Description
Այս գիրքը մեզ պատասխանում է մի շարք հարցերին, որոնք վերաբերում են Մարգարե Մուհամմեդին, նրա բազմակնությանը, Ավետարանից գրագողությանը : Այն նաև հակիրճ տեղեկություններ է տալիս պատերազմական և կանանց իրավունքների մասին: Մեկ ամբողջ հտված նվիրված է Մարգարեյի հայտնություններ ստանալուն, որը ապացուցում է , որ նա չէ Ղուրանի հեղինակը:Գրքի վերջին գլուխը վերաբերում է Մարգարեյի լուսնոտ լինելու անհիմն գաղափարին, որը առաջ են քաշել մի շարք արևելագետներ:
Autres traductions 5
ԱՐԴՅՈ՞Ք ՆԱ ԱՐԵԼ Է ԱՅԴ ՍԵՌԱԿԱՆ ՀԱճՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ
Ամեն անգամ երբ հնչում է Մարգարե Մուհամմեդի անունը, մարդկանց մտքերում պատկերվում է բազմակին տղամարդ: Մահմեդականների համար, նրա բազմակի ամուսնությունը Իսլամի վրա ունի հսկայական հետևանքներ և իմաստ ինչպես նաև աշխարհի պատմության երկարաձգում: Անօգուտ է ասել, որ խնդիրը մնաց վիճելի և որպես այդպիսին, խնդրի ցանկացած ուսումնասիրությունը պահանջում է օբյեկտիվ մոտեցում : Հետևաբար, մենք կփորձենք լուծել այս խնդիրը լինելով այնքան օբյեկտիվ, որքան որ հնարավոր է :
Մարգարե Մուհամմեդի նպատակն էր համոզել, որ Աստծո Մարգարեյի այս առաքելությունը լրացրել և հաստատել է հասարակարգ, որը հիմնված է Աստծո պատվիրանների,այլ ոչ թե իր վրա : Նպատակին հասնելու համար նա արեց ամենը,որքան որ մարդկայնորեն հնարավոր է. նա հարաբերություններ հաստատեց Արաբիայի տարբեր ցեղերի հետ, խաղաղության պայմանագրեր կնքեց իր երդվյալ թշնամիների հետ և հարաբերություններ պահպանեց տարբեր ցեղերի ղեկավարների, ժողովուրդների և կրոնների հետ: Ընդհանուր առմամբ, նրա ամուսնությունները մեկ ուղղի էր բարելավելու, տարբեր ազդեցիկ ցեղերի հետ հարաբերությունները:
Եթե որևէ մեկը ցանկանում է այս տեսանկյունից դիտել Մարգարեյի ամուսնությունները, ապա պարզ են դառնում նրա դրդապատճառները: Շատ պարզ և սխալ կլինի դիտել նրա ամուսնությունները որպես ուղղակի կրքի ավարտ :
Այժմ, եկեք, քննենք նրա յուրաքանչյուր ամուսնության հանգամանքը, տեսնելու, արդյոք այդ է իրավիճակը: Ի սկզբանե, հույժ կարևոր է նշել, որ իր կանանցից,բացառությամբ մեկի, բոլոր տասնմեկն էլ այրի էին կամ ամուսնալուծված: Մեծամասնությունը փաստացի այրի էին :
Նա առաջին անգամ կնության առավ Խադիջա անունով մի կնոջ, ով երկու անգամ արդեն ամուսնացած էր : Խադիջան քառասուն տարեկան էր իսկ նա քսանհինգ: Խադիջան առաջին կինն էր, ով ընդունեց Իսլամ: Խադիջան մեծ մխիթարություն էր Մարգարեյին ամբողջ կյանքի ընթացքում և Մարգարեն շարունակում էր հիշել նրան իր հետագա տարիներին, որպես իր սիրելի կնոջ: Նա հավատարմորեն մնաց Խադիջայի հետ քսանհինգ տարի, մինչ նրա մահը, որի ժամանակ Մարգարեն հիսուն տարեկան էր, իսկ Խադիջան վաթսունհինգ:
Եթե նա առաջնորդվեր կրքի դրդմամբ, ինչպես նրան մեղադրում էին թշնամիները, նա կարող էր ամուսնանալ մի շատ անգամներ գեղեցիկ և երիտասարդ կանանց հետ, մի հասարակարգում, որտեղ մի քանի կին ունենալը նորմ էր, ոչ մի պատճառ չէր լինի հավատարիմ լինել տարեց կնոջ մինչ հիսուն տարեկան: Այս միակ փաստը կարող էր էական լինել ամբողջովին ժխտելու այս հարցի դեմ արված մեղադրանքները: Ամեն դեպքում, նրա բոլոր ամուսնությունների քննումը, ինչպես մենք կտեսնենք, կարող է այս հարցը հանգիստ թողնել:
Խադիջայի մահից հետո, նա կնության առավ մեկ այլ այրու, Սավդային, ով վաթսունհինգ տարեկան էր : Նա և նրա նախկին ամուսինը, Սակրան, արտագաղթել էին Եթովպիայից, փախչելով Մեքքացիների ճնշումներից և հետապնդումներից: Մեքքա վերադառնալու ճանապարհին նրա ամուսինը մահացավ: Տեսնելով նրա դժվար իրավիճակը, Մարգարեն ամուսնացավ նրա հետ :
Այնուհետ նա կնության առավ Աիշայի, իր ընկեր և ուղեկցորդ Աբու Բաքրի դստերը: Առաջին անգամ Աիշան նշանվել էր Ջեբիր իբն Մութիմի հետ հինգ տարեկան հասակում: Այդ ժամանակաշրջանում մանկահասակների ամուսնությունները ակնհայտ նորմ էր : Մարգարեյի կանանցից նա միակ կույսն էր և միակը, ով ծնվել էր մահմեդական ընտանիքում :
Այս ամուսնությամբ Մարգարեն նպատակ ուներ ամրացնել Աբու Բաքրի հետ եղբայրական կապերը, ով Մեքքացիների դեմ իր հիմնական պաշտպանն էր: Երկրորդ, Աիշան իր տոհմածառով հայտնի էր որպես պատվելի և կիրթ: Մարգարեն գիտեր, որ նա չափազանց օգտակար կլիներ իր ժողովրդին (ումմային), փոխանցելու կարևոր գիտելիքներ իր կյանքից առանձնապես որոնք վերաբերում էին ընտանեկան և անձնական խնդիրներին, որոնց մյուսները անհաղորդ էին: Իրոք, Մարգարեն իր համայնքին խորհուրդ տվեց սովորել իր կրոնի գիտելիքների կեսը Աիշայից: Մարգարեյի կանխատեսությունը ապացուցեց իրենը և ուստի նա դարձավ Մարգարեական իմաստության և գիտելիքների հիմնական աղբյուրը :
Նա նույնպես կնության առավ մեկ այլ այրի, Հաֆզային, ով Ումար Իբն Խատտաբի դուստրն էր, ով նրա հաջորդ ամենամոտ ուղեկցորդն էր: Նրա ամուսինը Քունեյսը, նահատակվել էր Բադր ճակատամարտի ժամանակ: Նա պարտավորվածություն էր զգում Ումարի նկատմամբ, ում Իսլամը ընդունելը լուրջ խթան հանդիսացավ Մեքքայի մահմեդականների համար, ընդդեմ իրենց թշնամիների :
Զեյնաբը, Խուզայմայի դուստրը, մեկ այլ այրի էր, ում կնության առավ Մարգարեն: Նա ամուսնացած էր Ուբայդա իբն ալ- Հարիսի հետ, ով նահատակվեց Բադրի ճակատամարտում: Նա վաթսուն տարեկան էր, երբ Մարգարեն ամուսնացավ նրա հետ: Նա հայտնի էր որպես «Հարստահարվածների Մայր»: Ամեն դեպքում նա մահկանացուն կնքեց ամուսնությունից երկու կամ երեք ամիս անց:
Նա կնության առավ մեկ այլ այրի, Ում Սալամային: Նրա նախորդ ամուսինը, Աբու Սալաման, նահատակվել էր Ուհուդի Ճակատամարտի ժամանակ, թողնելով չորս որբ երեխա: Ումմ Սալաման այդ ժամանակ հղի էր և սարսափելի տխուր և ճնշված էր : Հարկ չկա ասելու, որ նա մեծ աջակցության կարիք ուներ : Երեխայի լույս աշխարհ գալուց հետո, Ումարը առաջարկեց Մարգարեյին ամուսնանալ նրա հետ : Կարեկցանքից և գթասրտությունից բացի արդյո՞ք կարող էր լինել մեկ այլ նպատակ, ըստ որի Մարգարեն կարող էր ամուսնանալ հիսունչորս տարեկան այրու հետ, ով ուներ չորս որբ երեխա: Այս ամուսնությունը ուներ նաև մեկ այլ կարևոր փաստ. Ում Սալաման Բանի Մաքհզում ցեղից էր, որը այդ ժամանակ Իսլամի հիմնական թշնամիներից էր, Աբու Ջահլը և Խալիդ իբն Ուալիդը: Չնայած Աբու Ջահլը երբեք չփոխվեց, Խալիդը ավելի ուշ ընդունեց Իսլամ և դարձավ հոյակապ զինվորական հրամանատար: Ազդեցիկ և հզոր ցեղերը դեպի Իսլամ բերելը, Մարգարեյի ամուսնությունների առաքինի նպատակներից էր:
Նա կնության առավ մեկ այլ ամուսնալուծված կնոջ, Զեյնաբին, ով Ջահշի դուստրն էր: Նա ամուսնացած էր Զայդ իբն Հարիթին, Մարգարեյի ազատած ստրուկի հետ : Զեյնաբը Մարգարեյի զարմուհին էր, հորաքրոջ դուստրը: Զեյդը ամուսնալուծվեց և Մարգարեն կնության առավ նրան, երբ նա երեսունութ տարեկան էր: Զեյնաբի հետ ամուսնության նպատակն էր ընդգծելու հին արաբների սովորության անվավերությունը ընդունելու որդեգրված զավակներին որպես իրական: Ինչպես նշվել է Ղուրանում, ամուսնությունը աստվածայնորեն արտոնված էր. «Երբ Զեյդը հասավ նրա հետ իր միության ավարտին, Մենք տվեցինք նրան քեզ կնության….» ( 33:37)
Ում Հաբիբան մեկ այլ այրի էր, ում կնության առավ Մարգարեն : Նա Աբու Սուֆյանի դուստրն էր, ով Իսլամի ոխերիմ թշնամի էր մինչ իր ընդունելը : Ի սկզբանե նա ամուսնացած էր Ուբայդալլահի հետ, ով Մարգարեյի ուղեկցորդն էր: Երկուսն էլ արտագաղթեցին Եթովպիա, փախչելով Մեքքացիների կեղեքումներից և հետապնդումներից:Ուբայդալլահ հետագայում դարձավ քրիստոնյա և ավելի ուշ այնտեղ կնքեց իր մահկանացուն: Հաշվի առնելով նրա ծանր դրությունը, որ նրա հայրը Իսլամի թշնամին էր և ամուսինը դասալիք, Մարգարեն պատվիրակ ուղարկեց Եթովպիայի թագավոր, Նեգուսին, խնդրելով կազմակերպել նրանց ամուսնությունը : Թագավորը կազմակերպեց ամուսնությունը և նա ամուսնացավ Մարգարեյի հետ, երբ երեսունվեց կամ երեսունյոթ տարեկան էր: Ինչպես շատ ամուսնություններ, Ում Հաբիբայի հետ ամուսնության արդյունք եղավ բերել Քուրեյշ, Բանու Աբդ ալ- Շեմս մեծ ցեղերը դեպի Իսլամ:
Նա կնության առավ մեկ այլ այրու, Ջուվայրայի: Նրա և հայրը, և ամուսինը Իսլամի ոխերիմ թշնամիներ էին: Մեքքացիների դրդմամբ,առաջինը ծրագրավորել էր հարձակում գորրծել Մեդինա: Այդ պատճառով մահմեդականների բանակը արշավեց նրա հոր ցեղի վրա: Արդյունքում, Մարգարեյի ձեռքով նրանք պարտություն կրեցին և Ջուվայրայի ամուսինը մահացավ: Հակամարտությունից հետո, մահմեդականները շատ բանտարկյալներ գերեվարեցին, որոնցից մեկը Ջուվայրան էր : Ջուվայրայի հայրը փրկագին առաջարկեց նրա ազատության համար :Ջուվայրան խնդրեց ծառայել Մարգարեյին և նա կնության առավ նրան: Ամուսնության արդյունքում նրա ցեղի բոլոր պատերազմական բանտարկյալները ազատ արձակվեցին:Կրկին անգամ այս ամուսնությունը առաջնորդեց խաղաղության և ընկերական հարաբերությունների հաստատման:
Նա նույնպես կնության առավ Սուֆեյա անունով մի կնոջ, ով նույնպես այրի էր: Նրա երկրորդ ամուսնը նահատակվել էր Խայբար ճակատամարտի ժամանակ: Նրա հայրը հայտնի Հրեա ցեղի, Բանու Նազիրի առաջնորդն էր: Նա սպանվեց Խայբար ճակատամարտում և այսպիսով Սուֆեյային գերության վերցրեցին : Ի վերջո նրան ազատեցին և Մարգարեն կնության առավ նրան : Ոմանք բողոքում էին, որ նա համակրում էր Հրեաներին: Նրա պատասխանն էր, որ նրանք իր բարեկամներն են և Մարգարեն պաշտպանեց նրա դիրքորոշումը : Նա ասաց նրան պատասխանել հետևյալ կերպ. «Իմ հայրը Աարուն է և իմ հորեղբայրը Մովսեսը»: Այս ամուսնությունը առաջնորդեց Մեդինայի մահմեդականների և հրեաների սերտ կապերի:
Նրա վերջնական ամուսնությունը մեկ այլ ամուսնալուծված կնոջ, Մայմունայի հետ էր: Նա ամուսնացած էր երկու անգամ և տարիքով մեծ էր : Նա ամուսնացավ Մարգարեյի հետ, երբ հիսունյոթ տարեկան էր: Ամուսնության նպատակն էր բերել նրա ցեղը,Հալալիյյեն դեպի Իսլամ: Այդ առաջարկությունը եկավ Մարգարեյի հորեղբոր կողմից: Եվ այդ իրականացավ, նրանց ամուսնությունից հետո, նրանք բազմությամբ ընդունեցին Իսլամ:
Վերոհիշյալ տեղեկություններից, մենք կարող ենք տեսնել, որ Մարգարեյի ամուսնությունները տեղի չէին ունենում ըստ իր կրքի և ցանկությունների, այլ ըստ Աստծո որոշման:Վերջին ամուսնությունից հետո (Մայմունայի հետ), Նա պատվիրեց Իր Մարգարեյին այլևս չամուսնանալ (Ղուրան 33:52), որովհետև այդ ժամանակ արդեն ամուսնությունների միջոցով նպատակները արդեն իրագործվել էին,քանի որ Մարգարեական առաքելությունը մոտենում էր ավարտին:
Սակայն այս ամենը չի նշանակում, որ Մարգարեն հետաքրքրված չէր սեռական հարաբերություններով: Նա գրավված էր գեղեցկությամբ և սեռական հարաբերություններով և արտահայտում էր այդ: Նա ասաց. «օծանելիքը և կանայք հաճելի են ինձ: Ամեն դեպքում, իմ աչքի ուրախությունը աղոթքի մեջ է:» Նա նույնպես ասաց. «Ես իմ կատարյալ ինքնակառավարման մեջ եմ:» Փաստորեն,հայցքը նրա կյանքին, ցույց է տալիս, որ նա չափավոր էր մոտենում մարդկային կյանքի տարբեր ասպեկտներին: Լինի դա սնվելը, ըմպելը, կամ կանանց հետ ժամանակ անց կացնելը, երբեք չափից դուրս անձնատուր չլինելը որևէ մեկին: Ըատ շատ արևմտյան հեղինակների նրա տարասեռ և սանձարձակ կերպարը, որը հիմնականում հիմնված էր բազմակնության փաստի վրա հեռու է իրականությունից և պատմական փաստերից, ինչպես արդեն նշվել է: Իրոք, նրա ամուսնությունները ունեին հասարակական շարժառիթ և բարձր նպատակ, քան ուղղակի սեռական հաճույք:
Պատշաճ կլինի այստեղ մեջբերել Արևմտյան կին գիտնական Քարեն Արմսթրոնգին, ՛Մուհամմեդ. Մեր Ժամանակների Մարգարեն՛աշխատության հեղինակին, կապված Մարգարեյի ամուսնությունների և Իսլամում բազմակնության խնդրի հետ. «Ղուրանական բազմակնությունը հասարակական օրենսդրության մի մաս է: Այն չէր նախատեսվել գոհացնել արական սեռական ախորժակը, այլ ուղղել անարդարությունը, ընդդեմ այրիների, որբերի և այլ իգական կախյալների, ովքեր առավել խոցելի էին: Առավել հաճախ, անբարեխիղճ մարդիկ ճանկում են ամենը և թողնում են ընտանիքի ավելի թույլ անդամներին առանց ոչնչի…. Բազմակնությունը սահմանվել է հաստատելու, որ անպաշտպան կանայք քաղաքավարությամբ կամուսնանան և կվերացնեն հին, չամրացված, անպատասխանատու կապերը: Տղամարդիկ կարող են ունենալ միայն չորս կին և պետք է վերաբերեն նրանց հավասարապես: Անարդարացիորեն ամբարիշտ արարք էր կլանել նրանց ունեցվածքը…. Ղուրանը փորձում է տալ կնոջը օրինական կարգավիճակ, որը շատ արևմտյան կանայք չէին կարող վայելել մինչ տասնիններորդ դարը: Կանանց ազատագրումը Մարգարեյի սրտի սիրելի ծրագիրն էր…»
Տարածված հավատալիք է, որ Իսլամը տարածվել է սրի միջոցով: Գոյություն ունեն երկու հիմնական պատճառներ, որոնք ցույց են տալիս, որ փաստորեն այս այդպես չէ:
Առաջին հերթին, Գթասրտության Մարգարեն, Մարգարե Մուհամմեդը հայտնեց, որ նա հավատարիմ է Աստծո պատվիրաններին: Եվ դեմ, ստիպելու մարդկանց ընդունել Իսլամ, Աստված հստակորեն արգելել է ստիպել դավանափախությունը. «Գոյութուն չունի պարտադրանք հավատքի մեջ:» (Ղուրան 2:256)
Կա հետաքրքիր պատմություն կապված այս տարբերակի հետ: Մի մարդ, ով Մարգարեյի ուղեկցորդներից էր, ուներ երկու որդի, ովքերմինչ Իսլամի հայտնվելը, ընդունել էին Քրիստոնեություն: Երկու որդիները եկան Մեդինա Քրիստոնյաների խմբի հետ և որ այդ ժամանակ իրենց հայրը պնդեց որ նրանք երկուսն էլ պետք է դառնան մահմեդականներ: Ամեն դեպքում նրանք մերժեցին իրենց հոր խնդրանքը և խնդիրը բերեցին Մարգարեյին: Հայրը հարցրեց,«Օվ, Ալլահի Մարգարե, ինչպե՞ս կարող է իմ մի մասը մտնել դժոխք, մինչ դեռ ես տեսնում եմ:» Սրանից հետո էր, որ Աստված լուսաբանեց վերոհիշյալ տարբերակը, արգելելով որևէ պարտադրանք կրոնի մեջ: Ուստի, տղամարդու երկու որդիները մնացին Քրիստոնյաներ: Գթասրտության Մարգարեն չստիպեց նրանց դառնալ մահմեդականներ, ըստ իրենց հոր ցանկության :
Մեկ այլ տարբերակում Ղուրանը ասաց. «Սակայն, ձեր Տերն է այդպես ցանկացել, բոլորը, ովքեր երկրի վրա են, կարող են հավատալ քո առաքելությանը, նրանցից յուրաքանչյուրը և նրանք բոլորը միասին, արդյո՞ք դու կլինես մեկը, ով կպարտադրի մարդկանց, որ նրանք դառնան հավատացյալներ, օվ Մարգարե:» (10:99 )Բոլորը ընդունեցին, նույնիսկ նրանք, ովքեր մեղադրեցին Մարգարեյին ստիպողական զրույցների մեջ, որ Մարգարեն աստվածավախ անձ էր, ով հնազանդվեց Նրան ամբողջ սրտով և ամեն ինչում: Ինչպե՞ս ապա, նա կարող էր ոտնահարել այս որոշակի աստվածային պատվիրանները:
Նույնիսկ գոյություն ունեն իսկապես գրառված դրվագներ, որոնց մեջ Մարգարեն խորհուրդ տվեց որոշ անհատների չընդունել Իսլամ որոշակի ժամանակ, իրենց ապահովության համար: Մի դրվագում մեկ մարդ Ամր իբն Աբասա Ասսուլամին եկավ Մեքքա հեռու տեղից, որպեսզի ընդունի Իսլամ: Այդ այն ժամանակ էր, երբ Մեքքայում մահմեդականներին հետապնդում էին և բավական դժվար էր գտնել Մարգարեյին: Ամեն դեպքում Ամրը փորձեց գտնել Մարգարեյին և նա արտահայտեց իր ցանկությունը ընդունել Իսլամ: Մարգարեն, ամեն դեպքում, ասաց նրան, որ նա չպետք է ընդունի Իսլամ այդ ժամանակ, քանի որ Մարգարեյի և նրա ժողովրդի միջև իրավիճակը վտանգավոր էր : Մարգարեն այնուհետ, խորհուրդ տվեց Ամրին վերադառնալ իր ընտանիք, մինչ Մարգարեյի հաղթանակը չդառնա ակնհայտ: Մոտ 7-8 տարի անցավ, մինչ Ամրը կրկին հանդիպեց Մարգարեյին, ընդունելու Իսլամ: Անկասկած, եթե Մարգարեն ցանկանար որ մարդիկ միայն ընդունեն Իսլամ, նա խորհուրդ չէր տա Ամրին վերադառնալ ընտանիք,հաշվի առնելով սպառնացող վտանգը:
Ճշմարիտ է, որ Մարգարեն անչափ մեծ ցանկություն ուներ հաղորդել Աստծո ուղերձը և առաջնորդել մարդկանց փրկության: Ղուրանը նկարագրում է այս մեծ ցանկությունը. « Արդյո՞ք դու, թերևս ցանկանում ես մահու չափ տանջել քեզ վշտանալով նրանց համար, եթե նրանք կամովի չեն հավատում այս ուղերձին:» (18:6) Սակայն, այս մեծ ցանկությունը երբեք չէր հուշել նրան դավանափոխ անել նույնիսկ մեկ անձ, հակառակ կամքի:
Երկրորդ, գոյություն չունի որևէ պատմական վկայություն, որը ասում է որ Մարգարե Մուհամմեդը հակառակ է գործել այն սկզբունքին, որ չպետք է լինի որևէ պարտադրանք կրոնի մեջ:
Գոյություն չունի այսպիսի դեպքի որևէ գրառված օրինակ, Մարգարեյի մանրամասն փաստագրված կյանքից: Չնայած, որոշ վաղ շրջանի Արևմտյան պատմաբաններ առաջ են քաշում այսպիսի հայտարարություններ, ավելի ուշ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խոսակցությունները սրի տեսանկյունից հանկարծակի չեն տեղի ունեցել, այլ, երբ մարդիկ ապրում էին մահմեդականների կողքին աստիճանաբար և անկեղծորեն կամովի ընդունում էին Իսլամ: Իրոք, այս նշել է Արևելագետ Ջորջ Սեյլը,. «Ով ասում է,որ Իսլամը տարածվել է սրի ուժով, նրա խոսքը անհիմն պնդում է, որովհետև սուրը նույնիսկ չի նշվել շատ երկրներում և Իսլամը տարածվել է այնտեղ:»
Մահաթմա Գանդին, Հնդկաստանի ժողովրդի հայրը մեկ անգամ ասաց. «Ես կրկին անգամ ավելի քան համոզվեցի, որ սուր չէր, որը օգնեց Իսլամին տեղ գտնել մերօրյա կյանքի համակարգում: Այն հակիճ պարզությունն էր, Մարգարեյի բացարձակ ինքնակառավարումը, նրա խոստումների բծախնդրությունը, նրա կատարյալ հավատարմությունը իր ընկերներին և հետևորդներին, նրա քաջությունը, անվախությունը, կատարյալ հավատքը Աստծոն և իր իսկ ուղերձը:»
Հայտնի ֆրանսիացի պատմաբան Գուստավ Լոբոն, իր՛Արաբ Քաղաքակրթությունը ՛ աշխատության մեջ ասում է. «Իսլամի տարածման գործում ուժը չէր գործոն:Պատճառն այն է, որ արաբները մարդկանց թույլ են տվել, որ նրանք ազատ հաղթահարեն իրենց իսկ կրոնի գործածումը:»
Մեկ այլ եվրոպացի գրող, Թոմաս Քարլայլը ասաց. «Մարգարեյին մեղադրելը, որ նա վստահել է սրին, որպեսզի մարդիկ պատասխանեն նրա քարոզներին, անհասկանալի անհեթեթություն է:»
Պատմությունը, տրամաբանությունը, օբյեկտիվությունը և գիտական ուսումնասիրությունները,բոլորը ժխտում են այն պատկերացումը, որ Մարգարե Մուհամմեդը պարտադրել է իր կրոնը անցանկալի զանգվածներին: Իսլամի ճշմարտության կամավոր ընդունումը և լիարժեք համոզվածություն էր, որ պատճառ հանդիսացավ շատ երկրներում զանգվածային խոսակցությունների: Ինդոնեզիան, Մալազիան, Չինաստանը և որոշ Հարավ Ասիական Երկրներ փաստում են այս իրականության օրինակները :Մենք կարող ենք տեսնել դրա նշույլները մեր օրերում: Չնայած ավելի քիչ դրամատիկ ուղղով, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, որտեղ Իսլամը ամենաարագ տարածվող կրոնն էր :
Մարգարե Մուհամմեդի դեմ արված մեղադրանքները, որ նա է գրել Ղուրանը, Արևմուտքում բավական լայն տարածում ունի: Արևմտյան հեղինակներից նույնիսկ նրանք, ովքեր համակրում են Իսլամը, չեն կարող ընդունել, որ Ղուրանը հայտնություն է և նրա հեղինակը ինքը Աստվածն է: Արևմտյան գրականության մեջ գոյություն ունի երկար և խոր արմատներով սովորույթ, որը դիտում է Ղուրանը որպես Մարգարեյի աշխատություն : Ուստի, մենք կդիտենք այս խնդիրը,բավական մանրակրկիտ, հաշվի առնելով լավ փաստարկված պատմական փաստերը, տրամաբանությունը, ինչպես նաև Մարգարեյի անհատականության,կյանքի,աշխատանքի նկատմամբ ունեցած հարգանքը:
Մարգարե Մուհամմեդը, թերևս պատմության մեջ ամենափաստագրված հնագույն անձնավորությունն է:Այս փաստը մեզ հնարավորություն է տալիս ավելի մոտիկից քննել մեղադրանքը, որ նա ինքն է գրել Ղուրանը: Խնդիրը հանդիսանում է հատորների թեմա, քանի որ գիտնականները մանրամասնորեն քննարկել են հարյուրավոր ամուր վկայություններ, որոնք հաստատում են Ղուրանի Աստվածային ծագումը :Հաշվի առնելով այս գրքույկի ծավալը, մենք կնշենք միայն մի քանիսը:
Առաջին հերթին, Մեքքայի վաղ արաբներին հայտնի էր, որ Մարգարե Մուհամմեդը չեր կարող կարդալ և գրել և կրթված չէր: Ղուրանը ինքնին ասում է, որ Մարգարեն անուսում էր, նշելով այն փաստը, որ նա չէր կարող կարդալ և գրել: Մեքքայի համայնքում ոչ ոք չէր կարող փորձել ժխտել Ղուրանի այս պնդումը. «Ապա հավատացեք Աստծոն և Նրա Մարգարեյին, անուսում Առաքյալին, ով հավատաց Աստծոն և Նրա խոսքերին և հետևեց նրան, այնպես որ դուք կարողանաք գտնել ուղղորդություն :» (7:158)
Ինչպես նշվել է նրա կենսագրականի մեջ, երբ Գաբրիել հրեշտակը առաջին անգամ մոտեցավ Մարգարեյին, երբ նա քառասուն տարեկան էր և լուսաբանեց նրան Ղուրանի առաջին տարբերակը ասելով ՛՛Կարդա՛՛, Մարգարեյի պատասխանը եղավ, որ նա ի վիճակի չէ կարդալ: Ուստի, նույնիսկ հայտնության սկզբում, Մարգարեն չէր կարող ստեղծագործել գիրք:Իրոք, ինչպես նշում է Ղուրանը, Մարգարեյի անուսում լինելը, ինքնին աստվածային իմաստության խնդիր էր. «Երբեք դու չես արտասանել Գիր մինչ այս, Ղուրանը, օվ Մարգարե: Ոչ էլ դու արտագրել ես մեկը, քո աջ ձեռքով: Քանի որ դրանից հետո կեղծիքի նախահայրերը կարող էին պատճառներ ունենալ կասկածելու, հայտնությանը :» (29:48)
Երկրորդ, Մարգարե Մուհամմեդի կյանքի շատ տարբեր դեպքերում, երբ խնդիր էր ծագում, նա ի վիճակի չէր լինում գտնել լուծում, մինչ չէր իջնում հայտնություն Աստծոց: Այսպիսի շատ դեպքերում, հաճախ պատասխանը ուշանում էր,թողնելով Մարգարեյին անհանգստության մեջ: Եթե Մարգարեն հնարեր պատասխանները, ապա ինչու՞ նա պետք է սպասեր հայտնության: Ահա մի քանի օրինակներ.
· Մեկ անգամ, մարդկանց մի խումբ,Մարգարեյի կնոջը, Աիշային մեղադրեցին անպարկեշտության մեջ: Զրպարտողների մեղադրանքները ցնցեցին Մեդինա համայնքը և պատճառ հանդիսացան նրանից Մարգարեյի ժամանակավոր հեռացմանը: Այս բավականին ծանր փորձության ժամանակ նա չգիտեր ինչ անել:Վերջապես, լուսաբանվեցին տարբերակներ, որոնք հաստատեցին Աիշայի անմեղությունը և սաստեցին նրանց, ովքեր կեղծ մեղարդել էին նրան:
· Մեկ անգամ Քուրեյշ ցեղի ղեկավարները մի քանի հարց տվեցին Մարգարեյին, փորձելու և տեսնելու, թե արդյոք նա իրոք Աստծո Մարգարեն է :Նրանք հարցրեցին նրան Յոթ Քնածների, Դուլ Քարնեյնի, հին հայտնի թագավորի, ոգու բնույթի և այլնի մասին: Անցան շաբաթներ և Մարգարեն չէր կարող տալ որևէ պատասխան, որովհետև նա այդ ժամանակ չգիտեր նրանցից որևէ մեկի մասին: Որպես հետաձգման արդյունք, Քուրեյշները մեղադրեցին Մարգարեյին ստի մեջ: Վերջապես, Մարգարեն ստացավ Ղուրանի մեկ ամբողջ գլխի հայտնություն, որը կոչվում էր ՛Քարայր՛ Գլուխ 18, ինչպես նաև այլ տարբերակներ, որոնք պատասխանում էին նրանց տրված բոլոր հարցերին:
· Իսլամի վաղ օրերում, մահմեդականները սովոր էին աղոթքի ժամանակ նայել Երուսաղեմի ուղղությամբ:Մարգարեն ցանկացավ փոխել Երուսաղեմի ուղղությունը դեպի Մեքքա:Սակայն, նա չհրահրեց փոփոխությունը ինքն իրեն, փոխարենը նա սպասեց իր Տիրոջ հրամանին, բարձրացնելով իր գլուխը դեպի երկինքներ սպասումով: Ղուրանը ասում է.՛՛ Մենք տեսել ենք քեզ, օվ Մարգարե, հաճախ ուղղված ձեր դեմքը դեպի երկինքը…՛՛Ղուրան 2:144: Դրանից հետո Աստծո հրամանը եկավ և մահմեդականները անմիջապես ուղղեցին իրենց երեսները Մեքքայի ուղղությամբ, շրջվելով հյուսիսից դեպի հարավ:
Այս բոլոր և նմանատիպ դրվագներում,Մարգարեն չէր գործում,մինչ նրան չէր իջնում հայտնությունը որոշակի պատասխանով կամ հրամանով: Այս էր իրավիճակը, նույնիսկ իսկ այն դեպքում, երբ ուշացման պատճառով նրան կշտամբում և մեղադրում էին կեղծ Մարգարե լինելու մեջ: Եթե Ղուրանը լիներ Մարգարեյից, անշուշտ, նա կարող էր լուսաբանել տարբերակները ավելի վաղ: Այս ցույց է տալիս, որ Ղուրանը Աստծո հայտնությունն է, այլ ոչ թե Մուհամմեդի երևակայությունը:
Երրորդ, արաբները և մահմեդական և ոչ մահմեդական, վկայել էին Ղուրանի բարձր տրամաչափությունը և գրական առեղծվածը:
· Ումար իբն Խատաբը սովորաբար դատում էր Մեքքայում տեղի ունեցող պոեզիայի տոնակատարությունը: Արաբերեն լեզվի նրա իմացության վարպետությունը հոյակապ էր: Այնուհանդերձ, երբ նա լսեց Ղուրանի մեկ հատված, նա կախարդվեց և այդ իսկ պատճառով ընդունեց Իսլամ: Ինչպե՞ս կարող էր Մարգարեն ներկայացնել այսպիսի գրական գլուխգործոց քառասուն տարեկան հասակում, երբ նա երբեք մինչ այդ չեր ցուցաբերել այդպիսի տաղանդ:
· Նմանապես, շատ ուրիշներ, ինչպիսիք էին Աթ-Թուֆայլ իբն Ամր ալ-Դաուսին, Ութբահ իբն Ռաբիհան և այլոք, ովքեր նույն զգացումները ունեյին, երբ լսում էին Ղուրանի հատվածներ: Նրանք կրկնում էին. «Ես այնպիսի խոսքեր եմ լսել, որ նախկինում երբեք չեմ լսել: Հանուն Աստծո, այն պոեզիա չէ, ոչ էլ կախարդանք, ոչ էլ գուշակություն: » Հաճախ,այս նրանց առաջին տպավորությունն էր:Այս ապացուցում է, որ Ղուրանը Մարգարեյի տաղանդից և հանճարից վեր էր, քանի որ նրա ծագումը այլ էր,քան Մարգարե Մուհամմեդը:
Չորրորդ, նշմարելի տարբերություններ գոյություն ունեն Մարգարեյի ասվածների և Ղուրանի տարբերակների միջև: Մարգարեյի հաղորդածները գրառվել են հատորներում և կոչվել են հադիթներ, որոնք ավելի ծավալուն են քան Ղուրանը: Երբ նա խոսում էր, նրա խոսքերը չէին ուղեկցվում արտասովոր արտահայտություններով, սակայն,երբ նա ստանում էր հայտնություն, հաճախ ունենում էր տարօրինակ զգացողություններ: Երբ տարբերակները հայտնվում էին նրան, երբեմն նա քրտնում էր նույնիսկ ցուրտ օրերին, նրա դեմքը կարմրում էր, մարմինը ծանրանում և այլն: Արդյո՞ք նա խաղում էր :Իհարկե, ոչ:Ինչպե՞ս նա կարող էր ապրել այսպիսի ձևական և բարդ կյանք քսաներեք տարի: Իրոք, այս է հադիթի և Ղուրանի տարբերությունը :Ինչ վերաբերում է Ղուրանին, նա ստանում էր այն Աստծոց,բանավոր հայտնությամբ, իսկ հադիթները նրա իսկ խոսքերն էին :
Մեկ այլ շրջադարձային տարբերություն էր Ղուրանի և հադիթի լեզվաբանական ոճը:Երկուսի համեմատությունը ցուցադրում է անհավասարություն, և այն, որ Ղուրանի հեղինակը ամբողջովին տարբեր է հադիթի հեղինակից: Իսկապես գրառվել է, որ արաբները իրենք ապշած էին Ղուրանի լեզվի վրա, որովհետև Մարգարեն մինչ հայտնությունը, հայտնի չէր որևէ գրական ստեղծագործությամբ: Պարզորոշ էր, որ Ղուրանական լեզուն Մուհամմեդի լեզուն չէր: Նույնիսկ ոչ արաբերեն խոսող մարդիկ, ընթերցելով Ղուրանը և հադիթի թարգմանությունները, կարող են տեսնել նրանց ոճային և լեզվական հսկայական տարբերությունները :
Հինգերրորդ, Ղուրանի բավական շատ տարբերակներ, ներառում են նախորդ Մարգարեների և նրանց ժողովուրդների պատմությունները:Որպես եզրակացություն, միշտ, նշվում է, որ Մարգարեն չուներ այս պատմական իրադարձությունների և պատմությունների նախնական գիտելիքներ և որ նա իմանում էր դրանց մասին հայտնությունների միջոցով.
· Մովսեսի և Փարավոնի պատմությունից հետո Ղուրանը ասում է. «Դու, այնտեղ չէիր, օվ Մարգարե, Թուր լեռան արևմտյան հատվածում, երբ Նա Մովսեսին տվեց Պատվիրանները: Ոչ էլ դու Իսրայելի Զավակների մեջ էիր, ովքեր վկայեցին այս իրադարձությունը: Բացի այդ, Մենք Մովսեսից հետո բերեցինք շատ սերունդներ, այնպես որ կյանքի տևողության վրիպումները, որոնք ձգվել էին նրանց մեջ այնքան աճեց, մինչ նրանք մոռացան Աստծո Դաշինքը: Ավելին, դու այնտեղ չէիր, Մովսեսի հետ, երբ նա բնակվում էր Միդիանի մարդկանց միջև, փոխանցելով Մեր ուղերձը նրանց….» (28:44-45)
· Հիսուսի և Մարիամի պատմությունից հետո, Ղուրանը նույնպես ասում է. «Այս հաշիվ է որևէ բանի, որը վեր է ձեր ընկալումից, որը Մենք այժմ լուսաբանում ենք քեզ. Քանի որ դու նրանց հետ չէիր, երբ նրանք վիճում էին, թե նրանցից ով պետք է լինի Մարիամի խնամակալ և դու նրանց հետ չէիր, երբ նրանք պնդում էին միմյանց այդ մասին:» (3:44)
· Հովսեփի պատմությունից հետո, այն նույնպես ասում է. «Այս, անցյալի անտեսանելիի ավետիս է, որ Մենք լուսաբանում ենք քեզ, օվ Մարգարե:Քանի որ դու նրանց հետո չէիր, երբ նրանք վճռեցին իրագործել իրենց չարիքը և երբ նրանք իրագործում էին այդ:» (12:102)
Վերոհիշյալ տարբերակները սովորաբար հայտնվում էին Ղուրանի պատմություններից հետո: Ուստի, եթե Մարգարեն իմանար այս պատմությունները Հրեաներից և Քրիստոնյաներից, ինչու՞ նա պետք է վերգրեր դրանք Աստծոն: Արդյո՞ք նա այսպիսի բացահայտ ստախոս էր:
Վեցերրորդ, Ղուրանը խստորեն քննադատում է Մարգարեյին որոշ խնդիրներում.
· Մեկ անգամ մարգարեն նստած էր Քուրեյշ ցեղի ղեկավարների հետ, հրավիրելով նրանց առ Իսլամ: Մի կույր, Աբդուլահ իբն Ումմ Մաքթումը, ով արդեն մահմեդական էր, եկավ Մարգարեյի մոտ հարցնելու որոշ բաներ Իսլամի մասին: Մարգարեն արհամարհեց նրան, քանի որ նա զբաղված էր տալով Իսլամի ուղերձը Քուրեյշ ցեղի ղեկավարներին, հույս ունենալով, որ նրանք կընդունեն այդ: Անմիջապես դրանից հետո, հայտնություն իջավ նախատելու և հանդիմանելու նրան. «Նա խոժոռվեց և շրջվեց, որովհետև կույր մարդը մոտեցավ նրան: Սակայն, բոլորի համար դու գիտեյիր, օվ Մուհամմեդ, որ միգուցե նա աճել էր մաքրությամբ:» (80:1-3)
· Մարգարեն սիրում էր ուտել մեղր: Մեկ անգամ նա մերժեց սպառել մեղր, այն բանից հետո, երբ նրա կանայք հուսալքեցին նրան անել այդ, որպես արդյուք նրանց միջև տեղի ունեցած վեճի: Աստված կրկին նախատեց և հանդիմանեց նրան. «Օվ, Մարգարե, Ինչու՞ դու, մեծ ցանկությամբ գոհացնել քո կանանցից մեկին կամ մյուսին,հարկադրում ես քեզ արգելել մի բան, որը Աստված թույլատրելի է դարձրել քեզ համար:» (66:1)
· Թաբուկ ճակատամարտի ժամանակ, որոշ փարիսեցիներ եկան և թույլտվություն խնդրեցին Մարգարեյից, արշավին մասնակցություն չունենալ: Գթասիրտ Մարգարեն ընդունեց նրանց արդարացումը: Դրանից անմիջապես հետո, հայտնություն իջավ նրան, որը կրկին նախատում և հանդիմանում էր. «Թող Աստծված ների քեզ, օվ Մարգարե: Ինչու՞ դու թույլտվություն պարգևեցիր նրանց մնալ տանը, մինչ այդ ակնհայտ էր քեզ, թե ով էր ասում ճշմարտություն, մինչ դու իմացար, թե ովքեր են խաբեբաները:» ( 9:43)
Գոյություն ունեն շատ այլ դեպքեր, որտեղ Աստված նախատում և հանդիմանում է Մարգարեյին: Տրամաբանական հարց է ծագում, թե ինչու՞ է Մարգարեն հորինել այս տարբերակները: Նույնիսկ, եթե որևէ մեկը լուսաբաներ այս տարբերակները նրան, ինչու՞ նա պետք է պահպաներ դրանք, հաստատուն հավատալով, որ այս տարբերակները կընթերցվեն և կարտաբերվեն դարեր: Փաստացի և տրամաբանական պատասխանն է, որ այս Մարգարեյի խոսքերը չեն և որ նա Ղուրանի հեղինակը չէ:
Յոթերրորդ, Ղուրանի ամենամեծ թեման այն է, որ նրա աղբյուրը Ինքն Աստվածն է: Մարգարեն չուներ որևէ իրավունք ավելացնել կամ պակասեցնել հայտնությունից:
«Եթե նա, Մուհամմեդը, փորձեր վերագրել Մեզ իր իսկ ասածներից որևէ բան, Մենք, իրոք կբռնեյին նրան իր աջ ձեռքից և իրոք, կկտրեյինք նրա կյանքի երակը:» (69:44-46)
Եթե Մարգարեն իրոք Ղուրանի հեղինակն էր, ապա ինչու՞ նա պետք է ասեր այս խոսքերը: Արդյո՞ք նա կատարյալ ստախոս էր, այնքանով, որ և պատրաստեր Ղուրանը և սպառնար իր իսկ դեմ:Պատմությունը և տրամաբանությունը հերքում են այս հայտարարությունը, մանավանդ այն պարագայում, որ Մարգարեն հայտնի էր որպես չափազանց ազնիվ, ով երբեք ոչ մի սուտ չէր ասել իր ամբողջ կյանքի ընթացքում:Մարգարեության դեմ նույնիսկ հեթանոս կռապաշտները վկայում են նրա ճշմարտացիությունը և նա հայտնի էր որպես ՛Վստահելի՛ և ՛Ճշմարտախոս՛: Արդյո՞ք մենք պետք է հավատանք, որ հանկարծակի, քառասուն տարեկան հասակում, Մարգարեն ոչ միայն սկսեց ասել ստերի երկար շարան, այլև, որ այդ ստերը դեմ էին Աստծոն : Պարզապես անտրամաբանական է:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Մեղադրանքը, որ Մարգարեն գրագողություն է արել Աստվածաշնչից անհիմն է ըստ հետևյալ պատճառների.
Առաջին հերթին, Ղուրանի մեջ գոյություն ունեն հարյուրավոր հղումներ, որոնք ուղղված են անցյալի դեպքերին, որոնք տեղ չեն գտել Աստվածաշնչի մեջ: Օրինակ, Ադամի մեղանչելը Դրախտում և Աստծո ընդունելը, որը էականորեն հերքում է բնածին մեղքի Քրիստոնեական գաղափարի հիմքը: Ղուրանը նույնպես նշում է Մարգարեների հետ կապված տարբեր իրադարձություններ, ինչպիսիք են Աբրահամին կրակին հանձնելը և որ նրան փրկել է միայն Աստված և Աբրահամի սուրբ վայրի կառուցելը, որը Մեքքայում գտնվող Քաբբան էր: Այն նույնպես պատմում է Նոյի և Հիսուսի պատմությունների շատ վճռական դրվագներ, որոնցից մի քանիսը ամբողջովին հակասում են Աստվածաշնչյան կարծիքին: Որտեղի՞ց է Մուհամմեդը ստացել այս ամբողջ տեղեկությունը: Անկասկած այդ չէր կարող Աստվածաշունչը լինել: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը ողջամտորեն վիճել, որ նա գրագողություն է արել Աստվածաշնչից:
Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, որ նա սովորել է ամբողջ Ղուրանը Բահիրա անունով վանականից, այն կարող է համարվել անհեթեթ, ամենաքիչը երկու պատճառներով:
Առաջինը, Մարգարեյի և վանականի հանդիպումը եղել է մի քանի կարճ րոպեներ և երբ Մարգարեն միայն տասներկու տարեկան էր :Վանականը հրավիրեց Սիրիայի ճանապարհ գնացող քարավանը ճաշի, որով ճանապարհորդում էր Մարգարեն: Մարգարեյի համար աներևակայելի կլիներ սովորել այն, ինչի կարիքը ուներ Բահիրայից, կարճ հանդիպման ընթացքում: Ավելին, գոյություն չունի որևէ պատմական արձանագրություն, որ նա Բահիրայից սովորել է Աստվածաշունչը, չնայած այն բանի որ, գոյություն ունեն վանականի արձանագրությունները Մուհամմեդի մարգարեության մասին, որը նա իմացել է Հրեա-Քրիստոնեական գրերից:
Երկրորդ, Ղուրանի հսակայական տարբերակներ, որոնք են Գլուխ 5,8,9,24,33,48 և այլն, կապված են քաղաքական և հասարակական խնդիրների հետ, որոնց Մարգարեն առերեսել է Մեդինայում, տասնյակ տարիներ անց: Ինչպե՞ս կարող էր Բահիրան նրան թելադրել այս գլուխները: Երկյուղ է առաջացնում այն, որ այսպիսի փաստարկը նախորդել է Ֆրանսիացի հեղինակը, ով մեղադրում է, որ Մարգարեն սովորել է ամբողջ Ղուրանը Բահիրայից մեկ, կարճ հանդիպման ընթացքում:
Ինչպես մենք նշեցինք, շատ մեղադրանքներ կան, որ Մարգարեն Ղուրանի շատ պատմական հղումներ, սովորել է Քրիստոնյաներից կամ Հրեաներից, ովքեր ապրել են նրա օրոք: Այսպիսի մի փաստարկ ասում է, որ ապրում էին երկու Քրիստոնյա միսիոներներ, ովքեր կարող էին այցելել Մեքքա տարեկան տոնավաճառների ընթացքում, որոնցից Մարգարեն կարող էր ստանալ գիտելիքը: Ամեն դեպքում, այս Քրիստոնյաները մահկանացուն են կնքել Մարգարեյից շատ ավելի վաղ, և այսպիսով հնարավոր չէր, որ նրանք սովորեցնեին նրան:
Մարգարե Մուհամմեդը, Գթասրտության Մարգարեն, չէր պատվիրում պատերազմ, որպես գործերի բնական վիճակ և միևնույն ժամանակ, պատերազմը չէր կարող պարզապես վերացվել: Ինչ ցանկացած բարեփոխիչ կամ հոգևոր առաջնորդ կարող է անել, այն է նվազեցնել դաժանությունը: Գթասրտության Մարգարեն, ըստ Աստծո ուղղորդության, փորձեց հաստատել պատերազմական կանոններ, որոնք կարող են այդ դարձնել այնքան մարդկային, որքան որ հնարավոր է, որպեսզի խրախուսի խաղաղություն և նվազեցնի մարդկային կյանքերի անիմաստ կորուստը:
Պատերազմի նկատմամբ Մարգարեական մոտեցումը, ավելի լավ կարող է գնահատվել, եթե մենք դիտենք որոշ գործիչների: Գթասրտության Մարգարեն, ստիպված էր շատ անգամներ զենքով պաշտպանել իրեն, և զարմանալիորեն մարդկային կորուստների քանակը ցածր էր, եթե մենք համեմատենք մարդկային պատմության մեջ տեղի ունեցած համապատասխան ճակատամարտները:28 ճակատամարտների և 38 արշավների ընթացքում, ամբողջական զոհերը, ներառելով երկու կողմերն էլ, հասնում էին մոտավորապես 1284 –ի:
Ոմանք կարող են վիճել ասելով, որ զոհերի նվազագույն քանակի պատճառը, տարբեր արշավների մասնակիցների քիչ քանակն էր:
Սակայն մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ պատերազմների ընթացքում զոհված մարդկային կյանքերի տոկոսը հարաբերվում է մասնակիցների քանակին, կազմելով մոտ 1,5 տոկոս: Քանի որ Գթասրտության Մարգարեն այդ ճակատամարտերի մեծամասնության ընթացքում հաղթող էր, զոհերի քանակը նշում է, որ նրան չպետք է դնել մարդկային պատմության բարբարոս և անխիղճ զինվորական գեներալների և նվաճողների շարքերը- և փաստորեն, հեռու էր դրանից:
Համեմատեք վերոհիշյալ թվերը մարդկային պատմության մյուս պատերզամների հետ:Օրինակ միայն Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում,զոհերի և պատերազմական մասնակիցների հարաբերակցությունը 351%: Այն է 10 600 000 մասնակիցներ այդ պատերազմում, մինչ մարդկային մահացության քանակը ավելի բարձր էր քան 54 800 000:
Հակառակ պատերազմական վայրագությունների, Գթասրտության Մարգարեն պատերազմական վարքագիծ բերեց արմատական փոփոխություններ, սահմանափակելով մյուսների նկատմամբ կատարվող ոտնձգության գործածումը և միջոցները: Այսօրվա նման, Գթասրտության Մարգարեն ապրում է մի աշխարհում, որի պատերազմական վայրագությունները անկառավարելի էին: Ինչպես այդ ժամանակաշրջանի Հռոմեական և Պարսկական կայսրությունները և մերօրյա կայսրությունները, արաբական ցեղերը ընդրգված էին ճակատամարտերում, որոնք հետապնդում էին նյութական շահեր, ավելի քան բարձր, բարոյական նպատակներ: Ամեն դեպքում Գթասրտության Մարգարեն արմատապես փոփոխեց ամենը :
Գթասրտության Մարգարեն սահմանեց որոշ բարոյական սկզբունքների իրականացում, պատերազմի թոհուբոհի ընթացքում:Առաջինը, նա արմատապես վերասահմանեց պատերազմի հիմնական գաղափարը և հասկացությունը: Ներկայացնելով բոլորովին նոր վերնագիր – ջիհեդ ֆի սաբիլ Ալլահ- նա մաքրեց պատերազմը միայն նյութական կամ շահախնդրական և ինքնածառայման դրդապատճառներից:Ջիհեդ նշանակում է «պայքար» և մեկը, ով որոշակի ջանքեր է գործադրում հեռացնելու անարդարությունը և մյուսների կողմից արված կեղեքումները:Ավելացնելով «Ալլահի ուղղու մեջ՛՛ ֆի սաբիլ Ալլահ, նա սովորեցրեց, որ չպետք է սանձազերծել պատերազմ հանուն ինչ որ մեկի, կամ ավարի,հպարտության, հեղինակության, նվաճման կամ ուրիշ մարդկանց կեղեքելու համար:Այս համոզմունքը միացնում է պատերզամական սկզբունքները և սանձում է բոլոր հնարավոր անարդարությունները, որոնք բնորոշ են դրան:»
Պատերազմի այսպիսի նոր գաղափարախոսության ներքո, Գթասրտության Մարգարեն ներկայացրեց օրենքների սպառիչ հավաքածու, որը պարփակեց պատերազմի վարքը, նրա բարոյական սահմանները, բաղադրիչները, իրավունքները և պարտավորվածությունները, տարբերությունները զինվորների և քաղաքացիների և նրանց իրավունքների և պատերազմական բանտարկյալների և պատվիրակների և նվաճված մարդկանց միջև: Այս բոլոր սկզբունքները պարզորեն և միանշանակ արտահայտել է Գթասրտության Մարգարեն:
Գթասրտության Մարգարեն նաև ընդգծեց մարդկային կյանքի և անձեռնմխության սրբությունը, լինի նա մահմեդական, թե ոչ: Նա մարմնավորեց Ղուրանական տարբերակը. «Եթե որևէ մեկը սպանում է մարդկային արարած, բացառությամբ այն դեպքերի եթե այդ պատիժ է սպանության կամ երկրի վրա կոռուպցիայի տարածման, այն կլինի կարծես, նա սպանել է ամբողջ մարդկությունը:» (5:32) Այս աստվածային հրահանգի միջոցով,Գթասրտության Մարգարեն մաքրազերծեց պատերազմը ամեն տեսակի անձնական դրդումներից և ստորադաս նպատակներից :Նրա հետևորդները, թեև նրանք անշուշտ եղել են և մինչ այժմ են – հակված են մեծ սխալների, բայց ընդհանուր առմամբ այս սկզբունքների ուշագրավ օրինակ են:
Գթասրտության Մարգարեն արգելեց կողոպուտը, ավազակությունը և բաբարոսությունը,որոնք եղել էին նրանից առաջ տեղի ունեցող պատերազմների ընթացքում: Օրինակ, Խայբարի խաղաղության պայմանագրի կնքումից հետո, որոշ նոր, երիտասարդ մահմեդականներ, սկսեցին փնտրել հրեաների ունեցվածքները: Հրեա ղեկավարները եկան Գթասրտության Մարգարեյի մոտ և ասացին. «Արդյո՞ք սազական է քո ժողովրդին մորթել մեր ավանակները, վնասել բերքը և ձեռք բարձրացնել մեր կանանց վրա:» Հանկարծակի, Գթասրտության Մարգարեն կանչեց ամբողջ բանակը մզկիթ աղոթելու և ասաց նրանց. « Ալլահը չի թույլատրում ձեզ մտնել Գրքերի Մարդկանց տները առանց թույլտվության և ձեռք բարձրացնել նրանց կանանց վրա և ուտել իրենց բերքը:» Եթե ճանապարհին զինվորները գտնում են կենդանի, որին կարելի է կթել, նրանք չեն կարող այդ անել առանց թույլտվության: Հետևաբար, նույնիսկ պատերազմի ընթացքում, Գթասրտության Մարգարեն սահմանեց օրենքի կանոնի կարևորությունը և հարգանքը ունեցվածքի և մյուսների իրավունքների նկատմամբ, որը ավելի հեռու է, քան մենք կարող ենք տեսնել ժամանակակից պատերազմների ընթացքում:
Անցյալում, բանակները ավիրում էին բերքը, արոտավայրերը, ունեցվածքները և նույնիսկ ամբողջ գյուղերը: Սակայն, Գթասրտության Մարգարեն արգելեց ոչ մարտիկների, այսինքն, կանանց, երեխաների, ծերերի, հիվանդների, վիրավորների, կույրերի, անդամալույծների, հոգեկան հիվանդների, ճանապարհորդների, վանականների և ճգնավորների սպանությունը: Փաստորեն, նա թույլատրեց սպանել միայն առաջին հատվածում գտնվողներին, քանի որ բոլորը, ովքեր գտնվում են նրանց ետևում, պաշտպանված էին հարձակումից: Զարմանալիորեն, Գթասրտության Մարգարեն այստեղ պարգևեց ավելին, քան ինչ սահմանվել է տեսությունների մեջ, քան միայն պատերազմները այսօր: Մեկ անգամ Գթասրտության Մարգարեն մարտի դաշտում կնոջ դի տեսավ և շատ տխրեց:Այուհետ, նա իր հրամանատար,Խալիդ իբն ալ-Ուալիդին հրահանգեց. « Մի սպանեք կանանց, կամ աշխատավորներին…» Ավելին, Գթասրտության Մարգարեն առանձնապես հրահանգեց մահմեդականներին չսպանել վանականներին կամ ճգնավորներին և չավիրել երկրպագման վայրերը:
Իսլամից առաջ, և արաբները և ոչ արաբները վրեժխնդրությունից ելնելով, սովոր էին կենդանի այրել իրենց թշնամիներին: Գթասրտության Մարգարեն կտրականապես արգելեց այդ. «Ոչ ոք չպետք է պատժի կրակի միջոցով, բացառությամբ Կրակի Տիրոջ, Աստծո:» Նա նույնպես արգելեց պղծել և խեղել թշնամիների դիակները, անդամահատելով նրանց վերջույթները:
Գթասրտության Մարգարեն արգելեց սպանել պատերազմի բանտարկյալներին, հայտարարելով, որ « ոչ մի վիրավորի չպետք է սպանել, ոչ ոքի, ով փախչում է չպետք է հետապնդել…»
Գթասրտության Մարգարեն նույնպես ասաց, որ չպետք է խախտել վստահությունը և սպանել նրանց, ում հետ դաշինք են կնքել: Չպետք է խախտել որևէ խաղաղության դաշնագիր: Չպետք է ոտնահարել որևէ խաղաղության դաշնագիր. «Եթե դուք դաշինք եք կնքել մարդկանց հետ, դուք չպետք է փոփոխեք կամ այլընտրանք տալ, մինչ ժամկետի լրանալը…»
Այժմ, անդադար պատերազմների ժամանակաշրջանում, կանխարգելիչ հարվածների պատրվակներով, այս ուսմունքները ներկայացնում են նրա իրական անհատականությունը – բոլոր ժամանակների Մարգարեյի:
Գթասրտության Մարգարեն փորձել է իր առավելագույնը, նվազեցնել մարդկային կորուստները սահմանափակ քանակի:
Յուաքանչյուրը, ով անաչառ ուսումնասիրում է Գթասրտության Մարգարեյի պատերազմները և համեմատում է դրանք մարդկության պատմության այլ պատերազմների հետ, որոնք ներառում են մեր ժամանակների Իրաքյան, Աֆղանստանի և Ահաբեկչության դեմ ուղղված պատերազմները, կարող է հեշտորեն եզրակացնել, որ դրանք ավելի քիչ արյունալի էին և ավելի շատ մարդկային:
Շատերը Գթասրտության Մարգարեյին նկարագրում են որպես պատերազմ ստանձնող և արյունարբու, կարծես ճակատամարտերը նրա հիմնական զբաղմունքն էին: Սակայն, իրականում, Մեդինայում նրա տաս տարիներից դուրս, միայն 795 օր էր նա անց կացրել ճակատամարտերում և արշավներում: Մնացյալ տաս տարիները, մոտ 2865 օր, նա անց կացրեց մարդկանց կյանք բերելով հեղափոխական փոփոխություններ և ամբողջովին վերափոխելով հեթանոս հասարակությունը: Այս պատմական փաստը անտեսվել է նրա կենսագիրների և համարյա բոլոր արևմտյան հեղինակների կողմից, ովքեր պատկերել են նրան որպես պատերազմ սանձազերծող:
Մարգարե Մուհամմեդը, Գթասրտության Մարգարեն,վերածեց հասարակությունը, որը լի էր հանցանքներով և անարդարություններով, մի հասարակության, որը ըստ մահմեդականների համարվում է ուտոպիա: Մարգարեն հասավ դրան հետևելով Աստծո պատվիրաններին և ըստ թիվս այլ բաների, նշելով հասարակության հիվանդագին արմատները և կիրառելով արդար և աշխատող օրինական համակարգ:
Եկեք որպես օրինակ վերցնենք անբարոյականության և սեռական անկարգության դեպքերը:Երբ Մարգարեն ժամանեց Մեդինա, անբարոյականությունը անվերահսկելի էր և մարմնավաճառությունը շահավետ գործարք էր: Առաջին հերթին, նա բարձրացրեց իր ժողովրդի բարոյական գիտակցությունը, ընդդեմ այդ չարիքների, որը նրանից բավական ժամանակ խլեցին: Այնուհետ նա փակեց հասարակաց տների դռները և մաքրեց ամբողջ համայնքը:
Մարգարեական իրավական համակարգը հասկանալու համար, անհրաժեշտ է հասկանալ, որ Մարգարեն անհանգստացած էր մարդկային կյանքի բոլոր կողմերով, սկսած անձնականից մինչ հասարակականը,ինչպես նաև հոգևորը: Մարգարեն հասցեագրեց անհանգստությունները անհատների և հասարակության աշխարհիկը այստեղ և հիմա, ինչպես նաև հոգևորը այնուհետ:
Ինչ վերաբերում է այս աշխարհին, վերլուծելով Մարգարեյի բերած իրավական համակարգը ի շահս հասարակականի, մենք կարող ենք հասկանալ, որ Իսլամական իրավական համակարգը, Շարիաթը, շատ ընդհանրություններ ունի ամենաիրավական համակարգերի հետ: Օրինակ, մարդկային հասարակության մեջ ձգտելով հասնել ապահովության և անվտանգության, իրավական համակարգերը, ներառելով իսլամականը, աշխատում են զսպման սկզբունքով:Գաղափարը այն, է, որ ներկայացնելով պատժի վախը,անհատը ավելի քիչ ցանկություն է ունենում գործել համապատասխան ոճիր:
Եկեք որպես օրինակ վերցնենք սպանության ոճիրը:Եթե անհատը ոչինչ չիմանա իր հետ կատարվելիքի մասին, եթե նա սպանի որևէ մեկին, նա չի կարող այդքան վախենալ, եթե նա իմանա, որ նա բանտ կգնա, կամ միգուցե կկորցնի իր կյանքը, որպես իր գործողությունների հետևանք: Պատժի միջոցով զսպելով անհատին նողկալի գործողություններից, ավելի շատ կյանքեր կպահպանվեն և հասարակությունը կլինի ավելի ապահով:Ինչպես նշում է Ղուրանը. «Ձեզ համար գոյություն ունի կյանքի պահպանում, հատուցմամբ, օվ գիտակից մարդիկ…» (2:179)
Փորձելով հավասարակշռության բերել զոհերի և հասարակության անհանգստությունները, իրավական համակարգերը ներառելով Մարգարեական իրավական համակարգը, Շարիաթը, ընդգրկեցին հատուցման և վերականգնման սկզբունքը: Հատուցման և վերականգնման սկզբունքով,հասարակությունը ոճրագործից ետ է վերցնում առավելությունը, որը նա անարդարորեն վերցրել էր ոճիրը գործելով, հասարակության և զոհի հարցից ելնելով: Այլապես, թողնելով ոճրագործին անպատիժ, արդարության նժարը կմնա անհավասար և այդ կլինի անարդար և հասարակության օրինապաշտ անդամների և ոճրի զոհերի նկատմամբ:
Ինչ վերաբերում է հատուցմանը, շատերը կարող են պնդել, որ գաղափարը չի կարող օգնել ոչ զոհերին, ոչ էլ ոճրագործներին: Օրինակ, մարդասպանին սպանելով, մենք չենք կարող ետ բերել զոհի կյանքը և միայն պատճառ կհանդիսանանք մեկ այլ կյանքի կորստի: Բացի այդ, շատերը պնդում են, որ զոհերին պետք է խրախուսել ներել և չպահանջել հատուցում, ըմբռնելով, որ ներումը ավելի մոտ է քաղաքավարությանը, իսկ վրեժը վայրագությանը:
Իրոք, Իսլամական օրենքը,Շարիաթը,տալիս է այս և այլ մտահոգությունները, զոհին հնարավորություն տալով, ներել կամ պահաջել հատուցում: Փաստորեն Ղուրանը խրախուսում է զոհին ներել սխալվողին ի շահ երկու կողմերի: Ամեն դեպքում, որոշ դեպքերում զոհերը և նրանց ընտանիքի անդամները ոճրի պատճառով միայն ցավ են զգում և ոչ մի այլ լուծում չեն տեսնում, բացառությամբ հանցագործից վրեժ պահանջելուն, կամ ստիպելուն վճարել ոճրի համար նյութական կամ այլ միջոցներով: Այս պարագայում, հատուցման գաղափարները ձգտում են անրադառնալ և զոհի և հասարակության մտահոգություններին:Մարդկային հասարակական հարաբերություններին չանրադառնալը կարող է պատճառ հանդիսանալ անարդարության: Այսօր, որոշակի իրավական համակարգեր այնքան զիջող են իրենց պատժի մեջ,որ որոշ նողկալի ոճրագործները,ինչպիսիք են բռնաբարության մեջ մեղադրվողները և մանկապիղծները, ստանում են միայն ձեռնաշղթա, թողնելով զոհերին տանջվելով այն մտքից, որ իրենց վիրավորողները մնացել են անպատիժ, մինչդեռ նրանք իրենց մնացյալ կյանքը պետք է ապրեն իրենց տանջանքներով:
Սակայն, Մարգարեն, Գթասրտության Առաքյալը, չի թողել ոճրագործին միայնակ, ինքնաճանաչումից դուրս և մտահոգված էր ոճրագործի հոգևոր բարեփոխմամբ:Հաճախ ոճրագործին տալիս էին երկրորդ հնարավորություն, քանի որ, եթե նա մեղանչեր առաջին արարքից հետո և ուղվեր, ապա նրան կարող էին թույլատրել անպատիժ դուրս գալ: Անբարոյականության ոճրի հետ կապված Ղուրանն ասում է. « Եթե նրանք երկուսն էլ մեղանչեն և ուղղեն իրենց, ապա թողեք նրանքց հանգիստ: Իրոք, Աստված Մեղանչանքի ընդունողն է,Գթասիրտը:» (4: 16)
Ավելին, պատիժը ինքնին դիտվում է որպես ոճրագործի հոգևոր մաքրման ձև:Այս տեսանկյունից, ոճրագործը, ով անհանգստացած է իր հոգևոր և Հետագա կյանքով, կարող է նույնիսկ ընտրել պատիժ իր ոճիրների համար :
Մայզ իբն Մալիքի օրինակը շատ բան է ասում այս մասին: Մայզը դավաճանել էր և նա եկավ Մարգարեյի մոտ, խոստովանելով իր մեղքը և պնդելով ենթարկվել պատժի, որպեսզի մաքրի իրեն, լավ գիտակցելով, որ այդ ոճրի պատիժը մինչ մահ քարկոծումն էր: Մարգարեն ետ դարձրեց նրան երեք անգամ և երկու անգամ Մայզի ցեղին հարցրեց, թե արդյոք նա ողջամիտ է, թե ոչ:Նրանք պնդեցին, որ նա ողջամիտ է և որ նա պատվական մարդկանցից մեկն էր: Միայն այն բանից հետո, երբ Մայզը պնդեց պատժի ենթարկվելը չորրորդ անգամ և այն բանից հետո, երբ Մարգարեն համոզվեց, որ Մայզը ողջամիտ է, ընդունեցին նրա խնդրանքը:
Նմանատիպ դեպք ևս, երբ մի կին դավաճանել էր և խնդրել էր պատիժ և ինչպես Մայզի դեպքում, Մարգարեն նրան ետ վերադարձրեց: Միայն այն բանից հետո, երբ նա պնդեց իրեն պատժի ենթարկել, նրանք արեցին այդ: Նույնիսկ դրանից հետո, Մարգարեն գովաբանեց նրա անսովոր մեղանչանքը, աղոթեց նրա համար և հուղարկավորեց: Այս ցույց է տալիս բարոյական բարձր գիտակցությունը, որը Մարգարեն դրել էր իր հետևորդների սրտերի և մտքերի մեջ: Մարգարեն երբեք պատիժ չէր իրականցնում հասարակության առջև, որի համար նրանք դիմում էին պատրաստ լինելով:
Պետք է նշել, որ Մարգարեյի ուսմունքները կապված քրեական իրավունքի հետ, երբեք չի իրագործվել առանց ոճրագործի հանգամանքների ընկալման: Այսինքն,Մարգարեն չէր եզրակացնում,որ տվայլ պատիժը համապատասխան է յուրաքանչյուր պարագայում:
Մարմնական պատժի կիրառման կարորությունը կարելի է գտնել գողության դեպքում: Ցանկացած կազմավորված հասարակության մեջ, գողությունը համարվում է պատժելի արարք:Ամեն դեպքում, կարող են գոյություն ունենալ դեպքեր, երբ գողությունը հասկանալի է և որտեղ համապատասխան պատիժը կարող է չիրականացվել: Օրինակ, Իսլամական երկրորդ Խալիֆի Ումար իբն Խատաբի,իշխանության օրոք, սովի ժամանակ գողության համար նախատեսված մարմնական պատիժը, որը ձեռքի անդամահատումն էր, չէր իրագործվում, քանի որ այդ ժամանակի սովի և կարիքի շրջանում, գողությունը կարող էր դիտվել որպես անհրաժեշտության ոճիր,այլ ոչ թե չարակամություն :
Իսլամական պատիժները,մանավանդ որոնք վերաբերում են դավաճանությանը և գողությանը,կարող էին իրագործվել միայն իսլամական հասարակության մեջ,որտեղ հասարակական արդարությունը և բարոյական գիտակցությունը գերիշխում է և որտեղ բացի մարդկային թուլության, ոճրի ոչ մի պատճառ չկա: Գթասրտության Մարգարեն երբեք չի իրագործել որևէ պատիժ, բացառությանբ այս դեպքերի:
Այստեղ տեղին է նշել, որ դավաճանության համար իրագործվող քարկոծումը,որը այսօր Հրեաները և Քրիստոնյաները չեն գործածում, պատվիրված է Թորայում, մի գրի մեջ, որը սուրբ է երկու կրոնների համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՄՈՒՀԱՄՄԵԴԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԷՐ ԿԱՆԱՆՑ ՃՆՇՈՒՄԸ և ԿԵՂԵՔՈՒՄԸ .
Երբեմն վիճում են, որ Մարգարե Մուհամմեդը պաշտպանում էր կանանց ճնշումը, ինչպես ներկայացվել է իր արարքների և սկզբունքների մեջ, որոնք նա սովորեցրել է իր հետևորդներին: Ինչպե՞ս է հնարավոր հեռացնել կնոջ կեղեքումը որպես սխալ արարք,, երբ այն հաստատել էր հենց ինքը Իսլամի Մարգարեն :
Բացի այդ, քանի որ Մարգարե Մուհամմեդը սահմանում էր կանանց համար օրենքներ տղամարդկանց և հայրապետական, և ցեղային հասարակարգի տեսանկյունից, որտեղ որ նա ապրում էր,այս բնականաբար կարող է առաջնորդել կնոջ կարգավիճակի նվազեցմանը: Ուստի, փաստարկը գնում է, և Իսլամական վերաբերմունքը և օրենքները պետք է դիտել որպես հնացած և վերանայման տեսանկյունից:
Սակայն արդյո՞ք այդ ճիշտ է,որ Մարգարեյի ուսմունքները և գործունեությունը հաստատում է կնոջ ճնշված կյանքի ձև: Ավելին, արդյո՞ք նրա ուսմունքները հիմնված էին նրա անձնական գիտելիքների, հասարակարգում ապրելու փորձառության պայմանների վրա:Արդյո՞ք իսլամական վերաբերմունքը կնոջը,կապված է անձնական, հասարակական և պատմական պայմանների հետ:
Ինչպես ասում է Ղուրանը .«Աստվածն է, ով արարել է ձեզ մեկ անհատից և դարձրել կողակցին ըստ բնուjթի,որպեսզի,դուք բնակվեք միմյանց հետ փոխադարձ սիրով:» ( 7:189) Այս կարևոր տարբերակը արտահայտում է տղամարդկանց և կանանց բնույթի մեջ հավասարություն: Այն սկզբունք է, որը մարդկության մեջ հիմնավորված է լայնածավալ տեսանկյունից. Որ տղամարդը և կինը առավել հիմնարար մակարդակով հավասար են հետապնդելու կատարյալ երջանկություն: Մինչ Իսլամական օրենքը հաշվի է առնում կանանց և տղամարդկանց միջև գոյություն ունեցող կենսաբանական և հասարակական տարբերությունները,սեռերի հավասարության առանցքային տեսակետը երբեք չի ոտնահարվել:
Միևնույն ժամանակ կանոնները և սահմանումները, որոնք վերաբերում են կանանց և որոնք ժամանակակից տեսանկյունից թվում են խտրական, հիմնված չէին Մարգարեյի անձնական կարծիքի կամ պատմական պատահականությունների վրա: Ավելի շուտ մահմեդականները հավատում են, որ Մարգարեն աստվածային խոսքի փոխանցողն էր, որը կրում էր հեռատես իմաստություն: Աստծո իմաստության ընկալունակ ասպեկտները պահանջում են ուսուցում, հոգևոր արժեք և փորձ: Ուստի մահմեդականի համար այն հերքելի չէ պարզապես այն պատճառով, որ նրանք հակասում են որոշ ժամանակակից տրամադրություններին:
Հարկ է նշել,որ չնայած սեռերի կենսաբանական և հասարակական տարբերության,Մարգարեական էթիկան տղամարդկանց և կանանց կապում է շատ կարևոր ձևով, լավ արարքներ հետապնդելով: Երկուսն էլ նախատեսված են լինել բարիքի գործակալներ և օգնել միմյանց անելու այն, ինչ չափազանց առաքինի է: Ղուրանը ոչ միայն օժտում է կանանց առաքինի գաղափարներով հասնելու գիտելիքի, այլև անխզելիորեն կապում տղամարդկանց գործողությունները կանանց հետ, ուստի, մեկ սեռը գերադասելի չէ մյուսից: Նկարագրելով ամուսնու և կնոջ հարաբերությունը, Ղուրանն ասում է .« դուք հագուստ եք նրան և նա հագուստ է ձեզ:» (2:187) Երկուսն էլ պետք է փոխադարձաբար աջակոցեն բարիք հետապնդելիս:
Մարգարեն ոչ միայն արդարացի և հավասար վերաբերվեց կանանց, այլև բարձրացրեց նրանց կարգավիճակը մի հասարակարգի մեջ, որը կնոջը վերաբերում էր որպես անիծյալ և ստորադասելի: Այս այն հասարակարգն էր, որը նորածին աղջիկներին կենդանի թաղում էր,որպեսզի պաշտպաներ պատվի խոտոր տեսությունը:
Երկու ծայրահեղ դեպքերը ներկայացրեցին հոգատարությունը և կարգավիճակը, որը նա տալիս էր կանանց: Առաջինը, մահվան մահճի մեջ,երբ մեկ ուրիշը կարող էր անհանգստացած լինել ավելի էական բաներով, Մարգարեն խստորեն խորհուրդ տվեց իր ուղեկցորդներին նուրբ և համբերատար լինել կանանց նկատմամբ:
Մեկ այլ դեպքը, նրա հրաժեշտի ճառն էր Նուր լեռան մոտ, նրա միակ ուխտագնացության ժամանակ, որին մասնակցում էին մոտ հարյուր քսան հազար մարդ: Նա դիտավորյալ օգտագործեց այդ հազվագյուտ և միակ դեպքը,որպեսզի պատվիրի իր ուղեկցորդներին կնոջը վերաբերվել արդար և անկողմնակալ, որպեսզի չլինի,որ մարդիկ վերադառնան իրենց հին և անարդար պրակտիկային:
Հարյուրավոր օրինակներ կարելի է բերել նրա աձնական կյանքից, որոնք ցույց են տալիս,թե ինչպիսի անկողմնակալությամբ, արժանապատվությամբ և հարգանքով էր նա վերաբերվում կանանց: Նա ցուցաբերում էր հարգանք և արժանապատվություն ոչ միայն մահմեդական,այլև ոչ մահմեդականների նկատմամբ: Տարբեր ծագման, ռասսայի և գույնի կանայք նրա մեջ գտան ապաստան և գթասիրտ պաշտպան: Այս պնդումը կարելի է հիմնավորել շատ դեպքերի միջոցով, որոնք դուրս են այս շրջանակից:
Նա նրանց սովորեցրեց,որ «կանայք նման են տղամարդկանց:» Այս Մարգարեյի հստակ սահմանումն էր, որը հայտնում էր կանանց և տղամարդկանց կարգավիճակի և դիրքի հավասարությունը: Մեկ անգամ մեկ մարդ եկավ Մարգարեյի մոտ և ասաց.« Ո՞վ է արժանի իմ լավագույն վերաբերմունքին:» Մարգարեն պատասխանեց « Քո մայրը:» Տղամարդը կրկնեց հարցը երեք անգամ և Մարգարեն կրկնեց նույն պատասխանը: Չորրորդ անգամ նա ասաց. « Քո հայրը:» Նրանք, ովքեր անտեղյակ են արաբերեն արտահայտությանը, Մարգարեյի պատասխանը « քո հայրը » չորրորդ դեպքում, նշում է մայրության բարձր կարգավիճակը հայրականից և Իսլամում կնոջ բարձր կարգավիճակը:
Մեկ այլ դեպքում, նա ասաց. «Հավատացյալ տղամարդը չպետք է ատի հավատացյալ կնոջը: Եթե նա չի հավանում նրա բնավորության մեջ մեկ գիծ, նա պետք է հավանի մեկ այլը:»
Ամեն անգամ, երբ նրա դուստր Ֆաթիման գալիս էր նրա տուն, նա ոտքի էր կանգնում, ողջունում և համբուրում էր նրան և նստեցնում էր իր տեղը: Ամեն անգամ, երբ նա էր այցելում դստերը, նա նույնն էր անում, ոտքի էր կանգնում նրա առջև, համբուրում էր հորը և նստեցնում էր իր տեղը :Տարեց կանայք, ստրկուհիները և կանայք, ում շատերը կարող էին համարել ոչ կարևոր, կարող էին բռնել նրա ձեռքը և քայլել Մեդինայի փողոցներով, լրացնելու իրենց կարիքները: Մարգարեյի մոտ նրանք միշտ կարող էին գտնել օգնող ձեռք: Այսպիսին էր նրա հեզությունը, քնքշությունը և գթասրտությունը կանանց նկատմամբ:
Հարյուրավոր օրինակներ կարելի է բերել նրա աձնական կյանքից, որոնք ցույց են տալիս,թե ինչպիսի անկողմնակալությամբ, արժանապատվությամբ և հարգանքով էր նա վերաբերվում կանանց: Նա ցուցաբերում էր հարգանք և արժանապատվություն ոչ միայն մահմեդական,այլև ոչ մահմեդականների նկատմամբ: Տարբեր ծագման, ռասսայի և գույնի կանայք նրա մեջ գտան ապաստան և գթասրտություն:
Մարգարեն քարոզում էր հրեաներին և հույս ուներ և աղոթում էր նրանց փրկության համար :Նա իր հետևորդներին չէր սովորեցնում ատել կամ ոչնչացնել հրեաներին:Բանու Քուրայզայի դեպքը հաճախ որակավորվում է որպես անմեղ հրեաների դաժան սպանդ, սակայն այն հաճախ դուրս է մնում իր պատմական համատեքստից: Հակամարտությունը կապված չէր Հրեական հավատքի հետ, այլ պատերազմի, որի մեջ ներգրավվել էին Բանու Քուրայզաները:
Երբ Մարգարեն եկավ Մեդինա, նա հրեա փոքրամասնության հետ կնքեց սահմանադրական համաձայնագիր:Նրանց տրվում էր իրավունքներ և ազատություններ,որոնք նրանք վայելու էին և խաղաղ ապրում էին որոշ ժամանակ: Մեհմադականները չվնասեցին նրանց:
Օրինակ, մեկ անգամ մի հրեա և մահմեդական վիճեցին: Երբ հրեան գովեց Մովսեսին Մարգարե Մուհմմեդից ատ, մահմեդականը վիրավորեց հրեային: Հրեան բողոքեց Մարգարեյին, ով ասաց. «Մի շնորհեք ինձ գերակայություն Մովսեսից:» Այդ կրոնական համակեցության ֆոնի վրա էր, մինչ Բանու Քուրայզայի դեպքը:
Դաշինքը, որ կնքեց Մարգարե Մուհամմեդը հրեաների և Մեդինայի այլ ցեղերի հետ, գրավոր սահմանադրության մի մասն էր, որը համարվում է պատմության մեջ ամենահինը: Սահմանադրության մի ամբողջ հատված առանձնահատուկ վերաբերում էր Հրեաներին:
Սահմանադրության հիմնական կետերից մեկը այն է, որ մահմեդա- հրեական հարաբերությունները պետք է լինեն այնպես, որ նրանք խաղաղ կերպով ապրեն կողք կողքի և չճնշեն միմյանց: Նրանք երկուսն էլ պետք է պաշտպանեն Մեդինան և եթե հայտնվի որևէ օտար կեղեքիչ, բոլորը պետք է պատպանեն քաղաքը միասին և կիսեն նյութական բեռը:
Խաղաղության այս դաշինքը ներառեց այդ ժամանակաշրջանի Մեդինայի հիմնական հրեական. Բանու Քուրայզա, Բանու Նազիր և Բանու Քայնուքա ցեղերը: Քանի որ գոյություն ունեին այլ հրեա ցեղեր, որոնք խաղաղ ապրում էին մահմեդականների հետ, այս ցեղերը չենթարկվեցին դաշինքին և մեկը մյուսի ետևից, երեք ցեղերն էլ խախտեցին այն:
Սկզբում, Բանու Նազիր ցեղը փորձեց մահափորձ կատարել Մարգարեյի դեմ, որը պատերազմի հրահրեց մահմեդականների և այս ցեղի միջև:
Այնուհետ Բանու Քայնուքան խախտեց մահմեդական կնոջ իրավունքը հարկադրաբար մերկացնելով նրա սեռական մասերը շուկայի մեջ: Այս հրահրեց մեկ այլ ընդհարում մահմեդականների և հրեաների միջև: Հետևաբար, երկու հրեական ցեղերին էլ վտարեցին Մեդինայից, քանի որ նրանք ոտնահարում էին դաշինքը և սահմանադրությունը:
Ինչ վերաբերում է Բանու Քուրայզային, նրանք ոչ միայն խախտեցին դաինքը, այլև դավադրություն կազմակերպեցին Մեքքացիների և մյուս արաբական ցեղերի հետ, արշավելու Մեդինա, հավերժ վտարելու մահմեդականներին: Մեր օրերում այս գործողությունները կարող են դասակարգվել որպես դավաճանություն և ապստամբություն:
Հրեաների և նրանց դաշնակիցների բանակը տաս հազար մարդ էր, երբ նրանք արշավեցին Մեդինա:Մարգարեն ուներ միայն երեք հազար զինվոր: Հաջորդող ճակատամարտը կոչվեց «Փոսի Ճակատամարտ», որովհետև մահմեդականները Մեդինայի շրջակայքով մեկ փոս էին փորել, որպես պաշտպանության տեսակ:
Իր ամբողջ զինվորական փորձառության ընթացքում, Մարգարեն երբեք չէր առերեսել այսպիսի ահազանգող և ծայրահեղ իրավիճակի:Նա նույնիսկ ստիպված էր ուղարկել մահմեդական կանանց և երեխաներին Մեդինայի ծայրամասեր, իրենց ապահովության համար :Մահմեդականները վախենում էին հասարակության ոչնչացումից:
Ղուրանը պատկերում է իրավիճակը. «Հիշեցեք, թե ինչ դուք զգացիք, երբ նրանք ձեզ վրա եկան, ձեր վերևից և ձեր ներքևից և երբ ձեր աչքերը աղոտացան և ձեր սրտերը դուրս եկան ձեր կոկորդներից և երբ Աստծո մասին ամենաըդհարական մտքերը անցան ձեր գլխով, քանի որ այնտեղ և այնուհետ հավատացյալները փորձի ենթարկվեցին և թափահարվեցին ծանր շոկի մեջ:» (33:10)
Հանկարծակի ուժգին քամի փչեց, սակայն ռազմավարական տեսանկյունից ի օգուտ Մարգարեյի և նրա բանակի: Անվերջ կռիվը և դժվար կլիմայական պայմանները փաստորեն, ստիպեցին իրենց թնամիներին հեռանալ: Ընդունելով կատարյալ պարտություն Մեքքացիները և մյուս ցեղերը հեռացան Մեդինայից: Մարգարեն անմիջապես արշավեց Բանու Քուրայզա: Մոտ մեկ ամսվա պաշարումից հետո, Բանու Քուրայզան հանձնվեց:
Այնուհետ, Մարգարեն ստիպված էր գործ ունենալ Բանու Քուրայզայի 700 պատերազմական ռազմագերիների հետ:
Նա ոչ մի որոշում չընդունեց կապված նրանց հետ, այլ թողեց այն իրավարար, Սաադ իբն Մուադհիին, ով Բանու Քուրայզայի դաշնակիցը և Մեդինյան մեծ ցեղի ղեկավարն էր:
Սաադը երկու կողմերից էլ, Մարգարեյից և Բանու Քուրայզայից, երաշխավորություն վերցրեց, որ այս վճիռը պարտադիր կլինի: Սաադի վերջնական դատավճիռը այն էր, որ մահմեդականների դեմ մարտնչող մարտիկներին պետք է սպանել և կանանց և երեխաներին պետք է գերի վերցնել: Այս վճիռը սահմանվեց ըստ հրեաների կամավոր համաձայնության, որ պարտավորված լինեն վերջնական դատավճռով:
Դժբախտաբար Բանու Քուրայզան առերես կանգնեց խիստ պատժի, խախտման լուրջ գործողության շնորհիվ, որը ամբողջովին քայքայում էր հասարակության փխրուն կայունությունը: Փաստորեն, հրեաները չէին առարկում այս որոշմանը, քանի որ Սաադի վճիռը հիմնված էր Հրեական օրենքի վրա, ինչպես մեկնաբանվում է Թորայում.
« Երբ դուք արշավում եք, որպեսզի հարձակում գործեք քաղաքի վրա, մարդկանց առաջարկեք խաղաղություն: Եթե նրանք ընդունեն և բացեն իրենց դարպասները, ապա այնտեղ գտնվող բոլոր մարդիկ ենթակա են աշխատանքի և պետք է աշխատեն ձեզ համար: Եթե նրանք մերժեն խաղաղությունը և ներգրավվեն ճակատամարտի մեջ,պաշարեք այդ քաղաքը: Երբ Տերը, ձեր Աստվածը այն ձեր ձեռքերը դնի, սրի անց կացրեք բոլոր տղամարդկանց այնտեղ: Ինչ վերաբերում է կանանց և երեխաներին, ընտանի կենդանիներին և քաղաքում ամենին, դուք կարող եք վերցնել այն որպես ձեզ ավար :» (Օրինաց 20:10-16)
Հինդու գրող Նադհուրան, պատմական հաշվարկի մանրամասն ուսումնասիրությամբ և Բանու Քուրայզայի դատավճռով, եզրակացրեց.՛՛… չնայած այն խիստ է թվում, Սաադի դատավճիռը արդար էր: Սկզբում, այս դատավճիռը համաձայնեցվեց Հրեական իսկ օրենքներով: Երկրորդ, դատավճիռը արվել էր միջնորդի միջոցով, ով հանդիսանում էր իրենց իսկ դաշնակիցը և նրանք իրենք ընտրել են նրան միջնորդ Մուհամմեդի և նրանց միջև:՛՛
Բեղմնավոր հեղինակ և համեմատական կրոնների գիտնական Քարեն Արմսթրոնգը, ասում է.« …Ամեն դեպքում անհրաժեշտ է նշել, որ Քուրայզա ցեղը չէր սպանվել կրոնական և ռասսայական հիմքերի վրա: Ոչ մի այլ հրեական ցեղ օազիսում չեն առարկել կամ փորձել միջամտել, պարզորեն ընկալելով այն որպես զուտ քաղաքական և ցեղական խնդիր… Քուրայզայի տղամարդիկ մահապատժի ենթարկվեցին դավաճանության պատճառով: Մեդինայի հրեական տասնյոթ այլ ցեղեր,մնացին օազիսում, ապրելով բարեկամական պայմաններում, մահեմդականների հետ երկար տարիներ և Ղուրանը շարունակում էր պնդել, որ մահմեդականները հիշում են իրենց հոգևոր նմանությունը Գրքի Մարդկանց հետ…»
Ուստի, դեպքի մանրամասն համատեքստից ակնհայտ է դառնում, որ Մեդինայի հրեաների էթնիկ մաքրումը կամ ցեղասպանությունը, անհիմն մեղադրանք է:
Հաշվի առնելով Իսլամի խիստ և անբիծ միաստվածությունը, այս հարցը ի սկզբանե երևում է անտեղի և անհեթեթ: Սակայն ըստ այն փաստի, որ մահմեդականները չափազանց հարգում և մեծարում են Մարգարեյին, շատ ոչ մահմեդականներ, առանձնապես Արևմուտքում, սխալմամբ հավատում են, որ մահմեդականները երկրպագում են նրան: Իրոք, նրանցից ոմանք մեղադրում են մահմեդականներին Մարգարեյին, որպես Աստված հավատալու մեջ:
Տպավորիչ իրադարձությունը, որը տեղի էր ունեցել իր մահվան ժամանակ, բավարար է դրա հետ կապված բոլոր հարցերը հանգիստ թողնել: Երբ Մարգարեն մահկանացուն կնքեց, նրա ուղեկցորդները, մանավանդ նրանք, ովքեր մոտ էին նրան, հակված չէին հավատալ նորությանը: Նրանցից ամենաուժեղը, ով ավելի ուշ դառնալու էր երկրորդ խալիֆը, Ումար իբն Ալ- Խատաբը, ոչ միայն ժխտեց ընդունել փաստը, որ Մարգարեն մահկանացուն է կնքել, այլև նույնիսկ սպառնաց սպանել ամեն մեկին, ով կտարածեր այս «բամբասանքը:» Սակայն Մարգարեյի և Ումարի ընկերը, Աբու Բաքրը, Մարգարեյի երկրային որոգայթը հաստատելուց հետո, ոտքի կանգնեց և ամենավճռական խոսքերով հայտարարեց. «օվ, մարդիկ: Եթե ձեզանից որևէ մեկը երկրպագում է Մուհամմեդին, Մուհամմեդը մահկանացուն է կնքել: Սակայն, եթե ձեզանից որևէ մեկը երկրպագում է Աստծոն, Աստված Կենդանի է և Անմահ:»
Աբու Բաքրը ընթերցեց տարբերակ, որը հայտնվել էր Մարգարեյին, Ուհուդ ճակատամարտից հետո, երբ շատ մահմեդականներ, ցնցված էին նրա մահվան կեղծ բամբասանքից: «Մուհամմեդը ոչ այլ ինչ է քան Մարգարե, Մարգարեները մահկանացու են կնքել նրանից առաջ: Ինչու՞, եթե նա մահանա կամ սպանվի,դուք կշրջվեք ձեր գարշապարներին:» Այս տարբերակները այնպիսի ազդեցություն ունեցան մարդկանց վրա,որ կարծես նրանք լսում էին այն առաջին անգամ:
Մահվանից առաջ, Մարգարեն միանշանակ զգուշացրեց իր հետևորդներին, որ նրանք չպետք է երկրպագեն կամ նրանից կուռք սարքեն, ինչպես մյուս Մարգարեների հետևորդները: Նա անխոջ սովորեցրեց նրանց իր բարոյականությունը և մարդ լինելը, բացառությամբ այն բանի, որ նա Աստծո Մարգարեն է:
Ղուրանը միանշանակ ասում է .««Ասա, օվ Մարգարե.«Ես մահկանացու եմ, ինչպես դուք բոլորդ»» (18:110) Ղուրանը կրկնում է այս փաստը մի քանի անգամ:
Նա արգելեց իր գերեզմանի վերին հատվածում երկրպագության տեղ կառուցել: Փաստորեն Մարգարեյին հուղարկավորել էին իր կացարանում, որը կցված էր Մեդինայի հիմնական մզկիթին: Այն մինչ այժմ կցված է միևնույն մզկիթին և մինչ մահմեդականները այցելում են մզկիթը և աղոթում են այնտեղ, նրանք միայն այցելում են նրա գերեզմանը և ողջույն են ուղարկում նրան: Նրանք չեն աղոթում նրան որևէ շահի համար, որովհետև, այդ անելը խստիվ արգելվում է Իսլամում:
Վերջապես, տեղին է նշել, որ ոչ մի Իսլամական աղանդ Մուհամմեդին չի համարում Աստված, կամ երկրպագում նրան:
ԱՐԴՅՈ՞Ք ՄՈՒՀԱՄՄԵԴԻ ԱՍՏՎԱԾԸ ՎՐԻԺԱՌՈՒ Է
Մարգարեյի ուսմունքի այս սխալ ըմբռնումը, որը խորապես սահմանել է արևմուտքը Իսլամի մասին, ոչ մի հիմք չունի: Մարգարեն, ով եկել էր որպես գթություն բոլոր արարածներին, ուսուցանում էր իր հետևորդներին, որ Աստված ունի մի քանի անվանում, որոնք նա լուսաբանել է իր արարածին: Դրանցից, Գթասիրտ և Բարերար անվանումները ամենավկայակոչվածն են Ղուրանում և ամենակարևորները:
Ղուրանի յուրաքանչյուր գլուխ, բացառությամբ մեկի, սկսվում է «Աստծո, անունով, ամենաողորմած և գթասիրտ՛՛ արտահայտությամբ: Որպես փաստ.» Ողորմած՛ ալ-Ռահման անվանումը, որպես Աստծո անվանում, հայտնի չէր արաբներին, երբ այն առաջին անգամ լուսաբանեվեց Ղուրանի մեջ: Նրանք ծանոթացան դրան, լուսաբանման շնորհիվ և երբ նրանք հարցրեցին, թե ինչ այդ նշանակում, լուսաբանվեց. «Կոչեք Ալլահին, կամ կոչեք ալ-Ռահմանին:Ինչ անունով էլ կոչեք, Նրան է պատկանում ամենագեղեցիկ անվանումները:» (17:110)
Ավելին, «Ողորմած» անվանումը նրա միակ գեղեցիկ անունը չէ, սակայն Իսլամում այն ունի կարևոր դիրք: Իսլամի մեջ հաստատված սկզբունք է, որ Աստծո գութը գերազանցում է նրա անեծքը: Իրոք, Մարգարեն ասել էր, որ Աստված ասել է. «Իմ Ողորմածությունը գերազանցում է իմ Անեծքը:» Գոյություն ունեն բազմաթիվ տարբերակներ և զեկույցներ Իսլամի Մարգարեյից, որը հաստատում է Աստծո ողորմածության և կարեկցանքի հիմքը: Օրինակ, Մարգարեն ասում է, որ « Ալլահը կարեկցող է և սիրում է կարեկցանքը: Նա ապահովում է կարեկցանքը այն կերպ, որ չի անում խստությանը:»
Մեկ այլ զեկույցի մեջ, Մարգարեն ասում է. « Ալլահն ունի ողորմածության հարյուր բաժին և նա ուղարկել է մեկին աշխարհ և բաժանել է այն իր արարածների միջև: Այսպիսով, այդ պատճառով նրանք միմյանց վերաբերում են ողորմածությամբ և գթասրտությամբ: Նա իրեն է վերապահել 99 բաժին, այնպես, որ Նա ողորմա իր ծառաներին, Դատաստանի Օրը:»
Ղուրանը նշում է, որ Մարգարե Մուհամմեդի աշխարհ գալը ողորմածություն է բոլոր արարածներին: Իրոք, Աստծո ողորմածությունը ոչ միայն հագեցնում է տիեզերքը, այլ նաև հանդիսանում է Իսլամի հիմնական իրավական և էթիկ սկզբունքը: Գիտնականները ցույց են տվել, որ Աստծո ողորմածությունը դրսևորում է իրավական կանոնները, որոնք լուսաբանվել են մարդկությանը:
Ողորմածություն կարելի է տեսնել նաև Մարգարեյի Հանդերձյալ Կյանքի, դժոխքի և դրախտի ուսմունքի մեջ: Դժոխքի բնույթը, որպես մարդկային տառապանքի և պատժի վայր, հաճախ պատճառ է հանդիսանում, աջակցելու այն եզրահանգումը, որ Աստված վրիժառու է: Ամեն դեպքում, Ղուրանի մեջ նկարագրված դժոխքի և դրախտի նկարագրությունը, ինչպես նաև նրանց նպատակը,կներկայացնեն Աստծո ողորմածության նշույլները,նույնիսկ հետագա աշխարհում:
Երբ Ղուրանի մեջ Աստված նկարագրում է դրախտը և դժոխքը, ապա դժոխքի նկարագրությունը ավելի հակիրճ է,քան դրախտինը:Օրինակ, Սուրբ Ղուրանի 55 –րդ գլուխը, ներառում է 22 գեղեցիկ և խորապես մանրամասն հատվածներ,որոնք կապված են դրախտի հետ, մինչ դեռ տարբերակներից միայն 7 –են վերաբերում դժոխքին:
Բացի այդ,Ղուրանը նշում է,որ դժոխքը չի արարվել կամայական պատճառներով: Ավելի շուտ, Ղուրանը,նկարագրելով դժոխքը,հաճախ համակցում է նկարագրությունները պատճառների հետ, որպեսզի ցույց տա, թե ինչու են բնակիչները առաջին հերթին հասնում այնտեղ:
Շատ հատվածներում, պատճառները կարող են վերաբերել սոցիալական վերաբերմունքին, ինչպիսին է աղքատին արհամարհելը և այլ մարդկանց շահագործելը: Հետաքրքիր է նշել, որ այս մեղքերից շատերը ներառում են մեղսագործներին և այլ մարդկանց և չեն համդիսանում ուղակի «մեղքեր ընդդեմ Աստծո:»
Ուստի, ինքնին պատիժը և դժոխքը կապված են արդարության և ընդծվածությամբ, Աստծո ողորմածության հետ: Արդյո՞ք ողորմած Աստվածը կարող էր թույլ տալ, որ հանցագործները անպատիժ մնային: Արդյո՞ք Նա պետք է թողներ անարդարներին, զոհերի հանդեպ գնային անհասցե ուղղությամբ:Իհարկե, ոչ:Ուստի, դժոխքը և պատիժը ինքնին ողորմածություն են չարագործների զոհերի համար և արդարության կարևոր գործոն:
Մնալով արդարության շրջանակների մեջ, Մարգարեն պարզ նշում էր, որ պատիժը տեղի չի ունենա,մինչ չի ավարտվի արդար դատի ընթացակարգերը. Կներկայացնեն վկայությունները, վկաները ներկա կլինեն, նույնիսկ մեր աչքերը, ականջները և հոդերը կտան վկայություն: Ոչ ոք չի սխալվի: Ավելին, մինչ Աստված ի շնորհիվ Իր ողորմածության, կպարգևատրի հոյակապ ապաստանով նրանց, ովքեր վերին աստիճան առաքինի են, Նա չի պատժի չարագործներին, բացառությամբ իրենց հանցանքների և չար արարքների համար և ոչ ավելին: Ղուրանն ասում է.«Ցանկացած մեկը, ով կգա Աստծո առաջ բարի արարքով, կստանա հետագա բարիք այնտեղից, սակայն ցանկացած մեկը, ով կգա չար արարքով, իմացիր, նրա չար գործ է չի հատուցի ավելին, քան նա է գործել:» (28:84)
Նույնիսկ, երբ Ղուրանը խոսում է պատժի և դժոխքի մասին, հաճախ գալիս են վիճակներ Աստծո թողությամբ և ողորմածության գաղափարներով, հաճախ նշելով որ ՛՛Նա ամնեաողորմած և ամենաբաեգութն է:՛՛ Դիմելով չարագործներին և հանցագործներին, Աստված խրախուսում է նրանց չհուսահատվել Նրա անսահման Ողորմածությունից և թողությունից: Ինչպես Աստված ասում է .«Իմ ծառաներ. Ձեզանից նրանք, ովքեր իրենց իսկ հոգիների դեմ մեծ մեղքեր են գործել, երբեք մի հուսալքվեք Աստծո ողորմածությունից: Քանի որ, իրոք, Աստված ներում է մեղքերը, մեկը և բոլորը: Իրոք, Նա միակն է, ով Ամենաներող և Ողորմածություն Տվողն է:» (39:53)
Այս լույսի ներքո, Մարգարեյի ուսմունքները ցույց են տալիս, որ պատիժը կարող է նույնիսկ դիտվել, որպես Աստծո ողորմած արարք: Գոյություն ունեն շատ մարգարեական սովորույթներ, որոնք նշում են, որ դժոխք մտնող շատ մարդկանց համար այդ մաքրման եղանակ է, որի միջոցով մեղավորները վերջապես կմտնեն դրախտ, իրենց չար արարքների համար վճարելուց հետո: Առանց դժոխքի, այդ մարդկանց համար սխալ և անարդար կլինի մտնել դրախտ, քանի որ առանց դժոխքի, նրանք չեն կարող հնարավորություն ունենալ ճաշակել և գնահատել դրախտը- կրկին ցուցադրելով ողորմած պատճառները, որի շնորհիվ Աստված արարել է դժոխքը:
Ուստի, վերոհիշյալից, մենք կարող ենք տեսնել, որ Մարգարե Մուհամմեդի ուսմունքները Աստծոն չեն ներկայացնում վրիժառու,այլ Ողորմած և Կարեկցող այս և հաջորդ աշխարհներում:
Պնդումները, որ Մարգարե Մուհամմեդը տառապում էր լուսնոտությամբ հենվում է մի շարք անկայուն ենթադրությունների վրա, որոնք չունեն բժշկական հետազոտություն: Դրանք բացառապես հիմնված են նրա վիճակի տարբեր նկարագրությունների վրա, երբ նա ընդունում էր հայտնությունը: Առաջին անգամ Մարգարեն ստացավ առաջին հայտնությունը, երբ նա քառասուն տարեկան էր : Այս կարող է նշանակել, որ Մարգարեյի կյանքի ուշ ժամանակաշրջանում հանկարծակի զարգացում ապրեց լուսնոտությունը, քանի որ երբեք չի հաղորդվել, որ նա մինչ այդ տառապել է այդ հիվանդությամբ: Բժշկական տեսանկյունից այս լիովին անմիտ է:
Ավելին, լուսնոտությունը Մարգարեյի տեսիլքների և հոգևոր փորձառության բացատրության ձևերից մեկն է: Մարգարեն երբեք չի տառապել որևէ ֆիզիկական կամ մտավոր վիճակներով, բացառությամբ հայտնություն ստանալու դեպքերից: Այս կարող է նշանակել, որ Մարգարեյի լուսնոտությունը տեղի էր ունենում միայն, երբ նա ոգեշնչվում էր Ղուրանի տարբերակներով: Այս կարող է հանդիսանալ բժշկական անոմալիա, քանի որ լուսնոտությունը հետևողականորեն չի կապվում այսպիսի փորձառությունների հետ:
Չբուժված լուսնոտությունը նույնպես առաջացնում է մտավոր վնասներ և դժվարություններ:Մարգարե Մուհամմեդը հայտնություն ստացավ 23 տարի և երբեք չի հաղորդվել, որ նրա հիշողությունը կամ մտավոր հնարավորությունները որևէ կերպ վնասվել են :
Եթե մենք հաշվի առնենք Մարգարեյի ամբողջ կյանքի պատմությունը, մենք պարզորոշ կարող ենք տեսնել նրա անհատականության և որակների ամբողջականությունը և կայունությունը: Նա վերափոխեց կաշառակեր և հետադարձ մարդկանց հավատքը, գործունեությունը բարոյական և քաղաքակիրթ տեսակի: Նա դարձավ ժողովրդի հայր այն կերպ, որը անզուգական էր մարդկային պատմության մեջ:
Սկսած իր անձնական կյանքից մինչ հասարակական անձը, նրա կյանքի մահրամասները թափանցիկ էին: Իսկ թե ինչ է առաջ գալիս նրա անհատականության արդարամիտ հայացքից, այն է, որ նրա բոլոր նվաճումները չեն կարող նվազել մի որևէ բժշկական պատճառից: Պատմության մեջ, ի տարբերություն պատմական կերպարների, Մարգարեյի ասածները և արարքները արտոնագրված են հաստատուն ձևով գրառվել և նույնիսկ հայտնություն ստանալուց հետո:: Իրոք, նրա կյանքի մասին գրված հազարավոր էջերը չեն բացահայտում վարքի անկայուն և անորոշ որևէ գիծ:
Մարգարեյի լուսնոտ լինելու գաղափարը առաջին անգամ առաջ քաշեցին արևելագետները, որոնց փաստարկները և գիտական և պատմական տեսանկյունից չափազանց անհեթեթ էին: Դրանից սկսած, քննադատները և քարոզիչները,ովքեր անտարբեր էին իրենց պնդումների հիմքերին, աղավաղել էին փաստարկները: Մարգարեյի կյանքի արդարացի դիտումը պարզ է դարձնում այսպիսի փաստարկի անլրջությունը :