×
جدبد!

تطبيق موسوعة بيان الإسلام

احصل عليه الآن!

الخطيئة والغفران في المسيحية والإسلام (أرميني)

إعداد: Ազիյե Ալի Տահա

الوصف

كتاب مترجمة إلى اللغة الأرمينية يبين فيه الكاتب الفرق بين مفهوم الخطيئة والغفران في النصرانية، والذنب والاستغفار في الإسلام.

تنزيل الكتاب

ՄԵՂՔԸ և ԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ և ԻՍԼԱՄՈՒՄ

Փառք Ալլահին, Մարդկության, ջիների և ամեն գոյության Տիրոջը, և խաղաղություն Մարգարեների Գլխավորին, նրա ընտանիքին և ուղեկցորդներին:

Քրիստոնեության հետևորդները հսկայական ջանքեր էին գործադրում, տարածելու իրենց երկմտելի հավատքները ամբողջ աշխարհում, առանձնապես ձեռնարկում,որպեսզի օգնեին պրոպագանդել իրենց խաբուսիկ սուտը, այդպիսի միջոցներից էին բժշկական և կրթական ծառայություն7]'ները, մարդասիրական օգնությունը նրանց, ովքեր տառապում էին արհավիրքներից և աղետներից և այլն: Այսպիսի ջանքերը ուղղորդվում էին կրոնական ծեսերով, Քրիստոնեական պրոպագանդայով,քահանայական հաղորդումներով և բազմաթիվ աստվածաբանական խոսքերով և կարգախոսներով:Բացի այդ,որոշ փորձեր էին արվում այնպիսի տարօրինակ բնույթով, որոնք կարծես տպավորություն էին ստեղծում, որ ինչ որ, լուրջ և տպավորիչ բան է տեղի ունենում այն մարդու համար, ով ենթդրվում էր հավատալ, որ Քրիստոնեությունը հիմնված է մեծ հիմքերի և գործնական արարքների վրա, որոնց նպատակն է փրկել մարդկությունը:

Քրիստոնյաները հայտարարում են, որ իրենց հավատքը հիմնված է հանդուրժողականության, սիրո, գթասրտության,համակրանքի, և հանուն մյսուսների ինքնամերժման վրա և որ նրանց հավատքի և բոլոր ջանքերի վերջնանպատակն է մարդկության երջանկությունը և մեղքերից փրկելը և նրանց Աստծո Արքայություն հասցնելը: Նրանք հայտարարում են, որ քրիստոնեությունը միակ ուղին է, որը առաջնորդում է Դրախտ: Բացի այդ, նրանք նույնպես պնդում են, որ իրենց հավատքները և ջանքերը ի վերջո և անխուսափելիորեն կհանգեցնեն մարդկությանը հավերժ երջանկության և փրկության, որը կազատի մարդուն մեղքերից և կտանի նրան Աստծո Աստվածայի թագավորություն, որտեղ ընդունվում են միայն քրիստոնյաները: Ամեն դեպքում, ճշմարտությունը նրանց հաղորդածից բավական հեռու է: Նրանք հավատում են երկու զարմանալիորեն տարօրինակ բաների: Դրանք են . 1. «բնածին մեղքի և թուղության» գաղափարը, մեղքի, որ ժառանգել է մարդկությունը Ադամից (Խ.Ա.Ո.Ն) և 2. Մեղքի թողությունը խաչելության միջոցով: Նրանք նույնպես հավատում են, որ մյուս բոլոր կրոնները կեղծ և անհիմն են, քանի որ դրանցից ոչ մեկը չի պարգևում մարդուն փրկության առավելություն,խաչելության գաղափարի հավատքի միջոցով:Այսպիսով, ոչ քրիստոնյաները չեն կարող մտնել դրախտ:

Ի՞նչ է արդյոք, բնածին մեղքը ըստ քրիստոնյաների: Եվ ո՞րն է նրանց համար ծայրագույն մեղքը:

Ինչպե՞ս կարող է մեղքը ներվել: Որո՞նք են բացասական արդյունքները, որոնք բխում են իրենց մեղքի և թողության ապակողմնորոշիչ հասկացություններից: Արդյո՞ք քրիստոնեությունը փրկության միակ ճանապարհն է:

Ո՞րն է մեղքերի ծագման Իսլամական հասկացությունը:

Եվ ո՞րն է ծայրագույն մեղքը ըստ Իսլամի:

Ո՞րոնք են թողության տանող տարբեր ուղղիները:

Ո՞րոնք են դրական արդյունքները, որոնք բխում են Իսլամի հայեցակարգից կապված մեղքերի հետ և ընդունված տարբեր միջոցները, դրանք արմատախիլ անելու:

Պատասխանելու այս և շատ ուրիշ հարցերի, հեղինակը կկապի մեղքի և թողության հիմքը անալիտիկ տեսանկյունից: Այս կիրականացվի համեմատելով քրիստոնեությունը, աստվածային կրոնը, որը անցել է փոփոխության, և կեղծիքի խառնված աղավաղման ընթացք, որի ընթացքում շատ բազմաստված գաղափարներ պատվաստվել են դրան, և Իսլամի, իրական կրոնին, որը Ալլահը խոստացել է, պաշտպանել ամեն աղավաղումից կամ արատից:Այս համեմատությունը մեծացնում է այն լայն բացը, որը ունի քրիստոնեությունից ժառանգած կեղծիքը և Իսլամի ճշտությունը:

Ներկայացված հետազոտությունը գործ կունենա հետևյալ կետերի հետ.

i. ) ՄԵՔԸ և ԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ.

1. Մեղքերի ծագումը քրիստոնեությունում

2. Թողության հիմնական միջոցները քրիստոնեությունում, որոնք են.

Ա. Խաչելությունը

Բ. Վանականությունը

Գ. Մկրտումը

Դ. Խոստովանությունը

Ե.Սուրբ զոհաբերությունը, նկատի ունեն Հիսուսին, և նշխարը

ii. ) ՄԵՂՔԸ և ԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԻՍԼԱՄՈՒՄ

1. Մեղքի և թողության գաղափարը լեզվաբանական տեսանկյունից

2. Մեղքերի ծագումը Իսլամում

3. Իլամում թողության հիմնական միջոցները

Ա. Բոլոր կոռուպացված կրոնների մերժումը և Իսլամի ընդունումը

Բ. Ապօրինի և հատկապես ծանր հանցանքներից խուսափումը

Գ.Պարտադիր աստվածային պարտավորվածություններ և ծառայություններ ներկայացնելը, ինչպես նաև Մարգարե Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն) հաստատած սովորույթային գործողություններին հետևելը:

Դ. Քավության և Ալլահի Թողության փնտրելը

Ե. Ալլահին կոչելը և խնդրելը

iii. ) ՄԵՂՔԸ և ԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ

1. Մեղքերի ծագումը քրիստոնեությունում.

Ըստ Հին Կտակարանի, մարդկային մեղքի պատմությունը սկսում է Ադամից (Խ.Ա.Ո.Ն), ով ապրում էր Եվայի հետ Եդեմում, խնամելով Աստծո Այգին: Նրանց թույլատրվում էր ճաշակել այգու բոլոր ծառերից, բացառությամբ Չարիքի և Բարու Ծառից: Սակայն, օձը համոզեց Եվային ճաշակել այդ արգելված ծառի պտուղը: Եվան տվեց մի քանիսը Ադամին, ով նույնպես կերավ պտուղը: Որպես արդյունք, նրանք դարձան մահկանացու և Աստված վտարեց նրանց Եդեմից: Քրիստոնյաները և հրեաները հայտարարում են, որ և Եվան և օձը գերեցին Ադամին, ովքեր համոզեցի նրան, որ արգելված ծառը Գիտելիքի ծառն էր և եթե նա ճաշակեր պտուղը, նրան կտրվեր անհավանական գիտելիք: Քրիստոնյաները հայտարարում են, որ Աստված, հավատալով, որ Ադամը կդառնա Նրա մրցակիցը, անտեսանելի աշխարհի գիտելիքին ծանոթանալուց հետո, զայրացավ և նզովեց Ադամին և ուղարկեց ներքև, Երկիր:

Քրիստոնյաները հավատում են, որ Ադամի մեղքը բոլոր մեղքերի մայրն է: Մինչ խաչելությունը, այն, դարեր շարունակ սերտ կապված էր նրա ժառանգորդներին հետ: Նրանք նույնպես հավատում են, որ չարիքը գոյություն ուներ և այնուհետ Ադամի սխալի շնորհիվ, այն տարածվեց աշխարհով մեկ: Դրան ավելացրած, նրանք այս մեղքին էին վերագրում վերագրում էին մարդկային բոլոր հակամարտությունները և պատերազմները:

Խաչելության պատմությունը միշտ հակասության աղբյուր էր Քրիստոնյա ղեկավարների միջև, ովքեր երբեմն մեղադրում էին միմյանց աթեիզմի և դավաճանության մեջ:

Քրիստոնյա Առաքյալներից ամենաազդեցիկը Պողոսն էր, ով հիմնովին հաստատեց մերօրյա Քրիստոնեական դոկտրինները, առանձնապես նրանք, որոնք կապված են բնածին մեղքի հետ,որին հաջորդում են այլ մեղքերը և դրանք ներելու ուղիները:

2. Թողության հիմնական միջոցները քրիստոնեությունում

Ա. Թողություն, Խաչելության հավատքի գաղափարի միջոցով.

Խաչելության հավատքը կենտրոնական է քրիստոնեության մեջ:

Ըստ Պողոսի, խաչելությունը քրիստոնեական Հավատքների հիմնակաքարն է և նրանք, ովքեր մերժում են, չեն համարվում քրիստոնյաներ և արժանի չեն Աստծո օրհնությանը: Նրանք չեն կարող մտնել Աստծո Արքայությունը, կամ անցնել փառքին: Նրանք կդատապարտվեն հավիտենական տանջանքի Դժոխքում, քանի որ անհնազանդ են եղել Հիսուս Քրիստոսին:

Ո՞րն է այս գաղափարի իմաստը: Ո՞րտեղից է այն եկել:

Այս գաղափարի բովանդակությունը գտնվել է Պողոսի գրերում, որոնք նա ուղղել է Հռոմեացիներին, Կորնթացիներին և Հրեաներին: Նա հայտնում էր, որ Հիսուսին չեն դավաճանել և չեն խաչել թշնամիները, Հռոմեացիները և հրեաները, շնորհիվ այն սպառնալիքների, որ նա արել էր իրենց հավատքների և աշխարհիկ լիազորություններին դեմ, սակայն նա կամովի ընտրեց լինել նվաստացած և խաչված, որպես քավություն մարդկանց մեղքերի համար, ազատելով նրանց բնածին մեղքից, որը կատարել է իրենց հայր, Ադամը, ով ճաշակել էր արգելված ծառի պտուղը:

Հռոմեացիներին ուղղված գրերում, Պողոսը գրեց, ինչպես,մեկ մարդու մեղքը մտավ աշխարհ որպես մահ ըստ մեղքի,այդպես իսկ մահը փոխանցվեց բոլոր մարդկանց, քանի որ բոլորը մեղանչեցին: Սակայն ոչ թե որպես հանցանք, այլ նաև պարգև: Քանի որ, եթե մեկի հանցանքով շատերը մահացան,ապա այն ավելի շատ Աստծո շնորհով և պարգևով էր, որը մեկ մարդու, Հիսուս Քրիստոսի միջոցով ավելացավ շատերի մեջ:

Այստեղ Պողոսը հայտնեց, որ նրանք ովքեր չեն հավատում խաչելության գաղափարին, արժանի չեն Աստծո ողորմածությանը և Նրա թողությանը:Նրանք չեն գնա Դրախտ և չեն ունենա հավերժ կյանք,որպես պարգև: Փոխարենը, նրանց հավերժ կացարանը կլինի Դժոխքը, քանի որ նրանք մերժեցին մաքրման գաղափարը:

Ըստ Պողոսի բացատրության կապված Ադամի մեղքի և այն ձևի հետ, թե ինչպես են ներվում մեղքերը, բոլոր մարդիկ ներառյալ մարգարեները և առաքյալները, անիծված են Աստծո կողմից,այսպիսով նրանց անխուսափելի ճակատագիրն է հավերժ տանջանք Դժոխքում: Ավելին,բոլոր նրանք, ովքեր մերժում են խաչելության գաղափարը և փրկությունը,աղտոտված են բնածին մեղքով և լքված են Աստծո ողորմածությունից:

Վանականների վրա մեծ ազդեցություն էր թողել քավության մասին պատմության Պողոսի գաղափարները:Նրանցից մեկը, Հաննա Մաքար Ալ Իսաուին, Հիջրայի վեցերրորդ դարում նամակ գրեց Անդալուսցի մի գիտնականի, Աբու Ուբեյդուլահ Ալ- Քազրաջիին,, հրավիրելով նրան հավատալ Քրիստոնեությանը և խաչելության գաղափարին, որպեսզի փրկի իրեն ժառանգած մեղքից: Նամակը հայտնվեց Աբու Ուբայդայի «Իսլամի և Քրիստոնեության միջև» գրքում: Այն ասում է. «Աստծո խաղաղությունը և ողորմածությունը ձեզ: Ես փառք եմ տալիս Աստծոն, ով մեզ ճիշտ ուղղու է դրել և աջակցել է մեզ իր որդով:Նա շարունակել է իր ողորմածությունը Հիսուս Քրիստոսի խաչելությամբ, ով փրկել է մեզ իր սուրբ արյամբ: Նա փրկել է մեզ Դժոխքի տանջանքից և մեր փոխարեն կրել է Ադամի մեղքը:Նա թափել է իր իսկ արյունը մարդկության երջանկության համար, ովքեր մաքրվել են այս մեղքից, բացառությամբ նրանց, ովքեր չեն հավատացել նրան: Եթե դուք ցանկանում եք ստանալ Աստծո ողորմածությունը և բնակությունը Դրախտում, հավատացեք Աստծոն և ասացեք. Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է,ով Ինքն Աստված է և Սուրբ Հոգի,երեք աստվածություն մեկում:»

Ո՞րտեղից են ծագել այս սատանայական գաղափարները:

Ինչպե՞ս են դրանք անցել Քրիստոնեություն:

Մեծանուն արևմտյան աստվածաբան Ռուդոլֆ Բոլթմանը իր «Հիսուս» գրքում ասաց. « Պողոսը վերցրել է իր գաղափարները Փոքր Ասիայի հրեաներից, ովքեր ընդունել էին Քրիստոնեությունը: Նրանց վրա մեծ ազդեցություն էր թողել Հունական փիլիսոփայությունը և Մեծ Մոր առասպելը, որը այդ ժամանակ լայն տարածում ուներ Հունաստանում:Եվ թվում է, թե նրանք խառնել են Քրիստոնեության դոկտրինը իրենց հին կրոնի հետ, որը ամբողջովին չէին թողել:»

Մեծ մոր կրոնը բխում է Սաբելլա աստվածուհու առասպելից, ով նշանադրված էր Աթթաս անունով մի մարդու հետ: Նա նրան պաշտում էր, սակայն տղամարդը հանկարծամահ է լինում:Նա սգում է նրան: Բնությունը,ներառյալ ծառերը,գետերը և գազանները կիսում են նրա ցավը և տխրությունը տարածվում է ամբողջ տիեզերքով:

Ինչպես ասում է առասպելը, Աթթասը հանկարծակիորեն վերակենդանանում է մահից: Մարդկային արարածից նա փոխակերպվում է բարձրյալ աստծո, սահմանափակ լիազորություններով:Սաբելլան հրճվանքի մեջ էր: Եվ բնությունը կրկին կիսեց ուրախությունը նրա հետ: Արևը ծագեց, գետերը հոսեցին և հողը ծաղկեց կանաչ բուսականությամբ:Մարդիկ դուրս եկան նշելու իրադարձությունը: Այդ օրվանից ավանդույթ դարձավ ամեն գարուն նշել այս իրադարձությունը, որպեսզի փառաբանեն Աթթասին, ով հաղթեց մահը և կյանք տվեց մեռած հողին: Այդ օրը նրանք զոհաբեություն էին մատուցում աստծոն, ով հաղթեց մահը: Տարեցտարի, հայտնվեց վանականների մի խավ, որը կոչում էր մարդկանց հավատալ այս առասպելին և զոհ մատուցել Աթթասին, որպեսզի ազատեն իրենց մեղքերից և ընդունելի լինեն Աստծո Թագավորություն:

Եվ, զարմանալի չէ, որ Պողոսը վերցրեց խաչելության և ետ վճարման գաղափարը, Փոքր Ասիայի հրեաներից, քանի որ նա էլ ծագմամբ հրեա էր: Իր կյանքի սկզբնական շրջանում, նա հետապնդում էր հրեաներին, ովքեր կրոնափոխ էին լինում քրիստոնեության, որովհետև իրենց նոր հավատքները և վարվելաձևը վիրավորում էին նրան: Սակայն մեկ օր, Դամասկոս ճանապարհորդության ժամանակ, նա ենթադրաբար հանդիպեց բարձացրած Քրիստոսին: Այս դեպքը այնքան մեծ ազդեցություն ունեցավ Պողոսի վրա, որ նա շուտով դարձավ Քրիստոնյա:

Պողոսը առանց որևէ վարանման, վերցրեց առասպելները և ժողովրդական հեքիաթները և զետեղեց Քրիստոնեական Գրքում: Նրա արդարացումը այն էր, որ նա ցանկանում էր խրախուսել ոչ քրիստոնյա բազմաստվածներին, հակվելու Քրիստոնեությանը: Արաբ գիտնական Ահմեդ Շալաբին, իր «Քրիստոնեություն» գրքում մեկնաբանեց այս դեպքը ասելով. «Քրիստոնեության համընդհանրությունը, որը ներկայացրել է Պողոսը, կրոնի պատմության մեջ դարձավ շրջադարձային:Լայն բացելով դռները բոլորի համար, Պողոսը պարտավոր էր հարմարեցնել տարբեր դոկտրինները, ստեղծելով կամուրջ այն անդունդի վրա, որը գոյություն ուներ Հրեաների կրոնի և բազմաստվածների հավատքների միջև, որոնք այդ ժամանակ լայն տարածված էին Եվրոպայում: Այսպիսով, նա ներկայացրեց Երրորդության և փրկության գաղափարը, հաղթահարելու ազգերի հավատքները, ովքեր կրոնափոխ էին եղել քրիստոնեության:»

Իր գրերի շատ մասերում, Պողոսը հաստատում է, որ քրիստոնեությանը իր ներկայացրած դոկտրինները, Հիսուսից թելադրված չեն, այլ պատկանում են նրան: Այս մասին նա հայտնել է գաղաթեացիներին ուղղված իր գրերում,որտեղ գրել է . «Սակայն, ես վկայում եմ ձեզ եղբայրներ, որ իմ քարոզած ավետարանը, մարդու կողմից չէ: Քանի որ ես ոչ ստացել եմ այն մարդուց, ոչ էլ ինձ սովորեցրել են այն, վերջինս Հիսուս Քրիստոսի հայտնությունն է:»

Այս կերպ, Պողոսը ջանում էր ուղղի գտնել արմատախիլ անելու Ադամի մեղք դարձած կրոնը, որը հիմնովին տարբերվում էր Հիսուսի (Խ.Ա.Ո.Ն) քարոզած կրոնից: Պողոսի ստեղծած այս աղավաղված կրոնը, նույնն է, որը քրիստոնեություն անվան տակ այսօր քարոզվում է ամենուր: Եվ այս է, ինչ հայտնի Արևմտյան Աստվածաբան Օ. Թ Դավիսը,պարզաբանում է իր «Լեռան վրա քարոզչություն» գրքում, որտեղ նա գրում է. «Իրական քրիստոնեությունը, գոյություն չուներ, մինչև Պողոսը չհանդիպեց Երրորդության մեջ, երկրորդ աստվածությանը և միավորվեց Նրա հետ: Այնուհետ, նա սկսեց գրել իր գրերը տարբեր ազգերին, քարոզելով քրիստոնեություն, ինչպես նա ստացել էր այն Քավողից: Այսպիսով, Պողոսը համարվում է այսօր գոյություն ունեցող քրիստոնեության իրական հիմնադիր: Եթե Պողոսը չհայտնվեր, քրիստոնեությունը երբեք չէր լինի տիեզերական կրոն և երբեք լայնատարած չէր ընդունվի միլիոնավոր մարդկանց կողմից:»

Այսպիսով, Պողոսի կողմից ներկայացված խաչելության գաղափարը, պարտադիր է իրական հավատացյալի համար, որը օտար էր, և քրիստոնեության մեջ գոյություն չուներ, նախքան նա զարգացրեց այն: Ամեն դեպքում, այն կապ չունի Հիսուսի, Մարիամի որդու իրական ուսմունքի հետ: Այսպիսով, ամբողջ գաղափարը լիովին մերժվել է:

Ավելին, Պողոսը չի ներկայցանում աղբյուրներ, թե որտեղից է Հիսուսի մասին տեղեկություն ստացել:Փախարենը, նա խոստովանում է, որ Հիսուսի ուսմունքը հայտնվել է իրեն երազներում: Այս զրոյականացնում է նրա հայտարարությունը, քանի որ անմիջական հաղորդակցությունը իր տիրոջ հետ կորած էր: Եվ, նրա պատմությունները միայն առասպելների հավաքածու են և տեսիլքներ, որոնք չունեն փաստագրական վկայություններ:

Բ. Թողություն Վանականության Միջոցով

Վանականությունը քրիստոնեությունում ծագեց այն հավատքից, որ Ադամի մեղքը սերտորեն կապված է ֆիզիկական ցանկության հետ: Այս գաղափարը քրիստոնյաները ժառանգել են Հունական փիլիսոփաներից, հատկապես Պլատոնից, ով գրել է մարմնի և հոգու հակասության մասին: Նա դիտում է մարմինը որպես հոգու զնդան, որը ամբողջ ժամանակ պայքարում է հասնելու իր ծայրագույն ծագմանը, քանի որ այն Աստծո մաս էր հանդիսանում, այնուհետ այն բաժանվել է Նրանից, մարմնավորվելու բոլոր կենդանի արարածների մեջ: Այսպիսով, այն մարմնի հետ անփոփոխ պայքար մեջ է, որը խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի հոգին բարձրանա դեպի իր ծագումը և միավորվի Նրա հետ: «Կրոններ և Համոզմունքներ» գրքի հեղինակը, վերանայելով Աստծո և արարած հայացքների Պլատոնի գաղափարները, ասաց. «Տիեզերքը ունի իր իսկ Հավերժական Արարիչը: Յուրաքանչյուր անհատական բանի էությունը կախված է այն կաղապարից, որին այն մասնակցում է: Կաղապարները խորապես տարբերվում են սովորական բաներից, որոնք մենք կարող ենք տեսնել մեր շուրջ: Սովորական բաները փոխվում են, սակայն նրանց կաղապարները, ոչ: Կաղապարները գոյություն չունեն ոչ վայրում, ոչ էլ ժամանակում: Նրանց կարելի է ճանաչել ըստ բանականության, այլ ոչ թե զգայարանների: Պլատոնը հավատում էր, որ չնայած մարմինը մահանում և քայքայվում է, հոգին շարունակում է ապրել հավերժ: Մարմնի մահից հետո, հոգին գաղթում է Պլատոնի կոչած մաքուր կաղապարների հարթություն: Այնտեղ նա գոյություն ունի առանց մամնի,զննելով կաղապարը: Հոգին միշտ պահպանում է կաղապարների հարթության աղոտ հուշերը և ձգտում է դրան: Որպեսզի հոգին ազատի, Պլատոնը տեսնում է, որ մարմինը պետք է պայքարի և պատժվի դարձնելով այն թույլ և հոգնած երկրպագության, սովի և դաժանության միջոցով: Ի, վերջո մարմինը քայքայվում և փլուզվում է և հոգին գաղթում է իր մաքուր կաղապար:»

Քրիստոնյա ղեկավարները որդեգրեցին այս գաղափարները Պլատոնից և զարգացրեցին այն «վանականություն» անվան տակ: Ըստ այս հասկացության, բոլոր ղեկավարներից ամենակարևոր դեմքերն են Պողոսը, Ավգուստինոսը և Նեստորիանոսը:

Վերոհիշյալ համատեքստում, մենք տեսնում ենք, թե ինչպես է Պողոսը կապում հավատքը բնածին մեղքի խաչելությամբ թողության գաղափարով: Նա նույնպես հայտնում է, որ Հիսուսը ինքնակամ թույլատրել է, որ իրեն նվաստացնեն և խաչեն: Այսպիսով,Պողոսի դոկտրինը առաջարկում է այն գաղափարը, որ մարմինը արժանի է տանջանքի, մինչ այն մաքրվում է: Եփեսացիներին ուղղված իր գրերում Պողոսը ասում է. «Ընթացքում ժամանակը անցնում է, դուք քայլում եք աշխարհի ուղղությամբ, ըստ օդի իշխանության տիրակալի, հոգին, այժմ գործում է երեխաների անհնազանդության մեջ, որտեղ մենք ունենք մեր զրույցը անցած օրերի և կրքի, լրացնելով մարմնի և մտքի ցանկությունները, ուստի էությամբ դառնում ենք բարկության երեխաներ:

Սակայն Աստված, ով մեծ է ողորմածությամբ, մեծացրել է մեզ միասին և և թողել է մեզ նստել Հիսուս Քրիստոսի երկնային վայրերում:»

Քրիստոնյաները հավատում են, որ Ադամը պատասխանեց իր ֆիզիկական ցանկություններին և կենդանական կրքերին, և ասյպիսով, նա չհնազանդվեց Աստծոն, և ճաշակեց արգելված ծառից: Այսպիսով, մարմինը մեղքերի աղբյուր է և այն չի կարող մաքրվել մինչ չենթարկվի նվաստացման կամ տանջանքի: Ըստ քրիստոնյաների, հոգին մարմնի զոհն է և դրա հավերժ տանջանքը,պատճառ է մարմնի մշտական հանցագործությունների:Մարմնի նվաստացումը կօգնի հոգուն հասնել Արարաչին:

Ժամանակի ընթացքում հայտվեց վանականների և միաձնուհիների խավ Եվ, որպեսզի պատկանեն այս խավին, նոր անդամները պետք է անցնեին որոշակի փուլեր, որոնց ընթացքում նրանք ստիպված էին մարմինը ենթարկել նվաստացման և տանջանքի: Ովքեր ցուցաբերում էին տոկունություն, նրանց ընդունում էին քրիստոնյաների այսպես կոչված Սուրբ Սրբերի շարքերը:Մարմնի պայքարը ձերծ էր պահում ամուսնությունից: Իր գրերից մեկում, Սուրբ Պողոսը գրում է. «Լավ է տղամարդու համար չդիպչել կնոջը: Նա, այսինքն, ամուրին, կարող է հոգալ բաների մասին, որը պատկանում է Տիրոջը, ինչպես նա կարող է գոհացնել Տիրոջը: Սակայն, նա ունի ամուսնական հոգսեր, որոնք աշխարհիկ են, ինչպես նա կարող է գոհացնել իր կնոջը:»

Այս հատվածը այնպիսի ազդեցություն ունեցավ ազատ մասոնների վրա, որ նրանք 12-րդ դարում, ավելի հեռու գնացին և մերժեցին իրենց աղանդի անդամներին ամուսնանալ: Արդեն իսկ ամուսնացած անձը պետք է ամուսնալուծվեր իր կողակցից, եթե նա ցանկանում էր միանալ նրանց:

Հինգերրորդ դարում Ավգուստինուսը պնդում էր Պողոսի սկզբունքը մնալ ամուրի և քարոզում էր, որ ամուսնությունը ուղղված է հոգևոր թուլության և կատաղի պայքարի բավարարելու ֆիզիկական ցանկությունները, որոնցից պետք է խուսափել: Վանականներին և միաձնուհիներին խստորեն արգելվում էր ամուսնանալ, որպեսզի նրանք լավ օրինակ հանդիսանան: Ավգուստինուսը նույնպես հայտարարեց, որ զրկել մարմինը զգայական հաճույքներից, ինչպիսիք են լավ սնունդը, հարմարավետ հագուստը, փափուկ անկողինը կամ կինը,յուրաքանչյուր իրական քրիստոնյայի պայքարն է: Այս կորակավորի նրան, թողությունից հետո մտնել Աստծո Թագավորություն:

«Արևմտյան Փիլիսոփայության պատմություն» գրքի հեղինակը բացատրեց այս կետի Ավգուստինուսի տեսակետը: Նա գրեց. «Երկրային կյանքը գոյություն ունի մարդկանց համար, որպեսզի նրանք ապրեն աշխատանքի և թշվառության մեջ և ասյպիսով, նրանք չպետք է իրենց զբաղեցնեն այնպիսի երկրային բաներով, ինչպիսիք են քաղաքականությունը, սոցիոլոգիան, աստղագիտությունը և այլն, քանի դրանց փնտրտուքը կկործանի հավատացյալին և կվատնի նրա էներգիան:Ուստի, ես հրավիրում եմ իրական հավատացյալին հրաժարվել աշխարհիկ հաճույքներից և դառնալ խստակյաց:Ամուսնությունը նրանց համար չէ, ովքեր ցանկանում են մտնել Աստծո Թագավորություն:»

Մենք տեսնում ենք, որ ըստ այս գաղափարների, քրիստոնեությունը, տեսականորեն, ողջունում է կուսությունը և տղամարդկանց և կանանց համար: Այս ձևակերպումը աստիճանաբար հանգեցրեց կաթոլիկ հոգևորականության վանականության որդեգրմանը:

Թողության հասկացությունը վանականության միջոցով լավ ամփոփված է Նեստորիանցիների գաղափարներում և գործնական արարքներում: Նրանց դոկտրինում, մենք գտնում ենք հետևյալը.

«Եթե մարդը նվիրում է իր կյանքը երկրպագությանը և հեռու է մնում ֆիզիկական ցանկություններից, ինչպես մսով սնվելը և կենդանական կրքերի հագուրդ տալը, նրա էությունը կլինի մաքուր և կհասնի Աստծո Թագավորություն և կարող է բացահայտ տեսնել Աստծոն: Անտեսանելի աշխարհը կբացահայտվի նրան:»

Տասնմեկերրորդ դարում, Պապ Գրիգորի VII հրամանագիր է ստորագրում, որով խստորեն ագելում է բոլոր վանականներին և միաձնուհիներին ամուսնանալ, քանի որ սեռական հարաբերությունը կարող է աղտոտել նրանց մաքրությունը և ողջախոհությունը:

Սակայն այս հրամանագիրը հանգեցրեց բացասական հետևանքների:

Տարածվեց անառակությունը և համասեռամոլությունը: Որպես արդյունք, քահանաների, վանականների և միաձնուհիների հեղինակությունը աղտոտվեց նրանց հետևորդների և հասարակության մեջ:

Գ. Թողություն Մկրտման Միջոցով

Որպեսզի վաստակեն թողություն Ադամի բնածին մեղքից, քրիստոնյաները սահմանել են մկրտությունը: Նորածին մանուկը, կամ ցանկացած մեկը, ով նոր է դարձել քրիստոնյա, պետք է մկրտվի,քահանան պետք է լվա նրան ջրով:

Քրիստոնյաները հավատում են, որ մանուկը ծնվում է արատավորված Ադամի մեղքից և ուստի, քահանան պետք է նրան լվանա: Նրանք ասում են, որ հետևում են Հովհաննեսի օրինակին, ում կոչել են Մկրտիչ, ով մկրտում էր հավատացյալներին Հորդանանի սուրբ գետում: Նա նույնպես մկրտեց Հիսուսին: Քրիստոնեական Աստվածաշնչի հեղինակները հայտնում են, որ Աստված, հասցեագրելով Հիսուսին մկրտումից հետո, ասաց. «Դու ես իմ սիրելի որդին, որից ես շատ գոհ եմ:»

Քրիստոնեական տարբեր աղանդները միշտ վիճել են մկրտության հզորության շուրջ: Նրանցից ոմանք հայտնում են, որ մկրտությունը մաքրում է մարդուն բոլոր մեղքերից, ներառելով բնածին մեղքը, մինչ մյուսները հայտնում են, որ այն հեռացնում է միայն բնածին մեղքը, իսկ ինչ վերաբերում է մյուս մեղքերին, դրանք կարող են ներվել քահանաների միջոցով:

Տարբեր աղանդներ նույնպես տարաձայնություններ ունեն, թե երբ, որտեղ և ինչպես պետք է տեղի ունենա մկրտությունը: Սակայն նրանք բոլորը համաձայն են այն մտքին, որ մկրտությունը վավերական է, եթե այն իրականացվել է քահանայի կամ Քրիստոնեական ղեկավարի կողմից: Ահմեդ Շալաբին իր «Համեմատական կրոններ: Քրիստոնեություն» գրքում մկրտության հետ կապված գրում է . «Քրիստոնյաները համաձայնության չեն եկել այն հարցի շուրջ, թե երբ պետք է մկրտությունը կատարվի: Նրանցից ոմանք պնդում են, որ մանկությունը լավագույն ժամանակն է այս ծեսի համար, մյուսները հավատում են, որ այն կարող է տեղի ունենալ մարդու կյանքի ցանկացած ժամանակ: Մյուսները, հայտնում են, որ այն կարելի է կատարել մահվան մահճում, քանի որ մկրտությունը նշանակում է մեղքերի հեռացում և այս է ժամանակ ը, որից հետո ոչ մի մեղք չի լինի:»

Ըստ Քրիստոնեական դոկտրինի, մկրտությունը խորհրդանշական լվացում է ջրով որպես կրոնական գործողություն:Այն ցույց է տալիս,կամ փոխանցում մաքրություն, մեղքերի լվացում և նոր կյանքի սկիզբ: Այն իրականացվում է մկրտվող անձի ճակատին ջուր ցողելով կամ լցնելով: Որոշ Արևելյան Ուղղափառ և Արևմտյան Բողոքական Եկեղեցիներ իրականացնում են ընկղմումը, անհատին, ջրի մեջ մտցնելը: Քրիստոնեական մկրտության բնորոշ արարողության ժամանակ, մկրտվող անհատը վկայում է Հիսուսի հավատքը: Հովանավորները, ում կոչում են կնքահայր և կնքամայր, կարող են վկայել նորածնի անունից: Այնուհետ, շատ դեպքերում, քահանան հայտարարում է անհատի անունը և ցողում է ջուրը ասելով. «Ես մկրտում եմ քեզ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով:» Մկրտությունից հետո հրապարակայնորեն և կամովի պետք է հնչի Հիսուսի, որպես փրկիչ, հավատքի վկայությունը:

Դ. Թողություն Քահանային Խոստովանության Միջոցով

Քրիստոնեության սկզբնական շրջանում, Հռոմի պապը հայտնեց, որ Հիսուսը պարգևել է իրեն մեղքերի թողության հզորություն, եթե մեղսագործը խոստովանի դրանք իր առջև, բացառությամբ բնածին մեղքի, որը կարող է ներման ենթարկվել միայն խաչելությանը, հարությանը և մկրտությանը հավատալուց հետո: Պապը նաև հայտնեց, որ նա Պետրոսի իրավահաջորդն է, ով, ըստ Հիսուսի ցուցումների և հրահանգների,հաստատեց Հռոմեական Եկեղեցին և ում Հիսուսը վստահեց և լիազորեց դատել բոլոր կրոնական խնդիրները, նարառյալ այն, ինչ համարվում էր օրինական կամ ոչ: Մատթեոսի Ավետարանում, Հիսուսը դիմում է Պետրոսին ասելով. «Դու Պետրոսն ես և այս ժայռի վրա ես կկառուցեմ իմ եկեղեցին և դժոխքի դարպասները չեն հաղթահարի այն: Եվ ես կտամ քեզ երկնային Թագավորության բանալիները և ով կապված է երկրի վրա, կապված կլինի երկնքում և ով կորցրեց երկրի վրա կորուսյալ կլինի երկնքում:»

Երբ Պապը նշեց իրեն որպես Հռոմեական եկեղեցու ղեկավար, նա հայտնեց, որ նա անմեղ և անսխալական է: Այնուհետ, բոլոր քրիստոնյաների մեջ նա ձեռք բերեց հեղինակություն, որ նա գործում է Հիսուսի անունից, պարգևում է օրհնանք կամ անեծք: Ոչ միայն այս, սակայն նա իրեն լիիրավ լիազորություն տվեց ներել բոլոր մեղքերը, եթե դրանք իր ներկայությամբ խոստովանեն: Նա ասաց, որ գործում է ըստ Հովհաննեսի Ավետարանի, որը ասում է. «Ում մեղքերը ներվեն, դրանք ներված կլինեն և ում մեղքերը պահվեն, դրանք պահված կլինեն:»

Բացի այդ, եկեղեցական սինոդը, հատկապես այն, որը տեղի ունեցավ Գրիգորյան օրացույցի 1215 թվականին Հռոմում, ընդունեց Հռոմի Պապի լիազորությունները կապված մեղքերի թողության հետ և զրկեց Դրախտից նրանց, ովքեր դեմ էին:

Սինոդի անդամները հավատում էին, որ եթե անձը ունի ներելու լիազորություն, նա ունի նաև այն մերժելու լիազորություն: Հետագայում շատ Պապեր օգտագործեցին թողությունը մերժելու իրավունքը ընդդեմ թագավորների և իշխանավորների, ովքեր քաղաքականորեն մրցում էին նրանց հետ, պարտադրելու իրենց իշխանությունը մարդկանց վրա:

Երբ մարդիկ գալիս էին Պապի դուռը խնդրելու թողություն, նրա օգնականները պարտադրում էին վճար էին նրաց, ովքեր ցանկանում էին խոստովանել իրենց մեղքերը Պապի ներկայությամբ: Ամեն ինչ ավելի այլասերվեց, երբ թողությունը պայմանավորեց որոշակի գումարի վճարով:Երբ Խաչակրաց արշավանքների ընթացքում ավելացավ գումարի կարիքը, Պապը և նրա օգնականները սկսեցին վաճառել թողությունները:

Եվ երբ գումարի կարիք էր բխում կառուցելու եկեղեցիներ, մենաստաններ կամ դպրոցներ, Պապը հրաման էր տալիս տպել և բաժանել թողություններ: Նա հավաստիացնում էր գնորդներին, որ Դրախտը կլինի նրանց հավերժ կացարանը:

Այս կերպ, Պապը և նրա օգնականները մեծ կարողություն դիզեցին, որը ներառում էր գումար, զարդեղեն, զենք և հողակտորներ:Երբ թողության վաճառքի գաղափարը հասավ քրիստոնեական աշխարհի այլ մասեր, մարդիկ դժվարություն գտան հասնելու Հռոմ, որպեսզի Պապին խոստովանեն իրենց մեղքերը: Պապը բաց չթողեց հնարավորությունը և լիազորեց տեղական եպիսկոպոսներին և կարդինալներին գործել իր անունից:Այս սովորույթ մինչ այժմ կիրառվում է:

Տեղական կարդինալները և եպիսկոպոսները վերցրեցին Պապի կողմից իրենց տրված լիազորության առավելությունը և սկսեցին շորթել հասարակ մարդկանցից: Նրանք իրենց համար գնեցին պալատներ, կալվածքներև հողակտորներ: Որպես արդյունք, Միջնադարում հայտնվեց երկու խավ. Վերնախավ, որը կազմում էին ֆեոդալ տերերը, ազնվականները և եկեղեցականները և ստորին խավ, որը կազմում էին վարձկանները, մշակները և ստրուկները:

Ե.ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ (ՀԻՍՈՒՍՈՎ) և ՆՇԽԱՐՈՎ

Հռոմեական Եկեղեցու Պապերը ներկայացրեցին մեղքերի թողության մեկ այլ ձև, որն էր Սուրբ Զոհաբերությունը և Նշխարը: Այս պատմության սկզբնաղբյուրը գտնվել է Պողոսի գրերում և Հովհաննեսի Ավետարանում: Այն ասում է, որ Հիսուսը,խաչելությունից առաջ, կիսեց իր վերջին ընթրիքը իր աշակերտների հետ: Ընթրիքը բաղկացած էր հացից և գինուց: Հացը խորհրդանշեց Հիսուսի մարմինը և գինին նրա արյունը: Կորնթացիներին ուղղված իր գրում, Պողոսը ասում է. «Որովհետև, ես ընդունեցի Տիրոջից այն, ինչ նույնպես տվեցի ձեզ, այն, որ Տեր Հիսուսը, դավաճանության նույն գիշերը, վերցրեց հացը, եվ շնորհակալ լինելուց հետո նա կիսեց այն և ասաց. Վերցրեք, ճաշակեք, այս իմ մարմինն է, որը կոտրվել է ձեզ համար . այս արեք իմ հիշատակի համար: Նույն կերպ, նա վերցրեց գավաթը, երբ նա ընթրել էր,ասելով այս գավաթը նոր ուխտ է իմ արյունով. Արեք այս այնքան անգամ, որքան դուք ըմպում եք այն, որպես իմ հիշատակ: Քանի որ, որքան հաճախ դուք ճաշակում եք այս հացը և ըմպում եք այս գավաթը, դուք ծամում եք Տիրոջ մահը, մինչ նրա գալուստը:»

Հովհաննեսի Ավետարանում, ասվում է, որ Հիսուսը ասել է .«Ես կենդանի հաց եմ, որ գալիս է երկնքից. Եթե ցանկացած մարդ ճաշակի այն, նա կապրի հավերժ և հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ աշխարհի կյանքի համար: Սակայն, մի ճաշակեք մարդու Որդու մարմինը և մի ըմպեք նրա արյունը, այն կյանք չէ ձեզ: Ով ճաշակեց իմ մարմինը և ըմպեց իմ արյունը, կունենա հավերժ կյանք և ես նրան հարություն կտամ վերջին օրը:»

Ինչ վերաբերում է նշխարին, ըստ քրիստոնյաների, այն ներկայացվել է Զատիկի որոշ ծեսերի ժամանակ, այն մարդկանց կողմից, ովքեր փնտրում էին Աստծո թողությունը: Ենթադրվում է, որ Զատիկը համապատասխանում է Սուրբ Նշխարի օրվան: Հետևաբար, եթե քրիստոնյան ներկայացնում է վերջին ընթրիքի տեսարանը, ճաշակելով հաց և ըմպելով գինի, ապա նա հավատում է, որ ճաշակել է Քրիստոսի մարմինը և ըմպել է նրա արյունը: Այս կերպ, նրա մեղքերը կներեն և նրան կընդունեն Աստծո Թագավորություն:

Այդ ինչպե՞ս պատահեց, որ քրիստոնյաների համար հաց ճաշակելը և գինի ըմպելը կարող էր խորհրդանշել այսպիսի տարօրինակ գաղափար, ինչպիսին կարծես ճաշակում են իրենց երկրպագած Աստծո մարմինը և ըմպում են Նրա արյունը: Ինչպե՞ս են նրանք հանդգնում գինի ըմպել, երբ Հին Կտակարանում, որին նրանք հավատում են ինչպես իրենց հավատքի մաս, խստորեն արգելված է այն: Բացի այդ, չկա որևէ փաստագրական վկայություն, որ Մարգարե Հիսուսը (Խ.Ա.Ո.Ն) խորհուրդ էր տվել նրանց այդպես անել:

Եզրահափակելով այս գլուխը, մենք կարող ենք ասել, որ մեղքի Քրիստոնեական հասկացությունը և թողության միջոցները անտրամաբանական, անմիտ, այլասերված են, որոնք վնասում է մարդու ֆիզիկական, հոգևոր, հասարակական առողջությունը և բարեկեցությունը:

· 2.) ՄԵՂՔԸ և ԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԻՍԼԱՄՈՒՄ

1. Մեղքի և թողության գաղափարը լեզվաբանական տեսանկյունից.

Իսլամում, մեղքը կարելի է սահմանել հետևյալ կերպ.

- Խախտել Աստծո օրենքը միտումնավոր կամ պարագայում, կամ իրավիճակում, որը բխում է այս արարքից:

- Ցանկացած տեսակի սխալ վարվելակարգ, անբարոյական արարք:

- Ցանկացած Իսլամական կանոնի կամ չափանիշի խախտում, որպես նմուշ կամ պատշաճություն:

Իսլամում, թողությունը կարելի է սահմանել հետևյալ կերպ.

-Հրաժարվել պատժելու ցանկությունից, նույնիսկ թշնամուն կամ իրավախախտին:

- Չունենալ վատ զգացմունքներ ուրիշների նկատմամբ:

- Հրաժարվել ուրիշների կողմից պատճառած վնասների պահանջից:

Ըստ Իսլամի, սխալվելը կամ մեղք գործելը մարդկային է, իսկ թողություն տալը աստվածային:

2. Մեղքերի ծագումը Իսլամում

Իսլամական օրենքը հորդորում է մարդուն զերծ մնալ մեղքերից և սահմանում է մի շարք ցանկեր, նշումներ,նախազգուշական միջոցներ և խոչընդոտներ, որոնք կարող են մարդուն հեռու պահել ընկնելու այս մեղքերի, որոնք սպառնում ե ն ամբողջ հասարակության անվտանգությանը:

Մեղքերը բազմաթիվ և բազմազան են: Որոնց ամենավտանգավոր տեսակը ծանր և մահացու մեղքերն են, որոնք չեն հայտնաբերվել . թաքնված սրտում, այդպիսիք են անառակությունը, աթեիզմը, հերետիկությունը, փարիսությունը, նախանձը, քենը, ունայնությունը, ամբարտավանությունը, երևակայությունը և սուտը:

Մեղքերը կարող են կապված լինել Ալլահի նկատմամբ պարտավորությունների անփութության հետ: Եվ, քանի որ այսպիսի մեղքերը Ալլահի և մարդու միջև գոյություն ունեն, նրանց թողությունը ավելի սպասելի է քան մյուսները: Մեղքերը կարող են կապված լինել մյուս մարդկանց իրավունքների ոտնահարմամբ: Այստեղ պատիժը, կամ դրանից ազատվելը խթանում է մեղսավորի անձնական կյանքը: Մեղքերը բաժանվում են ծանր և համեմատական թեթևի: Ծանր մեղքերը կապված են անհատների կամ հասարակության Ալլահի իրավունքների ոտնահարմամբ:

Ծանր մեղքերի քանակը անորոշ է, ամեն դեպքում այն կարող է սահմանափակվել այն մեղքերով, որոնց մեղավորներին խոստացել են Դժոխք: Սուրբ Ղուրանում Ալլահն ասում է .« Եթե որևէ մեկը վիճում է Մարգարեյի հետ, նույնիսկ այն բանից հետո, երբ ուղղորդությունը պարզորոշ փոխանցվել է նրան, կամ հետևում է ուղղու, որը տարբերվում է հավատքի մարդկանց ուղղուց, Մենք կթողնենք նրան, այն ուղղու վրա, որը նա է ընտրել և կտանենք նրան Դժոխք. Ինչ չար ապաստան:» Նա նույնպես ասաց. «Ովքեր պատերազմ են սանձազերծում ընդդեմ Ալլահի և Նրա Մարգարեյի, և ձգտում են հզորությամբ չարիք տարածել երկրում, նրանց պատիժն է մահը, կամ խաչելությունը, կամ ձեռքերի և ոտքերի կտրումը հակառակ կողմից, կամ երկրից արտաքսելը, այս է իրենց պատիժը այս աշխարհում և Հետագա կյանքում ծանր պատիժ:» Ամենաբարձրյալ Ալլահն ասաց. «Եթե անձը սպանում է հավատացյալին միտումնավոր, նրա պատիժն է Դժոխքը, բնակվելու այնտեղ հավերժ և Ալլահի անեծքն ու ցասումը նրա վրա է և սարսափելի պատիժը պատրաստվել է նրա համար:»

Եթե հավատացյալը խուսափում է այս մահացու մեղքերից, ենթադրաբար նրան ներվում են փոքր մեղքերը: Այս, ընդգծված է Սուրբ Ղուրանում, որտեղ Ալլահն ասաց. « Եթե դուք, սակայն, խուսափում եք ամենադաժան բաներից, որոնք ձեզ արգելված են անել, Մենք թողություն կտանք ձեր չար արարքներին և կընդունենք ձեզ մեծ պատվի Դարպաս:» Ամեն դեպքում, փոքր մեղքերը կարող են վերածվել մեծ մեղքերի, եթե դրանք արհամարհական թերագնահատվեն և անընդհատ գործվեն: Աբդուլլահ իբն Մասուդը, մեզ պատմում է. «Հավատացյալը տեսնում է իր մեղքերը, կարծես նա նստած էր մի լեռան ներքո, որից նա վախենում էր, կարծելով, որ կարող է ընկնել իր վրա, մինչդեռ, թույլ չարագործը իր մեղքերը համարում է ճանճ, որը թռչում է իր քթի մոտով և նա հեռացնում է դրանք այսպես:» Աբու Շիհաբը, մեկ այլ հաղորդողը, շարժեց իր ձեռքը քթի մոտով, պատկերելով այն:

Չնայած, Իսլամական օրենքների սահմանած ցանկի և խոչընդոտների, մարդը պարբերաբար ենթարկվում է գայթակղության, որը ստիպում է նրան սխալվել, և տանում է նրան ամբարտավանության, կրքի կամ մարդկային թուլության: Այսպիսով, մեղք գործելը սպասելի է յուրաքանչյուր մարդկային արարածից: Այս նշվել է Մարգարե Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն) շատ Խոսքերում:

Իսլամը հորդորում է մարդկանց հեռու մնալ գայթակղություններից, որոնք առաջնորդում են դեպի մեղք: Երբ որևէ մեկը սխալվում է, նրան խրախուսում են մեղանչել և խնդրել Ալլահի թողությունը և անընդհատ բարիք գործել:Նրան խնդրում են չհուսահատվել Ալլահի թողությունից, որը միշտ առկա է: Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. « Օվ, դուք, ովքեր հավատացել եք: Շրջվեք դեպի Ալլահը անկեղծ զղջմամբ:» Ալլահը սիրում է նրանց, ովքեր շրջվում են դեպի Նա անընդհատ և Նա սիրում է նրանց, ովքեր պահպանում են իրենց անպիղծ և մաքուր: Նա ասաց. «Օվ, իմ ծառաներ, ովքեր ճնշել են իրենց հոգիները: Մի հուսահատվեք Ալլահի Ողորմածությունից, քանի որ Ալլահը ներում է բոլոր մեղքերը, քանի որ Նա Ամենաներող, Ամենագթասիրտն է;» և «Նա, ով բարիք է գործում, կունենա տաս անգամ ավելի քան իր գործածը . Նա, ով չարիք է գործում, միայն կվարձատրվի ըստ իր չարիքի. Ոչ մի սխալ չի արվի նրանց դեմ:»

Աբու Սաիդ Ալ-Քուդրին հաղորդեց, որ Ալլահի Մարգարեն ասաց. « Եթե անձը անկեղծորեն ընդունում է Իսլամ, ապա Ալլահը ներում է նրա բոլոր անցյալ մեղքերը և դրանից հետո սկսում է հաշվարկը, նրա բարի արարքները կլինեն տաս անգամից մինչ յոթ հարյուր անգամ ավել,ամեն լավ արարքի դիմաց և չար արաքը կգրանցվի,կարծես Ալլահը չի ներել այն:»

Աբու Հուրեյրան նույնպես հաղորդեց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ալլահն ասաց. Եթե Իմ ստրուկը մտադրվում է վատ արարք գործել, ապա օվ հրեշտակներ, մի գրանցեք այն մինչ նա այն չգործի. Եթե նա չի անում այն հանուն Ինձ, ապա գրանցեք այն որպես լավ արարք, իր հաշվում: Մյուս կողմից, եթե նա մտադրվում է անել լավ արարք, և չի անում այն, գրանցեք որպես լավ արարք իր հաշվին և եթե նա անում է այդ, ապա գրանցեք այն նրա համար, իր հաշվում որպես տաս լավ արարքից մինչ յոթ հարյուր անգամ:»

Բացի այդ, Իսլամը հաշվի չի առնում այն վատ արարքները, որոնք արվել են հիմարաբար և, որին հաջորդել է անմիջական զղջումը:

Ալլահն ասաց Սուրբ Ղուրանում.«Ալլահը ընդունում է նրանց զղջումը, ովքեր չարիք են գործել տգիտությամբ և անմիջապես զղջացել են:»

Այս նույնպես հաստատվել է Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) Սուննայում, որոնք սովորույթային գործողություններ են, նորմեր, և ավանդույթներ: Օմար իբն Ալ-Խատաբը հաղորդեց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Արարքների պարգևը կախված է մտադրություններից և յուրաքանչյուր անձ ստանում է պարգև ըստ իր մտադրության: Այսպիսով, նա, ով արտագաղթում է հանուն Ալլահի և Նրա Մարգարեյի, ապա այն կլինի հանուն Ալլահի և Նրա Մարգարեյի: Եվ ով արտագաղթում է հանուն աշխարհիկ բարիքների կամ կնոջ, որպեսզի ամուսնանա նրա հետ, նրա արտագաղթը կլինի այն բանի համար, ինչ նա մտադրվել է:»

Այսպիսով, մարդու լավ կամ վատ արարքները կախված են նրա մտադրություններից: Ամեն դեպքում, անհավատների արարքները չեն ընդունվում, որովհետև աթեիստները պարտավոր չեն հետևել կրոնի ցուցումներին: Աթեիստի ցանակացած լավ արարք ընդունելի չի լինի,չնայած այն հանգամանքի, որ նա կպատժվի դրանք չանելու համար:

Չնայած մտադրությունը պարգևի հիմք է, հավատացյալի արարքները պետք է խիստ առաջնորդվեն Սուրբ Ղուրանով և Մարգարեյի (Խ.Ա.Ո՚Ն) Սուննայով: Եթե նա հեռանում է այնտեղ սահմանված նորմերից, ապա նա գործում է հանցնաք: Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. «Սազական չէ հավատացյալին, տղամարդուն կամ կնոջը, երբ խնդիրը որոշված է Ալլահից կամ Նրա Մարգարեյից, ունենալ որոշման մեկ այլ հնարավորություն. Եթե որևէ մեկը չի ենթարկվում Ալլահին և Նրա Մարգարեյին, նա անկասկած սխալ Ուղղու վրա է:»

Ինչ վերաբերում է Մարգարեյի Սուննային հետևելու կարևորությանը, Անաս իբն Մալիքը հաղորդեց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Նա, ով չի հետևում իմ Սուննային, իմ հետևորդներից չէ:»

Իսլամը հաստատել է անհատական պատասխանատվության սկզբունք: Յուրաքանչյուր անհատ պատասխանատու է այն բանի համար, ինչ նա անում է ; Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. « Յուրաքանչյուր մարդու ճակատագիրը Մենք ամրացրել ենք նրա իսկ պարանոցին. Դատաստանի Օրը, Մենք նրանից դուրս կբերեք ոլորված ցուցակ, որը նա կտեսնի լայն բացված: Նրան կասվի.՛Ընթերցիր քո իսկ գրառումը .բավարար է հոգին այս օրը,հանելու հաշիվը իր դեմ՛:Ով ստանում է այն իր իսկ շահի համար. Ով շեղվել է, արել է այդ իր դեմ. Ոչ մի բեռ կրող, չի կարող կրել մեկ ուրիշի բեռը, ոչ էլ Մենք կպատժենք, մինչ Մենք չենք ուղարկի մարգարե, զգուշացում տալու:»

Իսլամը չի խրախուսում մեկի մեղքը կամ արարքների պատասխանատվության դնելը մեկ ուրիշի ուսերին, ոչ էլ այն ընդունում է, որ մեկը ստանա պարգև կամ պատիժ այն բանի համար, ինչ մեկ ուրիշն է արել: Երբ նրանք, ովքեր փորձում են մերժել Ղուրանի ճշմարտությունը, մեղադրելով իրենցից առաջ գոյություն ունեցող ազգին, հայտնելով, որ նրանց դավաճանել և սխալ ուղղորդել են, նրանք ասում են.«Մեր Տեր: Այս սրանք են, որ մեզ շեղել են, այսպիսով, տուր նրանց Կրակի կրկնակի պատիժ », սակայն նրանց պաշտպանությունը չի ընդունվի և նրանց կասվի. « Կրկնակի դարձրեք բոլորի համար, սակայն այս դուք չգիտեք:»

· 3. ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԻՍԼԱՄՈՒՄ

Ակնհայտ է, որ մեղքերը ըստ Իսլամի, տեղի են ունենում որևէ մեկի արարքների արդյունքում: Նրանք չեն կարող ժառանգվել ծնողներից կամ նախնիներից: Մեղքի մեջ ընկնելը հավատքի կեղծ մտադրությունների, արարքների և խոսքերի արդյունք է: Այն նաև Ալլահի խոսքը չլսելու և Նրա Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ուսմունքին չհետևելու արդյունք է:Ո՞րոնք են մեղքերի թողության լավագույն միջոցները, որոնք հաստատել է Իսլամը:

Ա. ՄԵՂՔԵՐԸ ՆԵՐԵԼԸ,ԹՈՂՆԵԼՈՎ ԱՐԱՏԱՎՈՐՎԱԾ ԿՐՈՆՆԵՐԸ և ՓՈԽԱՐԵՆԸ ԻՍԼԱՄ ԸՆԴՈՒՆԵԼԸ.

Շատերը սովոր են ընդունել մի շարք բազմաստված կրոններ, ինչպիսիք են Բուդդայականությունը, Հինդուիզմը, Կոնֆուցիականությունը և Զրահադաշտությունը: Նույնպես, որոշ աղավաղված կրոններ, որոնք ճիշտ էին ձևավորված, ընդունվել են միլիոնավար մարդկանց կողմից: Այս կրոններում, բազմաստվածությունը փոխարինեց միաստվածությանը և շատ առասպելական պատմություններ ավելացվեցին բնօրինակներին, վերածելով դրանք յուրօրինակ խառնուրդի:Հուդայականությունը և Քրիստոնեությունը այսպիսի աղավաղված կրոնների վառ օրինակներ են:

Եթե որևէ մեկը ընդունում է այս կրոններից մեկը,Մարգարե Մուհամեդին Իսլամ լուսաբանվելուց հետո, ապա այն չի ընդունվի և Հետագա Կյանքում նա կլինի ձախողված: Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. «Եթե որևէ մեկը ցանկանում է այլ կրոն, քան Իսլամը, հնազանդություն Ալլահին, ապա այն երբեք չի ընդունվի նրա կողմից և Հետագայում, նա կլինի նրանց շարքերում, ովքեր ձախողվել են:»

Ըստ այս տարբերակի զանազան մեկնաբանությունների, Իսլամը աղանդ կամ էթնիկ կրոն չէ:Ամբողջ կրոնը մեկն է, քանի որ Ճշմարտությունը մեկն է:Այն կրոն է, որը քարոզել են նախորդ բոլոր Մարգարեները: Այսպիսով, Իսլամը Ճշմարտություն է, որը ուսուցանվել է բոլոր ներշնչված Գրքերում: Էությամբ, այն կազմում է Ալլահի Կամքի և Ծրագրի գիտակցություն և ուրախ հնազանդություն այդ Կամքին և Ծրագրին: Եթե որևէ մեկը ցանկանում է մեկ այլ կրոն, նա կեղծում է իր իսկ բնույթը, քանի որ նա կեղծում է Ալլահի Կամքին և Ծրագրին: Այսպիսին մեկը չի կարող սպասել առաջնորդություն, քանի որ նա միտումնավոր հրաժարվել է առաջնորդությունից:

Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. «Ո՞վ կարող է ավելի լավ լինել կրոնում, քան նա, ով հնազանդեցնում է իրեն ամբողջովին Ալլահին, բարի արարքներ է գործում և հետևում է Աբրահամի ուղղուն, ճշմարիտ հավատքում: Քանի որ Ալլահը վերցրել է Աբրահամին ընկեր;» և « Ասա. Պատմե՞նք մենք ձեզ արդյոք, այն մարդկանց մասին, ովքեր ամենաշատը ձախողել են հարգանքը իրենց արարքներում:Նրանք, ում ջանքերը կորել են այս կյանքում, մինչ նրանք կարծել են, որ իրենց գործերով բարիք են ստանում:» Իսլամի մեծ գիտնական Իբն Թեյմիան, այս տարբերակը բացատրեց հետևյալ կերպ. «Նրանք, ովքեր հպարտացել են այս կյանքում իրենց գործերով և այժմ գտնում են, որ այդ գործերը ոչ մի արժեք չունեն, նրանց կորուստը ամենամեծն է, որովհետև նրանք ունեցել են սխալ վստահություն իրենց իսկ արարքների կամ կեղծ պաշտպանների աջակցություն:» Միակ Պաշտպանը Ալլահն է: Ոչ ոքի պաշտպանությունը օգտակար չէ: Շատ մարդիկ ունեն ինքնաբավարարման այնպիսի ինքնագոհ զգացում, որ սխալ գործելուց նրանք կարծում են, որ նրանք մեծ արժեք են ձեռք բերում: Անկեղծ են նրանք, ովքեր հավատում են իրենց հոգևոր պատասխանատվությանը և գործում են, կարծես Ալլահի տեսադաշտում են:

Երբ Իսլամը լուսաբանվեց Մուհամեդին (Խ.Ա.Ո.Ն), բոլոր ուղիները, բացառությամբ մեկի,փակվեցին ճշմարտություն փնտրողների համար, այդ Իսլամի ուղին էր: Եթե որևէ մեկը, ով ունի Իսլամից բացի մեկ այլ կրոն, հանդիպի Ալլահին, ապա այն չի ընդունվի: Բացատրելով Ալլահի խոսքերը. «Եվ ընտրել եմ ձեզ համար Իսլամ որպես ձեր կրոն», Իմամ Ալ- Ալուսին ասում է, որ այս տարբերակը վերաբերում է Հրեաների և Քրիստոնյաների անբիծ կրոնների ետադարձ հայացքին, որից կրկնօրինակ քարը տեղափոխվեց Իսլամ: Որպես տրամաբանական եզրափակում Ալլահի նախորդ կրոնների կոռուպցիայի, այժմ Իսլամը միակ ընդունելի կրոնն է:

Ալլահի ողորմածությունը մարդկությանը այնքան մեծ է, որ նա հնարավորություն է տալիս նրանց, ովքեր թողնում են բազմաստվածությունը և աղավաղված կրոնները, կամովի ընդունում են Իսլամ, մաքրվել նախկին մեղքերից, կարծես նրանք նոր են ծնվել: Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. «Ասա անհավատներին, եթե հիմա նրանք հեռանան անհավատությունից, նրանց անցյալը կներվի,սակայն եթե նրանք համառեն, պատիժը ովքեր նրանից առաջ էին արդեն գոյություն ունի, որը զգուշացնող խնդիր է:» Այս տարբերակում Ալլահը փոխանցում է Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) խնդրել անհավատներին դադարել պայքարել Հավատքի դեմ և հալածել ճշմարտությունը: Եթե նրանք անեն այդպես, իրենց անցյալի չար արարքները կներվեն, եթե ոչ, նրանք կպատժվեն իրենց անարդար համառությունից:

Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. «Նրանք, ովքեր մերժում են Ալլահին և խանգարում են մարդկանց Ալլահի Ուղղուց, նրանց արարքները Ալլահը կբերի ոչնչի: Սակայն նրանք, ովքեր հավատացել և առաքինի արաքներ են արել և հավատացել են Հայտնությանը, որը ուղարկվել է Մուհամեդին, -քանի որ այն Ճշմարտությունն է Տիրոջից, - Նա կհեռացնի նրանցից իրենց հիվանդությունները և կբարելավի իրենց վիճակը: Այս այն պատճառով է, որ նրանք, ովքեր մերժում են Ալլահին, հետևում են կեղծիքի: Մինչ նրանք, ովքեր հավատում են, հետևում են իրենց Տիրոջ Ճշմարտությանը . Այսպիսով,ինչ Ալլահը սահմանել է մարդկանց համար, դասեր են առակներով:»

Այս նշանակում է, որ ինչ որ անհավատները անում են, կորցնում է իր նշանակությունը, որովհետև Ալլահը կյանքի և էներգիայի Աղբյուր է: Եթե թույլերը փորձեն հալածել մարդկանց և հեռացնեն Ճշմարտությունից, արդյունքը կլինի նրանց մտադրության հակառակը: «Բալ» բառը, որը թարգմանվել է որպես ՛պայման՛, վերաբերում է վիճակին կամ պայմաններին, լինի այդ արտաքին, թե սրտի կամ մտքի: Այստեղ երկու իմաստներն էլ գոյություն ունեն:Որքան շատ թույլը մոլեգնում է, այքան ավելի լավ է դառնում առաքինու պայմանները և Ալլահը հետացնում է առաքինու սերը և Ճշմարտության Ուղղին:

Ալլահը տալիս է Իր ողոմածությունը և թողությունը նրանց,ովքեր հավատում են Նրան և Նրա Մարգարեյին: Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. «Օվ դուք, որ հավատացել եք Իր Մարգարեյին և նա կպարգևի ձեզ Իր ողորմածության կրկնակի բաժինը .Նա կպարգևի ձեզ Լույս, որով դուք կքայլեք, ուղիղ ձեր ուղղում և Նա կների ձեզ, ձեր անցյալը, քանի որ Ալլահը Ամենաներող և Ամենագթասիրտն է:»

Ջիներին, երկրային ոգի բնակիչների մի խավին, որոնք ընդունում են տարբեր ձևեր և գերբնական արարքներ են գործում, նույնպես հորդորում են հավատալ Իսլամին և այս հավատքը ուղղի է, որը կմաքրի նրանց որոշ մեղքերը: Ալլահը պատմում է մեզ ջիների պատմությունը: Նա ասում է .« Նրանք ասացին.՛Ով մարդիկ: Մենք լսել ենք գրքի մասին, որը լուսաբանվել է Մովսեսից հետո, հաստատելով այն, ինչ եկել է դրանից առաջ. Այն առաջնորդում է Ճշմարտության և Ճիշտ Ուղղու: Օվ մեր մարդիկ,լսեք այն մեկին, ով հրավիրում է ձեզ առ Ալլահը և հավատացեք նրան: Նա կների ձեզ ձեր սխալները և կհեռացնի ձեզ Ծանր Պատժից,» Այս տարբերակներում . «մեկը, ով հրավիրում է Ալլահին,վերաբերում է Սուրբ Մարգարեյին:» Այսպիսով, եթե ջիները հավատում են Ալլահին և Նրա Մարգարեյին, Ալլահը կների նրանց, իրենց մեղքերը իրենց զղջմամբ և կուղղի իրենց կյանքերը և կփրկի նրանց ապագա կյանքի Պատժից:

Գրքերի մարդկանց, Հուդայականության և Քրիստոնեության աջակիցներին, միշտ պատվիրել են հետևել Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն) Ուղղուն, որպես նախապատրաստում իրենց արարքների ընդունման և որպեսզի ներվեն իրենց մեղքերը և սխալները: Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. « Եթե միայն Գրքի մարդիկ հավատային և առաքինի լինեին, Մենք անկասկած կջնջեինք նրանց անօրինությունները և կընդունեինք նրանց Երանության Այգիները: Եթե միայն նրանք ամուր կանգնեին Թորայի, Աստվածաշնչի և իրենց Տիրոջից,նրանց ուղարկված բոլոր հայտնությունների կողքին, նրանք կճաշակեին երկուսն էլ, ինչ նրանց վերևում է և իրենց ոտքերի տակ:» Մեջբերումը վերաբերում է Հրեաներին և Քրիստոնյաներին և ընդհանուր հաճույքներին, ֆիզիկական, հասարակական, մտավոր, բարոյական և հոգևոր, որոնք նրանք կճաշակեն, եթե անկեղծ հավատան Ալլահին և Նրա Մարգարեյին և դադարեն անօրինական շահերը, որոնք են վաշխառությունը կամ հավատարմական ֆոնդերը կամ այլ միջոցներ:

Բ. ՄԵՂՔԵՐԻ ՆԵՐՈւՄԸ ԱՐԳԵԼՎԱԾ ԲԱՆԵՐԻՑ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՄԵԾ ՄԵՂՔԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Որոշ արգելքներ պարզորոշ սահմանված են Սուրբ Ղուրանում և Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)Սուննայում: Օրինակ, կենդանու միսը, որը մահացել է մորթելուց առաջ, կենդանու միսը, որին չեն մորթել ըստ պահանջվող ծիսակարգի, որտեղ պետք է ասել Ալլահի անունը, խոզի միսը և արյունը նույնպես արգելված են: Եվ նրանք, ովքեր խուսափում են դրանցից, նրանց խոստանում են թողություն: Այն բանից հետո, երբ որոշ արգելված բաներ նշվել են Ղուրանի Հինգերորդ գլխում, Մայիդա Սուրայում, զգուշացում է տրվել նրանց, ովքեր չեն տեղի տվել Ալլահի հրամաններին.

«Եթե որևէ մեկը մերժի հավատքը, անպտուղ է նրա աշխատանքը և Հետագա Կյանքում նրա կլինի նրանց շարքերում, ովքեր կորցրել են բոլոր հոգևոր բարիքները:» Հավատք բառը այստեղ ունի յուրահատուկ իմաստ, որը ընդգրկում է երկրպագման այնպիսի գործողություններ, ինչպիսիք են օրինական սնունդը, մաքրությունը, հասարակական հարաբերությունները, ամուսնությունը և կյանքի այլ հետաքրքրությունները, որոնք կապված են Ալլահի հավատքի և պարտավորվածությունների հետ:

Ինչ վերաբերում է մուսուլմանին, ով դիմակայում է իր իսկ զգայական ցանկություններին և կրքերին և աշխարհիկ հաճույքների իր հակվածությանը,որոնք առաջնորդում են մեղքի, մեծ պարգևներ և թողություն է սպասվում նրան: Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. «Ալլահը ցանկանում է պարզեցնել ձեզ համար և առաջնորդել ձեզ նրանց ուղիներով, ովքեր ձեզանից առաջ էին և Նա ցանականում է շրջվել դեպի ձեզ Ողորմածությամբ և Ալլահը Ամենագիտակն, Ամենաիմաստուն է, Ալլահը իրոք, ցանկանում է շրջվել դեպի ձեզ, սակայն նրանց ցանկությունները, ովքեր հետևում են իրենց կրքերին այն, է, որ դուք պետք է հեռանանք Նրանից շատ շատ հեռու:» Եվ «Եթե դուք խուսափեք ամենավատ բոլոր բաներից, որոնք արգելված են գործել, Մենք կներենք ձեր չար արարքները և կընդունենք ձեզ մեծ պատվի Դարպաս:»

Բոլոր ամենասարսափելի բաները, մեծ մեղքերը որոշվել և սահմանվել են Մարգարեյի մի շարք ասացվածքներում:

Իմամ իբն Քաթիրը հավաքագրում է Մարգարե Մուհամեդի ուղեկցորդների ասացվածքները, որոնք վերաբերում են մեծ կործանիչ մեղքերին: Նա այնուհետ սահմանեց մեծ կործանիչ մեղքը, որի պատիժը Դժոխքն է Հանդերձյալ Կայքնում և որը արժանի է օրինական պատժի աշխարհիկ կյանքում: Ուստի, մեծ կործանիչ մեղքը այն, է, որը ակնհայտորեն արգելվել է Սուրբ Ղուրանում կամ Մարգարեյի Սուննայում:

Եվ կասկած չկա, որ աթեիզմը և բազմաստվածությունը բոլոր մեղքերից ամենակործանիչն են: Այն չի կարելի ներել կամ նվազեցնել: Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. « Ալլահը չի ներում այն, որ զուգընկեր են տալիս Նրան, սակայն Նա ներում է ցանկացած այլ բան, նրան, ում Նա է ցանկանում:» Բացատրելով, թե ինչու է այս տարբերակը լուսաբանվել Մարգարե Մուհամեդին (Խ.Ա.Ո.Ն),Իմամ Ալ-Ալուսին ասում է . Երբ Ալլահի խոսքերը. «Օվ, իմ ծառաներ, ովքեր ճնշել են իրենց հոգիները:Մի հուսահատվեք Ալլահի ողորմածությունից, քանի որ Ալլահը ներում է բոլոր մեղքերը» լուսաբանվեցին Մարգարե Մուհամեդին (Խ.Ա.Ո.Ն), նա դուրս եկավ ընթերցելու դրանք իր հետևորդներին: Նրանցից մեկը ոտքի կանգնեց և հարցրեց. «Իսկ ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր Ալլահին զուգընկեր են տալիս:» Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո՚Ն) ոչ մի պատասխան չտվեց: Մարդը կրկնեց իր հարցը և Մարգարե Մուհամեդը կրկին լռեց: Այնուհետ «....Ալլահը չի ներում, որ զուգընկեր....» տարբերակը լուսաբանվեց, բացառելու աթեիստին և բազմաստվածին նրանցից, ում մեղքերը կարող են ներվել: Ամեն դեպքում, մուսուլման գիտնականների մեծամասնությունը ասում են, որ եթե կա զղջում,ապա թողությունը առանց բացառության կարող է վերաբերել բոլոր մեղքերին: Ամեն դեպքում Ալլահի երկրպագությանը հավասար զուգընկեր տալը մեծ մեղք է: Աբդուլահ իբն Մասուդը հաղորդեց. Երբ հետևյալ տարբերակը լուսաբանվեց. «Այդ նրանք են, ովքեր հավատում են Ալլահի Միակությանը և ոչ ոքի չեն երկրպագում, բացառությամբ Նրա, Միակի և չեն խառնում իրենց հավատքը Զուլումի, սխալի հետ, այսինքն, երկրպագելու ուրիշներին Ալլահի կողքին», Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո՚Ն) ուղեկցորդները հարցրեցին. «Ո՞վ է մեզանից նա, ով Զուլում չի արել:» Ապա Ալլահը լուսաբանեց. «Իրոք, ուրիշներին Ալլահին հավասար երկրպագելը անկասկած մեծ Զուլում է:»

Գ.ՄԵՂՔԵՐԻ ՆԵՐՈՒՄ, ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՎՙ ՄԱՐԳԱՐԵՅԻ ՍՈՒՆՆԱՅԻՆ և ՑԱՆԿԱԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՏևԵԼՈՎ, ԱՅՆ ԱՐԱՐՔՆԵՐՈՎ, ՈՐՈՆՑ ՉԿԱՏԱՐԵԼԸ ՊԱՏԺԵԼԻ ՉԷ ԱԼԼԱՀԻՑ, ՍԱԿԱՅՆ ՈՐՈՆՑ ԿԱՏԱՐեԼԸ ՊԱՐԳևԱՏՐԵԼԻ Է.

Ալլահը որոշել է որոշակի կրոնական պարտավորվածություններ, որոնք դասակարգվում են որպես հավատքի հոդվածներ, ներկայացումներ և փոխհարաբերություններ:Այս պարտավորվածություններին հետևելը հանգեցնում է մեծ պարգևի: Այդպիսի պարտավորվածություններից են աղոթք ներկայացնելը, պահք պահելը, ողորմություն տալը և ուխտագնացությունը, որոնք մուսուլմանի մեղքերի քավությունն են: Աբու Հուրեյրան հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո՚Ն) ասաց.՛՛Միասնական աղոթքը յոթանասունհինգ անգամ ավելի գերաասել է պարգևում, քան տանը մենակ, կամ բիզնես կենտրոնում ներկայացրածը, որովհետև, եթե որևէ մեկը լվացում է կատարում կատարյալ ձևով և այնուհետ գնում է մզկիթ աղոթելու բացառիկ մտադրությամբ, ապա դեպի մզկիթ նրա ամեն քայլի հետ Ալլահը բարձրացնում է նրա պարգևի աստիճանը և թողությունը ամեն քայլափոխի հետ անցնում է նրա մեղքերի միջով, մինչ նա մտնում է մզկիթ: Նա համարվում է աղոթքի մեջ այնքան ժամանակ, որքան նա սպասում է աղոթքի և հրեշտակները շարունակում են նրա համար թողություն խնդրել Ալլահից և նրանք շարունակում են ասելով. «Օվ, Ալլահ, ներիր նրան, քանի որ նա շարունակում է նստած մնալ իր աղոթքի վայրում և ոչ մի քամի բաց չի թողել:» Նույնպես Աբու Հուրեյրան հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ով, անկեղծ հավատքով պահք է պահում Ռամադան ամսում և հույս է տածում ստանալ Ալլահի Պարգևները, նրա բոլոր անցյալ մեղքերը ներվում են:» Աբու Հուրեյրան հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո՚.Ն) ասաց. «Ումրա կատարելը քավություն է մեղքերի համար, որոնք կատարվել են դրա և նախկինի միջև: Եվ Հաջի պարգև Դրախտն է:»

Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) Սուննային հետևելը և ցանկալի արարքներ ներկայացնելը, մեղքերի քավության մեկ ուղղի են:Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. «....այն բաների համար որոնք լավ են, հեռացրու նրանք, որոնք չարիք են...»

Համբերելը և դիմակայելը այնպիսի բաների, ինչպիսիք են հիվանդությունը, աղքատությունը և այլն, նույնպես պարգև է: Աբու Սաիդ Ալ- Քուդրին և Աբու Հուրեյրան ասացին, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ոչ հոգնածությունը, ոչ հիվանդությունը, ոչ վիշտը, ոչ տխրությունը, ոչ վիրավորանքը, ոչ հյուծումը չի պատահում է մուսուլմանին, նույնիսկ եթե այն ցցված է և նա ստանում է փշից, բացի այն բանի, որ Ալլահը դրանց համար քավում է որոշ մեղքերը:» Եվ Աբդուլան հաղորդեց, որ նա այցելեց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) իր հիվանդությունների ընթացքում և նա տառապում էր բարձր ջերմությունից: Նա ասաց. «Դու բարձր ջերմություն ունես, արդյո՞ք այդ այն պատճառով է, որ կրկնակի պարգև ունենաս դրա համար:» Նա ասաց. «Այո, քանի որ ոչ մի մուսուլմանի վնաս չի հասնում, բացի նրա համար, որ Ալլահը հեռացնում է նրա մեղքերը, ինչպես տերևներն են ընկնում ծառից:» Աբու Հուրեյրան նույնպես հաղորդեց. «Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Եթե Ալլահը բարիք է ցանկանում որևէ մեկին, Նա տալիս է նրան փորձություններ:»

Դ.ՄԵՂՔԵՐԻ ՆԵՐՈՒՄԸ ԶՂՋՄԱՄԲ ԱԼԼԱՀԻՆ ՇՐՋՎԵԼՈՎ և ՆՐԱ ԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐԵԼՈՎ

Ալլահը Ամենաներողն է, Նա Միակն է,Ով իրավունք ունի ընդունել զղջումը և ներել մեղքերը: Նա ասում է Սուրբ Ղուրանում. «Օվ, դուք, ովքեր հավատացել են: Շրջվեք դեպի Ալլահը անկեղծ զղջմամբ, հույս տածելով, որ ձեր Տերը ձեզանից կհեռացնի ձեր չար արարքները և ընդունի ձեզ Այգիներ, որոնց ստորոտում Գետեր են հոսում:»

Եվ Նա ասում է. «Նրանք չգիտեն, որ Ալլահը ընդունում է զղջում Իր կուսակրոններից:» Աբու Հուրեյրան հաղորդեց, որ լսել է, թե ինչպես է Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)ասել. «Ալլահի անունով, ես փնտրում եմ Ալլահի Թողությունը և շրջվում եմ Նրան զղջմամբ օրվա մեջ ավելի քան յոթանասուն անգամ:»

Մարդու սիրտը, ինչպես արարել է Ալլահը, անբիծ և մաքուր է: Ամեն անգամ, երբ մարդը վատ արարք է անում, այն թողնում է բիծ կամ ժանգ սրտի վրա: Սակայն զղջմամբ և թողությամբ, այդպիսի բիծը մաքրվում է: եթե չկա թողություն և ներում, բծերը խորանում են և տարածվում են ավելի ու ավելի, մինչ սիրտը դրոշմվում է և փաստորեն մարդը մահանում է հոգևոր մահով:

Մարդկային թուլության պատճառով, Ալլահը հորդորում է մուսուլմաններին փնտրել Նրա ներումը և շրջվել դեպի Նա զղջմամբ: Նա ասում է Սուրբ Ղուրանում. «Եվ փնտրեք դուք Ալլահի պարգևը, քանի որ Ալլահը Ամենաներող, Ամենագթասիրտն է:» Եվ Նա ասում է . «Եթե որևէ մեկը չարիք է գործում, և սխալվում է իր իսկ հոգու հանդեպ, սակայն անմիջապես փնտրում է Ալլահի թողությունը, նա գտնում է Ալլահին Ամենաներող և Ամենագթասիրտ:»

Մարգարե Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն) սովորաբար հորդորում էր իր ուղեկցորդներին փնտրել Ալլահի թողությունը, ասելով նրանց ինչպես անել այդ: Շահեդ իբն Աուսը հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո՚Ն) ասաց. «Ալլահի թողությունը խնդրելու ամենաբարձրագույն ձևն է .՛Օվ, Ալլահ, Դու իմ Տերն ես: Ոչ ոք չունի երկրպագման իրավունք, բացառությամբ Քեզանից: Դու արարել ես ինձ և ես Քո ստրուկն եմ և ես հավատարիմ եմ իմ ուխտին և իմ խոստմանը Քեզ այնքան, որքան որ ես կարող եմ: Ես ապաստան եմ խնդրում Քեզանից ամեն չարրքի համար, որ ես գործել եմ: Ես ընդունում եմ բոլոր օրհնանքները, որ Դու տվել ես ինձ և ես խոստովանում եմ Քեզ իմ բոլոր մեղքերը: Այսպիսով, ես աղաչում եմ Քեզ ներել մեղքերը, քանի որ ոչ ոք չի կարող ներել մեղքերը բացի Քեզանից:»

Երբ մեղքեր են գործում ընդդեմ որևէ մեկի և Ալլահի նկատմամբ պարտավորվածությունների, զղջումը կարող է ընդունվել միայն նրանցից, ովքեր համապատասխանում են հետևյալ դրույթներին. Զգում են ափսոսանք, զերծ են մնում այլ մեղքեր գործելուց, և հաստատուն որոշում են կայացնում այլևս կրկին չգործել այսպիսի մեղքեր: Եվ, երբ մեղքերը կապված են մեկ այլ անձի իրավունքների ճնշմամբ, ճնշողը պետք է ուղղի իր սխալը և պետք է փոխհատուցի տուժած անձին վնասի համար, մինչ ազնիվ կերպով երկու կողմերն էլ հասնում են փոխհամաձայնության:

Ե. ՄԵՂՔԵՐԻ ՆԵՐՈՒՄԸ ԱԼԼԱՀԻՆ ԱՂԱՉԵԼՈՎ և ԿՈՉԵԼՈՎ

Քանի որ այս կյանքը ամենի ավարտը չէ և մենք պետք է ունենանք դրա լրացումը Հետագայում, մենք պետք է միայն աղոթենք Ներկայի և Հետագայի Տիրոջը և Նա կլսի մեզ, կների մեզ, կառաջնորդի մեզ և մեր ուղղին կդարձնի հարթ: Սակայն հպարտությունը կունենա իր անկումը և նվաստացուցիչ Պատիժը: Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. « Եվ ձեր Տերն ասաց.Կոչեք Ինձ, Ես կպատասխանեմ ձեր աղոթքին, սակայն նրանք, ովքեր չափազանց ամբարտավան են ծառայելու Ինձ, անկասկած կմտնեն Դժոխք Խոնարհ:» Նա նույնպես ասում է. «Երբ, Իմ ծառաները հարցնում են քեզ Իմ մասին, Ես իրոք մոտ եմ նրանց. Ես պատասխանում եմ ամեն խնդրողի աղոթքին, երբ նա կոչում է Ինձ:»

Մարգարեն (Խ.Ա.Ո՚Ն) սովորաբար հորդորում էր մուսուլմաններին կոչել Ալլահին և աղոթել Նրան: Շատ հադիթներ, Մարգարեյի հաղորդածներ, որոնք կապված են արարքներին և խոսքերին, աջակից են այս գաղափարին: Աղերսը չի կարող լինել անկեղծ, մինչ մշտապես չհիշատակվի Ալլահի անունը: Ալլահն ասում է Սուրբ Ղուրանում. «Ապա դուք հիշեք Ինձ, Ես կհիշեմ ձեզ,» և « Տղամարդկանց և կանանց համար, ովքեր շատ են հիշում Ալլահին, Ալլահը պատրաստել է թողություն և մեծ պարգև:» Ալլահին աղերսը մաքրում է սիրտը և պաշտպանում է այն աշխարհիկ գայթակղություններից, որոնք կարող են տանել հրապուրվող մարդուն վտանգավոր իրավիճակների:Աղերսը հեռացնում է մեղքերը և բարձրացնում է աստիճանը Հետագա կյանքում:Աբու Հուրեյրան հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո՚Ն)ասաց. «Ով ասում է ՛Սուբհան Ալլահի Ուաբիհամդիհի՛ օրվա մեջ հարյուր անգամ, ներվում է նրա բոլոր մեղքերը, նույնիսկ եթե դրանք ծովի փրփուրների պես շատ են:» «Սուբհան Ալլահի ՈՒաբիհամդիհի» նշանակում է «Ես Ալլահին համարում եմ զերծ ամեն նմանությունից,ամենայն հարգանքի ինչ էլ որ այն լինի և ես մեծարում եմ Նրա փառքը:»

Մինչ Ալլահը ընդունում է աղերսը, մուսուլմանը պետք է համբերություն ցուցաբերի,նա պետք է դիմի Ալլահին վճռականությամբ և չպետք է հույսը կորցնի, եթե իր աղերսի պատասխանը հետաձգվում է: Աբու Հուրեյրան հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո՚Ն)ասաց. «Ձեզանից ոչ ոք չպետք է ասի.՛Օվ, Ալլահ,ներիր ինձ, եթե Դու ցանկանում ես, օվ Ալլահ, գթա ինձ եթե Դու ցանկանում ես, սակայն մենք միշտ պետք է դիմենք Ալլահին վճռականությամբ, քանի որ ոչ ոք չի կարող ստիպել Ալլահին որևէ բան անել Իր Կամքին հակառակ» և նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Ձեզանից ցանկացածի կոչը հաջողված է, եթե նա չի ցուցաբերում անհամբերություն ասելով. Ես աղերսեցի Ալլահին, սակայն իմ աղերսը չհաջողվեց:» Մուսուլմանը պետք է զերծ մնա անազնիվ վաստակելուց, քանի որ Ալլահը չի ընդունում նրանց աղերսը, ովքեր ոտնահարում են մյուսների իրավունքները: Աբու Հուրեյրան հաղորդեց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Եթե որևէ մեկը բարեգործությամբ տալիս է այն, ինչ հավասար է մեկ արմավենու պտղի, ազնիվ վաստակած գումարից, - և Ալլահը ընդունում է միայն ազնվորեն վաստակած գումարը,- ապա Ալլահը վերցնում է այն Իր Աջով, ձեռքով, և մեծացնում է դրա պարգևը այն մարդու համար, ով տվել է այն, կարծես ձեզանից մեկը բերել է իր փոքրիկ մատակին, այնպես, որ այն դառնում է այնքան մեծ, որքան լեռը:»

Որպես գրքի եզրահանգում, մենք կարող ենք ասել որ մեղքի և դրա թողության միջոցների իսլամական հասկացությունը շատ պարզ է համեմատած քրիստոնեականի: Այն բավական հեշտ է ընկալել և կիրառել: Այն բավական հեռու է քրիստոնեության առեղծվածային ծիսակարգերից, որոնք պետք է մաքրեն մեղքերը, ինչպիսիք են Խաչելության, Միաստվածության, Մկրտության, Քահանային Խոստովանության, Սուրբ Զոհաբերությունը և Նշխարի հավատքները:

Ըստ Իսլամի, Ադամը և իր կին Եվան մեղք են գործել ճաշակելով արգելված ծառը: Սակայն նրանք զղջացել են և Ալլահից թողություն են խնդրել, ով ընդունել է այն: Այսպիսով, ոչ մի կարիք չկա ենթադրելու, որ նրանց բնածին մեղքը ժառանգել են նրանց զավակները:

Ըստ Իսլամի, մեղք գործելը կամ շեղվելը անհատական ընտրություն է: Թողություն փնտրելը անհատական պատասխանատվություն է: Կան շատ ուղղիներ, որով մուսուլմանը կարող է մեղքերի թողություն խնդրել Ալլահից: Դրանք են կոռուպացված կրոններից հեռանալը և փոխարենը Իսլամ ընդունելը, արգելված բաներից, մանավանդ մեծ մեղքերից խուսափելը, կրոնական պարտավորվածություններին հետևելը, Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) Սուննային հետևելը, ցանկալի արարքներ գործելը, Ալլահին զղջմամբ շրջվելը և նրա թողության փնտրելը, Սուրբ Ղուրանի ընթերցելը, անընդհատ Ալլահին աղերսելը և խնդրելը:

معلومات المادة باللغة الأصلية