևում եմ Քո պատվիրանին և ցուցմունքին այնքան լավ , ինչքան կարող եմ : Ես փախչում եմ քո մոտ չարիքից , որ ես անում եմ : Ես ընդունում եմ Քո բարիքը , ես ընդունում եմ իմ մեղքը , ներիր ինձ , քանզի ճշմարիտ ոչ ոք չի կարող ներել մեղքերը , բացի Քեզանից: »» Մարգարեն ավելացրեց .«Եթե մեկը կարդում է այս օրվա ընթացքում հաստատուն հավատքով և մահանում է նույն օրը երեկոյից առաջ , նա կլինի Դրախտի բնակիչ և եթե մեկը կարդում է այդ գիշերը ամուր հավատքով և մահանում է մինչ առավոտ , նա կլինի Դրախտի բնակիչ : » / Բուխարի /
Սաուբան հայտնում է . « Ամեն անգամ , երբ Ալլահի մարգարեն վերջացնում էր իր աղոթքը , նա թողություն էր խնդրում երեք անգամ / ասելով երեք անգամ / և հետո նա ասում էր .» « Օ, Ալլահ , Դու տվող ապահովություն և ապահովությունը գալիս է Քեզանից , Օրհնյալ ես Դու , Օ , փառքի և պատվի Տիրակալ: » Իմամ ալ – Աուզային / հեքիաթասաց մեկը / այս հադիթի , հարցրեցին . « Ինչպե՞ս պիտի փնտրել ներողություն :» Նա պատասխանեց .« Ես ասում եմ .» Խնդրում եմ Ալլահի ներողությունը , խնդրում եմ Ալլահի ներողությունը : » /Մուսլիմ /
Մենք խնդրում ենք Ալլահի ներողությունը , որևէ սխալի , թերության կամ մոռացության համար , Ամեն :
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Մենք խնդրում ենք Ալլահին սովորեցնել մեզ այն , ինչ մենք չգիտենք և պարգևել մեզ այն բանի համար , որ մենք սովորում ենք : Ճշմարիտ Ալլահը Գթասիրտ , Առատաձեռն է : Մեր վերջին աղոթքը Ալլահին Փառաբանելն է , Տիրոջը և խաղաղություն բոլոր մարգարեների և մեր մարգարե Մուհամեդի աճյուններին , և բոլոր նրա ուղեկցորդներին և ընտանիքին :
الحمد لله رب العالمين
وصلي اللهم على رسولك الكريم وعلى آله وصحبه أجمعين
www.islamhouse.com
www.sultan.org
www.thekeytoislam.com
www.islamland.org
www.islamic-invitation.com